Top Banner
2015թ-ի նոյեմբերի 5-ին Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ՝ « Սիրիահայ փախստականների կենսապայմանների բարելավում » ծրագրի շրջանակում կազմակերպել էր ծրագրի մասնակից 50 սիրիահայերի ավարտական հանդիսությունը։ Ծրագրի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել մասնագիտական գիտելիքներ վարսահարդարման, մատնահարդարման, խոհարարության, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման վերաբերյալ։ Ավարտական շնորհանդեսին ներկա էին Հայաստան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Կարեն Նազարյանը, «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը, « ՀԱԼԷՊ » ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները՝ ի դեմս փոխնախագահ Ծովիկ Մակարյան Պայթարյանի, տիկնանց խորհրդի անդամներ Թալին Չեմբերջյանի, Սալբի Կարագուլյանի և Ծովիկ Հայրապետյանի։ «Սիրիահայ փախստականների կենսապայմանների բարելավում Հայաստանում » ծրագիրը իրականացվել է Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և գերմանական “Kirche in Not” հ ի մ ն ա դ ր ա մ ի ֆինանսավորմամբ՝ ի նպաստ սիրիահայ կանանց և երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման և նրանց ընտանիքների պայմանների բարելավման: «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համագործակցությունը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ Ամսագիր | Նոյեմբեր | 2015 Այս համարում՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համագործակցությունը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ Բարեգործական ցուցահանդես-վաճառք «ՀԱԼԷՊ» կազմակերպության նորաբաց կենտրոնում Կոչե´նք ապրողաց` պահանջելու ու տեր կանգնելու Հայ դատի արդարացի լուծմանը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և ACMA-ի համագործակցությունն ի նպաստ սիրիահայ ընտանիքներին «Save A Life». Նոյեմբեր ամսին «Փրկէ կյանք մը» նախաձեռնության շրջանակում Հայաստան տեղափոխվեցին 10 ընտանիք «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը մասնակցեց ՄԱԿ ՓԳՀ-ի փախստականների պաշտպանության հարցերով աշխատաժողովին
8

Ամսագիր Նոյեմբեր 2015 - ALEPPO€¦ · Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ»

Sep 23, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Ամսագիր Նոյեմբեր 2015 - ALEPPO€¦ · Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ»

2015թ-ի նոյեմբերի 5-ին Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «ՀԱԼԷՊ» հ ա յ ր ե ն ա կ ց ա կ ա ն բ ա ր ե ս ի ր ա կ ա ն հասարակական կազմակերպության և «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնի հետ սերտ հ ա մ ա գ ո ր ծ ա կ ց ո ւ թ յ ա մ բ ՝ « Ս ի ր ի ա հ ա յ փախստականների կենսապայմանների բա րե լա վում » ծրա գ րի շ րջ ան ակ ում կազմակերպել էր ծրագրի մասնակից 50 սիրիահայերի ավարտական հանդիսությունը։

Ծրագրի շրջանակում մասնակիցները ձեռք են բերել մասնագիտական գիտելիքներ վարսահարդարման, մատնահարդարման, խոհարարության, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման վերաբերյալ։ Ավարտական շնորհանդեսին ներկա էին Հայաստան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Կարեն Նազարյանը, «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները՝ ի դեմս փոխնախագահ Ծովիկ Մակարյան Պայթարյանի,

տիկնանց խորհրդի անդամներ Թալին Չեմբերջյանի, Սալբի Կարագուլ յանի և Ծովիկ Հայրապետյանի։

«Սիրիահայ փախստականների կենսապայմանների բարելավում Հա յաստանում» ծրագիրը իրականացվել է Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ն ա խ ա ձ ե ռ ն ո ւ թ յ ա մ բ և գերմանական “Kirche in Not” հ ի մ ն ա դ ր ա մ ի

ֆինանսավորմամբ՝ ի նպաստ սիրիահայ կանանց և երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման և նրանց ընտանիքների պայմանների բարելավման:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համագործակցությունը ԵՀԽ հայաստանյան

Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի

բարօրության

«ՀԱԼԷՊ» հայրենակցական

բարեսիրական ՀԿ Ամսագիր | Նոյեմբեր | 2015

Այս համարում՝

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համագործակցությունը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ

Բարեգործական

ցուցահանդես-վաճառք

«ՀԱԼԷՊ»

կազմակերպության

նորաբաց կենտրոնում

Կոչե´նք ապրողաց`

պահանջելու ու տեր

կանգնելու Հայ դատի

արդարացի լուծմանը

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և

ACMA-ի

համագործակցությունն ի

նպաստ սիրիահայ

ընտանիքներին

«Save A Life». Նոյեմբեր ամսին «Փրկէ կյանք մը» նախաձեռնության շրջանակում Հայաստան տեղափոխվեցին 10 ընտանիք

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը

մասնակցեց ՄԱԿ ՓԳՀ-ի

փախստականների

պաշտպանության

հարցերով

աշխատաժողովին

Page 2: Ամսագիր Նոյեմբեր 2015 - ALEPPO€¦ · Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ»

Ծրագրի մասնակից հիսուն վերապատրաստվողներից

տասներկուսը շարունակում են հաճախել

վարսավիրական, խոհարարական և տորթերի

պատրաստման/ձևավորման դասընթացներին: Որոշ

շահառուներ արդեն աշխատանք են գտել, իսկ նրանցից

շատերը մասնավոր ծառայություններ են մատուցում՝

բարելավելով իրենց ընտանեկան բյուջեն:

Բոլոր շրջանավարտներն էլ մտան աշխատաշուկա

հագեցած ամբողջ աշխարհում ամենապահանջված մասնագիտությունների լավ մեկնարկային

հմտություններով՝ շնորհիվ ուսումնական կենտրոնի բոլոր դասավանդողների բարեխիղճ և

պրոֆեսիոնալ աշխատանքի:

Հարկ է նշել, որ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԷՊ» կազմակերպության

համագործակցության արդյունքում 2015թ-ի փետրվար ամսից մեկնարկել է նաև սոցիալ-

հոգեբանական աջակցություն սիրիահայերի համար ծրագիրը, որի նպատակն է Սիրիայի

քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած

անձանց տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն։

Բարեգործական ցուցահանդես-վաճառք «ՀԱԼԷՊ» կազմակերպության

նորաբաց կենտրոնում

2015 թ. նոյեմբերի 9-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական

կազմակերպությունում տեղի ունեցավ

հայկական ավանդական ասեղնագործության

աշխատանքների 5-օրյա բարեգործական

ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացում:

Ց ո ւ ց ա հ ա ն դ ե ս - վ ա ճ ա ռ ք ն ա մ փ ո փ ե ց

« Ա վ ա ն դ ա կ ա ն ա ս ե ղ ն ա գ ո ր ծ ո ւ թ յ ա ն

դասընթացներ կանանց համար» ծրագիրը, որն

իրականացվել է «ՀԱԼԷՊ» կազմակերպության

կ ո ղ մ ի ց Գ ե ր մ ա ն ի ա յ ի մ ի ջ ա զ գ ա յ ի ն

համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) ԵՄ

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի

համար» ծրագրի շրջանակում։ Ծառայելով իր նպատակին` ծրագիրը խթանեց Հայասատանի

Page 3: Ամսագիր Նոյեմբեր 2015 - ALEPPO€¦ · Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ»

քաղաքացիական կյանքին սիրիահայ և տեղաբնակ կանանց ակտիվ մասնակցությունը և նպաստեց

հայկական ավանդական ասեղնագործության,

մասնավորապես Ուրֆայի, Վանի, Դանթել և Նորվէկիան

ասեղնագործության պահպանմանը և տարածմանը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀ կազմակերպության գործադիր մարմնի

անունից ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես

ե կ ա վ ծ ր ա գ ր ե ր ի

ղեկավար Նաիրա

Մարգարյանը, ով

ա զ դ ա ր ա ր ե ց

մ ի ջ ո ց ա ռ մ ա ն

հանդիսավոր բացումը,

որին ներկա էին ՀՀ

Սփյուռքի նախարարության, Գերմանիայի միջազգային

համագործակցություն ընկերության, մի շարք գործընկեր

կազմակերպությունների ներկայացուիչներ, ինչպես նաև «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործադիր

մարմնի անդամները, ծրագրի մասնակից 40 սիրիահայ և տեղաբնակ կանայք և այլ հրավիրյալներ։

Ծրագրի մասնակից կանայք այցելուների հոծ բազմությանը

ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված Ուրֆայի,

Վանի, Դանթելի և Նորվէկիան ասեղնագործությունների

մոտ 60 յուրօրինակ նմուշներ։ Միջոցառման ավարտին

կ ա ն ա ն ց շ ն ո ր հ վ ե ց

մ ա ս ն ա կ ց ո ւ թ յ ա ն

հավաստագրեր, ինչպես

ն ա և փ ա թ ե թ ն ե ր `

ա ս ե ղ ն ա գ ո ր ծ ո ւ թ յ ա ն

համար անհ րաժեշտ

պարագաներով՝ ապահովելու նրանց շարունակական

գործունեությունը ծրագրի ավարտից հետո։ Ծրագիրը արժեքավոր

ներդրում էր թե՛ սիրիահայ և թե՛ տեղաբնակ կանանց կյանքում։

Միջոցառումը լուսաբանեցին «Շանթ», «Արմնյուզ», «Ազդարար», «Արմենիա»,

հեռուստաընկերությունները, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալությունը և Հայաստանի

հանրային ռադիոն:

Page 4: Ամսագիր Նոյեմբեր 2015 - ALEPPO€¦ · Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ»

“To catch the reader's attention, place an

interesting sentence or quote from the story

here.”

Կոչե´նք ապրողաց` պահանջելու ու տեր

կանգնելու Հայ դատի արդարացի լուծմանը

2015թ-ի նոյեմբերի 24-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Կոչեմ ապրողաց» հիշատակի միջոցառումը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հիշատակի և ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Ծովիկ Պայթարյանի ողջույնի խոսքով: Տիկին Պայթարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ավյունն ու ներուժը համադրվելով՝ այս միջոցառմամբ ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության անմեղ նահատակներին, վերարմատավորելով՝ վերիմաստավորելու են պահանջը հայոց: Եվ որպես խորհուրդ՝ տիկին Ծ. Պայթարյանը ցանկացավ, որ հայ ժողովրդի ամեն մի զավակ ապրի իր ու մեկ միլլիոն ու կես նահատակների փոխարեն՝ երկակի հավատով զինված, երկակի զորությամբ օժտված, իր համամարդկային արժեքներով ծառայի` ի փառս հայրենաց և ապրի ազատ, անկախ, միացյալ Հայրենիքի տեսլականով:

« Կ ո չ ե մ ա պ ր ո ղ ա ց » միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկան սիրիահայ արվեստագետներ Պերճ Քարազյանը, Արսեն Գրիգորյանը, Պողոս Բեյազբեկյանը, Ցոլեր Կարագուլյանը, ԱՀԹ «Օվսաննա» երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Շահե Քեշիշյան), Հակոբ Ֆակջյանը, Ա ն ի Մ ո մ ճ յ ա ն ը : Ա ր վ ե ս տ ա գ ե տ ն ե ր ի կատարումներին զուգահեռ ցուցադրվեցին «ՀԱԼԷՊ»

ՀԲՀԿ-ի կողմից պատրաստված «Դեյր Զոր» ֆիլմից հատվածներ, որոնք ներկայացրեցին 102 – ամյա Ներսես Այվազյանի ընտանիքը, որտեղ պապը թոռներին պատմում էր Էրգրից բերած լուսանկարների պատմությունը և ասում. «Հայաստան պիտի գնամ»: Ֆիլմի կադրերը ցուցադրեցին Սրբոց Նահատակաց եկեղեցին, Եփրատը՝ իր ծով հիշողությամբ, Դեյր Զորի անապատում խաղացող հայ մանուկներին: Իսկ կադրերում հնչող Աբրահամ Գասպարյանի խրոխտ ձայնն ավելի պատկերավոր դարձրեց պատկերները:

Հիշատակի միջոցառումն ավարտվեց Արսեն Գրիգորյանի «Արծիվ սլացիր» կատարմամբ՝ որպես հայ ժողովրդի միասնության, բռունցքված կամքի և միացյալ Հայրենիքի առհավատչյա:

Page 5: Ամսագիր Նոյեմբեր 2015 - ALEPPO€¦ · Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ»

Միջոցառմանը մասնակցում էին կառավարության և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական կազմակերպությունների անդամներ, տեղաբնակներ և սփյուռքահայեր: Միջոցառման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ընթերցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշված էր. «Շնորհակալ ենք Ձեզ, որ, չնայած բազմաթիվ արհավիրքներին, շարունակում եք ստեղծագործել՝

պահպանելով սիրիահայ մշակույթի լավագու յն ավանդու յթները, շարունակում եք ապրել ու արարել՝ հարստացնելով և զարգացնելով հայկական մշակույթը: Օսմանյան Թ ո ւ ր ք ի ա յ ո ւ մ ն ա խ ա պ ե ս ծրագրված և պետական մակարդակով կազմակերպված կոտորածի հետևանքով ցեղասպանվեց և հայրենազրկվեց մի ամբողջ ժողովուրդ: Ազգի մի ստվար հատված դարձավ աշխարհասփյուռ: Դեյր Զորի ճանապարհով Սիրիա հասած մեր հայրենակիցները չընկրկեցին, չհաձնվեցին, այլ

հառնեցին ինչպես փյունիկ` ապացուցելով, որ ոչ մի եղերագործություն չի կարող ընկճել Հայի կենսասեր ոգին»:

Ֆ. Զաքարյանը նշեց, որ հայ ժողովուրդը մշտապես անսահման երախտագիտությամբ է հիշելու արաբ ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը: «Պատմության խաղացած հերթական չար կատակի հետևանքով սիրիահայությունը կրկին բռնեց գաղթի ճամփան, սակայն այս անգամ արդեն այդ ճանապարհը բերեց Մայր հայրենիք՝ մեկ անգամ ևս հաստատելով ապրելու ու արարելու մեր դարավոր ձգտումն ու իրավունքը»:

«ՀԱԼէՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը խորին երախտագիտություն է հայտնում Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարությանը՝ ի դեմս նախարար տիկին Հրանուշ Հ ա կ ո բ յ ա ն ի , ո ր զ ո ր ա վ ի գ կ ա ն գ ն ե լ ո վ « Հ Ա Լ է Պ » կազմակերպությանը՝ օժանդակեց «Կոչեմ ապրողաց» հիշատակի և

ոգեկոչման միջոցառման կյանքի կոչմանը:

Ինչպես նաև շնորհակալություն է հայտնում միջոցառման պատշաճ կազմակերպմանն իրենց մեծ ներդրումն ունեցած անձանց, երգիչ կատարողներին, որ ժամանակ չխնայելով՝ նպաստեցին միջոցառման իրականացմանը:

«ՀԱԼէՊ» ՀԲՀԿ-ի և Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված այս

միջոցառումն այն հարյուր կոչնակներից մեկն էր, որոնք զարկեցին այս տարի,

որոնք գոչեցին համայն աշխարհին, որ Հայոց հարցը պատասխան պետք ունի:

Page 6: Ամսագիր Նոյեմբեր 2015 - ALEPPO€¦ · Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ»

“To catch the reader's attention, place an

interesting sentence or quote from the story

here.”

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը մասնակցեց ՄԱԿ ՓԳՀ-ի փախստականների պաշտպանության հարցերով աշխատաժողովին

2015թ-ի նոյեմբերի 25-26-ը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս փոխնախագահ Ծովիկ Պայթարյանի, մասնակցեց ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գ ր ա ս ե ն յ ա կ ի կ ո ղ մ ի ց կ ա զ մ ա կ ե ր պ վ ա ծ փախստականների պաշտպանության հարցերով աշխատաժողովին: Տիկին Պայթար յանը տեսապատկերներով ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, ընթացիկ ծրագրերից՝ «Հյուրընկալէ ընտանիք մը», «Փրկէ կեանք մը», «Որդեգրէ ընտանիք մը», «Սոցիալ-

հոգեբանական աջակցություն», կանանց ձեռներեցության խթանում, «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի» ծրագրերը: Տիկին Պայթարյանը նաև անդրադարձ կատարեց այն դժվարություններին, որոնց առջև կանգնում են սիրիահայերը Հայաստանում և Սիրիայում, ներկայացրեց սիրիահայերի Սիրիայից տեղափոխվելու ուղիները, խոսեց Մայր գաղութի զավակների տեղահանման և արտագաղթի մասին, ինչպես նաև ներկայացրեց համայնքի ներքին շարժը, Երևանում և մարզերում սիրիահայ համայնքի բաշխվածությունը, խոսեց նաև Հայաստանում սիրիահայ համայնքի առաջնային կարիքների և նրանց հնարավոր լուծումների մասին: Աշխատաժողովը հնարավորություն ընձեռեց վեր հանել սիրիահայության առջև ծառացած ներկայիս խնդիրները, որոնց վրա հիմնվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների ցուցաբերվող օգնությունը: «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործադիր մարմինը ողջունելով և կարևորելով նման աշխատաժողովների արդյունավետությունը՝ իր խորին շնորհակալություն է հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակին օգտաշատ նախաձեռնության համար:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և ACMA-ի համագործակցությունն ի նպաստ սիրիահայ ընտանիքներին

2015թ-ի հոկտեմբեր 26-ից մինչև ն ո յ ե մ բ ե ր ի 2 1 - ը « Հ Ա Լ Է Պ » հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գրասենյակում Հայ Քրիստոնյա Բժիշկների Ընկերակցությունը (ACMA) հերթական մարդասիրական օգնությունը տրամադրեց սիրիահայ ընտանիքներին։ Վերջիններիս հատկացվեց «Երևան Սիթի» առևտրային ցանցից վաճառք իրականացնելու քարտեր։

Page 7: Ամսագիր Նոյեմբեր 2015 - ALEPPO€¦ · Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ»

“To catch the reader's attention, place an

interesting sentence or quote from the story

here.”

«Save A Life». Նոյեմբեր ամսին «Փրկէ կյանք մը» նախաձեռնության

շրջանակում Հայաստան տեղափոխվեցին 10 ընտանիք

2015թ-ի նոյեմբեր ամսին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կյանք մը» նախաձեռնության շրջանակում Հայաստան տեղափոխվեցին10 ընտանիք։

Ժամանող ընտանիքներին Զվարթնոց օդանավակայանում ջերմագին դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի

ներկայացուցիչները։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կյանք մը» նախաձեռնությունը աջակցում է դժվար կացության մեջ

հայտնված և օգնության համար «ՀԱԼԷՊ» կազմակերպությանը դիմած սիրիահայերին՝ ձեռք բերել մեկ

ուղղությամբ տոմս Լիբանանից Հայաստան։

Page 8: Ամսագիր Նոյեմբեր 2015 - ALEPPO€¦ · Կլոր սեղան հիմնադրամի հետ՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության «ՀԱԼԷՊ»

“Հալէպ” հայրենակցական բարեսիրական

հասարակական կազմակերպություն

Հեռ: +374 10 54 53 69

Էլ-փոստ՝ [email protected]

Հասցե:՝ ՀՀ, ք. Երեւան 0001, Հյուսիսային պող. 11

«ՀԱԼԷՊ» կազմակերպության ընթացիկ ծրագրերն են՝

«Տաքուկ Ձմեռ»

«Արևիկ-Հայաստան» մտավոր եւ ֆիզիկապես թերաճ անձանց կենտրոն

«Հյուրընկալէ ընտանիք մը»

«Փրկէ կյանք մը»

«Որդեգրէ ընտանիք մը»

Արաբերենի ակումբ

Արաբերեն լեզվի ուսուցման դասընթացներ

Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերի համար

Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայ երիտասարդներին

«Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագիր

«Թաղիքագործության դասընթացներ սիրիահայ կանանց համար»

«Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում»