Top Banner
Գիրք Ամանորի 2015
32

Գիրք Ամանորի 2015

Apr 06, 2016

Download

Documents

zangak

 
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Գիրք Ամանորի 2015

ԳիրքԱմանորի

2015

Մեծածախ գնումների դեպքում«Զանգակ» հրատարակչությունը

նախատեսում է զեղչեր:

Հրատարակման պահին ս�յն կատալոգ�մզետեղված տեղեկատվ�թյ�նը ստ�յգ է:

Ներկայացված գրքերի գները,ձեռք բերել� հնարավոր�թյ�նները

և պայմանները ենթակա են փոփոխ�թյան:

www.zangak.amԱռցանց գնումների դեպքում համապատասխան դաշտում մուտքագրե՛ք

AMANOR2015 արտահայտությունը և ստացե՛ք 10% զեղչ ներկայացված ողջ տեսականու համար:

Զեղչը գործում է մինչև 20.12.2014 թ.:

Հրատարակությունները կարող եք ձեռք բերել«Զանգակ» գրատնից, ինչպես նաև այլ գրախանութներից:

«Զանգակ» գրատան հասցեն է՝ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2, հեռ.՝ (+37410) 23 26 49:

Առցանց գնումներ կատարելու համար այցելե՛ք www.zangak.am կայքը:Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համարգրե՛ք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեով

կամ զանգահարե՛ք (+37410) 23 25 28 հեռախոսահամարով:

Page 2: Գիրք Ամանորի 2015

2 3

1800 Էջերի քանակը՝ 24 Չափսը՝ 21x29,5 սմԿազմը՝ փափուկ

Այցելություն փերիների աշխարհ Հեքիաթային հանդիպումISBN՝ 978–99941–1–752–9

Ճերմակատամիկը Կախարդական ճամփորդությունISBN՝ 978–99941–1–692–8

Էջերի քանակը՝ 36 Չափսը՝ 21x29,5 սմԿազմը՝ փափուկ

Գիշերային հեքիաթներ Հեքիաթներ երեխաների համարISBN՝ 978–99941–1–762–8

Կախարդական ծիածանը Հեքիաթային գանձերի հետքերովISBN՝ 978–99941–1–682–9

Շիրլի Բարբեր

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Շիրլի Բարբերի՝ նրբագեղ նկարազարդումներով հարուստ այս գրքերը լի են բազմաթիվ կախարդական հեքիաթներով, որոնք կապահովեն երեխաների քաղցր քունը: Նրանց միանշանակ դուր կգա քնելուց առաջ լսել դյութիչ պատմություններ միաեղջյուրների, փերիների, վիշապների և անտառի փոքրիկ բնակիչների մասին: Հեքիաթների այս շարքը բազմաբովանդակ է, և դրանց հերոսներն անցնում են ամենատարբեր արկածների միջով: Օրինակ, երբ մի օր Ռաքելն ու իր եղբայր Ռոբերտը փայլեցնում էին հորաքույր Զելդայի խանութի տարօրինակ հայելին, մի փոքրիկ ձյունաճերմակ միաեղջյուր ձի է դուրս ցատկում հայելու միջից՝ աստղափոշի շաղ տալով շուրջը…

Page 3: Գիրք Ամանորի 2015

2 3

1800 Էջերի քանակը՝ 36 Չափսը՝ 21x29,5 սմԿազմը՝ փափուկ

Կախարդված անտառը Հարսանիք հեքիաթների աշխարհումISBN՝ 978–99941–1–687–4

Կախարդված Լիզեթը Կախարդական սիրավեպISBN՝ 978–99941–1–694–2

Յոթերորդ միաեղջյուրըISBN՝ 978–99941–1–697–3

Ջրահարս արքայադուստրըISBN՝ 978–99941–1–716–1

Փերիների խոհարարը Մարթա Բ. Ճագարի հեքիաթըISBN՝ 978–99941–1–696–6

Հեքիաթներ քնելուց առաջ Յոթ կախարդական հեքիաթISBN՝ 978–99941–1–724–6

Page 4: Գիրք Ամանորի 2015

4 5

2000

Էջերի քանակը՝ 96 Չափսը՝ 24x24 սմԿազմը՝ փափուկISBN՝ 978–9939–68–224–2

Ջոաննա ԲասֆորդԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՊԱՐՏԵԶԲարի՛ գալուստ կախարդական պարտեզների աշխարհ: Այստեղ քեզ են սպասում թավուտներում թաքնված փոքրիկ արարածները, ինչպես նաև անավարտ տարածքները, որոնք կարող ես ձևավորել քո երևակայությամբ: Կենդանացրո՛ւ կախարդական աշխարհը քո վառ ու պայծառ գույներով: Մեծ ու փոքր նկարիչնե՛ր և այգեպաննե՛ր, վերցրե՛ք գունավոր մատիտներն ու գրիչները և ճանապա՛րհ ընկեք դեպի կախարդական պարտեզ:

Page 5: Գիրք Ամանորի 2015

4 5

800

XXI ԴԱՐԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱԿ

Սյու ՄոնգրեդիենՓՈՔՐԻԿ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՕԼԻՎԵՐ ՄՈՒՆԸԹեև Օլիվեր Մունը կախարդների դպրոցի ամենափոքրիկ աշակերտն է, բայց ամենուր ձգտում է լինելու առաջինը: Նա շատ է ցանկանում հաղթող ճանաչվել «Տարվա լավագույն հրաշագործ» մրցույթում, բայց դրան խանգարում է թուրմ եփելու դժվարությունը և... ծնողները, ովքեր վերջերս սկսել են ամաչել, որ կախարդ ու վհուկ են: Ինչպե՞ս գլուխ հանել այդ ամենից ընդամենը չորս օրում...

Էջերի քանակը՝ 94 Չափսը՝ 13x20 սմԿազմը՝ փափուկISBN՝ 978–99941–877–1–3

Page 6: Գիրք Ամանորի 2015

6 7

2600

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 21,5x27 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–9939–68–136–8

Արքա տիրանոզավրISBN՝ 978–9939–68–069–9

Շնաձուկ ISBN՝ 978–9939–68–073–6Սարդ ISBN՝ 978–9939–68–079–8Փիղ ISBN՝ 978–9939–68–068–2

Սթիվ Փարքըր

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՐԱԳՐԵՐ

Սթիվ Փարքըր անունով մարդն օգնում է տիրանոզավրին, շնաձկանը, սարդին և փղին՝ կազմելու իրենց անձնական օրագրերը: Նրանք միասին հուսով են, որ դրանք մեծ բավականություն կպատճառեն փոքրիկներին: Կարդալով օրագրերը՝ շատ բան կարելի է պարզել այս կենդանիների կյանքից: Տիրանոզավրն, օրինակ, ծանոթացնում է իր ընտանիքի անդամների և մյուս դինոզավրերի հետ, շնաձուկը ներկայացնում է իր ստորջրյա աշխարհը և ծովային կենդանիներին, սարդը պատմում է, թե ինչպես է գործում իր անզուգական մետաքսե սարդոստայնը, իսկ փիղը հիշում է աֆրիկյան սավաննայում անցկացրած իր կյանքը:

փաթեթ 9300

4 գիրք

Page 7: Գիրք Ամանորի 2015

6 7

Առկա են գրքի հայերեն,

անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն թարգմանու­թյունները:

2000

Աստղիկ ՍիմոնյանԿԱՂԱՆԴ ՊԱՊ ՎԵՐԱԴԱՐՁ ՌԻԳԵԼԻՑՓոքրիկ աղջկա հույսի ու հավատի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցված Պսպղուն քարի օգնությամբ Կաղանդ պապը վերադառնում է Հայաստան: Նա իր հետ բերում է յոթ խորհուրդ կծիկները, որոնք դարերով բյուրեղացել և կարգավորում են մարդ–մարդ և մարդ–բնություն փոխհարաբերությունները: Կաղանդ պապի կերպարը ստեղծվել է ազգագրական նյութերի հիման վրա և ներկայացվել ժամանակակից մտածողությամբ և ոճով:

Էջերի քանակը՝ 32 Չափսը՝ 22x22 սմԿազմը՝ փափուկ

Կաղանդ Պապ Վերադարձ ՌիգելիցISBN՝ 978–9939–68–114–6

Gaghant Bab The return from RigelISBN՝ 978–9939–68–116–0

Каханд Пап Возвращение с РигеляISBN՝ 978–9939–68–118–4

Gaghant Bab Le retour de RiguelISBN՝ 978–9939–68–117–7

Page 8: Գիրք Ամանորի 2015

8 9

Ղուկաս ՍիրունյանԷդվարդ ՄիլիտոնյանՎահագն ԳրիգորյանՍուրեն ՄուրադյանԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՔԻԱԹՆԵՐԳրքում ընդգրկված են ժամանակակից հայ մանկագիրների հեքիաթներ` «Կաքավիկը», «Թզուկների ֆուտբոլը», «Գլխիկոր հեքիաթ երազկոտ խոզուկի մասին», «Արևիկը, Լուսինեն և Աստղիկը», որոնց հերոսները կերտված են գունագեղ պլաստիլինից:

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԳրքում ընդգրկված գերմանական, չինական, պարսկական հեքիաթները կզարգացնեն երեխաների ստեղծագործ մտածողությունը, քանի որ բոլոր հերոսները կերտված են գունագեղ պլաստիլինից: Երեխաները կարող են ընթերցել հեքիաթները և այնուհետ կերտել այդ կերպարները պլաստիլինով՝ զարգացնելով իրենց գեղագիտական կարողությունները:

Էջերի քանակը՝ 64 Չափսը՝ 20,5x29 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–9939–68–096–5

Էջերի քանակը՝ 60 Չափսը՝ 20,5x29 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–99941–1–901–1

3900

3900

Page 9: Գիրք Ամանորի 2015

8 9

փաթեթ 7400

3 գիրք

2800

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 22,5x23 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–9939–68–259–4

Հովհաննես Թումանյան Ղազարոս ԱղայանԴասական հերոսներ ISBN՝ 978–99941–1–757–4

Հովհաննես ԹումանյանՀեքիաթներ ISBN՝ 978–99941–1–689–8

Աթաբեկ ԽնկոյանԱռակներ ISBN՝ 978–99941–1–737–6

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԼԱՍՏԻԼԻՆԵ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի և Աթաբեկ Խնկոյանի դասական հեքիաթներն այս գրքերում ներկայանում են բոլորովին նոր ձևավորմամբ: Հեքիաթների հերոսներին գունագեղ պլաստիլինից կերտել է արվեստագետ Լևոն Աբրահամյանը: Սիրված ստեղծագործությունների ընթերցմանը զուգահեռ երեխաները կզարգացնեն իրենց գեղագիտական կարողությունները, եթե փորձեն ինքնուրույն կերտել այս հերոսներին գրքերի վերջում տրված օրինակներով:

Page 10: Գիրք Ամանորի 2015

10 11

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 36,5x29 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–9939–68–244–0

7200

Page 11: Գիրք Ամանորի 2015

10 11

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ

Կառլո Կոլլոդի (վերապատում)ՊԻՆՈԿԻՈԱյս պատկերազարդ գրքում ներկայացված են Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները, որոնք վաղուց են գրավել աշխարհի փոքրիկ ընթերցողների սրտերը: Գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են անմահ հեքիաթի ողջ հմայքն ու ոգին:

Page 12: Գիրք Ամանորի 2015

12 13

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ

Լուիս Քերոլ (վերապատում)ԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄԱյս նկարազարդ գրքում սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Գրքի վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա աշխարհի ողջ կախարդանքը:

Page 13: Գիրք Ամանորի 2015

12 13

7200

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 36,5x29 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–9939–68–245–7

Page 14: Գիրք Ամանորի 2015

1514

3400

Էջերի քանակը՝ 44 Չափսը՝ 30x23 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–9939–68–338–6

Page 15: Գիրք Ամանորի 2015

15

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔ–ՆՎԵՐ

Չարլզ Դիքենս (վերապատում)ՕԼԻՎԵՐ ԹՎԻՍՏԱյս գունազարդ գրքում Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը, օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո, նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպքերն այլ ընթացք են ստանում…

Page 16: Գիրք Ամանորի 2015

16 17

2100

Դեյվիդ Գլովեր

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

Դպրոցականներին հայտնի է, որ խնդիրները նաև մաթեմատիկական են լինում: Եվ եթե այդ խնդիրներն առաջարկում են արկածներ տիեզերական Ալֆա բազայում, Հուշումների քարանձավում, Լաբիրինթոսների կալվածքում կամ Առեղծվածային մոլորակում, դառնում են ավելի գրավիչ և ուսուցանող: Ընթացե՛ք արկածներով լի այս ճանապարհներով: Դեյվիդ Գլովերի գրքերն առաջարկում են բացահայտել թվերի, տարածության, պատկերների և չափման միավորների, հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքները:

փաթեթ7600 4 գիրք

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 17,5x23 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–9939–68–135–1

Առեղծվածների թանգարանը ISBN՝ 978–9939–68–078–1Լաբիրինթոսների կալվածքը ISBN՝ 978–9939–68–058–3Հանելուկների մոլորակ ISBN՝ 978–9939–68–077–4Հուշումների քարանձավը ISBN՝ 978–9939–68–072–9

Page 17: Գիրք Ամանորի 2015

16 17

1500

ԱՇԽԱՐՀԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱյս քարտեզը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Այն յուրօրինակ է նրանով, որ նկարիչը պատկերել է տվյալ երկրին կամ տարածքին բնորոշ կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ, խորհրդանիշներ և կառույցներ:

ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐԸ (քարտեզ–խճանկար)Ներկայացված է նկարազարդ 7 քարտեզ–խճանկար՝ բաղկացած 48 կտորից: Քարտեզներն ընդգրկված են մեկ գրքում և պատկերում են աշխարհի բոլոր մայրցամաքները, ինչպես նաև տալիս են բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր և տեղեկություններ:

Չափսը՝ 70x100 սմISBN՝ 978–99941–1–769–7

6400

Չափսը՝ 32,5x24 սմISBN՝ 978–99941–1–414–6

Page 18: Գիրք Ամանորի 2015

18 19

2300

ԴԱՍԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Մատենաշարը ներկայացնում է Յոհաննա Սպայրիի «Հայդի», Ռոբերտ Լ. Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Լայման Ֆ. Բաումի «Օզի կախարդը», Լուիսա Մ. Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» գրքերը, որոնց վերապատումներն առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Ուղեկցե՛ք Հայդիին Շվեյցարիայի լեռներից դեպի մեծ ու աղմկոտ քաղաք, նրա հետ կարոտե՛ք գյուղական կյանքին ու ծերունի պապին: Նստե՛ք Հիսպանյոլան պատանի Ջիմի հետ ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզի: Դորոթիի հետ հանդիպե՛ք Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին և միասին փնտրե՛ք Օզի կախարդին: Ծանոթացե՛ք, վերջապես, Մարչ քույրերին: Ծիծաղով թե արցունքով նրանք հաղթահարում են բոլոր խոչընդոտները:

փաթեթ 8200

4 գիրք

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 17,5x23 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–9939–68–134–4

Լայման Ֆրենք ԲաումՕզի կախարդը ISBN՝ 978–9939–68–059–0

Ռոբերտ Լյուիս ՍթիվենսոնԳանձերի կղզին ISBN՝ 978–9939–68–057–6

Յոհաննա Սպայրի Հայդի ISBN՝ 978–9939–68–060–6

Լուիսա Մեյ ԷլքոթՓոքրիկ տիկիններ ISBN՝ 978–9939–68–065–1

Page 19: Գիրք Ամանորի 2015

18 19

2200

Վիլյամ Շեքսպիր

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԵՔՍՊԻՐԻՑ

«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Վիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:

փաթեթ7900 4 գիրք

Էջերի քանակը՝ 48 Չափսը՝ 18x23 սմԿազմը՝ փափուկISBN՝ 978–9939–68–133–7

Ամռան գիշերվա երազ ISBN՝ 978–9939–68–062–0Մակբեթ ISBN՝ 978–9939–68–063–7Ռոմեո և Ջուլիետ ISBN՝ 978–9939–68–064–4Փոթորիկը ISBN՝ 978–9939–68–061–3

Page 20: Գիրք Ամանորի 2015

20 21

4200

Մարիոն ԴյուշարԵԿԵՔ ՍՏԵՂԾԵՆՔ ՄԵԾ ԱՐՎԵՍՏՓոքրերին և պատանիներին այս գրքում սպասվում է մեծ անակնկալ: «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» արվեստի ինքնուսույցը, որի հեղինակն է բրիտանացի պատկերազարդող Մարիոն Դյուշարը, կուղեկցի նրանց նկարչությունից մինչև ժամանակակից արվեստի միջոցներ, աֆրիկյան դիմակներից մինչև Վան Գոգի արևածաղիկներ, կսովորեցնի կիրառել արվեստի տարբեր հմտություններ:

Գիրքը թարգմանված է մատչելի լեզվով և գրված է նկարազարդող Արա Բաղդասարյանի ձեռագրով: «Եկեք ստեղծենք մեծ արվեստը» փոխում է դասական արվեստի հանդեպ պատկերացումները և ժամանակակից հունի վրա է դնում երեխայի գեղարվեստական կրթությունը:

Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 21x29 սմԿազմը՝ փափուկ

ISBN՝ 978–9939–68–323–2

Page 21: Գիրք Ամանորի 2015

20 21

Page 22: Գիրք Ամանորի 2015

22 23

Վիկ Փարքեր100 ԴԱՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԴասական հեքիաթները, հեռավոր վայրերից մեզ հասած առասպելներն ու հեքիաթային հայտնի հերոսները ժողովածուն գրավիչ կդարձնեն 4–9 տարեկան երեխաների համար: Գրքում տեղ են գտել այնպիսի պատկերազարդ հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»:

Էջերի քանակը՝ 512 Չափսը՝ 17x24,5 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–99941–1–842–7

6800

Page 23: Գիրք Ամանորի 2015

22 23

5200

Կարինե ԽոդիկյանԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ...Հաճելի փափուկ կազմով և վառ նկարազարդումներով լեցուն «Լինում է, չի լինում...» հեքիաթային ալբոմը ներառում է Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի և այլ հեղինակների դասական հեքիաթները, որոնք մշտապես մնում են փոքրերի ու մեծերի հիշողության մեջ:

Էջերի քանակը՝ 354 Չափսը՝ 17x24 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–9939–68–194–8

Page 24: Գիրք Ամանորի 2015

24 25

2400

Նաիրա ԵդիգարյանԻՄ ՏԱՏԻԿ ԹԱՄԹԻՄԱՐԻԱՆՓոքրիկ տղայի երևակայությունը երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ և խոնախա կարկանդակի գաղտնի բաղադրատոմսով: Չաղլիկ չար Կորյունը և մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երևակայությունը... Նույնիսկ ձեզ համար ամեն ինչ կփոխվի այնքան արագ, որ չեք հասցնի զարմանալ…

Էջերի քանակը՝ 80 Չափսը՝ 17x22,5 սմԿազմը՝ փափուկISBN՝ 978–9939–68–264–8

Page 25: Գիրք Ամանորի 2015

24 25

3400

Սամսոն ՍտեփանյանՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՆՈՒՆՈՎ ԹՌՉՈՂ ՎԻՇԱՊԸԱյս հեքիաթը չունի տարիքային սահմանափակում: Իրադարձություններով լի այս ճանապարհորդության մեջ իրականությունը միահյուսվում է երևակայականին, մեկտեղվում են անցյալը, ներկան ու ապագան: Փոքրիկների տեսանկյունից սա մի հայացք է շրջապատող իրականությանը, որը լի է ծիծաղելի պայմանականություններով, իսկ մեծերին այն վերադարձնում է մոռացված մանկությունը:

Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 17x22,5 սմԿազմը՝ փափուկISBN՝ 978–9939–68–281–5

Page 26: Գիրք Ամանորի 2015

26 27

3200

Ջաննի ՌոդարիՉԻՊՈԼԻՆՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ«Չիպոլինոյի արկածները» վիպակը մեկտեղում է իրական և երևակայական աշխարհները: Հերոսները՝ Սոխուկը, սինյոր Պոմիդորն ու իշխան Լիմոնեն, պետք է բացահայտեն իրենց բնավորությունն ու պահվածքը: Բացառիկ նուրբ ու դիպուկ հումորի միջոցով Ռոդարին անդրադառնում է ամենալուրջ թեմաների, օրինակ՝ իշխանության չարաշահման, յուրայինների և օտարների միջև եղած անհամերաշխության խնդիրներին:

Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 14,5x21 սմԿազմը՝ փափուկISBN՝ 978–9939–68–204–4

2700

Ջաննի ՌոդարիՋԵԼՍՈՄԻՆՈՆ ԽԱԲԵԲԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և ամբողջական է, քանի որ ներառում է վիպակին կից չափածո հատվածները, որոնք այլ հրատարակություններում ինչ–ինչ պատճառներով անտեսվել են: Վիպակի տեքստը համեմված է Ռոդարիի նրբամիտ հումորով և սկսվում է առանց նախաբանի, որովհետև հեղինակին այս պատմությունը փոխանցել է հենց Ջելսոմինոն…

Էջերի քանակը՝ 192 Չափսը՝ 14,5x21 սմԿազմը՝ փափուկISBN՝ 978–9939–68–279–2

Page 27: Գիրք Ամանորի 2015

26 27

2500

Ջաննի ՌոդարիԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՆԵՏԸ

Ըստ իտալական լեգենդի՝ Աստվածահայտնության տոնին Բեֆանան տնետուն է շրջում և նվերներ բաժանում երեխաներին: Հայտնության գիշերը Բեֆանայի խաղալիքները կենդանություն են առնում, նստում Երկնագույն նետ անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Նրանք դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:Էջերի քանակը՝ 152

Չափսը՝ 14,5x21 սմԿազմը՝ փափուկISBN՝ 978–9939–68–340–9

Page 28: Գիրք Ամանորի 2015

28 29

2500

2100

Ռադյարդ ՔիփլինգՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍԷջերի քանակը՝ 180ISBN՝ 978–99941–1–982–0

«Պատմվածքներ հենց այնպես» հեքիաթաշարը ներառում է 12 հեքիաթ, որոնք ընդհանուր նպատակ ունեն ունկնդրին ներգրավելու լեզվախաղի մեջ և նրա հետ ճամփորդել ծանոթ–անծանոթ աշխարհներով: Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն:

Քենեթ ԳրեհեմՔԱՄԻՆ ՈՒՌԻՆԵՐԻ ՄԵՋԷջերի քանակը՝ 280ISBN՝ 978–99941–1–980–6

«Քամին ուռիների մեջ» դասական հեքիաթը անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի շրջանում: Թվում է, թե Խլուրդը, Ջրամուկը, Գորշուկը և, վերջապես, պարոն Դոդոշը՝ Դոդոշի Դոշ ապարանքից, քո ընկերներն են, միասին թափառել եք և ճաշակել չարն ու բարին, բայց մնացել եք այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ եք եկել:

Աստրիդ ԼինդգրենԵՐԿԱՐԱԳՈՒԼՊԱ ՊԻՊԻՆԷջերի քանակը՝ 144ISBN՝ 978–9939–68–029–3

1944–ին շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենն իր ընթերցողին ծանոթացրեց անսովոր ուժ ունեցող չարաճճի աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի հետ: Այս վիպակը դարձավ ամենասիրելի մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

Չափսը՝ 12,5x20 սմԿազմը՝ փափուկ

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Դասական մատենաշարով ձեզ ենք ներկայացնում մանկապատանեկան համաշխարհային գրականության լավագույն նմուշները՝ հայերեն թարգմանված բնագրերից: Մատենաշարն ընդգրկում է 7 գիրք և շարունակաբար համալրվում է:

2300

Page 29: Գիրք Ամանորի 2015

28 29

2400

2200

Ջեյմս Մեթյու ԲարրիՓԻԹՐ ՓԵՆԲարրին մանկական գրականության ամենահուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի կնքահայրն է: Շարքի առաջին՝ «Փիթրը և Վենդին» վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Այն նախ գրվել է որպես պիես և հաջողությամբ բեմադրվել է Լոնդոնում: Իսկ ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի՝ հնարամիտ ու խիզախ.. Բարրին Փիթրի կյանքը Քենսինգթոնի այգիներում վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հյուսելով երազային ու լուսավոր պատմություն:

Լուիս ՔերոլԱԼԻՍԸ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄԱԼԻՍԸ ՀԱՅԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄԼուիս Քերոլը՝ Օքսֆորդի «Քրայսթ Չըրչ» քոլեջի մաթեմատիկոսը, հորինեց պատմություն աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը և սկսում անկանխատեսելի մի կյանք: Աղջիկն Ալիսն էր, և նա ամենուր գրավեց ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համակրանքը: Հասուն ընթերցողը կարող է մեկնաբանել հերոսուհու քայլերը, նրա խոսքերն ու արկածները: Իր հեքիաթի շարունակության մեջ Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում՝ Հայելու աշխարհում, և ցանկանում է դառնալ թագուհի, ինչի համար պետք է հաղթահարի շախմատի վանդակ–աշխարհները:

Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներումԷջերի քանակը՝ 136ISBN՝ 978–9939–68–251–8

Փիթրը և ՎենդինԷջերի քանակը՝ 240ISBN՝ 978–9939–68–290–7

Ալիսը Հրաշքների աշխարհումԷջերի քանակը՝ 184ISBN՝ 978–9939–68–291–4

Ալիսը Հայելու աշխարհումԷջերի քանակը՝ 200ISBN՝ 978–9939–68–292–1

Չափսը՝ 12,5x20 սմԿազմը՝ փափուկ

Page 30: Գիրք Ամանորի 2015

30 31

1000

Քեյթի ԴեյնսՉՀՈՐԻՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԳՈՒՍՏԻ ՄԱՍԻՆԳրքում տրվում է, թե ինչ ճանապարհ է անցել մարդու հագուստը նախնադարից մինչև մեր օրերը, գազանի մորթուց մինչև վերջին նորաձևություններ, թե ինչպես է փոխվել՝ պարզ անհրաժեշտությունից վերածվելով շքեղ ու պերճ արվեստի:

Էջերի քանակը՝ 64 Չափսը՝ 14x20,5 սմԿազմը՝ կոշտISBN՝ 978–99941–74–12–6

Page 31: Գիրք Ամանորի 2015

30 31

3000

5600

ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸԹեև աշխարհը լի է նոր հրաշալիքներով, որոնք արդյունք են մարդկային մտքի ու գիտության թռիչքների, մի շարք հուշարձաններ հայտնի են որպես Հին աշխարհի հարստության և մշակութային բազմազանության խորհրդանիշներ: Գիրքը ներկայացնում է աշխարհի յոթ հրաշալիքները:

Ֆիլիպ Քլարկ, Էլիզաբեթ Դելբի, Լաուրա Հոուել, Սառա Խան ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸՈրն է ամենացրտադիմացկուն թռչունը, ինչու անապատի շիկացած ավազը չի այրում մողեսի թաթերը, ինչպես է փոքրիկ պարկամուկը փրկվում գիշատիչ աղվեսից, որն է աշխարհի ամենամեծ ծաղկաբույսը... Բնության առեղծվածների մասին կարդացե՛ք «Մանկական գիտադարան» մատենաշարի հերթական՝ այս գրքի առաջին մասում։ Իսկ երկրորդ մասը կբացահայտի գիտության առեղծվածները՝ ատոմի կառուցվածք, ձգողականության ուժ, մետաղների բացառիկ հատկություններ, սև խոռոչ, շախմատ խաղացող ռոբոտ, տիեզերական հրթիռներ և նանոտեխնոլոգիա...

Էջերի քանակը՝ 40 Չափսը՝ 21x29 սմԿազմը՝ փափուկISBN՝ 99941–1–266–X

Էջերի քանակը՝ 224 Չափսը՝ 22,5x28,5 սմԿազմը՝ փափուկISBN՝ 978–99941–877–7–5

Page 32: Գիրք Ամանորի 2015

ԳիրքԱմանորի

2015

Մեծածախ գնումների դեպքում«Զանգակ» հրատարակչությունը

նախատեսում է զեղչեր:

Հրատարակման պահին ս�յն կատալոգ�մզետեղված տեղեկատվ�թյ�նը ստ�յգ է:

Ներկայացված գրքերի գները,ձեռք բերել� հնարավոր�թյ�նները

և պայմանները ենթակա են փոփոխ�թյան:

www.zangak.amԱռցանց գնումների դեպքում համապատասխան դաշտում մուտքագրե՛ք

AMANOR2015 արտահայտությունը և ստացե՛ք 10% զեղչ ներկայացված ողջ տեսականու համար:

Զեղչը գործում է մինչև 20.12.2014 թ.:

Հրատարակությունները կարող եք ձեռք բերել«Զանգակ» գրատնից, ինչպես նաև այլ գրախանութներից:

«Զանգակ» գրատան հասցեն է՝ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2, հեռ.՝ (+37410) 23 26 49:

Առցանց գնումներ կատարելու համար այցելե՛ք www.zangak.am կայքը:Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համարգրե՛ք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեով

կամ զանգահարե՛ք (+37410) 23 25 28 հեռախոսահամարով: