Բուսաբանական այգի

Post on 14-Apr-2017

348 Views

Category:

Education

3 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

Բուսաբանական այգի

Քաղաք Բաթումի

ՀորտենզիաHydrangea Macrophylla

Գոյություն ունի Հորտենզիայի մոտ 600 տեսակ, և աճեցնում են այգիներում որպես դեկորատիվ բույս: Ծաղիկները հիմնականում լինում են սպիտակ, հանդիպում են նաև կապույտ, վարդագույն, կարմիր և մանուշակագույն: Տեսակների մեծամասնությունը թփեր են 1-3 մետր բարձրությամբ, մի մասը ոչ մեծ ծառեր են,իսկ մնացածը լիանաներ են,որոնք բարձրանում են ուրիշ ծառերի բներով մինչև 30 մետր բարձրության: Աճում են հարավային և արևելյան Ասիայում, հյուսիսային և հարավային Ամերիկայում,իսկ տեսակների մեծ մասը արևելյան Ասիայում,հատկապես Չինաստանում և Ճապոնիայում:

Այնտեղ կան թփերի տեսակներ,որոնց բարձրությունը հասնում է 10 մետր բարձրության: Հորտենզիա թփի ծաղիկը կարելի է համեմատել « արքայադստեր» զարդարանքի հետ. վարդագույն, կապույտ, մանուշակագույն,որոնք ցրված են փարթամ ու կանաչ սաղարթի շուրջ: Հողի թթվայնությունը ազդում է ծաղկի գույնի վրա: Թույլ թթվայնությամբ հողում աճող թփի ծաղիկը վարդագույն է, ուժեղի դեպքում ծաղիկը կապույտ է,բայց հիմնականում Հորտենզիայի ծաղիկը լինում է սպիտակ ու գրեթե անփոփոխ: Հորտենզիան կարելի է թարգմանել ինչպես «մանուշակագույն արևային ծաղիկ :»

Citrus UnshiuՄանդարին ՈւնշիուՄանդարին Ունշիուն պատկանում է

ցիտրուսազգիներին, այն ծագումով հարավային Ճապոնիայից է: Այն ունի մեծ բերքատվութուն,արագապտղություն և ստվերադիմացկունություն: Ցրտադիմացկուն է,դիմանում է մինչև -10,-12c աստիճան ցրտին: Տերևները լայն են,վերևի մասը մուգ կանաչ է ու փայլուն,իսկ ներքևի մասը բաց կանաչ է ու անփայլ: Ծաղիկները փոքրիկ են,սպիտակ ու հոտավետ: Փոքրիկ ճյուղերի վրա աճում են հիմնականում համախմբված 3-5 հատով: Մանդարին Ունշիուն ծաղկում է մայիս ամսին: Պտուղները գնդաձև են,լինում են 70-100 գ,կեղևը վառ նարնջագույն,հեշտությամբ է առանձնանում միջուկից:Միջուկը հյութալի է,մսոտ, քաղցր,թեթև թթվայնությամբ և հաճելի համով ու կազմված է 10-12 բաժիններից:Մանդարին Ունշիուն սկսում է բերք տալ 3 տարեկան հասակից:

Butia CapitataԲուտիա-պատկանում է արմավենիների

ընտանիքի բույսերին,որի հայրենիքն է հանդիսանում հարավային Ամերիկան,հիմնականում Բրազիլիան և Ուրուգվայը: Բուտիան մեծ,դանդաղ աճող արմավենի է, մեծ բնով՝մոտ 50 սմ տրամագծով,հասնում է մինչև 6 մետրի: Ունի կոպիտ, կանաչա-արծաթավուն փետրավոր տերևներ, հասնում են 2-4 մետր երկարության:Նախընտրում է վառ լուսավորություն,կարող է աճել նաև ստվերոտ տեղում ու տերևները լինում են ավելի երկար: Գարուն- աշուն շրջանում օդի ջերմաստիճանը պետք է լինի 20-25c,իսկ ձմռանը՝10-14 c: Բուտիան նախընտրում է օդի չափավոր խոնավություն: Այն բազմանում է սերմերով: Ամռանը ջրումը պետք է լինի առատ: Ծաղկում է գարնան վերջ ամռան սկիզբ,ունի կարմրավուն ծաղիկներ: Սեպտեմբերի վերջ հասունանում են օվալաձև,բուրավետ պտուղները, նման են ծիրանի,որոնց,համի շնորհիվ նրան անվանում են«դոնդողային արմավենի»:

Celosia CristataЦелозия Гребенчатая Индия

Կատարաձև թավշենի-(Celosia, հուն. kelcos – «այրվող, բոցավառվող») բազմամյա ծաղիկ է:Կատարաձև թավշենիի հայրենիքն է արևելյան Հնդկաստանը,Աֆրիկան և հարավային Չինաստանը: Գոյություն ունի այդ ծաղկի 60 տեսակ, բայց ամենամեծ տարածումն ունի «целозия гребенчатая» : Այս ծաղիկները տարբերվում են իրենց գույների բազմազանությամբ և հատուկ խնամք չեն պահանջում: Նրան անհրաժեշտ է շատ լույս և տաքություն,այն ծաղկում է հունիսից մինչև հոկտեմբեր, չի սիրում ջերմաստիճանի տատանումներ: Հողի թթվայնությունը պետք է լինի չեզոք,սիրում է ջուր,ջրում են վաղ առավորյան և տաք ջրով: Այն կարող է դիմանալ մինչև 10-12 ջերմության,անգամ 25-ից ավել: Կատարաձև թավշենին բազմանում է գարնանը,սերմերով,որոնք հավաքում են ծաղիկներից: Ծաղիկները լինում են ծիրանագույն,վարդագույն,մանուշակագույն,նարնջագույն: Այն սիրում է սնուցում,որը պետք է անել ամիսը երկու անգամ:

Taxus MediaТисс средний

Տիսի հայրենիքը համարվում է Ամերիկան:Նրա յուրահատկությունը նրանում է,որ այն ավելի շատ աճում է լայնությամբ,քան բարձրությամբ: Տիսը շատ ստվերադիմացկուն է,դրա հետ մեկտեղ լավ է աճում արևի տակ: Տիսերի բոլոր տեսակները պահանջկոտ են հողի նկատմամբ,նախընտրում են պտղաբեր,թեթև և խոնավ հող: Բարձրությունը հասնում է 5 մետրի,իսկ թագի լայնությունը 4-5(6)մետր:Հաճախակի աճում է թփի տեսքով դեպի վեր բարձրացող ճյուղերով,լինում է միշտ կանաչ և ցրտադիմացկուն է:Տարեկան աճը բարձրությամբ 15սմ է,իսկ լայնությամբ 10սմ:Բերք է տալիս տարեկան,իսկ սերմերը հասունանում են օգոստոսին,սեպտեմբերին:

Elaeagnus UmbellataЛох зонтичный

Փշատենի (լատ. Elaeagnus umbellata) –ծառանման,կամ թփանման բույս է,4մետր բարձրությամբ:Հայրենիքը Կենտրոնական Չինաստանն է,որտեղից էլ հասել է Ճապոնիա: Մեծ ծառի թագի հաստությունը հասնում է մինչև160սմ:Ծաղկում է հունիսին,իսկ պտուղները հասունանում են հոկտեմբերին: Փշատենին- ծառանմամ փշոտ թուփ է,որը օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Իր փայտից պատրաստում են երաժշտական գործիքներ,ներկեր են ստանում,սոսինձ,նաև լավ դեղամիջոց է:Պտուղները թթվայնա-քաղցր են,գնդաձև են, վարդագույնա-կարմիր գույնի են,լինում են ոչ այդքան մեծ՝ մինչև 8մմ երկարության,օվալաձեև են:Այս բույսը լույս է սիրում,երաշտադիմացկուն է,ունի միջին ցրտադիմացկունություն: Բազմանում է սերմերով:Տերևները4-10սմ երկարության են և 1,2-3,5 սմ լայնության:Ծաղիկները մանր են,1սմ –ից ոչ ավել և կարճ ցողուններով,ունեն քաղցր,անուշահոտ բույր:

Acapanthus UmbellatusАгапантус Зонтичный

Սիրածաղիկ-հայրենիքը հարավային Աֆրիկան է,խոտային,բազմամյա,գեղեցիկ ծաղկող ու մշտադալար բույս էշուշանազգիների ընտանիքից է ,որը մեծ տարածում ունի բուսաբուծության մեջ: Այն ունի հզոր և արագ զարգացող արմատային համակարգ,արմատները մսոտ են և հաստ: Ծաղկում է հուլիսից մինչև օգոստոս,տենդադիմացկուն է և երաշտադիմացկուն,պահանջում է առատ ջրում ու սնուցում: Տաս օրը մեկ անհրաժեշտ է սնուցել պարարտանյութերով:Տերևների երկարությունը մինչև0.6մ,իսկ լայնությունը 2սմ: Սիրում է վառ լուսավորություն,օդի խոնավությունը՝ցածր,պահանջում է սիստեմատիկ ջրում:

Վատ է տանում օդի կեղտոտվածությունը: Աճման ընթացքում հողը պետք է լինի միշտ խոնավ:Ծաղկում է ամբողջ ամառ մինչև աշուն,ձևավորելով պտուղներ-հատապտուղանման տուփիկներ:Ձմռանը դիմանում է մինչև12-15c ջերմաստիճան և ջրելու անհրաժեշտություն չկա: Բազմանում է սերմերով,կամ թփի բաժանումով: Սիրածաղիկը աճում է լեռնային միջին ,չոր գոտիներում և ծովափնյա վայրերում: Ծաղիկները լինում են վառ երկնագույն ,կամ կապտա-մանուշակագույն,լինում են 3-5սմ:

ԹեյԹեյը պատկանում է թեյազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղին: Վայրի վիճակում աճում է Հարավարևելյան Ասիայում:Մշակվում է արևադարձային և խոնավ մերձարևադարձային շրջաններում:Թեյը ջերմասեր և խոնավասեր բույս է: Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն,5-7 թերթանի: Փոշոտումը կատարվում է խաչաձև: Բազմանում է սերմերով, կտրոններով և բողբոջներով: Արևադարձային  երկրներում  թեյի  թփերը  ծաղկում  և  սերմնակալում  են  գրեթե  ամբողջ  տարին:  Պտուղը տուփիկ է:Հայտնի են թեյի չինական և հնդկական տեսակները: Չինական թեյը (չինական և ճապոնական տարատեսակները) մինչև 3մ բարձրության թուփ է, իսկ հնդկականը (10–15 մ բարձրության ծառ է: Մինչև տեսակավորումը թեյի յուրաքանչյուր տերև ենթարկվում է մի շարք գործողությունների. այն, չորացնում են, ապա տեսակավորում. թեյը լինում է սև ու կանաչ, ձողաձև, աղյուսաձև ու սալիկաձև մամլած:Պարունակում է արժեքավոր նյութեր՝ կոֆեին, եթերայուղեր և վիտամիններ:

Ադամաթուզի ծառԱդամաթուզը (բանան) բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս է։ Ադամաթզի ավելի քան 40 տեսակներ տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին մշակում են որպես գեղազարդիչ բույս։ Բանանի հայրենիքը հարավային և հարավարևելյան Ասիան է։ Այն առաջին անգամ մշակվել է Պապուա Նոր Գվինեայում:Հիմնականում օգտագործվում է որպես միրգ:Սովորաբար ունի 5–6 մ, երբեմն՝ մինչև 15 մ բարձրություն։Ծաղկում և պտղաբերում է տարին 1 անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են կոճղարմատներից։

Պտուղները 3 երկայնակի կողերով, երկարավուն մանգաղանման են։ Դրանք 10–12 հատով կազմում են ողկույզներ։ Ցողունի վրա 6–12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ։Ադամաթուզը պարունակում է C և B1 վիտամիններ: Ադամաթզենու երկարավուն, կորավուն պտուղը հասուն վիճակում կարող է տարբեր գույների լինել, այդ թվում կարմիր, մանուշակագույն և դեղին։Հիմնականում է լինում է դեղին, խոշոր՝ մոտ 20 սմ երկարությամբ և 3 սմ հաստությամբ:

Կիտրոնի ԾառԿիտրոնը պատկանում է Սատապազգիների ընտանիքին: ՀայրենիքըԱրևելյան Հնդկաստանն է, Չինաստանը, Ճապոնիան և Ավստրալիան:Կիտրոնաթուփը մշտադալար բույս է, ունի կլորավուն կամ ձվաձև տերևներ, սպիտակ ծաղիկներ` բաց մանուշակագույնի նրբերանգներով, ոսկեդեղին կմ նարնջագույն հատապտուղներ:  Կիտրոնապտուղը պարունակոմ է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ` A, B, B1, B2, C, D իսկ կեղևում նաև P վիտամին: Պտուղը պարունակում է 7-8% կիտրոնաթթու և 25% շաքար:Կիտրոնը բազմացվում է սերմերի, պատվաստի, անդալիսի և կտրոնների արմատակալման միջոցով: Կիտրոնը լուսասեր և ջերմասեր է:Ամռանը ամեն օր և’ ջրում են, և’ ցողում,իսկ ամռան վերջին աստիճանաբար պակասեցնում են ջրելը: Ձմռանը հազվադեպ են ջրում:Կիտրոնի համար կարևոր դեր է խաղում պարարտացումը, օգտագործում են օրգանական և հանքային պարարտանյութեր:

top related