Top Banner
ՆԱԻ-ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 2019-2020թթ
25

ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

Oct 11, 2019

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

ՆԱԻ-ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 2019-2020թթ

Page 2: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

2

Ռիսկերի կառավարում

Աուդիտ

Հաղորդակցման հմտություններ

ՏՏ Աուդիտ և կիբերանվտանգություն

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Սկսնակ աուդիտորների համար նախատեսված

դասընթացներ և առցանց դասընթացներ 4

Ներքին աուդիտի հիմունքներ 5

Աուդիտի մենեջերի գործիքակազմ 6

Աուդիտի հաշվետվություն՝ ավելի լավ դիզայն 7

Աուդիտի հաշվետվություն 8

Ֆինանսական աուդիտ ներքին աուդիտորների

համար 9

Կազմակերպության էթիկայի գնահատում 10

Որակի զարգացման ծրագիր 11

Բիզնես գործընթացների վերլուծություն 13

Նախագծերի կառավարման տեխնիկա 14

Խնդիրների լուծման արդյունավետ միջոցներ

աուդիտորների համար

18

Կրիտիկական մտածելակերպ և բանակցային

հմտություններ աուդիտորների համար 19

Հաղորդակցման հմտություններ աուդիտորների

համար

20

Արդյունավետ շարադրելու հմտություններ

աուդիտորների համար

21

ՏՏ աուդիտի հիմունքներ և կիբերանվտագություն 16

CIA սերտիֆիկացում

CIA Part I 23

CIA Part II 24

CIA Part III 25

Page 3: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

3 Ա

ու

դի

տ

Page 4: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

4

ՍԿՍՆԱԿ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՆԱԻ-Հայաստանը առաջարկում է հետևյալ

դասընթացները սկսնակ ներքին

աուդիտորների համար

Ներքին աուդիտի հիմունքներ

ՏՏ աուդիտ ոչ ՏՏ աուդիտորների համար

Աուդիտի հանձնառությունների

իրականացում — պլանավորում,

թեստավորում, հաշվետվողականություն

ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2019 թվականի ընթացքում ՆԱԻ-Հայաստանը իրականացնելու է

առցանց դասընթացներ տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց համար

տրամադրվելու են շարունակական մասնագիտական զարգացման

ժամեր (CPE):

Page 5: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

5

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Տևողությունը՝

4 Օր

CPE ժամեր՝

28

Գիտելիքի մակարդակ՝

Հիմնական (Basic)

Ոլորտը`

Աուդիտ

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Տեսական նյութի ներկայացման, խմբային

քննարկումների և վարժությունների միջոցով

մասնակիցները կսովորեն հիմնարար

գիտելիք, որը նրանց թույլ կտա պատրաստվել

և իրականացնել հաջող հանձնառություններ՝

կիրառելով փաստերի հավաքագրման և

նախնական հետազոտությունների

իրականացման հնարքները:

Դասընթացի

բովանդակություն

Ներքին աուդիտի սահմանում

Ներքին աուդիտի տեսակներ

Մասնագիտական գործունեության

միջազգային շրջանակներ (IPPF)

Աուդիտի գործընթաց

Ռիսկերի վրա հիմնված աուդիտ

Ներքին հսկողություն

Աուդիտի պլանավորում

Անալիտիկ գործընթաց

Դիտարկում

Հաճախորդի հետ հարաբերություններ

Փաստաթղթավորում

Աուդիտի ծրագիր

Թեստավորում

Հաշվետվության կազմում

Ավարտական հանդիպում

Ամփոփում

Կներկայացվեն ռիսկերի և հսկողության դերը աուդիտի ընթացքում,

ինչպես նաև միջանձնային հարաբերությունների կառուցման

հիմունքները:

Page 6: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

6

ԱՈՒԴԻՏԻ ՄԵՆԵՋԵՐԻ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ

Տևողությունը՝

4 Օր

CPE ժամեր՝

32

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (Intermediate)

