Top Banner
1 Հաստատված է` «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի «_26_» __մայիսի__2012 թ. նիստում Խորհրդի նախագահ` ________________Վ. Գրիգորյան ԸՆԹԱՑԱԿԱՐԳ «ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1. Սույն ընթացակարգով սահմանվում է ԳՊՄԻ-ի ամբիոնի վարիչի ընտրության, աշխատանքային պայմանագրի կնքման և պաշտոնում հրամանագրման կարգը: 1.2. Ամբիոնը ֆակուլտետի կառուցվածքային հիմնական ուսումնագիտական ստորաբաժանում է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմ, կազմակերպում և իրականացնում է ուսումնական գործընթացը, ուսումնամեթոդական, գիտահետազոտական և կազմակերպչական աշխատանքները, բարձրորակ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, նրանց որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացները: 1.3. Ըստ կառուցվածքային ենթակայության` ԳՊՄԻ-ի ամբիոնները լինում են` 1.3.1. համաինստիտուտային (գործունեությունը համակարգվում է ռեկտորի, պրոռեկտորների կողմից), 1.3.2. ֆակուլտետային (գործունեությունը վերահսկվում է ֆակուլտետի դեկանի կողմից): 1.4. Ամբիոնի գործունեությունն իր իրավասության սահմաններում կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի վարիչը, որն ընտրվում է սույն ընթացակարգի համաձայն, 5 տարի ժամկետով և պաշտոնում հրամանագրվում է ԳՊՄԻ-ի ռեկտորի կողմից: 1.5. Համաինստիտուտային և ֆակուլտետային ամբիոնների վարիչներն ընտրվում են ԳՊՄԻ գիտխորհրդի նիստում: 1.6. Ամբիոնի վարիչը՝ 1.6.1. հաշվետու է ամբիոնին, ֆակուլտետի դեկանին, ԳՊՄԻ-ի պրոռեկտորներին և ռեկտորին,
19

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

Jul 18, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

1

Հաստատված է`

«Գյումրու Մ. Նալբանդյանի անվան

պետական մանկավարժական ինստիտուտ»

ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի

«_26_» __մայիսի__2012 թ. նիստում

Խորհրդի նախագահ` ________________Վ. Գրիգորյան

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն ընթացակարգով սահմանվում է ԳՊՄԻ-ի ամբիոնի վարիչի ընտրության,

աշխատանքային պայմանագրի կնքման և պաշտոնում հրամանագրման կարգը:

1.2. Ամբիոնը ֆակուլտետի կառուցվածքային հիմնական ուսումնագիտական

ստորաբաժանում է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող

գիտամանկավարժական կազմ, կազմակերպում և իրականացնում է ուսումնական

գործընթացը, ուսումնամեթոդական, գիտահետազոտական և կազմակերպչական

աշխատանքները, բարձրորակ մասնագետների և գիտամանկավարժական

կադրերի պատրաստումը, նրանց որակավորման բարձրացման և

վերաորակավորման գործընթացները:

1.3. Ըստ կառուցվածքային ենթակայության` ԳՊՄԻ-ի ամբիոնները լինում են`

1.3.1. համաինստիտուտային (գործունեությունը համակարգվում է ռեկտորի,

պրոռեկտորների կողմից),

1.3.2. ֆակուլտետային (գործունեությունը վերահսկվում է ֆակուլտետի դեկանի

կողմից):

1.4. Ամբիոնի գործունեությունն իր իրավասության սահմաններում կազմակերպում և

ղեկավարում է ամբիոնի վարիչը, որն ընտրվում է սույն ընթացակարգի համաձայն,

5 տարի ժամկետով և պաշտոնում հրամանագրվում է ԳՊՄԻ-ի ռեկտորի կողմից:

1.5. Համաինստիտուտային և ֆակուլտետային ամբիոնների վարիչներն ընտրվում են

ԳՊՄԻ գիտխորհրդի նիստում:

1.6. Ամբիոնի վարիչը՝

1.6.1. հաշվետու է ամբիոնին, ֆակուլտետի դեկանին, ԳՊՄԻ-ի պրոռեկտորներին

և ռեկտորին,

Page 2: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

2

1.6.2. ներկայացնում է ամբիոնը ֆակուլտետում և ֆակուլտետից դուրս,

մասնակցում է ԳՊՄԻ-ի ամբիոնի գործունեությանն առնչվող հարցերի

քննարկմանը,

1.6.3. ի պաշտոնե ֆակուլտետի դեկանատի անդամ է,

1.6.4. նախագահում է ամբիոնի նիստերը,

1.6.5. իրականացնում է ամբիոնի տարեկան ուսումնական ծանրաբեռնվածության

և ամբիոնի աշխատողների պարտականությունների բաշխումը,

վերահսկում դրանց կատարման ժամկետներն ու որակը,

1.6.6. պլանավորում և ղեկավարում է ամբիոնի ուսումնամեթոդական

աշխատանքները և առարկայական ծրագրերի կազմումը, մասնակցում է

մասնագիտությունների (մասնագիտացումների) ուսումնական պլանների

կազմմանը,

1.6.7. կատարում է ամբիոնի դասախոսների դասալսումներ և կազմակերպում

դրանց քննարկում,

1.6.8. ներկայացնում է ամբիոնի նիստին առաջարկություններ ամբիոնի

պրոֆեսորադասախոսական թափուր պաշտոնատեղերի տեղակալման,

պաշտոններում առաջադրման, հատուկ տարակարգեր զբաղեցնելու և

վերապայմանագրավորման վերաբերյալ,

1.6.9. ներկայացնում է առաջարկություններ ԳՊՄԻ-ի ռեկտորին ամբիոնի նոր

պրոֆեսորադասախոսական պաշտոնատեղերի ստեղծման,

պրոֆեսորադասախոսական կազմի պայմանագրերի նախագծերի

վերաբերյալ:

1.6.10. ԳՊՄԻ-ի պրոռեկտորներին, ֆակուլտետի դեկանին հաստատման է

ներկայացնում ամբիոնի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և

կազմակերպչական աշխատանքների տարեկան պլանը և դրա վերաբերյալ

ներկայացնում տարեկան հաշվետվություն,

1.6.11. կազմակերպում է գիտամանկավարժական կադրերի պատրաստման,

ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման

և վերաորակավորման գործընթացները,

1.6.12. իրականացնում է վերահսկողություն և կրում պատասխանատվություն

ամբիոնում ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական

աշխատանքների կազմակերպման համար,

1.6.13. իրավասու է նախաձեռնել ամբիոնի աշխատակիցների պարգևատրման և

խրախուսման գործընթաց, ամբիոնի աշխատակիցներին կարգապահական

տույժերի ենթարկելու համար միջնորդում է վերադաս մարմիններին:

2. ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

2.1. ԳՊՄԻ-ում սահմանվում է ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթային

եղանակ:

2.2. Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնատեղի մրցույթի վերաբերյալ

հայտարարությունը տրվում է տեղական մամուլում, ԳՊՄԻ-ի պաշտոնական

Page 3: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

3

կայքում, հայտարարությունը փակցվում է ԳՊՄԻ-ի վարչական մասի,

ֆակուլտետի և համապատասխան ամբիոնի հայտարարությունների

տախտակներին: Հայտարարության մեջ նշվում են մրցույթի պայմանները,

պաշտոնատեղի հավակնորդին ներկայացվող պահանջները և դիմումի

ներկայացման ժամկետը` հայտարարության հրապարակումից հետո 30 օրվա

ընթացքում:

2.3. Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին մասնակցում են պրոֆեսոր

(գիտությունների դոկտոր) կամ գիտությունների թեկնածուի, դոցենտի գիտական

աստիճան, կոչում ունեցող անձինք: Ամբիոնի վարիչի մրցույթին կարող են

մասնակցել գիտությունների դոկտոր և պրոֆեսոր`մինչև 70 տարեկան, ՀՀ ԳԱԱ

թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան: Թեկնածուների

բացակայության կամ առաջին մրցույթից հետո, ամբիոնի վարիչի պաշտոնը

թափուր մնալու դեպքում, մեկ ամսվա ընթացքում հայտարարվում է կրկնակի

մրցույթ, որին կարող են մասնակցել նաև գիտությունների թեկնածուի գիտական

աստիճան ունեցող անձինք: Պաշտոնատեղի հավակնորդները պետք է ունենան

առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ: Նույն անձը,

անկախ ամբիոնի վերամիավորումից, վերանվանումից կարող է ամբիոնի վարիչի

պաշտոնը զբաղեցնել ոչ ավելի, քան երկու հնգամյա ժամկետ անընդմեջ: Նույն

անձը կարող է առաջադրվել երկրորդ կամ ավելի անգամ, եթե ունի գիտությունների

դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի կոչում (լրամշակված՝

06.06.2015թ.):

2.4. Արվեստի, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի ամբիոնների վարիչների

պաշտոնների հավակնորդների համար գիտական աստիճանի (կոչման)

առկայությունը պարտադիր չէ:

2.5. Ամբիոնի վարիչի պաշտոնատեղի հավակնորդները հայտարարության մեջ նշված

ժամկետում ԳՊՄԻ-ի ընդհանուր բաժին են ներկայացնում`

2.5.1. դիմում` ռեկտորի անունով,

2.5.2. կադրերի հաշվառման անհատական թերթիկ,

2.5.3. քաղվածք աշխատանքային գրքույկից,

2.5.4. համառոտ ինքնակենսագրություն,

2.5.5. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող

փաստաթղթերի պատճենները,

2.5.6. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,

2.5.7. տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների

վերաբերյալ:

ԳՊՄԻ-ում 5 և ավելի տարիներ աշխատած հավակնորդը պաշտոնատեղի համար

ներկայացնում է նաև ուսանողների կողմից նրա մանկավարժական գործունեության

գնահատման սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք ստացվում են

սահմանված կարգով:

2.6. Ամբիոնի վարիչի պաշտոնատեղի հավակնորդի գործը չի ընդունվում, եթե

պահանջվող փաստաթղթերը լրիվ չեն կամ պահպանված չէ ներկայացման

ժամկետը: Ամբիոնի վարիչի պաշտոնատեղի հավակնորդի դիմումը մերժվում է

Page 4: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

4

ռեկտորի կողմից, եթե ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում մրցույթի

պայմանները:

2.7. Ռեկտորի կողմից մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած

հավակնորդների գործերը տրվում են մրցույթային հանձնաժողովին:

2.8. Ֆակուլտետի դեկանը (համաինստիտուտային ամբիոնների դեպքում`

համապատասխան պրոռեկտորը) 1 շաբաթվա ընթացքում հրավիրում է ամբիոնի

նիստ և կազմակերպում ռեկտորի կողմից մրցույթին մասնակցելու թույլտվություն

ստացած հավակնորդների գործերի քննարկում և ԳՊՄԻ-ի մրցույթային

հանձնաժողով է ներկայացնում համապատասխան ամբիոնի կարծիքը`

մասնագիտական բնութագրերի ու մանկավարժական գործունեության վերաբերյալ,

ամբիոնի նիստի քվեարկության արդյունքները (փակ կամ բաց` ըստ ամբիոնի նիստի

որոշման): Ամբիոնի վարիչի պաշտոնատեղի համար մեկից ավելի դիմումների

առկայության դեպքում ամբիոնի նիստում գործերի քննարկման արդյունքում

ամբիոնը կարող է հիմնավորված առաջնություն տալ հավակնորդներից մեկին, որից

հետո բոլոր գործերը ներկայացվում են ԳՊՄԻ-ի մրցույթային հանձնաժողովին:

2.9. Ամբիոնի կառուցվածքի և (կամ) անվանման փոփոխման դեպքում ամբիոնի

վարիչը շարունակում է պաշտոնավարել, եթե նա հանդիսանում է փոփոխված

կառուցվածքով և(կամ) անվանափոխված ամբիոնի ուղղությամբ մասնագետ,

հակառակ դեպքում ինստիտուտի ռեկտորը նշանակում է նոր ամբիոնի վարիչի

պաշտոնակատար ՝ մինչև մրցութային կարգով ամբիոնի վարիչի ընտրության

գործընթացի ավարտը:

2.10. Ամբիոնի՝ երկու կամ ավելի ամբիոնների բաժանման դեպքում, նախկին ամբիոնի

վարիչը շարունակում է իր պաշտոնավարումը ամբիոններից մեկի վարիչի

պաշտոնում, որը համապատասխանում է իր մասնագիտությանը , մինչև

պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը, իսկ մյուս ամբիոնի(ների)

համար իստիտուտի ռեկտորը նշանակում է ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝

մինչև մրցութային կարգով ամբիոնի վարիչի ընտրության գործընթացի ավարտը:

2.11. Ամբիոնների միավորման և անվանափոխման դեպքում.

ա) եթե միավորումը տեղի է ունեցել ամբիոններից մեկի աշխատանքային

պայմանների փոփոխման պատճառով, ապա մյուս ամբիոնի վարիչը պահպանում

է իր ամբիոնի վարիչի կարգավիճակը մինչև պայմանագրով սահմանված

ժամկետի ավարտը

բ) եթե միավորումը տեղի է ունեցել հավասար պայմաններում, ինստիտուտի

ռեկտորը նշանակում է նոր կազմավորված ամբիոնի պաշտոնակատար՝ մինչև

մրցութային կարգով ամբիոնի վարիչի ընտրության գործընթացի ավարտը:

2.12. Առանձնահատուկ դեպքերում (նոր ստեղծվող ֆակուլտետ կամ

համաինստիտուտային ամբիոն, ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածության

բացակայություն, կրկնակի մրցույթի բացասական արդյունք և այլն) ռեկտորն

իրավասու է մինչև 1 տարի ժամկետով ամբիոնի վարիչի պաշտոնում հրամանագրել

սույն ընթացակարգի 2.3 և 2.4 կետերի պահանջները բավարարող ԳՊՄԻ-ի տվյալ

կամ այլ մասնագետի և հրամանագրման ժամկետի ավարտին կազմակերպում է

ամբիոնի վարիչի ընտրության նոր գործընթաց:

Page 5: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

5

3. ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

3.1. Ֆակուլտետային ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածությունների քննարկման

ժամանակ ԳՊՄԻ-ի մրցույթային հանձնաժողովը հավակնորդի թեկնածությունը

ներկայացնում է ԳՊՄԻ-ի գիտխորհրդին, որն էլ անցկացնում է փակ (գաղտնի)

քվեարկություն:

3.2. Փակ (գաղտնի) քվեարկությունը նախագահողը ներկայացնում է թեկնածուների

ցուցակը՝ ըստ այբբենական կարգի:

3.3. Ըստ այբբենական կարգի` ԳՊՄԻ գիտխորհրդի նախագահը ներկայացնում է

թեկնածուների տվյալները, ամբիոնի և մրցույթային հանձնաժողովի կարծիքները:

3.4. ԳՊՄԻ-ի գիտխորհրդի նիստին ամբիոնի վարիչի թեկնածուն իր ցանկությամբ

կարող է մասնակցել և ծրագրային ելույթ ունենալ:

3.5. Ծրագրային ելույթի համար նախագահողը ձայնը տալիս է ամբիոնի վարիչի

պաշտոնի թեկնածուներին` ըստ ցուցակի: Ելույթի ժամանակը որոշում է ԳՊՄԻ-ի

գիտխորհուրդը:

3.6. Նախագահողի առաջարկությամբ յուրաքանչյուր թեկնածուի ելույթից հետո

ԳՊՄԻ-ի գիտխորհրդի անդամները և հրավիրված անձինք կարող են հարցեր տալ:

Հարցերը սահմանափակվում են նախագահողի առաջարկով՝ ԳՊՄԻ-ի

գիտխորհրդի որոշմամբ:

3.7. ԳՊՄԻ-ի մրցույթային հանձնաժողովի բացասական եզրակացության կամ ԳՊՄԻ-

ի գիտխորհրդի որոշման հետ, ռեկտորի համաձայնության դեպքում, եթե առկա են

փաստաթղթերի ձևակերպման կամ ընթացակարգային բնույթի խախտումներ,

հավակնորդի գործը վերադարձվում է ԳՊՄԻ-ի մրցույթային հանձնաժողով՝

կրկնակի քննարկման:

3.8. Համաինստիտուտային ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուների քննարկման

ընթացքը նույնն է, ինչ նախորդ դեպքում:

4. ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

4.1. Քննարկումներից հետո ինքնաբացարկ չհայտարարած թեկնածուների

ազգանունները ԳՊՄԻ-ի գիտխորհրդի որոշմամբ մտցվում են քվեաթերթիկի մեջ:

4.2. Նախագահողը ԳՊՄԻ-ի գիտխորհրդի անդամներին ներկայացնում է փակ (գաղտնի)

քվեարկության կարգը:

4.3. Նախագահողի առաջարկով փակ (գաղտնի) քվեարկություն անցկացնելու և դրա

արդյունքներն ամփոփելու համար ԳՊՄԻ-ի գիտխորհրդի որոշմամբ գիտխորհրդի

անդամներից ընտրվում է հաշվիչ հանձնաժողով՝ բաղկացած ոչ պակաս, քան 3 հոգուց

(կենտ թվով): Թեկնածուները չեն կարող լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ: Հաշվիչ

հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի

որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Page 6: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

6

4.4. Մեկ թեկնածուի դեպքում քվեաթերթիկը պետք է ունենա հավելված 1-ում տրված

տեսքը, մեկից ավելի թեկնածուների դեպքում՝ հավելված 2-ում տրված տեսքը:

4.5. ԳՊՄԻ-ի գիտխորհրդի յուրաքանչյուր անդամի տրվում է մեկ քվեաթերթիկ:

Քվեաթերթիկ ստացողը ստորագրում է ԳՊՄԻ-ի գիտխորհրդի անդամացուցակում:

4.6. Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է

քվեարկության արդյունքները և կազմում արձանագրություն (Հավելված 3): Մեկից

ավելի թեկնածուների դեպքում արձանագրության մեջ թեկնածուների ցուցակը տրվում

է ըստ հավաքած ձայների քանակի նվազման հաջորդականության:

4.7. Վավեր են համարվում այն քվեաթերթիկները, որոնցում

4.7.1. թողնված է «կողմ» կամ «դեմ» բառը (մեկ թեկնածուի դեպքում),

4.7.2. քվեարկված է միայն մեկ թեկնածուի օգտին կամ «բոլորին դեմ եմ» կետի օգտին

(մեկից ավելի թեկնածուների դեպքում): Որևէ թեկնածուի օգտին կամ «բոլորին դեմ

եմ» կետի օգտին քվեարկելու համար համապատասխան տողի վանդակում

կատարվում է նշում:

Մնացած դեպքերում, ինչպես նաև քվեաթերթիկում չնախատեսված նշումների,

ընդգծումների և այլ նշանների առկայության դեպքում, քվեաթերթիկը համարվում է

անվավեր: Քվեաթերթիկն անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ

հանձնաժողովը:

4.8. Ամբիոնի վարիչի թեկնածուն համարվում է ընտրված, եթե նրա օգտին քվեարկել է

ԳՊՄԻ-ի գիտխորհրդի ներկա անդամների կեսից ավելին:

4.9. Մեկից ավելի թեկնածուների դեպքում որևէ թեկնածուի՝ ԳՊՄԻ-ի գիտխորհրդի ներկա

անդամների ձայների կեսից ավելին չհավաքելու դեպքում, նույն նիստում

կազմակերպվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են`

4.9.1. առավելագույն ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները կամ

4.10. առավելագույն ձայներ ստացած առաջին թեկնածուն և նույնաքանակ ձայներ

ստացած երկրորդ ու հաջորդ թեկնածուները:

4.11. Կրկնակի քվեարկությունը կազմակերպվում է սույն ընթացակարգին

համապատասխան:

4.12. ԳՊՄԻ-ի գիտխորհուրդը հաշվիչ հանձնաժողովի արձանագրության տվյալների

զեկուցման հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

4.12.1. ամբիոնի վարիչ ընտրվելու մասին,

4.12.2. կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին,

4.12.3. ընտրությունները չկայացած ճանաչելու մասին,

4.12.4. ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

4.13. Ամբիոնի վարիչի ընտրությունները համարվում են չկայացած, եթե

4.13.1. ամբիոնի վարիչի պաշտոնի միակ թեկնածուն չի ստացել ԳՊՄԻ-ի

գիտխորհրդի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությունը,

4.13.2. կրկնակի քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ԳՊՄԻ-ի

գիտխորհրդի նիստին մասնակից անդամների ձայների կեսից ավելին:

4.14. Ամբիոնի վարիչի ընտրական գործընթացն արտացոլող բոլոր փաստաթղթերը նիստի

արձանագրության հետ միասին ներկայացվում են ռեկտորին: Ամբիոնի վարիչի

ընտրությունների գործընթացում ՀՀ օրենսդրության, ԳՊՄԻ-ի կանոնադրության և

սույն ընթացակարգի խախտումներ ի հայտ գալու դեպքում ռեկտորը գրավոր

Page 7: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

7

պատճառաբանված որոշմամբ ամբիոնի վարիչի ընտրությունները ճանաչում է

անվավեր և նշանակում նոր ընտրություններ կամ 10-օրյա ժամկետում կրկնակի

քննարկում և կազմակերպում է քվեարկություն:

5. ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

ԵՎ ՆՐԱ՝ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ

5.1. Ամբիոնի վարիչի պաշտոնում մրցույթով անցած անձի հետ ԳՊՄԻ-ի ռեկտորը 5

տարի ժամկետով կնքում է աշխատանքային պայմանագիր և նրան հրամանագրում

ամբիոնի վարիչի պաշտոնում: Ամբիոնի վարիչը միաժամանակ 2 պաշտոն չի կարող

զբաղեցնել:

5.2. Պայմանագրով նախատեսված աշխատանքները որակով, նշված ծավալներով և

ժամկետում կատարելու դեպքում ԳՊՄԻ-ի ռեկտորին իրավունք է վերապահվում

ամբիոնի վարիչի հետ կնքել նոր պայմանագիր` օրենքով սահմանված կարգով և հիմք

ընդունելով ԳՊՄԻ-ի գիտխորհրդի դրական կարծիքը:

5.3. Պայմանագրում նշված պաշտոնավարման ժամկետը լրանալու և նոր պայմանագիր

չկնքելու, ինչպես նաև սույն ընթացակարգի 1.4 կետով հաստատագրված ամբիոնի

վարիչի պաշտոնավարման առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ

ԳՊՄԻ-ի ռեկտորը, օրենքով սահմանված կարգով, պայմանագրում նշված ժամկետի

ավարտից 2 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում է ամբիոնի վարիչին և

նշանակում նոր ընտրություններ՝ սույն ընթացակարգի համաձայն:

5.4. Պայմանագիրը կարող է դադարեցվել կամ վաղաժամ լուծվել ՀՀ գործող

օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կողմերից մեկի

նախաձեռնությամբ՝ պայմանագրով սահմանված պարտավորությունները

չկատարելու կամ այլ պատճառներով: Պայմանագիրը դադարեցնելու կամ լուծելու

որոշման մասին կողմերը միմյանց իրազեկ են պահում 2 ամիս առաջ՝պարզաբանելով

որոշումն ընդունելու պատճառները, որից հետո ԳՊՄԻ -ի ռեկտորը նշանակում է

ամբիոնի վարիչի նոր ընտրություններ՝ սույն ընթացակարգի համաձայն:

Page 8: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

8

Հավելված 3

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

Հաշվիչ հանձնաժողովն ընտրվել է ԳՊՄԻ գիտխորհրդի

__________________ տարեթիվ, ամսաթիվ

նիստում (արձանագրություն թիվ ______) հետևյալ կազմով՝

1.______________________________ ազգանուն, անուն

2.______________________________ ազգանուն, անուն

3.______________________________ ազգանուն, անուն

ԳՊՄԻ գիտխորհրդի _____ անդամներից ներկա էին _________-ը:

Քվեարկվել է (են) _______________________________ ամբիոնի վարիչի պաշտոնի ամբիոնի անվանումը

թեկնածությունը (ները):

Քվեարկությանը մասնակցել են ԳՊՄԻ-ի գիտխորհրդի թվով _______

անդամներ:

Բաժանվել է ________ քվեաթերթիկ:

Քվեատուփում առկա է __________ քվեաթերթիկ:

Քվեարկության արդյունքներն են՝

միակ թեկնածուի դեպքում.

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ ԿՈՂՄ ԴԵՄ ԱՆՎԱՎԵՐ

մեկից ավելի թեկնածուների դեպքում.

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ ԿՈՂՄ ԴԵՄ ԱՆՎԱՎԵՐ

Page 9: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

9

Անվավեր քվեաթերթիկների քանակը ________:

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքով

_________________________________ ազգանուն, անուն

ընտրված է (չի ընտրված) _______________________ ամբիոնի վարիչի պաշտոնում: ամբիոնի անվանումը

Կամ՝

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքով _______________________ ամբիոնի ամբիոնի անվանումը

վարիչի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում ամբիոնի վարիչի

պաշտոնում, իսկ ներքոհիշյալ թեկնածուները մասնակցում են կրկնակի

քվեարկությանը.

1.______________________________ ազգանուն, անուն

2.______________________________ ազգանուն, անուն

3.______________________________ ազգանուն, անուն

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ՝ ___________ _____________________ ստորագրություն ազգանուն, անուն

Հաշվիչ հանձնաժողովի անդամներ՝

1. __________ ______________________________ ստորագրություն ազգանուն, անուն

2. __________ ______________________________ ստորագրություն ազգանուն, անուն

3. __________ ______________________________ ստորագրություն ազգանուն, անուն

Page 10: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

10

Հավելված 1.1

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ԳՊՄԻ -ի գիտխորհրդի

_________________________ նիստում (արձանագրություն թիվ _____)

տարեթիվ, ամսաթիվ

_________________________ ամբիոնի վարիչի փակ (գաղտնի) քվեարկության

______________________________________ ________________________________

Թեկնածուի ազգանուն, անուն Կողմ Դեմ

Թեկնածությանը կողմ լինելու դեպքում թողնվում է «Կողմ» բառը, ջնջվում` «Դեմ» բառը,

իսկ դեմ լինելու դեպքում թողնվում է «Դեմ» բառը, ջնջվում`«Կողմ» բառը:

Հավելված 1.2

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ԳՊՄԻ գիտխորհրդի _________________________ նիստում (արձանագրություն թիվ ___)

տարեթիվ, ամսաթիվ

_________________________ ամբիոնի վարիչի փակ (գաղտնի) քվեարկության

ամբիոնի անվանումը

**)

1.ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ

2. ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ

3. ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ

4. ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ

5. ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ

6. ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ

7.ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ

Որևէ թեկնածուին կողմ լինելու կամ բոլորին դեմ լինելու դեպքում քվեաթերթիկում

համապատասխան տողի վանդակում կատարվում է նշում:

Page 11: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

1

Հաստատված է`

«Գյումրու Մ. Նալբանդյանի անվան

պետական մանկավարժական ինստիտուտ»

ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի

« 26 » մայիսի 2012թ. նիստում

Խորհրդի նախագահ` ________________Վ. Գրիգորյան

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԴԵԿԱՆՆԵՐԻ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Սույն ընթացակարգը սահմանում է Գյումրու պետական մանկավարժական

ինստիտուտի (այսուհետ՝ ԳՊՄԻ) ֆակուլտետ(ներ)ի դեկան(ներ)ի պաշտոնի

տեղակալման թեկնածուների առաջադրման, ընտրությունների անցկացման և դեկանի

պաշտոնում հրամանագրման կարգը:

1.2 Ֆակուլտետի գլխավոր պաշտոնատար անձը ֆակուլտետի դեկանն է, որն ընտրվում է

ԳՊՄԻ-ի գիտական խորհրդի նիստում փակ (գաղտնի) քվեարկությամբ՝ 5 տարի

ժամկետով և պաշտոնում հրամանգարվում է ԳՊՄԻ-ի ռեկտորի կողմից: Դեկանի

աշխատանքը վարչական և գիտամանկավարժական է: Նույն անձը, անկախ

ֆակուլտետի վերամիավորումից, վերանվանումից կարող է դեկանի պաշտոն

զբաղեցնել ոչ ավելի, քան երկու հնգամյա ժամկետ անընդմեջ (լրամշակված՝

30.08.2013թ.):

1.3 Ֆակուլտետի դեկանն այլ պաշտոն չի կարող զբաղեցնել:

2. ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

2.1 Դեկանի ընտրությունները կազմակերպվում են ԳՊՄԻ-ի ռեկտորի հրամանով,

որն ընտրություններից առնվազն 30 օր առաջ ներկայացվում է

համապատասխան ֆակուլտետին, հրապարակվում ԳՊՄԻ-ում

(հայտարարությունը փակցվում է վարչական մասի և համապատասխան

ֆակուլտետի հայտարարությունների տախտակներին) և տեղադրվում ԳՊՄԻ-ի

պաշտոնական կայքում:

Page 12: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

2

2.2 Դեկանի պաշտոնի թեկնածություններն առաջադրվում են ԳՊՄԻ-ի տվյալ

ֆակուլտետի պրոֆեսորներից (դոկտորներից) կամ առնվազն 5 տարվա

գիտամանկավարժական աշխատանքի ստաժ ունեցող գիտությունների

թեկնածու, դոցենտներից:

2.3 Ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի թեկնածուներ կարող են առաջադրվել

ինստիտուտի այլ ֆակուլտետների պրոֆեսորներից /դոկտորներից/, ինչպես նաև

առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ ունեցող

գիտությունների թեկնածու, դոցենտներից, որոնց ուսումնական

ծանրաբեռնվածության առնվազն 25 %-ն իրականացվում է տվյալ ֆակուլտետի

ակադեմիական խմբերում:

2.4 Ֆակուլտետի դեկանի պաշտոնի թեկնածությունում կարող են առաջադրվել նաև

այլ բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից նույն

պայմաններին բավարարող և ինստիտուտում վերջին 5 տարիների ընթացքում

0,5 դրույք ծանրաբեռնվածությամբ համատեղող պրոֆեսորները և

գիտությունների թեկնածու, դոցենտները:

2.5 Դեկանի պաշտոնի թեկնածուները առաջադրվում են ֆակուլտետի

կառուցվածքային ստորաբաժանումների (ամբիոնների, գիտական

լաբորատորիաների) կողմից կամ ինքնառաջադրմամբ:

2.6 Թեկնածուների առաջադրումը դադարեցվում է հայտարարության

հրապարակումից 30 օր հետո: Թեկնածուները ԳՊՄԻ-ի ընդհանուր բաժնի

վարիչին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա)ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից

առաջադրման դեպքում՝ նիստի արձանագրությունից քաղվածք և թեկնածուի

համաձայնությունը (դիմում-հայտը), իսկ ինքնառաջադրման դեպքում՝ դիմում՝

հասցեագրված ռեկտորին,

բ)կադրերի հաշվառման անհատական թերթիկ,

գ)քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ)համառոտ ինքնակենսագրություն,

ե)բարձրագույն կրթության դիպլոմի պատճենները,

զ)գիտական աստիճան(ներ)ը և գիտական կոչում(ներ)ը հաստատող

փաստաթղթերի պատճեն(ներ)ը,

է)տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,

զ)տվյալներ պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների

վերաբերյալ:

2.7 Առաջադրման արդյունքները և անհրաժեշտ փաստաթղթերը ռեկտորը

մակագրում է մրցույթային հանձնաժողովին:

2.8 Մրցույթային հանձնաժողովի քննարկումից հետո դեկանի պաշտոնի

թեկնածուների ցուցակը, որում ըստ այբբենական կարգի նշվում են

թեկնածուների անունը և ազգանունը, գիտական աստիճանը և կոչումը,

զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև նրանց առաջադրած կառուցվածքային

ստորաբաժանումները (ինքնառաջադրման դեպքում` նշում այդ մասին), ԳՊՄԻ-ի

գիտական քարտուղարը ԳՊՄԻ-ի գիտխորհրդի նիստից 10 օր առաջ

հրապարակում է ԳՊՄԻ-ում (այն փակցվում է վարչական մասի և

Page 13: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

3

համապատասխան ֆակուլտետի հայտարարությունների տախտակներին և

տեղադրվում ԳՊՄԻ-ի պաշտոնական կայքում) և այդ մասին ծանուցում դեկանի

թեկնածուներին:

3. ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

3.1 Գիտխորհրդի նիստում դեկանի ընտրության հարցի քննարկումը սկսվում է

նախագահողի կողմից թեկնածուների ցուցակի ներկայացմամբ:

3.2 Գիտխորհրդի նիստին դեկանի թեկնածու(ներ)ի ներկայությունը պարտադիր է:

Թեկնածու(ներ)ի նրա գրավոր համաձայնության դեպքում, գիտխորհուրդը, լսելով

նախագահողի պարզաբանումները բացակայող թեկնածուի մասին, ընդունում է

որոշում թեկնածությունը նիստում քննարկելու կամ քննարկումից հանելու

վերաբերյալ:

3.3 Ծրագրային ելույթի համար նիստի նախագահողը ձայնը տալիս է դեկանի պաշտոնի

թեկնածուներին` ըստ ցուցակի: Ելույթի տևողությունը որոշում է գիտխորհուրդը:

3.4 Նախագահողի առաջարկությամբ յուրաքանչյուր թեկնածուի ելույթից հետո խորհրդի

անդամները և հրավիրված անձինք կարող են հարցեր տալ: Հարցերը

սահմանափակվում են նախագահողի առաջարկով, գիտխորհրդի որոշմամբ:

3.5 Թեկնածու(ներ)ի ծրագրային ելույթներից հետո սկսվում է քննարկումը, որին կարող են

մասնակցել ինչպես գիտխորհրդի անդամները, այնպես էլ հրավիրվածները:

3.6 Ելույթների համար հատկացվող ժամանակը որոշում է գիտխորհուրդը:

Անհրաժեշտության դեպքում գիտխորհրդի համաձայնությամբ նախագահողը կարող է

երկարացնել ելույթ ունեցողին հատկացված ժամանակը:

3.7 Թեկնածությունների քննարկումը դադարեցվում է նախագահողի առաջարկությամբ`

գիտխորհրդի որոշմամբ:

3.8 Քննարկումների ավարտից հետո թեկնածու(ներ)ին տրվում է լրացուցիչ ելույթի

հնարավորություն: Ելույթի համար հատկացվող ժամանակը որոշում է գիտխորհուրդը:

3.9 Քննարկման ընթացքում թեկնածուն կարող է հայտարարել ինքնաբացարկ:

4. ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ԴԵԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

4.1. Քննարկումներից հետո թեկնածու(ներ)ի վերաբերյալ գիտխորհուրդը ընդունում է

որոշում փակ (գաղտնի) քվեարկություն կազմակերպելու մասին:

4.2. Նախագահողը գիտխորհրդի անդամներին ներկայացնում է փակ (գաղտնի)

քվեարկության կարգը:

4.3. Նախագահողի առաջարկով և գիտխորհրդի որոշմամբ խորհրդի անդամներից

ընտրվում է 3 հոգուց ոչ պակաս (կենտ թվով) հաշվիչ հանձնաժողով՝ փակ (գաղտնի)

քվեարկություն անցկացնելու և դրա արդյունքներն ամփոփելու համար:

Թեկնածուները չեն կարող լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ: Հաշվիչ

հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի

որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Page 14: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

4

4.4. Մեկ թեկնածուի դեպքում քվեաթերթիկը պետք է ունենա hավելված 1-ում տրված

տեսքը, մեկից ավելի թեկնածուների դեպքում՝ hավելված 2-ում տրված տեսքը:

4.5. Հաշվիչ հանձնաժողովը գիտխորհրդի յուրաքանչյուր անդամի տալիս է մեկ

քվեաթերթիկ: Քվեաթերթիկ ստացողը ստորագրում է ԳՊՄԻ գիտխորհրդի

անդամացուցակում:

4.6. Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է

քվեարկության արդյունքները և կազմում արձանագրություն (Հավելված 3): Մեկից

ավելի թեկնածուների դեպքում արձանագրության մեջ թեկնածուների ցուցակը տրվում

է ըստ հավաքած ձայների քանակի նվազման հաջորդականության:

4.7. Վավեր են համարվում այն քվեաթերթիկները, որոնցում`

4.7.1. թողնված է «կողմ» կամ «դեմ» բառը (մեկ թեկնածուի դեպքում),

4.7.2. քվեարկված է միայն մեկ թեկնածուի օգտին կամ «բոլորին դեմ եմ» կետի օգտին

(մեկից ավելի թեկնածուների դեպքում): Որևէ թեկնածուի օգտին կամ

«բոլորին դեմ եմ» կետի օգտին քվեարկելու համար համապատասխան տողի

վանդակում կատարվում է նշում:

Մնացած դեպքերում, ինչպես նաև քվեաթերթիկում չնախատեսված նշումների,

ընդգծումների և այլ նշանների առկայության դեպքում քվեաթերթիկը համարվում է

անվավեր: Քվեաթերթիկն անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ

հանձնաժողովը:

4.8. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները

յուրաքանչյուր թեկնածուի համար առանձին, որից հետո գիտխորհուրդը հաստատում

է հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը:

4.9. Դեկանի թեկնածուն համարվում է ընտրված, եթե նրա օգտին քվեարկել է գիտխորհրդի

քվեարկությանը մասնակցած անդամների պարզ մեծամասնությունը:

4.10. Գիտխորհուրդը հաշվիչ հանձնաժողովի արձանագրության տվյալները զեկուցելու

հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

4.10.1. ֆակուլտետի դեկան ընտրվելու մասին,

4.10.2. կրկնակի քվերակություն անցկացնելու մասին,

4.10.3. ընտրությունները չկայացած ճանաչելու մասին,

4.10.4. ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

4.11. Մեկից ավելի թեկնածուների դեպքում որևէ թեկնածուի կողմից ԳՊՄԻ-ի

գիտխորհրդի ներկա անդամների ձայների կեսից ավելին չհավաքելու դեպքում նույն

նիստում կազմակերպվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են`

4.11.1. առավելագույն ձայներ ստացած առաջին երկու թեկնածուները

4.11.2. առավելագույն ձայներ ստացած առաջին թեկնածուն և նույնաքանակ ձայներ

ստացած երկրորդ ու հաջորդ թեկնածուները կամ հավասար առավելագույն ձայներ

ստացած երկու և ավելի թեկնածուները:

4.12. Կրկնակի քվերակությունը կազմակերպվում է սույն Ընթացակարգին

համապատասխան: Կրկնակի քվեարկության դեպքում ընտրված է համարվում

գիտխորհրդի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ

մեծամասնությունն ստացած թեկնածուն:

4.13. Դեկանի ընտրությունը համարվում է չկայացած, եթե

Page 15: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

5

4.13.1. դեկանի պաշտոնի միակ թեկնածուն չի ստացել գիտխորհրդի քվեարկությանը

մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությունը,

4.13.2. կրկնակի քվերակության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել

գիտխորհրդի՝ քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ

մեծամասնությունը:

4.14. Ֆակուլտետի դեկանի ընտրության արդյունքները հաստատվում են գիտական

խորհրդի նիստում՝ բաց քվեարկությամբ, իսկ որոշումը ներկայացվում է ռեկտորին՝

հրամանագրման:

4.15. Դեկանի ընտրական գործընթացն արտացոլող բոլոր փաստաթղթերը գիտխորհրդի

նիստի արձանագրության հետ միասին ներկայացվում են ռեկտորին:

Դեկանի ընտրությունների գործընթացում ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի,

ԳՊՄԻ Կանոնադրության և սույն ընթացակարգի խախտումների ի հայտ գալու

դեպքում ռեկտորը պատճառաբանված գրավոր որոշմամբ ԳՊՄԻ-ի գիտական

քարտուղարին է վերադարձնում ֆակուլտետի դեկանի թեկնածուի գործը` 10 օրյա

ժամկետում կրկնակի քննարկելու և քվեարկություն կազմակերպելու համար:

4.16. Առանձնահատուկ դեպքերում (նոր ստեղծվող ֆակուլտետ, դեկանի պաշտոնի

թեկնածության բացակայություն, չկայացված կամ անվավեր ճանաչված ընտրություն)

ռեկտորն իրավասու է մինչև 1 տարի ժամկետով դեկանի պաշտոնում հրամանագրել

սույն ընթացակարգի 2.2. կետում սահմանված պահանջները բավարարող անձի և

հրամանագրման ժամկետի ավարտին կազմակերպել դեկանի ընտրությունների նոր

գործընթաց:

5. ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ` ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ

5.1 ԳՊՄԻ-ի ռեկտորն ընտրված թեկնածուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր

և նրան հրամանագրում է ֆակուլտետի դեկանի պաշտոնում` 5 տարի ժամկետով:

5.2 Պայմանագիրը կարող է լուծվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3 Ֆակուլտետի դեկանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում

ռեկտորը նշանակում է դեկանի նոր ընտրություններ` սույն ընթացակարգի համաձայն:

Page 16: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

6

Հավելված 1

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

Գիտխորհրդի _____________________ նիստում (արձանագրություն թիվ ___)

դեկանի

տարեթիվ, ամսաթիվ

փակ (գաղտնի) քվեարկության

______________________________________ Կողմ Դեմ

թեկնածուի ազգանուն, անուն

Թեկնածությանը կողմ լինելու դեպքում թողնվում է «Կողմ» բառը, ջնջվում` «Դեմ»

բառը, իսկ դեմ լինելու դեպքում թողնվում է «Դեմ» բառը, ջնջվում`«Կողմ» բառը:

Page 17: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

7

Հավելված 2

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

Գիտխորհրդի _________________________ նիստում (արձանագրություն թիվ

___)

տարեթիվ, ամսաթիվ

դեկանի փակ (գաղտնի) քվեարկության

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ

1.

2.

3.

4.

5.

6. ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ

Որևէ թեկնածուի կողմ լինելու կամ բոլորին դեմ լինելու դեպքում քվեաթերթիկում

համապատասխան տողի վանդակում կատարվում է նշում:

Page 18: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

8

Հավելված 3

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

Հաշվիչ հանձնաժողովն ընտրվել է ԳՊՄԻ գիտխորհրդի

__________________ տարեթիվ,

ամսաթիվ

նիստում (արձանագրություն թիվ ______) հետևյալ կազմով՝

1. ______________________________ ազգանուն, անուն

2.______________________________ ազգանուն, անուն

3.______________________________ ազգանուն, անուն

ԳՊՄԻ-ի գիտխորհրդի _____ անդամներից ներկա էին _________-ը:

Քվեարկվել է ___________________________ ֆակուլտետի դեկանի պաշտոնի ֆակուլտետի անվանումը

թեկնածությունը :

Քվեարկությանը մասնակցել են ԳՊՄԻ գիտխորհրդի թվով _______

անդամներ:

Բաժանվել է ________ քվեաթերթիկ:

Քվեատուփում առկա է __________ քվեաթերթիկ:

Քվեարկության արդյունքներն են՝

միակ թեկնածուի դեպքում.

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ ԿՈՂՄ ԴԵՄ ԱՆՎԱՎԵՐ

մեկից ավելի թեկնածուների դեպքում.

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ ԿՈՂՄ ԴԵՄ ԱՆՎԱՎԵՐ

Անվավեր քվեաթերթիկների քանակը ________:

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքով

_________________________________

Page 19: ԸՆԹԱՑԱԿԱՐԳ - emis.am · ներկայացնում տարեկան հաշվետվություն, ... թղթակից և իսկական անդամները՝ մինչև 75 տարեկան:

9

ազգանուն, անուն

ընտրված է ( ընտրված չէ) ________________________ ֆակուլտետի դեկանի

պաշտոնում: ֆակուլտետի անվանումը

Կամ՝

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքով

___________________________________ ֆակուլտետի անվանումը

ֆակուլտետի դեկանի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում

ֆակուլտետի դեկանի պաշտոնում, իսկ ներքոհիշյալ թեկնածուները մասնակցում

են կրկնակի քվեարկությանը.

1.______________________________ ազգանուն, անուն

2.______________________________ ազգանուն, անուն

3.______________________________ ազգանուն, անուն

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ՝ __________ -

______________________________ ստորագրություն ազգանուն, անուն

Հաշվիչ հանձնաժողովի անդամներ՝

1. __________ ______________________________ ստորագրություն ազգանուն, անուն

2. __________ ______________________________ ստորագրություն ազգանուն, անուն

3. __________ ______________________________ ստորագրություն ազգանուն, անուն