եվս մեկ հետաքրքիր և ուսումնական ճամփորդություն

Post on 23-Jan-2017

128 Views

Category:

Automotive

2 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

… ԵՎՍ ՄԵԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒ

Սրբուհի Մաշինյան

ԱՌԱՋԻՆ ՕՐ Հունիսի 3-ին ժամը 9:00 մենք՝

սեբաստացիներս պատրաստվեցինք ճամփորդել դեպի Վայոց Ձորի մարզի Հեր-հեր գյուղ: Ճանապարհին մենք կանգ առանք Արփա գետի մոտ: Երեխանների մեծ մասը մտան գետ և մի լավ ջրոցի խաղացին բայց ես չմտա գետը, որովհետև առաջինը՝ համարձակություն չունեցա և երկրորդ՝ հավես չունեի շոր փոխելու)): Հանգստանալուց հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը, և երբ պետք էր անցնեինք սահմանի մոտով երեխանների մեծ մասը սկսեց վախենալ և ես նույնպես: Գնացինք-գնացինք և վերջապես հասանք Հերհեր գյուղ, որտեղ մեզ մի շատ հետաքրքիր բան պատմեցին, թե ինչպես է առաջացել Վայոց Ձոր անունը :

ՎԱՅՈՑ-ՁՈՐ ԱՆՈՒՆԸՎայոց-ձոր անունը առաջացել է Հերհեր գյուղի օգնությամբ: Գյուղի մոտ կար մի մեծ հանգած հրաբուխ, որը երբ ժայթքեց՝բոլոր մարդիկ փախչելով գոռում էին վա՜յ ձորը, վա՜յ ձորը և հենց այդպես էլ առաջացավ Վայոց Ձոր անունը:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ Դպրոցի երեխանների հետ ծանոթանալուց հետո մենք

ճանապարհ ընկանք դեպի Չիքի վանք: Բարձրանալու ժամանակ ես իմացա, որ եթե հենց այնտեղ մատաղ անես և արյունը խառնես հողի հետ ու քսես վիրավոր մասը՝ այն կբուժի վիրավոր մասը: Բարձրացանք և հասանք մի փոքրիկ վանքի, որը շատ փոքր դահլիճ ուներ և էլ ոչ մի սենյակ: Իջնելուց հետո մենք գնացինք Գագիկի բերդ: Շատ դժվար էր բարձրանալը, բայց շատ հետաքրքիր և զվարճալի: Բարձրացանք և տեսանք նորից մի փոքր բերդ, որվհետև երկրաշարժի պատճառով ավերվել էր: Իջանք և տեսանք, որ ընկեր Անահիտը և դասատունները պատրաստել են բրնձով փլավ, որը շատ աղի էր, բայց ինձ դուր եկավ))): Այս ճամփորդություններից հետո մենք հաքվեցինք Հեր-հերի եկեղեցու մոտ, որպեսզի ամեն մեկս գնաք մի գյուղացու տուն և գիշերենք:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ Երկրորդ օրը, երբ որ սկսեց, մենք մի քիչ

տխրեցինք, որովհետև պետք էր վերադառնայինք Երևան: Գնացինք և նորից կանգ առանք Արփա գետի մոտ և այնտեղ մնացինք մոտ մեկ ժամ, իսկ հետո վերադարձանք Երևան:

Ահա և այսպիսի հետաքրքիր և ուրախ հիշողություններով լի ճամփորդություն դեպ Վայոց Ձոր:

ՎԵՐՋ

top related