Ոլորտը`

Աուդիտ

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Աուդիտորից աուդիտի թիմի մենեջեր անցումը

կարևորվում է ամբողջովին նոր

հմտությունների ձեռքբերման

անհրաժեշտությամբ: Աուդիտի մենեջերները

պետք է ոչ միայն արդյունավետ աուդիտորներ

լինեն, այլև հանդես գան որպես արդյունավետ

բանակցող, ուսուցիչ և ակտիվ ունկնդիր:

Դասընթացի

բովանդակություն

Ներքին աուդիտի ծառայության

կառուցվածքը

Հաղորդակցման ուղիների ստեղծում

Աուդիտի կառավարում

Հաշվետվողականություն

Դասընթացի ընթացքում գործնական վարժությունների և

իրավիճակային վերլուծությունների միջոցով մասնակիցները կսովորեն

կառավարել աուդիտի գործընթացում ներգրավված տարբեր կողմերի

միջև հարաբերություններն ու դերերը, պահպանել հաղորդակցության

ճիշտ մակարդակ Գլխավոր աուդիտորի և գործադիր ղեկավարության

հետ, ինչպես նաև լուծել խնդիրները՝ թիմը մոտիվացնելու և

հանձնարարականները դելեգացնելու միջոցով:

Page 7: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

7

ԱՈՒԴԻՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ

ԼԱՎ ԴԻԶԱՅՆ

Տևողությունը՝

1 Օր

CPE ժամեր՝

8

Գիտելիքի մակարդակ՝

Միջին և բարձր

Ոլորտը`

Աուդիտ, հաղորդակցում

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Դուք ներքին աուդիտի ղեկավա՞ր եք և

պատասխանատու աուդիտի հաշվետվության

մշակման և ներկայացման համար: Այս

դեպքում սույն դասընթացը Ձեզ համար է:

Մասնակցելով դասընթացին՝ Դուք

կտիրապետեք մի շարք գործիքների և

հաշվետվության ձևաթերթերի, որոնք կօգնեն

Ձեր աուդիտորական հաշվետվությունները

դարձնել ավելի խոսուն, ավելի տպավորիչ,

իսկ Ձեր ասելիքը՝ ավելի ընկալելի:

Դասընթացի

բովանդակություն

Հաշվետվության դիզայնի

վերլուծություն

Ստանդարտ ձևաթերթերի

օգտագործում և/կամ փոփոխում

Հաշվետվության ֆորմատավորում

Ուշադրություն: Եթե դուք նախընտրում եք հաշվետվությունների

պատրաստման հիմունքները՝ ներառյալ հաշվետվության

կառուցվածքը և իրավիճակային օրինակներ, ապա կարող եք ընտրել

«Աուդիտի հաշվետվության պատրաստում» դասընթացը:

Page 8: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

8

ԱՈՒԴԻՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Տևողությունը՝

2 Օր

CPE ժամեր՝

8

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (Intermediate)

Ոլորտը`

Աուդիտ, հաղորդակցում

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Համոզիչ հաղորդակցությունը շատ կարևոր

գիտելիք է ցանկացած աուդիտորի համար,

իսկ լավ աուդիտորական

հաշվետվությունները բարձրորակ

հաղորդակցության գործիքներ են:

Մասնակցելով այս դասընթացին՝

աուդիտորները, անկախ իրենց աշխատանքի

բնույթից և ոլորտից, փորձից և զբաղեցրած

դիրքից, կսովորեն ճիշտ ձևակերպել

աուդիտորական դիտարկումները և կառուցել

աուդիտորական հաշվետվությունն այնպես,

որ բավարարի ՆԱԻ ստանդարտներին,

ներառի ղեկավարության համապատասխան

արձագանքը, պարունակի կարևորագույն

հաղորդագրությունը ավագ ղեկավարությանը:

Դասընթացի

բովանդակություն

Հաշվետվության խնդիրը

Դիտարկումների տարրերը

Հաշվետվության կառուցվածքը

Հաշվետվության որակը

Դասընթացի ընթացքում մատուցվող գիտելիքը կօգնի մասնակիցներին

ավելի համոզիչ դարձնել իրենց հաղորդակցությունը, ինքնադրսևորվել

իրենց կարգավիճակում և ապահովել իրենց հետագա զարգացումը՝

ղեկավարության հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու

միջոցով:

Սույն դասընթացը շեշտադրում է աուդիտի հաշվետվության

կառուցվածքը, պատրաստումն ու ներկայացման ձևը, և

իրականացվում է իրավիճակային օրինակների պատրաստման

միջոցով՝ աուդիտի հաշվետվության գործնական խնդիրներն առավել

հասկանալի դարձնելու և յուրացնելու համար:

Page 9: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

9

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ ՆԵՐՔԻՆ

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տևողությունը՝

2 Օր

CPE ժամեր՝

16

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (Intermediate)

Ոլորտը`

Աուդիտ

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացը նախատեսված է այն ներքին

աուդիտորների և ղեկավարների համար,

ովքեր ցանկանում են խորացնել իրենց

գիտելիքն ու դերը ֆինանսական

հաշվետվությունների ոլորտում կամ

պարզապես «թարմացնել» ֆինանսական

հաշվապահության իրենց ընկալումները:

Բացի սկզբնական հաշվապահական

գիտելիքից, այս դասընթացը թույլ կտա

մասնակիցներին առավել վստահությամբ

իրականացնել ֆինանսական աուդիտները:

Դասընթացի

բովանդակություն

Հաշվապահություն և աուդիտ

Ֆինանսական հաշվետվություններ

Բիզնես գործընթացներ և

հաշվապահություն

Զեղծարարություն

Տեխնոլոգիա և հաշվապահություն

Ներքոնշյալ թեմաները թույլ կտան մասնակիցներին հասկանալ, թե

ինչպես են առանցքային բիզնես գործընթացներն արտացոլվում

ֆինանսական հաշվետվություններում, ինչպես նաև տեղեկատվական

տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական հաշվետվությունների

վրա:

Page 10: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

10

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՈՒԴԻՏ

Տևողությունը՝

2 Օր

CPE ժամեր՝

16

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (Intermediate)

Ոլորտը`

Էթիկա

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Էթիկայի ամուր մշակույթ ստեղծելն

առանցքային է կազմակերպության համար:

Այս դասընթացի մասնակիցները կսովորեն

լավագույն փորձն ու ընթացիկ միտումները

համապատասխանության հասնելու և

էթիկայի կայուն մշակույթ ստեղծելու

ոլորտներում: Ներկայացման, գործնական

վարժությունների, խմբային քննարկումների և

իրավիճակային վերլուծությունների միջոցով

աուդիտորները կսովորեն գնահատել էթիկայի

ծրագրերը և որոշել առանցքային

շահառուներին և հիմնական տարրերը, որոնք

անհրաժեշտ եմ էթիկայի ամուր մթնոլորտ

ձևավորելու համար:

Դասընթացի

բովանդակություն

Էթիկայի և համապատասխանության

սահմանում

Էթիկայի հայեցակարգ

Կորպորատիվ մշակույթ

Ներքին գործոններ

Արտաքին գործոններ

Ահազանգեր (Red flags)

Page 11: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

11

ՈՐԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Տևողությունը՝

1 Օր

CPE ժամեր՝

8

Գիտելիքի մակարդակ՝

Առաջադեմ (Advanced)

Ոլորտը`

Աուդիտ

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացի շրջանակներում

մասնակիցները կծանոթանան Որակի

բարելավման և զարգացման ծրագրի (ՈԲԶԾ)

սահմանմանը, նպատակին և տարրերին:

Կներկայացվեն նաև ՈԲԶԾ գործիքակազմն ու

մեթոդները: Սույն դասընթացը նախատեսված

է աուդիտի փորձ ունեցող մասնագետների

համար:

Դասընթացի

բովանդակություն

ՈԲԶԾ նպատակը

Ստանդարտները

Ներքին գնահատում

Արտաքին գնահատում

Գնահատման գործիքակազմ

Page 12: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

12 Ռ

իս

կե

րի

կա

ռա

վա

րո

ւմ

Page 13: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

13

ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տևողությունը՝

2 Օր

CPE ժամեր՝

16

Գիտելիքի մակարդակ՝

Հիմնական (basic)

Ոլորտը`

Աուդիտ

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Ցանկացած կազմակերպության հիմնաքարը

գործընթացներն են, որոնք հանդիսանում են

կազմակերպության հաջողության

գրավականը:

Գործառնություններն ընդհանուր առմամբ

բարելավելու նպատակով

կազմակերպությունները փորձում են վերլուծել

և գնահատել առկա գործընթացները:

Դասընթացի

բովանդակություն

Գործընթացի նպատակներն

ու ռիսկերը

Գործընթացի սահմանում

Գործընթացների քարտեզ

Այնուամենայնիվ, հաճախ այս վերլուծությունները հաշվի չեն առնում

հաճախորդին կամ չեն կենտրոնանում գործընթացի հետ կապված

նպատակների և ռիսկերի վրա:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվի

գործիքակազմ, որը կարելի է կիրառել ցանկացած գործընթացի

վերլուծության ընթացքում: Բացի այդ, այն ներառում է մի շարք

հնարավորություններ՝ հիշյալ գործիքակազմն իրական սցենարներում

կիրառելու համար:

Աուդիտորներին կտրամադրվեն հստակ ուղեցույցներ, որոնք թույլ

կտան կիրառել ներկայացված գործիքակազմը միջավայրի

վերլուծության ընթացքում: Պատասխանատու աուդիտորներին

(auditors-in-charge) տրամադրվող գործիքակազմը կարող է

օգտագործվել աուդիտորական հանձնառություններն իրականացնելիս:

Աուդիտի մենեջերներին այն կապահովի անհրաժեշտ

տեղեկատվությամբ, որը թույլ կտա ուղղորդել այլ անձանց

վերլուծություն իրականացնելիս, ինչպես նաև վերանայել կատարված

աշխատանքը:

Page 14: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

14

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՏԵԽՆԻԿԱ

Տևողությունը՝

2 Օր

CPE ժամեր՝

16

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (intermediate)

Ոլորտը`

Աուդիտ, նախագծեր

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Նախագծերի կառավարումը գիտելիքների,

գործիքների և տեխնիկայի համակցություն է,

որն օգնում է նախագծի իրականացման

թիմին բալանսավորել նախագծի

պահանջները, ժամկետները, որակը,

ռեսուրսները, գումարը և ռիսկերը՝

շահառուների ցանկություններին,

սպասելիքներին և պահանջներին բավարարող

ապրանք և/կամ ծառայություն տրամադրելու

համար:

Դասընթացի բովանդակություն

Նախագծերի կառավարում

Պլանավորում՝

շրջանակների և ժամանակի

կառավարում

Իրականացում

Մոնիտորինգ և հսկողություն

Նախագծի փակում

Աուդիտորական հանձնառությունների իրականացման ընթացքում

աուդիտի առաջնորդները առնչվում են նմանատիպ խնդիրների

հետ՝ աուդիտորական հանձնառությունները պլանավորելիս:

Ներքին Աուդիտորների Ինստիտուտի «Ներքին աուդիտի

գործունեության արդյունավետության և նպատակայնության

գնահատում» փաստաթղթում առաջարկվում են մոտեցումներ Ներքին

Աուդիտի գործունեության արդյունավետության գնահատման համար:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կիրառական օրինակների

քննարկման, թիմային և անհատական օրինակների վրա կհասկանան,

ինչպես կարելի է կիրառել նախագծերի կառավարման գործիքներն ու

տեխնիկան իրենց հանձնառությունների պլանավորման և

կառավարման ընթացքում:

Page 15: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

15 Տ

Տ Ա

ու

դի

տ և

կի

բե

րա

նվ

տա

նգ

ու

թյո

ւն

Page 16: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

16

ՏՏ ԱՈՒԴԻՏԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ

ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Տևողությունը՝

5 օր

CPE ժամեր՝

32

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (intermediate)

Ոլորտը`

ՏՏ Աուդիտ

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Այս դասընթացը նախատեսված է

աուդիտորների համար, ովքեր ունեն ՏՏ

սահմանափակ գիտելիք: Այն թույլ է տալիս ոչ

ՏՏ աուդիտորներին կենտրոնանալ

կրիտիկական ՏՏ կոմպոնենտների վրա:

Դասընթացի բովանդակություն

ՏՏ աուդիտի հիմունքներ

Ենթակառուցվածք

Ցանցեր

Վիրտուալիզացիա

Տվյալների շտեմարան

Հիմնական և ծրագրային հսկողություններ

Տեղեկատվական անվտանգության

հիմունքները

Կիբերանվտանգություն

Ստացված գիտելիքի արդյունքնում հնարավոր կլինի

Բացահայտել ավտոմատացված միջավայրում բիզնես ռիսկերը և

ինչպես դրանք կառավարել

Զարգացնել ենթակառուցվածքների հիմնարար գիտելիքները՝

ներառյալ օպերացիոն համակարգերը,

Ուսումնասիրել անվտանգության, գործառնական, ծրագրային և

համակարգային հսկողությունները

Խորացնել գիտելիքը տվյալների շտեմարանի, ցանցերի

ոլորտներում

Այս 5-օրյա դասընթացը նախատեսված է ֆինանսական,

գործառնական և բիզնես աուդիտորների համար, ում պետք է

թարմացնել իրենց տեխնիկական գիտելիքները:

Page 17: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

17 Հ

աղ

որ

դա

կց

մա

ն

հմ

տո

ւթ

յու

նն

եր

Page 18: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

18

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

ՄԻՋՈՑՆԵՐ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տևողությունը՝

2 Օր

CPE ժամեր՝

16

Գիտելիքի մակարդակ՝

Հիմնական (Basic)

Ոլորտը`

Անձնական զարգացում

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Աուդիտորները հաճախ փնտրում են նորանոր

ուղիներ՝ տարբեր աշխատանքային ոճ ու

նախասիրություններ ունեցող անձանց հետ

աշխատելու նոր միջոցներ գտնելու համար:

Այլ կերպ ասած՝ փորձում են դառնալ

կրեատիվ խնդիրներ լուծող:

Ավանդական ներկայացման, խմբակային քննարկումների, գործնական

վարժությունների, իրավիճակային վերլուծությունների և

ինքնագնահատումների միջոցով այս դասընթացը կօգնի

մասնակիցներին հասկանալ ու սահմանել նորարար խնդիրների

լուծման եղանակները: Դասընթացի ավարտին մասնակիցները

կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման

մոտեցումների ու հնարքների:

Դասընթացի բովանդակություն

Խնդիրների նորարար լուծման

սահմանումներ

Նորարարություն և տարամետ

մտածելակերպ

Ոճ և նախասիրություններ

Խնդիրների լուծման տեխնիկա

Page 19: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

19

ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ և ԲԱՆԱԿՑԱՅԻՆ

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տևողությունը՝

2 Օր

CPE ժամեր՝

16

Գիտելիքի մակարդակ՝

Հիմնական (Basic)

Ոլորտը`

Անձնական զարգացում

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Բացահայտեք մասնագիտական

զգուշավորության, դատողության և

կրիտիկական մտածելակերպի

կարևորությունը ներքին աուդիտի ամբողջ

պարբերաշրջանի ընթացքում՝

պլանավորումից մինչև հաշվետվության

ներկայացում:

Կատարելագործեք աուդիտի պլանավորման հմտությունները, երբ

մասնագիտական դատողությունը, թե ինչ, երբ և ինչպես աուդիտ

անել կրիտիկական է:

Կիրառեք կրիտիկական մտածելակերպը, մասնագիտական

զգուշավորությունը և մասնագիտական դատողության

հմտությունները:

Զարգացրեք ավագ աուդիտորների բանակցային հմտությունները՝

համոզված լինելու համար, որ նրանք լավագույնս իրականացնում

են իրենց առջև դրված խնդիրները միևնույն ժամանակ

պահպանելով և զարգացնելով գործընկերային ջերմ

հարաբերություններ ղեկավարության և այլ աուդիտորների հետ:

Դասընթացի

բովանդակություն

Կոնցեպտների կիրառումը

պլանավորման և

հարցազրույցների փուլում

Կոնցեպտների կիրառումը

գնահատման և թեստավորման

փուլում

Կոնցեպտների կիրառումը

հաշվետվության և

հաղորդակցման փուլում

Page 20: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

20

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տևողությունը՝

4 Օր

CPE ժամեր՝

32

Գիտելիքի մակարդակ՝

Սկզբնական-միջին

Ոլորտը`

Անձնական զարգացում

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Հաջողակ աուդիտորները արդյունավետ

հաղորդակցվողներ են, ովքեր կարող են

հստակ փոխանցել իրենց մտքերը,

գաղափարներն ու դիտարկումները

հաճախորդների և ղեկավարության հետ

հանդիպումների, քննարկումների,

պրեզենտացիաների, հարցազրույցների և

բանակցությունների ընթացքում:

Կարիերայի զարգացմանը զուգընթաց կարևոր է զարգացնել

ինքնատիպ հաղորդակցության տեսակը՝ Ձեր հաղորդագրությունը

հստակ, հասկանալի, համոզիչ տեղ հասցնելու համար:

Այս դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն

հարցազրույցների, բանակցություններ և ներկայացման տարբեր

գործիքներ և միջոցներ:

Թիմային քննարկումների, իրավիճակային խնդիրների և անհատական

օրինակների վրա Դուք կզարգացնեք Ձեր հաղորդակցության

հմտությունները, որը մեծ դեր կունենա Ձեր հետագա կարիերայի

ընթացքում:

Դասընթացի

բովանդակություն

Հաղորդակցման մոդելը

Հաղորդակցության սոցիալական

ձևեր

Ներկայացումների լավագույն փորձ

Հարցազրույցների լավագույն փորձ

Բանակցությունների տարրեր

Page 21: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

21

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տևողությունը՝

2 Օր

CPE ժամեր՝

16

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (Intermediate)

Ոլորտը`

Հաղորդակցում

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Ցանկացած ներքին աուդիտորի համար՝

անկախ կազմակերպությունից և զբաղեցրած

դիրքից, արդյունավետ գրավոր

հաղորդակցման ունակությունը

կարևորագույն չափանիշներից է:

Արդյունավետ աուդիտորները հասկանում են

պարզ ու ճշգրիտ շարադրմամբ ինֆորմատիվ և

համոզիչ փաստաթղթեր կազմելու

կարևորությունը:

Առաջարկվող դասընթացը թույլ կտա աուդիտորներին հմտանալ

գրավոր խոսքում: Կներկայացվի արդյունավետ շարադրման

համապարփակ տեսական նյութ, որը կիրառելի է աուդիտի բոլոր

փաստաթղթերի մշակման համար: Մասնակիցները կսովորեն

տեղեկատվությունն ու մտքերը կազմակերպելու մեթոդներ, ինչպես

նաև ճշգրիտ, պարզ, հստակ, ընկալելի, հասանելի տեղեկատվության

չափանիշները: Կներկայացվի նաև գրավոր հետադարձ գնահատման

(feedback) տրամադրման և ստացման լավագույն փորձը:

Սույն դասընթացը կենտրոնանում է շարադրման հմտությունների

վրա: Եթե ակնկալում եք դասընթաց, որի շեշտադրումը

հաշվետվության կառուցվածքն ու կազմակերպումն է, ապա պետք է

դիտարկեք «Աուդիտի հաշվետվություն» սեմինարը՝ որպես

այլընտրանքային:

Դասընթացի

բովանդակություն

Շարադրման գործընթացը

Կառուցվածք

Ֆորմատ

Ընթեռնելիություն և ճշգրտություն

Պարզություն

Ոճ

Խմբագրում

Page 22: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

22 C

IA

որ

ակ

ավ

որ

ու

մ

Page 23: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

23

CIA PART I - ESSENTIALS OF INTERNAL

AUDITING

Տևողությունը՝

5 օր

CPE ժամեր՝

20

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (intermediate)

Ոլորտը`

Աուդիտ

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Եթե ցանկանում եք հանձնել Որակավորված

ներքին աուդիտորի միջազգային քննությունը,

ապա այս դասընթացը նախատեսված է հենց

Ձեր համար:

Դասընթացի ընթացքում մանրամասն

կներկայացվի որակավորման առաջին

քննության համար անհրաժեշտ տեսական

մասը՝ զուգորդված գործնական հարցերով:

Քննության նախապատրաստումը ենթադրում

է նաև զուտ քննության համար անհրաժեշտ

հմտությունների ներկայացում:

Դասընթացի բովանդակություն

1. Foundations of internal auditing

2. Independence and objectivity

3. Proficiency and due professional care

4. Quality assurance and improvement pro-

gram

5. Governance, risk management and control

6. Fraud risks

Դասընթացի ձևաչափը թույլ է տալիս նաև տեղում քննարկել ու

պարզաբանել բարդ և վիճելի հարցերը:

Page 24: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

24

CIA PART II—PRACTICE OF INTERNAL

AUDITING

Տևողությունը՝

4 օր

CPE ժամեր՝

20

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (intermediate)

Ոլորտը`

Աուդիտ

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Եթե ցանկանում եք հանձնել Որակավորված

ներքին աուդիտորի միջազգային քննությունը,

ապա այս դասընթացը նախատեսված է հենց

Ձեր համար:

Դասընթացի ընթացքում մանրամասն

կներկայացվի որակավորման երկրորդ

քննության համար անհրաժեշտ տեսական

մասը՝ զուգորդված գործնական հարցերով:

Քննության նախապատրաստումը ենթադրում

է նաև զուտ քննության համար անհրաժեշտ

հմտությունների ներկայացում:

Դասընթացի բովանդակություն

1. Managing the internal audit function

2. Planning the engagement

3. Performing the engagement

4. Communicating the engagement results

and monitoring progress

Դասընթացի ձևաչափը թույլ է տալիս նաև տեղում քննարկել ու

պարզաբանել բարդ և վիճելի հարցերը:

Page 25: ՆԱԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ - iia.am · կտիրապետեն խնդիրների նոր ու տրամաբանական լուծման մոտեցումների ու

25

CIA PART III - INTERNAL AUDIT

KNOWLEDGE ELEMENTS

Տևողությունը՝

5 օր

CPE ժամեր՝

32

Գիտելիքի մակարդակ՝

Միջին (intermediate)

Ոլորտը`

Աուդիտ

Ներկայացման ձև՝

Սեմինար տեղում

Դասընթացի նկարագրություն

Եթե ցանկանում եք հանձնել Որակավորված

ներքին աուդիտորի միջազգային քննությունը,

ապա այս դասընթացը նախատեսված է հենց

Ձեր համար:

Դասընթացի ընթացքում մանրամասն

կներկայացվի որակավորման երրորդ

քննության համար անհրաժեշտ տեսական

մասը՝ զուգորդված գործնական հարցերով:

Քննության նախապատրաստումը ենթադրում

է նաև զուտ քննությանն անհրաժեշտ

հմտությունների ներկայացում:

Դասընթացի բովանդակություն

1. Business acumen

2. Information security

3. Information technology

4. Financial management

Դասընթացի ձևաչափը թույլ է տալիս նաև տեղում քննարկել ու

պարզաբանել բարդ և վիճելի հարցերը: