Top Banner
13

մխիթար հերացի

Jul 12, 2015

Download

Documents

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: մխիթար հերացի
Page 2: մխիթար հերացի

Մխիթարանունով անմահացած հայ ժողովուրդիմեծամեծների համաստեղության մեջ իր ճառագայթողդեմքով առանձնանում է հայբժիշկ, բնագետ, փիլիսոփա, բժշկագիտական մտքիհայ հսկա՝ Մխիթար Հերացին: Նա հիմնադիրն էմիջնադարյան հայ բժշկության, որի համար նույն դերնէ խաղացել, ինչ Հիպոկրատը` հունական, Գաղիանոսը` հռոմեական բժշկությանհամար: Նա հավաքել, ուսումնասիրել ևընդհանրացրել է անցյալ դարերի փորձը` ինչպեսդասական, այնպես էլ ժողովրդական բժշկությանբնագավառում` ստեղծելով այնպիսիաշխատություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենցարժեքը:

Page 3: մխիթար հերացի

Մասնագիտական կրթությունն ստացել էԿիլիկյան Հայաստանումֈ Գիտա-

բժշկական գործունեությունը ծավալելէ Սիս մայրաքաղաքում ու

կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայիհովանավորությամբֈ Տիրապետել է

հունարենին, արաբերենին, պարսկերենինֈ Թողնելով իր հայրենի Հերքաղաքը (այժմ Խոյ քաղաքըՊարսկաստանում), պատանիՄխիթարը մեկնում է Կիլիկյան

Հայաստան, որտեղ նա բժշկականկրթություն է ստանում, արժանանալովբժշկապետի պատվավոր կոչման:

XII դ. 60-ական թթ. արդեն ուներ մեծբժշկապետի համբավ:

Page 4: մխիթար հերացի

Ապա սկսվում է հետազոտական աշխատանքի մի նոր շրջան մերթգիտնականի փորձասենյակում, մերթ հիվանդի անկողնու մոտ, որի արդյունքները ընդհանրացված են իր աշխատություններում:

Page 5: մխիթար հերացի

Մխիթար Հերացին մեծ հռչակ է վայելում, շրջում էերկրից երկիր, ուսումնասիրում բժշկության հայրՀիպոկրատիաշխատությունները, ճանաչում

տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկում տարբեր հիվանդությունների

ժամանակ: Բժշկի գործունեության հետմիաժամանակ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել

մարդակազմության, ախտաբանության, ակնաբուժության, դեղագիտության ու

բնագիտության հարցերի նկատմամբ, դարձել հայբժշկության մի շարք ճյուղերի հիմնադիր և ստեղծելարժեքավոր երկեր, որոնցից պահպանվել են սոսկ

մասունքներ:

Page 6: մխիթար հերացի

XII դարի 80-ական թվականներին ՄխիթարՀերացին ձեռնամուխ է եղել «Ջերմանցմխիթարություն» (հրատարակվել է 1832 թ-

ին) գրքի շարադրմանը: Նա գիրքն այդպես էանվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության մեջ նա անդրադարձել էԴաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերումլայնորեն տարածված տենդայինհիվանդություններիդասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Հերացինտենդային հիվանդությունները բաժանել է 3

խմբի՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշանող»:

Page 7: մխիթար հերացի

«Միօրյա» ջերմերը կապել է հոգու ախտահարման հետ ևայս տենդերի խմբում նա նկարագրել է ալերգիկ

հիվանդությունների մի քանի ձևեր(ֆիզիկական, քիմիական, սննդային, նյարդա-հոգեկան

ալերգիաներ):«Բորբոսային» հիվանդությունների բնութագրման հարցումցուցաբերել է ուրույն մոտեցում. անտիկ բժիշկներն այդհիվանդությունները բացատրում էին չորս հեղուկների՝

արյան, լորձի, դեղին ու սև մաղձերի նեխմամբֈ Մ. Հերացին, չհերքելով հումորալ տեսության ընդհանուրդրույթները, հիշյալ ջերմերի ծագումը բացատրել էարյան, մաղձի և լորձի մեջ «բորբոսային» գործոնի

ներթափանցմամբֈ «Բորբոսային տենդեր» բաժնում Հերացինտեղադրել է միջին դարերում տարածված մի շարք վարակիչ

հիվանդություններ՝ դողէրոցքը, տիֆային և սեպտիկհիվանդությունները, ժանտախտը, ծաղիկը, կարմրուկը:

Page 8: մխիթար հերացի

Տենդային հիվանդություններով տառապողհիվանդների համար Մխիթար Հերացին առաջարկում

էր հատուկ սնունդ, մեծ տեղ հատկացնելովկանաչեղենին, բանջարեղենին, մրգերին ուպտուղներին, ինչպես թարմ, այնպես էլ

չորացրած, նրանց հյութերին և մուրաբաներին: Տենդային հիվանդներին առաջարկում էր գործածելգինձ, ռեհան, կարոս, բամիա, դանդուռ, մրգերից` նուռ, սերկևիլ, խաղող, թուզ, ունաբ, սալոր: Հայ

բժշկապետը խորհուրդ էր տալիս նշանակել հիվանդինդյուրամարս սնունդ` թարմ ձուկ, հավի

միս, մսաջուր, ձվի դեղնուց, կաթ (թոքախտովհիվանդներին` այծի և էշի կաթ):

Page 9: մխիթար հերացի

Ինչ վերաբերվում է «հալևմաշ» տենդերին, որոնքհամապասխանում են պալարախտի տարբերկլինիկական ձևերին (թոքախտ, ոսկրախտ և այլն), ապանրանց ծագումը, Մխիթար Հերացու կարծիքով,

պայմանավորված է հոգեկան ծանր ապրումներով,

գերհոգնածությամբ, վատ սննդով, կլիմայականանբարենպաստ պայմաններով, որոնց այսօր էլբժշկությունը մեծ նշանակություն է տալիս:

Page 10: մխիթար հերացի

Մխիթար Հերացին դեղաբուժության մեջ գլխավոր տեղըհատկացնում էր բուսաբուժությանը:«Ջերմանց մխիթարութիւն»

գրքումառաջարկված բարդ դեղատոմսերում հաճախ են հանդիպումնունուֆարը, մանուշակը, հիրիկը, խռնդատը, մշտիկը, կղմուխը,

օշինդրը, եզան լեզուն, մատուտակը, սորնջանը, կապարը, դաղձը,

ուրցը, տատաշը և այլ շատ ուրիշ դեղաբույսեր:

ԵԶԱՆ ԼԵԶՈՒ ՀԻՐԻԿ ՄԱՆՈՒՇԱԿ

Page 11: մխիթար հերացի

1908-ին «Ջերմանցմխիթարությունը» գերմաներեն էթարգմանել ԷռնեստԶայդելը: Այնուհետև երկըթարգմանվել է մի շարքայլ լեզուներով և հայտնիդարձել եվրոպականգիտությանը:

Page 12: մխիթար հերացի

Մխիթար Հերացու անունով կոչվել են փողոցներԵրևանում ու Վանաձորում, ինչպես նաև Երևանիպետական բժշկական համալսարանը:

Page 13: մխիթար հերացի