This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
Հեղինակներ.
• Հակոբյան Մարատ Վարուժանի
• Մելքոնյան Հերիքնազ Գագիկի
• Բանդիկյան Գոռ Լևոնի
• Սարգսյան Արամ Արմենի
Թեմա՝ «Կանաչ-ջերմոց լաբորատորիա»
Մասնագիտություն՝ Պարտիզապուրակային շինարարություն
Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան, դասավանդող
Երևան 2015թ.
Բովանդակություն
• Ներածություն
• Կալանխոե բույսի սերմերից աճելու ունակություններն ու
հնարավորությունները
• Բույսերի բազմացումը տերևներով
• Թանձրատերևուկի բազմացման եղանակները
• Տերևի արմատակալումը՝
ա. Հողի վրա
բ. Հողի մեջ
գ. Ջրի մեջ
6. Սենյակային բույսերի բուժիչ և օգտակար հատկությունները
Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին, դրա փոխարեն առողջություն են պարգևում, մաքրում էներգետիկան բացասական ազդեցությունից, երկարացնում կյանքն ու նույնիսկ իրենք են մեռնում` իրենց փոքրիկ հնարավորությունն ու ուժերը տալով մարդուն հիվանդությունից ազատելու համար:
Բույսերը թթվածին են արտադրում և կլանում ածխաթթուն, մաքրում օդը մանրէներից ու փոշուց, կատարում են ֆոտոսինթեզ: Բացի այդ, սենյակային բույսերի արձակած զվարթացնող հոտը լավացնում է մեր ինքնազգացողությունը և պաշտպանական ուժերը: Սենյակային բույսերի անհրաժեշտ և ճիշտ խնամքի համար առաջնայինը ծաղիկների ճիշտ ջրումն է: Դրանք պետք է ջրել ըստ պահանջի: Նախ պետք է պարզել, թե այդ ծաղիկը որ դասին է պատկանում՝ այսինքն սիրում է ջուր, թե ոչ: պետք է ապահովվել նրա համար համապատասխան լուսավորություն: Սենյակային բույսերի ճիշտ խնամքի համար կարևոր է նաև ապահովել համապատասխան խոնավությունը: Պետք է համապատասխան եղանակին՝ գարնանը և աշնանը, կատարվի պարարտացում: Ծաղիկների նկատմամբ պետք է շատ հոգատար լինել, քանի որ նրանք զգում են շրջակա էներգետիկ դաշտը, և կան շատ ծաղիկներ, որոնք չեն աճում, խռովում են, եթե երկար տարիներ մի անձը խնամելուց հետո նվիրում, տալիս է մեկ ուրիշին: Սենյակային բույսերը ճիշտ խնամելու համար պետք է ծանոթ լինել նրանց <<քմահաճույքներին>> և ստեղծել նրանց համար համապատասխան միջավայր:
Ասում են` եթե սենյակում հանկարծ ծաղիկը հիվանդանում ու
մահանում է, կնշանակի պետք է պատճառը փնտրել. կա՛մ տան
անդամներից ինչ-որ մեկը հիվանդացել է ու հիվանդությունը դեռևս
չի արտահայտվում, կա՛մ էլ տանը բացասական էներգետիկա կա,
որն այդ տան բնակիչներին վնասում է: Բույսերի աուրան բարդ է ու
բազմաշերտ:
Գիտե՞նք, որ լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը շատ
բանով պայմանավորված է սենյակային բույսերի ազդեցությամբ,
քանի որ դրանք բարելավում են տարածքի միկրոկլիման,
նպաստում օդի զտմանը, փոշու նստեցմանը, բարձրացնում օդի
ԹՈՒՐՄ՝ բաժակը 1/3 չափով լցնել տրադեսկանցիայի մանրացրած
տերևներ, վրան ավելացնել օղի և թրմել ապակյա մուգ տարայի մեջ,
պահել սառնարանում 12 օր՝ ամուր փակված բերանով: Քամել, հեռացնել
մնացորդները: Օգտագործել մեկ տարի:
9. ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՊՔՈՒՄ – Տրադեսկանցիայի 50գր ճզմած տերևների
( ցողունների հետ միասին) վրա ավելացնել 50գր մեղր, լավ խառնել,
ավելացնել 100 գր կագոր և 20գր պերգի, նորից լավ խառնել: Լցնել
ապակե մուգ տարայի մեջ և թողնել սառնարանում: Երկու շաբաթից
հետո պատրաստ է: Ստացվածը կոչվում է բայլզամ: Այն կարելի է պահել
սառնարանում 3 ամիս: Ուտել մեկ ամիս շարունակ՝ օրը 4 անգամ՝ ճաշի
գդալով: Երկու շաբաթ ընդմիջելուց հետո նորից օգտագործել:
ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱՌ
խնամքը որևէ խնդիր չի ներկայացնում
Ծառանման թանձրատերևուկը, որը հիշեցնում է փոքրիկ ամուր կաղնի, մեծ ճանաչում ունի սիրող-ծաղկաբույծների մոտ։ Այն կայուն է ջերմաստիճանի տատանումների հանդեպ, կարող է երկար դիմանալ առանց ջրի և հեշտությամբ գոյատևում է ոչ բավարար լուսավորության պայմաններում։
Ծառանման թանձրատերևուկի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Միգուցե հենց դա է պատճառը, որ այս բույսն այդքան լավ է պահում իր մեջ խոնավությունը։ Դրան են նպաստում նաև հաստ, մսոտ տերևները, բույսը պատող մոմի շերտը և տերևների վրայի հերձանցքը, որը բացվում է միայն գիշերը։ Գիշերվա ընթացքում թանձրատերևուկը կուտակում է ածխաթթու գազ, որը կլանում է օդից։ Հետագայում այն վերածվում է խնձորաթթվի, և ջուրը գրեթե չի գոլորշիանում, իսկ խնձորաթթուն վերածվում է շաքարի։
ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ
Թանձրատերևուկի տերևները, որոնք հիշեցնում են թեփիկներ և մի քանի սանտիմետրի հասնող երկարություն ունեն, կարող են լինել ամենազանազան ձևերի` կլորավուն, ոսպնյակաձև, նեղ և մախաթանման, լայն տերևային վահանիկով և տերևակոթով։ Գույնը կարող է տատանվել մոխրագույնից ընդհուպ մինչև կարմիր։ Ցողունի վրա տերևները դասավորվում են հերթականությամբ կամ միմյանց հանդիպակաց։
Առավել տարածված է ծառանման թանձրատերևուկը (C. arborescens (Mill.) Willd.)` ձվաձև, 2-3 սմ լայնությամբ, հաճախ կարմրավուն եզրագիծ ունեցող տերևներով, որոնց մուգ կանաչ փայլուն մակերևույթը պատված է կետիկներով։ Հազվադեպ հանդիպում է դեղնատերև տեսակը (Hummel’s Sunset)։
Համարվում է, որ այս բույսը նպաստում է լավ տրամադրությանը և ծառանման ցողունի ու կլորավուն տերևների շնորհիվ օժտված է դրական էներգետիկայով։ թանձրատերևուկի տերևների շուրջը «որպես թիթեռնիկների ուրախ խումբ պարում են էներգիայի փոքրիկ պարուրագծիկներ», այս բույսը տան մթնոլորտին հաղորդում է
հանգստություն, կայունություն և խաղաղություն, քանի որ պատկանում է հիմնական, այսինքն` հաստատուն համաստեղություն համարվող նշանին` Այծեղջյուրին։ Թանձրատերևուկը մարդու մոտ մշակում և զարգացնում է աշխատասիրություն և համառություն, բարերար կերպով ազդում մարմնի մասերի և օրգանների վրա՝ ոսկրամկանային համակարգը և մաշկը, որոնց համար, համաձայն բժշկական աստղագուշակության, մեծ դեր ունի Այծեղջյուրը։
ԻՆՉՊԵ՞Ս ԽՆԱՄԵԼ ԹԱՆՁՐԱՏԵՐԵՎՈՒԿԻՆ
Ջրումը. չնայած նրան, որ բույսը հարմարեցված է չորայնությանը, այն ավելի լավ է աճում գոլ ջրով առատորեն ջրելու դեպքում։ Սակայն ուշադիր պետք է լինել, որպեսզի ջուրը չկուտակվի ծաղկամանի ստորին մասում դրված ամանի մեջ։ Մինչև հաջորդ ջրելը հողագունդը պետք է միայն թեթևակի չորացած լինի։ Աշնանը ջրելն աստիճանաբար քչացնում են, իսկ ձըմռանը սահմանափակում են ամիսը 2-3 անգամ, սակայն խորհուրդ չի տրվում հասցնել մինչև հողի չորանալը։ Գերխոնավացումը նույնպես կարող է բույսի վրա կործանարար ազդեցություն ունենալ։
Լուսավորությունը. թանձրատերևուկը լուսասեր բույս է։ Անգամ ձմռանը նրան անհըրաժեշտ է լավ լուսավորում։ Ամռանը բույսը կարելի է տընկել բաց բնահողի, օրինակ` ալպիական բլուրի հարավային մասում։ Եթե նման հնարավորություն չկա, ապա դո՛ւրս հանեք այն պատըշգամբ։ Սակայն չմոռանանք ձմռանը՝ մինչ ցրտերն ընկնելը, բույսը տուն տեղափոխել։
Հողը և պարարտացումը. բնահողը պետք է պարունակի տերևային, ճիմե հող և ավազ (1։1։1 հարաբերակցությամբ)։ Կարելի է օգտագործել նաև փխրուն, ոչ այնքան բերրի հողային հիմք։ Կակտուսների համեմատ թանձրատերևուկը դրական է արձագանքում ազոտական հանքային պարարտանյութերի ներմուծմանը։ Պարարտացումն անցկացնում են գարնանից մինչև օգոստոսի կեսը, հակառակ դեպքում բույսը չի հասցնի պատրաստվել «ձմեռային հանգստին»։