Top Banner
Հունիս #6 (26) 2014 Տարածվմ է անվճար Սթրիթ վորքաութ, պարկուր և այլ ոչ ավանդական մար- զաձևեր, որոնք օգնում են մարդուն ավելի առողջ լինել
56

Հունիս 2014 #6 (27)

Mar 31, 2016

Download

Documents

Փողոցայինները
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Հունիս 2014 #6 (27)

Հունիս

#6(26)2014

Տարածվում է անվճար

Սթրիթ վորքաութ, պարկուր և այլ ոչ ավանդական մար- զաձևեր, որոնք օգնում են մարդուն ավելի առողջ լինել

Page 2: Հունիս 2014 #6 (27)
Page 3: Հունիս 2014 #6 (27)

Մ ոտ 12-13 տարի առաջ էր, երբ Կիևյանի մեր բակը առաջին անգամ անկախությունից հետո սկսեցին վերանորոգել: Վերանորոգումը լուրջ էր, լայնամասշտաբ՝ ասֆալտա- պատմամբ, նոր զրուցարանների տեղադրմամբ, շատրվանի կառուցմամբ և այլն (հերթական թաղային ընտրություններին էին պատրաստվում): Այդ ամենի մեջ հատուկ հետաքրքրություն էին առաջացնում մինչ այդ բակի երեխաների համար

հիմնականում անծանոթ զանազան տուռնիկները՝ հորիզոնական ու ուղղահայաց ձողերով, աստի- ճաններով, մետաղյա ցանցերով և այլն: Վերջապես բացի ֆուտբոլից, պախկվոցիից ու գործագործից մի նոր զբաղմունք էր առաջանում: Այդ ժամանակ էլ որոշեցինք երեխաներով ավելի շատ ժամանակ տրամադրել մարմնամարզությանը: Որոշելը հեշտ է, իրականացնելը՝ ոչ այնքան: Առավոտները տղա- ներով ու աղջիկներով ինչ-որ մարզանքներ էինք անում, հետո շուտ հոգնում էինք ու որոշում վազել՝ կամրջով դեպի Համալիր ու հետ: Կամրջի կեսից սկսում էինք ճեմել, հետո վերադառնում էինք ու մնացած ժամանակը անցկացնում զրուցարանում՝ ասում-խոսում-ուրախանում էինք: Որովհետև երբ կան առողջ հոգու համար առողջ մարմին ապահովելու հնարավորությունները, անհրաժեշտ է նաև ցանկություն: Մենք առանձնապես ցանկություն չունեինք: Իսկ ահա Ամերիկայի սևամորթ բնակչության շատ ներկայացուցիչներ տասնյակ տարիներ առաջ այնքան էին ուզում պարապել, որ օգտագործում էին փողոցում հանդիպող հնարավոր ամեն հարմարանք՝ առանց տուռնիկների, հատուկ մարզահրապարակների և այլն: Այդ ցանկությունն այնքան մեծ էր, որ ստեղծվեց մի ամբողջ շարժում՝ street workout (ասել է թե՝ «փողոցային մարմնամարզություն»): Ու հիմա այդ շարժման ներ- կայացուցիչները այնքան շատ են, որ, մի կողմից՝ գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդ տղաներ ու աղջիկներ են նրանց միանում ու մարզվում, մյուս կողմից էլ՝ քաղաքային իշխանություններն են ստեղծում նրանց համար հատուկ տարածքներ, որովհետև ինչու՞ պետք է դեմ լինեն առողջ քաղա- քացիներ ունենալուն: Փողոցային վորքաութով զբաղվողներ կան նաև Երևանում: Դեռ շատ չեն, տե- ղերն էլ հատուկենտ են, բայց կան: Ու, ամենակարևորը, շատանում են: Աստիճանաբար տարածվում են նաև փողոցային այլ մարզաձևերը՝ խելահեղ պարկուրից մինչև սրընթաց սքեյթինգ: Ու հայերը մի քիչ ավելի ամուր են դառնում, առողջ հոգին էլ արդեն համապատասխան ապաստարան է գտնում:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Արե

գ Դա

վթյա

ն

Page 4: Հունիս 2014 #6 (27)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՆկարահանումների գծով տնօրեն՝ մԱրիԱննԱ իսկԱնդԱրյԱնՖոտոխմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Նախագծի ղեկավար՝ ԷդուԱրդ ԱյԱնյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Էլեն Բաբալյան, Աստղիկ Հակոբյան, Բիայնա Մահարի, Հենրիխ Հայրապետյան, Արմեն Մուրադյան, Լիլիթ Թովմասյան

Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Բիայնա Մահարի, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Լիլիթ Թովմասյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Արեգ Ամիրխանյան, Անուշ Աբյան, Անի Սարգսյան, Տիգրան Վասիլյան, Նարեկ Բաբիյան, Լևոն Եպիսկոպոսյան, PAN Photo Archive, Հայաստանի ազգային պատկերասրահպատկերազարդումներ՝ Նոնա Իսաջանյան, Վահրամ Մուրադյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Էդուարդ Այանյան

© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համա- ձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 02.06.2014 Տպագրված է «Անտենոր» տպարանում, 0010, Երևան, Վարդանանց փողոց 16-48Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարնե- րում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:2011-2014 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսա- գրում բոլոր տպագրված նյութերը պատ- կանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81, +374 (10) 50 10 82Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (91) 01 78 98

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

Մենք Ֆեյսբուքում՝facebook.com/YerevanCityMagazine

22 ՓորձՔայլ առ քայլՆորագույն տեխնոլոգիաները օգնում են պարզելու, թե որքան կալորիա կարելի է ոչնչացնել քաղաքով զբոսնելիս:

24 կարծիք Ավելի մարզված ԵրևանՓորձառու մարզիչը պատմում է երևանցիների ալարկոտ ու ոչ սպորտային լինելու, լողա- վազանների ու խաղահրա- պարակների սակավության և այլնի մասին:

26 ԱյնտեղՄարզավայրերԻնչպիսի պայմաններ են ստեղծ- ված street workout-ի համար Մոսկվայում, Լոս Անջելեսում, Աստանայում, Լոնդոնում և Մյունխենում:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

28 իմ ԵրևանՃահիճ դարձած ծովԴերասան Սոս Ջանիբեկյանը պատմում է մետրոյով ինստի- տուտ գնալու, քաղաքի ճար- տարապետության, ինտելիգեն- ցիային փոխարինած գեղցի- ների և այլնի մասին:

30 պրոֆիՓխրուն անմոռուկներՄայրաքաղաքի միակ գեղարվես- տական ապակեգործ վարպետ Հովհաննեսը՝ մասնագիտական նրբությունների մասին:

32 պրոֆիԲարի գիշերԻնչպես են անցկացնում ոչ թե տոնական թանգարանային, այլ սովորական գիշերները թանգարանների պահակները:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների բարձրաձայն մտքերը, զբոսայգիների վիճելի անվանափոխումները, նորաբաց նստավայրերը և մի քանի հե- տաքրքիր գալիք միջոցառում:

06 նստավայրՈչ կենդանի երաժշտությունԻնչպես է ընտրվում Երևանի սրճարաններում հնչող երաժշտությունը:

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ

08 Խոշոր պլանՄարզապատում. երևանյան վորքաութStreet workout շարժման ակունք- ները, առանձնահատկություն- ները և երևանյան խմբակը:

14 Խոշոր պլանԵրեք Ճ-ի բանաձևըԻնչպես պատերով ու զանա- զան փողոցային արգելքներով մագլցելու արվեստը Փարիզից հասավ Երևան:

16 Խոշոր պլանԲրազիլական շարժումներԲրազիլական ապստամբ ստրուկ- ների մարտարվեստ-մարզաձևը՝ Երևանի փողոցներում:

18 Խոշոր պլանՍերֆինգ ասֆալտի վրաԻնչպես կալիֆոռնիացի սերֆերնե- րի ցամաքային հոբբին վերածվեց անկախ մարզաձևի և գերեց երևանցի երիտասարդներին:

20 Խոշոր պլանՀատակապարՊար, որը նաև մարզաձև է. բրեյք-դանսը քաղաքամայր Երևանում:

42 ԱրվեստՔաղաքային պատկերներԻնչպես են տեսել Երևանը այս- տեղ ապրած կամ պարզապես այցելած նկարիչները՝ Գրիգորի Գագարինից և Վահրամ Գայֆե- ճյանից մինչև Մարտիրոս Սա- րյան և Հակոբ Հակոբյան:

52 կադրերի բաժինՆոյեմբերի 7-ի շքերթը Լենինի հրապարակում, 1984 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

36 ՖոտոպատմությունՈւր են տանում ճանապարհներըԵրկու ամիս յոթ Թումո անդամ- ներ՝ լուսանկարում էին իրենց՝ տնից Թումո և դպրոց տանող ճա- նապարհների որոշիչ պահերը:

ՔԱՂԱՔ

40 պատմությունԱնդրշիրիմյան խաղերՊատմություն հին Երևանից՝ հար- բեցող պահակի ու լոտո խաղացող դիակների մասնակցությամբ:

23

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

Հունիս 2014

Page 5: Հունիս 2014 #6 (27)
Page 6: Հունիս 2014 #6 (27)

Մեծ երաժշտի անսպասելի մահվան, լե- հական խոպանի, երկու նախագահնե- րի հանդիպման պատճառով գոյացած խցանումների, անկրկնելի հայկական սնկի և այլնի մասին խոսում են երևան- ցի տաքսիստները:

***Հլը էս ախմախ երգը՝ «Ժամանակ չու- նեմ, ժամանակ չունեմ»-ը ո՞րն ա: Բա տենց կասե՞ն աղջկան: Գոնե ասի՝ «համ- բերություն էլ չունեմ, ստիպված ուրի- շին եմ գնում սիրեմ»: Համ էլ հո տենց չե՞ն սիրում՝ ժամանակ չունենալով: Սիրում են կյանքով, ձևով:

***Ու՞ր ենք գնում… Ո՞նց Առնո Բաբաջա- նյանի հիշատակին նվիրված համերգ: Ի՞նչ ես ասում, է, քուրիկ ջան, ո՞նց թե, ուզում ես ասես, որ մեր Առնոն մահա- ցել ա՞: Դու հաստատ մի բան խառնում ես… Ո՞նց թե 1983 թվին: Վա՜յ, Առնո ջան, էս ինչ իմացա:

***Ես մինչև ստեղ գալս տաս տարի Պոլ- շաներում եմ ավտո քշել, մի հատ սիգ- նալ չեմ տվել, մի հատ ռույլս սխալ չեմ ֆռցրել: Իսկ ստեղ մարդիկ նենց են փողոց անցնում, ոնց որ կուխնիից զալ գնան: Պոլշաներում նենց մեղր ճանա- պարհներ են, ոնց որ խալիներ փռած լինի տակդ, իսկ ստեղ մի երկու մետր քշում ես, մեքենայի հայելուց կախած բռելոկ ես դառնում:

***Երեսուն տարի աշխատել եմ Նոր Հաճ- նի բրիլյանտի գործարանում: Էլի կաշ- խատեի, էն էլ տերը մի հատ շուստրի եվրեյ էր՝ հենց սկսեցին նեղել, փայ ուզել, ասեց՝ դե ռադ եղեք, ու ավելի էժան Չինաստանում գործ դրեց: Իսկ ես լավ աշխատող էի, էնքան, որ մի անգամ սկսեցին աչքի ընկած բանվոր- ներին ուղարկել Նամիբիա, որ մենք տեղացիքին սովորացնենք բրիլյանտ- ները գտնելուց հետո ոնց մշակեն: Ու տենց մի քանի ամիս Աֆրիկայում գոր- ծուղման եմ եղել: Շատ մաքուր երկիր էր Նամիբիան, մի հատ զիբիլ չէիր տես- նի փողոցում: Բայց մյուս կողմից՝ ահա- վոր աղքատ էին բոլորը, ու մարդ կար էդ գործարանում, որ փողի էլ չէ՝ ուտե- լիքի համար գիշերվա հերթափոխ էր

Քաղաքային այգիների անվանափոխու- թյունների հետ կապված դեպքեր Երևա- նում և արտասահմանում:

Մայիսի 12-ին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակում Երևանի Մաշտոցի պուրակը վերան- վանվեց ֆրանսիական Դիմադրության առաջնորդներից մեկի՝ Միսաք Մանու- շյանի անունով: Դա դուր չեկավ այն ակ-

Bake Point Թամանյան 2Նոր փուռ-սրճարան՝ Retro Cafe-ի հեղինակ- ներից: Ինչպես կարելի է ենթադրել արդեն անվանումից, Bake Point-ը կենտրոնացած է սուրճ/թեյի և քաղցրավենիքի վրա: Մենյուն ընդգրկում է փայեր, քեյքեր, քուինիզներ, թխվածքաբլիթներ, փուդինգներ և մաֆին- ներ: Կարելի է նաև հագեցնել սովը՝ առկա են մի շարք աղցաններ և սենդվիչներ:

մնում: Մի անգամ էլ մեկը եկավ մոտս, թե բա՝ հեռախոս կուզե՞ս առնես: Նա- յեմ, տեսնեմ ինչ-որ ծանոթ համար- ներ են մեջը, իմն էլ կար: Պարզվեց ըն- կերոջս հեռախոսն էին գողացել, որո- շել էին վրաս ծախեին:

***Էն օրը մի աղջիկ նստեց, ասում ա՝ «դուք ապահով տաքսի ե՞ք»: Ասում եմ՝ «քուրիկ ջան, չես տեսնո՞ւմ, որ ապա- հով եմ, ինչի՞ ես անհանգստանում: Կամ, ինչ պիտի քո հետ անեմ, նենց ես վա- խեցած, ոնց որ բանկի աշխատող լի- նես, որ միլիոնները դրել ա պայուսա- կի մեջ ու տաքսի ա նստել»: Մեկ էլ էս աղջիկը սկսեց գոռալ՝ «Կանգնացրե՜ք, կանգնացրե՜ք, ի՞նչ իմացաք, որ ես բան- կում եմ աշխատում, որտեղի՞ց գիտեք, պայուսակումս ինչ ա»: Միանգամից դուրս թռավ, չկարողացա բացատրեմ, որ ուղղակի համեմատություն էի անում: Նենց որ, ես ապահով տաքսի եմ:

***Հը՞ն, ի՞նչ են ասում՝ երբ ենք ստորա- գրում Մաքսային միության պայմա- նագիրը: Շուտ ստորագրեն, սաղով հելնենք Ռուսաստան մեր կյանքը դա- սավորենք, թե չէ սենց չի լինի:

***Երկու օր պրոբկայի մեջ ենք, որ նա- խագահն ու նախագահը իրանց հա- մար հանգիստ ուր ուզեն գնան: Հո- լանդին ինչ կա՝ ինքը աշխարհի ամե- նալավ երկրում ա ապրում, դրա հա- մար որ գալիս ա Հայաստանի նման տեղեր, նենց են անում, որ իրան էլի տենց լավ զգա: Իսկ ժողովուրդը ստիպ- ված օրերով ապրում ա պրոբկեքի մեջ: Գոնե մետրոն նորմալ սաղ քաղաքով աշխատեր: Կամ էլ թող մի հատիկ վերտալյոտ առնեն մեծ հյուրերի հա- մար, այ քեզ բան:

***Մորքուրս Փարաքյար ա ապրում ու գիտե՞ս ինչով ա իրա հացի փողը աշ- խատում: Հենց անձրև ա գալիս, գնում ա սունկ հավաքելու: Հա, հա, գիտե՞ս մեր ստեղի սունկը ինչ լավն ա: Մի ան- գամ որ փորձես, էլ կյանքում ոչ մի գա- ռան միս, չալաղաջ իսկի չես էլ ուզի: Էդ սունկը որ չլիներ, երևի արդեն վա- ղուց արտագաղթել էի:

The Green Bean Coffee Shop Թամանյան 2 Երևի դրական նշան է, երբ լավ սրճա- րանները բավական երկար գործելուց հետո բացում են նաև երկրորդ կետը: Այդպես եղավ և The Green Bean-ի հետ: Կար Ամիրյանի վրա, հիմա կա նաև Թամանյանի վրա՝ Կասկադի հարևա- նությամբ: Տեղում է այն ամենը, ինչի շնորհիվ հայտնի էր դարձել առաջին սրճարանը, իսկ տարածքը նույնիսկ ավելի մեծ է (հատկապես գրավիչ է լիարժեք բացօթյա հատվածը, որը Ամիրյանի դեպքում ներառում էր ըն- դամենը մի քանի փոքր սեղան):

տիվիստներին, ովքեր երկու տարի առաջ պայքարում էին պուրակը բուտիկներից ազատելու համար: Ակտիվիստների հա- մար Մաշտոցի պուրակը նաև իր անվամբ դիմադրության և պայքարի խորհրդա- նիշ էր: Երկու տարի առաջ ամեն ինչ ավարտվեց նախագահի հռչակավոր «սիրուն չի»-ով, այս անգամ պուրակը բողոքողներից արագ մաքրեցին, անունն էլ ի վերջո փոխեցին:

Magic DoorsՊուշկինի 41Owl’s բարը փակվեց մի քանի ամիս առաջ, իր տեղը զիջելով սուպերմարկետի, իսկ ահա հա- րևանությամբ բացվեցին «կա- խարդական դռները»՝ Magic Doors փաբը: Չնայած որ նստա- վայրը հիմնականում ռոքային ուղղվածություն ունի (բացմա- նը նվագում էին Me, Him, Her and the Other Guy և 1243K խմբե- րը, մի քանի օր անց՝ SHiVeR-ը), այստեղ լսում են նաև էլեկտրո- նային երաժշտություն: Եվ մի կա- րևոր մանրուք՝ ի տարբերություն մոտակայքում գտնվող մի շարք այլ նստավայրերի, Magic Doors-ը աշխատում է կեսգիշերից հետո:

AperetivoՄաշտոցի 41Ճիշտ միջավայրում լավ գինի ըմպելու հնարա- վորություն առաջարկող վայրերը մայրաքաղա- քում շատանում են: Aperetivo-ն առաջարկում է գինիների լայն ընտրանի՝ ամենատարբեր երկրների արտադրության և գնի: Եթե պլանա- վորում եք նաև նորմալ հաց ուտել, ապա լավ լուր՝ մոտ ապագայում այստեղ կմատուցեն իտալական խոհանոցի ուտեստներ: Կարևոր տեղեկություն. ժամը 18:30-ից 20:30-ը մեկ գա- վաթ գինու հետ հասնում է հյուրասիրություն, իսկ նախապես սեղան պատվիրելու դեպքում նախատեսված է 10 տոկոս զեղչ:

Զրից

Զուգահեռներ

Նոր նստավայրեր

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

45 Հունիս 2014

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 7: Հունիս 2014 #6 (27)

Լսել Տաթևիկ ՀովհաննիսյանինYans ակումբ, հունիսի 28-ինՀայկական ջազի ամենակարևոր դեմքերից մեկը, անկրկնելի դիվա Տաթևիկ Հովհաննիսյանը մի քանի տարվա ընդմիջու- մից հետո նորից Երևանում է: Այն էլ՝ մեկի փոխարեն երկու համերգով: Մեկը մեծ՝ Օպերայում, հուլիսի 4-ին, մյուսը ավելի նեղ շրջապատի համար՝ Yans ակումբում: Լավ երաժշտությու- նը գնահատողները պետք է այցելեն երկուսից գոնե մեկը:

Վիշապներ ընտելացնել«Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններում, հունիսի 12-իցԵռաչափ անիմացիոն ֆիլմերը արդեն այդքան զարմանալի երևույթ չեն, որքան մի քանի տա- րի առաջ, բայց նորույթները ամեն դեպքում դեռ մեծ հետաքրքրություն առաջացնում են: Իսկ այս դեպքում խոսքը ոլորտի առաջատարնե- րից մեկի՝ DreamWorks ստուդիայի ամենահա- ջողված մուլտերից մեկի՝ «Ինչպես ընտելացնել վիշապին» ձեռնարկային էքշնի երկրորդ մասի մասին է: Ելնելով թրեյլերներից՝ կարելի է են- թադրել, որ վիշապների և վիշապակռիվների պակաս չի լինի, պետք է դիտել:

«Իմ ինքնակենսագրությունը», Ալեքս Ֆերգյուսոն«Երևան Փրոդաքշնս», Երևան, 2014Անցյալ տարի աշխարհը հրաժեշտ տվեց բոլոր ժամանակների ամենահաջո- ղակ ֆուտբոլային մարզիչներից մեկին. ավելի քան մեկ քառորդ դար «Ման- չեսթեր Յունայթեդը» գլխավորելուց հետո իր պաշտոնը թողեց Սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Հրաժեշտի հետ զուգահեռ նա հանրությանը ներկայացրեց իր երկար ու առավել քան հետաքրքիր ուղին ի մի բերած ինքնակենսագրական գիրքը: Շատ չանցած այն լույս է տեսնում հայերեն՝ «Երևան Փրոդաքշնսի» ջան- քերով: Գիրքը միանշանակ հետաքրքիր է ոչ միայն «Յունայթեդի» երկրպագու- ներին, այլև ֆուտբոլային պատմությամբ և մենեջմենթով հետաքրքրվողներին:

Մեծ ֆուտբոլ դիտելՏանը կամ որևէ նստավայրում, հունիսի 12-ից հուլիսի 13-ըՉորս տարին մեկ ֆուտբոլ դիտում են ոչ միայն վաստակավոր երկրպագուները, այն դիտում են բոլորը: Եվ այս տարվա ամառ- վա կարևորագույն միջոցառումը, իհարկե, հոբելյանական, 20-րդ Աշխարհի առաջնությունն է: 32 ազգային հավաքական- ներ հավաքվելու են Բրազիլիայում, որպեսզի որոշեն լավա- գույնին: Մեզ մնում է դիտել Երևանից և հուսալ, որ հաջորդ Մունդիալին կմասնակցեն նաև մեր ֆուտբոլիստները:

Բողոքի ցույցեր զբոսայգիների անվա- նափոխության հետ կապված եղել են նաև անցյալ տարի ամերիկյան Մեմֆիս քաղաքում (Էլվիսի ծննդավայրը): Երբ քաղաքային իշխանությունները որո- շեցին վերանվանել Կոնֆեդերացիայի (Քաղաքացիական պատերազմի պարտ- վող կողմի) գործիչների անունները կրող երեք զբոսայգիները, որպեսզի չնեղվեն սևամորթ մեմֆիսցիները, փողոց դուրս եկան Կու-Կլուքս-Կլանի յոթ տասնյակ ներկայացուցիչները: Բախումներ երկու ռասաների ներկայացուցիչների միջև զարմանալիորեն տեղի չունեցան, իսկ զբոսայգիները կոչվեցին մաքսիմալ չե- զոք՝ Մեմֆիսի զբոսայգի, Միսիսիպի գե- տի զբոսայգի և Առողջական գիտություն- ների զբոսայգի:

Մեկ այլ բողոք, այս անգամ Ղազախստանի Ակտոբե քաղաքում: Այն- տեղ քաղաքային զբոսայգին, որը խորհրդային տարիներին կրում էր Լենինի, իսկ հետո ամենահայտնի ղազախ պոետ Աբայի անունները, վերանորոգումից հետո ստացավ երկրի նախագահ Նուրսուլթան Նա- զարբաևի անունը: Արդեն 25 տարի երկիրը կառավարող Նազարբաևը զայրացավ և կարգադրեց իր ազգանունը աջ ու ձախ չօգտագործել: Ի վերջո, բոլորին հարմար լուծում գտնվեց. տարածքը դարձավ Ղազախ- ստանի հանրապետության առաջին նախագահի անվան զբոսայգի, որ ավելի համեստ լինի:

Եթե նախորդ դեպքերում հանրության մի մասը հորդորում էր չփո- խել ոչ մի անուն, ապա Օդեսայում հակառակը՝ մի շարք կազմակեր- պություններ և քաղաքացիներ արդեն մի քանի տարի է, ինչ պահան- ջում են վերանվանել Տարաս Շևչենկոյի անվան կենտրոնական զբոս- այգին: Ավելի ճիշտ՝ վերականգնել այգու առաջին անվանումը: Բանն այն է, որ 1840-ականներից մինչև խորհրդային կարգերի հաստատու- մը այն կոչվել է ռուս կայսր Ալեքսանդր III-ի անունով: Առայժմ, սակայն, որևէ փոփոխություն չի եղել:

Ինչ անել

ՆՈՐ ԳԻՐՔ

Page 8: Հունիս 2014 #6 (27)

Achajour Ե՛վ բացօթյա, և՛ փակ «Աչաջուրում» հիմնականում հնչում են ջա- զային, բլյուզային, ռետրո, կուբայական երաժշտություն, ինչպես նաև ժամանակով ստուգված փոփ հիթեր և ֆիլմերի սաունդթրեք- ներ: Այս սրճարանի հավատարիմ հաճախորդներին վստահորեն ծանոթ են Նենսի Սինաթրան, Էլլա Ֆիցջերալդը, Նինա Սիմոնը, Ռոբերթա Ֆլեքը, Սիլը և Սթինգը: Հաճախ կարելի է լսել նաև Երևանին նվիրված երգերի հավաքածու, իսկ ժամանակակից կատարողներից տեղական փլեյլիսթն ընդգրկում է Ֆորշի, «Ռե- ինկարնացիայի» և Ռուբեն Հախվերդյանի երգերը:«Մեր երկու մասնաճյուղերում էլ սկզբունքը նույնն է՝ հնչում է ականջին հաճելի և տրամադրություն ստեղծող երաժշտու- թյուն, — բացատրում է «Աչաջուր» սրճարանների ցանցի տնօրեն Արևիկ Մանուկյանը, — երևի ռաբիսն ու ցանկացած լեզվով հնչող վատ պոպսան է մեզ մոտ կատեգորիկ չհնչող ժանրերի շար- քում: Փարպեցու վրայի «Աչաջուրի» համար 90–ականների ռու- սական ռոք ու փոփ երգերի հավաքածու ստեղծեցինք, որ հնչեց- նում ենք ձմռան ամիսներին, մասնավորապես ուրբաթ օրերը»:Երաժշտության բարձրությունը «Աչաջուրում» չի խանգարում այցելուներին ձայնի սովորական բարձրությամբ միմյանց հետ հաղորդակցվել: «Իհարկե, լինում են դեպքեր՝ հատկապես սիրա- հարների այգում, երբ նորածին երեխաներով մայրերը խնդրում են երաժշտության ձայնը էապես իջեցնել, որ երեխան քնի: Եթե դա այնպիսի ժամ է, երբ սրճարանում այլ այցելուները շատ չեն, սրճարանի աշխատողները խնդրանքը կատարում են», — պատմում է Արևիկը:

Սրճարաններում ու ռեստորաններում երաժշտությունը սովորական բան է, նույնիսկ անհրաժեշտ: Սխալ ընտրված կամ չափազանց բարձր հնչող երաժշտությունը կարող

է այցելուի հետ հավերժ բաժանման պատճառ հանդիսանալ: «ԵՐԵՎԱՆը» սրճել է մայրաքաղաքի մի քանի նստավայրերում և փորձել պարզել դրանց մենեջերներից ու

տնօրեններից՝ երաժշտության ընտրության մասին:

Ոչ կենդանի երաժշտություն

SorrisoՔանի որ Հյուսիսային պողոտայում գտնվող այս սրճա- րանը իտալական արմատներ ունի, զարմանալի չէ երաժշտության ընտրությունը. այստեղ նախընտրում են հայտնի իտալացի կատարողների հնչեղ ու հանգիստ կատարումներ՝ Էռոս Ռամազոտիից, Տիցիանո Ֆերոյից, Ադրիանո Չելենտանոյից և մյուսներից: Այստեղ հնչում են նաև իտալական էստրադայի մեզ մոտ ոչ այնքան հայտնի ներկայացուցիչների, բայց համապատասխան մթնոլորտ ստեղծող երգեր: Փլեյլիսթը ընտրվում է ամեն օրվա համար առանձին և շատ մանրակրկիտ. նույնիսկ 2-3 ժամ անցկացնելով Sorriso-ում չեք լսի նույն երգի կրկնությունը:«Երաժշտությունը նախ՝ մեծ ազդեցություն ունի սրճա- րանի աշխատակիցների վրա: Անդադար նույն երգերը լսելիս՝ նրանց մոտ պակասում է աշխատելու մոտիվա- ցիան, դրա համար էլ ամեն օր թարմացնում ենք երգա- ցանկը», — պատմում է Sorriso ցանցի տնօրեն Գեորգի Ասատուրովը: Եթե երաժշտությունը բարձր է, մարդիկ սկսում են ավելի բարձր խոսել. այս պարզ սկզբունքն ընդունելով Sorriso-ում երաժշտությունն օգտագործում են որպես ֆոնային հավելում: «Կան սրճարաններ, որ- տեղ երաժշտությունը հատուկ բարձրացնում են, որ մարդիկ շուտ հոգնեն ու գնան, փոխարենն էլ նոր այցե- լուներ գան, — ասում է սրճարանի տնօրենը, — մեզ մոտ նման պրակտիկա չկա: Չնայած մի քանի երգեր կան, որոնք, չգիտես թե ինչու, սովորականից շատ բարձր են հնչում: Բայց դրանց ընթացքում հատուկ իջեցնում ենք ձայնը»:

67 Հունիս 2014

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 9: Հունիս 2014 #6 (27)

Retro caféՎինտաժային պաստառներ, 60-ականների հայտնի երաժիշտների լուսանկարներ, համապա- տասխան հնության պատեֆոն ու վինիլային սկավառակներ, հնաոճ աթոռներ ու սեղաններ` «Ռետրո» սրճարաններում հնչող երգերի փլեյլիսթը, բնականաբար, չէր կարող բաղկացած լինել Բեյոնսեի ու Ռիհաննայի կատարումներից, այստեղ ամեն ինչ համահունչ է: «Կարծում եմ ռետրո երաժշտությունը ավելի բարձրորակ է, ուզում ենք հնարավորություն տալ մեր այցելուներին վայելել որակյալն ու, ինչու ոչ, ծանոթանալ անցյալ դարի հիթերի հետ», — պատմում է «Ռետրո» սրճարանների ցանցի ղեկավար Արամ Մնացականյանը:Ի դեպ, պատեֆոնն ու վինիլային սկավառակները աշխատող են. ցանկության դեպքում հին ու փորձված երգերը կարելի է լսել հին ու փորձված տեխնիկայով:

Cinnabon, Segafredo Zanetti Espresso, Square One, SFCFigaro Restaurant Group ցանցի մեջ մտնող այս չորս ժա- մանցային վայրերում հնչող երաժշտությունը ապահո- վում է մեկ հոգի, մարքեթինգի տնօրեն Ջորջ Կարապե- տյանը: Նա հաշվի է առնում ընտրված երգերի երկու ամենակարևոր չափանիշները` ռիթմիկությունն ու դանդաղությունը: Ադել, One Republic, Imagine dragon` այս կատարողների երգերը հնչում են բոլոր չորս վայ- րերում, իսկ օրինակ անդերգրաունդում հայտնի Ագնես Օբելը հնչում է միայն Segafredo-ում: Երաժշտության բարձրությունը որոշվում է այցելուներին չխանգարելու, չհոգնեցնելու սկզբունքը հաշվի առնելով: «Երգերը ըն- տրվում են մասնաճյուղի տրաֆիքից ելնելով: Առավո- տյան ու ցերեկային ժամերին այցելուների թիվը ավելի փոքր է, աղմուկ չկա, դրա համար էլ դանդաղ ու հանգիստ երաժշտություն ենք հնչեցնում, ֆոնային: Երեկոյան արդեն ընտրում ենք ավելի ռիթմիկ երաժշտություն` մարդկանց էներգիա պարգևելու համար», — պատմում է Ջորջը: Հյուսիսային պողոտայում գտնվող Cinnabon-ում նույնպես կիրառվում է նույն սկզբունքը` հանգիստ երաժշտություն մինչև կեսօր և աշխույժ, ռիթմիկ հիթեր մինչև կեսգիշեր: Այս չորս վայրերում մեծ ուշադրություն են դարձնում նաև երաժշտական ժանրերին: Այնպես որ ռեփի սիրա- հարները այստեղ երբևէ չեն լսի իրենց սիրելի կատա- րումներից մեկը: «Նույնը վերաբերում է, օրինակ, հարդ ռոքին, քանի որ դրանք սեգմենտավորված ոճեր են, դրանց սիրահարները չեն գա մեզ մոտ երաժշտություն լսելու համար», — նշում է Ջորջը:Քանի որ Segafredo-ն նշված նստավայրերից ամենա- լուրջն է, ապա այստեղ հաճախ ջազ է լինում, Աբովյան փողոցի մասնաճյուղում՝ նույնիսկ կենդանի կատարմամբ:Այ այսպիսի նրբություններ գոյություն ունեն այսքան, թվում էր թե, պարզ բանում, ինչպիսին սրճարանում միացրած երաժշտությունն է:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

Page 10: Հունիս 2014 #6 (27)

Աշխարհում շատ բացահայտումներ են եղել փողի բացակայության արդյունքում։ Հարուստ դրամապանակով մարդը ստեղծագործելու, գլխի ճարը տեսնելու, հնարամտելու կարիք չունի, նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ գնել։ Իսկական արարչագործությունն ի հայտ է գալիս

այն ժամանակ, երբ ցանկությունները մի քանի անգամ գերազանցում են հնարավորությունները։ Այս տրամաբանությամբ ստեղծված շարժումը դատապարտված էր դառնալ համաշխարհային,

քանի որ երկրագնդի ամեն մի անկյունում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են, բայց պատրաստ չեն վճարել։ Նրանց համար կա street workout համաշխարհային շարժումը: Կա նաև Հայաստանում:

Մարզապատում. երևանյան վորքաութ

89 Հունիս 2014

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ Խոշոր պլան

Page 11: Հունիս 2014 #6 (27)

Կքանստող ինկվիզիտոր չի եղելԱնհնար է որևէ կերպ համակարգել կամ ստուգել՝ մարդկության պատ- մության ընթացքում երբ և ով առաջինը մտածեց ոչ միայն ուտելու, այլև գեղեցիկ մարմին ունենալու մասին։ Նախամարդկանց մասին պատմող և ոչ մի տեղ չես գտնի արձանագրություն, թե ինչպես դի- նոզավրերի դեմ կռիվ տալու ընթացքում նրանք չէին մոռանում կքա- նստումներ կամ ժիմ անել՝ ֆիզիկապես առողջ ու գեղեցիկ մարմին ունենալու համար։ Մարզումների մասին որպես այդպիսին չեն խո- սում ոչ վերածննդի, ոչ ինկվիզիցիայի դարաշրջաններում։ Իսկ այ ավելի ուշ՝ Խորհրդային կայսրության տարիների գաղափարախո- սությունն ամբողջապես ներառում էր ֆիզկուլտուրան իր բոլոր դրսևորումներով։ «Առողջ մարմնում առողջ հոգի» նշանաբանը սո- վետի վարած քաղաքականության հիմնական ուղղություներից էր։ Հենց այդ տարիներին սկսվեց բակային տուրնիկների զանգվածային շինարարությունն ամբողջ միության տարածքում։ Կրթական հա- մակարգում պարտադիր ընդգրկվեց «Ֆիզկուլտուրա» առարկան, ամենուր սկսեցին մրցումներ անցկացնել, իսկ բոլոր նրանք, ովքեր շեղվում էին առողջ ապրելակերպ վարելուց, դատափետվում էին ու քարկոծվում համայնքի կողմից։

Ո՞ւր էր գնում աֆրոամերիկացիների ավելորդ էներգիանՀանուն արդարության նշենք, որ սովետից առաջ, բայց ինկվիզիտոր- ներից շատ-շատ հետո, սովորական, ոչ սպորտային մարզումների մասին առաջինը մտածեցին աղքատ, բայց հպարտ աֆրոամերիկա- ցիները։ Նրանք չունեին բավարար միջոցներ մարզասրահներին վճա- րելու համար, դրա համար սկսեցին հորինել՝ ինչպես, որտեղ, ինչի վրա պարապել։ Սպորտային վիճակը բարելավելու, ավելորդ էներ- գիան պարպելու համար նրանք օգտագործում էին ձեռքի տակ ըն- կած ամեն ինչ՝ էլեկտրական սյուներ, աստիճաններ, ծառեր։ Վարժու- թյունները հորինում էին անձամբ, հետո տարածում իրար մեջ, ապա ֆիլտրում, ընտրում ամենաարդյունավետ տարբերակները։ Դրանք կարող էին լինել տարօրինակ, անսովոր, բայց կարևորն արդյունա- վետությունն էր։ Օրինակ՝ ավտոբուսի բռնակների վրա մեզ ծանոթ պրեսս վարժությունը կամ ծառի ճյուղերից կախված ժիմ անելը։ Հա- մատեղ պարապմունքների համար սկսեցին ձևավորվել թիմեր՝ առանց տարիքային սահմանափակումների։ Մարզումներն ընթանում էին հենց մարզիկների հորինած օրենքներով, որոնք ամեն օր կարող էին փոփոխության ենթարկվել։ Հիմնական մեխը չորս D-ի գաղափարա- խոսությունն էր՝ Drive, Dedication, Discipline and Determination (դրայվ, նվիրում, կարգապահություն և կողմնորոշում)։ Մարզաձևով հետաքրքր- վողների նպատակն իրենց ֆիզիկական և կամային հատկանիշները բացահայտելն էր, սեփական մարմնին ու հոգուն մարտահրավեր նետելը. մարզվել այնքան ու այնպես, որ լիմոնի պես քամվես, բայց սեփական աչքերում բարձրանաս։ Առավելագույնին ձգտելու մոլուցքը վարակիչ էր։ Աֆրոամերիկացինե- րի «գյուտը» արագ տարածվեց երկրում։ Ընդ որում, պատճառը միայն այն չէր, որ նրանց առաջարկած մարզումների տարբերակն անվճար էր։ Կարևոր դեր ունի նաև հոգին, որը բնակվում է առողջ մարմնում ու թելադրում իր կանոնները։ Բանն այն է, որ մարզվելը շատ ավելի հաճելի է ոչ թե քրտինքի հոտով պարուրված սրահներում, այլ բնության գրկում, մաքուր օդին։ Ամերիկացիները հետևողական եղան և կարո- ղացան զարգացնել այս ուղղությունը՝ ներգրավելով ավելի ու ավելի շատ մարդկանց։ Այդ պատճառով հենց նրանց բաժին հասավ ոչ միայն առաջինը լինելու փառքի դափնին, այլ նաև մարզաձևի անվանումը հետագայում աշխարհում տարածելու տարբերակը՝ street workout: Այժմ արդեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում կան street workout-ով զբաղվող թիմեր, որոշ երկրներում՝ նույնիսկ ֆեդերացիաներ, անցկաց- վում են մրցաշարեր, սակայն պաշտոնական սպորտաձև այն դեռևս չի ճանաչվել ոչ մի երկրում, բացի Ղազախստանից։

Սպորտային սառը պատերազմԽորհրդային Միության փլուզման հետ զուգահեռ Հայաստանում ֆիզ- կուլտուրայի կարևորության մասին բարեհաջող մոռացան։ Բայց մեր դուռը ծեծեց ինտերնետը։ Ու որքան էլ անիծեն այն, փաստ է, որ մեծ քանակով մարդկանց միավորելու առավել արդյունավետ տարբերակ մարդկության պատմության ընթացքում երբեք չի հորինվել։ Ֆիթնես ակումբներին դեմ, բայց ընդհանրապես սպորտին կողմ մարդիկ սկսե- ցին փնտրել ու գտնել իրար։ Համացանցում մեկը մյուսի հետևից սկսե- ցին հայտնվել փողոցային մարզումների տեսանյութեր. սկզբում աֆրո- ամերիկացիներն էին պրեսսը զարգացնում փողոցի ասֆալտի վրա, հե- տո նրանց միացան եվրոպական ու նախկին խորհրդային երկրների երիտասարդները։ Ընդ որում, street workout անվանումն այն ժամանակ դեռ հստակ չէր, ավելի շատ ghetto workout տարբերակն էր ընդունված, քանի որ սկզբում շարժումը տարածված էր գետտոներում։ Որոշ տեսա- նյութեր նրանց մարզումներից ուղղակի պայթեցրեցին համացանցը։ Հետխորհրդային տարածքում աստիճանաբար վերականգնվեց կորու- սյալ հիշողությունը երբեմնի բակային մարզահրապարակների մասին։ Առաջին ակտիվությունը ցուցաբերեց Ուկրաինան, որտեղ շատ արագ զարկ տրվեց փողոցներում և բակերում համապատասխան մարզա- հրապարակների կառուցման շինարարությանը։ Ու մի օր այդ ամենը հասավ նաև Հայաստան։

Ի՜նչ տղերք ենՆրանք դեռևս շատ չեն, բայց նրանց սթրիթվորքաութցիներ կամ տուր- նիկմեններ են ասում։ Երբ հավաքվում են մի վայրում, որպեսզի մարզ- վեն, շրջակայքում բոլորի ուշադրությունը սևեռվում է նրանց վրա։ Եվ դա բնական է։ Պլանշետներից ու սմարթֆոններից գլուխը չբարձրաց- նող երիտասարդության ֆոնի վրա սեփական մարմինը գեղեցիկ դարձ- նող, սպորտով զբաղվող տղաները մեր ժամանակի հերոսների կարգա- վիճակ են ստանում։ Հենց այսպիսին մենք նրանց տեսանք Աջափնյա- կի այգում, գարնանային մի կիրակնօրյա առավոտ։ Ոչ մի ավելորդու- թյուն՝ ուղղակի մարզանք երևանյան արևի ջերմ շողերի ներքո։ Տղա- ներն այստեղ հավաքվում են գրեթե ամեն կիրակի, գալիս են Հայաս- տանի մարզերից ու քաղաքներից։ Շաբաթվա ընթացքում յոլա են գնում իրենց քաղաքների տուրնիկներով։ Երևանում Աջափնյակի այգին միակ վայրն է, որտեղ կան street workout մարզահրապարակի համար

ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻՑ ԳԼՈւԽԸ ՉԲԱՐձՐԱՑՆՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅԱՆ ՖՈՆԻ ՎՐԱ ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԳԵՂԵՑԻԿ ԴԱՐձՆՈՂ, ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՏՂԱՆԵՐԸ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՆ ՍՏԱՆՈւՄ

Page 12: Հունիս 2014 #6 (27)

Միշտ պատրաստՏարատեսակ տուրնիկներ ու մարզահրա- պարակներ Հայաստանում շատ տարածված էին ԽՍՀՄ օրոք։ Երիտասարդների շրջանում առողջ կենսակերպ քարոզելը կոմունիստա- կան լավագույն գաղափարախոսություննե- րից էր։ Այդ ժամանակ էլ մտցվեցին բոլորի համար պարտադիր նորմատիվները՝ ГТО — готов к труде и обороне («պատրաստ աշ- խատանքին ու պաշտպանությանը»)։ Սպոր- տով զբաղվելը համարվում էր նորաձև, խրա- խուսվում և գնահատվում։ Բոլոր հիմնարկնե- րում, արտադրամասերում կար սպորտով զբաղվելու խմբակ, սահմանված էր պարտա- դիր ընդմիջում մարզանքների համար։ Առա- վոտյան մարզանքներից էր սկսվում Խորհր- դային Միության ամեն մի քաղաքացու օրը։ Այդ ամենը վավերագրված է նույնիսկ ֆիլմե- րում։ Օրինակ՝ «Տղամարդիկ» ֆիլմում տպա- վորիչ կադր է Կարինեի առավոտյան մար- զանքներին հետևող սիրահարված Արամը։

հարմարավետ պտտաձողեր։ Ճիշտ է, որոշները մի քիչ վտանգավոր են, մատնված անուշադրության, չեն խնամվում, բայց տղաները չեն ընկճվում։ Ընդհանրապես, այս տղաները երբեք չեն ընկճվում։ Իջևանից եկած Մհերը պատմեց, որ իր ընկերների հետ գրեթե ամեն օր երեկոյան ժամը վեցին հավաքվում են մարզվելու։ Վերջերս իր քաղա- քում ծնունդով իջևանցի, բայց ուկրաինաբնակ բարերարների շնոր- հիվ կառուցված նոր մարզահրապարակի բացումը զգալիորեն խտաց- րեց վորքաութցիների շարքերը։ «Առաջ մարզվում էինք ծառերի, բոր- դյուրների օգնությամբ, գտնում քիչ թե շատ հարմար ձողեր։ Հիմա իրավիճակը փոխվել է, ասեմ ավելին, առաջ մեր մարզումներին հեռ- վից հետևող երեխաները հիմա արդեն իրենք են փոքր թիմեր կազ- մած գալիս Իջևանի մարզահրապարակ ու պարապում, կոփում իրենց մարմինը»։ Մհերը պարապում է արդեն մեկուկես տարի, այս ընթաց- քում հասցրել է մասնակցել նաև մրցումների։ Սամբիստ Գոռը սովորում է տասնմեկերորդ դասարանում, սպոր- տով զբաղվում գիշերուզօր: Սեփական «տրյուկները» դեռ չի հորինել, փոխարենն անձամբ է պատրաստում և ընկերներին էլ բաժանում

1011 Հունիս 2014

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ Խոշոր պլան

Page 13: Հունիս 2014 #6 (27)

հատուկ ձեռնակապեր, որոնք մեղմացնում են ցավը պարապմունք- ների ժամանակ։ Այս մարզաձևը, իհարկե, վտանգավոր չէ, սակայն մարզիկների ձեռքերից կոշտուկներն անպակաս են։ Շատ վարժու- թյուններ ենթադրում են, որ սեփական մարմնի քաշը պետք է պահեն միայն ձեռքի ափերը։ Տասնիննամյա Բորիսը մարզվում է «էգոիստական» նպատակներով. «Դեռ չեմ որոշել՝ կգնամ սպորտի ուղղությամբ, թե չէ, բայց առողջ ու սիրուն մարմին ունենալ ուզում եմ հաստատ։ Մանավանդ, որ նման արդյունքին հասնելու համար շատ բան պետք չի՝ կամքի ուժ, նպա- տակասլացություն։ Ժամանակ գտնել ու օրվա ընթացքում մի քանի վարժություն անել կարող են բոլորը, պարզապես ոչ բոլորն են կարո- ղանում իրենց ստիպել դա անել։ Բայց արդյունքն այնքան ակնհայտ է, որ չարժե ալարել»։Ով ալարի, ոչ դալարի. ցավոք, աղջիկներն առայժմ ալարում են։ Բայց կան բացառություններ: Համարյա մեկ տարի սթրիթվորքաութով հրապուրված տասնութամյա Ռեբեկան այս մարզաձևի մասին իմա- ցավ պատահական, ու, ինչը տարօրինակ է, ոչ ինտերնետից։ Նա ապրում է Աջափնյակի այգու տարածքում ու հաճախ էր առավոտները գալիս այստեղ վազելու։ Մի օր տեսավ տղաներին, ծանոթացավ այս մար- զաձևի հետ ու վերջ՝ արդեն ամեն առավոտ այստեղ է. «Հուսամ, առա- ջիկայում հայ աղջիկները կհետաքրքվեն այս մարզաձևով։ Ի՞նչ կարիք կա գնալ ֆիթնես ակումբներ, եթե հնարավոր է ամեն առավոտ մա- քուր օդում կես ժամ ծախսելով ունենալ գերազանց արդյունք, հիանա- լի մարմին»։ Մրցումներին նույնպես մասնակցում է, սակայն առայժմ միայն ցուցադրական ելույթներով։Տասնյոթամյա Տիրայրը Եղվարդից է, street workout–ով հետաքրքրված է արդեն չորս տարի։ Ծննդավայրի բրենդի մասին հարցին հումորով մոտեցավ. «Եղվարդն էլ ի՞նչ Եղվարդ առանց «Եղվարդ» բոթասի»։ Նա նույնպես ամեն կիրակի գալիս է Երևան՝ Աջափնյակի այգում հանդի- պելու թիմակիցներին, ցույց տալու՝ ինչ նորություններ է յուրացրել այս մեկ շաբաթվա ընթացքում։ Տիրայրն անհանգիստ է, անընդհատ ճոճ- վում է մի ոտքից մյուսը, զգացում է, որ ներքին էներգիան հազար անգամ ավելին է արտադրվում, քան հաջողացնում է սպառել։ Ճկուն է՝ ինչպես թիմում ոչ ոք։ Երկու բառ փոխանակելիս արդեն վարակում է իր ժպի- տով ու դրական լիցքերով, իսկ երբ աչքերդ իջեցնում ես ներքև ու տես- նում՝ ինչպես է կանգնել ոտքի թաթերն ամբողջովին հետ շուռ տված, մի պահ նույնիսկ չես ընկալում աչքիդ տեսածը։ Ու հասկանում, որ սե- փական մարմնիդ հնարավորությունների մասին քեզ ոչինչ հայտնի չէ։

Բոլորին իրար գլխի հավաքողըStreet Workout Armenia–ի տնօրեն Արթուր Հարությունյանը Հայաս- տանում մարզաձևի տարածման առաջամարտիկներից է, մարզվել սկսել է 2009-ից, իսկ 2012-ի հունիսից տարածում և քարոզում է առողջ

ապրելակերպը երիտասարդների շրջանում։ «Առաջին հավաքը հու- լիսի քսանին էր, ներկա էին տասնհինգ հոգի։ Ամբողջ Հայաստա- նում այդքան մարդ գիտեր street workout մարզաձևի մասին։ Իրար գտել էինք ինտերնետով։ Հիշում եմ՝ ինչպես էի սոցցանցերում փնտրում մարդկանց, ովքեր տուրնիկների կողքին կանգնած նկարներ ունեին կամ որպես իրենց հոբբի նշել էին սպորտը։ Դժվար էր, բայց ոչ անհնար։ Իրար գլխի հավաքվեցինք, ծանոթացանք։ Ժամադրության վայրը Հրազդանի կիրճում էր՝ Բիձու գյոլը, որը դեռ սովետի ժամանակներից հայտնի տեղ էր սպորտով զբաղվողների շրջանում»։ Հետաքրքիր փաստ է. առաջին հավաքին ներկա բոլոր տղաները մինչև հիմա էլ street workout-ի ակտիվ անդամներ են։ Այստեղից հետևություն. street workout-ը սեր է առաջին հայացքից ու մեկընդմիշտ։Երկրորդ հավաքին արդեն երեսուն հոգով էին, ներկա էին տղաներ նաև Հրազդանից, հետո նրանց միացան Չարենցավանի ու Վանաձո- րի ակտիվիստները։ Ամեն մի հավաքից հետո ինտերնետում տեղա- դրված նկարները պայթյունի էֆեկտ էին ունենում. ավելի ու ավելի

ՆՐԱՆՑ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՎ ՀԱՍԿԱՆՈւՄ ԵՍ, ՈՐ ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐՄՆԻԴ ՀՆԱՐԱՎՈ- ՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՔԵԶ ՈՉԻՆՉ ՀԱՅՏՆԻ ՉԷ, Ու ԱԿԱՄԱՅԻՑ ՆՈւՅՆԻՍԿ ՉԵՍ ՀԱՎԱՏՈւՄ ԱՉՔԻԴ ՏԵՍԱԾԻՆ

Page 14: Հունիս 2014 #6 (27)

շատ հայ երիտասարդներ դիմում էին նրանց համատեղ մարզվելու խնդրանքով։ Այժմ հայաստանյան վորքաութիստների ցանցը հետևյալ քաղաքներն է ընդգրկում՝ Երևան, Հրազդան, Աբովյան, Արտաշատ, Արարատ, Եղվարդ, Գորիս, Չարենցավան, Վայք, Դիլիջան, Իջևան, Բյուր- ական, Արմավիր։ Մարզաձևի հետևորդներ կան նաև Ղարաբաղի չորս քաղաքներում՝ Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Ասկերան:

Ոտքերը՝ ուսերի լայնությամբ…Իհարկե, դեռևս գոյություն չունի «Ինչպես զբաղվել street workout-ով» ձեռնարկ, սակայն որոշակի կանոններ, այնուամենայնիվ, մշակված են։ Հաշվի առնելով, որ street workout–ն ապրելակերպ է, այն պետք է ներառել կենցաղում ամեն օր ու մարզվելու համար ամեն օր ժա- մանակ գտնել։ Ընդունված է համարել, որ street workout-ն իր մեջ ներ- առում է երեք ուղղություն՝ ուժային վարժություններ, ճկունության վարժություններ՝ կոլումբիական ջիմբար (gimbarr), տեխնիկական վար- ժություններ։ Այսինքն՝ street workout մարզաձևում իրենց հետաքրքրող ուղղություն կգտնեն բոլորը. և՛ նրանք, ովքեր ուզում են զարգացնել իրենց մկանները, և՛ նրանք, ում համար կարևոր է դառնալ ճկուն, ու նաև նրանք, ովքեր բարձր են գնահատում տեխնիկական հնարքներ անելու կարողությունը։ Արթուրն իր պարտքն է համարում զգուշաց- նել. «Բակային պայմաններում խորհուրդ ենք տալիս հրաժարվել տեխնիկական տրյուկներից, դրանք վտանգավոր են, կատարեք միայն ուժային վարժություններ»։

Ինքը՝ Արթուրը, որն ապագա տնտեսագետ է, ինչպես նաև՝ դաշնակա- հար, երբ սկսեց մարզվել, ոչ մի բարենպաստ պայման չկար։ Մարզ- վում էր տանը, դրսում՝ երկու ծառի արանքում հարմարեցված ձողին, կայանած մեքենաների վրա, բայց նա գիտեր կարևորը. չընկճվել ու առաջ գնալ։ Արդյունքում 2013-ի նոյեմբերին գրանցվեց հայաստանյան street workout կազմակերպությունը։ Արթուրը խոստովանում է, որ մարզումներին պաշտոնական կարգավիճակ տալը նրանց համար էական չէ, սակայն աշխարհի առաջնություններին մասնակցելու հա- մար դա կարևոր պայման է։ Այս տարի աշխարհի առաջնությունը կլի- նի Ղազախստանում։ Հայաստանի լավագույն ներկայացուցիչը, անց- յալ տարվա ՀՀ չեմպիոնը, մեր հույսն ու հավատը, այս պահին ժամ- կետային զինծառայություն է անցնում Կուբատլու շրջանում։ Street workout–ի ասպարեզում Սերգեյ Թորոսյանի անցած ուղու մասին պատ- մող տեսանյութը հայկական ինտերնետում մինչև այսօր էլ ամենադիտ- վածներից մեկն է։ Եզակի ֆիզիկական ուժի տեր տղան երբ սկսել էր զբաղվել այս մարզաձևով, իրենց բակում նույնիսկ սովորական պտտա- ձող չուներ, որպեսզի կարողանար պարապել։ Իսկ հիմա աշխարհի վորքաուտցիների շրջանում նա հայտնի է իր սեփական «տրյուկով», որը կրկնել դեռ չի հաջողվում։ «Ի ծնե են ուժեղ լինո՞ւմ, թե՞ հետագա- յում են դառնում այդպիսին» հարցին Արթուրը պատասխանեց մի- անշանակ ու համոզված. «Մարդը միշտ ունի ընտրության հնարա- վորություն, կյանքում ամեն ինչը ձեռքբերովի է։ Անհրաժեշտ է միայն կամք ու ցանկություն»։

Կամք, ցանկություն ու գրագետ մենեջմենթ2013-ին Ռուսաստանից Հայաստան եկավ ու այստեղ հաստատվեց Ղա- զար Հակոբյանը, որն իր վրա վերցրեց Street Workout Armenia շարժման զարգացումն ու տարածումը։ Նա գտավ առողջ ապրելակերպով հե- տաքրքրված երիտասարդներին, միավորեց մեկ ընդհանուր հարթա- կում ու հիմա ինտենսիվորեն զբաղվում է այլ անդամների ներգրավ- մամբ։ Ամեն քաղաքում գտնելով մարզաձևի պատասխանատուին՝ Ղազարը համախմբում է նրանց, ճիշտ ուղղությամբ տանում մարզա- ձևի քարոզչությունը։ Տարատեսակ մրցությունների, բաթլների մի- ջոցով ի հայտ են գալիս նորանոր տաղանդներ։ Նպատակը մեկն է՝ քարոզել սպորտն ու առողջ ապրելակերպը, քանի որ առողջության

ԱՇԽԱՐՀԻ ՎՈՐՔԱՈւՏՑԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈւՄ ՍԵՐԳԵՅ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՇԱՏ ՀԱՅՏՆԻ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ «ՏՐՅՈւԿՈՎ», ՈՐԸ ԿՐԿՆԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԴԵՌ ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԱՋՈՂ- ՎՈւՄ. ՌԵԿՈՐԴՆ ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ Է

1213 Հունիս 2014

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ Խոշոր պլան

Page 15: Հունիս 2014 #6 (27)

մասին պետք է մտածել հենց առողջ ժամանակ. «Հայաստանում մեծ պոտենցիալ կա, ուղղակի պետք է խրախուսել առողջ ապրելակերպով զբաղվելը։ Մենք հիմա նախագծել ենք կառուցել մի շարք մարզահրա- պարակներ Հայաստանի տարբեր քաղաքներում, որպեսզի երիտասարդ- ները հնարավորություն ունենան ազատ զբաղվել street workout-ով»։ 2014-ից նոր տեմպերով և մեթոդներով են տարածելու ու քարոզելու առողջ ապրելակերպը և street workout մարզաձևը Հայաստանում և ԼՂ-ում: Գրագետ մենեջմենթի շնորհիվ ընդլայնվում է մարդկանց ընդ- գրկվածությունը, կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այստեղ առաջնայինը գիտելիքն է, հետո միայն սպորտը: Հենց այդ պատ- ճառով էլ վորքաութով զբաղվողները ատլետներ են, այլ ոչ թե սպորտս- մեններ: Ատլետներն ուժեղ, մկանոտ, ներդաշնակ զարգացած մարդիկ են՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև ինտելեկտուալ: Նրանք ժամանակակից երիտասարդներ են, որոնք հստակ են զգում դարի հրամայականները։ Նրանց միավորում է առողջ ու գեղեցիկ լինելու ցանկությունը, իսկ դա հզոր ուժ է։ Բնավ չթերագնահատելով նորագույն տեխնոլոգիաները՝ նրանք ոչ թե շատերի պես դրանց գերին են դառնում, այլ աշխատեց- նում դրանք ի շահ իրենց։ Շուտով կգործարկվի street workout-ի հայաս- տանյան պաշտոնական կայքը, որը կդառնա առաջարկի ու պահանջար- կի հանդիպման հարթակը: Իսկ մինչև այդ streetworkout.am կայքում հան- դիպում ենք խորհրդավոր հարցաթերթիկի. «Նոր անդամներ գտնելու ակնկալիքով մենք կազմել ենք այս հարցաթերթը: Խնդրում ենք վե- րաբերել նրան ամենայն լրջությամբ և լրացնել այն հնարավորինս ուշադիր, քանի որ այն կարող է փոխել ձեր ճակատագիրը»։

Էլեն Բաբալյան Սուրեն Մանվելյան

Page 16: Հունիս 2014 #6 (27)

Չկան սահմաններ, կան միայն խոչընդոտներԱյս միտքն է ընկած պարկուրի գաղափարախոսության հիմքում։ Հեղինակը Դավիթ Բելլն է՝ մարզաձևի հիմնադիրը։ Նա և Սեբաստիան Ֆուկանը դեռ 1980-ականներին հիմնադրեցին քաղաքային պայմաններում տեղաշարժման արվեստը։ Շարժումն այնքան ծավալվեց, որ շուտով գրավեց աշխարհը։ Պարզվեց, որ քաղաքի ծառերն ու թփերը, տանիքները, թեքահարթակները, սանդուղքներն ու տարատեսակ պատե- րը իսկական թիրախ են ճկուն թրեյսերների՝ պարկուրով զբաղվողների համար։ Սա- կայն պարկուրի հիմքում ընկած են ոչ թե մարդու ֆիզիկական, այլ հոգևոր կարո- ղությունները։ Իհարկե, անչափ կարևոր է վայրկենական ռեակցիան, իրավիճակն արագ գնահատելու կարողությունը, սեփական մարմնի հնարավորությունները սթափ գիտակցելը, սակայն ամենից առավել գնահատվում է այն ազատությունը, որն իր մեջ կրում է պարկուրով զբաղվողը։

Կինոյի ուժը2001 թվականին Լյուկ Բեսոնի նախաձեռնությամբ լույս տեսավ «Յամակասի» կինո- նկարը: Գլխավոր հերոսները և դերակատարները համանուն պարկուր-թիմի անդամ- ներն էին՝ յոթ ընկերներ, ովքեր՝ ըստ սյուժեի, հանուն ընկերոջ պատրաստ են գողու- թյան գնալ: Մի քանի տարի անց էկրաններին հայտնվեց արդեն ինքը՝ պարկուրի հիմ- նադիր Դավիթ Բելլը՝ «13-րդ թաղամաս» մարտաֆիլմում: Եվ պարկուրի մասին իմա- ցան լայն զանգվածները: Նոր, գրավիչ մարզաձևը (եթե այն կարելի է մարզաձև անվա- նել) հասավ Հայաստան: Հարցրեք Երևանում պարկուրով զբաղվող երիտասարդներին, և գրեթե բոլորը կասեն, որ դրանով սկսել են զբաղվել «Յամակասին» դիտելուց հետո…

Պատերով մագլցելը նրանց սիրած զբաղմունքն է, իսկ Սարդ-մարդը, հավանաբար, նրանցից շատերի սիրած հերոսը։ Բոլորն անխտիր ճկուն են, ճարպիկ ու ճշմարիտ՝ երբեք չեն

դավաճանում իրենք իրենց։ Կենսուրախ են, ինչպես բոլոր երջանիկ մարդիկ, գիտեն՝ ինչ են ուզում իրենցից ու աշխարհից։ Կրակոտ աչքերով այս երիտասարդներին միավորում է կրքոտ

սերը դեպի պարկուրը՝ այն մարզաձևը, որն ապրելակերպ է։

Երեք ճ-ի բանաձևը

Աշխարհը խալի է ոտքիդ տակՊարկուրով զբաղվողներն աշխարհը դիտարկում են որպես մի մեծ մարզահրապա- րակ։ Այս տեսանկյունից մարզումների համար իդեալական երկիր է Հայաստանն իր խորդուբորդ ռելիեֆով, քարքարոտ ու ժայռառատ բնությամբ։ Ասում են՝ իսկական թրեյսեր կարելի է դառնալ միայն փողոցային պայմաններում՝ ասֆալտի վրա: Թեև մարզաձևը խրախուսելու համար աշխարհում ամենուր արդեն կառուցվել են հրա- պարակներ՝ լի արհեստական արգելքներով, սակայն փողոցի ասֆալտից լավ ոչինչ չի կոփում երիտասարդ թրեյսերի հանդուգն ու ազատ հոգին։ Պարկուրն անվտանգ սպորտաձև է, եթե իհարկե, ընդունում ես խաղի կանոնները։ Իսկ դրանք պարզից էլ պարզ են. պետք է անցնել ինքնաճանաչման ուղին, հասկանալ՝ ինչերի է ընդունակ մարմինդ, հաղթահարել սեփական վախերն ու թուլությունները։ Իսկ ամենից կարևո- րը՝ ոչ մի դեպքում և ոչ մեկի հետ չմրցակցելն է՝ ինքդ քեզնից բացի։

Կարևորը չֆիքստուլանալն էԹրեյսեր Հովհաննես Հարությունյանը լավ է հիշում այն դեպքը, երբ ընկերն ասաց՝ «չես կարող կատարել այդ հնարքը», իսկ նա որոշեց հակառակն ապացուցել։ Արդյուն- քում տեղի ունեցավ դեմքի և ասֆալտի ցավագին հանդիպում։ Դասն ամբողջ կյան- քի համար էր. պարկուրը ֆիքստուլանալու համար չէ, որևէ մեկին որևէ բան ապացու- ցելու կարիք չկա։ «Տաք գլուխը միայն խանգարում է ինքնաճանաչմանը։ Ես ամեն օր աշխատում եմ իմ վրա ու գերազանցում միայն սեփական ձեռքբերումներս», — ասում է արդեն փորձառու թրեյսերը։ «Never give up» («Երբեք մի հանձնվիր») դաջ- վածքը զարդարում է ոչ միայն Հովհաննեսի մարմինը, այլև հոգին։ Նա, ինչպես և

1415 Հունիս 2014

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ Խոշոր պլան

Page 17: Հունիս 2014 #6 (27)

պարկուրով զբաղվող ցանկացած մեկը, պայքարող, երբեք չհանձնվող տեսակ է։ Պարկուրի գաղափարախոսությունը չի ենթադրում մրցակցություն, այն թիմային մարզաձև է, որտեղ ամեն ոք անհատ է։ Թիմային են նրանց պարապմունքները, որոնց ընթացքում յուրաքանչյուրը ցույց է տալիս՝ ինչ բարձունքներ է գրավել նա- խորդ հանդիպումից ի վեր։

Հայմենսը գրոհում էՔաղաքային պայմաններում դժվարություններ հաղթահարելու արվեստի հայ հե- տևորդները արդեն մի մեծ բանակ են կազմում։ Իրար գտնում են համացանցի մի- ջոցով, իսկ հանդիպում են հիմնականում Թումանյանի այգում: Այստեղ կան լավա- գույն արգելքները պարկուրով զբաղվելու համար։ Ի դեպ, արգելքների մասին. լի- նելով փողոցի ծնունդ՝ մարզաձևը դեռևս լիովին չի ընդունվել հասարակության կող- մից։ Հինգ տարուց ավելի պարկուրը որպես ապրելակերպ որդեգրած Արտաշ Կա- րապետյանը վերհիշում է բազում դեպքեր, երբ պարապմունքներին խոչընդոտել է հայրենի միլիցիան. «Կասկադը, օրինակ, շատ բարենպաստ է պարկուրով զբաղվե- լու համար, բայց էդպես չեն մտածում Կասկադի ոստիկանները, որոնք մեզ ուղղա-

կի վռնդում են տարածքից»։ Թրեյսերները չեն ընկճվում, նպատակասլաց շարժվում են առաջ՝ գրոհում նորանոր տարածքներ, ջարդում նախևառաջ մարդկանց կարծրա- տիպերը։ Արտաշի համար ցավոտ թեմա է այն, որ Երևանի ենթակառուցվածքները հարմարեցված չեն պարկուրով զբաղվողների պահաջներին։ «Մեր հույսը բնությունն է, որը, իհարկե, անզուգական է։ Թեև ընդունված է կարծել, որ պարկուրի համար ամե- նաբարենպաստ երկիրն Անգլիան է, բայց մեր պարապմունքների տեսագրություննե- րը երբ նայում ենք, հասկանում ենք, որ Հայաստանի բնությունը միայն ինչեր արժի»։ Նույն կարծիքն ունեն նաև Յութուբի նրանց բաժանորդները, որոնք երևանցի թրեյ- սերների տեսանյութերը մշտապես ապահովում են բարձր դիտումներով։ Հետաքրքր- վածությունը երիտասարդների շրջանում մեծ է, նորանոր անդամներ ներգրավվում են ժամառժամ։ Սեփական ձեռագիրն ընդգծելու համար Արտաշն իր երեք ընկերնե- րի հետ հիմնել է «Հայմենս» թիմը։ Արսեն Բարսեղյանը թիմի հեռակա անդամ է, ռու- սական Կալուգայից հետևում է հայաստանյան ձեռքբերումներին, մինչև կարողանա միանալ նրանց նաև ֆիզիկապես։ Առայժմ խորհուրդներ է տալիս՝ ինչպես արագ զար- գացնել մարզաձևը, կազմակերպել հավաքներ, ընկերական մրցումներ։ Ամառային արձակուրդներին կգա անձամբ մասնակցելու, տեսագրելու պարապմունքները. «Ռուս թրեյսերները կերազեին նման պայմաններում պարապել, Հայաստանի բնությունն ակամայից ոգեշնչում է», — վստահեցնում է նա։

Արարում ենք բոլորսՊարկուրը մեկ անգամ ընտրելուց հետո հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Ազատու- թյան, սեփական ես-ի հետ կապված նորանոր բացահայտումներն այնքան գերող են, որ կանգ առնելը դառնում է անհնար։ Մարմնի առանձնահատկություններից ել- նելով՝ ամեն մի «տրյուկ» կարող է դառնալ յուրօրինակ, ինքնատիպ։ Շատ թրեյսեր- ներ ունեն իրենց հեղինակային «տրյուկները»։ Պարկուրը յուրաքանչյուրին տալիս է հնարավորություն դրսևորելու իր կարողությունների առավելագույն չափը, ինչի շնոր- հիվ էլ երբեք չի դադարի լինել ակտուալ։ Պարկուրի մասին առաջին անգամ տեսա- նյութեր դիտողի բոցկլտացող աչքերը՝ ի ապացույց։

Էլեն Բաբալյան Haymen's Team, Սուրեն Մանվելյան

Page 18: Հունիս 2014 #6 (27)

Վատ տրամադրությունը՝ դռնից այն կողմՀայ կապոեյրիստների խումբը փոքր է, բայց դա նրանց չի բնութագրում: Հավաքվել, պարապել, սովորեցնել ու սովորել: Գլխավորը՝ խմբում որևէ մեկն իրեն ավելորդ չպետք է զգա: Նորեկներին դիմավորում են ջերմ, օգնում՝ ով ինչով կարող է: Պարապմունքից առաջ դրսում են թողնում վատ տրամադրությունը: Մեր կապոերյիստ- ների փոքրիկ խումբը վերջին յոթ տարում ապրում ու պարապում է այսպես: Հայերի կապոեյրական առ- օրյան այս տարիներին շատ քիչ է շեղվել բնականոն հունից: Մի քանի բրազիլական երեկոներ ու անակնկալ հրավեր, որ մերոնց մոտ բերեց բրազիլացի մասնագետ Չիկինյուին: Դեսպանատան հրավերով Հայաստան ժա- մանած վարպետի դասերը մերոնք դեռ երկար կհիշեն, բայց ափսոսում են, որ լավ բաները կարճ են տևում:

Էլ ի՞նչ կապոեյրա առանց հայերիՀայերը կարող են այստեղ լուրջ հաջողություններ գրան- ցել, որովհետև իրենց խառնվածքով նման են բրազիլա- ցիներին: Իր կարճատև այցի ընթացքում ահա այսպի- սի եզրահանգման է եկել մեստրե Չիկինյուն: Կապոեյ- րիստ Սերգեյ Հակոբյանը համաձայն է մեստրեի (կա-

Պտույտներ, պար, հարվածներ ձեռքերով ու ոտքերով, բայց այնպես, որ դրանցից ոչ մեկը դիմացինին չդիպչի: Խաղ, որ խաղ է միայն առաջին հայացքից, իսկ կապոեյրիստի

համար էներգիայի աղբյուր է ու կենսակերպ: Պար-մարտարվեստ, այսպես են կարճ ներկայացնում կապոեյրան անտեղյակներին:

Բրազիլական շարժումներ

պոեյրայի մարզիչ) հետ: Ասում է՝ հայերը շատ երաժշտա- կան ազգ են, իսկ կապոեյրայում երաժշտությունը մեծ նշանակություն ունի: Բացի այդ, հայերն էլ են բրա- զիլացիների նման տաքարյուն, էմոցիոնալ, հետ չեն մնում նաև ճկունությամբ: Ի վերջո՝ մենք այդքան հրա- շալի մարմնամարզիկներ ու ծանրորդներ ենք ունեցել ու ունենք: Սերգեյն ասում է՝ շատ ծանոթներ ունի, որ դրսում մեծ հաջողությունների են հասել. պարապում են Ռուսաստանում, Կանադայում, Ամերիկայում, ան- գամ իրենց խմբերն ունեն:

Դաս առաջին. ոչ մի դեպքում չվնասել հակառակորդինԱրտերկրում պարապելու միտքը, իհարկե, գայթակղիչ է, բայց առայժմ Սերգեյը կապոեյրա է սովորեցնում այս- տեղ՝ Երևանում: Դաս առաջին. ոչ մի դեպքում չվնասել հակառակորդին: Ժամանակակից կապոեյրայի գլխա- վոր պայմանն է: Իհարկե, 18-րդ դարում այդպես չէր և կապոեյրան արգելելու պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ ստրուկները երբեմն սպանում էին միմյանց: Կապոեյրայում ժամանակակից հնարքները միմյանց հաջորդող ցատկերն են, ակրոբատիկ շարժումները,

որոնց նպատակը հակառակորդին մոլորեցնելն է այնպես, որ նա ինքնաբերաբար կորցնի հավասարակշռությունը և ընկնի: Հետաքրքիր է, որ այս կանոններն ավելի շուտ յուրացնում են արական սեռի ներկայացուցիչները: Կա- պոեյրայի հայ մեստրեն նկատել է, որ կին կապոեյրիստ- ները դժվար են դիմանում չհարվածելու գայթակղու- թյանը և առավել հաճախ են խախտում կապոեյրայի այս պայմանը: Պատճառը, ասում է, երևի բնությունն է՝ կանայք ավելի իմպուլսիվ են ու չեն համբերում, թե երբ է հակառակորդը հայտնվելու գետնին:

Գլխավորը սեփական ծանրության կետը գտնելն էԻսկ գետնին չհայտնվելու համար հարկավոր է ճկուն միտք ունենալ, ճարպիկ լինել, արագ կողմնորոշվել ու օժտված լինել սեփական ծանրության կետն իմանալու կամ այն արագ գտնելու կարողությամբ: Կապոեյրիստ Նինա Քասումյանն ասում է՝ վերջին կետը շատ կարևոր է: Միշտ պետք է պահել հավասարակշռությունը: Էներ- գիա ստանալու համար կապոեյրիստը հնարքների մեծ մասի դեպքում ձեռքերով դիպչում է գետնին և եթե չհասց- նի պահել հավասարակշռությունը, գեղեցիկ հնարքը

1617 Հունիս 2014

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ Խոշոր պլան

Page 19: Հունիս 2014 #6 (27)

Այս ամենն ունենալու համար կապոեյրիստները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում: Անգամ նրա, որ երբեմն կարող են անգամ պարապելու տեղ չունենալ: Խումբը փոքր է, հավաքվող միջոցները՝ նույնպես: Ասում են՝ շատ տեղերում զարմանում են, երբ իմանում են, որ Հայաս- տանում այս մարզաձևով զբաղվելն այդքան մատչելի է: Ամեն դեպքում, աշխատում են քիչ մտածել ֆինանսա- կան դժվարությունների մասին ու առաջ նայել:

Կապոեյրան միավորում էՀայ կապոեյրիստները պատմում են, որ տարբեր տարի- ների խմբում մարդիկ են ընդգրկվել, որ ոչ այնքան կա- պոեյրայով, որքան հենց խմբով են հետաքրքրված եղել. եկել են լավ ժամանակ անցկացնելու ու լիցքաթափվե- լու: Հպարտանում են իրենց խմբով, ասում են՝ միասին են անգամ պարապմունքներից դուրս. արշավներ, քա- ղաքից դուրս, լինում է, որ միասին են անցկացնում նաև երեկոները: «Կապոեյրան միավորում է», — ասում է Սերգեյը ու հիշում, որ օրեր առաջ զրուցել է իր աշակերտ- ներից մեկի հետ, ով Ամերիկայում է: Նա պատմել է, որ քաղաքից քաղաք մեկնելիս հանդիպել է մեկ այլ հայ կապոեյրիստի, ում հետ Հայաստանում է ծանոթացել: «Փաստը, որ մարդիկ կապոեյրա պարապելով միմյանց ճանաչում են, հանդիպում, ընկերանում, ինձ համար ամենահաճելին է», — խոստովանում է նրանց մարզիչը: Ու մինչ աշխարհի տարբեր անկյուններում հանդիպում են արդեն ոչ թե երկու հայ, այլ երկու կապոեյրիստ հայ, այստեղ նրանց ընկերները երազում են մի օր խմբով հայտնվել բրազիլական կապոեյրայի կիզակետում, զգալ այն, ինչ զգում էին մարդիկ, ովքեր կապոեյրան դարձրին պայքարի ձև ու մշակույթ:

կավարտվի հորիզոնական դիրքում: Թեև այդ դիրքում հայտնվելը պարապմունքների անբաժան մասն է, բայց Նինան ասում է, որ կարևորը կատարելագործվելու ցանկությունն է ու սեփական հնարավորությունները ճանաչելը: Մնացածի մասին հոգ կտանի ժամանակը:

Կապոեյրայի հայկական անունըԺամանակն անցնում է, բայց Հայաստանում կապոեյրա- յով զբաղվողների խումբը գրեթե անփոփոխ է: Գլխավո- րապես այն պատճառով, որ հայերը կապոեյրայի մա- սին քիչ գիտեն: Սերգեյ Հակոբյանը պատմում է, որ եր- բեմն բազմաթիվ ֆիլմեր է հիշում, մինչև բացատրում է, թե ինչով է զբաղված: Only the strong-ը այդ ֆիլմերից ամենահայտնին է: Ֆիլմից ամենաշատը մերոնք Paranae, paranae երգն են հիշում: «Մեկ-մեկ հարցնում են՝ Paranae ես պարապո՞ւմ, — ժպտալով ասում է Սերգեյը և ավե- լացնում. — կամ էլ ասում են՝ «բրազիլական կարատե»:

Կապոեյրան բոլորի համար է Երբ 18-րդ դարում Ամերիկայում գաղութից գաղութ տե- ղափոխվող ստրուկների համբերությունը մի օր հա- տեց, ու նրանք փախան Ամազոնի խոնավ անտառներ, նրանք չգիտեին, որ ազատվելով մտրակի հարվածնե- րից, կբախվեն բնիկ հնդկացիներին, ու մտրակային պայ- քարը կվերածվի մշակութայինի: Ճիշտ այսպես, որևէ մեկը դեռ չգիտի իր մարմնի հնարավորությունները, քանի դեռ չի սկսել բացահայտել դրանք: Սերգեյն ասում է, որ կապոեյրան բոլորի համար է անկախ սեռից, տա- րիքից, ֆիզիկական պատրաստվածությունից ու քաշից. «Այն օգնում է բացահայտել սեփական կարողություն- ները, միշտ զգոն ու ֆիզիկապես ակտիվ լինել»:

Աստղիկ Հակոբյան Սուրեն Մանվելյան

Page 20: Հունիս 2014 #6 (27)

Սքեյթ այլ կանոններով. երևանյանԱյլ կանոններով, որովհետև հիմնականում դպրոցա- կաններ են կամ մի քիչ մեծ: Տղաներն ասում են՝ բանա- կից հետո սքեյթի սիրահարների մեծ մասը հետ է վարժ- վում ու թողնում է սիրելի զբաղմունքը: Ի տարեբերու- թյուն դասական կալիֆոռնիական սքեյթերների, մե- րոնք կարճ մազերով են, մեծ մասը՝ ջինսով: Հայի խառն- վածքն իրենն ասում է և հետո՝ ի՞նչ կարևոր է, թե ինչ տեսք ունես, կարևորը ամուր սքեյթն է ու դրանով հրաշք- ներ գործելու անսահման ցանկությունը: Հայկական սքեյթային հավաքատեղիներում մեկ-մեկ են ընդհանուր խմբից տարբերվող տղաներ հայտնվում: Դրսից եկած մեր հայրենակիցներն են կամ պարզապես հյուրեր:

Սքեյթբորդ չկա՞. սքեյթիր որտեղ պատահիՄեր տղաների թևերը կոտրում է սքեյթբորդը: Ավելի շուտ դրա բացակայությունը: Ասում են՝ երբ վերջերս տեղեկացել էին, որ առևտրի կենտրոններից մեկի մոտ ռամպեր են տեղադրել, բոլորով իրար էին զանգում ու մինչև տեղ չհասան, չէին հավատում կատարվածին: Բակ, հետո հարևան մեծ բակ, Վերնիսաժ, Հրապարակ ու Օպերա: Մեր սքեյթերների երթուղին այստեղ ավարտվում է, երբեմն նաև ոստիկանների ուղեկցու- թյամբ: Հիմա լավատեղյակները կասեն, որ Երևանում մեծ սքեյթբորդ կա: Այո, բայց փակ է արդեն երկար տա- րիներ: Տարածքի պահակի հետ տղաների պայքարն ավարտվել է վերջիններիս պարտությամբ. տարիներ առաջ մի քանի կոտրվածք ստացած երեխաները բավարար փաստարկ են, որ բորդի դարպասները էլ երբեք չբացվեն:

Հիասթափություն ու ազարտ. կողք կողքիՄի քանի անգամ սքեյթը թողած ու վերադարձած տղա- ները պատմում են, որ սքեյթի տվածն ավելին է, քան այն բոլոր հիասթափությունները, որ ապրում են բոր- դի համար պայքարի ճանապարհին: Գրեթե բոլորը ժա- մանակ առ ժամանակ թողնում են սքեյթը. նույն տեղում անընդհատ պարապելը սպառում է երևակայությունը, թվում է՝ այդ տեղում սքեյթը պտտելու բոլոր հնարավոր տարբերակներն ավարտված են: Բայց ժամանակ անց վերադառնում են. վերջին զանգվածային վերադար- ձի պատճառը բորդից քաղաք իջեցված ռամպերն են: Բայց ասում են՝ ուրախությունը կարճ է տևելու. ակ- ցիան կվերջանա, դրանք հետ կտարվեն: «Բերեք մի բան անենք, չտանեն», — իրար դիմելով ասում են ու հա- ջորդ վայրկյանին փոշմանում. 4-5 տարում ինչքան նա- մակ ասես ու ում ասես գրել են. ոչ մի արձագանք:

Ռոլերներ ու սքեյթերներ. կողք կողքի 2Նույն տեղերում, նույն դարդուցավով ծանոթացան, շփվեցին ու ընկերացան: Չեն մրցակցում, չեն թերա- գնահատում միմյանց, հակառակը՝ երբեմն փոխվում են տեղերով. բավական է ընկերներից մեկն ասի «բեր

Երկար մազեր, գլխարկ, շորտ, ականջակալներ ու ամենակարևորը՝ ամուր կոշիկներ: Դասական սքեյթերները հենց այսպիսին են, թեև դասական համարվելու համար նրանց զբաղմունքը, այսինքն՝ սքեյթը՝ բավական երիտասարդ մարզաձև է: Ամբողջ աշխարհում

առանց տարիքային սահմանափակման, Հայաստանում՝ մի քիչ այլ կանոններով, սքեյթերներն ու ռոլերները ապրում ու արարում են կողք կողքի:

Սերֆինգ ասֆալտի վրա

1819 Հունիս 2014

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ Խոշոր պլան

Page 21: Հունիս 2014 #6 (27)

տեղերով փոխվենք»: Հոգնածությունը մոռանալու ու նոր լիցքեր ստանալու վատ տարբերակ չի: Ամենաշա- տը հպարտանում են իրենց ընկերությամբ ու միասնա- կանությամբ: Ասում են՝ անգամ շատ նուրբ թվացող հարցերում են միասնական: 15-18 տարեկան տղայի համար տեսահոլովակում նկարվելը կարող է երազան- քի պես բան լինել, բայց բավական է մեկը նման առա- ջարկ ստանա, ու բոլորով են քննարկում՝ արժի գնալ, թե ոչ և եթե ոչ, ուրեմն ոչ: Այդպես եղել է նախորդ «սե- րունդների» դեպքերում, այդպես է այսօր, թեև իրենց շարքերը շատ են նոսրացել: Եթե մի քանի տարի առաջ հավաքվում էին մոտ 30 տղաներ, այսօր մեկ տասնյա- կով կրճատվել են: Ասում են, որ բանակ գնալ գալուց հետո իրենց ընկերները էլ նախկին եռանդը չեն ունե- նում կամ հեռանում են առօրյա հոգսերի պատճառով:

Ադրենալին. անվերջ ձգտումՍքեյթերներին սքեյթին կապող բոլոր հարցերի առա- ջին պատասխանը ադրենալինն է: Երբ սքեյթի վրա ես, անընդհատ թվում է, որ ուր որ է մի այնպիսի բան ես անելու, որ դեռ ոչ ոք երբեք չի արել: Ցանկացած իրեն հարգող սքեյթեր ամեն թռիչքից առաջ մտքում պտտում է սքեյթն այնպես, որ իջնելուց սիրտը տեղից թռչի, այլ բան է, ինչ կլինի իրականում, բայց ձգտումը պարտադիր է: Եթե չես թռչելու, թափ հավաքելն ան- իմաստ է: Զգացողությունները կրկնապատկելու համար սքեյթերները զինվում են փլեյերով: Որքան ռիթմիկ ու բարձր լինի երաժշտությունը, այնքան լավ: Մի բան էլ կա, որ ոգևորում է նրանց, բայց որի մասին խոսում են մի քիչ կարմրելով. «Ամեն ինչ ավելի անբացատրելի է դառնում, երբ մայթեզրի քարերին նստած աղջիկները հետևում են քեզ ու հաջող թռիչքից հետո անհանգիստ շարժումներ անում»: Ահա այսպիսի խոստովանություն:

Խոստովանություն խաղի ու «խաղերի» մասինԵվս մի խոստովանություն. այս մեկն այն մասին, թե ինչ է ամենաշատը բարկացնում սքեյթերներին. «Սա խաղ չէ, լուրջ սպորտաձև է, ու մենք երբեք սքեյթով խա- ղալու չենք գնում»: Ահա այսպես՝ կոչ ու հորդոր բոլոր նրանց, ովքեր ունեն սքեյթեր ծանոթ, մի անվանեք սքեյ- թը խաղ, եթե չեք ուզում, որ ձեր հարաբերությունները անդարձ փչանան: Տղաները հավատացնում են՝ անգամ 12 տարեկան պատանին, ով սքեյթը թևատակին բակ է իջնում, կվիրավորվի, եթե ասեք, որ նա խաղալու է գնում: Այդպիսին են եղել նաև իրենք: Հիմա, երբ հնարավորու- թյուն ունեն համացանցով հետևելու աշխարհի տարբեր

անկյուններում սքեյթերների հաջողություններին, այդ հարցից ավելի են վիրավորվում: Սքեյթերները շատ մի- ջոցառումների անբաժան ուղեկցողներն են, նրանցով հիանում են, նրանց հետևում են, նրանց հնարքները փորձում են կրկնել: Տղաներն ասում են՝ ուրիշ տեղերում սքեյթերները իսկապես խաղում են…բայց մեծ փողերի հետ: Իրենք դեռ այդ մասին չեն էլ երազում. լսում են դրսից եկած ընկերների պատմությունները ու առայժմ փորձում նրանցից մեկ-երկու հնարք սովորել: Իսկ դե վերջիններս զարմանում են, ինչպես է եղել, որ մեկ մի- լիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքում սքեյ- թերների համար տեղ չի գտնվել:

Արագ, բարձր, ուժեղԿալիֆոռնիայից՝ սքեյթի հայրենիքից, մեր տղաները դեռ հյուր չեն ունեցել: Սքեյթեր ընկերներ ունեն Ռուսաս- տանում, Իսպանիայում, բայց չի բացառվում, որ Կալի- ֆոռնիային էլ հերթը հասնի: Գուցե այդ ժամանակ հա- ջողվի ամբողջությամբ բացահայտել սքեյթի գաղտնիք- ները: Նախորդ դարի 30-ականներին հայտնված այս սպորտաձևը այսօր էլ այնտեղ շատ մասսայական է: Իսկ 30-ականներին սքեյթը հայտնվեց, որովհետև եղա- նակային անբարենպաստ պայմանների պատճառով սերֆերները անգործ էին մնացել ու որոշեցին սերֆին- գով զբաղվել ասֆալտի վրա:Տարիների ընթացքում սքեյթը կատարելագործվել է. նոր տեսակներ են ի հայտ եկել, նոր հնարավորություն- ներ են փորձարկվում, բայց մարզաձևի փիլիսոփայու- թյունը մնում է նույնը՝ ավելի արագ, ավելի բարձր, ավե- լի ուժեղ:

Աստղիկ Հակոբյան Սուրեն Մանվելյան

Page 22: Հունիս 2014 #6 (27)

Եվ թող լինի պար1973-ին Նյու Յորքի Բրոնքս թաղամասի փողոցներում պաշտոնապես սկիզբ առած բրեյք-դանսը հիփ-հոփ մշակույթի ուղղություններից է։ Բրեյք-դանսի «պապան» Ջեյմս Բրաունն է, հենց նա հսկայական զանգվածային շոուի միջոցով առաջինն աշխարհին ներկայացրեց այս պարի ամբողջ հմայքը։ 1980-ականներից, երբ ուղղու- թյունը հասավ իր տարածման գագաթնակետին, պա- րողները ձեռք բերեցին նաև կարճ ու լակոնիկ դիմե- լաձև՝ բիբոյ ու բիգրլ, իսկ նրանց մրցումները՝ բաթլ։

Հատակապարի հատակըԲիբոյի զենքը ոչ իր գրիչն է, ոչ էլ մատիտը։ Նա գործու- նեություն ծավալում է հատակին, հետևաբար՝ այն պետք է լինի իդեալական։ Ինչ շարժումներ ասես, որ չեն անում բրեյք-դանսի ժամանակ՝ էլ գլխով անթիվ պտույտներ, էլ ձեռքը՝ որպես ծանրության կենտրոն օգտագործելը, էլ մի ձեռքից մյուսն արագ-արագ տե- ղափոխվելը։ Ու այստեղ է, որ գնահատում ես ամուր հատակը։ Օրգալիտը ունիվերսալ տարբերակ է, այն

Ի՞նչ է սա՝ սպո՞րտ, թե պար, ո՞ւմ համար է այն՝ բողոք ունեցողների՞, թե հոգով ազատների, ի՞նչ արդյունքներ կտան երկար ու տանջալի պարապմունքները, ո՞ր շարժումներն են

ընդունելի և որոնք՝ թեմայից դուրս. եթե ձեզ նույնպես տանջում են այս հարցերը, ուրեմն բրեյք-դանսի համաշխարհային ակումբի անդամ դառնալը սարերի հետևում չէ։

Հատակապար

այնքան հարթ չի, որ անընդհատ սղղաս, ու նաև կպչուն չէ, որպեսզի չխոչընդոտի շարժումները։ Օրգալիտը հանովի-դնովի է՝ այն հնարավոր է տեղաշարժել։ Փաս- տորեն, բրեյք-դանսով զբաղվող ամեն մեկը կարող է ունենալ իր անհատական հատակը:

Պահի որսորդներըԱզնավուր Վանյանը, նույն ինքը՝ բիբոյ Ազոն, արդեն վեց տարի է՝ ինչ բրեյք-դանսով է զբաղվում: Նա իր հինգ ընկերների հետ կազմել է թիմ՝ Funky Monsters, ու արդեն մեկ ու կես տարի զբաղվում է Հայաստանում բրեյք- դանսի քարոզով: Մասնակցում են տարբեր մրցույթ- ների, ընդ որում՝ ոչ միայն այստեղ, այլև արտասահ- մանում: Այս տարի իրենց հնարքներով ու վարպետու- թյամբ արդեն զարմացրել են բոլորին Թիֆլիսում ու Ռոստովում անցկացված մրցույթների ընթացքում: Ազնավուրը համոզված է, որ բրեյք-դանսը լավագույնս բացահայտում է մարդու ստեղծագործելու ունակու- թյունները. «Բրեյքն անմիջական կապ ունի բնության

հետ, պարողի ոգեշնչման աղբյուրը հենց նա է: Ես կա- րող եմ իմ պարի մեջ օգտագործել դելֆինի, կատվի շար- ժումներ: Ընդհանրապես, բրեյք դանսը, ինչպես և ցանկա- ցած պար, առաջին հերթին փիլիսոփայություն է, հիմ- քում ընկած է կյանքի անցողիկության գաղափարը: Ոչ մի պար երբեք չի կրկնվում, ամեն զգացմունք, շարժում վայրկյան անց անցյալ է»:

Բրեյքը՝ մեր մեջ, մենք՝ բրեյքիԲրեյքով շնչել, բրեյքով ապրել՝ այլ տարբերակ չկա նրա համար: Բիբոյ Պոլուքսը՝ Էդուարդ Հարությունյանը, բրեյք- դանսով ոգեշնչված է արդեն վաղուց, համոզված է, որ Հայաստանում մեծ պոտենցիալ կա, սակայն զարգացու- մը հիմնականում սխալ հունով է ընթանում. «Հայկական խմբակներում երեխաներին սովորեցնում են միայն շար- ժումներ, բայց ոչ փիլիսոփայություն: Բրեյքը նախևառաջ ազատություն է, իսկ մեր պարուսույցները սահմանա- փակում են երեխաներին, ասում՝ սա ճիշտ է, սա՝ սխալ: Չկա նման մոտեցում բրեյք-դանսում, կարևորը էսթե-

2021 Հունիս 2014

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ Խոշոր պլան

Page 23: Հունիս 2014 #6 (27)

Տասը պատվիրանԲաթլներն ունեն իրենց կանոնները, որոնց հետ չհամաձայնվողներին պատժում են օրենքի ողջ խստությամբ։ Առաջին կետը անհասկանալի է հնչում, բայց հավանաբար, դեպքեր եղել են. «չքնել բաթլի ժամանակ»։ Երկրորդ կետի համաձայն՝ «երբեք ցույց չտալ շարժումների ամբողջ պաշարը միանգամից»։ Օջախ է, պետք կգա։ Երրորդ կետն «արգելում է կատարել շարժումներ, որոնք դեռևս մինչև վերջ հղկված չեն»։ Չորրորդի համաձայն՝ «մեկ բաթլի ըն- թացքում մի քանի ելույթ չունենալ»։ Հինգերորդ կետը ընդունելի է ամենուր և վերաբերում է հեղինակային իրավունքներին՝ «չկրկնել հակառակորդի շարժումները»: Նույնիսկ հատուկ անուն կա գողացած շարժման համար՝ «բայթ»։ Վեցերորդ կետը խոհափիլիսոփայական է՝ «քիչ խոսքեր, շատ կենտրոնացում»։ Յոթերորդ կետը կոչ-հորդոր է՝ մասնակիցներին ուղղված՝ «բաթլում հաղթում է ոչ թե շարժումը, այլ միտքը»։ Ութերորդ կետը հուշում է՝ «ազդել ենթա- գիտակցության վրա»։ Իններորդը՝ հիշեցում՝ «հայացքը ոչ մի դեպքում չհեռացնել գերնպա- տակից»։ Եվ վերջապես բաթլի ոսկե օրենքների տասներորդ կետը սառը ցնցուղի էֆեկտ ունի՝ «կարողացիր արժանապատվորեն ընդունել պարտությունը»։

տիկ լինի, տեմպի մեջ, այլ օրենք գոյություն չունի»: Էդոն պատմում է, որ բրեյք պարելու համար որևէ նախապայ- ման պետք չէ, ընդամենը հեռախոս, որի մեջ կա ռիթմիկ երաժշտություն: Պարում են հիմնականում ֆանկ, սոուլ, բրեյք-բիթս և այլ գործերի տակ: Բրեյք-բիթեր կան ամե- նուր, կարևորը դրանք գտնելու ցանկությունն է: Հայկը՝ բիբոյ Մունքին, նշում է, որ բրեյք-դանսի զարգացումն ու տարածումը անմիջական կապի մեջ են նաև ակում- բային երաժշտության տարածման հետ: Մինչդեռ Հա- յաստանում այս ուղղությամբ քայլեր դեռևս չեն ձեռ- նարկվում. «Դիջեյների խնդիր կա, կարգին հայ դիջեյ դեռ չենք հանդիպել, մրցումների ժամանակ ստիպված ենք լինում դիջեյ հրավիրել արտասահմանից»: Որքան էլ Հայաստանում բրեյք-դանսի զարգացման մա- կարդակը զիջի արտասահմանին, փաստ է, որ հայ բի- բոյները արդեն հաջողությամբ կարողանում են նվաճել առաջատար դիրքեր արտասահմանյան բաթլների ժա- մանակ: Դա է վկայում մրցաշարերից հաղթանակած վե- րադարձած երիտասարդների օրեցօր ավելացող քանակը:

ARMENIA MARRIOTT HOTEL YEREVAN

Republic Square, 1 Amiryan street,Yerevan 0010, ArmeniaT: 010 599 000Marriott.com/EVNMC

Էլեն Բաբալյան Սուրեն Մանվելյան

Page 24: Հունիս 2014 #6 (27)

Մի կողմ թողնելով բոլոր հոգսերը, բանիմաց համակարգիչներն ու գայթակղիչ բարձ- րակրունկները՝ վերցրեցինք զույգ ոտքերը, հավատարիմ խելախոսն ու դուրս եկանք քայլելու: Չմոռացանք միացնել խելախոսի հերթական խելացի ու խելառ հավելվածը՝ Moves-ը: Այն մեր փոխարեն կհաշվի, կչափի ու կկշռի ինչքան քայլեցինք ու որքան կալորիա ծախսեցինք:Պտույտ Օպերայի շուրջ, հետո բարձրացանք Կասկադի աստիճաններով, բարձունքից ժպտացինք քաղաքին: Մեր ժպիտը խելախոսի հավելվածը չֆիքսեց, դա մնաց մեր ու քաղաքի գաղտնիքը։ Հաջորդ ուղղությունը՝ Աբովյան պուրակ, այնտեղից Հրապարակ ու մշակութային կանգառ Ազգային պատկերասրահում: Մեկ ու կես ժամում յոթ հարկ ոտքի տակ տալուց հետո հավելվածը պաշտոնապես հեգնեց. «Հարգելի՛ օգտատեր, Դուք քայլել եք հինգ րոպե»: Ասել կուզի՝ ժամերով ճեմելդ քայլելու հաշիվ չէ:Նորից կալորիաներ կորցնելու հույսով հրապարակից քայլեցինք դեպի Ռադիո- տուն, մտանք մայր բուհի գրադարան, այնուհետև շարժվեցինք դեպի «Սև շենք»: Հետո դիմեցինք հեծանիվի օգնությանը, որը մեզ հասցրեց Կիևյան կամուրջ, որտեղից ոտքերն առաջնորդեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Թվերը խոսուն են։ Երբ հստակ տեսնում ես զբոսանքի հետևանքով ոչն- չացված կալորիաների թիվը, հասկանում ես, որ ինչ-որ բան իսկապես կատարվում է: Այնպես որ գնամ նոր երթուղիներ մտածեմ և անպայ- ման գրանցեմ արդյունքները:

Մեր թղթակիցը որոշեց սմարթֆոնի և մոդայիկ հավելվածի օգնությամբ հասկանալ, թե որքանով կարելի է օգնել մարմնին ավելի առողջ լինել առանց հատուկ մարզանքների, պարզապես զբոսնելով:

Քայլ առ քայլ

Ծիծեռնակաբերդի հուշարձանից մյուս ճանապարհով՝ Համալիրի աստիճաններով ներքևրոպե՝ 19 (միջին)կմ ՝1,4քայլ՝ 1861կալորիա՝ 57

Կասկադ՝ ներքևից վերև ուղղությամբ րոպե՝ 11 (արագ)կմ ՝0,6քայլ՝ 835կալորիա՝ 33

Կիևյան կամրջից Ծիծեռնակաբերդի հուշարձան-խճուղիով րոպե՝ 20 (միջին)կմ ՝ 1,3քայլ՝ 1479կալորիա՝ 63

Կասկադ՝ վերևից ներքև ուղղությամբ րոպե՝ 9 (արագ)կմ ՝ 0,6քայլ՝ 789կալորիա՝ 29

Հանրապետության հրապարակից Ռադիոտուն րոպե՝ 23 (արագ)կմ ՝ 2քայլ՝ 2689կալորիա՝ 85

Պտույտ Օպերայի շուրջը րոպե՝ 11 (միջին)կմ ՝ 0,8քայլ՝ 1016կալորիա՝ 42

Պետ. Համալսարան գլխ.մասնաշենք գրադարանից«Սև շենք»րոպե՝ 19 (միջին)կմ ՝ 1,4քայլ՝ 1861կալորիա՝ 57

Աբովյան պուրակից Հանրապետության հրապարակ րոպե՝ 22 (արագ)կմ ՝ 1,9քայլ՝ 2586կալորիա՝ 83

Սոնա Կոչարյան Նոնա Իսաջանյան

Հունիս 20142223

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ Փորձ

Page 25: Հունիս 2014 #6 (27)
Page 26: Հունիս 2014 #6 (27)

Ֆիթնես մարզիչ Հովհաննես Ավագյանը արդեն 20 տարուց ավելի առողջ ապրելակերպ է քարոզում ու օգնում տարբեր տարիքի մարդկանց վերանայել սննդակարգն ու կենսակերպը՝

բազմաթիվ առողջական խնդիրներից ազատվելու և գեղեցիկ կեցվածք ունենալու համար: Հովհաննեսի հետ զրուցել ենք երևանցիների ալարկոտ ու ոչ սպորտային լինելու, առողջ

ապրելակերպի մասին բնակչության ոչ բավարար տեղեկացված լինելու, Երևանում սակավաթիվ լողավազանների ու խաղահրապարակների և այլնի մասին:

Ավելի մարզված Երևան

Խորհրդային Միությունում սպորտն ու ֆիզկուլտուրան ամեն կերպ քարոզվում էին բնակչության շրջանում, այդ թվում և պլակատների միջոցով

2425 Հունիս 2014

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ կարծիք

Page 27: Հունիս 2014 #6 (27)

Ի՞նչ է պետք ավելի մարզված Երևան ունենալու համար:— Առողջ ապրելակերպը կոմպլեքսային համակարգ է՝ պարբերական մարզումներ, ճիշտ սննդակարգ, հան- գստի չափաբաժին: Եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ դեռ 10 տարի առաջ մեր քաղաքում գրեթե ֆիթնես ակումբներ չկային: Այսօր արդեն բազմաթիվ ֆիթնես ակումբներ ունենք, իսկ նման վայրերում մարզվելը դարձել է նորաձև և պահանջված: Կարծում եմ, այսօր հենց մոդայիկ դարձած պարապմունքներն են դրդում մարդկանց մարզվել ու գեղեցիկ կեցվածք ունենալ: Բայց հետաքրքիրն այն է, որ ֆիթնես ակումբների զար- գացման հետ մեկտեղ աճում է նաև տարբեր ֆասթ ֆուդ առաջարկող սրճարանների թիվը: Մինչդեռ հարուստ կալորիականություն ունեցող ուտելիքը մեծացնում է ճարպակալման տոկոսը: Առողջ լինելու համար նախ պետք է սկսենք օգտագործել սպիտակուցներով, վիտա- միններով ու միներալներով հարուստ սնունդ, եվրոպա- ցիներից պետք է փոխակերպենք օրվա ընթացքում շատ ջուր օգտագործելու սովորույթը և շուտով կմոռանանք ջանք ֆուդ կոչվածի, ճարպերի ու ածխաջրերի մասին:Ովքե՞ր և ինչի՞ համար են սովորաբար գալիս ֆիթ- նես ակումբ:— Մարդկանց նպատակները այնքան տարբեր են՝ պարապմունքի ընթացքում հայելու մեջ ֆեյսբուքի համար նկարվողներից մինչև հատուկ հարսանիքի համար նիհարողները: Ավելի քչերն են հաճախում, որովհետև նպատակ ունեն զբաղվել սպորտով ու առողջ լինել: Բայց մենք այստեղ «ծուղակներ» ունենք. երբ մարդիկ գալիս են մեզ մոտ ու տեսնում են մյուսների արդյունքները, ոգեշնչվում են և սկսում են իսկապես մարզվել: Ժամանակի ընթացքում մոդայիկը վերածվում է առողջ ապրելակերպի:Ի՞նչ նրբություններ կան մարզչական աշխատանքի մեջ:— Մարզիչը կես դրույքով նաև հոգեբան է: Նախ՝ մենք ճշտում ենք, թե ինչի համար է մարդը եկել մարզվելու, որն է նպատակը, ինչ առողջական խնդիրներ ունի, հե- տո նոր սկսում ենք աշխատել: Բայց պետք չէ կառչել ֆիթնես ակումբներից, առողջ ապրելակերպը կենսա- կերպ է, դիսցիպլինա: Մարդը պետք է ինքն իրեն միշտ հետևի, իսկ սկսել պետք է ճիշտ սննդակարգից: Ինչպիսի՞ն է երևանցիների վիճակը այդ տեսանկյունից:— Երևանցիները ալարկոտ են, սպորտի հանդեպ հա- կումը ցածր մակարդակի վրա է: Արտասահմանում առողջ ապրելակերպով չզբաղվողների թիվը համար- ժեք է այստեղ՝ Հայաստանում, առողջ ապրելակերպի կողմնակիցների թվին, այսինքն՝ մոտավորապես մեր բնակչության 20-30 տոկոսը: Բայց սա համապատաս- խան կրթություն չստանալու և ինֆորմացիայի պա- կասի արդյունքն է: Կան մարդիկ, որ դեռ վստահ են, թե արքայախնձորը ճարպաճեղքող միրգ է կամ համոզված են, որ երեկոյան ժամերին մրգեր ուտելը առողջարար

է, այս ամենը այդպես չէ: Մյուս կողմից՝ 10 տարի առաջ ինձ մոտ պարապում էին 8 աղջիկ, այսօր արդեն յուրա- քանչյուր օր 70-80 պարապող ունեմ:Նշեցիք, որ տեղեկատվության լուրջ պակաս ունենք: Ի՞նչ է արվում այդ բացը լրացնելու համար:— Տարբեր կերպ փորձում ենք շտկել իրավիճակը: Օրի- նակ՝ Հանրային հեռուստաալիքով առավոտյան հաղոր- դումների ընթացքում պատմում ենք մարդկանց, թե ինչ- պես կարող են տնային պայմաններում հետևել իրենց առողջությանը: Դեռևս մանկուց, դպրոցական տարինե- րից տարբեր խաղերի միջոցով պետք է մոտիվացնել երեխաներին, որ սիրեն սպորտը: Խնդիրներից մյուսն էլ այն է, որ մեր քաղաքում քիչ են բացօթյա լողավազանները, խաղահրապարակները, ակտիվ հանգստի համար նախատեսված տարածքնե- րը: Շատ ուրախալի է, որ վերջին շրջանում գոնե շատա- ցել են հեծանվորդները: Մենք էլ մեր հերթին փորձում ենք հնարավոր չափով հարմարեցնել Երևանը առողջ ապրելակերպի համար: Յուրաքանչյուր շաբաթ օր գործընկերոջս՝ մարզիչ Արթուր Հարությունյանի հետ հրավիրում ենք բոլորին Մարզահամերգային համալիրի հարակից տարածք, որտեղ ժամը տասից անցկացնում ենք անվճար բացօթյա մարզումներ:Կարծես միայն երիտասարդների մասին ենք խոսում, մեծահասակների համար ո՞ւշ է սկսել մարզվելը:— Ֆիզիկական մարզումներով զբաղվելու համար երբեք ուշ չէ: Վերջին շրջանում աճել է ֆիթնես ակումբ այցելող մեծ տարիքի կանանց ու տղամարդկանց թիվը: Նման մարդկանց մասին մենք ասում ենք՝ «անառակ զավակ- ների վերադարձը»: Մինչև բանակ գնալը տղաները ակ- տիվորեն մարզվում են: Հետո փորձում են վերսկսել մարզ- վելը, երբ արդեն մեծ փոր են ունենում: Աղջիկներն էլ, հիմնականում, մարզվում են մինչև ամուսնանալը:Վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ Հա- յաստանում սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց և նման խնդիրներով մահացության թիվը ավելացել է, իսկ դա նշանակում է, որ բարձրացել է մարդկանց օրգանիզմի խոլեստերինի քանակը, որն էլ խթանում է անոթների փակմանը: Ուզում եմ, որ մար- դիկ հետևեն իրենց ապրելակերպին, լինեն առողջ, խնամ- ված և ժպտան: Ժպտա՞ն…— Այո, դա էլ է անհրաժեշտ. գիտական հետազոտություն- ները ցույց են տվել, որ մարզվելու ժամանակ մարդու օր- գանիզմում արտադրվում է մեծ քանակությամբ էնդոր- ֆին հորմոնը, որը արտադրվում է նաև համբուրվելու և շոկոլադ ուտելու ժամանակ: Շոկոլադ ուտելու, գիրա- նալու, հետո լացելու և տխրությունը կրկին շոկոլադի միջոցով սփոփելու փոխարեն կարելի է սպորտով զբաղ- վել ու կրկին լինել երջանիկ:

Ֆիթնես մարզիչ Հովհաննես Ավագյան

Լենա Գևորգյան

Page 28: Հունիս 2014 #6 (27)

Ինչպես երևում է արդեն անվանումից, street workout կարելի է անել աստիճանների, նստարանների, այգու ծառերի վրա ու նույնիսկ լքված շենքերում: Միևնույն ժամանակ շատ քաղաքային իշխանություններ աջակցում են առողջ ապրելակերպի կողմնակից իրենց քաղաքացիներին, ինչի համար ստեղծում են պարապմունքների և մրցույթների

համար հատուկ ձևավորված այգիներ ու տարածքներ:

Մարզավայրեր

Աֆրոամերիկյան վորքաութ90-ականների սկզբին ԱՄՆ-ում հաճախ կարելի էր տեսնել՝ ինչպես են երիտասարդ սևամորթները հավաքվում ու կատարում զանազան հնարքներ այգիների մարզա- ձողերի վրա: Թանկ մարզասրահների համար փող չունեցող այս տղաների օրի- նակը գրավեց շատերին. բաց երկնքի տակ մարզումները ոչ միայն ազատում էին ֆինանսական ծախսերից, այլև շատ ավելի առողջարար էին՝ ի տարբերություն թանկ, խեղդուկ ու փակ մարզասրահների: Քաղաքային իշխանություններն իրենց հերթին ընդառաջ գնացին և որոշեցին նվեր անել վորքաութերներին՝ տեղադրելով այգիներում հատուկ մարզաձողեր: Օրինակ՝ միայն Լոս Անջելեսում այսօր կա 30-ից ավելի վայր փողոցային վորքաութի համար: Դրանք հիմնականում գտնվում են հա- սարակական վայրերում, մի քանիսն էլ հատուկ պրոֆեսիոնալ վորքաութի համար: Բայց Կալիֆոռնիայի ամենահայտնի վորքաութ հրապարակը գտնվում է Մանհե- թեն Բիչ փոքր բնակավայրում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Այստեղ փողոցա- յին սպորտաձևի գեղեցկությունը միահյուսվում է մի կողմից օվկիանոսի, մյուս կողմից՝ քաղաքի տեսարաններին: Այսպիսի միջավայրում մարզվելը ստանում է առանձնահատուկ իմաստ:

«Լուժնիկի» այգի՝ Մոսկվայի վորքաութերների կենտրոնԱյդպիսի վայրերից մեկը դարձավ Մոսկվայի «Լուժնիկի» այգին: Այնտեղ մի մեծ հատված հատկացված է փողոցային ուժային արվեստին: Իշխանությունների այս քայլը մի կողմից հնարավորություն տվեց երիտասարդներին հավաքվել մեկ վայ- րում, ծանոթանալ համախոհների հետ, փորձ փոխանակել ու կազմակերպել վար- պետության դասեր սկսնակների համար: Մյուս կողմից՝ Մոսկվայում հիմա անցկաց- վում են միջազգային մրցաշարեր, գալիս են վորքաութի «դեմքեր» ԱՄՆ-ից ու Եվրո- պայից, ինչը նույնպես նպաստում է քաղաքում առողջ ապրելակերպի զարգացմանը:

2627 Հունիս 2014

ՓՈՂՈՑԱՅԻՆՆԵՐԸ Այնտեղ

Page 29: Հունիս 2014 #6 (27)

Մյունխենի հնարավորություններըՓողոցային վորքաութի այ- գիները ցրված են Գերմա- նիայով մեկ: Ամենամեծերից մեկը Մյունխենում է: Քաղա- քապետարանն արեց այնպես, որ նույնիսկ ամենաքմահաճ վորքաութերն իրեն հարմա- րավետ զգա: Գործիքներն այստեղ այնքան բազմազան են, որ սկսնակները կարող է չիմանան՝ ինչից սկսել: Պրո- ֆեսիոնալ մարմնամարզիկ- ներն էլ, եթե շատ ուզեն, կա- րող են այստեղ պարապել:

Ղազախստան՝ պաշտոնական վորքաութի երկիրՂազախստանը առաջին երկիրն է, որ- տեղ փողոցային վորքաութը ճանաչ- վել է սպորտաձև: Հավանաբար մոտ ապագայում սպորտին կշնորհեն նաև «պրոֆեսիոնալ» կարգավիճակ: Իշխա- նությունները ոչ միայն բացօթյա տա- րածքները ապահովեցին անհրաժեշտ սարքերով, այլև ստեղծեցին հատուկ պայմաններ ձմռանը մարզվելու հա- մար: Փողոցային վորքաութի բոլոր հարցերով զբաղվում է Street Workout-ի ֆեդերացիան:

Լոնդոնի փողոցային ասպետներըՏեղացի վորքաութերները շատ են տարբերվում աշխարհի իրենց մյուս համախոհներից: Նախևառաջ նրանով, որ նախընտրում են սովորական այգիներում և բակերում տեղադրված տուրնիկները: Ասենք, եթե լոնդոնյան փողոցներից մեկում հանդիպեք մի երիտասարդի՝ հորիզոնական դիրքում կախված ծառից, մի՛ զարմացեք: Սակայն իմացեք, որ գործ ունեք պրոֆեսիոնալի հետ: Սկսնակները նախընտ- րում են մինչև «փողոց» դուրս գալը վարժվել ավանդական տարբերակներով, որի համար ևս ստեղծ- ված են բոլոր պայմանները:

Արմեն Մուրադյան

Page 30: Հունիս 2014 #6 (27)

Դերասան Սոս Ջանիբեկյանը պատմում է իր մանկության երազների, Սոս Ջանիբեկյան-ավագի հետ երևանյան ճանապարհորդությունների, մետրոյով ինստիտուտ գնալու, քաղաքի

ճարտարապետության, ինտելիգենցիային փոխարինած գեղցիների և այլնի մասին:

Ճահիճ դարձած ծով

2829 Հունիս 2014

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Page 31: Հունիս 2014 #6 (27)

Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել: Բոլորիս պապաների նման հայրս էլ այդ օրը ուրախությունից գինովցած էր: Նրա հինգերորդ երեխան եմ, մեծ ուրախու- թյուն էր իր համար, դերասաններով հավաքվել էին: Լավ երևանցի, մեր վարպետ Սոս Սարգսյանը ուրախացել էր, որ ինձ իր պատվին էին անվանել:

Վաղ առավոտյան եմ ծնվել, ու երբ մայրս ինձ տեսել է, ասել է՝ «բարի լույս»: Մինչև հիմա այդ խոսքերը ինձ համար մոգական են:

Շատ եմ սիրում մանկությունս, որ անցել է այնտեղ, որտեղ հիմա Հյուսիսային պո- ղոտան է: Իսկ այն ժամանակ դա կինո «Պիոների» հայաթն էր՝ Տերյան 19 հասցեում: Մանկությունս կյանքիս լավագույն երազներից է, որովհետև մեծացել եմ դեմոկրատա- կան ընտանիքում՝ իսկական տղամարդու և իմաստուն կնոջ հովանու ներքո, ովքեր տվել են ինձ ազատություն, ինքնուրույնություն, դրդել են ինձ դեպի բնություն, հայաթ, ֆուտբոլ, քար, ծառեր, վերքեր, արյուն, տնից փախնել... Ու այդ ամենը ես ապրել եմ:

Օպերայի շրջակայքում է անցել կյանքիս լավագույն շրջաններից մեկը՝ հենց այդ տարածքում էինք ֆուտբոլ խաղում, արձաններն էլ մեր գոլերն էին, հեծանիվ ու ռո- լիկ էինք քշում, նվագում էինք, ռոք էինք լսում:

Բակում խնդիր ունեի՝ իմ տարիքի միայն երկու տղա կար ու բակային կռիվների ժամանակ մյուս բակի տղաները միշտ մեզնից շատ էին, դրա համար էլ հիմնակա- նում ծեծ էինք ուտում: Կռիվները բակային կյանքիս անբաժանելի մասն են: Հետո էլ հենց նրանց հետ ընկերացանք: Մեր ձեղնահարկում տուն էի սարքել՝ դա մեր շտաբն էր: Վերևի հարևանը կողպում էր այդ դուռը, բայց մենք գտել էինք մետաղալարով դուռ բացելու տարբերակը: Ընկերներով հավաքվում էինք միասին՝ խուլիգանություն- ներ էինք անում՝ առաջին անգամ միասին ենք փորձել ծխել ու խմել:

Մանկապարտեզում միշտ պաշտպանում էի ինձնից թույլերին, որովհետև մեծ եղ- բայր ունեի, մեջքիս կանգնած էր, ու ես ոչ մեկից չէի վախենում: Մի անգամ մեկին ծեծեցի, մայրս իմացավ, որ մեկ այլ տղայի եմ պաշտպանել ու ասաց՝ «լավ ես արել»: Այդ օրվանից հասկացա, որ բարությունը նույնպես պիտի բռունցք ունենա:

Սարյանի վրա գտնվող Չկալովի դպրոցում եմ սովորել, հետո էլ՝ Ամիրյանի վրա գտնվող թատերական ինստիտուտում: Այդ ժամանակ արդեն վաճառել էինք մեր բնակարանն ու Երրորդ մասում էինք ապրում: Ինստիտուտ էի գալիս մետրոյով: Ամեն օրվա համար սահմանված գումար ունեի՝ խնայում էի, երթուղային չէի նստում, որ սիգարետ առնեմ: Երրորդ մասի փողոցային կյանքը լավ դպրոց եղավ ինձ համար, ցանկացած տղամարդ պետք է անցնի կյանքի ու փողոցի «դպրոցը», որ ամենաիմաստուն ուսուցիչն է: Անկախ տարիքից ու նվաճումներից, էն փողոցի տղա Սոսը միշտ արթուն կմնա իմ մեջ:

Աշխատել սկսել եմ որպես բարմեն The Club-ում՝ 16 տարեկան էի: Հետո սկսեցի ֆիլ- մերում նկարահանվել ու գումար աշխատել: Մի խոսքով՝ ամբողջությամբ ներխու- ժեցի դերասանական կարյերայի մեջ:

Երևանը ոգեշնչում էր ինձ, որովհետև դեռ մի քանի տարի առաջ չէի նկատում բազ- մաթիվ բացասական բաներ: Փոքր ժամանակ Երևանն ինձ համար ավելի գունավոր, ուրախ ու բարի էր: Բայց ուր էլ լինեմ ու ինչ էլ լինի, երբ լսեմ «Երևան» բառը, կհիշեմ տունս, ու երբ խոսեմ Երևանի մասին, կխոսեմ տանս մասին՝ իր լավ ու վատ կողմերով:

20 տարեկանից հետո սկսեցի նկատել մեր քաղաքի թերությունները, երբ Եվրոպա- յով մեծ շրջագայություն ունեցա: Պարզապես հասկացա, թե ինչքան ավելի լավը կա- րող էին լինել մեր Երևանն ու երևանցիները: Եթե օտարացնեմ այս զգացողությունը, այն կդառնա հիասթափություն, բայց այն ինձ հարազատ է, դրա համար էլ ցավ եմ զգում:

Երևանում շատ քիչ են գույները, մարդիկ էլ անգույն են: Ագրեսիվ է դարձել ամեն ինչը՝ մեքենան, կոշիկը, պահվածքը, հայացքը, կորել է երևանյան տաք, բարի ու արևային շունչը: Կենտրոնի մտավորականությունը վաղուց ցրվել է, ինտելիգենցիան շատ քիչ է մնացել, նրանց փոխարինել են գեղացիները: Խնդրում եմ չխառնել գյուղացու հետ, որովհետև Լոռվա դսեղ գյուղում ծնված Հովհաննես Թումանյանը՝ պաշտելի է: Գեղացին՝ ցուցամոլ է, տպավորություն թողնելու և ինքնահաստատվելու խնդիր ունի, անգրագետ

է ու չի քարոզում բարություն, դժգոհ է սեփական կյանքից: Նրանք բերեցին իրենց կա- նոններն ու մթնոլորտ ստեղծեցին քաղաքում՝ սա միակ պատճառն է, որ կարող է ստի- պել ինձ ձեռքերս վայր դնել, հեռանալ իմ սիրելի Երևանից ու ասել, որ հանձնվեցի:

Այդքան խոսում ենք ցեղասպանության, անարդարության, թշնամու դաժանության մասին, բայց հաճախ հանդիպում եմ, երբ հայը հայի հետ է նման կերպ վարվում, էլ չեմ խոսում սեփական քաղաքն ավերելու մասին:

Երևանցին հայի տեսակ է, ոչ թե ծննդավայր: Երևանցին խոր, զարգացած, ինտելի- գենտ, իր քաղաքը սիրող քաղաքացի է: Շատ լավ եմ հիշում մանկությունս, հորս ու մորս աչքերով էի տեսնում Երևանը՝ պետությունը մեծ տեղ էր տալիս մշակույթին ու ինտելիգենցիային, այսօր դա չկա: Արվեստը բուժում է մարդու հոգին, աշխարհայաց- քը, ուղեղը, իսկ այսօր չես հասկանում ինչին են տեղ տալիս:

Երևանը ծով է, որ դարձել է ճահիճ, բայց ես գտել եմ իմ կղզիները, որտեղ արև է ու կանաչ, որտեղ ընտանիքս ու ընկերներս են, որտեղ կարելի է լիաթոք շնչել ու բարի լինել: Երևանը իմ տունն է, որը վարձով են վերցրել անհայտ ժամանակով ու գումար էլ չեն վճարում վարձակալության դիմաց, փոխարենն էլ՝ իրենք են քեզնից վերցնում:

Ֆենոմենալ է՝ ուր էլ գնում եմ, ուզում եմ Երևան վերադառնալ, ոչ թե նրա համար, որ այստեղ հարմար է, ապահով է, հեշտ է, առավելություններ ունեմ, սա իմ տունն է, իսկ մարդը միշտ ուզում է տուն վերադառնալ: Բայց չեմ ուզում ապրել «տանը» ու վատ զգալ ինձ այստեղ: Երևանը իմ տունն է, աշխարհը՝ իմ քաղաքը: Չեմ ուզում չա- փազանց հայրենասերի տպավորություն թողնել, բայց հայրենասիրությունը միայն խոսքեր չեն: Դա մի գաղափար է, որը դու պարզապես զգում ես:

Հայրիկիս հետ երևանյան ճամփորդություններ ունեինք: Հեծանիվով գնում էինք Նա- բերեժնի, մտնում էինք Բձեքի գյոլ, Քսան կոպեկանոցում լողանում էինք ու այդ ողջ ըն- թացքում հայրս ինձ սովորեցնում էր՝ տղամարդը պիտի պարտադիր լողալ իմանա, շախմատ խաղալ սովորի, ծառ տնկի ու կանանց հարցում ուշադիր լինի: Հորս հետ ընկերներ էինք, որ հաճախ հանդիպում էինք Երևանում:

Պապս ամենամեծ հնարավորություններն ունենալով չի գնացել Երևանից, ծնողներս ամենադժվար տարիներին մնացել են քաղաքում, ես ապրել եմ մութ ու ցուրտ տարի- ներին ու հիմա, ինչպես ամեն քաղաքացի, պատասխանատու եմ այս քաղաքի համար:

Երևանը, ցավոք սրտի, այլևս այն գեղեցկությունը չունի: Հյուսիսային պողոտայի ջնջած «Էրևանյան» ճարտարապետության մեջ շունչ չեմ տեսնում, մի տեսակ մեռյալ է շենքերի տեսքը: Կասկադը, հավանաբար, միակ վայրն է, որտեղ երիտասարդները կարող են գնալ, երաժշտություն լսել, նվագել, ուրախանալ, գինի խմել, բայց այնտեղ էլ են արգելքներ դնում: Մի անգամ որոշեցի օրս Կասկադից սկսել, ընկերներիս հետ արևա- ծագ դիմավորել, նստեցի քարերի վրա ու ոտքս էլ ծալեցի: Ինձ մոտեցավ անվտանգու- թյան աշխատակիցներից մեկն ու խնդրեց՝ ոտքս իջեցնեմ: Ինչու՞, ես քարի վրա եմ նստել: Եվրոպական ցանկացած քաղաքում երիտասարդները նստում են թանգարանների, եկեղեցիների աստիճաններին, գինի են խմում, երաժշտություն են լսում, համբուրվում են, հեծանիվ են քշում, երեխաները խաղում են: Կասկադը կարծես լինի թանգարան ոչ թե այգի կամ ժամանցի վայր, բայց այլընտրանք չունեմ, միևնույն է, գնում եմ: Երևի պատճառը մեր՝ հայերիս մեջ է, սիրում ենք սիրուն բաները ջարդել, փչացնել, քանդել:

Սարյանի այգին մեր քաղաքի ամենաարտիստիկ վայրն է ինձ համար: Շատ եմ սի- րում այս վայրը, որ պահպանել է իր հոտն ու ոգին: Իսկ ամենա ոչ արտիստիկ վայրը Հանրապետության հրապարակն է:

Երևանում պետք է հասարակաց տուն կառուցել, որ մեր հայ տղամարդիկ, վերջապես, գնան այնտեղ ու մի քիչ գոնե հանգստանան, փոխարենը կռիվ չանեն, չջարդեն շուրջը ամեն ինչ, այլ վերջում հանգիստ գնան տուն: Կուզենայի ամեն քայլափոխի համբուրվող զույգեր տեսնել, ուրախ ու պոզիտիվ մարդկանց հանդիպել, կուզենայի պրծնեինք մուղամներից ու լավ երաժշտություն լսող, երգող ու նվագող մարդիկ տեսնեի, կուզենայի վառ գունավորել մեր քաղաքը:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

Page 32: Հունիս 2014 #6 (27)

Մայրաքաղաքի միակ գեղարվեստական ապակեգործ վարպետ Հովհաննեսը պատմում է այն մասին, թե ինչու է հիմնականում փոքր ծաղիկներ պատրաստում, ինչին են պետք

օծանելիքի դատարկ ամանները և ինչ վտանգներ է պարունակում այս արհեստը:

Փխրուն անմոռուկներ

Ժ ամանակին, անցյալ կյանքում, Հայաստա- նում կարելի էր ստանալ ուսում «ապակու գեղարվեստական մշակում» ուղղությամբ: Ես էլ դրանից երկու տարի սովորեցի գե- ղարվեստական ուսումնարանում: Մտա-

ծում էի հետո ինստիտուտ ընդունվելու մասին, բայց գցեցի բռնեցի, որ խելքիս բանը չի, կարևորը, որ մի ար- հեստ արդեն սովորել եմ ու անցա ապակու հետ աշ- խատելուն: Առաջին աշխատանքս երկֆիգուրանոց կոմպոզիցիա էր՝ շնիկ ու իշուկ: Կոչվում էր «Գաղափա- րակիցները»: 71 թվից «Նաիրիտում» սկսեցի աշխատել որպես ապա- կեգործ, իսկ մի քանի տարի հետո սկսեցի ծաղիկներ սարքել՝ սկզբում հավեսի համար, իսկ հետո հասկացա, որ պահանջարկ կա ու սկսեցի ծախել: Չգիտեմ ինչի

հետ ա կապված, բայց հիմա Երևանում ինձանից բա- ցի սրանով լուրջ զբաղվով վարպետ չկա, ինչ էլ որ ծա- խում են՝ դրսից ա բերած:

Վտանգների մասինԳիտես՝ սիրուն, գունավոր աշխատանք ա՞: Ոչ, լավ էլ վտանգավոր ա: Որովհետև էս գործիքս բնական գազով ա աշխատում: Եթե տեսնես վազում եմ, դու էլ վազի: Մեկ-մեկ դպրոցներից երեխեք են բերում, որպես քի- միայի դասի բաժին էս գործի հետ ծանոթանալու: Իրանց էլ եմ նույն բանը ասում, հետո գործի մի մասը պետք ա լինում կանգնած անել՝ տեղիցս վեր եմ կանում, վա- խեցած վեր են թռնում: Ասում եմ՝ չէ, հիմա դեռ ժամա- նակը չի: Բայց էսքան ժամանակ ոչ մի լուրջ դեպք չի եղել: Բայց դե միշտ պետք ա աչալուրջ լինես:

Օծանելիքի երկրորդ կյանքը«Շանել հինգի» մնացորդները տեսնում ե՞ս՝ կտրած գլխիկով: Կտրում եմ, որ մշակեմ, մաքրեմ, դարձնեմ ծաղկաման, մեջն էլ դնեմ ապակե ծաղիկ: Բարեբախ- տաբար, դեֆիցիտ չունեմ՝ ինչքան ծանոթ, բարեկամ, հարս, քենի, խնամի ունեմ, բոլորը բերում հանձնում են օգտագործված օծանելիքի ամանները: Էնպես որ, եթե հակարծ տանը ունենաս հարմար աման՝ հանկարծ չգցես, բեր ինձ:

Նեզաբուդկա Համարյա սաղ կյանքս ծաղիկ ու ծաղկաման եմ պատ- րաստել: Էսպես էի մտածում՝ ապակուց նվերներ պիտի որ տղաները նվիրեն աղջիկներին, իսկ տղաները աղջիկ- ներին առաջին հերթին ի՞նչ են նվիրում՝ ծաղիկ: Բայց մեկ-մեկ տաղավարիս մոտ ինչ-որ աղջիկներ են մոտե-

3031 Հունիս 2014

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Page 33: Հունիս 2014 #6 (27)

ՍԿԶԲՈւՄ ՀԱՎԵՍԻ ՀԱՄԱՐ ԷԻ ՍԱՐՔՈւՄ, ՀԵՏՈ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ: ՀԻՄԱ ԵՐԵՎԱՆՈւՄ ԻՆձԱՆԻՑ ԲԱՑԻ ՍՐԱՆՈՎ ԼՈւՐՋ ԶԲԱՂՎՈՎ ՎԱՐ- ՊԵՏ ՉԿԱ, ԻՆՉ ԷԼ ՈՐ ԾԱԽՈւՄ ԵՆ՝ ԴՐՍԻՑ Ա ԲԵՐԱԾ

նում, ծաղիկը վերցնում են ու հարցնում են՝ «էս ինչ ա՞»: Ամեն անգամ խառնվում եմ, չգիտեմ ինչ պատասխանեմ: Միշտ մտածում էի, որ ռամաշկաներ եմ սարքում, բայց էս վերջերս մի ռուս կին տուրիստ եկավ, նայեց, խոսա- ցինք, ասեց՝ «էս ի՞նչ ռամաշկա, նեզաբուդկայ ա»: Ես էլ երգեցի՝ «Նա տոմ բերեգու նեզաբուդկի ցվետո՜ւտ»: Զար- մացավ, որ գիտեի էդ երգը:

Չթափվող կոնյակ, արաղ ու կախարդական բաժակՄեկ-մեկ ինչ-որ մարդիկ են գալիս ու ասում են՝ «կա- րա՞ք էս ծաղիկներից սարքեք, բայց մեծ, լավ մեծ»: Իսկ ես, ճիշտն ասած, չեմ սիրում մեծ ծաղիկ սարքել ու որ- պես պատճառ ասում եմ, թե մենակ հարսիս համար եմ անում:

Մեկ-մեկ էլ ծաղկից բացի ինչ-որ ուրիշ բան են պատվի- րում: Պատվերն ընդունում եմ, բայց երբեք չեմ ասում, թե հաստատ երբ պատրաստ կլինի, որովհետև դրա համար մուսա, տրամադրություն ա պետք հատուկ: Հենց հիմա էդպիսի մի յուրահատուկ բան եմ սարքում: Նայի, կոնյակի բաժակը տեսնում ե՞ս: Մեջը կոնյակ ա լցրած, չէ՞: Դե հիմա շուռ տուր: Տեսա՞ր, չի թափվում մե- ջի կոնյակը, գնում-գալիս ա, բայց մեջն ա մնում: Որով- հետև պատերի մեջ ա լցրած: Առաջ գունավոր ջուր էի լցնում, հետո ձմեռը Վերնիսաժում նկատեցի, որ ջուրը սառում ա ու կարող ա տրաքի, դրա համար սկսեցի իսկական կոնյակ լցնել: Մի անգամ էլ ֆոկուսնիկի համար բաժակ եմ սարքել: Ներքևի մասում տրուբկա էր, գնում էր մինչև ձեռքի տակ, որտեղ հոգնա էր դրած: ձեռքը որ իջացնում էր՝

բաժակը լցվում էր: Մեկ-մեկ էլ պատահում ա՝ սամա- գոնի ապարատ եմ սարքում՝ մարդ կա հավես ունի գործից հետո տուն գա, սեփական քաշած արաղից մի բաժակ խմի՝ նոր քնի:

Չտարածված գիտելիքներՄեծ հաճույքով աշակերտ կպահեի, կսովորացնեի, բայց պիտի նորմալ տեղ, պայմաններ ունենամ դրա համար, իսկ էդ զոռ ա: Էսքան ժամանակ ընդամենը երկու աշա- կերտ եմ ունեցել, երկուսի անունն էլ Աշոտ: Մեկը արդեն ահագին ժամանակ ա՝ Ամերիկայում ա ապրում, վեր- ջերս եկել էր՝ թոշակի հարցերը դասավորելու ու նորից գնար: Մյուսն էլ մահացել ա: Մի խոսքով, չստացվեց գիտելիքներս տարածել: Բայց ես դեռ ստեղ եմ, աշխա- տում եմ, ծաղիկներ եմ սարքում...

Բիայնա Մահարի

Page 34: Հունիս 2014 #6 (27)

Ամեն տարի մայիսյան մի օր տասնյակ հազարավոր երևանցիներ՝ աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների բնակիչների պես, մինչև ուշ գիշեր անցկացնում են

թանգարաններում: Վերջիններիս աշխատողների համար էլ դա տարվա, հավանաբար, ամենածանրաբեռնված օրն է: Այս տարի այս միջազգային միջոցառման հաջորդ

օրը մենք այցելեցինք մի քանի թանգարաններ, որպեսզի խոսենք այնտեղ աշխատող պահակների հետ սովորական, անմարդաշատ գիշերների մասին:

Բարի գիշեր

ԳևուշԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանԱրդեն 15 տարի կլինի, ինչ էստեղ պա- հակ եմ աշխատում: Բայց մենք պահակ չենք արդեն, հիմա մեզ նոր օրենքով «հրաձիգ» են ասում: Ասում են՝ շուտով պիտի զենք ու համազգեստ էլ տան: Գիշերները հանգիստ են անցնում: Երկու տուն այն կողմ զոքանչս է ապրում, էնպես որ թաղում բոլորը ինձ գիտեն: Թանգարանում ամենաշատը այգին եմ սիրում: Համ շատ սիրուն ա, համ օդը՝

մաքուր... Ափսոս՝ էս տարի ձյան պատ- ճառով ամբողջ բերքն ու ծաղիկները փչացան: Անցյալ տարի էնքան բալ կար՝ աշխատողները վեդրոներով տուն էին տանում, իսկ էս տարի նույնիսկ յասա- մանը չծաղկեց...Էնքա՜ն լավ ա ստեղ գիշերը մենակ, մտա- ծում ես հանգիստ, երբ ուզում ես հաց ես ուտում, երբ ուզում ես հեռուստացույց նայում: Դու ես քո գլխի ու օրվա տերը… Ավելի շուտ՝ գիշերվա, ոչ թե օրվա:

3233 Հունիս 2014

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Page 35: Հունիս 2014 #6 (27)

ՍերգեյԺամանակակից արվեստի թանգարանԱրդեն տասը տարի է էստեղ եմ աշ- խատում: Մեր տեղը մի քիչ խուլ ա, անընդհատ կռիվներ ա լինում, ամեն անգամ վախենում ենք, որ ապակի կջարդեն, բան.. Հետո վե- րևից բնակիչները անընդհատ ջրում են, դրա համար գիշերը անընդհատ գնում-գալիս ենք, որ հանկարծ եթե էլի ջրեն՝ հասցնենք նկարները պաշտպանել: Սկզբից էր ինձ շատ հետաքրքիր, ման էի գալիս, նկարներն էի նայում: Հիմա էնքան եմ տեսել, որ արդեն բոլորը գիտեմ: Հակոբ Հակոբյանի նկարներն եմ շատ սիրում, Մինա- սինը, Էլիբեկյանինը:

ՍերգեյՀովհաննես Թումանյանի տուն-թանգարանԷստեղ աշխատում եմ 1981 թվակա- նից: 1985-ին դուրս եկա, բայց 93-ին նորից կանչեցին: 80-ականներին դեռ Թումանյանի աղջիկը ընտանիքով էստեղ էր ապրում, այ աայ այս երկու սենյակներում, որոնք այցելուների համար փակ էին: Միշտ ժամը 7-ին թեյ խմելու էին կանչում: Շատ հե- տաքրքիր մարդիկ էին իրենց մոտ հյուր գալիս՝ արվեստագետներ, ճար- տարապետներ, նկարիչներ... Իրանք խոսում էին, ես էլ սուս-փուս նստում լսում էի: Ասում էին` «առանց քեզ ի՞նչ Նոր տարի», ու Նոր տարին միշտ միասին էինք դիմավորում: Բայց, ճիշտն ասած, այսքան տարի էստեղ աշխատում եմ, էքսպոնատ- ներին նորմալ ծանոթ էլ չեմ: Թան- գարանում ամենաշատը իմ սենյակն եմ սիրում: Իրենից լավը չկա:

Page 36: Հունիս 2014 #6 (27)

Բաբկեն Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանՔանի տարի ա՝ էստեղ եմ աշխա- տում արդեն, բայց չէի ասի, որ հե- տաքրքիր գործ ա: Մենակության մեջ ամբողջ գիշեր, գոնե ընկերդ հետդ լիներ... Թանգարանի նմուշ- ներից էլ հատուկ սիրելին չունեմ, մի տեսակ չեմ հասկանում ես Փա- րաջանովի գործերը...Թվում ա թե էստեղ գիշերը լավ վա- խենալու պիտի լինի ու իրոք, սկզբից էնքան տարբեր ձայներ էին գալիս գիշերները՝ գմփոց, դմփոց, ջրի կաթկթոց... Մտածում էի՝ «էս ո՞վ ա, էս ի՞նչ են անում»: Հետո քիչ-քիչ սովորեցի, սկսեցի հասկանալ որը որտեղից ա, ու վախը անցավ: Մնա- ցածում գիշերները հիմնականում հանգիստ ա: Զույգեր են շատ գա- լիս էս մեր դիմացի փոքր փողոց, ամառները դառնում ա սիրո փողոց: Հեսա տաքերը կընկնի, էլի կգան կլցվեն: Այգի էլ ունենք ներսում: Ափսոս մենակ, որ էս տարի մեր ծիրանը բերք չի տա: Շատ համով ծիրան ա: Բալը կտա, բայց ծիրանը հաստատ չէ...

ՄարտինԵրկրաբանական թանգարան1981 թվականից երկրաբանական ինստիտուտում եմ աշխատել, մի քանի տարի առաջ էլ տեղափոխվե- ցի էստեղ: Գիշերները հանգիստ ա, թանգարանն էլ շատ հետաքրքիր ա՝ էնպիսի սիրուն քարեր ունե՜նք, նույնիսկ երկնաքար: Դե մամոնտի մասին էլ չեմ խոսում: Մամոնտի ձագ է ավելի շուտ, լենինականցի է, Գյումրիում են գտել: Ասում են 4-5 տարեկան էր:

3435 Հունիս 2014

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Page 37: Հունիս 2014 #6 (27)

ԱդմինիստրացիաԵրվանդ Քոչարի թանգարան1998 թվականից այլևս պահակ չու- նենք: Գնացել ենք նոր տեխնոլոգի- աների հետևից, և գիշերը թանգա- րանը մնում է միայնակ՝ անվտան- գության համակարգի հետ միասին

Բիայնա Մահարի

Page 38: Հունիս 2014 #6 (27)

2013-ի ձմռանը յոթ Թումո անդամներ հավաքվեցին ու սովորեցին փողոցային լուսանկարչություն՝ դասընթացի ղեկավար ու նախկին Թումո ուսանող Լիլիթ

Թովմասյանի հետ: Նրանք ծանոթացան աշխարհի տարբեր ծայրերի փողոցային լուսանկարիչների աշխատանքների հետ, վերլուծեցին դրանք, ինչից հետո անցկացրին

երկու ամիս՝ հավաքելով ամենօրյա՝ տնից Թումո և դպրոց տանող ճանապարհների որոշիչ պահերը, որի արդյունքում ծնվեց Router նախագիծը:

Ուր են տանում ճանապարհները

3637 Հունիս 2014

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ֆոտոպատմություն

Page 39: Հունիս 2014 #6 (27)

Ալեքսանդր ՀովհաննիսյանԷն, ինչ փորձել ու հուսով եմ՝ հաջողել եմ անել էս ֆո- տոշարքի միջոցով, իրականության մեջ սուզվելն էր ու ամեն ինչ ներկայացնելը՝ բաժանելով, մասնատելով էնպես, որ դիտողը պատկերը տեսնի որպես ձևեր ու մարմիններ ու ոչ թե՝ առանձին օբյեկտներ:

Լիլիթ ԹովմասյանԵրբ մի բանով կիսվում ես, դրա տերն ես դառնում: Որ- պես նախագծի առաջնորդ թումոցիների հետ փողոցա- յին լուսանկարչության հանդեպ ունեցած սերս կիսելը ինձ օգնեց ավելի լավ հասկանալ ժանրը: Իմ դերը միա- ժամանակ և՛ որպես մասնակից, և՛ որպես խմբագիր, ստի- պեց ինձ սեփական նկարներիս օտար աչքով նայել և բացահայտել փողոցային լուսանկարչությունը՝ ինչպես մենք թիմով բացահայտում էինք Երևանի փողոցները:

Page 40: Հունիս 2014 #6 (27)

Արեգ Ամիրխանյանձմռանը նկարելը ահագին դժվար էր: Ամեն ինչ մոխրագույն էր, մարդիկ մշտապես վազքի մեջ էին: Բացի դրանից, այնքան ցուրտ էր, որ հազիվ էի ֆոտոխցիկի կարգավորումները փոխում: Հա- ճախ ուղղակի չխկացնում ու անցնում էի առաջ: Բայց հետո դանդաղում էի, մոռանում եղանակի մասին և նկարում ամեն ինչ՝ ինչպես կա:

Անի ՍարգսյանԻնձ համար փողոցային լուսանկարչությունը առօրյա կյանքից պահեր գողանալու նման մի բան է: Պահեր, որոնք լուսանկարելու պահից արդեն նախկինում են: Ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում արված լուսանկա- րը կարող է մի ամբողջ պատմություն պատմել, որը արդեն միշտ քոնը կլինի:

Անուշ ԱբյանԷս ժանրը ինձ հեշտ չտրվեց: Խնդիրը ամեն ինչ իսկա- կանի պես ցույց տալն էր, պահը, մթնոլորտը բռնելը՝ առանց ավելորդ հավելումների: Եվ մի կարևոր բար- դություն էլ նկատեցի՝ երբեք չես կարող իմանալ՝ ինչ- պես մարդիկ կարձագանքեն, երբ լուսանկարում ես նրանց փողոցում:

3839 Հունիս 2014

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պատմություն

Page 41: Հունիս 2014 #6 (27)

Տիգրան ՎասիլյանՆախագծի ընթացքում անցած ճանապարհս շատ տար- բեր է: Սկսելով տնիցս՝ արվարձաններից, այն հասնում էր մինչև Թումո ու քաղաքի կենտրոն: Տեղանքի հետ պատկերներն էլ էին փոխվում: Պատկերն անընդհատ փոխվում էր՝ առևտրականներով լի տեղի շուկաներից ու հնացած սովետական հուշարձաններից մինչև պա- կաս աշխույժ, բայց քաղաքային կենտրոն:

Նարեկ ԲաբիյանՇատ ցուրտ էր: Մատներս սառում էին, ու ես հազիվ էի դրանք շարժում: Էն պահը, երբ մի քանի ֆոտո անելուց հետո ձեռքերս գրպանս էի դնում, կյանքումս զգացած ամենալավ փոքր հաճույքներից էր: Իսկ երբ վերջապես կարողանում էի խուսափել ցրտի մասին մտքերից, սկսում էի հետևել…

Լևոն ԵպիսկոպոսյանՍկզբում մոտս ոչինչ չէր ստացվում: Թվում էր, թե ան- հնար է այնպես անել, որ կադրերը լինեն և՛ բնական, և՛ սի- րուն: Հետո բացահայտեցի փողոցային նշանները և հաս- կացա՝ ինչպես են դրանք ազդում քաղաքի տեսքի վրա:

Լիլիթ Թովմասյան

Page 42: Հունիս 2014 #6 (27)

Սև կատակերգություն ժանրի ֆիլմի սյուժեին հարիր պատմություն հին Երևանից՝ հարբեցող պահակի ու լոտո խաղացող դիակների մասնակցությամբ:

Անդրշիրիմյան խաղեր

Այս պատմությունը շատ լավ հայտնի է եղել երևանցիներին, բայց յու- րաքանչյուրն այն իր մեկնաբանությամբ է պատմել: Տարիների ըն- թացքում այն նոր մանրամասներով էր օժտվում, ավելանում էին կեր- պարները, դեպքերը՝ վերադասավորվում... Պատմողներն ըմբոշխնում էին զավեշտը, ունկնդրողները՝ սարսափում մղձավանջով լի այդ իրա-

դարձություններից ու ըստ հնարավորության փորձում շրջանցել այն շենքը, որտեղ դրանք տեղի էին ունեցել: Բայց քչերը գիտեին, թե ինչ էր իրականում կատարվում դիահերձարանի պատերի ներսում: Ինձ այդ պատմությունը պատմել է հորաքույրս՝ քաղաքում հայտնի բժիշկ-գինեկոլոգ Նեկտար Հայրապետյանը: 1930-ական թվականներին, երբ ուսանող էր, նրան բախտ է վիճակվել այդ իրադարձությունների անմիջական վկան դառնալ: Հորաքույրս շատ լավ մասնագետ էր և ոչ պակաս հիանալի պատմիչ: Նա իր մայր բուհի՝ Երևա- նի բժշկական համալսարանի մասին հետաքրքիր շատ բաներ է պատմել, բայց այս մեկը ես առանձնահատուկ էի սիրում: Միգուցե, որովհետև այն ժամանակ ինձ՝ դեռևս պատանուս, հմայում էր թրիլլերի սյուժեն: 1922 թվականին Էրիվանում բացվեց Բժշկական համալսարանը: Վերջինիս դիահեր- ձարանը հսկելու համար պահակ ընդունեցին աշխատանքի՝ տարեց մի մարդու, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սանիտար էր աշխատել ռուսական բանակի հիվանդանոցում: Իր գործը նա լավ գիտեր, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարում էր, գանգատվելու առիթ չէր տալիս: Բացի մի բանից. խմիչքի համար խելքն իրենը չէր: Դեպքեր էին լինում, երբ աշխատանքի էր գալիս ոչ սթափ վիճակում կամ էլ իր աշխատավայրում՝ պահա- կակետում էր կոնծում. սպիրտի պակաս դիահերձարանում չկար: Այդ մանր զան- ցանքները համալսարանի ղեկավարությունը փորձում էր անտեսել, մինչև որ մի անգամ նրա մեղքով դիահերձարանում հրդեհ բռնկվեց: Այդ ժամանակ էլ նրան ազա- տեցին աշխատանքից: Թափուր աշխատատեղի թեկնածուին երկար էին փնտրում, բայց բոլոր ջանքերն ապարդյուն էին. ոչ ոք չէր ուզում հսկել հանգուցյալներին, և նախկին սանիտարը շարունակում էր կատարել պահակի գործառույթները: Վերջապես պետքական մարդ գտնվեց՝ Բժշկական համալսարանի երկրորդ կուրսի մի ուսանող: Տղան Էրիվան էր եկել Աշտարակից, սենյակ էր վարձում, կրթաթոշակն ապրուստին չէր հերիքում, դրա համար էլ որոշել էր կողքից գումար վաստակել այդ կերպ: Համալսարանի ղեկավարությունը թեթևացած շունչ քաշեց, երիտասարդը զբաղեցրեց իր տեղը պահակակետում, իսկ առավոտյան՝ առաջին իսկ հերթապա-

հությունից հետո… ռեկտորատ ներկայացավ ու կակազելով ասաց, թե այլևս աշխա- տանքի չի գնա: Իր հրաժարականն ուսանողը բացատրեց նրանով, որ գիշերը դիա- հերձարանում սարսափելի բաներ են կատարվում: Ճիշտ կեսգիշերին մեռյալները նստում են մեծ սեղանի շուրջ ու սկսում են լոտո խաղալ: Նրանցից մեկը բարձրա- ձայն հայտարարում է թվերը, մնացածները խնամքով դասավորում են իրենց խա- ղանիշերը քարտերի վրա: Լսելով գիշերային սարսափների մասին պատմությունը՝ ոմանք եզրակացրեցին, որ հանգուցյալների հարևանությունից պատանու մոտ ուժեղ սթրես է առաջացել, մինչդեռ մյուսները որոշեցին, որ նա չափազանց բուռն երևակայություն ունի: Հաջորդ գիշեր դիահերձարանը հսկելու ուղարկեցին երկու բարձրկուրսեցիների: Առավոտյան նրանք բառ առ բառ կրկնեցին իրենց նախորդի պատմությունը՝ կես- գիշեր, մեռյալներ, մեծ սեղան, թվերն արտասանող ձայն… Երրորդ օրը պահակու- թյուն անելու պատրաստակամություն հայտնեց դասախոսներից մեկը: Հազիվ դի- մանալով մինչ լուսաբաց՝ նա գործընկերներին հայտարարեց, որ ուսանողները ոչինչ չեն չափազանցրել: Համալսարանի ղեկավարությունը ստիպված եղավ դիմել իրավապահ մարմիննե- րին: Ինչեր ասես, որ չէին տեսել ոստիկանները, բայց այդ գիշերը նրանք դեռ երկար հիշեցին: Ուղիղ կեսգիշերին հսկայական սեղանի շուրջ հավաքվեց անդրշիրիմյան լոտոյի երկրպագուների ջերմ ընկերությունը: Նրանցից մեկը բարձրաձայն ասում էր թվերը՝ 11 — «թմբուկի փայտիկներ», 69 — «դես ու դեն», 22 — «բադիկներ» և այդպես շարունակ: Իրավապահները, մեղմ ասած, շոկ ապրեցին: Ժամանակ պահանջվեց, նախքան նրանցից մեկը սիրտ արեց ու մոտեցավ սեղանին: Կարճատև դադարից հետո բարձր ծիծաղ լսվեց… Ոստիկանական ստուգումը պարզեց հետևյալը. նախկին պահակը, չցանկանալով կորցնել իր աշխատատեղը, պատճենել էր բանալիներն ու գիշերը դիահերձարան էր խուժում՝ կամաց, որպեսզի ոչ ոք չնկատի: Մեռյալներին նախօրոք նստեցնում էր սեղանի շուրջ՝ մեջքով հենելով պատին, յուրաքանչյուրի դիմաց լոտո խաղալու քարտեր էր շարում, իսկ ինքը, թաքնվելով պահարանի հետևում, բարձրաձայնում էր թվերը: Հետաքննության ժամանակ նա խոստովանեց, որ այդպիսով ուզում էր վախեցնել նրանց, ովքեր փորձում էին զբաղեցնել իր պաշտոնը: Արդյոք պահակին ենթարկեցի՞ն պատասխանատվության, թե ոչ, արդեն ոչ ոք չի հիշում: Բայց հորա- քույրս հաստատ գիտեր, որ ուսանողին անդրշիրիմյան խաղն այն աստիճան էր վա- խեցրել, որ նա լքեց համալսարանն ու վերադարձավ իր հարազատ Աշտարակ:

Հենրիխ ՀայրապետյանՎահրամ Մուրադյան

Հունիս 20144041

ՔԱՂԱՔ պատմություն

Page 43: Հունիս 2014 #6 (27)

Ավարտվեց «Ереван» ամսագրին նվիրված ֆոտոմրցույթը: Այն տևեց երկու ամիս: Ֆեյսբուքի օգտատերերի քվեների շնորհիվ առաջին մրցանակը շնորհվեց Արևիկ Հովհաննիսյանին,

իսկ «ԵՐԵՎԱՆի» խմբագրությունն ընտրեց երկրորդ մրցանակակրին ու ևս 9 շատ լավ լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք հաղթողների կողքին: Երկու գլխավոր մրցանակակիրներին էլ, իհարկե, հանձնվեցին խոստացված iPad Air պլանշետները:

Իմ «Ереван»

Լայքերի քանակով առաջին տեղ՝ Արևիկ Հովհաննիսյան Խմբագրության վարկածով հաղթող՝ Նիկոլայ Ավակով

Հայկ ՕհանյանԱնժելիկա ԿարապետյանԱստղիկ Շահինյան

Նոնա Թարվերդյան Մանե Ներսիսյան Էմմա Քաշմանյան

Անաստասիա ԳրիգորյանԱննա ՂասաբյանԱննա Ստեփանյան

Page 44: Հունիս 2014 #6 (27)

Դեռևս նախքան մայրաքաղաք հռչակվելն ու դրանից հետո Երևանը բազմիցս հայ արվեստագետների ստեղծագործության խնդրո առարկան է դարձել: Բայց ամենից շատ երևանյան պատկերները հանդիպում են 20-րդ դարի արվեստում ու շարունակություն

ստանում 21-րդում: Թե ինչու են արվեստագետներն անդրադառնում Երևանի պատկերմանը, ինչն են հատկապես ձգտում վավերացնել և ինչ արժեք ունեն այսօր այդ աշխատանքները,

մեկնաբանում են մասնագետները:

Քաղաքային պատկերներ

4243 Հունիս 2014

ՔԱՂԱՔ Արվեստ

Page 45: Հունիս 2014 #6 (27)

Շուշանիկ ԶոհրաբյանԱրվեստաբան, Երևանի պետական համալսարանի արվեստաբանության բաժնի դասախոսԵրևան քաղաքին նվիրված պատկերումներ տեսնում ենք մասնավորապես 20-րդ դարի սկզբին, հատկապես Հայաստանի խորհրդայնացումից հետո: Այդ տարինե- րին էր, որ Երևանն ինքնատիպ քաղաք դարձավ շնոր- հիվ Ալեքսանդր Թամանյանի: 1920-ական թվականնե- րին Երևանում արդեն ստեղծագործական գործունեու- թյուն էին ծավալում նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Սեդրակ Առաքելյանը, քանդակագործ- ներ Ա. Սարգսյանը և Սուրեն Ստեփանյանը, գրաֆիկ Միքայել Արուտչյանը, ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանը, Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյա- նը, Գևորգ Քոչարը: Երևան քաղաքի պատկերումներ տեսնում ենք Սեդրակ Առաքելյանի, Մարտիրոս Սար- յանի, ինչպես նաև Տաճատ Խաչվանքյանի, Հակոբ Կո- ջոյանի, Վահրամ Գայֆեջյանի և այլոց արվեստում: Դրանք նոր Երևանը, նրա շրջակայքը ներկայացնող բնանկար և թեմատիկ աշխատանքներ են:

Արմեն ԵսայանցԱրվեստաբան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի համադրող-օգնական2012-ի հոկտեմբերին Գաֆէսճեան արվեստի կենտրո- նում բացել էինք «Երևան. հայացք ապագայից» խորա- գրով ցուցահանդես: Ժամանակակից Երևանի լուսա- նկարների կողքին 20-րդ դարի մինչև 50-ական թվա- կանների գեղանկարչական ու գրաֆիկական աշխա- տանքներ էինք ներկայացրել: Դրանցում պարզ երևում է, թե ինչպես է գյուղական ավանը մի քանի տասնա- մյակում քաղաքին բնորոշ ուրվագծեր ստանում: Այդ տարիներին գեղանկարչության մեջ Երևանը ներկա- յացնում էին համայնապատկերներով, տարվա տար- բեր եղանակներին քաղաքի բնապատկերներով, փաս- տավավերագրական որոշակի տեսարաններով, որոնք ընդգծում էին յուրահատուկ երևանյան կոլորիտը: Ընդ որում՝ գրաֆիկական աշխատանքներում շատ են հան- դիպում մայրաքաղաքի այցեքարտ դարձած շենքերն ու տեսարժան վայրերը, բայց այլ միջավայրում, որը երբեմն օտար է ժամանակակից երևանցու աչքին:

Աղաջանյանի ու Սարյանի ստեղծագործության շնորհիվ Արարատ լեռը սկսում է Երևանի բնանկարի անբաժան մասը դառնալ և դեռ երկար պետք է արմատավորվեր որպես Երևանի խորհրդանիշ: Հետագայում արվեստա- նոցների ձևավորումը հանգեցրեց «ներքին բակ» հաս- կացողությանը, որը նաև ներքին հոգեկան տարածքի գաղափարի հետ էր կապված և թեմատիկ առումով այսօր ևս հաճախ է կիրառվում: Նոր Երևանի ու կորուսյալ Երևանի փնտրտուքը մինչ օրս արդիական է, հետաքրքիր է այսօրվա երիտասարդ հեղինակների կեցվածքը, երբ յուրաքանչյուր շրջանի ճարտարապետական կառույցի կորուստը հանգեցնում է ինքնության կորստի: Նրանք փորձում են պատկերել այն, արխիվացնել. դա շատ նման է 20-ականների մի- տումներին, երբ պատկերման հիմնական նյութը ոչ թե նոր ստեղծվող թամանյանական Երևանն էր, այլ պարս- կական շրջանը: Թե՛ լուսանկարչության, թե՛ գեղանկարչության առջև պե- տությունը նորը, արդիականը քաջալերելու խնդիր էր դրել: Այդ գործում ընդգրկված էր նաև կինեմատոգրաֆը: Բայց նորը նույն օրինաչափությամբ չի թափանցում գեղանկարի ու լուսանկարի մեջ: Գեղանկարչությունը երկար ժամանակ դիմադրում է տրանսպորտային մի- ջոցների՝ տրամվայների, ավտոմեքենաների, գնացքնե- րի պատկերմանը: Առաջին օրինակները հանդիպում են միայն 40-50-ականներին: Իսկ լուսանկարչության արխիվացման առաքելությունը նրան թույլ էր տալիս առավել ազատ թափանցել տարբեր միջավայրեր, փո- խել պատկերման նյութը: Չնայած դրան, դեռ երկար ժամանակ լուսանկարում գերիշխում էր պաշտոնական կեցվածքն ու թեմաների կանոնիկությունը: Երկու ոլորտ- ներում էլ լայն տարածում է գտնում քաղաքային հա- մայնապատկերը, և աստիճանաբար թամանյանական Երևանի վավերացումները սկսում են գերակշռել և իրենցով պայմանավորել մայրաքաղաքի նկարագիրը: Մինչ օրս էլ Հանրապետության հրապարակն ու Օպե- րային թատրոնը գլխավորում են Երևանի խորհրդանիշ- ների ցուցակը՝ սկսած երջանկություն և ազգային ուժ սերմանող գովազդներից մինչև հայրենասիրական ոգով տոգորված դասագրքեր: 90-ականներից հետո Երևանը որոշ ժամանակով դա- դարում է պատկերման սուբյեկտ լինելուց: Արվեստ է թափանցում պայմանական միջնադարյան պսևդոեվ- րոպական քաղաքային բնանկարը: Կարճլիկ թատերա- կան մարդուկների հետևում հայտնվում են Վենետիկը, գոթական շենքեր, սոցռեալիզմի կեղծ ժպիտին փոխա- րինելու են գալիս դիտողին իրենց հետույքն առաջար- կող քաղցր կանայք, և այս արվեստն անում է ամեն հնա- րավոր բան, որպեսզի կոնկրետ տարածքի վրա ճնշում գործադրի: Սրան զուգահեռ առաջ է գալիս առճակատ- ման արվեստը, որը Երևանը յուրացնում է որպես իր կայացման բանալի, երևանյան քաղաքական ու քաղա- քացիական լարվածությունն ընդունում է որպես ար- վեստային ելակետ: Այս արվեստով վերստեղծվում է նոր, հոգեբանական Երևանը՝ հայեցողականից այն կողմ: Բացի համայնապատկերային խորհրդանիշներից, մայ- րաքաղաքը սկսում է խտանալ հստակ կերպարների մեջ՝ մարդկային դիմանկար, օրվա հերոսի ու հակահե- րոսի ընտրություն: Քաղաքի նկարագիրը լայնանում է զուտ ճարտարապետական ընկալումից դեպի գործող մարդ-երևանցին՝ որպես քաղաքի դեմք, որպես երևա- նյան իրականություն, պատմություն ստեղծող թե՛ դրա- կան, թե՛ բացասական դերակատար: Թե որքանով վե- րոնշյալ իրարամերժ միտումները կհասունանան՝ դառ- նալով սուր արվեստային ասելիք և կհաղթահարեն ժամանակների ընդհանրացումները, դժվար է ասել: Բայց այն, որ Երևանի՝ որպես կենսունակի նյութի հետ վարվելու, վերաբերվելու և աշխատելու ձևերը դինա- միկ կերպով փոխվում են ու նոր իմաստ, ձեռագիր ստա- նում, դա փաստ է:

Արմեն ԳասպարյանԱրվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ գեղանկարի բաժնի վարիչԵրևանի թեման կարելի է արդիական համարել մշտա- պես: Չմոռանանք, որ հատկապես 20-րդ դարի սկզբում Երևանը նոր էր դառնում համայն հայության կենտրոն և արվեստագետների ուշադրության կենտրոնում էր: Այս թեմային անդրադարձել են մեր մի շարք տաղան- դավոր արվեստագետներ, որոնց ստեղծագործություն- ներից շատերն այսօր, բացի գեղարվեստական բարձր արժեքից, իրենցից ներկայացնում են նաև փաստավա- վերագրական արժեք, որովհետև նրանցում մենք տես- նում ենք արդեն գոյություն չունեցող տեսարաններ: Այսպես, սերունդ առ սերունդ արվեստագետները պատկերում էին իրենց սիրելի քաղաքը՝ ոմանք անդ- րադառնալով տեսարժան վայրերին, ոմանք էլ պատկե- րում էին պարզապես գողտրիկ տեսարաններ՝ տար- բեր եղանակներին և օրվա տարբեր ժամերին: Կան նկարիչներ, ովքեր երևանյան տեսարանի մոտիվը օգ- տագործել են որպես առիթ, որպեսզի կոնկրետ գեղա- նկարչական խնդիրներ լուծեն և կամ սրտանց ցանկա- ցել են պատկերել մայրաքաղաքի տեսարժան վայրե- րը: Դարասկզբին, օրինակ, հաճախ պատկերում էին վերակառուցվող քաղաքը, որն արտահայտում էր հեղի- նակի ոգևորությունն ու ուրախությունը: Լինում էր, որ գերակշռում էին զուտ տրամադրության հարցերը և զգայականի հետ կապված նրբերանգներն էին տե- սանելի դառնում նկարչի վրձնով: Բայց միանշանակ կարելի է ասել, որ այս թեման հետաքրքրական է բո- լոր սերունդների արվեստագետների համար:

Արա ՀայթայանԱրվեստաբան, նկարիչ19-րդ դարի վերջից սկսած Երևանը պատկերելու մի- տումներն անընդհատ փոխվել են: Սկզբում քաղաքը գնահատվում էր որպես վերացող Արևելք, որի հիմնա- կան բնորոշիչները համարվում էին մադրասներն ու մզկիթները: Դրանք առավել հարմար նկարչական նյութ էին, քան ռուսական շրջանի նեոգաղութային շնչով կառուցված շենքերը: Այդ շրջանում գերիշխում էին երկու թեմաներ՝ Զանգվի ձորը՝ դեպի գետը իջնող պարտեզներով և մզկիթների բակերը՝ աղյուսաշեն մադրասների մանրամասներով: Մինչև 20-30-ական թվականները օրիենտալիզմին բնո- րոշ այս միտումները գերիշխող էին, քաղաքում աստի- ճանաբար վերացող իսլամը վկայող մշակութային կառույցները գեղեցկության չափանիշ էին: Դա իր բնույթով բացահայտ եվրոպական մոտեցում էր՝ ար- խիվացնել վերացողը, բայց միևնույն ժամանակ ռոման- տիզմի աղբյուրը իսլամի և քրիստոնեության առճա- կատումն էր: Այդ ժամանակ Երևանի համայնապատ- կերում գերիշխում էին մզկիթների կապույտ գմբեթ- ները, որոնց գույնն ու փայլը գրավում էր իմպրեսիո- նիզմով տարված արվեստագետներին: Բայց Երևա- նի ընկալումը, որպես կանոն, շարունակում էր մնալ «գյուղ» հասկացության սահմաններում. երկար ժամա- նակ ներքին դիմադրություն կար այն պատկերելու՝ որպես քաղաքային միավոր, յուրաքանչյուր հին այ- գու կամ թաղամասի կորուստն ուղեկցվում էր դրա վավերացմամբ գեղանկարչական կամ գրաֆիկական աշխատանքի մեջ:

Page 46: Հունիս 2014 #6 (27)

↓ Գրիգորի Գագարին«Քարավան-սարա Էրիվանում» (1840-1847թթ.)

→ Ֆրանց Ռուբո«Էրիվանի բերդի հանձնումը» (1890-ականներ)

↓ Վահրամ Գայֆեճյան «Քաղաքի ընդհանուր տեսարան (Երևան)»

↘ Վահրամ Գայֆեճյան «Հին Երևան»

→ Ստեփան Աղաջանյան «Հին Երևան. Ձմեռ» (1922)

4445 Հունիս 2014

ՔԱՂԱՔ Արվեստ

Page 47: Հունիս 2014 #6 (27)

↑ Մարտիրոս Սարյան «Հին Երևան» (1928)

↓ Մարտիրոս Սարյան «Հին Երևանի մի անկյուն» (1928)

«Մա

րտիր

ոս Ս

արյ

ան.

ընտ

րանի

», Փ

րինթ

ինֆո

, Երև

ան,

200

9թ.

«Մա

րտիր

ոս Ս

արյ

ան.

ընտ

րանի

», Փ

րինթ

ինֆո

, Երև

ան,

200

9թ.

Page 48: Հունիս 2014 #6 (27)

բներ ունենք, իսկ նման վայրերում մարզվելը

↑ Ռաֆայել Շիշմանյան «Մանկական երկաթգիծը. Երևան»

↓ Պավել Շիլինգովսկի «Հրազդան գետի վրա» (1927)

→ Ռաֆայել Շիշմանյան Օպերային թատրոնի շենքը. Երևան (1950)

↘ Պավել Շիլինգովսկի «Փանախանի հրապարակի կրպակը» (1927)

← Ալեքսեյ Կրավչենկո «Գոյ մզկիթը. Երևան» (1934)

↑ Գեղամ Ասատրյան, «Հին Երևան» (1938)

http

://ge

gham

asat

ryan

.com

4647 Հունիս 2014

ՔԱՂԱՔ Արվեստ

Page 49: Հունիս 2014 #6 (27)

↑ Ստեփան Թարյան «Երևան. Հրապարակի շենքերից»

← Ստեփան Թարյան «Երևան. Աբովյան փողոց» (1928)

← Բարթուղ Վարդանյան «Կոնդ. Փողոց» (1968)

Page 50: Հունիս 2014 #6 (27)

← Կորյուն Սիմոնյան «Երևան» (1940)

← Արարատ Ղարիբյան «Հին Երևան. Զարաբխանա»

4849 Հունիս 2014

ՔԱՂԱՔ Արվեստ

Page 51: Հունիս 2014 #6 (27)

→ Ռուբեն Բեդրոսյան «Մեր փողոցը» (1968)

↑ Հովհաննես Ասատրյան «Լենինի անվան հրապարակի շինա- րարությունը. Երևան»

↓ Հովհաննես Ասատրյան «Սայաթ-Նովայի փողոցը. Երևան»

↓ Սիմոն Գալստյան «Զբոսայգի Օպերայի և բալետի թատրոնի շենքի առաջ. Երևան» (1953)

↓ Արտաշես Հունանյան «Ամպամած օր. Երևան» (1960)

Page 52: Հունիս 2014 #6 (27)

↖ Իրժի Նոսեկ «Ծաղիկներ երկու միլիոնի համար» (1983)

↓ Սերգեյ Միրզոյան «Կոմերիտմիության անվան զբոսայգին. Երևան (էտյուդ)»← Իրժի Նոսեկ, «Հայրիկ Երևան» (1982)

↓ Հակոբ Հակոբյան «Երևան քաղաքի տեսարան Կիևյան կամրջով» (1997)

↓ Վլադիմիր Այվազյան «Աբովյան փողոցը. Երևան» (1954)

Հունիս 20145051

ՔԱՂԱՔ Արվեստ

Page 53: Հունիս 2014 #6 (27)

↓ Ռուբիկ Մկտրչյան «Հրապարակի շատրվանները» (2005)

→ Արարատ Մինասյան «Թխվածք» (2014)

↑ Պետո Պողոսյան «Կապույտ արարածը» (2013)

Անի Սմբատի Հայաստանի ազգային պատկերասրահ

Page 54: Հունիս 2014 #6 (27)

PAN Photo Archive

Խորհրդային Միությունում մարմնամարզության և ընդհանրա- պես սպորտի քարոզին չափազանց լուրջ էին վերաբերում: Դրա ամենավառ ապացույցն էր մարզիկների պարտադիր մասնակ- ցությունը Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձին նվիր- վող ամենամյա շքերթներին՝ ինչպես Մոսկվայի Կարմիր հրապա- րակում, այնպես էլ հանրապետական շքերթներին: Այսպես, հեղա- փոխության 67-րդ տարեդարձին նվիրված շքերթին 1984 թվակա- նին երևանյան Լենինի հրապարակում աշխատավորներից, զին- վորականներից ու գիտնականներից բացի մասնակցում էին նաև մայրաքաղաքի մարզադպրոցների սաները, պրոֆեսիոնալ մարզիկները և պատանի բադմինթոնիստուհիները:

Նոյեմբերի 7-ի շքերթը Լենինի հրապարակում, 1984 թ.

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

52 Հունիս 2014

Page 55: Հունիս 2014 #6 (27)
Page 56: Հունիս 2014 #6 (27)