Top Banner

Click here to load reader

Public 2015 arm - IDeA երեխաները կատարում էին հոգևոր երգեր, շարականներ, ինչպես նաև ժողովրդական երգեր՝ Կոմիտասի

Aug 10, 2020

ReportDownload

Documents

others

  • 2015

    2014

    ՀՈՒԼԻՍ

    «ՏԱԹԵՎԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»

    ԾՐԱԳԻՐ

    ՀՈՒՆԻՍ

  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    04-05

    06-07

    08-09

    10-11

    12-13

    14-15

    16-19

    20-23

    24-25

    26-27

    28-33

    34-35

    36-37

    38

    39

    IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

    ՄԵՐ ԴՈՆՈՐՆԵՐԸ

    2015 – 2016 ԹԹ. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    « »ՏԱԹԵՎԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

    ՆԱԽԱԳԾԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

    ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

    ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

    «ՏԱԹԵՎԵՐ» ՃՈՊԱՆՈՒՂԻ

    ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ

    ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԳՈ ՐԾ

    ՈՒ ՆԵ

    ՈՒ ԹՅ

    ԱՆ ՀԱ

    ՇՎ ԵՏ

    ՎՈ ՒԹ

    ՅՈ ՒՆ

    2013Թ. ՀՈՒԼԻՍ–2014Թ. ՀՈՒՆԻՍ

    04

    «Տաթևի վերածնունդ» ծրագրի մեկնարկից անցել է

    արդեն յոթ տարի: Մեր հավակնոտ, երկարաժամկետ

    և հեռանկարային ծրագրերի կենսագործումը

    հնարավոր դարձավ ձեզանից յուրաքանչյուրի

    հսկայական ջանքերի շնորհիվ, և ես ի սրտե

    շնորհակալ եմ ձեզ՝ ինչպես բարոյական, այնպես էլ

    ֆինանսական աջակցության համար: Ձեր շնորհիվ է,

    որ մեր համատեղ ջանքերը շոշափելի արդյունքներ

    են տվել, որոնցով մենք կարող ենք արդարացիորեն

    հպարտանալ. մեզ հաջողվեց նոր շունչ հաղորդել մի

    ամբողջ տարածաշրջանի և ամուր հիմք ստեղծել

    Տաթևի և նրա բնակչության կենսագործունեության

    հ ա մ ա ր ա ն հ ր ա ժ ե շ տ բ ո լ ո ր ՝ տ ն տ ե ս ա կ ա ն ,

    սոցիալական և մշակութային ոլորտների հետագա

    զարգացման առումով:

    Նախորդ տարի Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը Տաթևում և

    հարակից համայնքներում զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր

    քայլեր ձեռնարկեցինք: Միջոցներ ներդրվեցին Տաթևի վանքի վերականգնման, «Տաթև» ազգային պարկի

    ստեղծման, Տաթևի տարածաշրջանի համայնքների զարգացման, ինչպես նաև «Տաթևեր» ճոպանուղու

    ծառայությունների որակի բարձրացման և տեխնիկական վերազինման ուղղությամբ: Այստեղ

    գործարկվեց տոմսերի էլեկտրոնային վաճառքի համակարգ, որը թույլ է տալիս տոմսերի ամրագրումն ու

    ձեռքբերումը կատարել առցանց ռեժիմում: Ընթացիկ տարում կայացած՝ «Ոչխարների խուզում» արդեն

    երկրորդ փառատոնը դարձավ տեղում ձեռնարկատիրության խթանման, ինչպես նաև Սյունիքի

    մշակույթի, ազգային ավանդույթների և խոհանոցի ներկայացաման և ժողովրդականացման նկատմամբ

    ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու հիանալի օրինակ: 2015 թ-ին Տաթևի վանքին հարակից

    գյուղերի բնակիչների համար առաջին անգամ կազմակերպվեց Տյառնընդառաջի տոնակատարությունը և

    նորապսակների օրհնության կարգ կատարվեց: Լիահույս եմ, որ մեր ջանքերը կհանգեցնեն յուրաքանչյուր

    տարի այստեղ այցելող զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Դա թույլ կտա բարձրացնել տեղի համայնքների

    կենսամակարդակը և վերածնել վանական կյանքի ավանդույթները:

    Մեր ռազմավարական նպատակը Տաթևի տարածաշրջանը վանքի պատմամշակութային և հոգևոր

    նշանակությանը համապատասխանող՝ պատշաճ ենթակառուցվածքով համալրված միջազգային կարգի

    զբոսաշրջային ուղղության վերածելն է: Գալիք երկու տարվա ընթացքում մենք ակնկալում ենք ավարտի

    հասցնել «Հալիձորի դարպասներ» նախագծի առաջին փուլը, որի շրջանակներում նախատեսվում է

    «Տաթև» ազգային պարկի այցելուների կենտրոնի ստեղծում: Մինչև 2017թ. հոկտեմբերը՝ Տաթևի վանքի

    1111-ամյակի տոնակատարություններին ընդառաջ, նախատեսվում է ավարտել վանական համալիրի

    հիմնական եկեղեցական շինությունների վերականգնումը: Արդեն իսկ ավարտված է շինարարական-

    վերականգնողական համալիր աշխատանքների առաջին փուլը՝ վանքի դրենաժային համակարգի

    կառուցումը: Նույն թափով մեկնարկել է «Տաթևեր» ճոպանուղու վարչական շենքի շինարարութունը:

    Ինչպես և նախորդ տարիներին, մենք կանխատեսում ենք ճոպանուղու ուղևորահոսքի աճ՝ լրացուցիչ

    հնարավորություններ ստեղծելով մեր նախագծի բարեգործական բաղադրիչներին օժանդակելու համար,

    ինչպես նաև ապահովելով օդային այս անցուղու անխափան աշխատանքը:

    Սիրելի՛ բարեկամներ,

    Ռուբեն Վարդանյան

    05

    Մեր կողմից կիրառվող՝ պետական, մասնավոր, առևտրային և բարեգործական կազմակերպությունների

    միջև բազմակողմանի գործակցության մոդելը ևս մեկ կարևոր գործիք է, որը մեզ թույլ է տալիս ապահովել

    մեր նախագծերի հաջող իրականացումը: Հայաստանի կառավարության, միջազգային և տեղական դոնոր

    կազմակերպությունների հետ համակողմանի համագործակցությունը նույնպես կարևոր գործոն է Տաթևի

    տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար: Մենք մտադիր ենք Հայաստանի

    Հանրապետության բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև տեղական և մարզային

    իշխանություններին ներգրավել «Տաթև» ազգային պարկի ստեղծման, զարգացման և կառավարման

    գործում:

    Զբոսաշրջային նոր ապրանքների մշակումն ու առաջմղումը, ինչպես նաև փոքր և միջին

    ձեռնարկատիրության կայուն զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը մեզ համար

    մշտապես առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում: Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք մեր այն

    բոլոր նախագծերի իրականացումը, որոնք կապված են գյուղական զբոսաշրջության զարգացման, «B&B»

    դասի հյուրատներին սատարման, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր այցելուներին դրա

    ավանդույթներին, խոհանոցին, ապրանքներին և ծառայություններին ծանոթացնելուն ուղղված

    փառատոնների և մշակութային այլ միջոցառումների կազմակերպման հետ: Այդ աշխատանքը կենսական

    նշանակություն ունի Տաթևի տարածաշրջանի տնտեսական զարգացման և համայնքներում նոր

    աշխատատեղերի ստեղծման համար: Նախորդ տարվա վերջում մենք ավարտեցինք Հալիձոր համայնքի

    դպրոցի վերակառուցումը, իսկ ընթացիկ տարվա սկզբում ինժեներական լաբորատորիաներ հիմնեցինք

    Տաթևի տարածաշր