Top Banner
ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ
7

Սասունցի դավիթ

Aug 14, 2015

Download

Documents

mesrop2004
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Սասունցի դավիթ

ՍԱՍՈւՆՑԻԴԱՎԻԹ

Page 2: Սասունցի դավիթ

Երբ մեծացավ , մեր Դավիթ հըսկանՄի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։

Page 3: Սասունցի դավիթ

Սասունցի Դավիթ Էպոսում կա հերոսների չորս սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն` Առյուծաձև Մհեր), Դավիթ և Փոքր կամ Պստիկ Մհեր: Սասնա ծռերը հայ ժողովրդի անպարտելի ոգու, հերսականության կրողն են՝ ոսոխների, հատկապես արաբական բռնակալների դեմ մղած դարավոր պայքարով:«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից:Ինձ շատ դուր է գալիս Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ»-ը, որը գրել է 1903-թվականին:

Page 4: Սասունցի դավիթ

Սասունցի Դավիթը ազնիվ,պարզամիտ,ոժեղ և հզոր հերոս էր:Նա շատ հայենասեր էր և ուզում էր թշնամիենրից հետ ստանար իր պապերի իր հայրերի ստեղծած երկիրը:Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝ ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով: Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով:

Page 5: Սասունցի դավիթ

Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև,որպեսզի դիմավորի Երևան ժամանող հյուրերին:Արձանը կարծես կենդանի լինի:Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:

Page 6: Սասունցի դավիթ

Սասունցի Դավթի արձանը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը:Ինձ շատ է դուր գալիս այն:Վերջերըս մենք պարոն Մարգարյանի հետ եղանք այնտեղ և տեսանք:Արձանը կոփածո պղնձից և բազալտից է, որի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:

Page 7: Սասունցի դավիթ

Նյութը պատրաստեց՝ Մեսրոպ Օնանյանը

Խորհրդատու՝ Հայկազ Մարգարյան