Top Banner
Արդյունքներ և ձեռքբերումներ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 80 երկրում: Հայաստանում արդեն տասնմեկ, իսկ Արցախում՝ ինը տարի է, ինչ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է «Կենգուրու» մրցույթը: Այն տարեցտարի համալրում է շարքերը նոր հայ դպրոցականներով, ովքեր իրենց ուժերը մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ փորձում են այս ոչ ստանդարտ տրամաբանական մրցույթում: Մանկական շարժում 2019 թվականին մրցույթին մասնակցեց 38 616 աշակերտ Հայաստանից և Արցախից: «Կենգուրուն» մեր երկրում անցկացման առաջին իսկ տարիներից արագ վերածվեց մանկական կրթական շարժման՝ առաջացնելով մեծ ոգևորություն հայ դպրոցականների շարքերում: 2009 թ. 570 30563 945 3 2010 թ. 902 39341 1452 2 2011 թ. 925 36672 1140 1 2012 թ. 905 35672 1201 5 2013 թ. 960 39214 1341 4 2014 թ. 1040 43827 1469 8 2015 թ. 1068 44981 1389 4 2016 թ. 1012 40806 1604 5 2017 թ. 1024 40467 1773 5 աշակերտ մրցանակակիր հաղթող դպրոց տարեթիվ 2018 թ. 1070 43941 1646 10 2019 թ. 1036 38616 1474 3 Արդյունքների ամփոփում Մրցույթի մասնակիցների արդյունքների ամփոփման գործընթացը սկսվում է պատասխանի թերթիկների տեսածրումից և ավարտվում արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմմամբ: Աշխատանքների տեսածրումը և ստուգումը տևում են առնվազն մեկուկես ամիս, որից հետո մոտ մեկ շաբաթվա ընթացքում կատարվում է կրկնակի աշխատանքների, բացակաների և տարատեսակ խախտումների հայտնաբերումը: Այդ ընթացքում «Կենգուրուի» կազմակերպիչները հանդիպում են նաև հավանական հաղթողների և լավագույնի շեմն անցած որոշ մրցանակակիրների հետ՝ պարզելու վերջիններիս արդյունքների իսկությունը: Այս բոլոր գործընթացների արդյունքում կազմվում են բոլոր մասնակիցների աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ և ուղարկվում դպրոցներին: Մրցանակաբաշխություններ Հունիսի 17-26-ը «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի և Արցախի 32 քաղաքներ, մասնակից դպրոցներին ու աշակերտներին հանձնեցին մասնակցության հավաստագրեր, 653 լավագույններին շնորհեցին մրցանակներ ու պատվոգրեր։ Ավանդույթի համաձայն՝ 2019 թ.-ին ևս «Այբ» հիմնադրամը լրացուցիչ խրախուսական մրցանակներ սահմանեց նրանց համար, ովքեր չէին հաղթահարել լավագույն արդյունքի շեմը, բայց լավագույն արդյունք էին արձանագրել իրենց դպրոցում: Այսպիսով՝ 2019 թ.-ին բոլոր 1036 դպրոցներն ունեցան իրենց մրցանակակիրներին, և 1474 աշակերտ արժանացավ մրցանակների:
2

Արդյունքների ամփոփումkenguru.am/Resurs/Report_KNG 2019.pdfՀաղթողներ Գեղեցիկ ավանդույթ Շնորհակալություն Ազդեցություն

Jan 25, 2021

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
  • Արդյունքներ և ձեռքբերումներ

    «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 80 երկրում: Հայաստանում արդեն տասնմեկ, իսկ Արցախում՝ ինը տարի է, ինչ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է «Կենգուրու» մրցույթը: Այն տարեցտարի համալրում է շարքերը նոր հայ դպրոցականներով, ովքեր իրենց ուժերը մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ փորձում են այս ոչ ստանդարտ տրամաբանական մրցույթում:

    Մանկական շարժում

    2019 թվականին մրցույթին մասնակցեց 38 616 աշակերտ Հայաստանից և Արցախից:

    «Կենգուրուն» մեր երկրում անցկացման առաջին իսկ տարիներից արագ վերածվեց մանկական կրթական շարժման՝ առաջացնելով մեծ ոգևորություն հայ դպրոցականների շարքերում:

    2009 թ. 570 30563 945 32010 թ. 902 39341 1452 22011 թ. 925 36672 1140 12012 թ. 905 35672 1201 52013 թ. 960 39214 1341 42014 թ. 1040 43827 1469 82015 թ. 1068 44981 1389 42016 թ. 1012 40806 1604 52017 թ. 1024 40467 1773 5

    աշակերտ մրցանակակիր հաղթողդպրոցտարեթիվ

    2018 թ. 1070 43941 1646 10

    2019 թ. 1036 38616 1474 3

    Արդյունքների ամփոփում

    Մրցույթի մասնակիցների արդյունքների ամփոփման գործընթացը սկսվում է պատասխանի թերթիկների տեսածրումից և ավարտվում արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմմամբ: Աշխատանքների տեսածրումը և ստուգումը տևում են առնվազն մեկուկես ամիս, որից հետո մոտ մեկ շաբաթվա ընթացքում կատարվում է կրկնակի աշխատանքների, բացակաների և տարատեսակ խախտումների հայտնաբերումը: Այդ ընթացքում «Կենգուրուի» կազմակերպիչները հանդիպում են նաև հավանական հաղթողների և լավագույնի շեմն անցած որոշ մրցանակակիրների հետ՝ պարզելու վերջիններիս արդյունքների իսկությունը: Այս բոլոր գործընթացների արդյունքում կազմվում են բոլոր մասնակիցների աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ և ուղարկվում դպրոցներին:

    ՄրցանակաբաշխություններՀունիսի 17-26-ը «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի և Արցախի 32 քաղաքներ, մասնակից դպրոցներին ու աշակերտներին հանձնեցին մասնակցության հավաստագրեր, 653 լավագույններին շնորհեցին մրցանակներ ու պատվոգրեր։ Ավանդույթի համաձայն՝ 2019 թ.-ին ևս «Այբ» հիմնադրամը լրացուցիչ խրախուսական մրցանակներ սահմանեց նրանց համար, ովքեր չէին հաղթահարել լավագույն արդյունքի շեմը, բայց լավագույն արդյունք էին արձանագրել իրենց դպրոցում: Այսպիսով՝ 2019 թ.-ին բոլոր 1036 դպրոցներն ունեցան իրենց մրցանակակիրներին, և 1474 աշակերտ արժանացավ մրցանակների:

  • Հաղթողներ

    Գեղեցիկ ավանդույթ

    Շնորհակալություն

    Ազդեցություն

    «Կենգուրու 2019»-ն ունեցավ 3 հաղթող`

    Հաղթողները, ի թիվս այլ մրցանակների, նվեր ստացան «Կենգուրուի» ամառային եվրոպական ճամբարի ուղեգիր:

    «Այբ»-ի հաստատած ավանդույթի համաձայն՝ «Կենգուրուի» տվյալ տարվա հաղթողներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք ցուցաբերած մրցանակակիրներին հյուրընկալում է երկրի գլխավոր պաշտոնյան: Այս անգամ նրանց հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Այբ» կրթական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին` «Կենգուրու 2019» մրցույթի անցկացման գործում մեծ աջակցության համար: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակից դպրոցների տնօրեններին, մրցույթի կազմակերպիչներին և ուսուցիչներին, մասնակից երեխաների ծնողներին ու հարազատներին, «Կենգուրուի» մյուս բոլոր գործընկերներին: Առանց ձեր անմիջական մասնակցության, նվիրումի ու պատասխանատվության՝ մրցույթն իրականություն չէր դառնա:

    «Կենգուրուն» Հայաստանում շատ արագ վերածվեց ոչ միայն ամենասիրված մրցույթի, այլև իսկական մանկական մաթեմատիկական շարժման: Մասնակից աշակերտների թիվը կայուն է, ինչը վկայում է երեխաների շրջանում մրցույթի հանդեպ հետաքրքրության պահպանման մասին: Ոչ միայն բուն մրցույթի օրը, այլև ողջ տարի աշակերտները լուծում են «Կենգուրուի» տրամաբանական խնդիրները: Ուսուցիչներն իրենց ուսումնական ծրագրում ներառում են մրցույթի առաջադրանքները՝ մաթեմատիկան ավելի հետաքրքիր դարձնելու, առարկան նոր տեսանկյունից ներկայացնելու, երեխաներին տարվա ընթացքում «Կենգուրուին» նախապատրաստելու նպատակով:

    «Կենգուրուի» խնդիրները Հայաստանում երկլեզու են՝ հայերեն և ռուսերեն, և մրցույթին մասնակցող բոլոր աշակերտները հնարավորություն ունեն ընտրելու խնդիրների ընթերցման նախընտրելի լեզուն: Սա հնարավորություն է տալիս մեր երկրի ռուսալեզու աշակերտներին անարգել մասնակցելու մրցույթին:

    «Կենգուրու» մրցույթով «Այբ»-ը Հայաստանում նոր չափանիշներ սահմանեց զանգվածային մրցույթների անցկացման, թեստերի ստուգման, ինչպես նաև արտագրությունների ու մրցույթի կանոնների խախտման բացահայտման գործում: «Կենգուրուի» դրական փորձի հիման վրա ծնվեց նաև հայերենի «Մեղու» մրցույթը, որը նույնպիսի սեր ու մասնակցության բարձր ցուցանիշներ է ապահովում Հայաստանում ու Արցախում:

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

    ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն

    «Այբ»-ի մրցույթներ/Ayb Contests

    Բադաան Մերի8-րդ դասարան, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվանֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց

    Գևորգյան Գագիկ Եգորյան Ծովակ6-րդ դասարան, «Քվանտ» վարժարան

    6-րդ դասարան, Երևանի թիվ 197 հիմնական դպրոց

    0037, Ազատության 1/21-1