Top Banner
1 ՆԱԽԱԳԻԾ Արձանագրային ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ---------------------------------------------------------------------------------- Հավանություն տալ մշակույթի հանրահռչակման ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1, և 2 հավելվածների։ 2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` 1) մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը. 2) մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերն ընդգրկել Հայաստանի Հանրապետության 2010-2012 թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
21

ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

Aug 18, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

1

ՆԱԽԱԳԻԾ

Արձանագրային

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

----------------------------------------------------------------------------------

Հավանություն տալ մշակույթի հանրահռչակման ծրագրին և միջոցառումների

ցանկին` համաձայն NN 1, և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի

հաստատմանը ներկայացնել մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման

աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և

աշխատակարգը.

2) մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ

ծախսերն ընդգրկել Հայաստանի Հանրապետության 2010-2012 թթ. պետական միջնաժամկետ

ծախսային ծրագրի հայտում։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան

Page 2: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

2

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի -ի N նիստի արձանագրային որոշման

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Նախաբան

Այսօր աշխարհը, առավել քան երբևէ, միավորված է մեկ ընդհանուր միջավայրում, և

գլոբալ ցանցային տեղեկատվական հասարակությունը որքան կենտրոնացված է, այնքան էլ`

ապակենտրոնացված, քանզի ցանցի յուրաքանչյուր մասնակից և’ յուրօրինակ կենտրոն է և’

զուգահեռ մակարդակի վրա է գտնվում ցանցի մյուս մասնակիցների նկատմամբ։ Մեզանում

լայն տարածում է գտել այն կարծիքը, թե գլոբալիզացիայի արդյունքում ազգային արժեքային

համակարգը, որի անքակտելի մասն է մշակույթը, վտանգված է, քանի որ, լինելով փոքրաթիվ

ժողովուրդ, ի զորու չէ պահպանելու իր ինքնությունը։ Գլոբալիզացիան, սակայն,

մասնավորապես մշակույթի բնագավառում, ոչ միայն արևմտյան արժեքներ տարածող երևույթ

է, այլև՝ փոքրաթիվ ազգերի մշակույթը համաշխարհային մակարդակում ներկայացնելու

ազատ միջոց։ Ընդ որում՝ որքան ինքնատիպ է այդ մշակույթը, այնքան նրա ինքնադրսևորման,

հետևաբար և տարածման հնարավորություններն ավելի են ընդլայնվում։ Իր ազգային

առանձնահատկությունների, այդ թվում՝ լեզվի, մշակույթի, կրոնի շնորհիվ Հայաստանն ունի

աննախադեպ հնարավորություն ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու և տարածելու իր

մշակույթը ցանցային տեղեկատվական հասարակության շրջանակներում ինչպես երկրի

ներսում, այնպես էլ արտաքին աշխարհում։

Սույն ծրագրում օգտագործվող հասկացությունները

Սույն ծրագրում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1. Մշակույթի հանրահռչակում ՝ մշակութային ժառանգության (նյութական՝ անշարժ ու

շարժական և ոչ նյութական) և ժամանակակից արվեստի պրոպագանդում, տարածում, մատչե-

լիության ապահովում, դրանց հանդեպ հետաքրքրության բարձրացում, մշակութային ար

Page 3: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

3

ժեքների ստեցծման գործընթացում ժողովրդի ներգրավվածության ընդլայնում, մշակութային

արժեքների ընկալման ձևավորում.

2. բրենդ՝ սույն ծրագրի իմաստով` մշակութային երևույթի ձևային, բովանդակային և

զգացական ընկալման արտահայտություն։

Իրավիճակի նկարագրություն

Հայկական մշակույթը և արտաքին աշխարհը

1) Տարածաշրջանում առկա հակամարտությունները, ներքաղաքական ճգնաժամերը իրենց

ազդեությունն են թողնում Հայաստանի վրա և էականորեն ազդում նաև մշակույթի նկատմամբ

հետաքրքրության և, մասնավորապես, դեպի Հայաստան մշակութային զբոսաշրջության վրա։

2) Հայկական մշակույթի վերաբերյալ իրազեկվածությունը, որպես կանոն, բարձր է ակտիվ

հայ համայնքներ ունեցող երկրներում, որոնք իրենց համայնքային կյանքով նպաստում են

հայկական մշակույթի տարածմանը տվյալ երկրներում։ Ի հակադրություն դրան՝ խիստ ցածր է

հայկական մշակույթի վերաբերյալ իրազեկվածությունն այն երկրներում, ուր կամ գոյություն

չունեն կամ համեմատաբար թույլ են հայկական համայնքները։

3) Համաշխարհային մամուլը, հեռուստաընկերությունները չափազանց հազվադեպ են

անդրադառնում հայկական մշակույթին, իսկ ներկայացնելու դեպքում, որպես կանոն՝ Հայաս-

տանի ներքաղաքական անցքերի, հարևան պետությունների հետ փոխհարաբերությունների,

Ցեղասպանության ճանաչման հարցի լուսաբանման համատեքստում։

Այս հանգամանքի հետևանքով կարելի է արձանագրել, որ համաշխարհային մակարդակում

մշակույթը միշտ չէ, որ համարվում է «Հայաստան» հատկանվան կարևոր բաղկացուցիչ, ինչը

խոչընդոտում է դրա դրական ընկալմանը։ Բացի այդ, հայ ժողովրդի մշակույթն այսօր չի

նույնացվում Հայաստանի մշակույթի և մշակութային ներուժի հետ։ Թեև հայերն աշխարհում

հայտնի են իբրև հարուստ և յուրօրինակ մշակույթ ունեցող ազգ, Հայաստանը, սակայն, որպես

համաշխարհային մշակույթում հարուստ ներդրում ունեցող ժողովրդի հայրենիք և տարածա-

շրջանային մշակույթի կենտրոն անհրաժեշտ չափով և մակարդակով ներկայացված չէ։

Այդուհանդերձ, ստեղծված պայմաններում, հայ ժողովուրդն ունի բոլոր հնարավորություն-

ները՝ իր բացառիկ մշակութային ժառանգությունը համաշխարհային մշակութային շուկայում

պատշաճորեն ներկայացնելու և արդյունավետ «իրացնելու» համար։ Այդ նպատակին

հասնելուն է ուղղված սույն ծրագիրը։

Page 4: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

4

Հայկական մշակույթը և ժամանակակից Հայաստանը

Ժամանակակից գիտության և տեղեկատվության վրա հիմնված հասարակության մեջ մշա-

կույթի դերն առավել քան նշանակալից է։ Մշակույթն ի թիվս հասարակական զարգացման այլ

գործոնների, ձևավորում է այն միջավայրը, որը հնարավոր է դարձնում մարդկանց խաղաղ

համակեցությունը, նպաստում տնտեսական գործունեության բարձրացմանը, հասարակու-

թյան հիմքում ընկած արժեքների շարունակական կատարելագործմանը։

Հայաստանի Հանրապետությունը ընտրել է գիտելիքի և տեղեկատվության վրա հիմնված,

հոգևոր հարուստ նկարագրով հասարակության կառուցման ուղին, որի տեսլականը հետևյալն

է. «Հայաստանը կայացած մշակութային ենթակառուցվածքներով հագեցած պետություն է`

ազգային և համամարդկային մշակութային արժեքների վրա հիմնված հետարդյունաբերական

ցանցայինտեղեկատվական հասարակությամբ, ավանդական և ժամանակակից արվեստի

ուղղությունների ներդաշնակ համակցությամբ ու զարգացմամբ, մշակութային բարձր

գրագիտությամբ, մշակույթի հասանելիության բարձր աստիճանով, մշակութային արժեքների

ու ծառայությունների որակյալ արտադրությամբ (մատուցմամբ), մշակութային ժառանգության

հարուստ ներուժով, մշակութային և մշակութային կրթության որակյալ ծառայություններ

մատուցող օջախներով, միջազգային մշակութային շուկայում մրցունակ մշակութային

իրադարձություններով ու արտադրանքով, ինչպես նաև մշակույթի և արվեստի ասպարեզում

նոր տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ տարածաշրջանային և

համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային կենտրոն է»։

Ծրագիրը սահմանում է մշակույթի հանրահռչակման սկզբունքները, առաջ է քաշում

հանրահռչակման այնպիսի համապարփակ միջոցներ, որոնք կնպաստեն քաղաքացիական

դինամիկ հասարակության և հայ ժողովրդի համար հոգևոր հարուստ կենսաոճի ստեղծմանը։

Իրավիճակի վերլուծություն (հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի

համատեքստում)

1. Ուժեղ կողմերը

1) Հայկական մշակույթը, չնայած դարերի ընթացքում տարբեր մշակույթներից կրած

ազդեցություններին, պահպանել է իր ուրույն դիմագիծը, հստակ տարբերվող արտաքին ու

բովանդակային հատկությունները։ Հայկական մշակույթի հիմքում ընկած են այնպիսի էական

տարրեր, ինչպիսիք են հայոց լեզուն, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և

կազմում առանձին ճյուղ, սեփական գիրը, որը կիրառվում է միմիայն հայոց լեզվի համար,

Page 5: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

5

հայկական եկեղեցին, որը, լինելով քրիստոնեական, ունի խիստ ընդգծված ազգային-

մշակութային դիմագիծ ու էություն։

2) Հայ ժողովրդի մշակույթն այսօր չի նույնացվում լոկ Հայաստանի մշակույթի և

մշակութային ներուժի հետ։ Պատմական հանգամանքների բերումով հայերը ցրվել են

աշխարհով մեկ` ձևավորելով համայնքներ, որոնք իրենց ազգային մշակույթն ակամայից

«պատվաստել» են հյուրընկալ երկրի մշակույթին։ Բնականաբար, կատարվել է նաև

հակառակը։ Ըստ էության, յուրաքանչյուր հայ և հայկական համայնք իր երկրում վերածվել է

հայ մշակույթը կրողի։

3) Հայկական մշակույթը, սկզբնավորվելով և ձևավորվելով քաղաքակրթությունների ու

մշակույթների խաչմերուկում` Հայկական լեռնաշխարհում, միաժամանակ իր

ինքնատիպությամբ հետաքրքիր է ինչպես արևմտաեվրոպական լսարանի, այնպես էլ

աշխարհի մյուս ժողովուրդների համար։

4) Հայկական մշակույթը «Հայաստան» և «հայ» հասկացությունների անքակտելի մասն է։

Հայերն աշխարհում հիմնականում ճանաչված են մշակութային խարիզմատիկ գործիչների

շնորհիվ (Շառլ Ազնավուր, Արամ Խաչատրյան, Արշիլ Գորկի, Վիլյամ Սարոյան, Գառզու, Սերժ

Թանկյան և այլոք)։

5) Թեև ներկայիս Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի միայն փոքր

մասը, այնուամենայնիվ, չափազանց հարուստ է պատմաճարտարապետական և մշակութային

հուշարձաններով։ Մեկ շնչին ընկնող հուշարձանների թվով Հայաստանը գերազանցում է

մշակութային հարուստ ժառանգությամբ հայտնի շատ ավելի մեծ պետությունների։ Ընդ որում,

Հայաստանում կուտակված մշակութային հուշարձանների մի ստվար զանգվածը

համաշխարհային մշակույթի կարևոր կոթողներ են։

2. Թույլ կողմերը

1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն

Հայաստանը, իբրև համայն հայության հայրենիք, տակավին չունի հայկական մշակույթի

տարածաշրջանային և միջազգային կենտրոնի դերակատարություն։

2) Աշխարհասփյուռ հայկական մշակույթում ներկայումս գերիշխում են գլոբալ

հոսանքները կամ հայի կողմից ստեղծված օտարերկրյա արվեստը։

Page 6: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

6

3) Հայկական մշակույթի վրա մեծ է սերնդափոխության ազդեցությունը. պատճառը նոր

սերնդին արվեստի որոշ ճյուղերում ձևավորված դպրոցի փոխանցման դժվարությունն է`

անհրաժեշտ մարդկային ռեսուրսների և միջոցների սղության պատճառով։

4) Հայկական մշակույթի, հատկապես գրչագիր արվեստի տարածումը դժվարանում է

աշխարհաբարի երկու գրական տարբերակի (արևմտահայերեն և արևելահայերեն), և երկու

ուղղագրական դասական (մեսրոպյան) և խորդհրդային` (աբեղյանական) համակարգերի

առկայությամբ։ Այս բոլոր տարբերությունների հարմարեցումը թվանշանացման խնդիրներին

շատ ավելի ծախսատար է, քան կարող է իրեն թույլ տալ փոքր շուկան։

5) Տարածաշրջանում առկա լարվածությունը, ժողովրդավարական արժեքների ու ինս-

տիտուտների անկատարությունը խոչընդոտում են ժամանակակից հայկական մշակույթի

զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա մրցակցային հնարավորությունների

ընդլայնմանը Հայաստանից դուրս։

6) Սփյուռքում մշակույթը հիմնականում փոխանցվում է ոչ այնքան համայնքների ու

հաստատությունների (դպրոց, եկեղեցի, մշակութային հաստատություններ և այլն), որքան

հասարակության փոքր խմբերի` ընտանիքների միջոցով։ Ձուլումը, հատկապես սփյուռքում,

մեծ վտանգ է ներկայացնում հայկական մշակույթի լսարանի ու այն սպառողների համար։

Որքան նվազում է այդ լսարանը, այնքան բարդանում է հայկական մշակույթը պահպանումը։

7) Գոյատևելու ջանքեր գործադրելով` հայկական մշակույթը ինչպես Հայաստանում,

այնպես էլ սփյուռքում միտում ունի դառնալ ավելի առևտրային, ինչի արդյունքում սկսում է

նվազել որակը հարմարվելով մշակույթի զանգվածային պահանջներին։

8) Բազմաթիվ չեն մշակութային համատեղ գործունեության ու «արտադրության» օրի-

նակները հայ և օտարերկրյա արվեստագետների ու մշակութային հաստատությունների միջև,

մինչդեռ առկա են փոխգործակցությանը նպաստող բազմաթիվ օբյեկտիվ պայմաններ՝

աշխարհագրական դիրքը արևելքի ու արևմուտքի քաղաքակրթական խաչմերուկում, ինչպես

նաև եվրոպական ընտանիքին ինտեգրման ներկայիս ռազմավարական ուղին և այլն։

3. Հնարավորությունները

1) Հայաստանը համաշխարհային հասարակության ընկալման մեջ առանձնանում է

մյուս մշակույթներից իր բիբլիականությամբ` շնորհիվ Արարատ լեռան հետ կապված

աստվածաշնչային պատումի, ինչպես նաև իբրև առաջինը քրիստոնեությունը ճանաչած

պետություն։ Ընդ որում, այս հանգամանքը Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն է

Page 7: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

7

առաջացնում ինչպես քրիստոնյաների, այնպես էլ այլադավանների մոտ։ Այլ կերպ ասած`

Հայաստանը ունի մեծ հնարավորություն վերածվելու ուխտատեղիի այնպես, ինչպես

Երուսաղեմը, Մեքքան, Ֆուձիյաման, Տիբեթը և այլն։

2) Շնորհիվ իր առանձնահատկությունների՝ հայկական մշակույթը ոչ հայ լսարանի

համար համաշխարհային մշակույթում նոր միտում դառնալու հնարավորություն ունի։ Դրա

վառ օրինակն է դուդուկը, որը վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց համաշխարհային

մշակութային ժառանգության գլուխգործոց։ Ներկայումս քննարկվում է նաև խաչքարը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու նախաձեռնությունը և այլն։

3) Հայկական մշակույթը համաշխարհային հանրությանը ճանաչելի դարձնելու համար

պահանջվող «տարածման ցանցը» փաստորեն ձևավորված է` շնորհիվ գոյություն ունեցող

հայկական հոգևոր ու մշակութային աշխարհասփյուռ ամենատարբեր կառույցների։ Այս

ներուժի խելամիտ օգտագործումը կարող է լուրջ արդյունքներ արձանագրել։

4) Ի տարբերություն փոքրաթիվ ազգերի մշակույթների՝ համաշխարհային

մշակութային շուկայում հայկական մշակույթը «գովազդման» և հանրահռչակման

անհամեմատ ավելի լայն հնարավորություններ ու շահեկան դիրքեր ունի` շնորհիվ բազմաթիվ

հայազգի մշակութային և հասարակական գործիչների, ովքեր ազդեցություն ունեն տարբեր

տարիքային, սոցիալական թիրախային լսարանների վրա։

5) Մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների առկայությունը։

4. Վտանգները

1) Համացանցը աստիճանաբար դառնում է մարդկանց հաղորդակցության հիմնական

միջոց, ինչը մի կողմից ակտիվացնում է հաղորդակցությունը, մյուս կողմից՝ նվազեցնում

անմիջական շփման կարիքն ու ձգտումը՝ տվյալ դեպքում, ըստ էության, պակասեցնելով

շփումը իրական Հայաստանի հետ։

2) Հայաստանի ճարտարապետական մշակույթի մի զգալի հատվածը վտանգված է

Վրաստանում, Ադրբեջանում և Մերձավոր Արևելքում, ինչը հետզհետե նվազեցնում է

հայկական մշակույթի համաշխարհային ակտիվները։

3) Հայերի մեծ մասը երկու կամ ավելի մշակույթների կրող է։ Այս համատեքստում

առանցքային է այն հարցը, թե գործող մշակույթներից որն է դառնում գերակայող` «մեծա-

մասնականը» թե՞ ազգայինը։ Առաջինի գերակայելու դեպքում վտանգված է հայ մշակույթի

յուրահատուկ նկարագիրը։ Ընդ որում, այս միտումը իրական սպառնալիք է ոչ միայն

Page 8: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

8

Սփյուռքում, այլև անգամ Հայաստանում, որտեղ լուրջ դիրքեր են զբաղեցնում ռուսական,

եվրոպական, ամերիկյան և մերձավորարևելյան մշակույթները։

4) Խնդիրները ավելի ծավալուն են, քան պետական միջոցների ներկա հնարավորություն-

ները, քանի որ այլընտրանքային ֆինանասական աղբյուրը սահմանափակ են (մեկենասների

խրախուսման, հարկայնի արտոնությունների և այլ մեխանիզմների բացակայության

պատճառով)։

Ծրագրի իրականացման ժամկետը

Սույն ծրագիրն ընդգրկում է հինգ տարվա ժամանակահատված։

Ծրագրի համակարգումը

Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգում է միջգերատեսչական

հանձնաժողովը, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը։

Ծրագրի իրականացումը

Ծրագրի հիմնական իրականացնողներն են`

ՀՀ մշակույթի նախարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը

ՀՀ սփյուռքի նախարարությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը։

Հանրահռչակման գործողությունների իրականացման համակարգումը կվերապահվի

այդ նպատակով ստեղծվելիք (վերակազմավորվող) ՀՀ մշակույթի նախարարության աշխա-

տակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը։

Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով մշակվում է համակարգված գոր-

ծակցություն պետական և համայնքային կառավարման մարմինների, մասնավոր հատվածի,

հասարակական և միջազգային կազմակերպությունների միջև։

Ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ

համագործակցությամբ։

Page 9: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

9

Ծրագրի ֆինանսավորումը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

օրենքով չարգելված այլ աղբյուրներ։

Ծրագրի ռիսկերը

1. Ծրագրի ֆինանսավորման կրճատումը.

2. Ծրագրի կառավարման անարդյունավետությունը.

3. «Մարդկային կապիտալի» ձևավորման վրա պետության ազդեցության կրճատման

հետևանքով արհեստավարժ կադրերի կորուստը.

4. Տեղեկատվական ռեսուրսներին և մշակութային արժեքներին տարբեր

հասարակական խմբերի մատչելիության համահարթեցման սկզբունքի խախտումը.

5. Տարածաշրջանում և աշխարհում անկայուն քաղաքական ու տնտեսական

իրավիճակը։

Ծրագրի իրականացման ուղղությունները

1. Արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակում

1) Նպատակը

Արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ծրագրի նպատակն է նպաստել

Հայաստանի վարկանիշի վրա բացասաբար անդրադարձող գործոնների ազդեցության

նվազմանը և հայկական մշակույթի ու Հայաստանի, որպես հնամյա, միևնույն ժամանակ նոր

մշակութային բացահայտումների վայրի (հասցեի) նկատմամբ միջազգային հետաքրքրության,

հայկական մշակույթի դերի ու նշանակության աճին նաև համաշխարհային մշակույթի

շրջանակներում։

2) Խնդիրները

ա) Ապահովել Հայաստանի ընկալելի «բրենդինգը» ինչպես տարածաշրջանային,

այնպես էլ միջազգային մակարդակներում` հաշվի առնելով տարբեր տարածաշրջաններում

Հայաստանի վերաբերյալ ավանդաբար ձևավորված հասարակական պատկերացումներն ու

կարծրատիպերը.

Page 10: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

10

բ) Հասնել հայկական մշակույթի գործիչների և մշակութային հաստատությունների

երաշխավորված մասնակցությանը միջազգային կարևոր մշակութային գործընթացներին և

համագործակցությանը արտերկրի գործընկերների հետ.

գ) Ապահովել օտարազգի արվեստասերների և արվեստագետների հարաճուն

մասնակցությունը Հայաստանում և արտերկրում կազմակերպվող մշակութային

իրադարձություններին.

դ) Ապահովել հայկական մշակույթի պատշաճ ներկայացվածությունը համացանցում։

3) Սկզբունքները

ա) Ծրագրի իրականացման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել

մշակույթի համաշխարհային միտումների մշտական դիտանցմանը, ինչը հնարավորություն

կընձեռի հանրահռչակման գործողությունները համապատասխանեցնել այդ միտումներին և

դրանցից բխող պահանջներին։

բ) Իրականացնել ընթացիկ գործողությունների պարբերական գնահատում և,

անհրաժեշտության դեպքում՝ գործողությունների վերանայում։

գ) Հանրահռչակմանն ուղղված յուրաքանչյուր գործողության ինչպես մշակման, այնպես

էլ իրականացման ժամանակ՝

- առաջին հերթին օգտագործել մարդկային գործոնը՝ հայ մշակույթը տարածելու

նպատակով.

- ընդգծել հայկական մշակույթի բարձրարժեքությունը և յուրօրինակությունը

համաշխարհային մշակույթի շրջանակներում.

- նպաստել «Հայաստան» բրենդի ամրապնդմանը տարածաշրջանային և միջազգային

մակարդակներում.

- որպես թիրախ ունենալ «հայկական մշակույթ» արտադրանքին սպասարկող շուկայա-

գիտություն՝ մշակութային զբոսաշրջության շարունակական և կայուն աճ ապահովելու

համար.

- ակնհայտ դարձնել հայկական մշակույթի ինքնատիպությունն ու առանձնահատկու-

թյունը։

- ապահովել մշակութային ծառայությունների և արտադրանքի բազմազանությունը`

գրավելով մեծ եկամուտ ապահովող զբոսաշրջիկ խմբերի ուշադրությունը.

- լայնորեն կիրառել նոր «մեդիայի» և արդի տեխնոլոգիական հնարավորությունները`

ավելի արագ և արդյունավետ հաղորդակցվելու թիրախային լսարանի հետ։

Page 11: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

11

դ ) միջազգային մշակութային համագործակցությունը իրագործել նոր նախաձեռնու-

թյունների շրջանակներում։

4) Գործողությունները

ա) Արտերկրում մշակույթի ուղղությունների, միտումների ուսումնասիրություն,

վերլուծություն և հայկական մշակույթի հնարավորությունների գնահատում.

բ) «Հայաստան» (Armenia) և «Հայ» (Armenian) բրենդների մշակում մեկ ընդհանուր

մոտեցման շրջանակներում` միաժամանակ հաշվի առնելով հատկանվան ընկալման

առանձնահատկությունները տարածաշրջանային և միջազգային մակարդակներում.

բ) Ծրագրի տեղեկատվական ապահովման քայլերի մշակում և իրականացում՝ նոր

«մեդիայի» և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների արդյունավետ

կիրառմամբ.

գ) Ծրագրի արդյունավետության չափորոշիչների ձևավորում` հաշվի առնելով

առաջատար պետությունների դերը համաշխարհային մշակութային շուկայում.

դ) Մրցութային կարգով ենթածրագրերի հավաքագրում և դրանց ամբողջացում մեկ

համալիր ծրագրում.

ե) Համաշխարհային «մշակութային շուկայում» հայկական մշակույթի տեղի

ապահովում (positioning)` հաշվի առնելով՝

- թիրախային ազգերի (պետությունների) մշակութային շուկայի առանձնահատ-

կությունները.

- մշակութային զբոսաշրջության գլոբալ ակնկալիքներն ու միտումները.

- մշակութային տուրիզմի սոցիալ-ժողովրդագրական և հոգեկերտվածքային կառուց-

վածքը.

- առաջատար պետությունների դերն ու դիրքը մշակույթի համաշխարհային շուկայում.

զ) միջազգային մշակութային համագործակցության ծրագրի իրականացում՝ ըստ

ստորև ներկայացվող նոր նախաձեռնությունների.

- «Մշակութային փոխանակման տարի» նախագծի նպատակն է խթանել մշակութային

համագործակցությունը Հայաստանի և երկրագնդի տարբեր մայրցամաքներ ներկայացնող

առանձին պետությունների միջև։ Ընտրվում են հիմնականում այն երկրները (նահանգները),

որտեղ ավանդաբար զորեղ չեն հայկական համայնքները։ Նախագիծը նպատակաուղղված է

մշակութային գործիչների, հաստատությունների համատեղ գործունեության զարգացմանը,

փորձի փոխանակմանը, ընտրված երկրներում հայկական մշակույթի տարբեր

Page 12: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

12

ուղղությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, միաժամանակ այլ

մշակույթների ընդգրկուն ներկայացվածությունը Հայաստանում։ Վերոնշյալ նախաձեռնության

համատեքստում կկազմակերպվեն կամ աջակցություն կստանան արվեստի և մշակույթի

ամենատարբեր ոլորտներին (ժողովրդական արվեստից մինչև արվեստի նորագույն

դրսևորումները) առնչվող երկկողմանի փոխանակման ծրագրեր։

- «Մշակույթի դեսպան» ծրագիրն ուղղված է անհատ ստեղծագործողներին և արվես-

տագետներին, ովքեր, մրցութային կարգով ընտրվելով, առնվազն մեկ ամիս (առավելագույնը`

մեկ տարի) ժամանակահատվածով գործուղվում են տարբեր երկրներ՝ ներկայացնելու իրենց

արվեստը, հանդես գալու դասախոսություններով, կազմակերպելու սեմինարներ, հայկական

արվեստի և մշակույթի վերաբերյալ տեղական լրատվամիջոցներով հանդես գալու

հրապարակումներով, կապեր հաստատելու ու համատեղ նախագծեր իրականացնելու տվյալ

երկրի արվեստագետների հետ և այլն։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է

ներգրավել ինչպես տարբեր երկրներում հայկական սփյուռքի ներուժը, այնպես էլ

հյուրընկալող երկրների համապատասխան պետական ծրագրերի և մասնավոր

հիմնադրամների միջոցները։ Ծրագիրը միակողմանի չէ և ենթադրում է նաև օտարերկրյա

մշակութային գործիչների նմանատիպ հյուրընկալումը Հայաստանում։

-. «Համատեղ ջանքեր» ծրագիրը խրախուսում է հայկական մշակութային հաստա-

տությունների և լրատվամիջոցների համագործակցությունը տարբեր երկրների գործընկեր

կազմակերպությունների հետ` ուղղված համատեղ արտադրության խթանմանը։ Ծրագրի

շրջանակներում ֆինանսական աջակցություն են ստանում թատրոնի, ֆիլմարտադրության,

մուլտիպլիկացիայի, անիմացիայի, սիմֆոնիկ և երգչախմբային երաժշտության, արվեստի ու

մշակույթի այլ ոլորտներում համատեղ գործունեությանը կամ արտադրությանն ուղղված

նախագծեր։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանում հայաստանյան հանրային ու

մասնավոր հեռուստաընկերությունների և ամսագրերի` արտերկրի հեղինակավոր

հեռուստաընկերությունների, մշակութային և արվեստի մասնագիտական ամսագրերի հետ

հայկական մշակույթի այս կամ այն բնագավառի լուսաբանմանն ուղղված համատեղ

նախագծերը (վավերագրական ֆիլմեր, ուղիղ միացումներ, դիմանկարային ակնարկներ,

հոդվածաշարեր և այլն)։

-. «Հայաստանը` մշակութային կենտրոն» նախագիծը ներառում է տարածաշրջանային

վերականգնողական կենտրոնի հիմնադրումը, որտեղ համապատասխան կրթական ծրագրերի

իրականացմամբ Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման

Page 13: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

13

գործընթացներին մասնակից կդառնան արտասահմանյան փորձառու մասնագետներ, ինչպես

նաև` տարածաշրջանում` վերպատրաստման կարիք ունեցող մասնագետները։

- «Հայաստանը` մշակութային խաչմերուկ» ներառում է տարբեր ոլորտների

միջազգային մշակութային ձեռնարկումներ, որոնց մասնակցում են արվեստի և մշակույթի

համաշխարհային ճանաչում ունեցող տեսաբաններ` քննարկելու մշակութային և

քաղաքակրթական հիմնահարցեր, իրականացնելու դասախոսություններ և սեմինարներ, վեր

հանելու համաշխարհային մշակույթի զարգացման միտումներն ու նորագույն

ուղղությունները։

- «Հայաստան` քաղաքակրթության օրրան» ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր

տարի աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում և առաջատար ցուցասրահներում

հայկական արվեստի ու մշակույթի ավանդական և ժամանակակից բարձրարժեք

հավաքածուների ցուցադրություններ, որոնց միջոցով համաշխարհային արվեստասեր

հանրությանն են ներկայացվում հայկական մշակույթի անզուգական գլուխգործոցները։

- «Գրքի ճանապարհ» ծրագրի շրջանակներում առաջին հայերեն տպագիր գրքի 500-

ամյակի առթիվ նախատեսվում են լայնածավալ և բազմաբնույթ միջոցառումներ հայատառ

տպուգրության քաղաքներում։

- «Մաշտոց» դասական և ժամանակակից հայ գրականության թարգմանության ու

տարածման ծրագիրն ուղղված է հայ դասական և ժամանակակից գրականության լավագույն

նմուշների թարգմանությանն ու տարածմանը անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլ

լեզուներով` դրանք օտարերկրյա ընթերցողին մատչելի դարձնելու նպատակով։ Թարգմանված

գրականության հրատարակումն իրականացվում է արտերկրի հրատարակչությունների

կողմից` վերջիններիս միջոցների հաշվին։

- «Գիտություն և մշակույթ» ծրագրի շրջանակներում հայկական մշակույթի տարբեր

ոլորտների և պատմական զարգացման դարաշրջանների վերաբերյալ գիտական և

հասարակական բարձրարժեք մշակութաբանական, ազգագրական, հնագիտական և

արվեստագիտական աշխատությունների հրատարակումը հայոց և օտար լեզուներով։

է) հայկական մշակույթը ներկայացնող ինտերնետային պորտալիի ստեղծում, ինչը

պայմանավորված է մշակույթի պետական ընդհանուր քաղաքականություն վարելու,

հայկական մշակութային տեղեկույթ որոնողների աշխատանքը հեշտացնելու, ինչպես նաև

մշակութային ծառայությունների մատուցմա որակը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

5) Ակնկալվող արդյունք

Page 14: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

14

ա) «Հայաստան» և «Հայ» բրենդերը ձևավորված են, համաշխարհային տարածում և

ճանաչում են ստացել մշակութային համատեքստում.

բ) Համընդհանուր իրազեկության աճ Հայաստանի և հայկական մշակույթի վերաբերյալ

արտերկրի թիրախային լսարաններում, ինչը կխթանի ներգնա մշակութային

զբոսաշրջությունը աճին մոտ 25% ծրագրի իրականացման ժամանակահատվածում։

գ) Հայաստանի մասնակցության շրջանակների ընդլայնում մշակութային

ժառանգության պահպանման և տարածման համաշխարհային գործընթացներում, ինչը հայ և

համաշխարհային մշակույթների մոտեցմամբ կապահովի հայկական մշակույթի առաջընթացը

արտերկրում.

դ) մշակույթի բազմակողմանի հանրահռչակման անհրաժեշտության գիտակցում

միջմշակութային փոխանակումների ակտիվացմամբ պայմանավորված նոր մարտահրա-

վերների ներքո և հայ մշակույթի հանրահռչակման նորարարական արդյունավետ

քաղաքականության իրագործմամբ.

ե) հաղորդակցման տարածքների ընդլայնում ոչ միայն տարբեր մշակութային

ավանդույթներ կրող անհատների, այլև հաստատությունների միջև գործնական ծրագրերի

մշակմամբ և իրագործմամբ.

զ) մշակութային ամբողջական հանրագիտարան-տեղեկատուի ձևավորում, որը

աշխարհի ցանկացած կետում հնարավորինս լիարժեք կբավարարի հայ մշակույթի

ժառանգությամբ և ժամանակաից մշակութային կյանքով հետաքրքրվող այցելուի

պահանջները՝ այդպիսով նաև անուղղակիորեն խթանելով զբոսաշրջության զարգացումը

Հայաստանում։

2. Հայաստանում հայկական մշակույթի հանրահռչակում

1) Նպատակը

Ծրագրի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում հասնել Հայաստանի

բնակչության տարբեր շերտերի շրջանում հայկական մշակութային ժառանգության և ժամա-

նակակից արվեստի նվաճումների վերաբերյալ իրազեկության զգալի բարձրացմանը, մշա-

կութային արժեքների ստեղծման գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվա-

ծությանը, ինչպես նաև վերջիններիս կողմից մշակութային արժեքների սպառման աճին։

2) Խնդիրները

Page 15: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

15

ա) Փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում ձևավորել մշակութային

արժեքների չափանիշները։

բ) Ապահովել հայկական մշակույթի «բրենդը» նաև Հայաստանի բնակչության շրջա-

նում` հաշվի առնելով զուգահեռաբար միջազգային և տարածաշրջանային մակարդակներում

իրականացվող համանման աշխատանքները.

գ) Մշակույթին և մշակութային գործունեությանը հաղորդել պաշտամունքային բնույթ,

որը հասարակության լայն շերտերի ընկալմամբ ենթադրում է մշակույթի կարգավիճակի

բարձրացում։

դ) Մշակութային արժեքների ստեղծման գործընթացների մեջ ներգրավել բնակչության

հնարավորինս լայն շերտերին։

ե) Խրախուսել ազգային ավանդույթների վերականգնումը և քարոզումը։

զ) Ապահովել հայկական մշակույթի պատշաճ ներկայացվածությունը համացանցում և

լրատվամիջոցներում։

3) Սկզբունքները

ա) Բոլոր միջոցառումները պետք է լայնորեն կիրառեն «մեդիայի» նոր հնարավորու-

թյունները` ավելի արագ և արդյունավետ հաղորդակցվելու թիրախային լսարանի հետ։

բ) Իրականացնել ընթացիկ գործողությունների պարբերական գնահատում և,

անհրաժեշտության դեպքում՝ գործողությունների վերանայում.

գ) աշխատել հասարակության բոլոր «թիրախային խմբերի» հետ։

4) Գործողությունները

ա) Սահմանել «Հայկական մշակույթ» բրենդի նպատակային դաշտը (շրջանը) և դրա

վերաբերյալ ցանկալի կարծիքի ու զգացական ընկալման հանրագումարը։ Այդ նպատակով

ահրաժեշտ է անցկացնել քանակական և որակական հետևյալ ուսումնասիրությունները.

- իրականացնել հասարակության դասակարգումն ըստ սոցիալ-մշակութային շերտերի և

հոգեբանական տիպերի.

- պարզել Հայաստանի բնակչության պատկերացումը հասարակական-մշակութային

արժեքների, «Հայկական մշակույթ» ընդհանրացված գաղափարի մասին և վերաբերմունքը

դրանց նկատմամբ.

- պարզել Հայաստանի բնակչության ակնկալիքները «Հայկական մշակույթից»։

բ) Մշակել «Հայկական մշակույթի» դիրքավորման ռազմավարությունը, որը պետք է

ներառի.

Page 16: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

16

- թիրախային լսարանի սոցիալ-մշակութային նկարագրություն.

- թիրախային լսարանի հոգեբանական տիպերի սահմանում.

- բրենդի մշակում.

- ծրագրային քաղաքականության մշակում.

- հաղորդակցային քաղաքականության մշակում.

- հայկական մշակույթի ոլորտներին վերաբերող կրթական քաղաքականության մշակում։

գ) Մշակութային կամավորության ինստիտուտի ձևավորում նպատակ ունենալով

խթանել մարդկանց ակտիվ մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանության

բնագավառներում։

դ) Մշակույթի «կուլտայնացում» (պաշտամունքայնացում)

Առանձին հասցեագրված ծրագրերի միջոցով խրախուսվում է հայկական ազգային

մշակույթի խորհրդանիշների, ականավոր գործիչների, կոթողների, ստեղծագործությունների և

այլ արժեքների քարոզումն ու հանրայնացումը, որի վերջնական նպատակն է հայկական

մշակույթի արժևորման և նրա նկատմամբ «պաշտամունքային» վերաբերմունքի ձևավորումը

հասարակության լայն զանգվածների շրջանում։

ե) «Մշակութայնացում» բնակչության ներգրավման միջոցով

Առանձին ծրագրերի միջոցով կազմակերպվում են ժողովրդական տոնախմբություններ

և արվեստի տարբեր տեսակների ներգրավմամբ իրականացվող զանգվածային միջոցառում-

ներ` ինչպես մասնագետ արվեստագետների, այնպես էլ հասարակական-քաղաքական

գործիչների, հայտնի ու հեղինակավոր մարդկանց և սիրողական շրջանակների ակտիվ

ներգրավմամբ։

զ) Հայկական մշակութային շարժական և անշարժ հուշարձանների, ոչ նյութական

մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանության, օգտագործման ծրագրերի

մշակում, իրականացում և գնահատում, որպես ազգային ավանդույթ ընկալվող մշակութային

երևույթների վերականգնում և հանրայնացում։

Հատուկ ծրագրի շրջանակներում ներկայացվում են հայկական ժողովրդական և

եկեղեցական այն տոներրը, ծեսերը, ավանդույթները, սովորույթները ու խաղերը (Բարե-

կենդան, Վարդավառ, Նավասարդ, Տյառնընդառաջ, հարսանիք, խնջույք, խաշի/խորովածի

սեղան, կոխ, հավալա և այլն), որոնք ունեն մշակութային հարուստ հենք և բովանդակություն։

Ծեսերի բնույթից ելնելով՝ այն որոշակի շրջանակներում/վայրերում ըստ բուն ավանդույթի

անցկացնելու հնարավորությունների ընձեռնում։ Ստեղծվում են մատչելի ձեռնարկներ և

Page 17: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

17

տեսալսողական նյութեր՝ այդ ավանդույթներն ու ծեսերը լայնորեն տարածելու և կիրառման

մեջ դնելու համար։ Արդյունքում լայն հասարակական զանգվածները ներգրավվում են

ավանդական հայկական տոնակատարություններում և վերաիմաստավորում դրանց

յուրօրինակությունը։

է) Մասնավոր ներդրողների ներգրավում մշակութային գործընթացներում հնարա-

վորություն ընձեռնի նրենց գոծունեության ծրագրերում օգտագործել հայակական մշակույթի

լավագույն արդյունքները, ինչը իր հերթի կծառայի մշակույթի հանրահռչակմանը։

ը) Հայկական մշակույթի տեղի ապահովում համացանցում և լրատվամիջոցներում

Մշակվում է մշակութային տեղեկատվական քաղաքականության ռազմավարություն,

որը պետական, մասնավոր և հանրային մշակութային հաստատությունների համար

սահմանում է նվազագույն պարտադիր պահանջներ և չափորոշիչներ տեղեկատվության

թվանշանացման, համակարգման և պահպանման, ինչպես նաև ազատ շրջանառության մեջ

դնելու ուղղությամբ։ Նույն ռազմավարությամբ ձևակերպվում են Հայաստանում գործող

էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների համար պետպատվերով իրականացվող

մշակութային հանրահռչակմանն ուղղված հրապարակումների նկատմամբ պարտադիր

պահանջներն ու չափորոշիչները։

Այս ծրագրի համատեքստում են նաև «Արարատ» մշակութային ուղղվածության

հանրային հեռուստաալիքի գործանեությունը, ինչպես նաև հայկական մշակույթին նվիրված

կայք-պորտալի ստեղծումը։

5) Ակնկալվող արդյունքները

ա) Տեղեկատվական զարգացած հասարակության ձևավորում, որտեղ գերիշխող են ոչ

միայն տեխնիկատեխնոլոգիական ենթակառուցվածքային, այլև՝ հումանիտար և

մշակութահաղորդակցային մոտեցումները։

բ) «Հայկական մշակույթը» կայացած «բրենդ» է, որը յուրացված և արժևորված է

Հայաստանի բնակչության շրջանում։

գ) Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար կուլտային բնույթ են

կրում հայկական մշակույթի բազմաթիվ արժեքներ` կոթողներ, հուշարձաններ,

ստեղծագործություններ, դեմքեր և այլն։

դ) Հայաստանի բնակչության լայն շերտերը՝ հատկապես աճող սերունդը,

ներգրավված են տարաբնույթ մշակութային արժեքների կերտման գործընթացների մեջ։

Page 18: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

18

ե) Որպես ազգային ավանդույթ ընկալվող երևույթները աստիճանաբար

վերականգնվում են՝ կիրառություն գտնելով առօրյայում։

զ) Հայկական մշակութային արժեքները պատշաճ կերպով ներկայացված են

համացանցում և լուսաբանվում են լրատվամիջոցների կողմից` մատչելի դառնալով

հասարակության լայն զանգվածների համար։

է) Ապահովված է ինչպես հայկական մշակութային ժառանգության թվանշանացումը և

մատչելիությունը նոր տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման

միջոցով, այնպես էլ` ժամանակակից արվեստի ուղղությունների զարգացումը։

Ծրագրի իրականացման արդյունավետության վերահսկողությունը և գնահատման

ցուցիչները (ինդիկատորները)

1. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովող պատաս-

խանատու, կազմակերպությունը (ծրագրի իրականացման նպատակով կարող է ստեղծվել նոր

կամ վերապահվել գործող կազմակերպություններից մեկին), համաձայն կնքված պայմանագ-

րով նշված ժամկետների, ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացնում իրականացրած

աշխատանքի ամփոփագիրը` հիմնված քանակական և որակական արդյունքների վրա։

Զուգահեռաբար` կազմակերպվում են ծրագրի իրականացման անկախ մոնիթորինգներ։

Ծրագրի ընդհանուր վերահսկման համար պատասխանատու է ՀՀ մշակույթի

նախարարությունը։

2. Ծրագրի արդյունավետությունը գնահատվելու է ինչպես իրականացման ընթաց-

քում, այնպես էլ ծրագրի ավարտին։ Ծրագրի յուրաքանչյուր փուլի վերահսկումը հանդիսա-

նալու է կարևոր միջոց` միջանկյալ ձեռքբերումները ամրապնդելու և հնարավոր բացթողում-

ները նախնական շրջանում շտկելու համար։

3. Ծրագրի իրականացման արդյունավետությունը գնահատվելու է՝ հաշվի առնելով մի

շարք քանակական և որակական ցուցիչներ.

ա) Ներգնա մշակութային զբոսաշրջության տոկոսային աճ` նախորդ տարիների

համեմատ.

բ) Իրականացված փոխանակման և համատեղ ծրագրերի, դրանց մասնակիցների և

այցելուների թիվը, նախաձեռնությունների հետագա շարունակականությունը, ինչպես նաև

նախագծերի իրական ազդեցությունը ընտրված պետությունների ու Հայաստանի միջև

մշակութային կապերի զարգացման ուղղությամբ.

Page 19: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

19

գ) Արտերկիր մեկնած հայաստանցի և Հայաստանում հյուրընկալված այլազգի

արվեստագետների թիվը և իրականացված գործողությունների արդյունքը.

դ) Արտասահմանյան երկրներում հայկական մշակութային «արտադրանք»

հանդիսացող միավորների (ֆիլմեր, թատերական ներկայացումներ, համերգային ծրագրեր և

այլն) ցուցադրման թվաքանակը.

ե) Հայաստանի և արտերկրի լրատվամիջոցների համատեղ գործունեությանն

(արտադրությանն) ուղղված նախագծերի թիվը, արտերկրի լրատվամիջոցներում զետեղված

(հեռարձակված) հոդվածների՝ հաղորդումների, ակնարկների թիվը և դրանք ընթերցած

(դիտած) լսարանի մոտավոր ծավալը.

զ) Հայաստանում իրականացված միջազգային համաժողովների (փառատոների,

կոնֆերանսների և այլն) և դրանց մասնակցած օտարազգի մշակութային գործիչների ու

տեսաբանների թիվը և նրանց վարկանիշը համաշխարհային մշակույթի բնագավառում.

է) Արտերկրում կազմակերպված հայկական ցուցադրությունների թիվը, այցելուների

քանակը, ներկայացված ցուցանմուշների արժեքավորությունը և այլն.

ը) Հայկական մշակույթը ներկայացնող աշխատությունների, դասական և ժամանա-

կակից գրողների օտար լեզուներով թարգմանված ստեղծագործությունների և հրատարակված

գրքերի թիվն ու տարածման աշխարհագրությունը.

թ) Հայկական մշակույթը ներկայացնող կայք-պորտալի այցելուների թիվը և այլ

վիճակագրական տվյալներ` կապված կայքի վարկանիշի գնահատման հետ.

ժ) Մշակութահաղորդակցային գործունեության մեջ ներգրավված Հայաստանի Հան-

րապետության քաղաքացիների թիվը` համեմատած նախորդ տարիների հետ.

ժա) «Հայկական մշակույթ» «բրենդի» տեղի ապահովման վերաբերյալ Հայաստանի

բնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները.

ժբ) Մշակույթի հաստատությունների այցելությունների և մշակութային միջոցա-

ռումների ու դրանց մասնակիցների թիվը` համեմատած նախորդ տարիների հետ.

ժգ) Ազգային ավանդույթի վերականգնման ու կիրառության վերաբերյալ անցկացված

հետազոտության արդյունքնները.

ժդ) Հայկական մշակույթին հատկացվող եթերաժամը, ծավալը հայաստանյան

լրատվամիջոցներում և համացանցում, ինչպես նաև մշակութային տեղեկույթը սպառող

լսարանի ծավալը.

Page 20: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

20

ժե) Այցելուներին ներկայացվող բոլոր տեսակի թանգարանային իրերի

հարաբերակցությունը թանգարանի հիմնական ֆոնդի նկատմամբ.

ժզ) Մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների քանակի

աճը.

ժէ) Մշակութային տարբեր ոլորտներում կրթություն ստացողների քանակի աճը`

տարբեր կրթական մակարդակներում.

ժը) Մշակութային միջոցառումների ներգրավվածության աճը Հայաստանի զբոսա-

շրջային արդյունքում։

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 870-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ

ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն

որոշման մեջ փոփոխություն կատարելու և մշակույթի հանրահռչակման ծրագիրը հաստատելու

մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունումը

պայմանավորված Է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի գործու-

նեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» Հայաստանի

Հանրապետության Կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշմամբ, ինչպես

նաև մշակութային ժառանգությունը ներառող` մշակույթի հանրահռչակման բազմակողմ

ամբողջական ծրագիրը հաստատելու անհրաժեշտությամբ։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան

Page 21: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · 1) Հայերն աշխարհում հայտնի են իբրև հարուստ մշակույթ ունեցող ազգ, սակայն Հայաստանը, իբրև

21