Top Banner
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS 1.3 (20) Общественные науки (юриспруденция) Social Sciences (Jurisprudence) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2017
15

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected] Հրատարակության

Sep 29, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

1.3 (20)

Общественные науки (юриспруденция)

Social Sciences (Jurisprudence)

ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2017

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

1.3 (20)

Հասարակական գիտություններ (իրավագիտություն)

ԵՐԵՎԱՆ ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2017

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

4

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ի.գ.դ., պրոֆ. Ա. Վաղարշյան ի.գ.դ., պրոֆ. Գ. Դանիելյան ի.գ.թ., դոց. Ա. Վարդապետյան ի.գ.թ., ասիստ. Տ. Սուջյան ի.գ.թ., ասիստ. Պ. Թադևոսյան

д.ю.н., проф. А. Вагаршян д.ю.н., проф. Г. Даниелян к.ю.н., доц. А. Вардапетян к.ю.н., асист. Т. Суджян к.ю.н., асист. П. Тадевосян

Editorial Board

DSc, Prof. A. Vagharshyan DSc, Prof. G. Danielyan PhD, Associate Prof. A. Vardapetyan PhD, Assistant Prof. T. Sujyan PhD, Assistant Prof. P. Tadevosyan

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի այս համարում ներառված են 2017 թ. մայիսի 10-12-ը կայացած «Իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովի նյութերը:

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, (+374 60) 71 01 94, Էլ. փոստ՝ [email protected] ԵՊՀ ՈՒԳԸ կայք՝ sss.ysu.am.

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

278

Տաթև Փանոսյան ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ,

բակալավրիատի ուսանող Գիտական ղեկավար՝ իրավ. գիտ. թեկնածու, ասիստենտ Ս. Թևանյան

Էլ. փոստ՝ [email protected]

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի՝ ինքնակամ կա-

ռույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվու-թյան կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքացիական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուց-ված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։ Ինքնակամ կառույցների խնդիրն առաջ է եկել դեռևս Խորհրդային Միության փլուզման տարիներին, երբ չկար համապատասխան կարգավորում և հսկողություն, և բնակչությունը առանց համապատասխան թույլտվություն ստանալու, ի բարելավումն իր բնակարա-նային պայմանների, կառուցում էր օրենքով չթույլատրված, շինարարական խախտումներով շինություններ։ Խնդիրը լուծելու համար կառավարությունը 2006 թ. մայիսի 18-ին ընդունեց «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912 որոշումը։ Չնայած սույն որոշման դրական ազդեցությանը՝ խնդիրն ամբողջական լուծում չի ստացել, քանի որ օրինականացման գործընթացին զուգահեռ չեն դադարել ինքնակամ շինարարությունները։ Մեր խորին համոզմամբ ՀՀ-ում ինքնակամ կառույցների հսկայական թիվը մեծապես կախված է մեր օրենսդրության մեջ առկա խնդրահարույց կարգավորումից։ Այն պաշտոնյան՝համայնքի ղեկավարը, որին օրենսդրությամբ վերապահված է հսկողություն իրականացնել ինքնակամ կա-ռույցների նկատմամբ, իր վրա դրված պարտականությունը վատ իրականաց-նելու դեպքում օրենսդիրը նրան է տալիս այդ կառույցները օրինականացնելու լիազորությունը։ Երբ համեմատում ենք ինքնակամ կառույցի վերաբերյալ ՀՀ-ում գործող օրենսդրական կարգավորումները այլ երկների հետ, գրեթե ունենք նույն պատկերը։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածը տալիս է հետևյալ կարգավորումը՝ «Ինքնակամ կառույց է համարվում շինությունը, կառույցը կամ այլ կառուցվածքը, որը կա-ռուցված է առանց հաստատված նախագծի կամ հողակտորում, որում չկա թույլտվություն այդ շինության համար, կամ շինարարական նորմերի և կանո-ների խախտմամբ»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնակամ

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

279

կառույցների համար նախատեսում է նույնական օրենսդրական կարգավորում։ Քանի որ պրակտիկայում ինքնակամ կառույցները հսկայական թիվ են կազ-մում, օրենսդիրը միևնույն ժամանակ տվել է ինքնակամ կառույցի սեփակա-նաշնորհման, քանդման վերաբերյալ կարգավորումները։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի1 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է համայքի կամ պետու-թյան սեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է կառուցել»: 2-րդ կետում նշվում է «Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփակա-նությունը, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում որ գտնվում է կառույցը»: 3-րդ կետում՝ «Ինքնակամ կառույցի նկատմամբ հողա-մասի սեփականատիրոջ սեփականության իրավունքի ճանաչումը հիմք չէ այն օրինական ճանաչելու, ինչպես նաև արգելք չէ սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նշված հայցի բավարարման համար»։2 Ըստ 3-րդ կետի՝ «Հո-ղամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող կառույցը։ Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպան-վող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը՝ նախկին վի-ճակի վերականգման հողամասի սեփականատիրոջ հաշվին»: Ուրիշի հողամա-սում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողա-մասի սեփականատիրոջը հասցված վնասը, ներառյալ ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգման ծախսերը։ Ըստ 4-րդ հոդվածի՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական համայնքի ղեկավարի, իսկ համայնքի վարչական տարածքից դուրս՝ մարզպետների կող-մից՝ կառավարության սահմանած կարգով։ Ինքնակամ կառույցը կարող է ճա-նաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավուն-քով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը։ 5-րդ հոդվածոմ նշվում է. «Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը»։ Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գո-տիներում, կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էա-

1 Ընդունվել է 05.05.1998 թ․, ուժի մեջ է մտել 01.01.1999 թ․, տե՛ս ՀՊՏՀ 1998.08.10/17(50),188-րդ հոդված: 2 Տե՛ս Բարսեղյան Տ․, ՀՀ քաղաքացիական իրավունք, -Եր․, «Տիգրան Մեծ» հրատ․, 2014, Առաջին մաս, 310 էջ։

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

280

կան խախտումներով, և առաջացնում է հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ Ըստ 6-րդ հոդվածի՝ «Ինքնակամ կառույցների առկայությամբ ան-շարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնհատկությունները կարգավորվում են գույքի նկատամբ իրավունքների պետական գրանցման մա-սին օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով։

Ինքնակամ կառույցների հիմնախնդիրը իրավահամեմատական մեթոդով վերլուծելու և առկա հիմնախնդիրները վեր հանելու համար փորձենք տալ ինքնակամ կառույցների վերաբերյալ կարգավորումը նաև ըստ ՌԴ քաղաքա-ցիական օրենսգրքի 3 222-րդ հոդվածի. «Ինքնակամ կառույց իրականացրած անձը դրա նկատմամբ չունի սեփականության իրավունք։ Նա իրավունք չունի վաճառելու, նվիրելու, վարձակալության հանձնելու կամ այլ գործարքներ կնքելու»։ Ինքնակամ կառույցը ենթակա է քանդման կառուցող անձի միջոցնե-րով՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով նախատեսված դեպ-քերի»։ Ըստ 3-րդ մասի՝ «Ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ճանաչվել դատարանի կողմից, իսկ օրենքով նախատես-ված դեպքերում և օրենքով սահմանված կարգով, փոխադարձ համաձայնու-թյամբ, անձը սեփականության իրավունք է ձեռք բերում ժառանգման կարգով իր մշտական օգտագործմանը հանձնված հողամասի վրա կառուցված ինքնա-կամ կառույցի նկատմամբ, եթե 1) անձն ունեցել է թույլատվություն տվյալ հո-ղատարածքում շինարարություն իրականացնելու... 2) դատարանում բողո-քարկման օրը կառույցը համապատասխանում է փաստաթղթերով հաստատ-ված տարածքային պլանավորմանը, հողաօգտագործման կանոներին, փաս-տաթղթերում նշված այլ պահանջներին և կառույցի նախագծին, 3) կառույցի գոյությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպան-վող շահերը և չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը»: Այս դեպքում անձը, որի սեփականությունը կառույցի նկատմամբ ճանաչվել է, պետք է փոխհատուցի ծախսերը դատարանի սահմանված չափով։ Ըստ 4-րդ մասի՝ «Տեղական ինքնակառավարման մարմինները ընդունում են որոշում քանդման վերաբերյալ, եթե այն կառուցվել է հողատարածքի վրա, որը նախա-տեսված չէ այդ նպատակի համար, եթե այդ հողակտորը գտվում է հատուկ նպատակների համար օգտագործման ենթակա գոտում (ռուս ազգի պատմամ-շակութային հուշարձանները) կամ ընդհանուր օգտագործման ենթակա տա-րածքում կամ ինժեներատրանսպորտային գոտիներում՝ դաշնության տարած-քային կամ տեղական նշանակության»։ Տեղական ինքնակառավարման մար-

3 Տե՛ս Баринов Н. A․, Бевзюк Е. А., Беляев М. А., Бирюкова Т. А., Барышев С. А., Вахрю-шева Ю. Н., Долотина Р. Р., Елизаров Н. В., Закиров Р. Ю., Захарова Н. А., Иванишин П. З., Морозов С. Ю., Михалева Т. Н., Комментарий к Гражданскому кодексу Российской Федерации, Часть первая, статья 222:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

281

մինները քանդման որոշում ընդունելուց հետո 7 օրվա ընթացքում այդ որոշ-ման պատճենը ուղարկում են ինքնակամ կառույց իրականացրած անձին։ Այդ որոշումը պահպանվում է ինքնակամ կառույցների ռեգիստրում։Այն պարունա-կում է տեղեկություն ինքնակամ կառույցի քանդման ժամկետի վերաբերյալ։ Ինքնակամ կառույցը չի կարող մնալ 12 ամսից ավելի։ Այն դեպքում, երբ ինք-նակամ կառույց իրականացրած անձը չի հայտնաբերվում, տեղական ինքնա-կառավարման մարմինները որոշում են ընդունում ինքնակամ կառույցի քանդ-ման վերաբերյալ 7 օրվա ընթացքում այն օրվանից, երբ նման որոշում պետք է ընդունվեր։ Եթե ինքնակամ կառույց իրականացրած անձը չի հայտնաբերվում, ինքնակամ կառույցի քանդումը կազմակերպում են տեղական ինքնակառա-վարման մարմինները: Քանդման որոշումը ընդունվում է ոչ շուտ, քան 2 ամս-վա ընթացքում այն օրվանից, երբ լիազորված մարմինների պաշտոնական կայքէջում տեղադրվում է այդ որոշումը։ Ռուսաստանի Դաշնության քաղաքա-ցիական օրենսգրքում տեղ գտած կարգավորումը համահունչ է նաև ռուս գիտ-նականներ Սերգեևի4 և Սուխանովի5 իրավական դիրքորոշման հետ։ Լեռ-նային Ղարաբաղի քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը նախատե-սում է նույն կարգավորումները, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքա-ցիական օրենսգիրքը։

Երբ մենք համեմատում ենք աշխարհի գերզարգացած երկիր Ռուսաստա-նի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի կարգավորումը, տեսնում ենք, որ, մեր կարծիքով, մեր օրենսդրության ամենամեծ թերություն համարվող կարգավորումն այն է, որ համայնքի ղեկավարը, ունենալով պարտականու-թյուն հսկողություն իրականացնելու ինքնակամ կառույցները հնարավորինս բացառելու ուղղությամբ, միևնույն ժամանակ ունի օրենսդրությամբ իրեն տրված լիազորություն օրինականացնելու համայնքի վարչական տարածքում իրականացված ինքնակամ կառույցները: Այս կարգավորումը տեղ չի գտել Ռուսաստանի Դաշնության օրենսգրքում, և այն տեղ օրենքը նման լիազորու-թյուն տալիս է դատարաններին: Մեր հանրապետությունում սա լուրջ հիմ-նախնդիր է, և նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացիները դիմում են, հայց են ներկայացնում դատարան, գրեթե միշտ ինքնակամ կառույց իրակա-նացրած անձը և այն անձը, որի շահերին վնաս է պատճառվել, և բողոքարկու-մը հասնում է ընդհուպ Վճռաբեկ դատարան։ Դրա վառ ապացույցն են մեր հանրապետությունում Վճռաբեկ դատարանի 2 տասնյակից ավելի որոշումնե-րը ինքնակամ կառույցների վերաբերյալ։ Վճռաբեկ դատարանի որոշումների ուսումնասիրության ընթացքում մենք նկատում ենք, որ ինքնակամ կառույցնե-

4 Տե՛ս Сергеев А. П. и др., Гражданское право, Т. 1, М., 2002, 776 с.: 5 Տե՛ս Cулейланов М. К., Алматы, Гражданское право, том 2, Учебник для вузов / Отв ред., 2014, с. 75-107:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

282

րի վերաբերյալ վեճերն ավելի շատ առաջանում են պետական մարմինների և քաղաքացիների միջև։ Վճռաբեկ դատարանը, վարչական գործով թիվ ՎԴ3681/05/08 որոշմամբ 6 դռնբաց դատական նիստում քննելով Երևանի քա-ղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.10.2009 թվակա-նի վճռի դեմ՝ ըստ Երևանի քաղաքապետարանի հայցի՝ ընդդեմ Լևոն Շաթի-րյանի ինքնակամ կառույցը քանդելու և 400․000 ՀՀ դրամ բռնագանձելու պա-

հանջների մասին։ Վարչական դատարանի վճռով ինքնակամ շինությունը քան-դելու մասով հայցը մերժվել է, իսկ 400․000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով

վարչական գործի վարույթը կարճվել է հայցվորի հայցից հրաժարվելու հիմ-քով։ Երևանի քաղաքապետը սույն գործով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որ-պես վճռաբեկի բողոքի հիմք՝ նշվել է, թե վերաքննիչ դատարանը հայցը մերժել է՝պատճառաբանելով, որ քաղաքապետարանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Լևոն Շաթիրյանի կողմից կատարված ինքնակամ կառույցը կառուցվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կառուցված է քաղաքաշինական նորմերի և կա-նոնների էական խախտումներով, և առաջացնում է հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ Ինքնակամ կառույց իրականացրած անձն առանց քա-ղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ինքնակամ շինարարություն: Ըստ ՎԴ-ի՝ վերաքննիչ դատարանի եզրահանգումը անհիմն է: Մեր իրավական գնահատականը սույն գործով ևս նույնական է ՎԴ-ի դիրքորոշման հետ:

Վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախա-պատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացնող հանձնաժողո-վի կողմից կազմվել է թիվ Վ 8/3 արձանագրությունը, որոշվել է առաջարկու-թյուններ կայացնել Երևանի քաղաքապետին Լևոն Շաթիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ 400․000 ՀՀ դրամի չափով։ Քաղաքապետարանը 400.000 ՀՀ դրամ բռնա-

գանձելու պահանջից հրաժարվել է Լևոն Շաթիրյանի կողմից վճարելու պայ-մանով։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ, որ Լևոն Շաթիրյանը կատարել է շինարա-րական աշխատանքներ՝ առանց համապատասխան թույլատվության, ինչպես նաև Լևոն Շաթիրյանը վարչական իրավախտման վերաբերյալ նշանակված 400.000 ՀՀ դրամ տուգանքը վճարել է։ Այսինքն՝ տուգանքը վճարելով՝ ընդու-նել է այն փաստը, որ առանց համապատասխան թույլտվության կատարել է շինարարական աշխատանքներ։ Իսկ այն հիմնավորումը, թե քաղաքապետա-րանը չի ներկայացրել որևէ ապացույց, որ Լևոն Շաթիրյանի կողմից կատար- 6 Տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուն 2010 թ․ վարչական գործ թիվ ՎԴ/368/05/08:

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

283

ված ինքնակամ կառույցը կառուցված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվա-ծով սահմանված հողամասերի վրա, և նշում, որ ինքնակամ կառույցը ենթակա է քանդման միայն «կառավարության կողմից նշված հանգամանքների առկա-յության դեպքում», ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հան-գամանքները որևէ առնչություն չունեն սույն գործի լուծման համար Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ստորադաս դատարանի դատական վճիռը բեկանելու համար։ Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարել է մասնակիո-րեն. բեկանել ՀՀ վարչական դատարանի վճռի հայցը մերժելու մասը և այն փո-փոխել՝ հայցը բավարարելով։ Պարտավորեցնել Լևոն Շաթիրյանին քանդել ինքնակամ կառուցված 15 մետր երկարությամբ պարիսպը։ Լևոն Շաթիրյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում, 20․000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված

պետական տուրքի գումարներ։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրա-պարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Ինքնակամ կառույցների խնդիրն այնքան բարդեցված է, որ երբեմն ՀՀ դատական համակարգի տարբեր ատյանների կողմից կայացրած դատավճիռ-ները նույն իրավիճակի վերաբերյալ խիստ տարբեր են և, երբեմն, նույնիսկ հանգեցնում են համապատասխան վճիռներ կայացրած դատավորներին կար-գապահական պատասխանատվության ենթարկելուն։ Հիմնական պատճառն այն է, որ սույն ոլորտը կարգավորող օրենքների միատեսակ կիրառման վերա-բերյալ կան դժվարություններ։ Հիշատակման արժանի է Արդարադատության խորհրդի (այժմ Բարձրագույն դատական խորհուրդ) 2009 թվ․ Ա-Խ-Յ-Ո-13

որոշումը`7 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին կար-գապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կար-ճելու մասին։ Արդարադատության նախարարը Արդարադատության խորհուրդ է ներկայացրել միջնորդություն՝ դատավորներին արդարադատություն իրակա-նացնելիս նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ Դիմումատու Միշա Հրանտի Համբարձումյանի հայրը՝ գոր-ծով պատասխանող Հրանտ Ղազարի Համբարձումյանը, իրեն հատկացված տնամերձ հողամասի վրա 1960 թվականին կառուցել է բնակելի տուն իր ծխի համար, որի անդամն է եղել նաև դիմումատուն։ 1970 թվականին նշված տա-նը կից Միշա Համբարձումյանն իր ընտանիքի համար կառուցել է 90 քմ․ մա-

կերեսով առանձին բնակելի տուն։ 1996 թվականին մահացել է դիմումատուի մայրը։ Միշա Համբարձումյանը քաղաքացիական հայցով ժառանգական գույ-քի պահանջով, ընդդեմ Հրանտ Համբարձումյանի, դիմել է դատարան, ընդհա-

7 Տե՛ս Արդարադատության խորհրդի Ա-Խ-Յ-Ո-13 2009 թ․ որոշումը։

Page 10: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

284

նուր իրավասության դատարանը հայցը մերժել է, վճիռը բողոքարկվել է վերա-դասության կարգով։ Վճռաբեկ բողոքը թողնվել է առանց բավարարման։ Չստանալով ժառանգության իրավունք՝ Միշա Համբարձումյանը քաղաքացի-ական հայցով դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ Հրանտ Համբարձումյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժնեմասն առանձնացնելու, դրա նկատմամբ իր սեփականության իրավունք ճանաչելու պահանջով։ Դատարան է դիմել նաև պատասխանող կողմը հակընդդեմ հայ-ցով՝ ընդդեմ Միշա Համբարձումյանի՝ իրեն հատկացված հողամասի վրա կա-ռուցված ինքնակամ շինության արժեքը դրամական փոխատուցում վճարելով դադարեցնելու և տարածքից վտարելու պահանջով։ Հենց այստեղ էլ առաջա-նում է հակասությունը, երբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դա-տարանը հայցն ամբողջությամբ բավարարել է. և´ 90 քմ․ տնամերձ հողամա-

սի, և´ դրա վրա կառուցված եռահարկ տան նկատմամբ ճանաչել է Միշա Համ-բարձումյանի սեփականության իրավունքը, Հրանտ Համբարձումյանն իր ըն-տանիքով վտարվել է նշված տարածքից։ Վերաքննիչ քաղաքացիական դա-տարանը Միշա Համբարձումյանի հայցն ըննդեմ Հրանտ Ղազարյանի մերժել է, իսկ Հրանտ Համբարձումյանի հայցը բավարարվել մասնակիորեն։ Միշա Համ-բարձումյանը վտարվել է Հրանտ Համբարձումյանին պատկանող տարածքից։ Նույն համակարգի 2 տարբեր օղակները նույն վեճի առթիվ կայացրել են մի-մյանց բացարձակ հակասող վճիռներ։ Եվ, փաստորեն, արդարադատության նախարարը, ուսումնասիրելով գործի վերաբերյալ առկա ապացույցները, եկել է եզրահանգման, որ վերաքննիչ դատարանի դատավորները չեն կիրառել այն օրենքները, որոնք պետք է կիրառեին, և միաժամանակ թույլ են տվել ՀՀ քա-ղաքացիական դատավորության մի շարք հոդվածների պահանջների խախ-տումներ, որոնք տվյալ դեպքում իրենց էությամբ ակնհայտ են և կոպիտ։ Նա-խարարը գտնում է, որ նշված խախտումները կարող են կատարվել միայն դա-տավորի մեղավորությամբ։ Հետևաբար, տվյալ դեպքում ևս պետք է ելնել դա-տավորի մեղավորության, նրա գործողություններում մեղքի առկայության կանխավարկածից, որը կարող է դրսևորվել միայն դիտավորությամբ։ Այսպի-սով՝ դատավորները թույլ են տվել նյութական և դատավարական օրենքի ա-կնհայտ և կոպիտ խախտումներ բովանդակող արարքներ, որոնք հիմք են կարգապահական պատասխանատվության ենթարկելու: Հետագայում, դա-տավորների պատճառաբանությունները և հիմնավորումները ուսումնասիրե-լով, Արդարադատության խորհուրդը մերժել է նշված միջնորդությունը հետևյալ պատճառաբանությամբ. «Ըստ 188-րդ հոդվածի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նոր-

Page 11: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

285

մերի և կանոնների էական խախտումներով կառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։ Ինքնակամ կառույցները կարող են օրինականացվել հա-մայնքի ղեկավարների, իսկ համայնքի վարչատարածքներից դուրս՝ մազպետ-ների կողմից։ Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը»։ Վճռաբեկ դատարանը «Մկրտիչ և Գյուլնախում Գասպարյանների՝ ընդդեմ քաղաքապետարանի», երրորդ անձ ՀՀ Կառավա-րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբու-նու տարածքային ստորաբաժանման սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին որոշմամբ նշել է, որ ինքնակամ կառույցները ենթակա են քանդման։ Հետևաբար ինքնակամ կառույցի նկատմամբ չի կարող ճանաչվել անձի սեփականության իրավունքը, քանի դեռ չի ճանաչվել օրինական։ Հա-մադրելով գործով առկա փաստերը՝ Արդարադատության խորհուրդը գտել է, որ Հրանտ Համբարձումյանը բարեփոխումների արդյունքում իրեն հատկաց-ված հողամասի նկատմամբ ունի սեփականության իրավունք, իսկ կառուցված վիճելի տարածքը գտնվում է Հրանտ Համբարձումյանին պատկանող, այլ ոչ թե Միշա Համբարձումյանին հատկացված հողամասում ։ Քննարկելով սույն միջ-նորդությունը, ուսումնասիրելով կից ներկայացված փաստաթղթերը և դատա-վորների բացատրությունները՝ Խորհուրդը որոշել է կարճել դատավորին կար-գապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Փաստորեն՝ մենք սույն գործով փորձեցինք ցույց տալ, թե քաղաքացու կողմից ինքնակամ կա-ռույցի իրականացումը պրակտիկայում ինչ դժվարություններ կարող է առա-ջացնել:

Ինքնակամ շինարարության դեպքերը կրճատելու, դրա արդյունավետու-թյունը բարձրացնելու և հետագայում դրանք բացառելու համար դեռևս լուծ-ման կարիք ունեն մի շարք հիմնախնդիրներ, որոնք զետեղված են Հայաստա-նի Հանրապետության Կառավարության կողմից 2010 թվականին մշակված «ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդրի լուծ-ման» հայեցակարգում8:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, սահմա-նելով «ինքնակամ կառույցի» հասկացությունը, միևնույն ժամանակ նախատե-սում է, որ օրինական ճանաչելու համար նախատեսված է որոշակի ընթացա-կարգ։ Սույն ընթացակարգը նախատեսում է նաև, որ ՀՀ Կառավարության 2006 թվականի N912-ն որոշմամբ ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով հողամասի սեփականատերը պետք է դիմումներ կայացնի այն հա-մայնքի ղեկավարին, որի սահմաններում գտնվում է տվյալ կառույցը։ Ըստ ՀՀ

8 Տե՛ս ՀՀ Կառավարության «ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդրի լուծման» 2010 թ․ հայեցակարգ։

Page 12: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

286

Կառավարության որոշման՝ դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել պետական մարմնի կողմից սահմանված կարգով տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը, որտեղ պետք է նախապես նշել ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկություններ, իսկ եթե դրանք չկան, կամ հողա-մասի նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփա-կանության իրավունք, ապա պետք է ներկայացնել նաև ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաս-տատված ձևերի գրավոր համաձայնությունները։ Ընդ որում՝ ինքնակամ կա-ռույցների օրինականացումը ենթակա է մերժման, եթե չի ներկայացվում բոլոր սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունը։ Համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում որոշում է ընդու-նում ինքնակամ կառուցված բնակելի և մինչև 200մ քառակուսի զբաղեցնող հասարակական կամ արտադրական նշանակության շինության օրինականաց-ման կամ մերժման մասին։ Իսկ եթե շինությունը 200 քառակուսի մետրից ավե-լի տարածք զբաղեցնող հասարակական կամ արտադրական նշանակության շինություն է, ապա որոշումն ընդունվում է 60-օրյա ժամկետում։

Բազմաբնակարան շենքում կատարված ինքնակամ կառույցների օրինա-կանացման կարգն ունի որոշակի առանձնահատկություններ, մասնավորա-պես, եթե շենքի սեփականատերերը կամ նրանց լիազորված անձինք ցանկա-նում են օրինականացնել շենքի վերնասրահներում, դռների, պատուհանների, շենքի ծավալում գտնվող այլ ձևափոխումներ։ Եթե դրանց արդյունքում փո-փոխվում է սեփականատերերի բաժնային սեփականությունը, ապա պետք է դիմում ներկայացնեն համայնքի ղեկավարին՝ դրան կցելով շենքի բոլոր բնա-կարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությու-նը։ Վերը նշված ընթացակարգը չի գործում պետական կամ համայնքային սե-փականություն հանդիսացող հողերի վրա կառուցված շինություններն օրինա-կանացնելիս։ Այդ պարագայում համայնքի ղեկավարը սեփական նախաձեռ-նությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականաց-նելու կամ քանդելու մասին։ Օրինականացնելիս արդեն տվյալ կառույցները կառուցած անձանց առաջարկվում է նախապատվության իրավունքով ձեռք բերել դրանք։ Այդ առաջարկը սահմանված ժամկետում չընդունվելու դեպքում նոր առաջարկ է արվում՝ կառույցը վարձակալելու վերաբերյալ։ Եթե կառու-ցողն այդ առաջարկը չի ընդունում, կառույցը վաճառվում կամ օգտագործման է տրամադրվում հրապարակային սակարկություններով աճուրդի կամ մրցույ-թի ձևով։ Կառավարության որոշման համաձայն՝ ինքնակամ կառույցների օրի-նականացման կամ մերժման դեպքում դիմողը 5-օրյա ժամկետում պետք է

Page 13: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

287

գրավոր տեղեկացվի մերժման պատճառների մասին՝ առձեռն հանձնելու կամ փոստով առաքելու միջոցով։

Նշենք նաև, որ ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ տարբեր հատուկ դեպքերում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքը9 նախատեսում է տուգանքների տարբեր չափեր: Ըստ այդ օրենքի՝

- սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կա-ռույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հո-ղամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան՝ առաջաց-նում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի եր-կուհարյուրապատիկի չափով:

- Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը. առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

- Հողաօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Նշված արարքները շարունակել կատարելը օրենքով նախատեսված կար-գով տուգանք նշանակելուց հետո՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝սահ-մանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

Տաթև Փանոսյան

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Բանալի բառեր՝ ինքնակամ կառույց, օրինականացում, ինքնակամ կառույցի վերաբերյալ օրենսդրական կարգավորում, ինքնակամ կառույցի քանդում, սեփականաշնորհում

Ուսումնասիրելով և վերլուծելով իր ավակիրառ պրակտիկան՝ ինքնակամ կառույցների

վերաբերյալ, հանգում ենք այն եզրակացության, որ սույն ոլորտը կարգավորող օրենսդրու-թյունն ունի որոշակի բացեր, որը դժվարությունների է հանգեցնում պրակտիկ կիրառության ընթացքում: Այս ոլորտում կարող են առկա լինել կոռուպցիոն որոշ ռիսկեր: Հայաստանի Հանրապետության մարզերից մեկում՝ Շիրակի մարզում, մեր կողմից անձամբ մարզկենտ-րոն Գյումրի քաղաքում շրջագայելու, ինչպես նաև Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարա-

9 Ընդունվել է 07.02.2012., ուժի մեջ է մտել 17.03.2012., տե՛ս ՀՊՏՀ 2012.03.07/13(887) հոդված 179:

Page 14: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

288

պետի հետ քաղաքում ինքնակամ կառույցների հիմնախնդրի վերաբերյալ երկխոսության ընթացքում պարզեցինք, որ 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո, երբ բնակչու-թյան մեծամասնությունը կացարան չուներ, ինքնակամ ընտրել էին հողամաս և կառուցել բնակարաններ։ 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել էր օրենք՝ «Ինքնակամ կա-ռուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կար-գավիճակի մասին», որի գործողությունը տարածվում էր մինչև 2001 թ. մայիսի 15-ը։ Պար-զեցինք, որ բնակչության մեծամասնությունը մինչև օրս էլ ինքնակամ շինարարական աշ-խատանքներ են իրականացնում առանց թույլատվության, և համապատասխան պաշտո-նատար անձանց կաշառելու միջոցով դրանք ներկայացվում են որպես մինչև 2001 թ․ մայի-սի 15-ը կառուցված՝ խուսափելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրեն-քով նախատեսված վարչական պատասխանատվությունից։ Մյուս դեպքում պարզեցինք, որ քաղաքների կենտրոններում կան կառուցված բազմաթիվ շինություններ, ինչը ենթադրում է, որ կառուցող անձանց կողմից շինարարական աշխատանքներ սկսելուն պես դա չէր կարող վրիպել հսկողություն իրականացնող պաշտոնյաների ուշադրությունից։ Այստեղ ևս մենք գործ ունենք կոռուպցիայի հետ, ինչն էլ նպաստում է նրան, որ համապատասխան պաշտո-նյաներն աչք են փակում իրողության վրա։

Татев Паносян

ПРАВОВОЙ СТАТУС НЕЗАКОННО ПОСТРОЕННЫХ ЗДАНИЙ

Ключевые слова: самовольное строительство, легитимация, снос конструкций,

приватизация построек

Аннотация В данной статье проводится анализ юридического аспекта практики самовольно

построенных сооружений. Детальное изучение этого вопроса позволило нам найти в раз-деле действующего Законодательства, регулирующего данную область, пробелы, которые на практике приводят к возникновению трудностей.

Нами были рассмотрены и коррупционные риски. В результате проведенного нами исследования мы пришли к выводу, что жители страны до сих проводят незаконные строи-тельные работы, давая взятку соответствующим должностным лицам, которые закрывают на их деятельность глаза, и, тем самым, избегают административного наказания, пре-дусмотренного Законом РА «Об административных правонарушениях» от 15 мая 2001 г.

Tatev Panosyan

THE LEGAL STATUS OF UNAUTHORIZED CONSTRUCTIONS

Keywords: unauthorized construction, legitimation, legislative regulation on unauthorized

construction, demolition of unauthorized constructions

Summary Having studied and analyzed law enforcement practice of unauthorized construction, we

conclude that the legislation on this issue has some shortcomings, which make its practical application difficult. There may be some corruption risks in this area. Having explored the issue in one of the provinces of the Republic of Armenia, the central city of Shirak province, Gyumri and having talked to the chief architect about the problem of unauthorized construction, we ascertain that after the disastrous earthquake of 1988, when the majority of the population did not have housing, people voluntarily chose plots of land and built apartments. On December 26, 2002, the law on “The legal status of unauthorized buildings” was adopted and it remained

Page 15: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ20)_2017_pp.278-289.pdfԵրևան, Ալեք Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am Հրատարակության

289

valid until May 15, 2001. We find out that till now the majority of the population build unauthorized constructions without permission and, to avoid administrative liability, they bribe officials to present them as built before May 15, 2002. We also find out that there are many buildings in the city centres, which assumes that when construction began it couldn’t have remained unnoticed by officials who were to implement control. So, we conclude that here we deal with another case of corruption, which urges officials to ignore the situation.