Top Banner
Դեկտեմբեր 1, 2016 Առաջին թողարկման հերոսը՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյան Թափառող շների խնդիրը Դիլիջանում Այս համարում՝ Դիլիջանում առաջիկա միջոցառումների ցանկը եվ շատ ավելին
8

Դեկտեմբեր 2016 - bpb.de¯որիզ1.pdf · համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը

Sep 06, 2019

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Դեկտեմբեր 2016 - bpb.de¯որիզ1.pdf · համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը

Դեկտեմբեր 1, 2016

Առաջին թողարկման հերոսը՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյան

Թափառող շների խնդիրը Դիլիջանում

Այս համարում՝

Դիլիջանում առաջիկա միջոցառումների ցանկը

եվ շատ ավելին…

Page 2: Դեկտեմբեր 2016 - bpb.de¯որիզ1.pdf · համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը

2 lorem ipsum :: [Date]

«Կորիզ»-ի մասին

«Կորիզի» նպատակն

է դարձնել Ձեր օրը

հետաքրքիր, հաճելի

և, իհարկե,

տեղեկացված պահել Դիլիջան համայնքի

առօրյա կյանքի մասին

1

Այսուհետ Դիլիջանում գործելու է նորաստեղծ լրատվական հարթակ՝ «Կորիզ» համայնքային ամսաթերթը։ Այն *Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնություններից մեկն է հանդիսանում, եվ իրականացվում է մի խումբ դիլիջանցի պատանիների ջանքերի շնորհիվ: Թերթը կիրազեկի այն բոլոր նորությունների, իրադարձությունների, միջոցառումների մասին, որոնք կատարվում են Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում,

2

կծանոթացնի դիլիջանյան խոհանոցին, ավանդույթներին, ինչպես նաև կներկայացնի հետաքրքիր փաստեր: Թերթը նաեվ կբարձրաձայնի այն հայտնի և անհայտ մարդկանց մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում: «Կորիզի» նպատակն է դարձնել Ձեր օրը հետաքրքիր, հաճելի և, իհարկե, տեղեկացված պահել Դիլիջան համայնքի առօրյա կյանքի մասին:

*Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) հանդիսանում է IDeA Հիմնադրամի՝ Դիլիջանի զարգացման ծրագրերից մեկը։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական

կենտրոնի հիմքի վրա՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ՝

խրախուսելու մասնագիտական զարգացումը, կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի Ավագ դպրոցի տարածքում։

Page 3: Դեկտեմբեր 2016 - bpb.de¯որիզ1.pdf · համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը

3 lorem ipsum :: [Date]

Տերն է իմ առաջին

խորհրդատուն

Հեղինակ՝ Մարիանա Ղազարյան

1

Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը Դիլիջանի հոգևոր հովիվն է: Ծնվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Վեց տարի առաջ տեղափոխվել է Դիլիջան և այժմ Դիլիջան համայնքում ծավալում է հոգևոր գործունեություն: «Կորիզի» թիմը փորձեց պարզել հետաքրքիր մանրամասներ Տեր Շավարշի կյանքից։ -Կարո՞ ղ եք հիշել որևէ վառ դրվագ ձեր մանկությունից: -Ծնվել եմ Էջմիածնում, մանկությունս անցել է այնտեղ: Ամենահետաքրքիր ու ամենակարևոր օրը իմ կյանքում այն օրն էր, երբ առաջին անգամ գնացի եկեղեցի, այդ ժամանակ տասնչորս տարեկան էի: Ինձ շապիկ տվեցին, հետո տեղի հոգևորականից օրհնություն ստացա և անցա եկեղեցում ծառայության: -Որտե՞ղ եք ստացել առաջին գիտելիքները: -Սկզբում հաճախել եմ մեր գյուղի Գրիբոյեդովի

2

միջնակարգ դպրոց, այնուհետև Էջմիածնի Ներսիսյան վարժարանը ավարտելուց հետո, ընդունվել եմ Սևանի Վազգենյան դպրանոց: Մեկ տարի էլ ուսանել եմ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ տասնչորս տարեկանից ծառայել եմ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

“…այդ ժամանակ տասնչորս

տարեկան էի…” -Ինչպե՞ ս որոշեցիք դառնալ հոգևորական: -Երբևէ չեմ մտածել հոգևորական դառնալու մասին, որովհետև երազել եմ լինել զինվորական, ծառայել հայրենիքիս, բայց ինչ-որ տարօրինակ բան պատահեց: Առաջին անգամ, երբ Աստվածաշունչը արևելահայերեն տպագրվեց, հայրս բերեց, կարդացի և ամեն ինչ միանգամից

3

փոխվեց: Կարդալուց հետո ես հասկացա, որ պիտի դառնամ հոգևորական: Դա եղավ Աստծո կանչով և հրավերով: -Որքա՞ ն ժամանակ է , որ ապրում եք Դիլիջան քաղաքում: -Դիլիջանում եմ 2010 թվականի հուլիս ամսից: Դիլիջանը դարձել է իմ կյանքը։ Հիմա օրս չեմ պատկերացնում առանց Դիլիջանի երեխաների, երիտասարդների, տատիկների, պապիկների: Իմ կյանքն ամբողջությամբ իրենցով է լցված: Անգամ ինձ թվում է այստեղ եմ ծնվել ու մեծացել: -Ձեր կարծիքով, Դիլիջան համայնքի հոգևոր կյանքի զարգացմանն ու առաջընթացին նպաստող նախադրյալներ կա՞ ն:

-Նախադրյալներ շատ կան: Առաջինը եկեղեցու իսկական շենքի առկայությունն է, բայց դրանից զատ, մեզ համար շատ ավելի կարևոր է հոգևոր եկեղեցին՝մարդիկ: իսկ այժմ այնքան շատ են մարդիկ գալիս, մկրտվում, պսակվում, նաև թաղման արարողություններ են կատարվում: Ես ինքս արդեն նկատում եմ, որ մարդիկ իրենց գտնում են հոգևորի մեջ: Ինչ-որ պակաս էր, թերի էր, այսօր լրացված է:

Page 4: Դեկտեմբեր 2016 - bpb.de¯որիզ1.pdf · համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը

4 lorem ipsum :: [Date]

1

-Գիտեմ , որ Դիլիջանի եկեղեցում կազմակերպվում է միջոցառում, որի ընթացքում դուք ընթերցում եք Աստվածաշնչից որևէ հատված և բացատրում եք մարդկանց : Արդյո՞ք կլինեն նմանատիպ միջոցառումներ։ -Նախ ասեմ, որ ամեն օր առավոտյան ժամը 09:00-ին և երեկոյան 18:00-ին աղոթքի ժամն է: Դա բոլորի համար է, ովքեր ցանկանում են գալ: Կիրակի ժամը 11:00-ին պատարագ է, իսկ չորեքշաբթի ժամը 16:30-ին Աստվածաշնչի սերտողության դասն է, որի ժամանակ կարդում ենք Աստվածաշնչից հատվածներ, քննում ենք ու բացատրում յուրաքանչյուր բառը, տողը, նախադասությունը, ինչի շնորհիվ Աստվածաշունչը դառնում է ժողովրդին հասանելի և մատչելի: Բացի այդ, բոլորը ինձ տեսնում են դպրոցներում, մշակութային միջոցառումներին, հանդեսներին: Ապրում եմ ես դրանով՝մարդկանց մեջ լինելով ու նրանց հետ ապրելով: -Նշանաբան ունե ՞ք, որը կյանքում ձեզ ուժ է տալիս : -Վեց նշանաբան ունեմ, որոնք միշտ

2

ինձ հետ են, իմ առջև սեղանին դրված կամ պատից կախված, բայց ամենակարևորը Պողոս առաքյալի խոսքերն են. «Ամոթ չեմ համարում ավետարանելը, քանի որ այն Աստծո զորությունն է և փրկությունը բոլոր մարդկանց, հավատացյալներին»: -Ունե ՞ ք խորհրդատու : -Իմ առաջին խորհրդատուն տերն է՝ Հիսուս Քրիստոսը, իսկ երկրորդը՝ իր թողած ժառանգությունը՝ Աստվածաշունչը: Իսկ դրանից զատ, ես ունեմ իմ խոստովանահայրը, իմ հոգևոր հայրերը, որոնց խորհուրդներն եմ ընդունում և լսում, երբ-որ որևէ հարցի մեջ պատնեշ է լինում, կամ փակ դուռ: -Եվ վերջում՝ ձեր խոսքը ժողովրդին : -Ամեն բանից առաջ միշտ ձեր կյանքում ապահովե՛ք Աստծո ներկայությունը, երբեք Աստծուն բացակա չդնե՛ք: Հիսուսը այսպես, թե այնպես

3

մեզ բոլորիս փնտրում է: Մնում է մենք գտնենք իրեն և կարողանանք մեր ձեռքը դնել տիրոջ ձեռքին: Այդ ժամանակ միայն մեր կյանքում, մեր ընտանիքներում, հասարակության մեջ խաղաղություն կլինի: Հոգու վիճակից է կախված կյանքի բարվոք լինելը, եթե հոգու վիճակը լավ չէ, ապա կյանքը չի կարող առողջ լինել:

Page 5: Դեկտեմբեր 2016 - bpb.de¯որիզ1.pdf · համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը

Դիլիջանն իմ աչքերով

1

«Առաջին օրերն էր, որ Դիլիջանում էինք: Մի խումբ ընկերներով դուրս էինք եկել քաղաքում զբոսնելու: Հասել էինք մինչև համայնքի կենտրոն, բայց թե ինչպես ետ դառնալ դպրոց, ցավոք, ոչ ոք մեր խմբից չգիտեր: Պարզապես տաքսի կանչել և արագ ետ վերադառնալ չէինք ցանկանում և որոշեցինք զբոսնելով գտնել ետ դարձի ճանապարհը: Եվ իհարկե Դիլիջանը մեզ այդ հարցում օգնեց: Հետեվելով Աղստև գետի հոսքին և բարի մարդկանց ուղղորդումներին՝ մենք կարողացանք հասնել դպրոց, ինչպես նաեվ ճանապարհին վայելել գեղեցիկ բնությունը։ Դիլիջանի բնությունը Հայաստանի գանձերից մեկն է: Այն յուրահատուկ մաքրությամբ է լցնում յուրաքանչյուրիս հոգին՝ ծանր օրվանից հետո: Երբ մի քանի ժամ անդադար դասաժամեր ունենալուց, տնային աշխատանքներ կատարելուց, խմբակների հաճախելուց հետո վերջապես դուրս եմ գալիս դպրոցի մասնաշենքից, մտածելով այն մասին, թե որքան անելիք ունեմ, Դիլիջանի լեռները միանգամից վատ մտքերը հավաքում են, լցնում Աղստև գետը և հրամայում ալիքներին տանել դրանց դեպի հեռուն: Եվ իրոք, գետը իր ստացած հրամանները միշտ պարտաճանաչ կատարում է, այդ իսկ պատճառով այստեղ գերհոգնած կամ լարված

2

լինել պարզապես հնարավոր չէ: Մեկ այլ իրադարձություն, որ տպավորել է ինձ այս ամիսների ընթացքում առաջին ձյան դիմավորելն էր մի խումբ մարդկանց հետ, ովքեր երբեվէ ձյուն չէին տեսել նախկինում։ Հոկտեմբերի 18-ն էր, երբ Դիլիջանում առաջին ձյունը տեղաց: Դպրոցի աշակերտներից շատերի համար դա առաջին ձյունն էր: Մենք սովորեցնում էինք մեր ընկերներին, թե ինչպես ձնագնդիկ և ձնեմարդ պատրաստել: Նրանք այնքան էին երջանկացել ձյան փաթիլներից, որ նկարագրելն անհնար է: Իմ և շատերի համար էլ բավական անսպասելի էր հոկտեմբերին ձյուն տեսնելը: Այդ առաջին ձյան օրերը տոն էր բոլորիս համար: Արդեն երեք ամիս է, ինչ դիլիջանցի եմ համարում ինձ և այդ երեք ամսվա ընթացքում բացահայտել եմ, որ Դիլիջանը Հայաստանի այն յուրահատուկ զարգացող քաղաքներից մեկն է, որը հարուստ է աննկարագրելի բնությամբ, հոգևոր ուժով, լավ ու բարի մարդկանցով և համեղ ուտեստներով:»

Աստղիկ Բաղինյանը UWC Դիլիջանի

առաջին տարվա ուսանողներից մեկն է

եվ կիսվում է Դիլիջանի հետ

կապված իր տպավորություններով։

Հեղինակ՝ Աստղիկ Բաղինյան

Page 6: Դեկտեմբեր 2016 - bpb.de¯որիզ1.pdf · համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը

6 lorem ipsum :: [Date]

Թափառական շները Դիլիջանում

Հեղինակ՝ Մարիամ Գասպարյան

1

Գաղտնիք չէ, որ Դիլիջան քաղաքում շրջելիս հաճախ կարելի է հանդիպել թափառող շների։ Նրանք ամենուր են՝ կենտրոնական փողոցներում, խոշոր առևտրի կենտրոնների, սննդի կետերի դիմաց, քաղաքային աղբարկղերի շրջակայքում եվ իհարկե ծայրամասերում։ Օրինակ՝ մի օր դասից տուն վերադառնալիս նկատեցի, որ մի փոքրիկ աղջնակ, շնից այնքան վախեցավ, որ շնչակտուր վազեց, մտավ խանութ և դուռը ներսից փակեց։ Այս և նման շատ դեպքերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ և մեծ խուճապ առաջացնել բնակչության՝ հատկապես երեխաների շրջանում։ Սա շատ մտահոգիչ է մի կողմից բնակչության, մյուս կողմից կենդանիների կյանքի համար։ Չէ՞ որ կենդանիները նույնպես պաշտպանության կարիք ունեն։ Թափառող կենդանիների խնդրով զբաղվող ամենամեծ կազմակերպությունը Երեվանի "Դինգո Թիմ"-ն է, որն իր

2

շուրջն է միավորում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող բոլոր այն կենդանասեր մարդկանց, ովքեր պատրաստ են օգնել անտուն կենդանիներին։ Թափառող կենդանիների դեմ

պայքարելու շատ միջոցներ կան, բայց, ցավոք, Հայաստանի խոշոր քաղաքներում, ստերջացնելու և, ծայրահեղ դեպքերում, քնեցնելու փոխարեն, համապատասխան մարմինների կողմից ԱՊՕՐԻՆԻ կերպով կիրառվում է կենդանիների ՍՊԱՆԴԻ/ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼՈՒ մեթոդը (www.dingo.am): Պարզաբանելու համար, թե

3

արդյոք որոշակի քայլեր ձեռնարկվում են Դիլիջանում այս խնդիրը լուծելու նպատակով, ես դիմեցի Դիլիջանի փողքաղաքապետ Արմեն Մակարյանին։ Պարոն Մակարյանը նշեց, որ այդ հարցը շատ մտահոգիչ է, և համայնքապետարանն էլ է շահագրգռված դրա լուծմամբ։ Որքան էլ որ այն համայնքապետարանի պատասխանատվության տակ գտնվող խնդիր է, այնուամենայնիվ, լուծումը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, եվ

այս պահին ավելի առաջնային խնդիրներ կան։ Եթե կան կամավոր անձինք, տեղական կամ միջազգային կառույցներ, որոնք հետաքրքրված կլինեն Դիլիջանում այս խնդրի լուծմամբ, ապա մենք պատրաստ ենք աջակցել ։

Page 7: Դեկտեմբեր 2016 - bpb.de¯որիզ1.pdf · համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը

7 lorem ipsum :: [Date]

Դիլի ջա՜ ն

Հեղինակ՝ Օվսաննա Մատինյան

1

Կան բազմաթիվ վարկածներ՝ կապված «Դիլիջան» տեղանվան ծագման հետ: Դրանցից մեկը 1879 թվականին տպագրվել է «Մշակ» թերթում և ունեցել է լայն տարածում:

Ասում են, որ ինչ-որ ժամանակ Դիլի անունով մի երիտասարդ

հովիվ սիրել է իր տիրոջ գեղեցկուհի աղջկան: Աղջիկն էլ տղային է սիրել, բայց նրա մեծահարուստ հայրը լսել անգամ չի կամեցել այդ մասին: Վերջինս իրեն հասցված վիրավորանքը մոռանալու, ինչպես նաև ընչազուրկ հովվի սերը իր աղջկա սրտից հանելու լավագույն միջոցը համարել է

2

տղայի մահը: Չարագործ մարդիկ կատարել են մեծավորի կամքը ու երիտասարդ հովիվը դաշունահար է եղել:

Օրեր շարունակ տղայի տարաբախտ մայրը փնտրել է իր մինուճար որդուն և ապարդյուն ձայն տվել.«Դիլի

ջա՜ն, Դիլի ջա՜ն...»: Որդին, իհարկե, չի լսել մոր ձայնը, սակայն նրան լսել են ծառերն ու քարերը, սարերն ու ձորերը, որոնք, կարծես վշտակցելով որդեկորույս մորը, ամեն կողմից արձագանքել են.«Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն...»:

Ահա այս բառերն էլ միանալով, դարձել են ողբերգության

3

վայրի, հետագայում նաև բնակավայրի անունը՝ «Դիլիջան»: Ժամանակի ընթացքում անցել է դժբախտ Դիլիի հետ կատարված տխուր պատմության դառնությունը, և Դիլիջան անունը մարդկանց շուրթերին ու հոգիներում քաղցրացել է մայրական սրտից բխած «ջանի» քաղցրությամբ:

Պատմության աղբյուրը՝ «Դիլիջան», 1989 թ., Մկրտիչ Գրիգորյան,

Page 8: Դեկտեմբեր 2016 - bpb.de¯որիզ1.pdf · համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը

8 lorem ipsum :: [Date]

Բաց համայնքային միջոցառումներ, որոնց Դուք կարող եք հաճախել`

1

Սոցհարցումներ Դիլիջան համայնքում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի նախաձեռնությմբ իրականացվում է հետազոտություն՝ գնահատելու Դիլիջանում առկա զարգացման ծրագրերի արդյունավետությունը։ Հետազոտությունը հասել է բնակիչներից տվյալների հավաքագրման փուլին ։ Այդ նպատակով կամավորները այցելում են որոշակի թվով ընտանիքներ՝ հնարավոր է նաեվ Ձերը։

2

Դիլիջանի համայնքային կենտրոն Ամանորյա թատերական ներկայացումներ Ձեր եվ Ձեր երեխների համար դեկտեմբերի 20, 21-ին, ներկայացումների սկիզբը՝ 18:00, եվ հունվարի 3, 4, 5-ին սկիզբը՝ 16:00 եվ 18:00-ին։ Տոմսի արժեքը՝ 600 դրամ։ Cafe # 2 Յուրաքանչյուր շաբաթ օր՝դեկտեմբերի 3, 10, 17, 24-ին ժամը 11:00-ին Cafe # 2-ում կլինեն մուլտֆիլմի ցուցադրություններ։ Իսկ դեկտեմբերի 7-ին եվ 21-ին երեկոյան ժամը 19:00-ին ֆիլմի ցուցադրություն՝ նախաձեռնած տեղացի երեխաների կողմից։

3

UW C Դիլիջան Հեռ։077 022090 1. Դեկտեմբերի 5-ից 9-ը Վանաձորի արվեստի դպորցի սաների ցուցահանդեսը UWC Դիլիջանում 2. Դեկտեմբերի 7, ժամը 15:30 Վարպետության դաս՝ բատիկա 3. Դեկտեմբերի 9 եվ 10, ժամը՝ 19:30 Ուիլյամ Շեքսպիր «Ձմեռային հեքիաթ» ներկայացում։ Տոմսերը առկա են։ 4. Դեկտեմբերի 12, ժամը՝ 19:30 Երաժշտական ներկայացում UWC Դիլիջանի ուսանողների կողմից։ Տոմսերը առկա են։ ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն Դեկտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին գրադարանում կկայանա ամանորյա դիմակահանդես:

Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ Շաբաթ Կիրակի

1

2

3 Մուլտֆիլմ

4

5 Ցուցահանդեսը

6 Ցուցահանդեսը

7 Ցուցահանդեսը Բատիկա Ֆիլմ

8 Ցուցահանդեսը

9 Ցուցահանդեսը Ներկայացում

10 Մուլտֆիլմ Ներկայացում

11

12 Համերգ

13

14

15

16

17 Մուլտֆիլմ

18 Carnival

Գրեք կամ զանգահարե ՛ք «Կորիզի» թիմին՝

Email: [email protected] Phone: 060 700 800 (331)