Top Banner
157 ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ШИРАКСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ ИМЕНИ М. НАЛБАНДЯНА SHIRAK STATE UNIVERSITY AFTER M. NALBANDYAN УЧЕНЫЕ ЗАПИСКИ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ SCIENTIFIC PROCEEDINGS Պրակ Բ Выпуск Б Issue B ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 ՄՆՄութաֆյան, ԳՍՇաղոյան ԼԱԲՈՐԱՏՈՐ-ՊՐԱԿՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ Բանալի բառեր՝ լաբորատոր, գործնական, աղյուսակ, սխեմա, մեթոդ, սահմանում, թեորեմ: Ключевые слова: лабораторный, практический, таблица, схема, метод, определение, теорема. Keywords: laboratory, practical, table, schema, method, definition, theorem. Աշխատանքում ներկայացվում են լաբորատոր-պրակտիկ աշխատանք- ների գաղափարը, այդ համակարգի դերն ու նշանակությունը, տարատեսակ- ները և կոնկրետ օրինակների միջոցով այդ աշխատանքների տարաբնույթ ձևե- րի խմբավորումն՝ ըստ հետապնդած նպատակի: 1.Ներածություն։ Մաթեմատիկայի դասավանդման ժամանակակից մեթոդիկայի խնդիրներից մեկն է ուսուցման՝ իրական կյանքի հետ կապի իրականացումը: Բոլորին հայտնի է, որ գիտենալը և կարողանալը նույնը չեն: Տարբեր ժամանակ- ներում ընդունվել են օրենքներ, որոնց համապատասխան` ծրագրերում և մաթեմատիկայի գործող դասագրքերում կատարվել են փոփոխություններ, որոնք հիմնականում առնչվել են հաշվողական և չափողական հմտությունների ամրապնդմանը: Անխոս, այդ փոփոխությունները բարեհաջող են անդրադարձել առարկայի հանդեպ սովորողների հետաքրքրության բարձրացմանը, քանի որ մոտավոր հաշվարկները, արտադրողական-տեխնիկական խնդիրների լուծու- մը, տնտեսական տարբեր հաշվարկների կատարումն ընդլայնեցին դպրոցական մաթեմատիկայի կառուցվածքը և ստեղծեցին պայմաններ իրական կյանքում մաթեմատիկայի նշանակության ըմբռնման համար: Սակայն, առ այսօր բավա- րար ուշադրություն չի դարձվում այն խնդրին, որ աշակերտներին սովորեցնեն 2016 1
11

ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

Aug 01, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

157

ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ШИРАКСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ ИМЕНИ М. НАЛБАНДЯНА

SHIRAK STATE UNIVERSITY AFTER M. NALBANDYAN У Ч Е Н Ы Е З А П И С К И Գ Ի Տ Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր S C I E N T I F I C P R O C E E D I N G S

Պրակ Բ Выпуск Б Issue B

Դ Ա Ս Ա Վ Ա Ն Դ Մ Ա Ն Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա УДК 373

Մ․Ն․Մութաֆյան, Գ․ Ս․ Շաղոյան

ԼԱԲՈՐԱՏՈՐ-ՊՐԱԿՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Բանալի բառեր՝ լաբորատոր, գործնական, աղյուսակ, սխեմա, մեթոդ,

սահմանում, թեորեմ: Ключевые слова: лабораторный, практический, таблица, схема, метод,

определение, теорема. Keywords: laboratory, practical, table, schema, method, definition, theorem. Աշխատանքում ներկայացվում են լաբորատոր-պրակտիկ աշխատանք-

ների գաղափարը, այդ համակարգի դերն ու նշանակությունը, տարատեսակ-ները և կոնկրետ օրինակների միջոցով այդ աշխատանքների տարաբնույթ ձևե-րի խմբավորումն՝ ըստ հետապնդած նպատակի:

1.Ներածություն։ Մաթեմատիկայի դասավանդման ժամանակակից մեթոդիկայի խնդիրներից մեկն է ուսուցման՝ իրական կյանքի հետ կապի իրականացումը: Բոլորին հայտնի է, որ գիտենալը և կարողանալը նույնը չեն: Տարբեր ժամանակ-ներում ընդունվել են օրենքներ, որոնց համապատասխան` ծրագրերում և մաթեմատիկայի գործող դասագրքերում կատարվել են փոփոխություններ, որոնք հիմնականում առնչվել են հաշվողական և չափողական հմտությունների ամրապնդմանը: Անխոս, այդ փոփոխությունները բարեհաջող են անդրադարձել առարկայի հանդեպ սովորողների հետաքրքրության բարձրացմանը, քանի որ մոտավոր հաշվարկները, արտադրողական-տեխնիկական խնդիրների լուծու-մը, տնտեսական տարբեր հաշվարկների կատարումն ընդլայնեցին դպրոցական մաթեմատիկայի կառուցվածքը և ստեղծեցին պայմաններ իրական կյանքում մաթեմատիկայի նշանակության ըմբռնման համար: Սակայն, առ այսօր բավա-րար ուշադրություն չի դարձվում այն խնդրին, որ աշակերտներին սովորեցնեն

2 0 1 6 № 1

Page 2: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

158

օգտագործել ստացած գիտելիքները գործնականում: Խնդրագրքից խնդրի լուծ-ման ժամանակ աշակերտը գործ ունի ձևակերպված խնդրի հետ, սակայն իրա-կան կյանքում աշխատողից պահանջվում է ինքնուրույն ձևակերպել խնդիրը, ինքնուրույն որոշել, թե ի՛նչ այլ մեծություններից է կախված որոնվող մեծության արժեքը և ինքնուրույն գտնել այդ արժեքը: Հետևաբար, դպրոցում աշակերտ-ներին անհրաժեշտ է սովորեցնել ինքնուրույն առանձնացնել իրական պայման-ներից որոշակի գործնական խնդիրներ, ինչպես նաև՝ ինքնուրույն գտնել այն մեծությունների արժեքները, որոնցից կախված է առաջադրված հարցի պա-տասխանը:

Մաթեմատիկական տեսության՝ գործնականում հաջող կիրառման գոր-ծում մեծ դեր ունի ուսուցման գործընթացում գործնական և լաբորատոր աշխա-տանքների իրականացումը, որն աշակերտների մեջ ձևավորում է նման աշխա-տանքներ կատարելու կարողություն, որը տարիների ընթացքում կվերածվի հմտության: 2․Լաբորատոր և գործնական աշխատանքներ հասկացությունները: Գոյություն ունեն մի շարք տարբերակներ սահմանելու համար այնպիսի հասկացություն-ներ, ինչպիսիք են մաթեմատիկայից լաբորատոր և գործնական աշխա-տանքները:

Մաթեմատիկայից լաբորատոր աշխատանքները սովորողների կողմից այնպիսի խնդիրների ինքնուրույն լուծումն են, որոնց պայմանները տրվում են որոշակի տեխնիկական մանրամասնությամբ, տարբեր առարկաներով կամ հատուկ դրա համար պատրաստված մոդելներով, գծագրերով, պատկերներով և այլն։ Կիրառվում են որոշակի ուսուցման նպատակների հասնելու, մասնավոր դեպքում, սովորողների ստացած մաթեմատիկական գիտելիքները գործնական հմտությունների և կարողությունների վերածելու համար:

Լաբորատոր աշխատանքն ուսուցման այնպիսի մեթոդ է, որի կիրառման ընթացքում սովորողները, ուսուցչի ղեկավարությամբ և նախօրոք մշակված պլանի համաձայն, իրականացնում են փորձեր կամ կատարում են գործնական խնդիրների լուծում. աշխատանքի ընթացքում սովորողներն ընկալում և իմաստավորում են նոր ուսումնական նյութը, ամրապնդում նախկինում ստա-ցած գիտելիքները:

Այսպիսով, կարելի է հետևություն անել, որ լաբորատոր աշխատանքը կարող է հանդես գալ և՛ որպես մեթոդ, և՛ որպես ձև, և՛ որպես ուսուցման միջոց:

Page 3: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

159

Մաթեմատիկայից լաբորատոր աշխատանքների կատարումը չի հակա-դրվում գործնական աշխատանքների կատարմանը: Գործնական են սովորող-ների այն ինքնուրույն աշխատանքները, որոնց կատարման նպատակը տեսա-կանորեն ապացուցված փաստերի, հարաբերակցությունների, առանձին կոնկ-րետ դեպքերի կախվածությունների ստուգումն է, գործնականում տեսական գիտելիքների կիրառումն է, գործնական խնդիրների լուծումը և այլն:

Լաբորատոր աշխատանքները չեն կարող անմիջականորեն փոխարինել գործնական աշխատանքներին: Ընդհակառակը, ապահովում են վերջիններիս կատարման համար լավ պատրաստվածություն: Գործնական աշխատանքների կատարման ընթացքում մաթեմատիկական տեսությունը կիրառվում է իրական տարածական ձևերով և քանակական հարաբերություններով, ոչ թե արհեստական ստեղծված մոդելներով, այդ պատճառով էլ մանկավարժության տեսանկյունից արժեքավոր է: Ահա թե ինչու մաթեմատիկայից գործնական աշխատանքների կատարումը պետք է միանգամայն պարտադիր լինի յուրաքանչյուր դասարանում:

Լաբորատոր աշխատանքները գործնական աշխատանքների կատար-ման անհրաժեշտ նախապատրաստական փուլն են, սակայն լաբորատոր աշ-խատանքները գործնականների նկատմամբ ունեն մի շարք առավելություններ, որոնք էլ դրանք դարձնում են ուսուցման գործընթացի տեսանկյունից առավել արժեքավոր. 1) առավել հեշտ են իրականացվում (դասարանում, դասի ժամա-նակ), 2) հեշտ են և հասանելի սովորողների ըմբռնմանը և այն մեծությունների պարզեցմանը, որոնք անհրաժեշտ են դրված խնդրի լուծման համար, 3) պահան-ջում են ավելի քիչ ժամանակ, քան գործնականները, 4) աշխատանքների նախ-նական անցկացումը, համապատասխան գործնական աշխատանքից առաջ, նպաստում է բոլոր սովորողների ակտիվացմանը և լավագույնն է պարզա-բանում մաթեմատիկայի դերը գործնական խնդիրներ լուծելիս, 5) անցկացման ընթացքում առավել հեշտ է ապահովել բոլոր մասնակիցների ինքնուրույն աշխատանքի կատարումը: 3․ Լաբորատոր աշխատանքների մի քանի տեսակներ։ Մաթեմատիկայի հան-դեպ սովորողների հետաքրքրությունը զարգացնելու և ամրապնդելու համար ուսուցման գործընթացում կարելի է ներառել լաբորատոր աշխատանքների տարբեր տեսակներ: Այդ աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունենում ուսումնական նյութի գիտակցական տիրապետում, կարողություն-

Page 4: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

160

ների և հմտությունների ձևավորում: Առանձնացնենք լաբորատոր աշխատանք-ների մի քանի տարատեսակներ, որոնք նպատակահարմար են կիրառել ուսուց-ման գործընթացի տարբեր փուլերում․

ա) Կոնկրետ մաթեմատիկական օբյեկտի սահմանման բերում, օբյեկտի պատկանելությունը բերված սահմանմանը:

Մաթեմատիկական օբյեկտների սահմանման գործողությունից հետևու-թյունները բաղկացած են հետևյալ քայլերից. 1) սահմանումների մեջ բոլոր հատ-կությունների թվարկում, 2) hետևությունների մեջ առկա տրամաբանական կապերի հաստատում, 3) ըստ սահմանման բերված օրինակների՝ ճշգրտում, 4) hետևության ստացում՝ նշված օբյեկտը պատկանո՞ւմ է արդյոք նշված սահ-մանմամբ բնութագրվող օբյեկտների դասին։

Լաբորատոր աշխատանք 1: Հավասարասրուն եռանկյան որոշում: Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը

հավասար են: Գործողությունները բերենք աղյուսակի տեսքով`

Օրինակ

Օբյեկտի հատկություններ

Եռանկյուն

այո §+¦, ոչ §-¦

Երկու կողմերը

հավասար են. այո §+¦, ոչ §-¦

Հետևություն:

Հավասարասրուն

եռանկյուն է. այո §+¦, ոչ §-¦

1

2,5

- - -

2

- + -

3

+ + +

4

+ + +

Լաբորատոր աշխատանք 2: Անկանոն կոտորակի որոշում:

Կոտորակը կոչվում է անկանոն, եթե նրա համարիչը մեծ կամ հավասար է հայտարարին: Գործողությունները բերենք աղյուսակի տեսքով`

Page 5: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

161

Օրինակ

Օբյեկտի հատկություններ

Կոտորակ է. այո §+¦, ոչ §-¦

Համարիչը մեծ է

հայտարարից. այո §+¦, ոչ §-¦

Համարիչը

հավասար է

հայտարարին. այո §+¦, ոչ §-¦

Հետևություն: Տրված

օբյեկտն անկանոն

կոտորակ է. այո §+¦, ոչ §-¦

1 2

3 + - - -

2 100 + + - +

3 7

3 + + - +

4 9

9 + - + +

բ) Տրամաբանամաթեմատիկական անալիզ մաթեմատիկական պնդում-ների և ընդհանուր հմտութուններ թեորեմների հետ աշխատելիս

Նպատակն է բացահայտել տրամաբանամաթեմատիկական անալիզի կոնկրետ պնդումների ընդունելիությունը, կազմակերպել ինքնուրույն աշխա-տանքներ դպրոցական դասընթացի թեորեմների կիրառության վերաբերյալ:

Պնդման տրամաբանամաթեմատիկական անալիզը ենթադրում է` 1) պնդման բացատրություն, պայման և եզրակացություն հատվածների

առանձնացում, 2) թեորեմների հետ աշխատանքների ընդհանուր հմտություն։ Լաբորատոր աշխատանք 3

Տրված է՝ ∆퐴퐵퐶-հավասարասրուն է, BK-ն հիմքին տարված միջնագիծն է: Ապացուցել, որ 1) BK-ն կիսորդ է, 2) BK –ն բարձրություն է: Ապացույց:

Պնդումներ Հիմնավորումներ AB=BC Հավասարասրուն եռանկյան սահմանումից AK=KB Միջնագծի սահմանումից

∠퐵퐴퐾 = ∠퐵퐶퐾 Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունների հավասարության թեորեմից

∆퐴퐵퐾 = ∆퐶퐵퐾 Եռանկյունների հավասարության հայտանիշ 2-ից

Page 6: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

162

∠퐴퐵퐾 = ∠퐶퐵퐾 Վերը նշված եռանկյունների հավասարությունից

BK-ն ∠퐴퐵퐶 –ի կիսորդն է Կիսորդի սահմանումից Առաջին պահանջն ապացուցված է

∠퐵퐾퐴 = ∠퐵퐾퐶 Հավասար եռանկյունների սահմանումից

∠퐵퐾퐴¨∠퐵퐾퐶 ÏÇó »Ý 퐵퐾 կողմն ընդհանուր է, 퐾퐴, 퐾퐶 հատվածները պատկանում են մի ուղղի

∠퐵퐾퐴+ ∠퐵퐾퐶 = 180 Կից անկյունների վերաբերյալ թեորեմից ∠퐵퐾퐴և∠퐵퐾퐶 ուղիղ են ∠퐵퐾퐴 + ∠퐵퐾퐶 = 180

퐵퐾 ⊥ 퐴퐶 Փոխուղղահայաց ուղիղների սահմանումից BK-ն բարձրություն է Եռանկյան բարձրության սահմանումից

Ներկայացնենք լաբորատոր աշխատանքը սխեմայի տեսքով`

գ) Լաբորատոր և գործնական աշխատանքներ՝ նպատակաուղղված

ուսումնական նյութի ամրապնդմանը և ընդհանրացմանը: Այս տեսակի լաբորատոր աշխատանքների նպատակն է ուսուցանվող

նյութի ամբողջական ամփոփումը և ստուգումը։ Առաջադրվում է ստուգիչ աղյուսակ, որը լրացվում է աշակերտների կողմից։

∆ ABC հավասարասրուն է

BK-ն

AB=BC

AK=KC

∠퐵퐴퐾 = ∠퐵퐶퐾

∠퐵퐾퐴 = ∠퐵퐾퐶

∠퐵퐾퐴, ∠퐵퐾퐶կից են

∠퐵퐾퐴 + ∠퐵퐾퐶 = 180

∆ABK = ∆CBK

∠퐴퐵퐾 = ∠퐶퐵퐾

BK-ն կիսորդ է

∠퐵퐾퐴և∠퐵퐾퐶ուղիղ են

BK⊥ 퐴퐶

BK-ն բարձրություն է

Page 7: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

163

Լաբորատոր աշխատանք 4: Քառանկյուններ թեմայի յուրացման ստուգում:

Գործողությունները բերենք աղյուսակի տեսքով՝

դ) Նոր գաղափարի ներմուծմանը նպատակաուղղված լաբորատոր

աշխատանքներ։ Առանձնացնենք լաբորատոր աշխատանքի ևս մի տարատեսակ, որն

առավել նպատակահարմար է կիրառել աշակերտների միջոցով նոր մաթեմա-տիկական հասկացությունների ներմուծման դեպքում։ Բերենք այդպիսի լաբորատոր աշխատանքի օրինակ։

Պատկեր Քառանկյուն Զուգահեռագիծ Շեղանկյուն Ուղղանկյուն Քառակուսի Սեղան

Հատկություն

Հանդիպակաց կողմերը զույգ

առ զույգ զուգահեռ են

- + + + + -

Հանդիպակաց կողմերը

հավասար են - + + + + -

Հանդիպակաց անկյունները հավասար են

- + + + + -

Որևէ կողմին առընթեր

անկյունների գումարը հավա-

սար է 1800-ի

- + + + + -

Անկյունագծերը հատվում են մի կետում և այդ

կետում կիսվում են

- + + + + -

Մակերեսը հավասար է

հիմքի և բարձրության արտադրյալին

- + + + + -

Բոլոր կողմերը իրար հավասար

են - - + - + -

Անկյունագծերը իրար հավասար

են - - - + + -

Կարելի է արտագծել շրջանագիծ

- - - + + -

Page 8: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

164

Լաբորատոր աշխատանք 5: Կոորդինատային ճառագայթ:

№ Գործողության անվանումը Գործողության

պատկերը

1 Գծեք ճառագայթ:

2 Ճառագայթի սկզբնակետը նշանակեք О:

3 О կետի վերևը գրեք 0 թիվը:

4 Գծեք АВ հատված: Անվանենք այն միավոր հատված:

5 Տեղադրեք ճառագայթի վրա՝ Օ կետից, միավոր հատվածը:

6 Ստացված կետը նշանակեք С տառով և նրա վերևը գրեք 1 թիվը: 7 Տեղադրեք С կետից նույն ուղղությամբ միավոր հատված: 8 Ստացված կետը նշանակեք D տառով և նրա վերևը գրեք 2 թիվը:

ե) Լաբորատոր աշխատանքներ ՏՀՏ-ների կիրառմամբ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել կամ կիրա-

ռել արդեն ստեղծված բազմաթիվ լաբորատոր աշխատանքներ՝ տարբեր ուսում-նական նյութերի յուրացման նպատակով: Հատկապես տարրական դասարաններում մաթեմատիկայի որոշ դասեր խաղի ձևով անցկացնելն առա-վել մատչելի ու հետաքրքիր են դարձնում մաթեմատիկական հասկացություն-ների յուրացումը և կիրառումը։ Աշխատանքը կատարելու համար կօգտվենք ինտերնետային https://phet.colorado.edu/en/simulation/arithmetic կայքից:

Լաբորատոր աշխատանք 6: Բազմապատկման աղյուսակի ստեղծում:

Աշխատանքի նպատակը՝ բնական թվերի բազմա-պատկման աղյուսակների կիրառում: Ծրագիրը թույլ է տալիս աշխատանքը կատարել երեք եղա-նակով և հետևյալ տարբերակներով՝ հեշտ՝ 1-ից 6, միջին՝ 1-ից 9, բարդ՝ 1-ից 12 բնական թվերի բազ-մապատկման աղյուսակի ստեղծում(նկար 1):

Լաբորատոր աշխատանք 7: Պատկերների ստեղծում՝ տրված մակերե-սով, տրված պարագծով:

Աշխատանքի նպատակը՝ պատկերի մակերեսի և պատկերի մակերեսի հաշվման գիտելիքների կիրառում:

Նկար 1

Page 9: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

165

Ծրագիրը թույլ է տալիս լաբորատոր աշխատանքը կատարել տարբեր եղանակներով. 1) հայտնի է պատկերի մակերեսը, ստանալ նրան համապա-տասխան պատկեր, 2) հայտնի են պատկերի մակերեսը և պարագիծը, ստանալ նրան համապատասխան պատկեր, 3) օգտագործելով տրված պատկերները՝ հաշվել տրված պատկերի մակերեսը, 4) օգտագործելով միավոր կողմով սահմա-նափակ թվով քառակուսիներ՝ հաշվել տրված պատկերի մակերեսը, 5) կառուցել տրված մակերեսով պատկեր՝ նրա համապատասխան մասերը ներկելով տար-բեր գույներով, որոնք ևս տրված են, 6) կառուցել տրված մակերեսով և տրված պարագծով պատկեր՝ նրա համապատասխան մասերը ներկելով տարբեր գույներով, որոնք ևս տրված են (նկար 2):

Լաբորատոր աշխատանք 8: Կոտորակներ-պատկերի մասեր: Աշխատանքի նպատակը՝ կոտորակներ թեմայի և նրա երկրաչափական

ներկայացման կապի ընկալում: Ծրագիրը թույլ է տալիս լաբորատոր աշխատանքը կատարել բազմաթիվ

եղանակներով: Կներկայացնենք դրանցից 3-ը՝ 1) ստանալ պատկերի համապատասխան մասերը, 2) ստանալ պատկեր՝

ըստ համապատասխան կոտորակի, 3) տրված են պատկերները՝ բաժանված տարբեր մասերի, գրել այդ մասերին համապատասխանող կոտորակները՝ օգտագործելով միայն տրված թվերը (նկար 3):

Նկ. 2

4. Եզրակացություն: Լաբորատոր և պրակտիկ աշխատանքների կազմակեր-պումը մաթեմատիկայի դասավանդման գործընթացում խիստ կարևոր նշանա-կություն ունի և դպրոցական դասընթացի կազմակերպման կարևոր ու արդիա-կան խնդիրներից մեկն է: Տարբեր խաղային միջոցների, դիդակտիկ, ինֆոր-մացիոն համակարգերի օգտագործումը տարրական դասարաններում խիստ անհրաժեշտություն է և լուրջ քննարկման կարիք ունի:

Նկ. 3

Page 10: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

166

Հոդվածում ներկայացված էին լաբորատոր աշխատանքներ, որոնք նպա-տակաուղղված էին ստացված գիտելիքների ստուգմանն ու ամփոփմանը, լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված էին մաթեմատիկա-կան նոր օբյեկտների ներմուծման, թեորեմների համակարգված ձևով ապացուց-ման, սխեմատիկ պատկերացման ձևավորման և շարադրման նպատակով: Տարրական դպրոցից բերված էին լաբորատոր-պրակտիկ աշխատանքներ, որոնք իրականացվում են ՏՀՏ-ների կիրառմամբ՝ որպես ուսանելի և պրակտիկ միջոց տարրական մեթոդիկայի որոշ թեմաների ստուգման, քննարկման և դիդակտիկ պատկերման համար:

М․Н․Мутафян, Г․ С․ Шагоян Лабораторно-практические работы и их роль в процессе обучения

математике

В статье представлена идея лабораторно-практических работ, значение и роль этой системы, разновидности, редактирование на конкретных примерах этих форм работ, исходя из поставленной цели.

M. N. Mutafyan, G. S. Shaghoyan

Laboratory-Practical Works and Their Role in the Mathematical Teaching Process

In thе article the idea of laboratory-practical work, the role and meaning of

this system, its types and the grouping of this various types according to their goal with the help of concrete examples is introduced.

Գ ր ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն

1. http://iralebedeva.ru/inform13.html 2. http://inf61.blogspot.am/p/blog-page_4142.html 3. http://festival.1september.ru/articles/501710/ 4. http://yspu.org/images/e/ef/Lab_math.doc 5. http://wiki.iteach.ru/index.php/ 6. Https://phet.colorado.edu

Page 11: ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ УДК 373 Մ Ն Ս …gspi.am/media/journal/2016n1b/14.pdf · լաբորատոր աշխատանքներ, որոնք նպատակաուղղված

167

7. Воронов В.В. Педагогика школы в двух словах. М.: Педагогическое общест-во. 2000. 192 с.

8. Сафанова В. Ю. Под ред. Фукса Д. Б., Гавронского А. Л. Задачи для внекласс-ной работы по математике в 5-6 классах. М.: “Мирос”. 1993.C. 1-100.

9. Игнатьев Е. И. В царстве смекалки. М.: “Наука”, Главная редакция физико-математической литературы. 1978. С. 10-50

10. Кордемский В. А. Математическая смекалка. М.: Государственное изда-тельство технико-теоретической литературы, 1995. С. 37-145.

Տեղեկություններ հեղինակների մասին Մութաֆյան Մանյակ Նորիկի - «Ֆոտոն» վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ, ՇՊՀ, Բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու, E-mail: [email protected] Շաղոյան Գայանե Սմբատի - «Ֆոտոն» վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ, E-mail: [email protected]

Տրվել է խմբագրություն 13. 09. 2016.