ՀԲԸՄ-Ի 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ ՈՒ 110-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ (էջ 2) ՀԲԸՄ-Ի 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ (էջ 3) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՐԱԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (էջ 5) «ՀՈԳԻՍ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (էջ 6) ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ (էջ 7) ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (էջ 8) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ (էջ 9) ՀԲԸՄ 110- ԱՄՅԱԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ (էջ 10) ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (էջ 11) ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (էջ 12) ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ (էջ 14) «ՀՈԳԻՍ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂ (էջ 15) ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (էջ 17) ՀԲԸՄ-Ն ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑԵՑ ՆՈՐ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ (էջ 18) ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ (էջ 19) ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՕՐ (էջ 19) ՀԲԸՄ ԱՐԽԻՎԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ (էջ 20) ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ (էջ 21) ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25
Embed
ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ - AGBU · 2017-02-02 · «Համընդհանուր հայ ազգ» կարգախոսը, որը հիմքն էր կազմում Ընդհանուր
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
ՀԲԸՄ-Ի 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ ՈՒ 110-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ (էջ 2)
ՀԲԸՄ-Ի 89-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ (էջ 3)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՐԱԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (էջ 5)
«ՀՈԳԻՍ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (էջ 6)
ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ (էջ 7)
ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (էջ 8)
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ (էջ 9)
ՀԲԸՄ 110- ԱՄՅԱԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ (էջ 10)
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻԵԼՈՒՅԹԸ (էջ 11)
ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (էջ 12)
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ (էջ 14)
«ՀՈԳԻՍ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂ (էջ 15)
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը դեկտեմ-բերի 5-ին այցելեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցեցին վերակենդանաց-ման բաժանմունքում գտնվող զինծառայողների հետ, հետաքրքրվեցին նրանց բուժման ընթացքով: Այցի նպատակը «Օգնենք Արցախին» արշավի արդյունքների ամփոփումն ու տրամադրված բժշկական սարքավորում-ների փորձարկումն էր: Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ «Օգնենք Արցախին» արշավի շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը համալրվեց շարժական ռեանիմացիոն անվասայլակներով՝ հագեցած ժամանակակից վերակենդանացման սարքավորումներով: Համալրումը թույլ կտա նաև օդային տեղափոխման անհրաժեշտութ-յան դեպքում ավելի արագ և արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին:
Ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին հատկացրել էր նաև 2 շարժական թվային ռենտգեն սարքեր:
Շնորհակալություն հայտնելով զինծառայողներին անձնվեր ծառայության համար՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը վստահեցրեց, որ թե՚ Հայաստանում, թե՚ սփյուռքում բանակը համայն հայության հպարտությունն է ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայորդի իր պարտքն է համարում աջակցել հայկական զինված ուժերին, կանգնել հայ զինվորի թիկունքին: ՀԲԸՄ նախագահը նաև
ընդգծեց, որ որպես յուրօրինակ կամուրջ մայր հայրենիքի և սփյուռքի միջև, ՀԲԸՄ-ի բարեգործական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:
Դեկտեմբերի 5-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորեց ՀԲԸՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերը՝ շեշտելով, որ կառույցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:
Ապրիլ յան մարտական գործողություններից հետո ՀԲԸՄ-ի կատարված հանգանակությունների, անհատ նվիրատուների ներդրումների, ինչպես նաև Կենտրոնա-կան վարչական ժողովի հատուկ հատկացման շնորհիվ հավաքել էր ավելի քան 325.000 ԱՄՆ դոլլար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ու հայկական զինված ուժերին աջակցելու նպատակով: ՀԲԸՄ-ն նաև դրամական աջակցություն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին և ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: «Օգնենք Արցախին» նախաձեռնության կարևոր բաղադրիչն էր շտապ օգնության և բժշկական շարժական սարքա-վորումների ձեռք բերումը:
ՀԱՅԱՍՏԱՆ
18
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ
2016թ. -ի դեկտեմբերի 5-ին, ՀԲԸՄ Վահե Կարապետյան
կենտրոնում բացվեց «Քլոտիա Նազարեան» բժշկական
սպասարկման կենտրոնը: Այս նոր բուժսպասարկման
կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի
մասն է, որի շրջանակներում սիրիահայերը կստանան
անվճար բժշկական խորհրդատվություն: Կենտրոնում
կմատուցվեն գինեկոլոգիական, սրտաբանական,
ակնաբուժական և մանկաբուժական ծառայութուններ՝
համալրելով ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելությունը:
Բժշկական կենտրոնի պաշտոնական բացմանը
ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի
նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության ան-
դամ Վազգեն Յակուբյանը, հասարակական կազմա-
կերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնա-
տար այլ անձինք և հյուրեր: Արարողության ընթացքում
թվով յոթ սիրիահայ բժիշկներ արժանացան ՀՀ սփյուռքի
նախարարության ու ՀԲԸՄ-ի կողմից շնորհակալագրերի
և հուշանվերների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի բժշկական ծա-
ռայությունների կենտրոնում կատարած կամավոր ու
արդյունավետ աշխատանքի համար: «Սիրիահայերի
հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօ-
րեն Լենա Հալաջյանը և Արուշ Եսայանը արժանացան
ՀԲԸՄ-ի կողմից տրված հուշանվերների՝ առ ի գնահա-
տանք միության կառույցներում իրենց երկարամյա ու
նվիրյալ գործունեության:
Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին
իսկ օրերից մեծ է եղել ՀԲԸՄ-ի ներդրումը սիրիահայերի
աջակցության գործում: Միությունն իր դռներն է բացել
բոլոր սիրիահայ ընտանիքների առջև՝ ցուցաբերելով
անհատական մոտեցում յուրաքանչյուրին: Պատերազմի
հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքների
կեցության խնդիրները հոգալու համար ՀՀ սփյուռքի
նախարարությունը ՀԲԸՄ-ի հետ համատեղ հիմնեցին
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող
կենտրոն» ՀԿ-ն, որն իր ստեղծման առաջին իսկ օրվանից
Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքներին
տրամադրել է մարդասիրական օգնություն՝
բժշկական, բնակարանային, ֆինանսական և կրթական
ծրագրերի շրջանակներում:
ՀՀ կառավարության և «Գալուստ Գյուլբենկյան
հիմնարկության հետ համատեղ ՀԲԸՄ-ն իրականացնում
է հայաստանյան բուհերում սովորող սիրիահայ ուսա-
նողների ուսման վարձավճարների փոխհատուցման
ծրագիր, որը մեկնարկել էր 2013 թ.: 2016-2017 ուսումնական
տարվա համար ՀԲԸՄ-ն ավելացրեց իր ներդրումն այս
ծրագրին՝ գումարը հասցնելով 180.000 ԱՄՆ դոլլարի: Այս
տարի Հայաստանում սովորող 437 սիրիահայ ուսանողներ
օգտվելու են ծրագրից: Այս ներդրումը հնարավորություն
է ընձեռում պատերազմի հետևանքով ծանր կացության
մեջ հայտնված և Հայաստան տեղափոխված սիրիա-
հայ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը
հայաստանյան բուհերում:
Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում
«Չերչյան ընտանիք» հիմնադրամի հետ համատեղ
ՀԲԸՄ-ն տրակտորներ, գյուղատնտեսական պարագաներ,
վառելիք և սերմեր է նվիրաբերել հողագործությամբ
զբաղվող սիրիահայ ընտանիքներին:
ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆ
19
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ
Նոյեմբերի 30-ին, ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված
միջոցառումների շրջանակում ՀԲԸՄ Երևանը կազմա-
կերպեց «Գործընկերների գնահատանքի օր»: Որպես
աշխարհում ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող
կազմակերպություն, որն իր ներկայությունն ունի ավելի քան
30 երկրների 70 քաղաքներում, ՀԲԸՄ-ի առաքելությունը
հիմնված է համագործակցութ-յան և միասնականության
վրա, ինչը շարունակում է ընդլայնել Միության շրջանակները։
ՀԲԸՄ-ն կապող օղակ է հանդիսանում ոչ միայն մեծ
կազմակերպությունների հետ համագործակցության
ու համազգային ծրագրերի իրականացման, այլ նաև
անհատներին աջակցելու միջոցով։
«Գործընկերների գնահատանքի օր»ը արժևորում էր
համագործակցությունն ու հրավիրում հայաստանյան
հին ու նոր գործընկերներին միասին վայելելու հայկական
ջազի երաժշտական երեկոն Վահագն Հայրապետյանի
և Արմեն Հյուսնունցի հետ։ Երեկոյին ներկա էին կրթութ-
յան, մշակույթի, քաղաքացիական հասարակության զար-
գացման, մարդասիրական օգնության, լրատվամիջոց-
ների և այլ ոլորտների ներկայացուցիչ մեր գործընկերները,
ինչպիսիք են Լույս հիմնադրամը, ԹՈՒՄՈ ստեղծարար
տեխնոլոգիաների կենտրոնը, Հայաստանի ֆրանսիական
համալսարանը, Deem Communications-ը, Սփյուռքի
նախարարությունը, Fruitful Armenia-ն, Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի Հայորդյաց տները և այլն։ Ներկա էին նաև
Impact Hub-ի և IDeA հիմնադրամի ներկայացուցիչները։
Ներկաներն ուրախությամբ վայելում էին մտերմիկ և հաճելի
մթնոլորտը, անկաշկանդ զրուցում և լսում երաժշտություն
ՀԲԸՄ գործընկերների գնահատանքի օրվա առթիվ հատուկ
ձևավորված դահլիճում։ Լուսանկարչական տաղավարի
մոտ նշմարվող զվարճալի դիմակներով մարդիկ վառ
օրինակն էին բարեկամության վերածված երկարատև
գործընկերության։
Երկուշաբթի, 7 Դեկտեմբեր 2016-ին Հայաստանում
Եվրոպական միության պատվիրակությունը և ՀԲԸՄ-ն
ստորագրեցին 2 մլն. եվրո դրամաշնորհի տրամադրման
պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում
քաղաքացիական հասարակության ձևավորմանն
աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։
Հայաստանում քաղաքացիական հասարակության
հետ ավելի սերտ ներգրավման նպատակով ՀԲԸՄ-ն
ակտիվորեն որդեգրում է նոր ռազմավարական ուղղություն,
և սույն դրամաշնորհի միջոցով կարվեն այս ուղղությամբ
առաջին քայլերը։
«Քաղաքացիական հասարակության աջակցություն»
ծրագիրը իրականացվելու է ՀԲԸՄ-Հայաստանի կողմից՝
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ
գործընկերությամբ։ Ծրագիրը միտված է տեղական
քաղաքացիական հասարակության կազմակերպութ-
յունների կարողությունների զարգացմանը, ինչպես
նաև դրանց համագործակցային հնարավորությունների
ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հատուկ ուշադրություն
է դարձվելու սփյուռքի և տեղական ՔՀԿ-ների փորձա-
գետների միջև կապերի ստեղծմանը, գիտելիքների և
փորձի փոխանակմանը, ապահովելով Հայաստանի
քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում
սփյուռքի ավելի մեծ ներգրավումը:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՕՐ
ՀԱՅԱՍՏԱՆ
20
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ
ՀԲԸՄ 110 ամյակի եզրափակիչ հանդիսությունները
Երևանում, խորհրդանշական ավարտ ունեցան:
Չորեքշաբթի, դեկտեմբերի 21-ին, ՀԲԸՄ Հայաստանի կեն-
տրոնատեղի այցելեցին Ցեղասպանության թանգարան-
ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու Փյունիկ հիմ-
նադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ,
բարերար Գաբրիել Չեմբերջյանը, որոնք ՀԲԸՄ Հայաստանի
նախագահ Վազգեն Յագուբյանին հանձնեցին երկու
պատմական արժեքավոր փաստաթղթեր:
Առաջին փաստաթուղթը, 22 մայիս 1906 թվակիր,
ՀԲԸՄ Հիմնադիր նախագահ Պողոս Նուբար Փաշայի
ստորագրությունը կրող բնօրինակ նամակն է ուղղված բոլոր
ազգակիցներին, որում կոչ է անում Միության մասնաճյուղեր
հիմնելու իրենց բնակած երկրներում: Երկրորդը, ՀԲԸ
Միության հայտնի «Հրաւէր Առ Համօրէն Հայս» վերնագրով
պատմական նշանակության փաստաթղթի տպագիր
օրինակն է՝ դրոշմված ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի կնիքով:
Այս փաստաթուղթն առաջին անգամ հրապարակվել է
1906թ. մայիսի 1-ին, որտեղ հրապարակավ հայտարարվում
էր նորաստեղծ Միության հիմնադրման, գործունեության
ու նպատակների մասին:
Միության համար թանկագին այս փաստաթղթերը
հայտնաբերել է Հայկ Դեմոյանը, ով Գաբրիել Չեմբերջյանի
աջակցությամբ ձեռք բերելով դրանք, միասին որոշել են
նվիրել ՀԲԸՄ-ին:
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու
հայրենակիցներին 110-ամյակի առթիվ այս գեղեցիկ
նվերի համար: Փաստաթղթերը խնամքով կպահվեն մեր
հարուստ արխիվի պահոցներում:
ՀԲԸՄ ԱՐԽԻՎԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆ
21
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ
Շաբաթ, դեկտեմբերի 17-ին, ՀԲԸ Միության շրջանակն
ու ամբողջ հալեպահայությունը հանդիսավորապես
նշեցին կազմակերպության 110-ամյակը, ինչպես նաև
միության երիտասարդական կառույցի՝ Հայ երիտասար-
դաց ընկերակցության ՀԵԸ-ի 85-ամյակը։
Միության «Գէորգ Նազարեան» հանդիսասրահը լցված
էր բազմությամբ: Միջոցառումը կրում էր «Հավերժ բարիք»
խորագիրը։ Ավելի քան մեկուկես ժամ ամբողջ սրահն
ապրեց տպավորիչ ու գեղեցիկ պահեր: Բեմում էին մեծ թվով
դերակատարներ: Հալեպահայ վաստակավոր բեմադրիչ
ու թատերագիր Մանվել Քեշիշյանի մտահղացմամբ իրա-
կանացված թատերական ներկայացումն անմոռանալի
պահեր պարգևեց ներկաներին։
ՀԲԸ Միության վարչական մարմիններն ու միավորները,
ինչպես նաև ՀԵԸ-ի արի-արենուշներն իրականացրեցին
գեղեցիկ մի տոնահանդես: Ելույթ ունեցան միության
ջութակահարների 20 հոգանոց կամերային նվագախումբը՝
Սարգիս Իսկենյանի ղեկավարությամբ, որից հետո
թատերական կարճ պատկերների միջոցով հաջորդաբար
ներկայացվեցին նախ ՀԲԸՄ-ի հիմնադիր ժողովը, միութ-
յան ծավալած որբահավաք գործունեությունը, հասնելով
մինչև կրթական առաքելությունը։ Այս բաժնի գլխավոր
դերակատարներն էի «Ադամեան» թատերախմբից Սմբատ
Երեցյանը, Ներսես Տաղլ յանը, Հուրի Բասմաջյանն ու
Արմեն Ստամպուլ յանը։
Այնուհետև ներկայացվեցին Բարեգործականի անցյալի
մասին պատմական հակիրճ ծանոթություններ, որոնց
հաջորդեցին երգչախմբային ու պարային ելույթներն
ու բանաստեղծությունների արտասանումը։ Ավարտին,
եզրափակիչ ելույթներ ունեցան ՀԲԸՄ-ի Սիրիայի Շրջա-
նակային հանձնաժողովի ատենապետ Ներսես Ներսոյանն
ու Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանը։
Ընթերցվեցին նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի
շնորհավորական ուղերձն ու ՀԲԸՄ Հայաստանի նախագահ
Վազգեն Յակուբյանի ողջույնի ուղերձը:
ՀԱԼԵՊՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ 110 ԱՄՅԱԿԸ
ՀԲԸՄ 110-ԱՄՅԱԿԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
ՍՓՅՈՒՌՔ
22
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ
ՀԲԸՄ 110 ԵՎ ՀԵԸ 85 ԱՄՅԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
Լիբանանահայությունը 2016-ի հոկտեմբերի 16-ին
Բեյրութի Էմիլ Լահուդի անվան համագումարների
պալատում հանդիսավորապես նշեց ՀԲԸՄ 110 եւ ՀԵԸ 85
ամյակները: Նախքան գլխավոր հանդիսությունը, ՀԲԸՄ-
ՀԵԸ-ի սկաուտական շարժման խմբերը, ՀԵԸ-ի «Արին»
պարախումբն ու ՀԵԸ-ի մարզիկները, ՀԵԸ-ի փողային
նվագախմբի գլխավորությամբ ՀԲԸՄ-ի Դեմիրճյան
կենտրոնից տողանցեցին դեպի էմիլ Լահուդի համալիրը:
Տողանցքին միաժամանակ մասնակցեցին հարյուրավոր
միութենականներ:
Սրահի մուտքին ներկաները միութենական արխի-
վային նկարների միջոցով ծանոթանում էին տարբեր
բնագավառներում ՀԲԸՄ-ՀԵԸ-ի 85-ամյա գործունե-
ությանը: Հանդիսությանը ներկա էին ՀԲԸՄ-ի նախագահ
Պերճ Սեդրակյանը, Լիբանանում Հայաստանի դես-
պան Սամվել Մկրտչյանը, Լիբանանի թեմի առաջնորդ
Շահէ եպս. Փանոսյանը, էներգետիկայի և ջրային ռե-
սուրսների նախարար Արթուր Նազարյանը, ինչպես նաև
այլ նախարարներ, պատգամավորներ, լիբանանյան
քաղաքական կուսակցությունների ու բարեսիրական,
մարզական, մշակութային ու երիտասարդական
կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիսության ընթացքում պաստառի վրա ցուցա-
դրվեց ՀԲԸՄ- ՀԵԸ-ի ծնունդն ու գործունեությունը ներ-
կայացնող ֆիլմ՝ մարզական, մշակութային, երիտա-
սարդական, սկաուտական նվաճումները, փառատոնները,
հասնելով մեր օրերը: ՀԵԸ-ի Կենտրոնական վարչության
ատենապետ Վիգեն Չերչյանը (հայերեն և արաբերեն)
փոխանցեց միության խոսքը: Իր ելույթի ավարտին,
ՀԵԸ-ի ատենապետը երախտագիտության խոսք ուղղեց
ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանին ու ՀԲԸՄ
Կենտրոնական վարչության անդամներին, ՀԲԸՄ-ի
Լիբանանի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ
Ժերար Թյուֆենկճյանին ու անդամներին, ինչպես նաև
ՀԲԸՄ-ՀԵԸ-ի բոլոր կառույցներին ու անդամներին:
Հանդիսության ելույթ ունեցավ Հայաստանից ժամանած
Խաչատուրյան Տրիոն:
ՀԵԸ-ի Կենտրոնական վարչության անդամ Հակոբ
Ջղըլ յանն (արաբերեն) իր խոսքը հատկապէս ՀԲԸՄ-ՀԵԸ-ի
երիտասարդության ուղղելով, մաղթեց հավատքով ու
եռանդով շարունակել ՀԲԸՄ-ՀԵԸ-ի աշխատանքները,
երիտասարդական նոր ավ յուն եւ որակ տալով
փառապանծ միությանը:
ՀԲԸՄ 110 և ՀԵԸ 85 ամյակների հոբել յանական
հանդիսության վարագույրը իջավ ՀԵԸ-ի «Արին»
պարախմբի ելույթով:
ՍՓՅՈՒՌՔ
23
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ
2016 թ. հոկտեմբերի 15-ին, ՀԲԸՄ Ֆրանսիայի
Կատարողական արվեստների բաժինը Փարիզի Կորտո
սրահում կազմակերպեց համերգ՝ նվիրված Հայաստանի
Հանրապեության 25 և ՀԲԸ Միության հիմնադրման
110-ամյակին։ «Արվեստագետներն արվեստագետների
համար» խորագրով համերգը համախմբեց ինը
երաժիշտների Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից,
Պորտուգալիայից և Շվեյցարիայից՝ ի նշանավորումն
երկու պատմական իրադարձությունների։
Միջոցառմանը ներկա էին հայ և ֆրանսիացի
նշանավոր անձիք, այդ թվում Փարիզում Հայաստանի
դեսպանատան խորհրդական Լևոն Ամիրջանյանը,
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը,
Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի տեղակալ Հասմիկ
Մելիքսեթյանը, Իսի-լե-Մուլինոյի Հայ Ավետարանական
եկեղեցու քահանա Ջոել Միքայել յանը և ՀԲԸՄ Նյու Յորքի
կենտրոնական գրասենյակի Կատարողական ար-
վեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը
Համերգը նաև հնարավորություն ընձեռեց հանձնելու
դրամական և հատուկ պարգևներ 2016 թ. Սայաթ Նովա
միջազգային երաժշտական մրցույթի հաղթողներին։
Առաջին տեղի դափնեկիրը դարձավ Ծովինար Մկրտչյանը
(Լիբանան-Ֆրանսիա), ով նաև արժանացավ Հայաստանի
Ֆիլհարմոնիկ նվագախմբի Հատուկ մրցանակին։
Ալեքսանդրա Իրադյանը (Հայաստան-Գերմանիա)
զբաղեցրեց երկրորդ տեղը և ստացավ Կարնեգի սրահի
Հատուկ մրցանակը, իսկ Ջոշուա Մարքեզը (Ֆիլիպիններ-
ԱՄՆ) զբաղեցրեց երրորդ տեղը։
Ընտրող հանձնախումբը, կազմված միջազգային
ճանաչում ունեցող երաժիշտներից ու կոմպոզիտորներից,
ինչպիսիք են Վահան Մարտիրոսյանը և Վաչե Շառաֆյանը
Հայաստանից, Ժան Լուի Ագոբեն, Բրունո Մանտովանին և Պոլ
Մեֆանոն Ֆրանսիայից, և Ալֆոնսո Մոլինան Մեքսիակայից
հատուկ հիշատակեցին Դոհի Մունին (Հարավային Կորեա-
Գերմանիա) մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթի
բոլոր մասնակիցները պետք է ստեղծեին ութից-տասը
րոպե տևողությամբ ստեղծագործություն շվիի, լարային
քառյակի և տենորի համար՝ Գրիգոր Նարեկացու բառերով։
Հաղթող երեք ստեղծագործությունները կտպագրվեն
Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։
Երեկոյի ընթացքում իրենց խոսքով հանդես եկան
ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ
Նադիա Գործունյանը և ՀԲԸՄ Ֆրանսիայի Կատա-
րողական արվեստների բաժնի տնօրեն Քրիստիան
Էրբսլո-Փափազյանը, ովքեր շեշտեցին ՀԲԸՄ նվիրումն
արվեստին և հայկական մշակույթի պահպանման ու
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԵՎ ՀԲԸՄ 110 ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ՓԱՐԻԶՈՒՄ
ՍՓՅՈՒՌՔ
24
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ
տարածման գործին։ «Մեր ամենամեծ ուժը մեր մշակույթն է։
Ահա թե ինչու Կատարողական արվեստների բաժինը կարևոր է
Ֆրանսիայում և աշխարհում հայ համայնքի, մասնավորապես
հայ երաժիշտների միջև փորձի փոխանակման խրախուսման
համար։ Շատ հուզիչ է տեսնել, թե ինչպես է համայնքը վերածվում
քույրերի և եղբայրների աշխարհի ամենագեղեցիկ բանն անելու՝
միասին երաժշտություն նվագելու համար»,- ասաց համերգի
գեղարվեստական տնօրեններից Վարդուհի Երիցյանը։
Համերգի ժամանակ հնչեցին հայ և համաշխարհային
կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպի-
սիք են Բաբաջանյանը, Բրամսը, Դվորակը, Կոմիտասը
և Շումանը։ Համերգին մասնակցեց նաև Տիգրան
Համասյանը, ով կատարեց իր սպասվող ալբոմից մի նոր
ստեղծագործություն։ Համերգին հաջորդեց կոկտեյլի
երեկոն՝ կազմակերպված Մեզոն Պետրոսյանի կողմից
արվեստագետների և հովանավորների համար, որոնց
թվում էին Cabinet NAC իրավաբանական ընկերությունն
ու Menesys էլեկտրոնիկայի ընկերությունը։
ՀԲԸՄ ԿԱՀԻՐԵԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՆՇԵՑ ՄԻՈՒԹՅԱՆ 110-ԱՄՅԱԿԸ
2016 թվականի դեկտեմբերի 11-ին Հելիոպոլիսի
գրադարանում ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղը նշեց 1906
թվականին Կահիրեում հիմնված Միության հոբել յանը։
Տոնակատարությունն անցկացվեց Հայ Առաքելական
Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր
Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ կաթողիկե
առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր Ագուստինոս
Քուսանի և Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն
Մելքոնյանի հովանու ներքո, ներկայությամբ համայնքի
բարձրաստիճան անդամների և տարբեր մշակութային,
մարզական և բարեսիրական կազմակերպությունների
ներկայացուցիչների, նշանավորելով նրանց բարձր
գնահատվող աջակցությունը ՀԲԸՄ-ին։
Եգիպտոսի և Հայաստանի ազգային հիմներից և
ՀԲԸՄ քայլերգից հետո, երեկույթի մեկնարկն ազդարարեց
տիկին Լալա Նիկոլ յանը ողջույնի խոսքով, ով խնդրեց
ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք
մատուցել Ղպտի եկեղեցու ռմբակոծության հետևանքով
զոհվածների հիշատակին։
Այնուհետև խոսքը փոխանցվեց ՀԲԸՄ Կահիրեի ատե-
նապետ Վիգեն Ջիզմեջյանին, ով իր ելույթի ընթացքում
ներկայացրեց Միության գաղափարախոսությունը և
գործունեության շրջանակները աշխարհում և մասնա-
վորապես Կահիրեում։
Դոկտոր Ջիզմեջյանի ելույթից հետո ՀԲԸՄ Եգիպտոսի
Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Օնիկ
Պլըքտանյանն ընթերցեց ՀԲԸՄ նախագահ Պերճ
Սեդրակյանի ուղերձն ուղղված ՀԲԸՄ Կահիրեի մասնա-
ճյուղին՝ Միության 110-ամյակի առթիվ։
Հաջորդիվ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ նը-
վիրված Միության հիմնադիրներին, ստեղծմանը և
պատմությանը, ինչպես նաև 110-ամյա գործունեությանը
սփյուռքում, Հայաստանում և Արցախում։
Վկայականներ շնորհվեցին 20 տարի շարունակ
ՀԲԸՄ Կահիրեի անդամ եղած անձանց։ Այս արարողութ-
յունը տեղի է ունենում յուրաքանչյուր մեծ տոնակա-
տարության ժամանակ։
ՀԲԸՄ 16 անդամներ՝ Սաթենիկ Աբգարյանը, Լևոն
Ավագյանը, Արտո և Սարո Պլըքտանյանները, Լևոն Տեր
Հակոբյանը, Հրայր Տրդատյանը, Սյուզան Համամջյանը,
Հրազդան Կալենյանը, Հրանտ Քեշիշյանը, Արփի Խաչերյան-
Հաբաշը, Շահեն Մազլումյանը, Վիկտորյա Մազլումյանը,
Անի Թաշջյանը, Արի և Սարո Երզնկացյանները և Սիրանույշ
Երզնկացյանը պարգևատրվեցին։
Պարգևատրման արարողությանը հաջորդեցին ՀԲԸՄ
Կահիրեի «Ծիածան» երեխաների երգչախմբի 5 ուրախ
կատարումները՝ ղեկավարությամբ Միհրան Ղազել յանի,
գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Ղազելյան, օգնությամբ
Սյուզան Կարկուրի, ով ղեկավարեց երեխաների պարը։
Երգչախմբի ելույթից հետո տիկին Լալա Նիկոլ յանը
հրավիրեց Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն
Մելքոնյանին՝ Միհրան և տիկին Գոհար Ղազել յաններին
պարգևատրելու Սփյուռքի նախարարության վկայագրով,
«Հայկական ինքնության պահպանությունը մշակութային
համույթներում» մրցույթում ՀԲԸՄ «Ծիածան» երգչախմբի
գրաված 3-րդ տեղի համար։
ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված տոնակատարությունը
եզրափակեց ջութակահար Գիորգի Հարությունյանի և նրա
գործընկերների քառյակը, որը երեկոն ավարտեց Մոցարտի
և Կոմիտասի դասական կատարումներով:
ՍՓՅՈՒՌՔ
25
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒ
ՀԲԸՄ-ն ստեղծվել է 1906թ. և աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է
Նյու Յորքում: ՀԲԸՄ-ն պահպանում և տարածում է հայ ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով՝
իր աջակցությունը բերելով տարեկան 500,000 հայերի ողջ աշխարհում:
NEW YORK 55 East 59th St. New York, NY 10022-1112 Phone: (212) 319 6383 [email protected]
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՅՔԵՐ ԵՎ ՀՂՈՒՄՆԵՐԲոլոր նորությունները, նկարներն ու տեսանյութերը ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի մասին
Տեղեկացնում ենք, որ նյութերի ամբողջական արտատպումներ կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը ՀԲԸՄ Հայաստանի Լրատուին պարտադիր է: Բոլոր իրավունքները պահպանված են: