Top Banner
ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ՕՕՕ ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ
26

Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Jul 01, 2015

Download

Documents

GevSon
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Կենսաբանություն

Օդի  աղտոտվացությունը

Հայաստանում

Page 2: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Հայաստանում օդի ախտոտվածությունը

Սկսեմ նրանից, որ Հայաստանում շատ են էկոլոգիական խնդիրները: Բայց ընտրեցի օդի ախտոտվածությունը, որովհետև կյանքի համար շատ կարոևր է մաքուր օդը, իսկ երբ մաքուր օդ չկա մենք կարող ենք ամեն տեսակ հիվանդություններով վարակվել` բրոնխիտով, տարբեր ալերգիաներով,դեռմատիտներ (մաշկային հիվանդություններ) նույնիսկ աչքերի հետ կապված խնդիրներ կարող են ի հայտ գալ, օդի աղտոտվածությունից…

Page 3: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր
Page 4: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Կորուստներ օդի ախտոտվածության պատճառով

2020 թ.-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ կմահանա օդի աղտոտվածության պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը կտրուկ չփոխվի: Նման եզրահանգման են եկել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության փորձագետները: 

Page 5: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Խրոնիկ բրոնխիտ

Խրոնիկական բրոնխիտի հիմնական պատճառը ծխելն է: Իր նշանակությամբ երկրորդ պատճառը համարվում է օդի ախտտոտվածությունը. մեքենաների արտանետվող գազերով, արտադրության արգասիքներով:

Page 6: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Ալերգիաներ

Օդի ախտոտվածությունը կարող է պատճառ դառնալ մաշկային խնդիրների` ալերգիաների: Մարդիկ կարող են փոշուց ալերգիաներ ունենալ,(օրինակ ես`հողից, փոշուց ալերգիա ունեմ): Փոշուց կարող է մարդու մաշկը գռգռվել, և շատ լուրջ խնդիրներ առաջացնել առողջության համար:

Page 7: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Աչքեր

Աչքերը կարող են շատ մեծ վնաս կրել, օդի ախտոտվածության պատճառով: Փոշին լցվելով աչքերի մեջ կարող է առաջացնել մի շարք խնդիրներ:

Page 8: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

1 - Տեսադաշտի ձախ հատվածը, 2 - Տեսադաշտի աջ հատվածը,

3 - Աչք, 4 - Ցանցաթաղանթ,

5 - Տեսողական նյարդեր, 6 - Ակնաշարժ նյարդ,

7 – Խիազմա 8 - Տեսողական ուղի,

9 - Կողմնային լատերիալ մարմին, 10 - Քառաբլուրների վերին բլուրներ,

11 - Ոչ յուրահատուկ տեսողական ուղի, 12 - Գլխուղեղի կեղևի տեսողական գոտի

Տեսողական անալիզատորի

հաղորդող ուղիները

Page 9: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Որոշակի հիվանդություննեից հետո, ուզում եմ ներկայացնել շատ հետաքրքիր մի քանի դեպքեր օդի աղտոտվածության պատճառով:

Page 10: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Հնդկաստանը ամենաղատոտված օդ ունեցող երկիրն է

Ամերիկյան համալսարաններից մեկում կատարվել է հետազոտություն, ըստ որի Հնդկաստանը ամենաղատոտված օդ ունեցող երկիրն է:

Հնդկաստանում առողջությանը վտանգ սպառնող նյութերի քանակը օդում  նորմայից գերազանցում է  5 անգամ: Հետազոտողները հայտանաբերել են, որ օդի աղտոտվածության պատճառը ջեռուցման համակարգն է: Նրանք որպես վառելիք են օգտագործում չոր գոմաղբը, որը ազգային ավանդույթ է Հնդկաստանում:

 Հնդկաստանում կան  աղտոտման  ինչպես  բնական, այնպես էլ   արհեստական աղբյուրներ: Առաջին տեղում են ծանր մետաղները և փոշին, ապա՝  գազային նյութերը:

Ամենաաղտոտված օդ ունեցող երկրների ցանկը շարունակում են հաջորդաբար Չինաստանը, Պակիստանը և Բանգլադեշը:

Page 11: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Օդի աղտոտվածությունը խլել է 800, 000 մարդու կյանք

Clean Air Asia էկոլոգիական խումբը հայտնում է, որ օդի աղտոտվածության պատճառով յուրաքանչյուր տարի Ասիայում մահանում է 800 հազար մարդ: Սակայն էկոլոգիական խումբը տեղեկացնում է, որ օդի աղտոտվածության նման ցուցանիշները կհանգեցնեն մարդկանց մահացության մակարդակի բարձրացման: Այս մասին հայտնում է Ozemle.net կայքը:

Օդի արագ աղտոտման պատճառը էներգիայի օգտագործման և տրանսպորտային արտանետումների քանակի աճն է: Մինչև 2035 թվականը մեքենաների թիվը ասիական երկրներում կհասնի մեկ միլիորդի, իսկ արտանետումների քանակը մոտ 400 տոկոսով կավելանա` համեմատած 2005 թվականի հետ:

Համաձայն համաշխարհային առողջապահության կազմակերպության հետազոտության, որը անցկացրել են 2008 թվականին, ասիական երկրներում 1,3 միլիոն մահացություններից 800 հազարը օդի աղտոտվածության պատճառով է: Էկոլոգները զգուշացնում են, որ եթե համապատասխան քայլել չձեռնարկեն, ապա այդ թիվը կարող է մեծանալ:

Page 12: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Պեկինում օդի աղտոտվածությունը հասել է ծայրահեղ բարձր աստիճանի 

Չինաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվախությունը հասել է առողջությանը վնաս հասցնող աստիճանի: Մասնագետները խորհուրդ են տալիս դուրս չգալ փողոցներ հատկապես  տարեց մարդկանց և երեխաներին:  Այս մասին հայտնել են տեղի  բնապահպանական մարմինները:

Օդի մեջ նկատվել են փոքր պինդ մասնիկներ  /PM 2.5/, որոնք էլ վնասում են մարդկանց առողջությունը: Քաղաքի որոշ թաղամասերում մոնիտորինգի արդյունքում նկատվել է 993 միկրոգրամ:

Բնապահպանական և տեխնիկական գիտությունների  Պեկինյան համալսարանի պրոֆեսոր Չժու Թունը նշում է, որ վերջին օրերին նկատվում է առանց քամիների եղանակ, որի պատճառով էլ նմանատիպ աղտոտվախություն է առաջանում:

Page 13: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Մոսկվայում կկրճատվի երթևեկությունը օդի աղտոտվածության պատճառով

Առաջիկա եռամսյակում Մոսկվայի քաղաքային խորհուրդը քննարկելու  է  «Մոսկվայի որոշ տարածքներում ավտոտրանսպորտային միջոցների կարգավորման մասին» օրինագիծը:

Եվ եթե օրինագիծն ընդունվի, Մոսկվայի այն հատվածներում, որտեղ օդի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի սահմանը, մասամբ կկրճատվի երթևեկությունը:

Հիշեցնենք, որ այս օրինագիծը մշակվել էր դեռևս 2007 թվականին, սակայն այն  մինչ օրս չի ընդունվել:

Page 14: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Պեկինում թունավոր սմոգը չի նահանջում

Պեկինում երեքշաբթի օրը նորից ամբողջ մթնոլորտը ծածկվել էր թունավոր սմոգով: Հետաձգվել են բոլոր թռիչքները, կանգնել է երթևեկությունը: Իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին դուրս չգալ տներից, հայտնում է ria-ն:

Այս էկոլոգիական աղետը Պեկինում շարունակվում է հունվար ամսից: Հայտնի է, որ Պեկինի մանկական հիվանդանոցները լի են հիվանդներով: Մասնագետների կարծիքով իրավիճակը կլավանա հինգշաբթիից ոչ շուտ:

ԱՄՆ-ի դեսպանատան տվյալներով՝ Պեկինում օդի մեջ պարունակվող մանր պինդ մասնիկների ինդեքսը կազմում է PM 2.5, որը 10 անգամ  գերազանցում է թույլատրելի նորման:

Page 15: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Հիմա գիտնակնների կողմից բացահայտված, 10 փաստեր աղտատվածության վերաբերյալ.

Page 16: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 1

Մեր մոլորակի արագ աղտոտումը սկվեց արդյունաբերական հեղափոխությունից:

Page 17: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 2

Ջրի աղտոտման հիմնական պատճառը արդյունաբերությունն է: Խնդիրն այն է, որ շատ արդյունաբերություններ չեն պահպանում օրենքները, թափոնները լցնում են գետերը, ինչի հետևանքով ջրային տարածքները աղտոտվում են:

Page 18: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 3

Կայուղու ջրերը հիմնական աղտոտիչներն են, որոնք լցվում են գետերը և ջրային այլ տարածքներ: Հաշվարկել են, որ ամեն տարի առաջանում է 4 միլիարդ տոննա արդյունաբերական աղբ:

Page 19: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 4

Ջրի աղտոտման պատճառով ամեն օր մահանում է մոտ 15, 000 մարդ:

Page 20: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 5

Օդի աղտոտվածությունը նպաստում է ջրի և հողի աղտոտվածությանը:

Page 21: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 6

Զարգացող երկրներում աղտոտվածությունը ավելի վատ վիճակում է, քան զարգացած երկրներում, քանի որ զարացող երկրները չունեն բավական միջոցներ աղտոտվածության խնդիրները լուծելու համար:

Page 22: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 7

Սմոգը օդի աղտոտվածության ամենավատ տեսակն է: Այն հիմնականում առաջանում է հանածո վառելիքի գործարանների գործունեության հետևանքով:

Page 23: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 8

Տան օդի աղտոտվածությունը շատ ավելի մեծ խնդիր է: Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` տան ներսում օդի աղտոտվածությունը ավելի շատ մահացություններ է առաջացնում:

Page 24: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 9

Վերականգնվող էներգիան շրջակա միջավայրի աղտոտվածության կանգնեցման հիմնական միջոցն է:

Page 25: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Փաստ 10

Աղմուկը աղտոտվածության տեսակներից է: Ներկայումս այն անտեսում են, չնայած այս տեսակը ևս մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, հատկապես` օվկիանոսներում: Օրինակ, ԱՄՆ-ն մինչ օրս չունի հատուկ մարմին, որը կկարգավորի աղմուկի աղտոտվածությունը: 

Page 26: Օդի աղտոտվածությունը, որպեսզ գլոբալ խնդիր

Այսքանը….

Սոնա Խաչատրյան 9-1 դասարան

1. 168.am2. Doctor.am3. Econews.am