ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ (4512 թ․) ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ը (ՆԱՒԱՍԱՐԴ) ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ (4512 թ․) Շատ քիչ է այն ազգերի թիւը, որոնք ունեն իրենց սեփական թւականն ու տոմարը։ Այդ քչերից է հայ ժողովուրդը։ Հպարտանքով ու խանդավառ, իւրաքանչիւր տարւայ Օգոստոսի 11-ին պիտի տօնենք հայոց բուն Նոր տարին՝ Նաւասարդը, որ մեզ է հասել դարերի խորքից որպէս սրբազան աւանդ եւ չմոռացւող թւական։ Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։ Մեր նախնիները վաղնջական ժամանակներում Նոր Տարին դիմաւորել էին Մարտի 21 -ին՝ գիշերային գիշերահաւասարի օրը, որովհետեւ՝ ըստ քրմերի, բնութիւնը յարութիւն է առնում գարնան սկզբին։ Հայերն այդ օրը դարձրել էին իրենց Նոր Տարին՝ Տարեգլուխը, եւ այն նշում էին ցնծալի տօնախմբութեամբ, փառաբանելով բնութեան զարթօնքն ու բերքառատութիւնը։ Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նաւասարդի 1-ը՝ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ը։ Նկատի ունենալով որ հայկական հին տարին ընդգրկում է միայն 365 օր, այսինքն՝ արեւադարձային տարուց քառորդ օր պակաս, հետեւաբար 1461 տարիների պարբերականութիւնը կոչւել է ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ կամ ՀԱՅԿԵԱՑ ՇՐՋԱՆ։ Հայկեայ երկրորդ շրջանը աւարտւել է մեր թւարկութեան 428 թւականին, երբ Նաւասարդի 1 -ը համընկնում էր Օգոստոսի 11-ի հետ, եւ այսպիսով հայոց թւականը համարւում է 2493 մեր թւականից առաջ։ Ըստ աւանդութեան Հայկ Նահապետը չհանդուրժելով բռնակալ Բելին, նետահարում է նրան եւ իր ցեղակիցներով հեռանում է Միջին Արեւելքից ու հաստատւում Արարատեան տարածք։ Հայերը շարունակում են հաստատւած մնալ այդ տարածքում։ Այդ օրւանից սկիզբ է առնում հայոց բուն թւականը։ Յիշենք եւ նշենք մեր դարաւոր աւանդութիւնները։ Դարերի խորքից մեզ հասած տօները պիտի փոխանցենք մեր զաւակներին ու յետագայ սերունդներին։ BUSINESS NAME ՏԵՂԵԿԱՏՈՒ ARMENIAN SOCIETY OF LOS ANGELES ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ LUDOVICA & AGOP ANTABLIAN EDUCATIONAL & CULTURAL CENTER 117 S. LOUISE ST., GLENDALE, CA 91205 * Tel: 818-241-1073 * Fax: 818-484-7435 * e-mail: [email protected]Իրանահայ Միութեան Ամսօրեայ Հրատարակութիւն - Հայոց բուն թւական 4512 * ԻԶ.Տարի,թիւ 306 Օգոստոս 2019 Խմբագրական կազմ ՆԵՐՍԷՍ Տ․ ՄԵՍՐՈՊԵԱՆ՝ Խմբագիր Պատասխանատու գործավարներ՝ ԱՐՄԻՆԷ ԱՍԼԱՆԵԱՆ ՀՐԱՆԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ ՅԱՍՄԻԿ ՂԱԶԱՐԵԱՆ Non-Profit Org. U.S. POSTAGE PAID Glendale, CA Permit No, 839
12
Embed
ՏԵՂԵԿԱՏՈՒ · 2019-09-02 · Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ (4512 թ․)
ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ը (ՆԱՒԱՍԱՐԴ)
ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ (4512 թ․)
Շատ քիչ է այն ազգերի թիւը, որոնք ունեն իրենց սեփական թւականն ու տոմարը։ Այդ քչերից է հայ
ժողովուրդը։
Հպարտանքով ու խանդավառ, իւրաքանչիւր տարւայ Օգոստոսի 11-ին պիտի տօնենք հայոց բուն Նոր
տարին՝ Նաւասարդը, որ մեզ է հասել դարերի խորքից որպէս սրբազան աւանդ եւ չմոռացւող թւական։
Հայերն ունեցել են երկու Նոր տարի, որոնք կոչւել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ կամ ԿԱՂԱՆԴ։
Մեր նախնիները վաղնջական ժամանակներում Նոր Տարին դիմաւորել էին Մարտի 21-ին՝ գիշերային
գիշերահաւասարի օրը, որովհետեւ՝ ըստ քրմերի, բնութիւնը յարութիւն է առնում գարնան սկզբին։
Հայերն այդ օրը դարձրել էին իրենց Նոր Տարին՝ Տարեգլուխը, եւ այն նշում էին ցնծալի տօնախմբութեամբ,
փառաբանելով բնութեան զարթօնքն ու բերքառատութիւնը։
Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նաւասարդի 1-ը՝ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ը։
Նկատի ունենալով որ հայկական հին տարին ընդգրկում է միայն 365 օր,
այսինքն՝ արեւադարձային տարուց քառորդ օր պակաս, հետեւաբար 1461 տարիների
պարբերականութիւնը կոչւել է ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ կամ ՀԱՅԿԵԱՑ ՇՐՋԱՆ։ Հայկեայ
երկրորդ շրջանը աւարտւել է մեր թւարկութեան 428 թւականին, երբ Նաւասարդի 1-ը
համընկնում էր Օգոստոսի 11-ի հետ, եւ այսպիսով հայոց թւականը համարւում է 2493
մեր թւականից առաջ։
Ըստ աւանդութեան Հայկ Նահապետը չհանդուրժելով բռնակալ Բելին,
նետահարում է նրան եւ իր ցեղակիցներով հեռանում է Միջին Արեւելքից ու
հաստատւում Արարատեան տարածք։ Հայերը շարունակում են հաստատւած մնալ
այդ տարածքում։
Այդ օրւանից սկիզբ է առնում հայոց բուն թւականը։ Յիշենք եւ նշենք մեր
դարաւոր աւանդութիւնները։ Դարերի խորքից մեզ հասած տօները պիտի փոխանցենք
մեր զաւակներին ու յետագայ սերունդներին։
BUSINESS NAME ՏԵՂԵԿԱՏՈՒ ARMENIAN SOCIETY OF LOS ANGELES
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ
LUDOVICA & AGOP ANTABLIAN EDUCATIONAL & CULTURAL CENTER
117 S. LOUISE ST., GLENDALE, CA 91205 * Tel: 818-241-1073 * Fax: 818-484-7435 * e-mail: [email protected] Իրանահայ Միութեան Ամսօրեայ Հրատարակութիւն - Հայոց բուն թւական 4512 * ԻԶ.Տարի,թիւ 306 Օգոստոս 2019
Խմբագրական կազմ
ՆԵՐՍԷՍ Տ․ ՄԵՍՐՈՊԵԱՆ՝ Խմբագիր
Պատասխանատու գործավարներ՝ ԱՐՄԻՆԷ ԱՍԼԱՆԵԱՆ
ՀՐԱՆԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ՅԱՍՄԻԿ ՂԱԶԱՐԵԱՆ
Non-Profit Org.
U.S. POSTAGE
PAID Glendale, CA Permit No,
839
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019
2
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԲՈՂՈՔԸ
«ՀԱՅԵՐԷՆ ԳՐԷ՛, ԷԼԻ»
Վարի լուսանկարը շատ բան կ՛ըսէ մեզի։ Երեւանի փողոցներում
մէկուն մէջ պարզուած պաստառի վրայ Մեսրոպ Մաշտոցն է, որ կոչ
կ՛ընէ մեր ժողովուրդին ու կ՛ըսէ․ «Ես որո՞ւ համար ստեղծեր եմ հայոց
տառերը։ Հայերէն գրէ՛, էլի»։
Մենք ալ, մենք՝ որ հպարտօրէն հազար անգամ ըսած ենք որ
Մեսրոպին աշակերտներն ենք, միշտ ողբացած ենք, երբ տեսած ենք որ
հայ մարդը հայերէն չի գրեր, մենք ալ հազար անգամ ուզած ենք ըսել․
«Հայերէն գրէ, մարդ Աստուծոյ»։
Բայց աւելին կայ։ Ահաւասիկ մեր մտքին մէջ յարութիւն կ՛առնէ
մեր պապերէն մէկը, որ եղել է հայոց լեզուի առաջին կերտիչներէն մէկը։
Ան ալ մօտաւորապէս նոյնը կ՛ըսէ հայ մարդուն․
«Այ մարդ, ես որո՞ւ համար ստեղծել եմ հայոց լեզուն։ Հայերէն
խօսէ, էլի»։
Հայոց գեղեցիկ տառե՜րը։
Հայոց լեզուի հրաշք բառե՜րը։
Իրաւ, որո՞նց համար ստեղծուել են սրանք։ Ֆրանսացիի՞ն համար, ամերիկացիի՞ն համար,
ռուսի՞ն համար։ Երանելի Մեսրոպ Մաշտոց գործ չունի այս օտարներուն հետ, ան գործ ունի մեր
ժողովուրդին զաւակներուն հետ։ Մեր ժողովուրդի զաւակներուն է, որ հայերէն տառերով հարց
կուտայ թէ որո՞ւ համար ստեղծեր է ան հայոց տառերը։
Բայց սխալ մը կայ։
Մեսրոպ Մաշտոց, եթէ իսկապէս կ՛ուզէ հայ մարդուն հարցնել թէ ինք որո՞ւ համար
ստեղծեր է մեր տառերը, ապա այդ հարցումը պէտք է ընէ ո՛չ թէ հայերէնով, այլ ֆրանսերէնով,
անգլերէնով, ուսերէնով։
Խնդա՞նք մեր ողբերգական վիճակին վրայ։
«ՄԱՐՄԱՐԱ»
Հայազգի անւանի երգիչ Անդիի
Յիշատակի եւ Համբաւի Աստղը Հոլիվուդում
Ծագումով իրանահայ անւանի երգիչ Անդին (Անդրանիկ
Մադաթեան) առաջին իրանցին է, որ նրա անունով աստղը տեղադրւելու է
«Հոլիվուդ» պողոտայում, 2020 թւականին։
«Մեծապէս գոհ եմ ու հպարտ, որ հոլիվուդեան մեծ աշխարհը
առաջին անգամւայ համար մի իրանցու եւ առաջին իրանահայ երգչին
համբաւի աստղ է նւիրում։ Այս աստղը աշխարհում եւ Հոլիվուդում
յաջողութեան եւ համբաւի սիմւոլ է, եւ որի ստանալը Հոլիվուդի Ընտրական
Յանձնախմբի կողմից, մեծ պատիւ է ինձ համար», ասել է Անդին։
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԹԻՒ 306, Օգոստոս 2019
3
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԻՐԱՆԱՀԱՅ ՄԻՈՒԹԻՒՆ
Միութենական կեանք
Հաւաք՝ նւիրւած մայրերին
Մայրերին նւիրւած միջոցառումը տեղի ունեցաւ երեքշաբթի Մայիսի 28-ին, առաւօտեան
ժամը 11-ին, ներկայութեամբ մի խումբ անդամուհիների եւ հիւրերի։ Ներկաների կրծքին
փակցւող ծաղիկները զարդարւած էին եռագոյն ժապաւէններով։
Առաջին հերթին ելոյթ ունեցաւ բաժնի նախագահ Շաքէ Եղիազարեանը։ Նա բարի
գալստեան խօսք ուղղելով ներկաներին՝ շնարհաւորեց բոլոր մայրերի տօնը, եւ ընթերցեց օրւայ
առթիւ գրութիւն։
Մտերմիկ հաւաքը շարունակւեց Յասմիկ Ջառահեանի երկու երգով։ Ինքնակամ երկու երգ
կատարեց նաեւ Ռամոնա Սահակեանը։ Օրւայ առիթով հետաքրքիր եւ հաճելի նիւթ էր
պատրաստել Հռիփսիմէ Զարգարեանը։ Իսկ նախագահուհին ներկայացրեց Իրանի առաջին կին