Առաջադրանք #2 Անվանումը: Տնտեսական հոդվածի ամփոփում Ժամկետը: Հոկտեմբերի 1-ից 5, 2016թ. Հասցեատերը: 3-րդ կուրսի այն ուսանողները, ովքեր կարող են և ցանկանում են սովորել Նպատակը: Ուսանողների մոտ զարգացնել ամփոփում գրելու հմտություններ: Առաջադրանքի նկարագրությունը Կարդացածն ամփոփ ներկայացնելու հմտությունը կարևոր նախապայման է հետազոտական կարողությունների ձևավորման ճանապարհին: Անտեղյակ մարդիկ կարծում են, թե հասկանում են իրենց կարդացածը (լինի դա հոդված, թե գիրք) և կարող են ամփոփ շարադրել դրա իմաստը: Երկու դեպքում էլ նրանք մոլորության մեջ են: Նույնիսկ մայրենի լեզվով գրված որակյալ նյութը հատուկ պատրաստություն չստացած անձի համար մեծ չափով մնում է անմատչելի: Բնականաբար, չհասկացված նյութն ամփոփելու փորձն իսկ ավելորդ է: Այնպես որ առաջարկում եմ անհրաժեշտ լրջությամբ մոտենալ առաջադրանքին: Իսկ առաջադրանքը հետևյալն է՝ գրեք ստորև բերված հոդվածի ամփոփումը: Մի քանի խորհուրդ. - ուշադիր կարդացեք հոդվածը՝ մինչև համոզվեք, որ լիովին հասկանում եք այն, - նշեք հոդվածի հիմնական դրույթները, - գրեք ամփոփման առաջին սևագիրը, և մի քանի անգամ վերախմբագրեք, - միշտ վերաշարադրեք միտքը, հոդվածի հեղինակի միտքը բառացի կիրառեք միայն ծայրահեղ դեպքում՝ դնելով չակերտների մեջ, - ամփոփման ծավալը սահմանափակեք հոդվածի մեկ քառորդի շրջանակում, - ամփոփումը սկսեք հետևյալ ոճով՝ «Առևտրի ուղեցույց Թրամփի համար» հոդվածի հեղինակը .... , - ամփոփման մեջ ձեր գաղափարները, տեսակետները, մեկնաբանությունները մի ներառեք, - կիրառեք ամփոփող խոսք, օրինակ՝ «հեղինակը պնդում է/գտնում է/կարծում է....», Ամփոփում գրելու հետևյալ ուղեցույցները կարող են օգտակար լինել՝ https://depts.washington.edu/owrc/Handouts/How%20to%20Write%20a%20Summary.pdf http://academics.smcvt.edu/cbauer-ramazani/AEP/EN104/summary.htm http://www.tc.umn.edu/~jewel001/CollegeWriting/WRITEREAD/Summary/samples.htm http://www.tc.umn.edu/~jewel001/CollegeWriting/WRITEREAD/Summary/basics.htm Ձեր ամփոփման վերևի աջ անկյունում գրեք ձեր անունը, ազգանունը, կատարման օրը, առաջադրանքը: