Գիտագործնական հավաք 16.01.17թ.

Post on 14-Apr-2017

288 Views

Category:

Art & Photos

1 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

Գիտագործնական հավաք

Նախակրթարան և տարրական դպրոց, նախակրթարան և հիմնական դպրոց սովորողների անցումը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրՀարավային դպրոց

Դասվար` Գոհար Սմբատյան

Մանկավարժական աշխատանքս սկսել եմ նախակրթարանից: Երկար տարիներ է, ինչ աշխատում եմ 2-4 տարեկանների խմբում: Նախակրթարանում աշխատանքը յուրացնելը և կատարելագորելը հանգեցրեց նրան, որ հնարավոր և գուցե նաև անհրաժեշտ դարձավ, նախակրթարանից կրտսեր դպրոց անցումը: Առաջարկը վաղուց էր եղել, բայց այս տարի ինձ համար միտքը հասունացավ և հնարավոր ու շոշոփելի դարձավ: Ծրագրի ղեկավար Շամիրամ Պողոսյանի հետ քննարկումից հետո որոշեցինք, որ նախակրթարանի իմ սաների հետ ես կշարունակեմ աշխատել հինգ տարեկանների խմբում:

Ծնողներն, ովքեր արդեն ճանաչում էին և վստահում իրենց դաստիարակին, սիրով համաձայնում են, որ իրենց երեխան շարունակի ուսուցումը նույն կրթահամալիրում: Նախակրթարանի տարիներին ծնողներն ու սաներն արդեն ծանոթ էին կրթական ծրագրերին, որն էլ հեշտացնում է դասվարի աշխատանքը:

Նախակրթարանի դաստիարակից հինգ տարեկանների խմբի դասվար անցումն ինձ համար ապահովեց մի շարք առավելություններ:Ամենից առաջ ես շատ լավ ճանաչում էի սաներին, նրանք ունեին կրթահամալիրում անհրաժեշտ բազմաթիվ հմտություններ, բերանացի գիտեին ծրագրային բոլոր բանաստեղծությունները, երգերը, պարերը..

2013- 2014 ուստարում նախակրթարանից Անահիտ Աղասյանի 5 տարեկանների դասարան է անցում կատարել 15 սան:

2014-2015 ուստարում Տաթև Մելքոնյանի դասարան 9 սան: Անցյալ տարվա Լուսինե Նազարյանի հինգ տարեկանների խումբը չկայացավ:

Այս տարի նախակրթարանի 18 սան ինձ հետ անցում կատարեց հինգ տարեկանների դասարան: Ամռան ընդունելության ընթացում ևս 9 սովորող դիմեց և խումբը համալրվեց:Հինգ տարեկանների խմբում նախագծերն իրականացրել եմ ըստ ուսումնական պլանի, կարգի և կրթական օրացույցի:Յուրաքանչյուր չորեքշաբթի մասնակցել ենք լողի և հեծանվի պարապմունքի: Երեքշաբթի, հինգշաբթի մասնակցել ենք երաժշտության պարապմունքի: 2016թ.սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվություն:

Սովորողները մի շարք կարողություններ և հմտություններ են ձեռք բերել: Ամեն օր մասնակցում ենք ընդհանուր պարապմունքին: Ամիսը մեկ անգամ ճամփորդել ենք: Սկսել ենք տառաճանաչությունը, սովորողները կարողանում են մուտքագրել, կարդալ սովորած բառերը: Լողում են թևիկներով, հեծանիվ են քշում: Մեր սովորած երգերը, պարերը, տեխնոլոգիական աշխատանքները, բանաստեղծությունները ներկայացրել ենք յուրաքանչյուր ամսվա հաշվետու «Ամսիկ» ստուգատեսի ընթացքում: Նաև Մեղու խաղ-բանաստեղծությամբ ներկայացել ենք Մեդիաուրբաթին:

top related