Top Banner
ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ԱԱԱԱԱԱ – ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ – ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ 19-ԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ – Ա․ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ –Ա․ԱԱԱԱԱԱԱԱ
20

Կրթության զարգացումը 19-րդ դարում

Jan 16, 2017

Download

Art & Photos

AnulikGh
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Կրթության զարգացումը 19-րդ դարում

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Առարկա – Հայոց պատմությունԹեմա – Կրթության զարգացումը 19-րդ դարումՈՒսուցիչ – Ա․ՏիգրանյանԱշակերտ –Ա․Ղարիբյան

Page 2: Կրթության զարգացումը 19-րդ դարում

ՆախաբանԵս ընտրել եմ այս թեման, որովհետև գտնում եմ, որ

առանցկրթության , զարգացնել երկիրը և կերտել

պատմություն գրեթե անհնար է։XVII-XVIII դարերի հայ մշակույթի գլխավոր առանձնահատկությունն այն էր,որ մայր հայրենիքում ստեղծված քաղաքական ծանր կացության

պատճառով մյակութային կյանքը հիմնականում զարգացավ

օրեցօր ստվարացող հայակական գաղթավայրերում։Դրանք հիմնականում գտնվում էրն Հնդկաստանում,

Ռուսաստանում,Վենետիկում,Իրանում և այլուր։XIXդ․ առաջին երեսնամյակին գրեթե ամբողջ

Արևելյան Հայաստանի անցումը Ռուսաստանին փոխեց տարածաշրջանի իրավիճակը։ XIXդ․ առաջին կեսից աստիճանաբար Թիֆլիսն ու Կ․Պոլիսը դարձան հայության ազգային և մշակութային կյանքի գլխավոր կենտրոնները։ Նույն ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանի

կյանքում ոչ միայն դրական տեղաշարժեր չեղան, այլև

արևմտահայերի զանգվածային վերաբնակեցումից հետո

տնտեսությունն և մշակույթը մնացին ծայրահեղ ծանր պայմաններում։

Վենետիկի Ս․Ղազար կղզի

Page 3: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Լազարյան ճեմարան (Մոսկվա) Լազարյան ճեմարանը հայագիտական և արևելագիտական ուսումնական ու

գիտական խոշորկենտրոն էր։

ՊատմությունՀիմնադրվել է1815 թվականին Մոսկվայում,

մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է

Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյան որդեգիրները։ 1820-

ական թվկաններին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների

մակարդակին։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն,

լատիներեն,  ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և

ռուսներ։ Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև

պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։

Page 4: Կրթության զարգացումը 19-րդ դարում

1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։ 1830-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ։ 1841 թվականին ճեմարանին կից բացվել է

հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ 1848 թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով։ Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ։ Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ։Պատրաստել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյանլեզուների դասատուներ։ 1851 թվականին բացվել է նախապատրաստական բաժին,

որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին։ Ուսումնական ծրագրի մեջ մտնող մեկ արևելյան լեզվից բացի, հայերը և Կովկասի այլ ազգությունների

պատկանող սաները սովորել են նաև իրենց մայրենի լեզուն։ 1872 թվականի նոր կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյականդասարանների հիման վրա։ Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին։

Page 5: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Ճեմարանի հայկական դեմքըԼազարյան ճեմարանը իր գոյության ընթացքում

պահպանել է իր հայկական դիմագիծը՝ հայերեն դասավանդել են

հայագիտական առարկաները, ուսուցչական-դասախոսական կազմի և

սաների մեծ մասը եղել են հայեր, ղեկավարությունը (տնօրինություն

և հոգաբարձություն) հիմնականում գտնվել է հայերի

ձեռքում։ 1844 թվականին Լազարյան ճեմարանում սովորել է

105 սան, որից 73-ը՝ հայ, 30-ը՝ ռուս, 2-ը՝ այլազգի։ Ճեմարանը

իրավամբ մեծարվել է «Մայր դպրոց», «Սերմնացան հայոց դպրոց»

անուններով։ Լազարյան ճեմարանի շնորհիվ հայ դպրոցները, հայ

կրթական գործիչները հաղորդակցվել են ռուսական և

Եվրոպական առաջավոր մտքին։ Ճեմարանի շուրջ համախմբված

հայ մտավորականների՝ Մ. Նալբանդյանի, Ս. Նազարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել Մոսկվայի հայ

մամուլի հիմքը։ Ճեմարանը ուներ տպարան, որը լույս է ընծայել

13 լեզուներով գրականություն։ Ճեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թվականին՝ 40 հազար գիրք)

հետագայում դարձել է Երևանի ազգային գրադարանի հիմնարար

ֆոնդերից մեկը։ Լազարյան ճեմարանը ուներ նաև իր թատրոնը։

Այժմ ճեմարանի շենքում ՀՀ դեսպանությունն է։

Page 6: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Երեվանի թեմական դպրոց Երևանի թեմական դպրոց, հիմնվել է 1837 թվականին, Երևանում, Սուրբ

Սարգիս եկեղեցու գավթում։ Գործել է շուրջ 85 տարի։ 1838 թվականին ուներ 2 դասարան (60 աշակերտ)։ 1843 թվականին հաստատվել է դպրոցի կանոնադրությունը։ Այն կառավարում էր հոգաբարձությունը՝ թեմական առաջնորդի ղեկավարությամբ։ Առավել բեղմնավոր շրջան է եղել 1875-1885 թվականները բացվել է չորրորդ դասարան, ուսման ծրագրի մեջ մտել են բնագիտություն, երկրաչափություն, Ռուսաստանի պատմություն, աշխարհագրություն, մարմնամարզություն։ 1866-1867 ուսումնական տարում ունեցել է 148 աշակերտ, 1900-1901 թվականներին՝ 443 աշակերտ, 19 ուսուցիչ։ Դպրոցում սովորել է շուրջ 3000 աշակերտ (այդ թվում՝ Ղ․Ղուկասյանը, Ա․ Խանջյանը)։ Տեսուչներ էին Խ․ Ստեփանեն, Մ․ Բեկնազարյանը, Տ․ Ղորղանյանը, Մ․ Մանդինյանը, Գ․ Հովսեփյանը և ուրիշներ։ Դասավանդել են Ղ․ Աղայանը, Տ․ Մելյանը, Ա․ Տեր-Սմբատյանը, Ռ․ Զալալյանը, Ն․ Սիմոնյանը, Ա․ Տերտերյանը, Պ․ Մակինցյանը, Տ․ Ռաշմաճյանը։

Page 7: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Շուշիի թեմական հոգևոր դպրոցՇուշիի թեմական հոգևոր դպրոց, միջնակարգ ուսումնական հաստատություն Շուշիում` 9 ուսումնական տարվա տևողությամբ։

Պատմական ակնարկԸնդհատումներով գործել է 1838-1920 թթ.։Բացվել է 1838-ի հունիսի 22-ին։Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ 1855-ի նոյեմբերին։ 1860-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին՝ տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի օրոք և նրա ջանքերով։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը 1920 թ.։

Page 8: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Աշակերտների քանակը1838 թ. - 201970 թ. - 1581893 թ. - 4921909 թ. - 374

ԱռարկաներԴասավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու,պարսկերեն,թվաբանություն, պատմություն

ևերգեցողություն։ Սեդրակ Մանդինյան՝ առաջին անգամ դասավանդել

է մանկավարժություն, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան,

որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։

Հայտնի աշակերտներ Արամ Մանուկյան,Արշակ Աթայան,Բախշի Իշխանյան,Գարեգին Ա Հովսեփյան , Գրիգոր Ներսիսյան,Լեո,Հակոբ Խանլարյան,Հակոբ Հովհաննիսյան, Մուրացան,Նիկոլ

Դուման,Սողոմոն Մելիք,Շահնազարյանց,Ստեփան Աղաջանյան,Վաղարշ Վաղարշյան,Վարդան

Աբովյան, Տմբլաչի Խաչան և այլն։

Page 9: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Աղաբայան դպրոցԻրական կյանքի համար պիտանի, ինչպես նաև ծովագնացության ասպարեզում

գիտուն, բանիմաց, մասնագետ երիտասարդներ պատրաստելու նպատակներով վաճառական

Նիկողայոս Հովհաննեսի Աղաբաբյանը (1754, Նոր Ջուղա-1809, Աստրախան) մտադրվում է նոր տեսակի

ուսումնական հաստատություն ստեղծելուն: Նա հոր մահից հետո, 1754-ին եղբոր` Հակոբի հետ

տեղափոխվում է Ռուսաստան, ընդունում ռուսական հպատակություն, որոշ ժամանակ ապրում

Մոսկվայում: Ապա մշտական բնակություն է հաստատում Աստրախանում և առևտրական լայն

գործունեություն ծավալում: Առևտրային գրասենյակներ է բացում նաև Մոսկվայում,

Պետերբուրգում, Կոստանդնուպոլսում, Լոնդոնում և այլ քաղաքներում: 1804 թ. խնդրագրով դիմում

է Ալեքսանդր I, խնդրելով թույլ տալ իր միջոցներով (25 հազար ռուբլի) և մահացած եղբոր`

Ստեփանոսի, որպես ժառանգություն թողած գումարով (15 հազար ռուբլի) Աստրախանում հիմնել

հայոց կանոնավոր երկսեռ ուսումնարան: 1804 թ. դեկտեմբերի 22-ին ցարը թույլ է տալիս, 1805 թ. Ն.

Աղաբաբյանը ձեռնամուխ է լինում գործին: Դպրոցի ծախսերը հոգալու համար նա 10 հազար

ռուբլի կանխիկ փող է ներդնում առևտրային շրջանառության մեջ, գնում է մի քարաշեն իջևանատուն,

որի տարեկան եկամուտը տրամադրում է դպրոցին: Այդ բոլոր եկամուտները կազմում են 100

հազար ռուբլի: Նա հայոց Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ դպրոցի համար կառուցում է նաև

փայտաշեն տուն, որտեղ սենյակներ է հատկացնում ուսուցիչների համար: Բացի այդ, դպրոցի

բակում կառուցում է քարաշեն տուն` 12 գիշերօթիկ սաների համար: Այդպես հիմնվում է

Ռուսաստանում առաջին հայկական աշխարհիկ դպրոցը:

Page 10: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Ն. Աղաբաբյանի կտակի համաձայն, ուսումնարանի կառավարման գործը հանձնվում է ավագ

որդուն` Հովհաննեսին (1785-1821): Վերջինս նախ ուսանում է Մոսկվայի մասնավոր ուսուցիչների

մոտ, ապա ավարտում Աստրախանի Կղեմես Շահվերդյանի հայկական կաթոլիկ դպրոցը, որը

գոյություն ուներ մինչ Աղաբաբյան ուսումնարանի բացվելը:Դպրոցի պահպանումն անցնում է Աստրախանի այլ հայերի: ՈՒսումնարանի

պատվավոր բարերար, վաճառական Գրիգոր Դանիելի Սերգեյանը իր սեփական երկհարկանի քարե տունը

նվիրում է ուսումնարանին և Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու բակում կառուցում երկհարկանի

առանձնատուն` ուսուցիչների և ծառայողների համար:1847 թ. օգոստոսի 20-ին տեղի է ունենում հրդեհ, ինչի պատճառով ոչնչանում են

ուսումնարանի գույքը, գրենական պիտույքները, ավերվում է շենքը, այրվում են 1809-1836 թթ.

արխիվային փաստաթղթերը, գրադարանի գրքերը (317 կտոր): ՈՒսումնարանի համար վարձվում է վաճառական Խալաթյանի տունը, որտեղ նույն թվականի օգոստոսի 25-ից շարունակվում են դասերը մինչև 1849-ը: Ապա

հաստատությունը տեղափոխվում է պատվավոր բարերար Գ. Սերգեյանին պատկանող տուն և այնտեղ

գոյատևում շուրջ 18 տարի:

Page 11: Կրթության զարգացումը 19-րդ դարում

1866-ից ուսումնարանը Գ. Սերգեյանի տնից փոխադրվում է ՎարդանԱլեքսանիՊաստակյանի հարմարավետ շենք, ուր, դասասենյակներից, ուսուցիչների և մյուս ծառայողների զբաղեցրած սենյակներից բացի, գործում են առանձին ընդարձակ խոհանոց, ճաշարան, բաղնիք, խաղահրապարակ:Ժամանակավոր կառավարության 1917 թ. օգոստոսի 19-ի որոշմամբ ուսումնարանը

վերափոխվում է Աստրախանի Աղաբաբյան երկսեռ լրիվ գիմնազիայի: Դա մասնավոր կրթական հաստատություն էր, որը պահպանվում էր հայ հասարակության միջոցներով: Վերջիններս բաղկացած էին գիմնազիային պատկանող շենքերից ստացված գումարներից, գիմնազիայի ունեցած կապիտալի տոկոսներից, ուսման վարձից, նվիրատվություններից և հոգաբարձական խորհրդի ջանքերով քաղաքային վարչությունից ու կառավարությունից հայթայթված դրամական գումարներից:Գիմնազիային կից գոյություն ուներ պանսիոն` չքավոր հայ երեխաների ուսման ու դաստիարակության համար: Պանսիոնի 12 սաներ սովորում ու խնամվում էին գիմնազիայի, իսկ մյուսները` վաճառական Գ. Ս. Կազակչյանի կտակած և Բ. Գ. Ասատուրյանի նվիրած շենքից ստացված գումարների հաշվին:Գիմնազիան 1917 թ. սեպտեմբերի 5-ից գործում է Հայոց թեմական սեմինարիայի համար կառուցված եռահարկ հարմարավետ շենքում և ուներ 4 դասարան ու 110 աշակերտ-աշակերտուհիներ:Խորհրդային իշխանության հաստատումից հետո ՌՍՖՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի 1918թ. հուլիսի 19-ի որոշման հիման վրա Աստրախանի արքունական (պետական, թվով 24) ուսումնական հաստատությունները, այդ թվում և Աղաբաբյան հայոց երկսեռ լրիվ գիմնազիան, փակվում են, վերածվելով նոր միասնական աշխատանքային սոցիալիստական դպրոցների: Աղաբաբյան հայոց երկսեռ գիմնազիան վերափոխվում է խորհրդային միասնական աշխատանքային հայկական դպրոցի (9-ամյա ծրագրով), որը գոյատևում է մինչև 1922 թվականը:Հավելենք, որ այժմ Աղաբաբյան գիմնազիայի շենքում գտնվում է Աստրախանի թիվ 14

միջնակարգ հանրակրթական դպրոցը:

Page 12: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Արեւմտահայերէն տարբերակ՝ Ներսիսեան Դպրոց (Թիֆլիս) Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հիմնադրված Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե

Աշտա- րակեցու կողմից, 1824 թ.Փակված1924 թ. Հասցե Թբիլիսի Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցից դուրս են եկել մեծ թվով հայ գրողներ,

գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ և այլն։

ՊատմությունԴպրոցը հիմնվել է 1824-ին՝ Ներսես Աշտարակեցու եռանդուն ջանքերով։ Շինության

նախագծի հեղինակը պետերբուրգցի ճարտարապետ Լիմկուրն է , իսկ կառուցման ծախսերը հոգացել է

հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցը։ Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանը։ Անդրկովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար,

հիմնվել է Թիֆլիսում՝ 1824 թ. Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու

նախաձեռնությամբ ու ջանքերով և հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց։

Page 13: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Ներսիսյան դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր

դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում։ Դպրոցի առաջին տեսուչն է եղել հայ

նոր գրականության ռահվիրաներից մեկը՝ բանաստեղծ Հարություն Ալամդարյանը։ Նրա առաջին

շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր

Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը,

հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։Ներսիսյան դպրոցում են սովորել նշանավոր հայ գրող Պերճ Պռոշյանը, գրող ու

մանկավարժ Ղազարոս Աղայանը, հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը,

ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու

շատ այլ ականավոր գործիչներ։

Page 14: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Իր գոյության հարյուր տարվա (1824-1924) ընթացքում Ներսիսյան դպրոցը հայ ժողովրդին տվել է

գրականության ու արվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության ու

արդյունաբերության, առողջապահության ու կուլտուրայի շուրջ 2000 անխոնջ մշակներ, որոնք

գերազանցապես գործել են հայկական անդաստանում։Ներսիսյան դպրոցում են սովորել հերոս զորավար Գայը՝ Հայկ Բժշկյանը, հրետանու

գեներալ-մայոր Հովհաննես Օվանօղլյանը և ուրիշներ։Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի,

այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի

ձևավորման գործում։Բացառիկ կարևոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը հայ աշխարհաբար գրական

նոր լեզվի ձևավորման ու զարգացման հարցում։ Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս

Նազարյանի, Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի և այլոց տարածած սերմերը հայ

աշխարհաբար գրականլեզվի ստեղծման ուղղությամբ բարենպաստ հող են գտել Ներսիսյան դպրոցի

միջավայրում։ Այդդպրոցում էին սովորում Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց

բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբար նոր

լեզուն։

Page 15: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Գևորգյան Հոգևոր ՃեմարանԳևորգյան Հոգևոր Ճեմարան (աստվածաբանական համալսարան), Հայաստանում

հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել

է 1874թվականին, Վաղարշապատ քաղաքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի

հարևանությամբ։Պատմությունը1866 թ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով

Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական

հաստատություն։Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է

1874-ի սեպտեմբերի 28-ին։ Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝

6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն։1882-ին,

երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց

հոգևոր ճեմարան։ Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան։Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք

շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել։

Page 16: Կրթության զարգացումը 19-րդ դարում

ՊատմությունըՃեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին։ Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին։ Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին։ Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ։ Նրա ջանքերով 1888-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական։Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն։ Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Ս. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն։Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական),

հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն,

մանկավարժություն,քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն։Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում։Տարբեր տարիներ Ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք։ Դասախոսների մի մասը Ճեմարանի նախկին սաներն էին։

Page 17: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ,

գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի

բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են։ Ավելի քան 50

տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի

շրջանավարտներով։1917-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների

հետևանքով, Գևորգ ԵՍուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբերի 21-ին առժամանակ

դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը։1919–20-ին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու

ուղղությամբ, սակայն ապարդյուն։Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի

համալսարանիստեղծման գործում։ Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45

հզ.գիրք) դարձել է Ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից։XX դ. սկզբին Ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ։

Ճեմարանը պահվել էԷջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների,

նվիրատվությունների ու կտակների միջոցով։ Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուս.

խորհրդի և տեսչի միջոցով։

Page 18: Կրթության զարգացումը 19-րդ դարում

1995-ին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–97-ին հիմնովին վերանորոգվել։1997–98 թթ. ուս. տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանիվերաբացման հանդիսությունը։1999 թ սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին։Ավելացվեց նոր ընդունվող սաների թիվը՝ միաժամանակ բարձրացնելով տեսչության և դասախոսական կազմի պատասխանատվությունը։Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջականմասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումը ապահովելու համար ճեմարան հրավիրվեցին մի քանի մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտ. թեկնածուներ։2001-2002 թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույնկրոնական հաստատության կարգավիճակ։Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության ևԳիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։ Ճեմարանի տեսուչներ են եղել Խորեն եպս. Գալֆայանը,Գաբրիել եպս. Այվազովսկին, Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ., ՏերՄկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք։1945-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները։

Page 19: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Ճեմարանի նշանավոր շրջանավարտները

Գևորգ Զ ՉորեքչյանԳարեգին Ա ՀովսեփյանԳարեգին Բ ՆերսիսյանԳարեգին ՄելոյանՄանուկ ԱբեղյանՆիկողայոս ԱդոնցԱվետիս ԱհարոնյանՆիկոլ ԱղբալյանՀրաչյա ԱճառյանԱկսել ԲակունցԴերենիկ ԴեմիրճյանՄակար ԵկմալյանԱվետիք ԻսահակյանՍտեփան ԼիսիցյանԿոմիտաս վարդապետԼևոն ՇանթԵրվանդ Տեր-ՄինասյանԳալուստ Տեր-ՄկրտչյանԿարապետ եպիսկոպոս Տեր-ՄկրտչյանԼևոն Տեր-ՄելիքսեթյանՍիմոն Վրացյան

Page 20: Կրթության զարգացումը 19-րդ դարում

Օգտագործված գրականության ցանկ

• Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան• dasaran.am• Հանրագիտարան

Բովանդակություն• Նախաբան․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1էջ• Լազարյան ճեմարան․․․․․․․․․․․․․․․․․2էջ• Երևանի թեմական դպրոց․․․․․․․․․․․․․5էջ• Շուշիի թեմական դպրոց․․․․․․․․․․․․․․․6էջ• Աղաբաբյան դպրոց․․․․․․․․․․․․․․․․․․․8էջ• Ներսիսյան դպրոց․․․․․․․․․․․․․․․․․․․․11էջ• Գևորգյան հոգևոր ճեմարան․․․․․․․․․․․․14էջ• Օգտագործված գրականության ցանկ․․․․․19էջ