Top Banner
ԳԳԳԳԳԳ Գ ԳԳԳԳԳԳԳԳ
8

գորտեր և դոդոշներ , սովորական տրիտոն

Apr 16, 2017

Download

Travel

Mark Hovsepyan
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: գորտեր և դոդոշներ , սովորական տրիտոն

Գորտեր և դոդոշներ

Page 2: գորտեր և դոդոշներ , սովորական տրիտոն

Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ: Ապրում են ցամաքում, ջրերին մոտենում են միայն ձվադրման ժամանակ: Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից:

Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը:

Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ): Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով: Հետին ոտքերը երկար են, ցատկող: Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր): Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով: Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից:

Page 3: գորտեր և դոդոշներ , սովորական տրիտոն
Page 4: գորտեր և դոդոշներ , սովորական տրիտոն

Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն: Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ: Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում: Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին:

ՀՀ-ում լճագորտը տարածված է գրեթե բոլոր մարզերում, կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում՝ չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները: Հաճախ պահվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով, միսը՝ որպես սնունդ:

Փոքրասիական գորտը տարածված է ՀՀ բոլոր (բացառությամբ Արմավիրի) մարզերում: Բնակվում է հիմնականում հոսող ջրավազանների ափամերձ վայրերում: Հաճախ պահվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ: Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով:

Page 5: գորտեր և դոդոշներ , սովորական տրիտոն

Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ: ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը:

Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30 % խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար: Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում: Ակտիվ են մթնշաղին և գիշերը: Շարժվում են ցատկելով կամ քայլելով: Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով: Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–6 շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների: Դոդոշների կյանքի տևողությունը 6–8 տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև 40 տարի:

ՀՀ-ում կանաչ դոդոշի մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն է կամ գորշ մոխրագույն՝ բազմաթիվ մուգ կանաչ (էգերի մոտ) կամ բաց կանաչ տձև խալերով: Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձերը (պարոտիդներ): Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ (թույն), որն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտահետազոտական նպատակներով:

Page 6: գորտեր և դոդոշներ , սովորական տրիտոն

Շատերը դոդոշներին չեն սիրում՝ մտածելով, որ այդ սպիտակավուն հեղուկից ձեռքերի վրա կարող են գորտնուկներ առաջանալ: Դա ամենևին էլ ճիշտ չէ: Պարզապես այդ հեղուկը լորձաթաղանթների վրա ընկնելիս խիստ գրգռում է դրանք և շատ տհաճ հոտ ունի: Այդպես դոդոշը վախեցնում և իրենից վանում է թշնամիներին: Բայց մանր կենդանիներին այդ հեղուկը կարող է նաև սպանել: Չնայած վանող արտաքինին՝ դոդոշները շատ օգտակար են. ոչնչացնում են այգիների ու բանջարանոցների վնասատու միջատներին: Այդ նպատակով դոդոշներին ֆերմերները նույնիսկ երկրից երկիր են տանում:

Page 7: գորտեր և դոդոշներ , սովորական տրիտոն

Սովորական տրիտոն

Page 8: գորտեր և դոդոշներ , սովորական տրիտոն

ՀՀ-ում հանդիպում է միայն Լոռու մարզում։ Բնակվում է խոնավ անտառային ու մարգագետնատափաստանային գոտու կանգուն ու հոսող ջրավազաններում և նրանց մերձակայքում։ ՀՀ-ում բնակատեղին ունի մնացորդային բնույթ, պահպանվել է հետսառցային շրջանում կլիմայական պայմանների փոփոխություններից։ Մարմնի երկարությունը 1,2-6,2 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության։

Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտիկավոր։ Գլուխը մուգ, երկայնաձիգ զոլերով է, որոնցից մեկն անցնում է աչքերի երկարությամբ և ակնառու է։ Մեջքը և կողքերը գորշ են, գորշ շագանակագույն, դեղնաշագանակագույն կամ կանաչագորշավուն։ Փորիկը բաց դեղնավուն է կամ նարնջագույն՝ մուգ կետերով կամ բծերով։ Զուգավորման շրջանում արուի մեջքի երկայնքով զարգանում է կատար, հետին վերջույթների վրա՝ լայն լողաթաղանթներ, մարմնի և պոչի վրա հայտնվում են բաց երկնագույն զոլեր։ Արուի մեջքային և որովայնային մակերեսները պատված են խոշոր, մուգ գույնի բծերով, մեջքի ընդհանուր գունավորումն ավելի մուգ է, քան Էգինը։ Վարում է գլխավորապես մթնշաղային ու գիշերային կենսակերպ։ Սնվում է հիմնականում մանր անողնաշարավորներով։

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին ու միջատներին։ Ձմեռում է ցամաքում՝ աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում գարնանը։ Բեղմնավորումը ներքին է. էգը հավաքում է ջրավազանի հատակից արուի դրած սպերմատոֆորը, ձուն կպցնում է տերևին կամ այլ ստորջրյա առարկաների։ Թրթուրը ծնվում է ձվադրումից 14-20 օր հետո։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում ամռան վերջից աշնան սկիզբը։ Հայտնի են թրթուրների ձմեռման դեպքեր և չկերպարանափոխված (ևեոտենիկ) ձևեր։ Առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում։