Գիտագործնական հավաք կրթահամալիրում

Post on 24-Jan-2017

126 Views

Category:

Education

3 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

Ստեղծող ուսուցչի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով.

Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության և մասնագիտական զարգացման հայելի

Գիտագործնական հավաք կրթահամալիրումՀունվարի 16-20

Ամիրջանյան Մարինե

Խոշորացույցը 4-րդ դասարանի սովորողների համար նախատեսված մայրենի լեզվի ուսումնական տարածք է: Այն իր մեջ պարունակում է տվյալ տարիքին համապատասխան գրականություն, ֆիլմեր, հետաքրքիր փաստեր, խաղեր, երգեր, նախագծեր և առաջադրանքներ:Բլոգի անվան ընտրությունը պայմանավորված է ամեն ինչ սեփական խոշորացույցով դիտելու և տեսնելու, կարդալու և մտածելու, եզրակացություններ և հետևություններ անելու ցանկությամբ: Բարի գալուստ մեր բլոգ…

Խոշորացույցhttps://magnifiermskh.wordpress.com/

Բլոգը շտեմարան է, ուր հավաքվում ենՍովորողների՝ Ստեղծական աշխատանքները.

այստեղ երևում են սովորողների վառ երևակայությունն ու գունեղ մտքերը:

Թարգմանական աշխատանքները. թարգմանելով օտարալեզու նյութերը՝ սովորողները հմտանում են թարգմանչական արվեստի մեջ և համացանցը հարստացնում հայալեզու նյութերով:

Հետազոտական աշխատանքները. իրենց նախասիրությունների շրջանակում երեխաները կարդում, ուսումնասիրում և ներկայացնում են հետաքրքիր նյութեր:

Բլոգը շտեմարան է, ուր հավաքվում են

Իլյուստրատիվ ընդունակությունները. սովորողներն իրենց երևակայությամբ ոչ միայն գրում, այլև նկարում, նկարազարդում են իրենց կարդացած գրքերը, պատմվածքները, բանաստեղծությունները…

«Կարդում ենք» նախագծի շրջանակում ստեղծված նյութերը.  գրական ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում,  ձայնագրություններ, նաև տեսաձայնագրություններ

Նպատակը

4-րդ դասարանցիների համար հետաքրքիր նյութերը, նախագծերը, սովորողների աշխատանքները մի տարածքում հավաքելը, այլ դպրոցների 4-րդցիներին մասնակից դարձնելը, նախագծերում ներգրավելը և տարածելը:

ԶարգացումըՁմեռային ուսումնական ճամբարի ընթացքում

մեկնարկեցինք մի նոր նախագիծ՝ «Ուսումնական հունվար», ըստ որի սովորողներն իրենք են դառնում ուսումնական նյութերի (ստեղծագործություններ, թարգմանական նյութեր, ֆիլմեր և այլն) ընտրողները, թվայնացնողները և հրապարակողները:

Որոշել ենք նախագծին մասնակից դարձնել նաև կրթահամալիրի մյուս դպրոցների 4-րդցիներին:

top related