Top Banner
ISSN 1829-4286 ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 2019
130

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Aug 20, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

ISSN 1829-4286

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ

ՀԱՆԴԵՍ

2 2019

Page 2: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հրատարակվում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ

Հրատարակվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնություն-ների կենտրոն» ծրագրի շրջանակներում (Պայմանագիր 10-19/I-2 )

Խմբագրական խորհուրդ` Տիգրան Թորոսյան քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊԼՀ (գլխավոր խմբագիր),

[email protected] Գրիգոր Արշակյան քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊԼՀ, [email protected] Վահե Դավթյան քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊԼՀ, [email protected] Լեւոն Զէքիեան փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Վատիկանի

արևելագիտության ինստիտուտ, Իտալիա [email protected] Արամ Թերզյան քաղաքական գիտությունների թեկնածու, Եվրասիական

հետազոտությունների և վերլուծության ինստիտուտ, ԱՄՆ, ԵՊԼՀ, [email protected]

Աննա Խվորոստյանկինա

իրավաբանական գիտությունների թեկնածու, Կյիվո Մոհիլա ակադե-միա ազգային համալսարան, Ուկրաինա, ԵՊԼՀ, [email protected]

Մալխազ Մացաբերձե քաղաքական գիտությունների դոկտոր, Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստան, [email protected]

Անդրեյ Մեդուշևսկի փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարան, Ռուսաստան, [email protected]

Սերգեյ Մինասյան քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտ, [email protected]

Կառլեն Միրումյան փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊԼՀ, [email protected]

Եժի Յասկիերնիա իրավաբանական գիտությունների դոկտոր, Յան Կոչանովսկի համալսարան, Լեհաստան, [email protected]

Լևոն Շիրինյան քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՄՀ [email protected]

Պետրա Շտիկով քաղաքական գիտությունների դոկտոր, Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարան, Գերմանիա, [email protected]

Ռայներ Շուլց պատմական գիտությունների դոկտոր, Էսսեքսի համալսարան, Մեծ Բրիտանիա, [email protected]

Իրինա Սեմենենկո քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ԳԱ, [email protected]

Ալբերտ Ստեփանյան պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ, [email protected] Թալին Տեր-Մինասյան պատմական գիտությունների դոկտոր, ԻՆԱԼԿՕ, Ֆրանսիա,

[email protected] Աննա Օհանյան քաղաքական գիտությունների դոկտոր, Սթոունհիլ քոլեջ, ԱՄՆ

[email protected] ISSN 1829-4286

© Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն, 2019թ.

Page 3: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ 4 ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ․ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Գրիգոր Արշակյան Ռուս-թուրքական հարաբերությունները ԱՄՆ-Թուրքիա աննախադեպ լարվածության համատեքստում 5

Արամ Թերզյան Նյութական գործոններն ընդդեմ գաղափարների ուժի. ո՞ր գործոններն են Ռուսաստանը դարձնում Հայաստանի «լավագույն բարեկամը››

Քորի Չերինգթոն

37

Անհրաժեշտ շրջադարձ դեպի Ռուսաստան. հայ-ռուսական հարաբերությունները

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

61

Մարգարիտ Պետրոսյան Հարավային Կովկասի չճանաչված պետությունների միջազգային ինտեգրման հնարավորությունները Աբու Զաիդ Ալի Մուսա

77

«Ֆաթհ» և «Համաս» շարժումների հակամարտությունը. գաղափարախոսությունների և շահերի բախում

107

Page 4: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

«Հայկական քաղաքագիտական հանդեսը» քաղաքագիտական և քաղաքագիտությանն առնչվող միջգիտակարգային հետազոտությունների արդյունքներ ներկայացնող գրախոսվող գիտական հանդես է: Հանդեսում հրապարակվող հոդվածների հիմնական ուղղություններն են՝

Հետխորհրդային տրանսֆորմացիա. քաղաքագիտական և միջգիտակարգային հիմնախնդիրներ,

Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության հիմնա-խնդիրներ,

Հակամարտությունների կարգավորում և լուծում, Պետական կառավարում. ժողովրդավարացման դժվարութ-

յուններ և հեռանկարներ, Միջազգային հարաբերությունների հիմնախնդիրներ և

հաշտեցման գործընթացներ, Ինքնության պահպանման և միջազգային ինտեգրման

զարգացման դիլեման, Հայրենիք-սփյուռք. փոխշահավետ հարաբերությունների

ձևավորման հնարավորություններ ու խոչընդոտներ: Տպագրության են ընդունվում այլ հանդեսներում չտպագրված (օրիգինալ), գիտական նորույթ ունեցող հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հանդեսում տպագրության ներկայացված բոլոր հոդվածներն անցնում են փորձագիտական գնահատման փուլով՝ խմբագրի սկզբնական գնահատ-ման և առնվազն երկու փորձագետի եզրակացություների հիման վրա:

Խմբագրության հասցեն՝ Երևան, Թումանյան 42, ԵՊԼՀ, սենյակ 202 Հեռախոս՝ 530272-208, 091402731 Էլեկտրոնային փոստ՝ [email protected] Կայք՝ www.arjps.org

Page 5: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 5

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ․ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ռուս-թուրքական հարաբերությունները ԱՄՆ-

Թուրքիա աննախադեպ լարվածության համատեքստում

ԳՐԻԳՈՐ ԱՐՇԱԿՅԱՆ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Հոդվածում քննարկվում են թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների զարգացման ընթացքը, վերջին տարիների այդ հարաբերություններում առկա լարվածության հիմնական դրդապատ-ճառները, զարգացման նախադրյալներն ու հեռանկարները: Մի շարք հիմնախնդիրների շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի տարաձայնությունների արդյունքում էապես մեծացել է երկու երկրների միջև անվստահությունը, որն իր արտացոլումն է ունեցել նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերու-թյունների վրա: Վերլուծվում է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների ճգնաժամի բարենպաստ անդրադարձը թուրք-ռուսական համագործակցության ամրապնդման վրա: Ռուսաստանը, օգտվելով Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա ճգնաժամից, ինտենսիվորեն ամրապնդում է իր բազմաոլորտ կապերը Թուրքիայի հետ, ինչի արդյունքումխորանում են Թուրքիայի տարաձայնությունները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Անդրադարձ է կատարվում վերջին տարիներին մերձավորարևելյան տարածաշրջանում և, հատկապես, սիրիական հակամարտությունում Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի հակոտնյա շահերի բախումներին: Բանալի բառեր Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, սիրիական հակամարտություն, քրդական հարց, ՆԱՏՕ, ՀՕՊ համակարգեր

Նախաբան Վերջին տարիներին թուրք-ամերիկյան ավելի քան կեսդարյա ռազմավարական համագործակցությունը ենթարկվում է ծանր փորձությունների: Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակա-օդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ձեռքբերման որոշումը ոչ միայն լրջորեն սրեց Անկարայի և Վաշինգտոնի միջև

Page 6: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

6 Գրիգոր Արշակյան

առանց այդ էլ լարված հարաբերություններն, այլև նպաստեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագոր-ծակցության խորացմանը: Օգտվելով թուրք-ամերիկյան խորացող ճգնաժամից՝ Ռուսաստանն ամրապնդում է աշխարհաքաղա-քական, ռազմական և տնտեսական կապերը Թուրքիայի հետ՝ փորձելով վերջինիս ներառել տարածաշրջանում ռազմավարական շահերի իրականացման գործընթացում՝ ինչի արդյունքում խորա-նում են Թուրքիա-ԱՄՆ-ՆԱՏՕ տարաձայնությունները:

Թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերություննե-րում առաջացած ճգնաժամը և այդ համատեքտում Անկարա-Մոսկվա համագործակցության ընդլայնման հեռանկարները, նախ և առաջ պայմանավորված են մի շարք գործոններով և ռազմավա-րական շահերով: 20-րդ դարի կեսից Թուրքիան Միացյալ Նահանգ-ների գլխավոր և հավատարիմ դաշնակիցներից մեկն էր: «Սառը պատերազմի» տարիներին՝ խորհրդային վտանգից Արևմտյան Եվրոպայի պաշտպանության ընդհանուր համակարգում, Թուրքիան դիտվում էր որպես ՆԱՏՕ-ի հարավային թև՝ դառնալով Արևմուտքի ֆորպոստը ԽՍՀՄ սահմաններին1: 1990-ականներին Թուրքիան առանցքային դերակատարություն ունեցավ Իրաքի և Իրանի զսպման գործում, աջակցեց Վաշինգտոնին Բալկաններում ամերիկյան քաղաքականության իրականացման գործընթացում2, ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» էներգետիկ միջանցքի կառուց-ման հարցում3: 2000-ականների սկզբին Թուրքիան Միացյալ

1 Atmaca Ö. A., The Geopolitical Origins of Turkish-American Relations: Revisiting the Cold War Years․ All Azimuth: A Journal of Foreign Policy and Peace, 2014, 3, 1, 19-34; Ergüvenç Ş., Turkey’s Security Perceptions․ PERCEPTIONS: Journal of International Affairs, June - August 1998, 3, 2, 1-5. 2 Güzelipek A. Y., Türk Dış Politikasının Bosna-Hersek Sınavı (1990-1995), Çankırı Karatekin Üniversitesi İktisadi ve İdari Bilimler Fakültesi Dergisi, Cilt: 3, Sayı: 1, Bahar 2013, 133-142; Uzgel İ., The Balkans: Turkey’s Stabilizing Role, Turkey in World Politics: An Emerging Multi-regional Power, edited by Barry M. Rubin, Kemal Kirişci, Lynne Rienner Publishers: Boulder, 2001, p. 53. 3 Souleimanov E., Kraus J., Turkey: An Important East-West Energy Hub, Middle East Policy, June 2012, XIX, 2, 157-168; Tekin A., Williams P.A..Turkey’s Role as a ‘Trans-European’ Energy Corridor, Geo-Politics of the Euro-Asia Energy Nexus. New Security Challenges Series, 2011, London, pp. 145-165; Çeviköz Ü.,

Page 7: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 7

Նահանգների ղեկավարած միջազգային կոալիցիայի անդամ էր և աֆղանական հիմնախնդրի կարգավորման գործընկերը4: Բացի այդ, 1990-ական թվականներին ԱՄՆ-ի աջակցությամբ առաջ քաշվեց «Թուրքական մոդել»-ի գաղափարը՝ նպատակ ունենալով մի կողմից թուլացնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում, մյուս կողմից՝ նորանկախ մահմեդական հանրապետությունների զարգացումն ուղղորդել այդ մոդելի շրջանակներում5: Այս ամենը թուրք-ամերիկյան հարա-բերությունները բնութագրում էր որպես սերտ ռազմավարական գործընկերություն: Այն գործուն և բովանդակային արտացոլում էր ստացել երկկողմ հարաբերություններում ավելի քան յոթ տասնամյակ՝ հաղթահարելով մի քանի տարածաշրջանային հակամարտություններ, ինչպես նաև միջազգային քաղաքական և տնտեսական իրավիճակների փոփոխություններ:

2002թ. Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակ-ցության (ԱԶԿ) իշխանության գալն անդրադարձավ նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: ԱԶԿ-ի իշխանության տարիներին Թուրքիայի արդի արտաքին քաղաքականության հիմքում ընկած էր «Նոր օսմանականության» գաղափարա-խոսությունը և «Ռազմավարական խորություն» տեսությունը, որի գլխավոր տեսաբանն էր նախկին ԱԳ նախարար և վարչապետ Ա. Դավութօղլուն: Նա առաջարկում էր հարևան երկրների հետ հարաբերությունները կառուցել 5 հիմնական սկզբունքների հիման վրա, ինչպես նաև նախանշում էր տարածաշրջանային քաղաքա-

Could Turkey Become a New Energy Trade Hub in South East Europe?, Turkish Policy Quarterly, 2016, 15, 2, 67-76. 4 Tanrisever O., Afghanistan and Central Asia: NATO’s Role in Regional Security since 9/11, IOS Press, 2013, pp. 160-165; Rubin R. B., Peace-building and State-building in Afghanistan: Construction Sovereignty for Whose Security, Third World Quarterly, 2006, 27, 1, 175-185; Wildman D., Bennis P., The War in Afghanistan Goes Global, Critical Asian Studies, 2010, 42, 3, 469–480. 5 Bal I., The Turkish Model and the Turkic Republics. Perceptions: Journal of International Affairs, September-November, 1998, 3, 3, 1-17.

Page 8: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

8 Գրիգոր Արշակյան

կանության նոր ուղենիշներն ու չափանիշները6: Դավութօղլուն կար-ևորում էր Թուրքիայի ակտիվ դերակատարությունն Օսմանյան կայսրության կազմում եղած տարածաշրջանների՝ Բալկանների, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Միջերկրական ծովի, կասպյան և սևծովյան ավազանների պետու-թյունների հետ: Նա համարում էր, որ Թուրքիան չպետք է կախված լինի որևէ ուժից, այլ պիտի ձգտի հավասարակշիռ հարաբերություն-ների և դաշինքների:

Իրաքյան պատերազմն առաջին լուրջ փորձաքարը դարձավ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար։ 2003թ. մարտի 1-ին 62 հազար ամերիկյան զինվոր Թուրքիայում տեղակայելու և թուրք զինվորներին երկրից դուրս ուղարկելու վերաբերյալ օրինագիծը մերժեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովը7, ինչն, ըստ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փ․ Վուլֆովիցի, «մեծ հիասթափություն» պատճառեց Վաշինգտոնի վարչակազմին8։ Արդյունքում, Միացյալ Նահանգները 2003թ. Սադամ Հուսեյնի իշխանության տապալման հարցում սկսեց համագործակցել Իրաքի քրդական միավորումների հետ, ինչը Իրաքի Քրդստանի տարածաշրջանի կառավարության պաշտոնյաներին հնարավորու-թյուն տվեց մեծացնել իրենց կառավարման ինստիտուտների անկախությունը՝ առաջ բերելով քրդական ազգայնականությունը սպառնալիք համարող Թուրքիայի զայրույթը9: Իհարկե, դա դեռևս ռամավարական գործընկերության համար լուրջ վտանգ չէր։ Ավելին, տեղի էին ունենում իրադարձություններ, որոնք կարող էին 6 Davutoğlu A., Stratejik Derinlik: Türkiyenin Uluslararası Konumu, Istanbul, 2001, s. 118. 7 Altunışık B. M., Turkey’s Security Culture and Policy Towards Iraq,- PERCEPTIONS: Journal of International Affairs, Spring 2007, XII, 64-79. 8 Turkey’s future directions and U.S. – Turkey relations, Hearing before the Subcommittee on Europe of the Committee on International Relations, House of Representatives, One Hundred Eighth Congress, First session, October 1, 2003, Serial No. 108-50, p. 25. 9 Balcı A., Dış Politikada Hesaplaşmak: AK Parti, Ordu ve Kemalizm, İstanbul, Etkileşim Yayınlar, 2015, s. 98; Jüde J., Contesting borders? The formation of Iraqi Kurdistan’s de facto state, International Affairs, 2017, 93, 4, 860–861.

Page 9: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 9

համարվել առաջացած իրավիճակի հաղթահարման և թուրք-ամերիկյան հարաբերությունների սերտացման դրսևորումներ։ Մասնավորապես, 2009թ., ԱՄՆ նորընտիր նախագահ Բ․ Օբաման առաջին արտասահմանյան այցը կատարեց Թուրքիա և, ոգևորվե-լով երկրի տնտեսական զարգացման և ժողովրդավարացման բարեփոխումների հաջողություններով, երկու երկրների միջև հարաբերություններն անվանեց «էտալոնային համագործակցու-թյուն»10: Ավելի ուշ, 2012թ. Օբաման Ռ․ Թ> Էրդողանին համարեց աշխարհի այն հինգ առաջնորդներից մեկը, որնց լիովին վստահում է11: Սակայն, մի քանի տարի անց Ջ․ Գոլդբերգի հետ հարցազրույցի ժամանակ Բ. Օբաման Թուրքիայի առաջնորդին բոլորովին այլ բառերով է նկարագրել՝ «անհաջողակ և ավտոկրատ»12:

Այսպիսով, թեև թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության համար իրաքյան պատերազմի ստեղծած նախադր-յալների հաղթահարման փորձեր էին արվում, սակայն դրանք ավելի խորացան հատկապես վերջին տարիներին:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների տրանսֆորմացիան և առկա լարվածության հիմնական դրդապատճառները

Երկու երկրների միջև առկա խորը ճգնաժամը պայմանա-

վորված է մի շարք հիմնախնդիրներով, որոնց շուրջ Անկարան և Վաշինգտոնը ունեն տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ և

10 Remarks by President Obama to the Turkish Parliament. The White House. Office of the Press Secretary, Washington, D.C., 06.04.2009, https://obamawhitehouse.archives.gov/the-press-office/remarks-president-obama-turkish-parliament; Han K. A., From “Strategic Partnership” to “Model Partnership”: AKP, Turkish –US Relations and The Prospects Under Obama,- UNISCI Discussion Papers, Nº 23 (May / Mayo 2010), p. 23. 11 Abramowitz I. M., Edelman S. E., From Rhetoric to Reality: Reframing U.S. Turkey Policy, National Security Program:Foreign Policy Project, Bipartisan Policy Center, 2013, p. 16. 12 Goldberg J., The Obama Doctrine, The Atlantic magazine, 07.04.2016, https://www.theatlantic.com/magazine/archive/2016/04/the-obama-doctrine/471525/; Zanotti J., Turkey: Background and U.S. Relations In Brief, US Congressional Research Service Report, 18.03.2016, p. 2.

Page 10: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

10 Գրիգոր Արշակյան

շահեր, մասնավորապես, սիրիական ճգնաժամն ու քրդական հարցը, Ֆեթհուլլահ Գյուլենի գործը, ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի քրեական հետապնդումը Թուր-քիայում, ինչպես նաև թուրք-ռուսական համագործակցությունն ու դրա անդրադարձը Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա:

Անկարայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները հատկապես խորացան սիրիական հակամարտության հետևանքով, որտեղ Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները տարբերվում էին հատկապես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և հակամար-տության մեջ ներգրավված զինված խմբավորումների հետ կապված («սիրիական ընդդիմությունից» մինչև քրդական աշխարհազորա-յիններ): Քաղաքական անկայունությունը Մերձավոր Արևելքում ստիպեց Թուրքիային վերանայել արտաքին քաղաքականությունը և ազգային անվտանգության ռազմավարական ուղղությունները13:

Եթե ԱՄՆ-ը և, ընդհանուր առմամբ՝ Արևմուտքը, 2010թ. կեսին դադարեցին կտրուկ պնդել իշխանությունից Ասադի հեռացման ահնրաժեշտությունը, ինչպես դա եղել էր սիրիական ճգնաժամի սկզբում, ապա Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրակա-նապես դեմ էր նման մոտեցմանը: Այն իր արտացոլումը ստացավ նաև 2013թ. Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման մասին պայմանավորվածությունից հետո14, երբ ի հակադրություն ԱՄՆ-ի, որի պաշտոնական հռետորաբանության մեջ Ասադի նկատմամբ մոտեցումների փոփոխություններն ակնհայտ էին, Թուրքիան չհրաժարվեց Սիրիայի առաջնորդի նկատմամաբ կոշտ դիրքորո-շումից՝ չնայած Ռուսաստանի և Իրանի հետ մերձեցմանը Սիրիայի

13 Ульченко Н.Ю., Шлыков П.В., Динамика российско-турецких отношений в условиях нарастания глобальной нестабильности, М.: Институт востоковедения РАН, 2014, сс. 18–29. 14 Weitz R., Syria and Beyond: The Future of the Chemical Weapons Threat, Institut Français des Relations Internationals, Security Studies Center, Proliferation Paper 51, December 2014, pp. 27-28; Weiss S. A., Ng N., Collision Avoidance: Lessons From U.S. and Russian Operations in Syria, Carnegie Endowment for International Peace, March 2019, p. 6.

Page 11: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 11

հարցում15: Նմանատիպ իրավիճակ էր նաև Ասադի ռեժիմի դեմ պայքարող զինված խմբավորումների հետ կապված: 2014 թվակա-նից հետո Միացյալ Նահանգները կրճատեցին սիրիական ընդդի-մությանը տրամադրվող ռազմական օգնության ծավալները, իսկ 2017թ. հուլիսին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց կասեցնել Ասադի դեմ պայքարող ստորաբաժանումներին տրամադրվող ցանկացած ռազմական օգնություն16: Ի հակադրու-թյուն ԱՄՆ-ի, Անկարան ոչ միայն չկրճատեց ռազմատեխնիկական աջակցությունը Ասադի դեմ պայքարող զինյալներին, այլև ակտի-վորեն օգտագործեց այդ զինյալներին՝ որպես դաշնակիցներ, «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների ժամանակ17:

Անկարան և Վաշինգտոնը տրամագծորեն հակառակ մոտե-ցումներ ցուցաբերեցին նաև «Իսլամական պետություն»-ից (ԻՊ), «Ջաբհաթ ալ Նուսրա»-յից և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից եկող սպառնալիքները բացահայտելու հարցում, որը հստակ դրսևորվեց ԻՊ-ի ընդլայնման դեմ պայքարի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան միացավ ԻՊ-ի դեմ տարվող գործո-ղությունների նպատակով ԱՄՆ գլխավորությամբ ստեղծված կոալիցիային միայն 1 տարի անց՝ 2015թ. հուլիսին, և միայն դրանից հետո թույլ տվեց օգտագործել «Ինջիրլիք» ռազմակայանը՝ ահաբե-կիչների դիրքերին օդային հարվածներ հասցնելու համար: ՆԱՏՕ-ի 15 Шлыков В. П., Турецко-американские отношения в зеркале ближневосточного и евро-атлантического измерений, Актуальные проблемы Европы, 2019, 1, с. 212. 16 Jaffe G., Entous A. Trump ends covert CIA program to arm anti-Assad rebels in Syria, a move sought by Moscow, The Washington Post, 19.07.2017, https://www.washingtonpost.com/world/national-security/trump-ends-covert-cia-program-to-arm-anti-assad-rebels-in-syria-a-move-sought-by-moscow/2017/07/19/b6821a62-6beb-11e7-96ab-5f38140b38cc_story.html; Humud E. C., Blanchard, M. C., Nikitin B. M., Armed Conflict in Syria:Overview and U.S. Response. US Congressional Research Service Report, 02.12.2019, p. 37. 17 Van Leeuwen J., Van Veen E., Turkey in northwestern Syria: Rebuilding empire at the margins, CRU Policy Brief, Netherlands Institute of International Relations Clingendael, June 2019, pp. 1-10; Dacrema E., Talbot V., Rebuilding Syria: The Middle East’s Next Power Game?, The Italian Institute for International Political Studies (ISPI), 2019, p. 84.

Page 12: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

12 Գրիգոր Արշակյան

դաշնակցի նման պահվածքը լուրջ դժգոհություն առաջացրեց Արևմուտքում18:

Այսպիսով, վերոնշյալ իրադարձություններն ակնհայտորեն ցույց տվեցին, որ Թուրքիան համակարծիք չէ Միացյալ Նահանգների հետ ԻՊ-ին դիմակայելու և Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական խմբավորումների ընդլայնման դեմ պայքարի հարցում: Դրանք ստիպեցին Վաշինգտոնին Մերձավոր Արևելքում այլընտրանքային դաշնակիցներ փնտրել: Եվ նման մարտավա-րական դաշնակիցներ դարձան իսլամիստներին դիմակայելու հարցում իրենց բարձր արդյունավետությունն ապացուցած Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» (YPG, ԺԻՈՒ), որոնց Թուրքիան համարում է ահաբեկ-չական կազմակերպություն19:

Ս․ Ուլգենի կարծիքով. «Պատմության մեջ ոչ մի այլ քաղաքական որոշում այնքան չի վնասել Թուրքիայում Միացյալ Նահանգների հեղինակությանը, որքան Սիրիայի քրդական «Ժողո-վրդական ինքնապաշտպանական ուժերի» շարունակական սպառազինումը»20: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կտրուկ վատթարացան 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Հուլիսի 15-ի գիշերը իրագործված հեղաշրջման ձախողված փորձը զգալի արձագանք ունեցավ ոչ միայն պետության ներսում, այլև միջազգային ասպարեզում: Ապստամ-բության ճնշումից հետո երկրում անհապաղ սկսվեցին գործող նախագահի տապալման ենթադրյալ կողմնակիցների զանգվածա-յին ձերբակալություններ: Նախագահ Ռ. Թ. Էրդողանի կոշտ

18 Sly L., De Young K., Turkey agrees to allow U.S. military to use its base to attack Islamic State, The Washington Post, 23.07.2015, https://www.washingtonpost.com/world/middle_east/turkey-agrees-to-allow-us-military-to-use-its-base-to-attack-islamic-state/2015/07/23/317f23aa-3164-11e5-a879-213078d03dd3_story.html; Zanotti J., Turkey: Background and U.S. Relations In Brief, US Congressional Research Service Report, 23.12.2015, p. 10. 19 Шлыков В. П., նույն տեղում, էջ 203-214: 20 Почему Турция отказывается отменить покупку С-400?, Вести.Экономика, 24.06.2019, https://www.vestifinance.ru/articles/121260.

Page 13: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 13

արձագանքն այդ իրադարձությանն առաջ բերեց Արևմուտքի խորացող բացասական վերաբերմունքը21:

Իր հերթին Էրդողանը բացահայտ մեղադրում էր Արևմուտ-քին, հատկապես, ԱՄՆ-ին, ոչ միայն հեղաշրջման փորձից հետո իրեն չաջակցելու, այլև հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող 1999թ.-ից ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող իմամ Ֆ. Գյուլենին Անկարային չհանձնելու համար22: Էրդողանը, մասնավորապես, հայտարարել էր. «Ես դիմում եմ ԱՄՆ-ին. դուք ի՞նչ ռազմավարական գործընկեր եք, եթե ձեր երկրում ընդունում եք մի մարդու, որին ես խնդրում եմ արտահանձնել»՝ հընթացս Արևմուտքին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար և ակնարկելով, որ «հեղաշրջման սցենարը գրվել է Թուրքիայի սահմաններից դուրս»23: Հեղաշրջման ձախողված փորձը նպաստեց Թուրքիայում հակաամերիկյան և հակաարևմտյան տրամադրու-թյունների մեծացմանը: Դրա մասին է վկայում նաև 2017 թվականի վերջին ամերիկյան Պյու հետազոտական կենտրոնի (Pew Research Center) իրականացրած սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները, համաձայն որի՝ Թուրքիան հանդիսանում էր միակ երկիրը, որտեղ, ըստ հետազոտության արդյունքների, գլոբալ սպառնալիքների շարքում առաջին տեղում ոչ թե միջազգային ահաբեկչությունը կամ միգրացիոն հոսքերն էին, այլ ԱՄՆ քաղաքականությունը (նման պատասխան էր տվել հարցվածների 72%-ը)24: Ուստի պատահական չէ, որ զինվորական հեղաշրջման

21 Ataman M., July 15 Coup Attempt in Turkey: Context, Causes and Consequences,- SETA Publications, 2017, pp. 234-238; Sloat A., The West’s Turkey Conundrum, Foreign Policy at Brookings, Robert Bosch Foundation Transatlantic Initiative (BBTI), 2018, pp. 5-6. 22 Abramowitz M., Edelman E., Beyond the Myth of Partnership: Rethinking U.S. Policy Toward Turkey, National Security Program:Foreign Policy Project, Bipartisan Policy Center, 2016, p. 11. 23 Hille K., Pitel L., West uneasy as Moscow and Ankara edge closer, Financial Times, 07.08.2016, https://www.ft.com/content/bbcd39ba-5b0d-11e6-9f70-badea1b336d4. 24 Manevich D., Chwe H., Globally, more people see U.S. power and influence as a major threat, Pew research center, 01.08.2017, https://www.pewresearch.org/fact-

Page 14: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

14 Գրիգոր Արշակյան

անհաջող փորձից հետո 2016թ. աշնանը, ի թիվս այլ օտարերկրյա քաղաքացիների, ձերբակալվեց Իզմիր քաղաքում երկար տարիներ քրիստոնեական քարոզչությամբ զբաղվող ավետարանչական եկեղեցու հովիվ, ԱՄՆ քաղաքացի Է. Բրանսոնը՝ Ֆ. Գյուլենի շարժմանը հարելու և օժանդակելու մեղադրանքով25։ ԱՄՆ-ում Բրանսոնի ձերբակալությունը համարվեց քաղաքական, իսկ ամերիկացի պաշտոնյաները պահանջեցին, որ Բրանսոնն ազատվի կալանքից: ԱՄՆ Նախագահ Դ. Թրամփը նույնպես աջակցություն հայտնեց ձերբակալված քարոզչին՝ նշելով, որ Է. Բրանսոնը լավ մարդ և քրիստոնյա առաջնորդ է, ով առանց որևէ պատճառա-բանության հետապնդվում է Թուրքիայում` հույս հայտնելով, որ նրան կթողնեն վերադառնալ տուն26:

Բրանսոնի ազատազրկումը ոչ միայն լուրջ դիվանագի-տական ճգնաժամի պատճառ էր դարձել ՆԱՏՕ-ի երկու դաշնակից-ների հարաբերություններում, այլև էապես ազդել էր Թուրքիայի տնտեսության վրա: Հոգևորականին ազատ արձակելու պահանջով Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ, ինչից հետո ազգային արժույթը սկսել էր կտրուկ արժեզրկվել՝ տնտեսությունը կանգնեցնելով լուրջ խնդիրների առաջ27: Ուստի Անկարան փորձեց մեղմել թուրք-ամերիկյան լարվածությունը: 2018թ. հոկտեմբերի 12-ին Իզմիրի դատարանը թեև 3 տարվա ազատազրկման դատապարտեց Է. Բրանսոնին, սակայն վերջինս դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք տարի նա կալանքի տակ էր tank/2017/08/01/u-s-power-and-influence-increasingly-seen-as-threat-in-other-countries/. 25 Erdemir A., Edelman E., Erdogan’s Hostage Diplomacy:Western Nationals in Turkish Prisons, The Foundation for Defense of Democracies (FDD), Washington, DC, pp 6-8. 26 Erdemir A., Edelman E., նույն տեղում, էջ 21-22; Maza C., Andrew Brunson Case: Donald Trump Threatens Turkey WIth Sanctions if Pastor is not Released, 26.07.2018, https://www.newsweek.com/donald-trump-threatens-turkey-sanctions-if-christian-pastor-not-released-1043964. 27 Martin W., The lira is tumbling after the US said it's ready to kick its battle against Turkey up a notch, Business Insider, 17.08.2018, https://www.businessinsider.com/trump-usa-sanctions-against-turkey-2018-8.

Page 15: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 15

անցկացրել նախնական հետաքննության ժամանակ: ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի արձագանքը չուշացավ: Սպիտակ տան ղեկավարը, ով ամիսներ շարունակ պահանջում էր Թուրքիայից ազատ արձակել Բրանսոնին՝ նրա կալանքը համարե-լով խայտառակություն, թվիթերյան իր էջում գրել էր. «Իմ մտքերն ու աղոթքները Բրանսոնի հետ են, հույս ունենք, որ նա շուտով տուն կվերադառնա՝ ակնարկելով, որ Բրանսոնն ազատության մեջ է հայտնվել նաև իր վարչակազմի ջանքերով»28: Թվում էր Բրանսոնի ազատ արձակումը կնպաստեր թուրք-ամերիկյան հարաբերու-թյունների լարվածության մեղմացմանը, սակայն ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման Թուրքիայի որոշումը երկկողմ հարաբերությունները հասցրեց աննախադեպ լարման:

2017թ. դեկտեմբերին Մոսկվան և Անկարան ստորագրե-ցին ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համա-կարգեր ձեռք բերելու գործարքը, ըստ որի 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ռուսական վարկային համաձայնագրով Թուրքիան գնելու էր C-400 զենիթահրթիռային չորս համալիր՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի էր գնում29: Թուրքիայի նման որոշումը խիստ դժգոհություն առաջացրեց ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ՆԱՏՕ-ի ղեկավարության շրջանում: Չուշացան նաև ԱՄՆ-ից հնչող սպառնալիքները: ՆԱՏՕ-ի 70 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը նախազգուշացրեց Անկարային. «Թուրքիան պետք է ընտրի. մնալ ամենահաջողված ռազմական դաշինքի կարևորագույն գործըն-կերը, թե ոչ խոհեմ որոշումներ կայացնելով՝ վտանգել մեր

28 Kelly C., Sullivan K., Released US Pastor Andrew Brunson Returns to US, Meets With Trump, CNN, 14.10.2018, https://edition.cnn.com/2018/10/13/politics/us-pastor-andrew-brunson-trump-oval-office/index.html. 29 Kibaroğlu M., On Turkey's Missile Defense Strategy: The Four Faces of the S-400 Deal Between Turkey and Russia, SAM Papers, No.16, April 2019, p. 3.

Page 16: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

16 Գրիգոր Արշակյան

գործընկերային հարաբերություններն ու դաշինքը»30: Ի պատաս-խան Փենսի սպառնալիքներին, Թուրքիայի փոխնախագահ Ֆաութ Օքթայը հայտարարեց, որ «Միացյալ Նահանգները պետք է ընտրեն. Թուրքիայի դաշնակիցը մնալ, թե վտանգել երկու երկրների բարեկամությունը՝ ուժերը միավորելով ահաբեկիչների հետ»31: Միացյալ Նահանգների համար անընդունելի էր, որ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիան պատրաստվում էր ձեռք բերել ռուսական բարդ հակաօդային համակարգ, որն ի սկզբանե նախագծված է հետևելու ու հարվածելու ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռներին: Այնուհետև Պենտագոնը զգուշացրեց, որ ռուսա-կան ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու դեպքում Թուրքիան կկորցնի իր տեղը ԱՄՆ-ի F-35 ռազմական ինքնաթիռների ծրագրում և պատժամիջոցների առաջ կկանգնի32։ Որպես այնընտրանք ԱՄՆ–ն Թուրքիային առաջարկում էր ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգը։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ թույլատրում է Թուրքիային մոտ 3,5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ գործարքով գնել իրենց համակարգերը33։ Թուրքիան մերժեց ռուսական ռազմական պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին որոշումը վերանայելու Վաշինգտոնի առաջարկը: Որպես պատճառ մատնանշեց, որ Միացյալ Նահանգները գործընկերներին Patriot ՀՕՊ համակարգի ձեռքբերման համար զեղչ չի տրամադրում և հրաժարվում է տեխնոլոգիաների փոխանակումից34:

30 Hacaoglu S., Kozok F., U.S.-Turkey Showdown Escalates as Pence Warns on Missiles, Bloomberg, 04.04.2019, https://www.bloomberg.com/news/articles/2019-04-04/u-s-turkey-showdown-escalates-as-pence-gives-missiles-warning. 31 Keşvelioğlu A., Oğuz A., Akca M. E., Türkcan L. M., Turkey’s Procurement of the S-400 System : An Explainer, TRT World Research Centre, 2019, p. 7. 32 Özer İ. A., Arming Countries: With or Without the United States, SETA Analysis, NO.55, 2019, p. 18. 33 Yeşiltaş M., Aslan M., Özkizilcik Ö., SETA Security Radar:Turkey’s Security Landscape in 2019, SETA Report, 2019, pp. 48-49. 34 Mehta A.,Turkey cleared by US for $3.5 billion Patriot missile deal, despite S-400 row, Defense News, 18.12.2018, https://www.defensenews.com/global/europe/2018/12/19/turkey-cleared-by-us-for-35-billion-patriot-missile-deal-despite-s-400-row/; Wemer A. D., After Russian air defense deal, can Ankara and Washington repair their relationship?, Atlantic

Page 17: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 17

Հարկ է նշել, որ C-400 համակարգն օգտագործելու Թուրքիայի որոշումն ավելի խորը արմատներ ունի: Արդեն 10 տարի է Անկարան փորձում է ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը, բայց առանց հաջողության: ԱՄՆ-ը դիմակայում էր Թուրքիայի պահանջներին՝ տեխնոլոգիան փոխանցելու և տեղա-կան արտադրություն սկսելու հարցում: Արդյունքում, Անկարան սկսեց հավանական փոխարինողներ փնտրել, ներառյալ 2013թ. չինական հակահրթիռային համակարգը, որը տապալվեց ԱՄՆ-ի առարկությունների պատճառով: 2016թ. Էրդողանի դեմ հեղաշրջ-ման փորձից հետո, ներառյալ Թուրքիայի խորհրդարանի օդային ռմբակոծությունը, հակաօդային համակարգի ձեռքբերումը Անկա-րայի համար հրամայական դարձավ:

Երկու տարի շարունակ Վաշինգտոնն ամեն ինչ անում էր՝ համոզելու Էրդողանին, որ C-400-ի գործարքը չեղյալ հայտարարի: C-400-ը ոչ միայն անհամատեղելի է Թուրքիայում ՆԱՏՕ-ի պաշտպանական ենթակառուցվածքի հետ, այդ գործարքը կարող է նաև հանգեցնել ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանմանը։ Սակայն ոչինչ չստիպեց Էրդողանին փոխել որոշումը, ինչի արդյունքում ռուսական ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը 2019թ. հուլիսին տեղափոխվեց Թուրքիա, որից հետո ԱՄՆ-ն հայտարա-րեց, որ Թուրքիային հեռացնում է իր F-35 կործանիչների ծրագրից:

Մասնավորապես, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ս․ Գրիշա-մը նշել էր. «Ցավոք, Ռուսաստանից C-400 օդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ Թուրքիայի որոշումը թույլ չի տալիս Անկարայի շարունակական ներգրավվածությունը F-35-ի ծրագրում: Թուրքիան ավելի քան 65 տարի ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերը և դաշնակիցն է, սակայն C-400-ի ձեռքբերումը խոչընդոտում է ռուսական համակարգերից հրաժարվելու ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների ստանձնած պարտավորությունների կատար-

Council, 15.07.2019, https://www.atlanticcouncil.org/blogs/new-atlanticist/after-russian-air-defense-deal-can-ankara-and-washington-repair-their-relationship/.

Page 18: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

18 Գրիգոր Արշակյան

մանը»35: F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի հեռացնելը ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով լուրջ հարված էր Անկարային: Թուրքիան ստորագրել էր ԱՄՆ-ից 100 հատ F-35 գնելու պայմանագիր և ավելի քան մեծ ներդրումներ է կատարել դրա արտադրության ծրագրում, իսկ թուրքական ընկերությունները արտադրում են այդ կործանիչների 937 մասեր36:

Փոխադարձ սպառնալիքները խորացրեցին թուրք-ամերիկյան ճգնաժամը՝ վտանգելով երկու երկրների շուրջ 70-ամյա ռազմական համագործակցությունը և Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերու-թյունները: Անկարայի կողմից ռուսական C-400 հրթիռների ձեռքբերումը, չնայած Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ անդամների ունեցած առարկություններին, հանգեցրեց մինչև իսկ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման կոչերի37: Դաշինքի անդամները մատնանշում էին ոչ միայն Անկարայի ներքին քաղաքական սխալները, այլև մտահոգ էին, որ ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքականության մեջ վերջինս անվստահելի գործընկեր է: Վաշինգտոնի որոշումը՝ Թուրքիային հեռացնել F-35 կործանիչի ծրագրի հետագա մասնակցությունից, անշուշտ, արտացոլում էր ոչ միայն ԱՄՆ անհանգստությունը38:

35 Statement by the Press Secretary, 17.07.2019, https://www.whitehouse.gov/briefings-statements/statement-press-secretary-64/; Leone D., Turkey Might Lose the F-35 Thanks to Buying Russia's S-400 System. So What About Greece?, The National Interest, 18.07.2019, https://nationalinterest.org/blog/buzz/turkey-might-lose-f-35-thanks-buying-russias-s-400-system-so-what-about-greece-67632. 36 Keşvelioğlu A., Oğuz A., Akca M. E., Türkcan L. M., Turkey’s Procurement of the S-400 System: An Explainer, TRT World Research Centre, 2019, p. 15; Slijper F., Power Projection:Turkey’s Military Build-Up: Arms Transfers and an Emerging Military Industry, PAX:Power Projection, 2017, pp. 19-26. 37 Sari A., Can Turkey be Expelled from NATO? It’s Legally Possible, Whether or Not Politically Prudent, 15.10.2019, https://www.justsecurity.org/66574/can-turkey-be-expelled-from-nato/. 38 Carpenter G. T., It’s time to expel Turkey from the Western alliance, The Washington Post, 19.07.2019, https://www.washingtonpost.com/opinions/2019/07/19/its-time-expel-turkey-western-alliance/?noredirect=on.

Page 19: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 19

Այս համատեքստում զարմանալի չի թվում 2019թ. մայիսի

21-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հ․ Աքարի հայտա-րարությունը, որ երկիրը պատրաստվում է ԱՄՆ պատժամիջոց-ներին39: Պատճառը, անշուշտ, Թուրքիայի կողմից ռուսական C-400

ՀՕՊ համակարգերի ձեռքբերումն էր: Ըստ Ա․ Քուռույի, թուրք քաղաքական գործիչները, նախագահ Ռ. Թ. Էրդողանի գլխավո-րությամբ, լրջորեն քննարկում են Թուրքիայի աշխարհաքաղա-քական դիրքը՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դադարեցնելու դեպքում: Նման պահանջարկ կա արդեն թուրքական հասարա-կության որոշ հատվածների շրջանում: Վերջին հինգ տարիների ընթացքում թուրքական հասարակության մեծամասնությունը հակաամերիկյան դիրքորոշում է որդեգրել, ամենայն հավանակա-նությամբ, ամենաբարձր մակարդակի՝ 1952թ. ի վեր40: Չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում առկա մարտահրավերներին, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի մաս, քանզի բաժանումը շատ վնասաբեր կլիներ երկու կողմերի համար: Նախ, ՆԱՏՕ-ն ոչ միայն ռազմական դաշինք է, այլև քաղաքական միություն է, և դրա մաս դառնալը նման է զարգացած աշխարհի մաս կազմելուն, որին Թուրքիան ձգտում է 1923 թվականից ի վեր: Երկրորդ, դաշինքում մնալով՝ Թուրքիան ի վիճակի է մեծապես ազդել Բրյուսելի քաղա-քականության վրա: Սկզբունքորեն, ՆԱՏՕ-ի բոլոր որոշումները պահանջում են համաձայնություն: Հետևաբար, Անկարան կարող է արդյունավետորեն արգելափակել ցանկացած որոշում, որը դեմ կլինի իր շահերին: Օրինակ՝ 2017թ. Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ի փորձերը՝ գործընկերություն զարգացնել Ավստրիայի հետ,

39 Zanotti J., Clayton T., Turkey: Background and U.S. Relations In Brief, CRS Report, Congressional Research Service, 09.07.2019, p. 6. 40 Kuru T. A., Why is Turkey torn between the United States and Russia?, 11.06.2019, https://www.opendemocracy.net/en/why-turkey-torn-between-united-states-and-russia/.

Page 20: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

20 Գրիգոր Արշակյան

ի պատասխան Վիեննայի կրկնվող վետոյի՝ Թուրքիայի ԵՄ անդա-մակցության դեմ41: Անդրադառնալով Թուրքիայի՝ Դաշինքում պահելու ՆԱՏՕ-ի հիմնական դրդապատճառներին՝ հարկ է նշել, որ Թուրքիայի զինված ուժերը թվաքանակով և մարտունակությամբ դաշինքում զիջում են միայն ԱՄՆ-ին: Բացի այդ, Թուրքիայի աշխարհաքա-ղաքական նշանակությունը շատ կարևոր է ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի համար: Նա ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը միաժամանակ ունի սահմաններ Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իրաք և Իրան) և Եվրոպայում: Կարևոր է նաև այն, որ Թուրքիան սիրիական ճգնաժամի պայմաններում հանդես է գալիս Եվրոպա-յում որպես հիմնական վերջնակետ՝ ընդունելով ավելի քան չորս միլիոն փախստականների: Ավելին, Թուրքիան վերահսկում է Բոսֆորը և Դարդանելը, աշխարհի ամենակարևոր երկու կետերը, որոնք պատմականորեն կանխել են ռուսական մուտքը Միջերկրա-կան ծով: ՆԱՏՕ-ի համար լուրջ նշանակություն ունի նաև «Ինջիրլիք» ավիաբազան և «Կուրեցիկ» ռադիոլոկացիոն կայանը (բալիստիկ հրթիռներ զսպող կայան իրանական սահմանից մոտ 300 մղոն հեռավորության վրա), որոնք ապահովում են ՆԱՏՕ-ի կենսունակությունը` պաշտպանելու Եվրոպան Մերձավոր Արևել-քից բխող սպառնալիքներից42: «Ինջիրլիք» բազայի արդյունա-վետությունն ակնհայտորեն երևաց Բալկաններում, Աֆղանստա-նում և Սիրիայում պատերազմների ժամանակ: Թեև Կիպրոսը, Քուվեյթը և Կրետեն այլընտրանք են համարվել Թուրքիային,

41 Lute D., Burns N., NATO at Seventy:An Alliance in Crisis, Project on Europe and the Transatlantic Relationship Report, Belfer Center for Science and International Affairs Harvard Kennedy School, 2019, p. 49; Toperich S., Noi Ü. A., Turkey and Transatlantic Relations, Center for Transatlantic Relations, The Paul H. Nitze School of Advanced International Studies, The Johns Hopkins University, 2017, p. 44. 42 Demirdas A., Should Turkey be Kicked out of NATO?,- Jerusalem Post, 31.07.2019, https://www.jpost.com/Opinion/Should-Turkey-be-kicked-out-of-NATO-597323; Kelleher C., Missile Defense, Extended Deterrence, and Nonproliferation in the 21st Century, Center for International and Security Studies at Maryland, School of Public Policy, 2017, pp. 9-22.

Page 21: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 21

սակայն Վաշինգտոնը չի փորձել այդ տարբերակներն օգտագործել, քանի որ Ինջիրլիքի ռազմավարական դիրքը և ենթակառուցվածք-ները գրեթե անփոխարինելի են: Այսպիսով, Թուրքիայի դուրս գալը ՆԱՏՕ-ից ձեռնատու չէ կողմերից որևէ մեկի համար: Սակայն կարևոր է պարզել՝ արդյո՞ք դա Անկարայի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ «ռուսական խաղաքարտի» օգագործման հերթական փորձն է, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության իրական շրջադարձ: Ըստ Ա. Կրուկի, «Եթե Թուրքիան իսկապես նպատակաուղղված է շրջվել դեպի Ռուսաստանը, ապա, իհարկե, դա մեծ ռազմավա-րական նշանակություն կունենա: Դա կնշանակի Մերձավոր Արևել-քում ԱՄՆ-ի գերիշխանության վերջին իրական հենակետի անհետացում, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ-ի ձևավոր-ած օղակի փլուզում»43: Ընդգծելով, որ Թուրքիան և Միացյալ Նահանգներն արդեն 60 տարի է ռազմավարական դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի շրջանակ-ներում, Էրդողանը զգուշացրել է. «Եթե Վաշինգտոնը չդադարի Թուրքիայի նկատմամբ միակողմանի և անհարգալից մոտեցում դրսևորել, ապա մենք կսկսենք նոր բարեկամներ ու դաշնակիցներ փնտրել»44: Թուրք-ռուսական համագործակցության նախադրյալներն ու զարգացման հեռանկարները

Ռուսաստանին ու Թուրքիային միավորում է ինչպես ընդհանուր աշխարհագրական դիրքը Եվրոպայի և Ասիայի հանգույցներում, այնպես էլ զարգացման բարդ փուլերը: Միաժամանակ, աշխար-հաքաղաքական բաղադրիչը, մասնավորապես, տարածաշրջանա-յին մրցակցությունը եղել և հանդիսանում է ռուս-թուրքական

43 Крук А., Эрдоган между Россией и США. Что будет с идеей неоосманизма, 11.08.2016, http://www.globalaffairs.ru/global-processes/Erdogan-mezhdu-Rossiei-i-SShA-Chto-budet-s-ideei-neoosmanizma-18309. 44 Erdogan: How Turkey Sees the Crisis With the U.S., New York Times, 10.08.2018, https://www.nytimes.com/2018/08/10/opinion/turkey-erdogan-trump-crisis-sanctions.html.

Page 22: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

22 Գրիգոր Արշակյան

փոխգործակցության բաղկացուցիչ մասը երկկողմ հարաբերու-թյունների զարգացման բոլոր փուլերում: Այդ առումով երկկողմ հարաբերությունների էվոլյուցիան առավել ակնհայտ է այն տարածաշրջաններում, որտեղ և Ռուսաստանը, և Թուրքիան ունեն պատմականորեն ձևավորված շահեր:

2015թ․ նոյեմբերին СУ-24 ռմբակոծիչի կործանման հետևանքով ռուս-թուրքական հարաբերություններում 7 ամիս տևած ճգնաժամից հետո սկսվեց հարաբերությունների կարգավոր-ման գործընթաց, ինչը պայմանավորված էր նաև երկու երկրների համար ստեղծված բավական բարդ աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակի ազդեցությամբ: Թուրք-ռուսական հարաբերությունների մերձեցմանը նպաստեց նաև Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի գիշերն իրագործված հեղաշրջման ձախողված փորձը, որը զգալի արձագանք ունեցավ ոչ միայն պետության ներսում, այլև միջազգային ասպարեզում: Ի տարբերություն Արևմուտքի, որը դատապարտեց Թուրքիայի իշխանությունների կոշտ գործողությունները երկրի ներսում45, Ռուսաստանը հրապա-րակայնորեն աջակցեց Էրդողանին46, ինչի արդյունքում, Թուրքիա-յում հեղաշրջման ձախողված փորձից հետո Էրդողանն առաջինն այցելեց ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկն, այլ Ռուսաստան, որի հետ հարաբերությունները մինչև վերջերս հեռու էին բարեկամական լինելուց: 2016թ. օգոստոսի 9-ին երկկողմ հարաբե-րությունների ճգնաժամից հետո Սանկտ Պետերբուրգում կայացավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջին հանդիպումը, որի ժամանակ նրանք հայտարարեցին բոլոր ուղղություններով համագործակցությունը վերականգնելու, հարաբերությունները

45 Bodkin H., Millward D., Ensor J., Rothwell J., Turkey coup attempt: World leaders warn President Erdogan not to use uprising as excuse for crackdown as more than 6,000 arrested, The Telegraph, 18.07.2016, https://www.telegraph.co.uk/news/2016/07/17/turkey-coup-plot-president-erdogan-rounds-up-thousands-of-soldie/. 46 Çelikpala M., Erşen E., Turkey’s Black Sea Predicament: Challenging or Accommodating Russia?, PERCEPTIONS, Summer 2018, 23, 2, 72-92; Özertem S. H, Turkey and Tussia: A Fragile Friendship, Turkish Policy Quarterly, 2017, 15, 4, 121-134.

Page 23: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 23

նախաճգնաժամային մակարդակի հասցնելու և Սիրիայի հարցում փոխզիջումների որոնման պատրաստակամության մասին47, ինչը լուրջ անհանգստություն առաջացրեց Արևմուտքում48:

Մոսկվայի և Անկարայի միջև քաղաքական հարաբերու-թյունների կարգավորման ջանքերը լուրջ խթան հանդիսացան կողմերի համար՝ ինտենսիվորեն զարգացնելու համագործակ-ցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, գազային արդյունա-բերության և միջուկային ոլորտներում, որոնց շուրջ գործակցու-թյունը սառեցվել էր ճգնաժամի հետևանքով: Կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին «Թուրքական հոսք» խողովակաշարի և «Աքկույու» ատոմակայանի շինարարական նախագծերի վերաբերյալ: 2018թ. նոյեմբերի 19-ին Ստամբուլում երկու երկրների նախագահները հայտարարեցին Ռուսաստանը Թուրքիայի եվրոպական ափերին կապող «Թուրքական հոսքի» գազային խողովակաշարի ստորջրյա առաջին հատվածի ավարտի մասին49, որի կառուցման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել էր 2016թ. հոկտեմբերին50: Նախագծի իրագործմամբ Թուրքիան նպաստում էր Եվրոպայի խոշոր գազային մատակարարը լինելու Ռուսաստանի երկարաժամկետ ռազմավարությանը՝ միաժամանակ նվազեցնելով Ուկրաինայի տարանցիկ միջանցքի նշանակությունը: Այսպիսով, Ուկրաինայով ու Բալթիկ ծովով առաքման երթուղիներից բացի ստեղծվում է ռուսական գազային երրորդ միջանցքը, ինչն առաջացնում էր Միացյալ Նահանգների շարունակական դիմակա-յությունը: 47 Koru S., The Resiliency of Turkey-Russia Relations, Foreign Policy Research Institute, Black Sea Strategy Papers, 2018, p. 16; Rüma İ., Çelikpala M.,Russian and Turkish Foreign PolicyActivism in the Syrian Theater, Uluslararasi Iliskiler, 16, 62, 2019, p. 70. 48 MacFarquhar N., Russia and Turkey Vow to Repair Ties as West Watches Nervously, The New York Times, 09.08.2016, http://www.nytimes.com/2016/08/10/world/europe/putin-erdogan-russia-turkey.html. 49 Pierini M., Russia’s Gas Strategy Gets Help From Turkey, Carnegie Europe, 03.12.2018, https://carnegieeurope.eu/strategiceurope/77855. 50 Ediger Ş. V., Durmaz D., Energy in Turkey and Russia’s Roller-Coaster Relationship, Insight Turkey, 2017, 19, 1, 145-159.

Page 24: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

24 Գրիգոր Արշակյան

Թուրք-ռուսական համագործակցության առանցքային բաղադրիչներից է Ռուսաստանի կողմից թուրքական «Աքկույու» առաջին ատոմակայանի կառուցման նախագիծը: 20 մլրդ. դոլար արժողությամբ նախագծով նախատեսվում է կառուցել ատոմա-կայան 1200 մեգավատ հզորությամբ 4 ռեակտորով, որոնցից առա-ջինը պետք է շահագործման հանձնվի 2023թ.: 2018թ. Վ. Պուտինն ու Ռ. Թ. Էրդողանը տեսակոնֆերանսի ռեժիմում մասնակցեցին ատոմակայանի շինարարության մեկնարկի արարողությանը51:

Թուրք-ռուսական ճգնաժամի հաղթահարումը բարենպաստ ազդեցություն ունեցավ նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2018թ. Թուրքիա այցելած ՌԴ քաղաքա-ցիների թիվը կազմել է շուրջ 6 մլն., ինչը 25.4%-ով ավել էր քան 2017թ. (4.7 մլն. մարդ)52:

Մեծանում են նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները, որոնք ճգնաժամի հետևանքով կտրուկ նվազել էին (2016թ. Ապրանքաշրջա-նառությունը կրճատվել էր 32,1%-ով՝ կազմելով 15.5 մլրդ. ԱՄՆ դոլար, որից արտահանումը 29%-ով (13.4 մլրդ. ԱՄՆ դոլար), ներմուծումը՝ 47%-ով (2.2 մլրդ. ԱՄՆ դոլար)53: Մինչդեռ, 2018թ. Թուրքիայի ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 25.5 մլրդ. ԱՄՆ դոլար, որից ռուսական արտահանումը (21.3 մլրդ. ԱՄՆ դոլար), ներմուծումը՝ (4.2 մլրդ. ԱՄն դոլար)54: Երկու երկրների

51 Masumova R. N., Russia and Turkey: Resetting Economic Partnership,PERCEPTIONS, Summer 2018, 23, 2, pp. 33-50; Russia starts building Turkey's first nuclear power plant, World Nnuclear News, 03.04.2018, http://www.world-nuclear-news.org/NN-Russia-starts-building-Turkeys-first-nuclear-power-plant-03041801.html. 52 Ситдиков Р., Межгосударственные отношения России и Турции, 14.02.2019, https://ria.ru/20190214/1550722597.htm. 53 Российско-турецкие экономические отношения. Досье, 02.04.2018, https://tass.ru/info/5088157. 54 Климентьев М., Межгосударственные отношения России и Турции, 29.06.2019, https://ria.ru/20190629/1555928137.html; Özel S., Uçar G., The Economics of Turkey-Russia Relations, Edam:Centre for Economics and Foreign Policy Studies, Foreign Policy & Security, 2019/10, p. 10.

Page 25: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 25

ղեկավարները ցանկանում են այդ ծավալները հասցնել 100 մլրդ. ԱՄՆ դոլարի, ինչի մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը՝ 2019 թ. օգոստոսի 27-ին ՌԴ Ժուկովսկու օդանավակայանում կայացած «MAKS-2019» ավիացիոն-տիեզերա-կան ցուցասրահի բացման արարողության ժամանակ55:

Աշխարհաքաղաքական տարաձայնությունները հաղթահա-րելուն ուղղված երկու երկրների ղեկավարների ջանքերն անդրա-դարձան նաև ռազմաքաղաքական ոլորտում երկկողմ համագոր-ծակցության զարգացման վրա: 2016թ. վերջից Ռուսաստանն ու Թուրքիան սկսեցին համագործակցել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման գործընթա-ցում: Իսկ 2017թ. հունվարին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Թուրքիայի օդուժի հետ սկսեց հարվածներ հասցնել Սիրիայի ահաբեկչական խմբավորումների դիրքերին:56 2017թ. դեկտեմբե-րին Թուրքիան և Ռուսաստանը ստորագրեցին ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պայմանագիր, ինչը ոչ միայն լուրջ ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, այլև թուրք-ամերիկյան հարաբերությունները հասցրեց պատմության ամենացածր մակարդակին:

Ըստ Փ․Հանսբերի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումն օգնեց Ռուսաստանին հասնել առնվազն երկու նպատակների: Նախ, ռուս-թուրքական համագործակցությունը նպաստեց ՆԱՏՕ-ի հեղինակության անկմանը, որի հետ Ռուսաս-

55 Турция намерена увеличить товарооборот с РФ до $100 млрд, 27.08.2019, https://www.vestifinance.ru/articles/124028; Turkey aims to boost trade with Russia to $100bn, 28.08..2019, https://www.rt.com/business/467449-russia-turkey-trade-turnover/. 56 Начальник Главного оперативного управления Генштаба ВС РФ генерал-лейтенант Сергей Рудской провел брифинг для представителей СМИ, 18.01.2017, https://function.mil.ru/news_page/country/more.htm?id=12108689@egNews; Grove T., Russian and Turkish Jets Strike Islamic State Positions in Northern Syria, The Wall Street Journal, 18.01.2017, https://www.wsj.com/articles/russian-and-turkish-jets-strike-islamic-state-positions-in-northern-syria-1484764790.

Page 26: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

26 Գրիգոր Արշակյան

տանն ունի լարված հարաբերություններ, և որի գոյությունը Սառը պատերազմի ավարտից հետո Մոսկվայում լուրջ անհանգս-տություն է առաջացնում: Երկրորդ, այս համագործակցությունը Ռուսաստանին հնարավորություն տվեց անարգել օգտագործել թուրքական նեղուցները57:

Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին՝ Էրդողանը ոչ միայն չհրաժարվեց ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման գործար-քից, որի երկրորդ խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019 թ. սեպտեմբերին58, այլև ցանկություն էր հայտնել խորացնել Ռուսաս-տանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ներառյալ՝ ռազմական ավիացիայի մասով: Ըստ ռուսական և արևմտյան ԶԼՄ-ի, օգտվելով Վաշինգտոնի կողմից Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելու որոշումից, Ռուսաստանը առաջարկել էր Անկարային ձեռք բերել СУ-35 կործանիչներ՝ F-35-ի փոխարեն59: Մասնավորապես, 2019թ. օգոստոսին Մոսկվայում Պուտին-էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել էր ոչ միայն ռուսական СУ-35 կործանիչների հարցն, այլև համատեղ աշխատանքի հնարավորությունը նոր СУ-57-երի ծրագրում60:

57 Хансбери П., Возможен ли поворот Турции от НАТО к России?, Комментарий, 30, 13.09.2019, http://minskdialogue.by/research/opinions/vozmozhen-li-povorot-turtcii-ot-nato-k-rossii. 58 Минобороны России подтвердило завершение второго этапа поставок в Турцию С-400, 15.09.2019, https://tass.ru/armiya-i-opk/6887626; Gumrukcu T., Turkey says delivery of second S-400 battery complete, Reuters, 15.09.2019, https://www.reuters.com/article/us-turkey-security-usa-defense-russia/turkey-says-delivery-of-second-s-400-battery-complete-idUSKBN1W00AQ. 59 Владимиров В., Москва предлагает Анкаре Су-35 взамен F-35, 19.07.2019, https://www.golos-ameriki.ru/a/experts-on-possible-sale-of-su-35-to-turkey/5006962.html, Episkopos M., Could Turkey Lose the F-35 Stealth Fighter and Pass on Russia's Su-57?, The National Interest, 17.09.2019, https://nationalinterest.org/blog/buzz/could-turkey-lose-f-35-stealth-fighter-and-pass-russias-su-57-81321. 60 Tétrault-Farber G., Erdogan says Turkey wants to continue defense cooperation with Russia, Reuters, 27.08.2019, https://www.reuters.com/article/us-russia-turkey-planes/erdogan-says-turkey-wants-to-continue-defense-cooperation-with-russia-idUSKCN1VH1QS.

Page 27: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 27

Վերոնշյալ նախագծերն ու C-400 հակահրթիռային համա-կարգերի գործարքը վկայում են, որ Մոսկվան արդյունավետորեն է օգտագործում թուրք-ամերիկյան լարվածությունը և Անկարայի հարաբերական դիվանագիտական մեկուսացումը: Սիրիական ճգնաժամը Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ շահերի բախման առանցքում Սիրիական ճգնաժամը, որը սկզբում դիտվում էր որպես ավտո-րիտար ղեկավարի դեմ հերթական ապստամբություն, ժամանակի ընթացքում վերածվել է դաժան միջնորդավորված պատերազմի՝ բազմաթիվ տարածաշրջանային տերությունների և համաշխար-հային գերտերությունների ներգրավմամբ։ Մասնավորապես, 2014թ. սեպտեմբերին ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան քրդական ցամաքային ուժերին աջակցե-լու նպատակով սկսեց օդային հարվածներ հասցնել ԻՊ դիրքերին և ենթակառուցվածքներին61, իսկ 2015թ. սեպտեմբերի 30-ին հակա-մարտության մեջ ներքաշվեց Ռուսաստանը62, որի օդատիեզերա-կան ուժերի կողմից սիրիական ընդդիմության և ԻՊ-ի դիրքերի զանգվածային ռմբակոծու-թյուններից հետո իրավիճակը ծայրաստիճան խառնաշփոթ ու պայթյունավտանգ դարձավ։

ՌԴ միջամտության արդյունքում սիրիական ճակատում փոխվեց ուժերի հարաբերակցությունը: Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց վերադարձնել վերահսկողությունը Հալեպ նահանգի և իսլամիստների գրաված այլ կարևոր քաղաքների վրա63: Միաժամանակ, ԺԻՈՒ-ի զինված ստորաբաժանումները ԱՄՆ-ի

61 Ford M. C., Syria: Can International Law Cope? Workshop Report, International Law Studies, 92, 2016, 340-352. 62 Coşkun B.B., Turkey՛s Relations with Russia after the Failed Coup: A Friend in Need of a Friend Indeed?, New Middle Eastern Studies, 2019, 9 (1), 36-52; Mamedov R., Lukyanov G., Russia and Turkey: Approaches to Regional Security in the Middle East, PERCEPTIONS, Summer 2018, 23, 2, 51-71. 63 Ахмедов В. М., Сирийское восстание: история, политика, идеология,- Институт востоковедения РАН., М., 2018, с. 138.

Page 28: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

28 Գրիգոր Արշակյան

աջակցությամբ ազատագրեցին Ռաքքան և Սիրիայի հյուսիս-արևելքը64: ԻՊ-ի վերահսկողության տակ է մնացել միայն Սիրիայի Իդլիբ նահանգը: Այս ձեռքբերումներն ամրապնդել են Ասադի դիրքերը, որոնք նախկինում բավական երերուն էին թվում:

Ռուսաստանի միջամտությունը սիրիական հակամարտու-թյանը լուրջ տարաձայնություններ առաջացրեց թուրք-ռուսական հարաբերություններում, իսկ 2015թ. նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական ռմբակոծիչը խոցելուց հետո երկու երկրների հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին: Սակայն, 7 ամսյա ճգնաժամից հետո Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություն-ների կարգավորման արդյունքում Թուրքիան հնարավորություն ստացավ Սիրիայում իրականացնել «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները65, ինչպես նաև Ռուսաստանի ու Իրանի հետ մասնակցել սիրիական խնդրի կարգավորման Աստանայի գործընթացին, որը սկսվել էր 2017թ. հունվարին66:

Այսպիսով, Սիրիայի հետպատերազմական ապագայի վերաբերյալ քննարկումների գլխավոր ձևաչափն աստիճանաբար դարձավ «Աստանայի գործընթացը», որը միավորեց այս տարածա-շրջանի երեք կարևորագույն խաղացողներին, որոնք վերջին երեք դարերի ընթացքում մշտապես եղել են հակառակորդ ու թշնամի երկրներ։ Բնականաբար, սիրիական ճգնաժամում ներգրավված դերակատարները չեն սահմանափակվում նշված երկրներով, սակայն ակնհայտ է, որ վերջին տարիներին հենց այս եռյակն է դարձել առավել ազդեցիկը։ Հատկանշական է, որ այս ձևաչափի քննարկումների գլխավոր սկզբունքը (Իրանի և Ռուսաստանի

64 Боровкова М.И., Борьба США с "Исламским государством" в Сирии при администрации Д. Трампа: 2017 – 2019 гг.,- Мировая политика., № 2., 2019., сс. 12-21. 65 Yeşiltaş M., Seren M., Özçelik N., Operation Euphrates Shield Implementation and Lessons Learned, SETA:Foundation for Political, Economic and Social Research, İstanbul, 2017, pp. 1-57; Kasapoğlu C., Ülgen S., Operation Olive Branch:A Political–Military Assessment, Edam:Centre for Economics and Foreign Policy Studies, Foreign Policy & Security, 2018/2, pp 1-16. 66 Mezra K., Varvelli A., MENA Region: A Great Power Competition, ISPI and Atlantic Council, 2019, pp. 56-57.

Page 29: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 29

դրդմամբ) Սիրիայի տարածքային ամբողջականության պահպա-նումն է և պատերազմի շուտափույթ ավարտը։

Իր հերթին Անկարան, ելնելով երկրի անվտանգությանը սպառնացող վտանգից, լրջորեն անհանգստանում էր իր հետ սահմանի երկայնքով ձգվող քրդական ինքնավար շրջանի գոյությունից։ Այդ սպառնալիքի չեզոքացմանն էր նպատա-կաուղղված 2019թ. հոկտեմբերի 9-ին «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունների մեկնարկը Սիրիայի հյուսիս-արևելքում: Ռ. Թ. Էրդողանը հայտարարել էր, որ «Խաղա-ղության ակունք» գործողության նպատակն է «վերացնել Թուրքիա-յի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների համար վերադարձի պայմաններ»67։

Միջազգային հանրությունը, սակայն, լուրջ չընդունեց Թուրքիայի քրդական սպառնալիքին առնչվող այդ պատճառաբա-նությունը: Երբ թուրքական զորքերը, Անկարայի անմիջական նախաձեռնությամբ կազմավորված «Սիրիայի ազգային բանակի» ուղեկցությամբ շարժվում էին դեպի Թել Աբյադ և Ռաս ուլ-Այն, ՄԱԿ-ը, Եվրոպական միության բոլոր 28 երկրները, Արաբական լիգան, աֆրիկյան երկրները, Վատիկանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաև Իսրայելը միաձայն դատապար-տեցին Թուրքիային68: Ոշագրավ է, որ թուրքական ներխուժումը

67 Stickings T., Recep Tayyip Erdogan warns that he will start wiping out Kurdish 'terrorists' in new assault tomorrow and boasts about 'neutralising' 765 fighters, 21.10.2019, https://www.dailymail.co.uk/news/article-7595479/Turkey-resume-onslaught-against-Kurdish-fighters-Erdogan-says.html; Smith S., Turkey launches military operation in northeast Syria after U.S. withdraws, 10.10.2019, https://www.nbcnews.com/news/world/turkey-launches-operation-syria-3-days-after-trump-announces-u-n1063576. 68Kaplan Y., Turkey: the spring of peace, Yeni Şafak, 11.10.2019, https://www.yenisafak.com/en/columns/yusufkaplan/turkey-the-spring-of-peace-2047196; World leaders unite in condemnation of Turkey's Syria operation, 11.10.2019, https://www.nbcnews.com/news/world/world-leaders-unite-condemnation-turkey-s-syria-operation-n1064591.

Page 30: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

30 Գրիգոր Արշակյան

պատճառ դարձավ, որ դատապարտողների ճամբարում հայտնվեն վաղեմի հակառակորդներ Իսրայելն ու Պաղեստինը:

Սիրիա թուրքական զորքերի վերջին ներխուժումը նոր լարվածություն առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություն-ներում: ԱՄՆ-ի նախագահ Դ․ Թրամփը սոցցանցով սպառնաց Թուրքիային, թե իր նախանշած շրջանակը խախտելու դեպքում կջախջախի թուրքական տնտեսությունը, իսկ Պենտագոնը հայտարարեց, որ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում փակել են օդային տարածքը թուրքական ռազմական ինքնաթիռների առջև69: Չնայած ամերիկյան սպառնալիքներին, թուրքերի ռազմա-կան գործողությունը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփի կարգադրությամբ Պենտագոնը սկսեց դուրս բերել ոչ մեծաթիվ ամերիկյան ուժերը Սիրիայի այն հատվածից, որը գտնվում էր քրդերի հսկողության ներքո։ «Խաղաղության ակունքը» հնարավորություն ընդձեռեց Անկարային մանևրելու տարածաշրջանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ունեցած հակոտնյա շահերի շրջանակում: Մի կողմից Թուրքիան համաձայ-նեց 2019թ. հոկտեմբերի 17-ին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի առաջարկությանը՝ Սիրիայի հյուսիսում 120 ժամով հրադադար հաստատել, ինչը հնարավորություն կտար քրդական խմբավորում-ներին հինգ օրվա ընթացքում ամերիկացիների օգնությամբ դուրս գալ սահմանամերձ շրջաններից, որոնք Թուրքիան սահմանել էր որպես «անվտանգության գոտի»70, մյուս կողմից Էրդողանը շտապ արձագանքեց Վ. Պուտինի հրավերին և հոկտեմբերի 22-ին

69 Gaouette N., As Trump threatens to destroy Turkey's economy and Kurds die, many wonder if penalties will have teeth, CNN, 150.10.2019, https://edition.cnn.com/2019/10/14/politics/trump-turkey-sanctions-skepticism/index.html; Turkey-Syria border: Trump threatens to 'obliterate' Turkish economy, BBC, 08.10.2019, https://www.bbc.com/news/world-middle-east-49966216. 70 Fabian J., Hacaoglu S., Turkey, U.S. Agree to Brief Cease-Fire to Allow Kurdish Retreat, Bloomberg, 18.10.2019, https://www.bloomberg.com/news/articles/2019-10-17/turkey-agrees-to-120-hour-cease-fire-in-syria-pence-says.

Page 31: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 31

ժամանեց Սոչի: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցու-թյունների արդյունքում, ըստ Վլադիմիր Պուտինի, կողմերին հաջողվել էր ընդունել ճակատագրական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ: Ստորագրվեց ռուս-թուրքական հուշագիր, որի առանցքային կետերն էին.

1. Երկու երկրները հաստատում են հավատարմությունը Սիրիայի քաղաքական միասնությունը ու տարածքային ամբողջակունությունը և Թուրքիայի ազգային անվտանգու-թյունը պահպանելու հարցում։

2. Նախագահները շեշտում են վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ և վերացնելու Սիրիայի տարածքում անջատողակա-նության օրակարգը։

3. «Խաղաղության ակունք» ռազմական գործողության տարած-քում, որն ընդգրկում է Թել Աբյադը և Ռաս ալ-Այնը՝ 32 կմ խորությամբ, կպահպանվի հաստատված ստատուս-քվոն։

4. Երկու կողմերը հաստատում են Ադանայի համաձայնագրի կարևորությունը։ ՌԴ-ն հեշտացնելու է Ադանայի համաձայ-նագրի կետերի կիրառումը։

5. Հոկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ից սկսած ռուսական ռազմական ոստիկանությունը և Սիրիայի սահմանապահ-ները ԺԻՈՒ-ի ուժերի՝ Թուրքիայի սահմանից 30 կմ խորու-թյամբ դուրսբերումն ապահովելու նպատակով մտնելու էին Թուրքիա-Սիրիա սահմանի սիրիական այն հատվածները, որոնք դուրս էին մնացել «Խաղաղության ակունք» ռազմա-կան գործողության շրջանակներից։ Այդ գործընթացն ավարտվելու էր 150 ժամում։ Նույն պահից սկսած «Խաղա-ղության ակունք» ռազմական գործողության տարածքի արևելյան և արևմտյան կողմերում, բացառությամբ Ղամիշ-լիի, 10 կմ խորությամբ ռուսական և թուրքական ստորաբա-ժանումները սկսելու էին համատեղ պարեկություն։

6. Սիրիայի քրդական բոլոր ուժերը դուրս էին բերվելու Մանբիջից և Թել-Ռըֆաթից։

Page 32: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

32 Գրիգոր Արշակյան

7. Երկու կողմերը միջոցներ էին ձեռնարկելու ահաբեկչական տարրերի ներթափանցումը կանխելու համար։

8. Համատեղ աշխատանք էր իրականացվելու փախստական-ների անվտանգ ու կամավոր վերադարձը հեշտացնելու նպատակով։

9. Ստեղծել դիտորդական համատեղ մեխանիզմ, որը վերահսկելու և համակարգելու է հուշագրի իրականացումը։

10. Թուրքիան և Ռուսաստանը շարունակելու էին Աստանայի ձևաչափի շրջանակներում սիրիական հակամարտության մնայուն քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ աշխա-տանքները և աջակցելու էին Սահամանադրական հանձնա-ժողովի աշխատանքներին։71

Այս գործարքը շահեկան էր գրեթե բոլոր կողմերի համար: Անկարան, առանց քրդերի հետ լայնածավալ պատերազմի, ստացավ այն, ինչ ցանկանում էր՝ բուֆերային գոտի սահմանի երկայնքով, Դամասկոսը, առանց «սիրիական Քրդստանի» հետ պատերազմի, վերականգնեց ինքնիշխանությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, Մոսկվան ստացավ այն, ինչ ուզում էր՝ ամերիկացիները լքում են Սիրիան (ամենայն հավանականությամբ, կմնա միայն ԱՄՆ զորքերի մի փոքր զորախումբ), և ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփը նույնպես ստացավ իր ուզածը` դադա-րեցնել Միացյալ Նահանգների մասնակցությունը մի շարք ձգձգված պատերազմներից գոնե մեկում:

Այս աշխարհաքաղաքական խոշոր խաղի միակ պարտվող-ները քրդերն էին: Ավելի քան չորս տարի, գտնվելով «Իսլամական պետության» դեմ պատերազմի առաջնագծում, ջախջախելով այդ ահաբեկչական խմբավորումը և ստեղծելով կիսաինքնավար վարչակազմ ԻՊ-ից ազատագրված տարածքներում, հետագայում կորցրեցին և՛ այդ տարածքները, և՛ իրենց ինքնավարությունը: 71 Hodge N., Putin and Erdogan just did a deal on Syria. The US is the biggest loser,- CNN, 23.10.2019, https://edition.cnn.com/2019/10/22/middleeast/putin-erdogan-syria-deal-hodge-analysis-intl/index.html; Химшиашвили П., утин и Эрдоган договорились по Сирии. Главное, 22.10.2019, https://www.rbc.ru/politics/22/10/2019/5daf46a19a7947e2eade81a6.

Page 33: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 33

Միացյալ Նահանգները լքեցին նրանց: Թուրքիան ռմբակոծում էր նրանց: Ռուսաստանի համար նրանք պարզապես զինվոր էին աշխարհաքաղաքական շախմատի տախտակի վրա72:

Սոչիի համաձայնագիրը Ռուսաստանի համար կարևոր հաջողություն էր: Ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելուց հետո Ռուսաստանը դարձավ հիմնական ռազմական ուժը և առաջատար քաղաքական դերակատարը սիրիական հակամար-տությունում: Համաձայնագիրը հաստատեց, որ Մոսկվան ի վիճակի է որոշումներ պարտադրել ինչպես Թուրքիային, այնպես էլ սիրիական ղեկավարությանը (այն չի մասնակցել բանակցու-թյուններին), քրդերին (հոկտեմբերի սկզբին նրանք վերահսկում էին Սիրիայի տարածքի մեկ երրորդը և օգտվում էին ԱՄՆ-ի աջակցությունից), ինչպես նաև դաշնակից Իրանին: Սոչիի համաձայնագրի ստորագրմամբ սիրիական հակամարտությունը թևակոխեց նոր փուլ, որտեղ արդեն բացակայում են ԱՄՆ-ն և քրդերը, որոնք քաղաքական և ռազմական կառույցների հետ կորցրեցին իրենց նախկին դերն ու նշանակությունը, իսկ թուրքերը ստիպված են չափավորել իրենց «ախորժակը»: Երակացություն

1. Թուրք-ամերիկյան բազմամյա ռազմավարական հարաբե-րությունները վերջին տասնամյակում էական փոփոխություներ են կրել: ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո Թուրքիայի որդե-գրած արտաքին քաղաքականության նոր ուղենիշերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում մերձավոր-արևելյան նոր քաղաքականությունը տարաձայնություններ առա-ջացրեցին երկու դաշնակից երկրների միջև, որոնք ավելի խորա-ցան «Արաբական գարնան» և սիրիական ճգնաժամի հետևանքով:

72 Johny S., Putin takes centre stage in Syria, The Hindu, 25.10.2019, https://www.thehindu.com/opinion/op-ed/putin-takes-centre-stage-in-syria/article29789785.ece.

Page 34: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

34 Գրիգոր Արշակյան

2. Քրդական հարցով, Ֆ․ Գյուլենի գործոնով, ռուսա-կան C-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերմամբ և մի շարք այլ հիմնախն-դիրներով պայմանավորված Անկարայի ու Վաշինգտոնի հարաբե-րությունների ճգնաժամը ոչ միայն բացասական անդրադարձ ունենցավ երկու երկրների ռազմավարական հարաբերությունների և աշխարհաքաղաքական շահերի, այլև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա՝ փոխադարձ անվստահության մթնոլորտ ստեղծելով:

3. Երկու երկրների միջև առկա ճգնաժամի արմատները շատ ավելի խորն են, քան քաղաքական և տնտեսական հակասու-թյունները: Թուրքիան ցանկանում է, որ Միացյալ Նահանգները ճանաչի իրեն որպես տարածաշրջանային տերություն և հաշվի առնի Մերձավոր Արևելքում իր շահերը: Սակայն, մինչ այժմ ոչ մի հիմնահարցի առնչությամբ ամերիկացիներն այդ ակնկալիքներին չեն արձագանքել:

4. Սիրիական հակամարտությունը հստակ ցույց տվեց տարաձայնությունները ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև: Սիրիայում ինքնավար քրդական միավորում ստեղծելու և դրան անվերապահորեն սատարելու ԱՄՆ-ի նկրտումները, ինչը Թուրքիան համարում է ազգային անվտանգության իրական սպառնալիք, Անկարային ստիպում է հայացքն ուղղել դեպի Մոսկվա: Էրդողանի համար Պուտինն ավելի ուշադիր է Թուրքիայի մարտահրավերների նկատմամբ և ավելի հուսալի գործընկեր է, քան Դ. Թրամփը կամ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի այլ ղեկավար:

5. Չնայած Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով վերջին ժամանակներս Արևմուտքում հաճախ քննարկվում է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորու-թյունները, այնուամենայնիվ, դա տեսանելի ապագայում ձեռնատու չէ կողմերից որևէ մեկի համար: Թուրքիայի ղեկավարությունը գիտակցում է, որ Արևմուտքից կտրվելու դեպքում երկիրը ոչ միայն կզրկվի ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական աջակցությունից, այլև կհայտ-նվի Ռուսաստանի ազդեցության գոտում՝ զրկվելով մանևրելու ու ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից։

Page 35: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 05-36 35

ՆԱՏՕ-ի համար Թուրքիան առանցքային նշանակություն ունի՝ պայմանավորված նախ իր աշխարհագրական բարենպաստ դիրքով, ինչպես նաև ռազմական դաշինքում զինված ուժերի թվաքանակով ու մարտունակությամբ:

6. Թուրք-ռուսական ճգնաժամի հաղթահարումը լուրջ խթան դարձավ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման համար՝ նոր հեռանկարներ ստեղծելով նաև ռազմատեխնիկական ոլորտում (C-400 համակարգերի գործարքը և Թուրքիայի կողմից ռուսական СУ-35 կործանիչների ձեռքբերման հնարավորություն-ներ):

7. Անկարան լրջորեն անհանգստանում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով ձգվող քրդական ինքնավար շրջանի գոյությամբ և Թուրքիայի ու Իրաքի քրդական ուժերի հետ դրանց համագործակցության հեռանկարով։ Թուրքիան ձգտում է սահմանի երկայնքովստեղծել 30-40 կմ խորությամբ «անվտանգության գոտի», որտեղ ցանկանում է վերաբնակեցնել իր տարածքում ապաստանած շուրջ երեք միլիոն սիրիացի սուննի արաբ գաղթականների, որոնք շատ ավելի լոյալ և վերահսկելի են Անկարայի համար, քան քրդերը։

8. Սոչիի համաձայնագրով հակամարտության մեջ ներգրավ-ված շուրջ հինգ հազար հոգանոց ռազմական զորախբով Մոսկվան (Թեհրանի հետ) ամրապնդեց Սիրիայի խարխլված ռեժիմը՝ վերա-կանգնելով Դամասկոսի իշխանությունը ապստամբների դեմ պայքարում: Դա ապահովեց Սիրիայում ռուսական բազաների անվտանգությունը՝ ամրապնդելով Մոսկվայի ռազմական և դիվանագիտական ներկայությունը տարածաշրջանում:

9. Դիվանագիտական ոլորտում Ռուսաստանն ընդլայնեց իր գործընկերությունն Իրանի հետ, Թուրքիայի հետ լարված դիմակայությունը վերածեց ակտիվ զարգացող հարաբերություն-ների և դարձավ տարածաշրջանային կարևոր դերակատար, որի հետ հաշվի են նստում տարածաշրջանային մյուս դերակատար-ները: Ավելին, Ռուսաստանը վերջապես ստիպեց Միացյալ Նահանգներին լայնամասշտաբ բանակցություններ վարել տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ, այն ժամանակ, երբ

Page 36: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

36 Գրիգոր Արշակյան

Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս տերությունները պատժում են Կրեմլին՝ Ղրիմը «բռնակցելու» և Եվրոպայում Մոսկվայի այլ գործողությունների համար:

Russian-Turkish relations in the context of unprecedented Turkey-US tensions

GRIGOR ARSHAKYAN

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences, Armenia The article discusses the development course of the Turkish-American strategic relations, the main reasons behind the tension in these relations in recent years, as well as the prerequisites and prospects for its development. Due to disagreements between Turkey and the United States over a number of issues, the mistrust between the two countries has increased significantly, reflecting also on Turkey-NATO relations. The article also analyzes the positive impact of the crisis of the two NATO member states on the strengthening of the Turkish-Russian cooperation. Taking advantage of the crisis between Ankara and Washington, Russia is intensifying its multilateral ties with Turkey, which deepens Turkey's disagreements with the US and NATO. A particular emphasis is on the conflicting interests of Russia, Turkey and the United States in the Middle East region in recent years, and particularly within the Syrian conflict.

Page 37: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 37

Նյութական գործոններն ընդդեմ գաղափարների ուժի. ո՞ր գործոններն են Ռուսաստանը դարձնում Հայաստանի

«լավագույն բարեկամ››

ԱՐԱՄ ԹԵՐԶՅԱՆ Եվրասիական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտ, Միացյալ

Նահանգներ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան,

Հայաստան Պետությունների վարքագծի հիմքում գտնվող սոցիալական և նյութական գործոնների փոխազդեցության ուսումնասիրությունը կարող է հնարա-վորություն տալ բացահայտելու, թե ինչպես են պետությունները միմյանց հետ հաստատում բարեկամական հարաբերություններ: Եթե կոնստրուկ-տիվիզմի կողմնակիցներն ընդգծում են սոցիալական գործոնների կարևորությունը, ապա ռեալիստները մեծապես կարևորում են ‹‹նյութա-կան գործոններն ընդդեմ գաղափարների ուժի›› հայեցակարգը: Այդ առումով հատկանշական է Հայաստանի դեպքը՝ երկրի նորմատիվային ձգտումների և ռազմավարական ընտրությունների միջև եղած զգալի տարբերությունների պատճառով: Թեև Եվրոպական Միությունը (ԵՄ) ներկայացվում է որպես Հայաստանի քաղաքակրթական ընտրություն և ‹‹նորմատիվային›› բարեկամ, Ռուսաստանը շարունակում է պահպանել Հայաստանի ռազմավարական բարեկամի իր առաջատար դիրքը: Հոդվածում ուսումնասիրվում է, թե ինչպես են Հայաստանի քաղաքական խոսույթում հայեցակարգված նորմատիվային և ռազմավարական բարե-կամները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի՝ որպես անփոխարինելի բարեկամի, ընկալման քաղաքական ու տնտեսա-կան հիմքերին: Եզրակացվել է, որ Հայաստանի նոր կառավարությունը մեծամասամբ հավատարիմ է նախկին իշխանությունների խոսույթին, որի հիմքում ընկած են բազմաթիվ գործոններ՝ սկսած Հայաստանի խնդրա-հարույց հարևաններից մինչև Ռուսաստանից հսկայական տնտեսական կախվածություն: Ի տարբերություն ներքաղաքական վայրիվերումների՝ արտաքին քաղաքականության իրականացման միջավայրը ենթակա է խիստ սահմանափակումների, որտեղ գրեթե բացառվում են հեղափո-խական տեղաշարժերն ու քաղաքականության փոփոխությունները:

Page 38: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

38 Արամ Թերզյան Բանալի բառեր Հայ-ռուսական հարաբերություններ, ԵՄ, ռազմավարական և նորմատիվային բարեկամական հարաբերություններ, անհամաչափ գործընկերություն Նախաբան

Քաղաքական խոսույթում պարբերաբար հանդիպում են ‹‹բարե-կամական հարաբերությունների›› և ‹‹հատուկ բարեկամական հարաբերությունների›› մասին հիշատակումներ, իսկ ‹‹բարեկամը›› հաճախ հանդիպող եզրույթ է միջազգային հարաբերությունների վերաբերյալ գրականության մեջ:

Հիմնվելով Արիստոտելի և Շմիդտի աշխարհընկալումների վրա՝ որոշ հեղինակներ առանձնացնում են միջազգային բարեկա-մական հարաբերությունների երկու ձև՝ ռազմավարական և նորմատիվային: Ռազմավարական բարեկամությունը, որը հաստա-տում են կողմերը՝ միմյանց ճանաչելով որպես բարեկամներ, հիմնված է անձնական ռացիոնալ շահերի վրա1: Այն ամբող-ջությամբ գործիքային, ֆունկցիոնալ և հաճախ անհամաչափ բարեկական հարաբերությունների ձև է: Նորմատիվային բարեկա-մական հարաբերությունները, որպես կանոն, հաստատվում են այն դերակատարների միջև, ովքեր ունեն ընդհանուր գաղափարական և զգայական սերտ կապեր, որոնք ապահովում են փոխադարձ նույնականացում և վստահություն: Եթե ռազմավարական բարե-կամները մշտապես ակնկալում են, որ մյուս կողմը կդիմի խաբե-ության կամ կխախտի պայմանագրերը կամ համաձայնությունները և, այդպիսի հնարավոր զարգացումների դեպքում, մշակել են համապատասխան երաշխիքներ կամ այլընտրանքային տարբե-րակներ, ապա իրական նորմատիվային բարեկամական հարաբե-րությունները չեն պահանջում կառուցվածքային երաշխիքներ:2

Կոնստրուկտիվիզմի տեսության համաձայն, պետություն-ների վարքագիծն ուղղորդվում է ոչ միայն նյութական գործոններով,

1 Koschut S. and Oelsner A., (eds.), Friendship and International Relations, Springer, 2014, pp. 12-21. 2 Նույն տեղում:

Page 39: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 39

այլև սոցիալական ուժերով, և, հետևապես, այն ինքնության ու փոխազդեցությունների արդյունք է3: Ուստի, կարելի է եզրակացնել, որ միջազգային հարաբերություններում բարեկամական հարաբե-րությունների հիմնական շարժիչ ուժերն են գաղափարական գործոնները, ինչպիսիք են ինքնությունն ու համոզմունքները: Ըստ էության, թեև իրական բարեկամական հարաբերությունների հիմնական հատկանիշներն են դրա հուզական, այլասիրական չափումները, երկկողմ համագործակցությունը չի կարող լինել արդյունավետ առանց որևէ նյութական, պրագմատիկ և ռազմավա-րական հետաքրքրության4:

Հայաստանի դեպքը հատկանշական է մի քանի պատճառ-ներով: Այն միակ եվրոպական երկիրն է, որը հարևան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ենթարկվում է կրկնակի շրջափակման, ինչն ունեցել է զգալի բացասական հետևանքներ հարաբերությունների հաստատման համար: Լեռնային Ղարաբաղի տևական հակամար-տությունը ևս էականորեն ազդել է բարեկամների և դաշնակիցների մասին Հայաստանի ընկալումների վրա: Եթե Ադրբեջանը և Թուրքիան միաձայն ճանաչվել են որպես թշնամիներ, ապա վերջիններիս ռազմական գործողություններին դիմակայելու և Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշ-տությունը հանգեցրել են Ռուսաստանի՝ որպես ‹‹նեղ օրվա ընկերոջ›› և անփոխարինելի ռազմական դաշնակցի, ընկալմանը: Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է նորմատիվային և ռազմա-վարական բարեկամական հարաբերությունների միջև եղած անհամապատասխանությունները: Եթե ԵՄ-ն մեծամասամբ դիտարկվում է որպես Հայաստանի քաղաքակրթական ընտրություն և ‹‹նորմատիվային›› բարեկամ, ապա Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը: Այլ կերպ

3 Wendt A., Social Theory of International Politic, US, Cambridge University Press, 1999, pp. 95-96. 4 Schuette L., Friendship and International Relations, 2015, https://www.e-ir.info/2015/05/29/friendship-and-international-relations/.

Page 40: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

40 Արամ Թերզյան

ասած, նյութական գործոնները վեր են գաղափարների ուժից: Հայ-ռուսական հարաբերություններին ակնհայտորեն բնորոշ է հսկայական անհամաչափություն, ինչը պայմանավորված է Հայաս-տանի քաղաքական և տնտեսական մեծ կախվածությամբ Ռուսաստանից: Կարելի է պնդել, որ Ռուսաստանի հետ խիստ անհամաչափ հարաբերությունների պայմաններում Հայաստանն ունի ընտրության և ձայնի փոքր հնարավորություն: Հոդվածում ուսումնասիրվում է, թե Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում ինչպես են հայեցակարգված նորմատիվային և ռազմավարական բարեկամները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի՝ որպես անփոխարինելի ընկերոջ, ընկալման քաղաքական ու տնտեսական հիմքերին:

Ուսումնասիրությունը հենվում է քաղաքական ելույթներում, թերթերում տպագրված հոդվածներում, պաշտոնական փաստաթղ-թերում և հարցազրույցներում ներկայացված դիտարկումների վրա, որոնք ընկած են խոսույթի հիմքում: Առանձնահատուկ ուսումնասիրվում են Հայաստանի նախագահների հիմնական քաղաքական ելույթները՝ կապված հետխորհրդային Հայաստանի բարեկամների և դաշնակիցների մասին պատկերացումների հետ:

Տ. Վան Լյովենը առաջարկում է մի քանի մեխանիզմներ, որոնք սոցիալական դերակատարները կարող են օգտագործել իրենց խոսույթում: Դրանց թվում են բացառումը, ներառումը, ճնշումը, թեմայնացումը, ակտիվացումը, պասիվացումը, անձնավո-րումը, ապաանձնավորումը, դետերմինիզմը և ինդետերմինիզմը, ասոցիացիան և հակաասոցիացիան, դիֆերենցացիան և ինդիֆե-րենցացիան, հարստացումը, ստվերումը, աբստրակցիան, ընդհան-րացումը, առարկայացումը (subjection)5: Սոցիալական դերակա-տարներին լեզվի միջոցով ներկայացնելու Վան Լյովենի տեսությունը սահմանում է ‹‹սոցիալ-սեմանտիկ հաշվառում››՝ այդ դերակատարների ներկայացման ձևերի վերաբերյալ: Ներառումը և բացառումը այն հիմնական կատեգորիաներն են, որոնցից բխում են 5 Van Leeuwen T., Discourse and practice: New tools for critical discourse analysis, US, Oxford University Press, 2008.

Page 41: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 41

ենթակատեգորիաները6: Քաղաքական առաջնորդների ելույթնե-րում այդ մեխանիզմների օգտագործումը ցույց է տալիս, որ «բարեկամի» մասին պատկերացումները ձևավորվում են ‹‹ներա-ռում-բացառում›› երկատման շրջանակներում:

Ռուսաստանի վերաբերյալ Հայաստանի քաղաքական գործիչների ելույթները ցույց են տալիս, որ նրանք, որպես կանոն, լայնորեն կիրառում են 1) ներառումը՝ ընդգծելով հայ-ռուսական գործընկերության քաղաքական և տնտեսական անփոխարի-նելիությունը, 2) ակտիվացումը` Ռուսաստանը պատմականորեն դիտարկելով որպես ‹‹փրկիչ››, 3) ընդհանրացումը՝ ‹‹նախ՝ Ռուսաստանը›› արտաքին քաղաքականության ընկալումը որպես անվիճելի փաստ:

«Նորմատիվային բարեկամ» հասկացությունը Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում ‹‹բարեկամական պետություն›› հասկացությունը բավական տարածված է: Հայաս-տանի արտաքին քաղաքական խոսույթի մանրակրկիտ վերլուծու-թյան արդյունքում առանձնացվել են հինգ գործընկերներ, որոնք ունեն ‹‹բարեկամի›› կարգավիճակ: Տարածաշրջանային մակար-դակում Վրաստանը և Իրանը դիտարկվում են որպես անփոխա-րինելի գործընկերներ: Մինչդեռ գլոբալ մակարդակում առանձնա-հատուկ ուշադրություն է դարձվում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերության ամրապնդմանը: Ռուսաստանն առանձնանում է որպես անվտանգության ոլորտի կենսական գործընկեր և քաղաքա-կան ու տնտեսական ռազմավարական դաշնակից:

Ըստ էության, այն հարևան պետությունները, որոնց հետ պահպանվում են բնականոն հարաբերություններ, փոխգործակ-ցության և փոխկախվածության բարձր մակարդակ, հաճախ բնորոշվում են որպես հին բարեկամներ: Ուստի, կարելի է

6 Van Leeuwen T., նշվ. աշխ., էջ 23-53:

Page 42: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

42 Արամ Թերզյան

եզրակացնել, որ «բարեկամական պետություն» հասկացությունը կարելի է վերագրել ցանկացած պետության, որը չունի կոնֆլիկ-տային հարաբերություններ մյուս պետության հետ7:

Այդուհանդերձ, այդ բնորոշումը հաշվի չի առնում բարեկա-մական հարաբերությունների տարբեր ձևերը և, մասնավորապես, ռազմավարական և նորմատիվային «բարեկամական հարաբերու-թյունների» միջև եղած զգալի տարբերությունները:

Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթի ուսումնա-սիրությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, դիտարկ-վում է որպես ‹‹նորմատիվային›› բարեկամ, իսկ եվրոպական ինտեգրումը՝ որպես Հայաստանի քաղաքակրթական ընտրություն. ‹‹Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական և անշրջելի ընտրությունը: Եվրոպային մերձենալու մեր ճանապարհը եղել է եզակի՝ բնական ճանապարհով...››8: ‹‹Հայաստանի ժառանգությունը, արժեքները, մշակույթը և ինքնությունը հայ ժողովրդին դարձնում են Եվրոպայի անբաժանելի մասը` կազմելով Հայաստանի եվրաին-տեգրման քաղաքականության հիմնաքարը››9: ԵՄ-ն ինքը ձևավոր-վել է որպես նորմատիվային և լիբերալ դերակատար, որը տիրապետում է բավարար «փափուկ» գործիքների` Հարավային Կովկասի անհանգիստ տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության խթանմանը նպաստելու համար10:

Հայաստանի կուսակցությունների մեծ մասը, կառավարու-թյունն ու խորհրդարանը կիսում են Սարգսյանի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ Հայաստանի եվրոպական

7 Schuette L, նշվ. աշխ.: 8 Serzh Sargsyan, Statement by the President of the Republic of Armenia Serzh Sargsyan at the Parliamentary Assembly of the Council of Europe, 2011, http://www.president.am/en/statements-and-messages/item/2011/06/22/news-91/ (04.07.2015). 9 Serzh Sargsyan, Speech by President Serzh Sargsyan at the Konrad Adenauer Foundation, 2012, http://www.president.am/en/statements-and-messages/item/2012/03/07/news-124/ (21.05.2015). 10 Terzyan A., The Evolution of the European Union’s Conception in the Foreign Policy Discourse of Armenia: Implications for U-turn and the Path Beyond the Association Agreement', Eastern Journal of European Studies, 2016,7, 2, 153-171.

Page 43: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 43

արտաքին քաղաքական ինքնությանը և եվրոպական ինտեգրման ուղուն: Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում ԵՄ-ի եզակիությունն անքակտելիորեն կապված է եվրոպական արժեք-ներն իր հարևանության շրջանում տարածելու հանձնառության հետ, որի նպատակն է ստեղծել անվտանգ, բարգավաճող և կայուն գոտի:

‹‹Խաղաղության խթանողի›› գաղափարը սերտորեն կապված է նորմատիվային դերակատարների հետ: Հայաստանի քաղաքա-կան խոսույթում առանձնահատուկ կարևորվում է ԵՄ-ի աճող ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: ԵՄ-ն՝ որպես հզոր դերակատար, կարող է վճռորոշ դեր խաղալ հայ-ադրբեջանական խնդրահարույց հարաբերությունների և, մասնա-վորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավոր-ման գործընթացը փակուղուց դուրս բերելու գործում11: Դա կլինի աստիճանաբար՝ ԵՄ-ի Եվրոպական հարևանության քաղաքակա-նության և Արևելյան գործընկերության նախաձեռնությունների հաջող իրականացման ճանապարհով:

Ըստ Սարգսյանի, ԵՄ-ն կարող է էապես նպաստել հակամարտությունների կարգավորմանը՝ խթանելով ժողովրդա-վարությունը և ստեղծելով ամուր հիմքեր միջպետական ժողովր-դավարական երկխոսության համար, կազմակերպելով վստահու-թյան ամրապնդմանն ուղղված միջոցառումներ՝ միջանձնային շփումների և համատեղ նախաձեռնությունների ճանապարհով, որոնք ուղղված կլինեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ընդլայնմանը, և, որ առավել կարևոր է, մեծացնելով եվրոպական ներգրավվածությունը Ադրբեջանում և ապահովելով, որ վերջինս հավատարիմ մնա «եվրոպական նորմերին»: Հետևաբար, ‹‹Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականությունը ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքա-կանության օրակարգի առանցքն է: Հայաստանում և Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածությունը կարևորում ենք ոչ միայն

11 Terzyan A., The Evolution of the European…, նշվ. աշխ.:

Page 44: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

44 Արամ Թերզյան

այն պատճառով, որ ԵՄ-ն գլոբալ դերակատար է, այլև, առաջին հերթին, որ ժողովուրդների խաղաղ, անվտանգ և կայուն գոյակցու-թյան ամենահաջողված մոդելն է: Հարավային Կովկասի լիարժեք զարգացման մեր տեսլականը խարսխված է այն արժեքների և գիտակցության վրա, որոնք հնարավոր են դարձրել Եվրոպայի հաջողությունը››12:

Ուստի, ԵՄ-ն ընկալվում է որպես բարձրագույն և նորմատի-վային դերակատար: Վերջինս իր հաջողված պատմության շնորհիվ ունի պատմական առաքելություն՝ ‹‹քաղաքակրթելու›› իր դյուրաբեկ հարևաններին, որոնք ինքնաքայքայող միջպետական հակամար-տությունների արդյունքում ենթարկվում են խիստ սահմանա-փակումների:

Հայաստանի իշխանությունները մեծապես կարևորում են Արևելյան գործընկերությունը՝ այն համարելով հավակնոտ և երկուստեք պարտավորեցնող նախաձեռնություն, որի նպատակն է Հարավային Կովկասում և դրանից դուրս ԵՄ հարևանության քաղաքականության նպատակները վերածել շոշափելի արդյունք-ների: Ասոցացման համաձայնագիրը դիտարկվում էր որպես ԵՄ-ի հետ խոր և համապարփակ գործընկերության երկար սպասված ճանապարհ13: Միաժամանակ, Հայաստանի կտրուկ քաղաքական շրջադարձը` Ասոցացման համաձայնագրից անցումը Եվրասիա-կան տնտեսական միությանը (ԵՏՄ), անհասկանալի էր հատկապես ԵՄ պաշտոնյաների շրջանում, ովքեր ցանկանում էին պարզա-բանումներ ստանալ երկրի անսպասելի որոշման վերաբերյալ14:

Դա ցույց տվեց Հայաստանի նորմատիվային ձգտումների և աշխարհաքաղաքական խոչընդոտների միջև եղած զգալի անհա-մապատասխանությունը, որի արդյունքում Հայաստանը կայացրեց թվացյալ անսպասելի որոշում: Հայաստանի նորմատիվային 12 Serzh Sargsyan, Speech ..., նշվ. աշխ.: 13 Terzyan A., The EU vs. Russia in the foreign policy discourse of Armenia: the fragility of normative power or the power of Russian coercion?. Eastern Journal of European Studies, 2017, 8, 2, 184-198. 14 EU Wants Clarification from Armenia, Asbarez, 2013, http://asbarez.com/113548/eu-wants-clarification-from-armenia/ (10.04.2017).

Page 45: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 45

ձգտումների և ռազմավարական առաջնայնությունների միջև առկա հիմնական տարբերություններն ակնհայտորեն դրսևորվում են նախագահ Սարգսյանի հետևյալ հաստատագրման մեջ. ‹‹Մեր որոշումը քաղաքակրթական չէ: Դա համապատասխանում է մեր ազգի տնտեսական շահերին: Մենք չենք կարող ստորագրել Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը և երեք անգամ բարձրացնել գազի գինն ու էլեկտրաէներգիայի վճարը»15:

Հարց է առաջանում, թե որոնք են Հայաստանի ռազմավարական ընկերոջ հիմնական հատկանիշները և այն առանցքային գործոնները, որոնց արդյունքում Ռուսաստանը դիտարկվում է որպես անփոխարինելի դաշնակից:

Բարեկամական հարաբերությունների քաղաքական և անվտան-գային չափումները. ռազմավարական ընկերոջ պատկերումը Ի հակադրություն ԵՄ-ի, որը Հայաստանի քաղաքական խոսույթում մեծամասամբ ներկայացվում է որպես քաղաքակրթական ընտրու-թյուն, Ռուսաստանը որակվում է որպես անվտանգության ոլորտի ռազմավարական դաշնակից: Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը, որն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությամբ և թուրք-ադրբեջանական շրջափակմամբ պայմանավորված խիստ սահմանափակումներով, զգալիորեն նպաստել է Ռուսաստանի՝ որպես ‹‹նեղ օրվա ընկերոջ›› ընկալմանը:

‹‹Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում, և որտեղ կան բազում սպառնալիքներ ու վտանգներ: Որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի` իրենց պատմական հողում ապրելու իրավունքը: Մեր տարածաշրջանում մեծ է զինված բախումների հավանականությունը››16: Այդ համա-

15 Terzyan A., The EU vs. Russia…, նշվ. աշխ.: 16 Serzh Sargsyan, Statement by the President of Armenia, Chairman of the Republican Party of Armenia Serzh Sargsyan at the14th RPA Convention, 2012,

Page 46: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

46 Արամ Թերզյան

տեքստում է, որ հայ քաղաքական մտածողության մեջ Ռուսաս-տանն ընկալվում է որպես անվտանգության ոլորտի կարևորագույն դաշնակից:

Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթի ուսումնա-սիրության արդյունքում առանձնացվել են մի քանի հասկացու-թյուններ, որոնց վրա 2008 թվականից խարսխված են Ռուսաստանի մասին պատկերացումները: Դրանք են՝ անվտանգության առանց-քային գործընկեր17, ռազմավարական դաշնակից18, խոշոր գերտե-րություն, ‹‹որի լայն տարածաշրջանային ներգրավվածությունից Հայաստանը մեծապես կշահի ››19:

Կարելի է պնդել, որ Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, նկատմամբ վերաբերմունքը ոչ թե մանիպուլյացիայի արդյունք է, այլ արմատացած է Հայաստանի քաղաքական մտածո-ղության և հասարակական գիտակցության մեջ: Հատկանշական է, որ Հայաստանի առաջին հանրապետության փլուզումից և 1921թ. երկրի խորհրդայնացումից անմիջապես հետո, կառավարության նշանավոր ներկայացուցիչներից մեկը ՝ Հովհաննես Քաջազնունին, նշել է. «Մեր պետականության առաջին իսկ օրվանից մենք քաջ գիտակցում էինք, որ այնպիսի փոքր, աղքատ և մեկուսացված երկիր, ինչպիսին է Հայաստանը, չի կարող դառնալ իսկապես անկախ և ինքնավար… Մենք պետք է երախտապարտ լինենք

http://www.president.am/en/press-release/item/2012/12/15/Address-by-Serzh-Sargsyan-at-the-14th-Republican-Convention/ (13.12.2017). 17 Serzh Sargsyan, Statement by President Serzh Sargsyan at the Extended Meeting Held at the RA Ministry of Defense, 2013, http://www.president.am/en/statements-and-messages/item/2013/01/15/President-Serzh-Sargsyan-speech-session-Ministry-of-Defense/ (14.05.2017). 18 MFA of Armenia, Bilateral Relations: Russia, http://www.mfa.am/en/country-by-country/ru (20.06.2017). 19 Serzh Sargsyan, Statement of President Serzh Sargsyan for the Mass Media on the Results of the Meeting with the President of the Russian Federation Vladimir Putin, 2016, http://www.president.am/en/statements-and-messages/item/2016/08/10/President-Serzh-Sargsyan-statement-in-Russia-10-08/ (13.04.2017).

Page 47: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 47

բոլշևիկներին: Հեղաշրջում կատարելով՝ նրանք, եթե ոչ փրկեցին մեզ, ապա առնվազն դրեցին ճիշտ ուղու վրա…»20:

Այդուհանդերձ, 1991թ. անկախացումից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում Ռուսաստանի մասին պատկե-րացումները զգալի փոփոխությունների են ենթարկվել և նախորդել են անկախության համահայկական շարժմանը: Հայաստանի ռազմավարական մտածողության մեջ Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անփոխարինելի ‹‹փրկչի››, արմատացած պատկե-րացումը կասկածի տակ առնվեց Խորհրդային Միության աստի-ճանական փլուզման ֆոնին: Հայաստանի ‹‹մեծ եղբայր›› Ռուսաստանը հանկարծ վերածվեց թշնամու, որը ծայրահեղ կերպով խոչընդոտում էր Հայաստանի պետականության անկախ, ազատ և ժողովրդավարական զարգացմանը21: Դա տեղի էր ունենում աստիճանաբար և հատկապես սրվեց Լեռնային Ղարաբաղի շարժման հետագա փուլերում22: Ազգային շարժման առաջնորդներից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռուսաստանին դարեր շարունակ ապավինելը համարում էր մոլորություն և ինքնակործանման ճանապարհ: Ուստի, 1990-ական թվականներին նա մեծապես կարևորում էր ազգային շահերի պաշտպանությունը և կտրականապես դեմ էր ցանկացած ոտնձգության՝ ռուսականացմանն ուղղված շովինիստական քաղաքականության շրջանակներում23:

Բացահայտ հակառուսական քարոզչությունը սկսեց նվազել անկախ պետականության վերականգնումից անմիջապես հետո: Ադրբեջանական և թուրքական կողմի սպառնալիքները պատճառ

20 Mirzoyan A., Armenia, the regional powers, and the West: between history and geopolitics, Springer, 2010, pp. 23-24. 21 Mirzoyan A., նշվ. աշխ., էջ 25-28: 22 Terzyan A., The Evolution of Armenia’s Foreign Policy Identity: The Conception of Identity Driven Paths. Friends and Foes in Armenian Foreign Policy Discourse. Values and Identity As Sources of Foreign Policy in Armenia and Georgia, ed. Kornely Kakachia and Alexander Markarov, “UNIVERSAL”, 2016, pp. 145-146. 23 Տեր-Պետրոսյան Լ., Ընտրանի․ ելույթներ, հոդվածներ, հարցարույցներ։ Երևան, 2006թ․, էջ 34։

Page 48: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

48 Արամ Թերզյան

դարձան, որ Հայաստանի ղեկավարությանը վերանայի իր նախնական հակառուսական վերաբերմունքը: Տեր-Պետրոսյանը սկսեց պաշտպանել հայ-ռուսական կապերի ամրապնդման գաղա-փարը՝ հիմք ընդունելով երկու երկրների նախապատմությունը: ‹‹Խորհրդային Միության կազմալուծումը չի թուլացնում այն միասնությունը, որը ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում որպես համագոյակցության միջոց… գաղտնիք չէ, որ երկար ժամա-նակ ռուսական մշակույթը բոլոր ազգերի համար համաշխարհային քաղաքակրթությունների հետ շփվելու միակ միջոցն էր Ռուսաս-տանի կայսրության և Խորհրդային Միության սահմաններում››24:

Հայաստանի զարգացման ամենամեծ «խոչընդոտը» վերածվել է «մոդելային» գործընկերոջ, որն ունի կարևոր դերա-կատարություն Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունու-թյան ամրապնդման գործում: Ռուսաստանի մասին խճճված և երկիմաստ ընկալումները հանգեցնում են հետևյալ եզրակա-ցության. սկզբնական փուլում այն հիմնականում ընկալվել է որպես անվտանգության ոլորտի գործընկեր, որի դերն անփոխարինելի է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի երկակի շրջափակ-ման պայմաններում: Ուստի, Հայաստանի հակումը դեպի Ռուսաստան պայմանավորված է եղել ոչ թե ինքնության հետ կապված գործոններով, այլ տարածաշրջանային մակարդակի խոչընդոտներով ու մարտահրավերներով: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի շուրջ ստեղծված թշնամու կերպարը առանցքային նշանակություն է ունեցել Հայաստանի քաղաքական մտածողության մեջ՝ Ռուսաստանի մասին պատկերացումների վերանայման գործում: Ըստ էության, Ռուսաստանի հետ դաշինքը և դաշնակցային հավատարմությունը դիտարկվել են որպես առանցքային գործիք՝ երկրի առջև ծառացած ավանդական ռազմական սպառնալիքներին դիմակայելու գործում:

Այլ կերպ ասած, Հայաստանի քաղաքական վերնախավը և հասարակությունը Ռուսաստանը կարևորում են որպես «կոշտ

24 Տեր-Պետրոսյան Լ., նշվ. աշխ., էջ 401:

Page 49: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 49

դերակատար››, որը կարող է փոքր և խոցելի Հայաստանին օգնել հակազդելու Ադրբեջանին և Թուրքիային:

Հավատարիմ մնալով այդ հռետորաբանությանը՝ Հայաս-տանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1998-2008 թվական-ներին իր նախագահության շրջանում մեծապես կարևորում էր Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը՝ մեծամասամբ անվտանգության և ռազմական ուժի հզորացման նկատառումներով: «Ռուսաստանը հետխորհրդային տարածքի ամենահզոր պետությունն է տնտեսական և ռազմական առումով: Ռուսաստանը մեր առանցքային գործընկերն է…»25: Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում անվտանգությանն առնչվող հարցերն ուղղակիորեն կապված են ‹‹նախ՝ Ռուսաստանը›› մոտեցման հետ: Անվտանգության ոլորտի բոլոր այլ եվրոպական և եվրաատլանտյան դերակատարները, անկախ նրանից ԵՄ-ն, թե ՆԱՏՕ-ն, հաջորդում են Ռուսաստանին և վերջինիս գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

2007թ. Հայաստանի ազգային անվտանգության ռազմավա-րության մեջ նշվում էր, որ ‹‹Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության համար, երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը, առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը, Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի միջնորդական ջանքերում, ինչպես նաև զգալի հայ համայնքի առկայությունը Ռուսաստանում նպաստում են երկկողմ ռազմավարական գործընկերությանը››26: Ռ․ Քոչարյանի խոսույ-թում ռազմավարական գործընկերության հասկացության առնչութ-յամբ ինքնության կամ մշակույթի հետ կապված հղումները շատ չեն: Խոսույթը հիմնականում կենտրոնացած է տնտեսական, քաղաքական և ռազմական ընդհանուր շահերի վրա:

Հայաստանի երրորդ նախագահ Ս․ Սարգսյանը նույնպես երբեք կասկածի տակ չի առել հայ-ռուսական ռազմավարական 25 Քոչարյան Ռ․, Ելույթներ և հարցազրույցներ, Երևան, 2011թ․, էջ 272. 26 Republic of Armenia National Security Strategy, 2007, http://www.mfa.am/u_files/file/doctrine/Doctrineeng.pdf (07.08.2015).

Page 50: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

50 Արամ Թերզյան

գործընկերության կենսական նշանակությունը՝ այն համարելով առանցքային ազգային անվտանգության ամրապնդման համար: Սարգսյանը Ռուսաստանը բնորոշել է որպես «անվտանգության հարցերում հիմնական տարածաշրջանային դերակատար»27:

Թեև ինքնության հետ կապված հղումներ չկան հայ-ռուսական գործընկերության առնչությամբ, այն դիտարկվում է որպես առավել կարևոր և անփոխարինելի գործոն Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման համար: «Հայաստանի Հանրապետության անվտան-գության առանցքը շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավա-րական դաշնակցային գործընկերությունը, որն անկախության 20-ամյա պատմության ընթացքում ապացուցել է իր կենսունա-կությունը: Այս համատեքստում մենք չափազանց կարևոր դեր ենք հատկացնում մեր անդամակցությանը Հավաքական անվտանգու-թյան պայմանագրի կազմակերպությանը»28:

Ըստ էության, ‹‹նախ՝ Ռուսասատանը›› մոտեցումը ստվերել է Հայաստանի եվրոպական ինքնությունը և եվրաինտեգրման նկրտումները: Հայ-ռուսական ռազմական դաշինքի խիստ ընդգծվածության արդյունքում Հայաստանի կուսակցությունները չէին կարող հակադրվել երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Փոխարենը, նրանք պաշտպանել են այդ որոշումը՝ պնդելով, որ երկրի առջև ծառացած սուր տարածա-շրջանային մարտահրավերները դրդում են զարգացնել Հայաստանի ռազմավարական գործընկերությունն իր անփոխարինելի ռազմա-կան դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր հնարավոր ոլորտնե-րում29: Զարմանալի չէ, որ Ս. Սարգսյանը, ինչպես բարձրաստիճան 27 Serzh Sargsyan: Russia is a core player in our region, Armenpress, 2011, https://armenpress.am/eng/news/652530/serzh-sargsyan-russia-is-a-core-player-in-our-region.html (20.09.2017). 28 Serzh Sargsyan, Statement by President Serzh Sargsyan at the extended meeting held at the RA Ministry of Defense, 2013, http://www.president.am/en/statements-and-messages/item/2013/01/15/President-Serzh-Sargsyan-speech-session-Ministry-of-Defense/ (19.12.2017). 29 Ruling Party Says Customs Union Decision Meets Armenia’s National Interests, Armenianow, 2013,

Page 51: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 51

այլ պաշտոնյաներ, հիմնավորել է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ հիմնականում անվտանգության խնդիրների համատեքս-տում: Հայ-ռուսական ռազմական գործընկերությունը և այն փաստը, որ ռուսական զորքերը տեղակայված են հայ-թուրքական սահմանին, Հայաստանին տալիս է անվտանգության զգացողու-թյուն իր խնդրահարույց հարևանության պայմաններում:

Հատկանշական է, որ Հայաստանի շրջադարձից կարճ ժամանակ առաջ Ռուսաստանը որոշել էր ակտիվացնել ռազմական համագործակցությունը Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ՝ վերջինիս վաճառելով 4 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ռազմական տեխնիկա30: Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության ակտիվացումն անհանգստություն առաջաց-րեց Հայաստանում և, ըստ տարատեսակ աղբյուրների, ազդեց ԵՏՄ-ին անդամակցելու որոշման վրա:

Այդուհանդերձ, 2016թ. ապրիլին ադրբեջանա-ղարաբաղյան բաժանարար գծի երկայնքով ադրբեջանական հարձակման արդյունքում ծանր մարտական գործողություններից հետո նախագահ Սարգսյանն իր դժգոհությունն արտահայտեց Ադրբեջա-նին ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման կապակ-ցությամբ և անուղղակիորեն կասկածի տակ առավ հայ-ռուսական դաշինքի խորությունը: Նախագահը մասնավորապես նշում էր, որ ‹‹Ռուսաստանը երբեք չի խաղացել Հայաստանի համար այն դերը, որը Թուրքիան խաղում է Ադրբեջանի համար››31:

Ավելին, իր հետագա հայտարարություններում Սարգսյանը զգալիորեն կոշտացրեց ռազմական դաշնակցի նկատմամբ

http://www.armenianow.com/news/48249/armenia_ruling_party_customs_union_russia, (07.02.2016). 30 In Baku, Putin Brings Gunboats Along With Diplomacy, Eurasianet, 2013, http://www.eurasianet.org/node/67392, (13.11.2015). 31 Armenian President: “Russia is our ally, not patron,” Mediamax, 2016, http://www.mediamax.am/en/news/karabakh/17631/?fb_comment_id=1079724282091415_1079933415403835 (10.04.2017).

Page 52: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

52 Արամ Թերզյան

դիրքորոշումը ՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերը չեն կարող ունենալ խաղաղապահ դերակատարություն32:

Հատկանշական է, որ 2016թ. ապրիլի 6-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ս. Սարգսյանը բացահայտորեն խոսեց Ռուսաստանի պատճառած մեծ ցավի և Մոսկվայի ճնշումների նկատմամբ Հայաստանի խոցելիության մասին: ‹‹Ռուսաստանը մեր ռազմավա-րական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, և բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց Դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա››33: Ակնհայտ է, որ Ս. Սարգսյանի «վերանայած» դիրքորոշումը ցույց տվեց Հայաստանի հիասթափությունը Ռուսաստանի հարկա-դրական քաղաքականությունից: Իր ռազմավարական ընկերոջն օգնելու փոխարեն՝ Մոսկվան յուղ լցրեց կրակի վրա՝ Ադրբեջանին զինելով մեծ քանակությամբ զենք ու զինամթերքով: Այդուհանդերձ, Ս. Սարգսյանի քննադատական դիրքորոշումը չհանգեցրեց էական փոփոխությունների ո՛չ Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում, ո՛չ հայ-ռուսական հարաբերություններում: Ավելին, նախկին նախագահն արտահայտեց իր աջակցությունը Ռուսաս-տանի արտաքին քաղաքականության Արևմուտքի համար առավել վիճելի և երկիմաստ հարցերի լուծմանը՝ ուկրաինական ճգնաժա-մից մինչև Սիրիա և այլն: ‹‹Մենք բարձր ենք գնահատում Ռուսաս-տանի դերը աշխարհում և, մասնավորապես, մեր տարածա-շրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունության և անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործընթացներ: Հայաս-

32 Bloomberg.com, https://www.bloomberg.com/news/articles/2016-04-24/caucasus-war-may-resume-at-any-moment-armenian-president-says (03.04.2017). 33 Serzh Sargsyan, President Serzh Sargsyan’s remarks at the joint press conference with the German Chancellor Angela Merkel, 2016, http://www.president.am/en/press-release/item/2016/04/06/President-Serzh-Sargsyan-meeting-with-German-Chancellor-Angela-Merkel/ (09.04.2017).

Page 53: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 53

տանում ուշադիր հետևում են Ռուսաստանի Նախագահի ինտեն-սիվ արտաքին քաղաքական շփումներին… Ես համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից››34:

Ռուսաստանի` որպես Հայաստանի անփոխարինելի ռազմական դաշնակցի, ընկալումը տարածաշրջանի ռազմական գործողությունների ֆոնին, ինչպես նաև հիպոթետիկ ապագայի վերոնշյալ սցենարները պատճառ դարձան, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները ռուսական ուղին դիտարկեն որպես ողջամիտ և անխուսափելի որոշում: Այլ կերպ ասած, Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում Ռուսաստանը ներկայացվում է որպես անվտանգության ոլորտի առնացքային գործընկեր, դաշնա-կից և նույնիսկ տարածաշրջանում անվտանգություն ապահովող առանցքային դերակատար: Միաժամանակ, անհնար է թերագնա-հատել Ռուսաստանի հսկայական տնտեսական ազդեցությունը Հայաստանում և այդ ազդեցության օգտագործումը որպես քաղա-քական գործիք՝ երկրի վարքագծի վրա ազդելու համար:

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների անհամաչա-փությունը. հայացք նյութական գործոններին Պարզելու համար, թե ինչպիսի առանցքային գործոններ ու հանգամանքներ են նպաստել հայ քաղաքական մտածողության մեջ Ռուսաստանի՝ որպես անփոխարինելի դաշնակցի, ընկալմանը, հարկ է մանրակրկիտ ուսումնասիրել երկկողմ հարաբերություն-ների տնտեսական միջավայրը: Ռուսաստանի իշխանությունների արտաքին քաղաքական մտածողության մեջ արձանագրված փոփոխությունը՝ անցումը ‹‹ազատական գաղափարներից›› աշխար-հաքաղաքական և, մասնավորապես, պրագմատիկ աշխարհա-

34 Serzh Sargsyan, Statement of President Serzh Sargsyan for the Mass Media on the Results of the Meeting with the President of the Russian Federation Vladimir Putin, 2016, http://www.president.am/en/statements-and-messages/item/2016/08/10/President-Serzh-Sargsyan-statement-in-Russia-10-08/ (13.04.2017).

Page 54: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

54 Արամ Թերզյան

տնտեսական ռեալիզմին, Պուտինի նախագահության սկզբնական շրջանում35 զգալիորեն ուրվագծեց քաղաքականության առաջնա-հերթությունները ԱՊՀ նորանկախ պետությունների նկատմամբ: Ռուսաստանի հզորությունը վերականգնելու ցանկությունը և, մասնավորապես, իր ‹‹ազդեցության ավանդական ոլորտում›› վերահսկողության վերահաստատումը պատճառ դարձան, որ նախագահ Պուտինը վերանայի և առաջ մղի, այսպես կոչված, ‹‹ԱՊՀ նախագիծը››: Դրա հիմքում էր Ռուսաստանի ազդեցության մեծացումն այդ երկրներում, որի նպատակն էր կանխել «անցանկալի ներխուժումները» և ճնշել ԱՊՀ երկրների արևմտա-մետ արտաքին քաղաքական նկրտումները36: Այդ նպատակով Ռուսաստանի իշխանություններն ընդգծում էին ռուսական կապիտալի ընդլայնման, քաղաքական առաջնորդների հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև ԱՊՀ երկրներում ռազմական ներկայության պահպանման ու ամրապնդման անհրաժեշտու-թյունը: Ռուսաստանը ձեռնամուխ եղավ ԱՊՀ երկրներում ռազմա-վարական նշանակություն ունեցող տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների յուրացմանն ու մոնոպոլիզացմանը ՝ որպես այդ երկրների վարքագծի վրա ազդելու հզոր գործիք37: Նորացված ‹‹ԱՊՀ նախագիծը›› առանձնահատուկ լավ աշխատեց Հայաստա-նում, որտեղ, ի տարբերություն հարևան Վրաստանի, հարաբե-րականորեն կարճ ժամանակահատվածում արձանագրվեցին շոշափելի արդյունքներ: Մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդես եկան ‹‹ակտիվներ՝ պարտքի դիմաց›› բանաձևով, որն աստիճանաբար, սակայն զգալիորեն պետք է մեծացներ ռուսական ազդեցությունը Հայաստանի տնտեսության

35 Thorun C., Explaining change in Russian foreign policy: the role of ideas in post-Soviet Russia's conduct towards the West, Springer, 2008, p. 28. 36 Skak M., Russia’s New “Monroe Doctrine,” In Russian foreign policy in the 21st century, Palgrave Macmillan, pp. 138-154. 37 Secrieru S., Russia's Foreign Policy under Putin: CIS Project. UNISCI Discussion Papers, 10, 2006, http://www.redalyc.org/pdf/767/76701018.pdf.

Page 55: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 55

վրա 2001թ. աշնանից38: Բանաձևը շատ պարզ էր. 1991 թվականից կուտակված իր 100 միլիոն դոլար պարտքի մարման դիմաց Հայաս-տանը համաձայնեց Ռուսաստանին փոխանցել ռազմավարական նշանակության պետական ակտիվներ, այդ թվում՝ վեց հիդրոէլեկ-տրակայան39: Ավելին, 2003թ. Հայաստանը վավերացրեց համաձայ-նագիր, որը թույլ տվեց ռուսական «ՌԱՕ» միավորված էներգետիկ համակարգերին ստանձնել Մեծամորի ատոմակայանի ֆինանսա-կան վերահսկողությունը, որը կազմում է Հայաստանի էլեկտրա-էներգիայի արտադրության մոտ 40 տոկոսը40: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն իր ձեռքն առավ Հայաստանի էներգետիկ կարողու-թյունների շուրջ 90 տոկոսը: Բացի այդ, «ակտիվներ՝ պարտքի դիմաց» փոխանակման ծրագրի համաձայն, Հայաստանի խոշորա-գույն ցեմենտի գործարանը հանձնվեց ռուսաստանյան «ԻՏԵՐԱ» գազ արտահանող ընկերությանը՝ գազամատակարարման համար կուտակված 10 միլիոն դոլարի պարտքի մարման դիմաց41:

Հայաստանում տնտեսական վերահսկողության մեծացումը Ռուսաստանին տվեց քաղաքական լծակներ՝ երկրի վարքագծի վրա ազդելու համար: 2002թ. հոկտեմբերին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ստորա-գրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեր-պության (ՀԱՊԿ) հիմնադիր փաստաթղթերը՝ այդպիսով հաստա-տելով վերջիններիս ռազմավարական ընտրությունը Ռուսաստանի օգտին: 2003թ. աշնանը հայ-ռուսական ռազմական համագործակ-ցությունը զգալիորեն ուժեղացավ: Վրացական «Վարդերի» հեղափոխության նախօրեին Հայաստանը ստորագրեց մի շարք

38 Yerevan Moscow Debt Pact Extends Russia’s Caucasus Influence, Eurasianet, 2002, http://www.eurasianet.org/departments/business/articles/eav073002.shtml (19.12.2018). 39 Russia Tightens Grip on Armenia With Debt Agreements, Eurasianet, 2003, http://www.eurasianet.org/departments/business/articles/eav050703.shtml (19.12.2018). 40 Russian Parliament Ratifies Debt Deal With Armenia, Azatutyun, 2003, https://www.azatutyun.am/a/1571472.html (19.12.2018). 41 Russia Tightens Grip on Armenia, նշվ. աշխ.:

Page 56: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

56 Արամ Թերզյան

ռազմական պայմանագրեր Ռուսաստանի հետ42: Ժամանակի ընթացքում Ռուսաստանը զգալիորեն ընդլայնել է իր տնտեսական ազդեցությունը Հայաստանում: Արտաքին առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որը Հայաս-տանի արտահանումների ընդհանուր ծավալի 20 տոկոսի նպատա-կակետն է և դրամական փոխանցումների 70 տոկոսի աղբյուրը43: Ռուսաստանը նաև պահպանում է առաջատարի իր դիրքը Հայաս-տանում՝ օտարերկրյա ներդրումների ծավալով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, գոյություն ունեն ռուսական կապիտալ ունեցող շուրջ 1400 ձեռնարկություն, ինչը գերազանցում է բոլոր տնտեսվարող սուբյեկտների մեկ չորրորդը՝ արտաքին կապիտալի ներգրավմամբ44: Բացի այդ, Ռուսաստանում ապրում են ավելի քան 2,5 միլիոն հայ ներգաղթյալներ, որոնք շատ զգայուն են հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ: Զարմանալի չէ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ջերմորեն ողջունել է ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշու-մը՝ ընդգծելով դրա դրական հետևանքները և Ռուսաստանի հայ համայնքի համար անցանկալի հետևանքներից խուսափելու հնարավորությունը45: Հատկանշական է, որ նախքան ԵՏՄ-ի ուղղու-թյամբ Հայաստանի շրջադարձը, 2013թ. ապրիլին Ռուսաստանը 50 տոկոսով ավելացրեց գազի գինը Հայաստանում՝ ահազանգելով եվրոպական ուղղությամբ շարժվելու դեպքում Հայաստանում հնարավոր տնտեսական հետևանքների մասին: Հատկանշական է, որ գազի գինը նվազեց միայն այն ժամանակ, երբ Հայաստանը 42 Secrieru S., նշվ. աշխ.: 43 Armenia Monthly Economic Update, World Bank Group 2015, Worldbank, 2015, http://www.worldbank.org/content/dam/Worldbank/document/eca/armenia/armeniaeconomic-update.pdf (18.12.2018). 44 Presidents of Armenia and Russia recapped the results of negotiations, 2017, http://www.president.am/en/press-release/item/2017/03/15/President-Serzh-Sargsyan-met-with-representatives-of-Mass-Media-with-Vladimir-Putin/ (20.09.2017). 45 The President of the Union of Armenians in Russia welcomes the decision to join the Customs Union, Panorama, 2013, https://life.panorama.am/hy/news/2013/10/10/araabrahamyan-mm/15384 (19.12.2018).

Page 57: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 57

որոշեց անդամակցել ԵՏՄ-ին: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացահայտ հայտարարեց, որ Եվրասիական ընտրությունը Հայաստանին ապահովագրում է գազի գնի բարձրացումից46:

Նախագահ Ս. Սարգսյանի խոսույթում ընդգծվում են տնտե-սական և քաղաքական այն հիպոթետիկ բարդությունները, որոնց կարող է բախվել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունից շեղվելու դեպքում: Լեգիտիմացնելով ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը՝ Ս. Սարգսյանը կիրառեց «հիպոթետիկ ապագայի» ռազմավարությունը: Հաշվի առնելով Հայաստանի հսկայական տնտեսական և էներգետիկ կախվածու-թյունը Ռուսաստանից, նա նշել է, որ ԵՏՄ-ի օգտին ընտրությունը Հայաստանը կպաշտպանի անցանկալի անակնկալներից ու տնտեսական հետևանքներից47: Ռուսաստանը տիրապետում է տնտեսական և քաղաքական գործիքների՝ Հայաստանում իր ազդեցության հետագա ամրապնդման և վերջինիս քաղաքական դիրքորոշումների վրա ազդելու համար: Քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կվարանի կասկածի տակ առնել «նախ՝ Ռուսաստանը» մոտեցումը: Փոխարենը, Փաշինյանը նշել է տնտեսական և քաղաքական հարաբերությունները սերտացնելու անհրաժեշտության մասին: Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպման ժամանակ հայտարարել է. ‹‹Մենք քննարկելու հարցեր ունենք, բայց կան նաև այնպիսիք, որոնց քննարկման կարիքը չկա: Դա Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավա-րական կապն է ... Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Հայաս-տանում կա կոնսենսուս, և որևէ մեկը մինչ օրս կասկածի տակ չի առել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական

46 Gas Price Reduced as Armenia Joins Customs Union, Asbarez, 2013, http://asbarez.com/114797/gas-price-reduced-as-armenia-joins-customs-union/ (19.12.2018). 47 Terzyan A., The anatomy of Russia’s grip on Armenia: bound to persist?. CES Working Papers, 2018, 10, 2, 237-238.

Page 58: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

58 Արամ Թերզյան

բնույթի կարևորությունը48: Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի որպես «լավագույն ընկերոջ», նկատմամբ վերաբերմունքը մեծապես համընկնում է հասարա-կական կարծիքի հետ: Ըստ հարցումների, հայ հասարակության զգալի մեծամասնության գիտակցության մեջ Ռուսաստանը ընկալվում է որպես «նեղ օրվա ընկեր» և անվտանգության ոլորտի առանցքային դաշնակից: Ռուսաստանին հաջորդում են Ֆրանսիան և Վրաստանը49:

Ուստի, հաշվի առնելով հայ-ռուսական անհամաչափ հարաբերությունների տնտեսական և քաղաքական խորությունը, Հայաստանում իշխանափոխությունը հազիվ թե հանգեցնի երկրի ռազմավարական դաշնակցի վերաբերյալ նախկին խոսույթի էական փոփոխությունների: Հետևաբար, նախկին խոսույթը, որը ձևավոր-վել է մի շարք հանգամանքների արդյունքում՝ սկսած Հայաստանի խնդրահարույց հարևաններից մինչև Ռուսաստանից հսկայական տնտեսական կախվածություն, պահպանվելու է: Դա ցույց է տալիս, որ, ի տարբերություն ներքաղաքական վայրիվերումների, արտա-քին քաղաքականության միջավայրը ենթակա է մի շարք խիստ սահմանափակումների, որտեղ գրեթե բացառվում են հեղափո-խական տեղաշարժերն ու քաղաքականության փոփոխությունները:

Եզրակացություն Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթում ‹‹բարեկամական հարաբերությունների›› և ‹‹բարեկամների›› վերաբերյալ հասկացու-թյունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար ռազմավարական ընկերոջ և դաշնակցի ընտրության հարցում

48 New Armenian PM tells Putin he wants closer ties with Russia, Reuters, 2018, https://www.reuters.com/article/us-russia-armenia-putin-pashinyan/new-armenian-pm-tellsputin-he-wants-closer-ties-with-russia-idUSKCN1IF1A3. 49 Galstyan N., How to Deal with Armenia’s Geopolitical Trilemma? Examining Public Opinion. In: P. Bajor and K. Schöll-Mazurek, ed. Eastern Chessboard. Geopolitical Determinants and Challenges in Eastern Europe and the South Caucasus, Kraków: Ksiegarnia Akademicka, 2015, pp. 212-213.

Page 59: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 37-60 59

վճռորոշ են եղել ոչ թե գաղափարական, այլ սոցիալական գործոնները: Թեև ԵՄ-ն մեծապես դիտվում է որպես Հայաստանի ռազմավարական ընտրություն և ‹‹նորմատիվային›› ընկեր, երկիրը ստիպված էր շրջադարձ կատարել իր ռազմավարական ընկեր Ռուսաստանի ուղղությամբ: Այլ կերպ ասած, նյութական գործոն-ները վեր են գաղափարների ուժից: Հայաստանի դեպքը ցույց է տալիս, որ թեև իրական բարեկամական հարաբերությունների հիմնական հատկանիշներն են դրա զգայական-ալտրուիստական չափումները, առանց նյութական-ուտիլիտար և ռազմավարական շահերի երկկողմ գործընկերությունը չի կարող լինել արդյունավետ: Հետևաբար, Հայաստանի տնտեսական և քաղաքական հսկայական կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև ռազմավարական անվտանգության դաշինքը հանգեցրել են հայ քաղաքական մտածո-ղության և հասարակական գիտակցության մեջ Ռուսաստանի՝ որպես ‹‹լավագույն ընկերոջ›› ընկալմանը:

Լեռնային Ղարաբաղի տևական հակամարտությունն էականորեն ազդել է բարեկամների և դաշնակիցների մասին Հայաստանի ընկալումների վրա: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միաձայն բնորոշվում են որպես թշնամիներ, ապա վերջիններիս ռազմական գործողություններին դիմակայելու և Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը հանգեց-րել են Ռուսաստանի՝ որպես «նեղ օրվա ընկերոջ» և անփոխա-րինելի անվտանգության դաշնակցի, ընկալմանը: Ավելին, հաշվի առնելով հայ-ռուսական անհամաչափ հարաբերությունների տնտե-սական և քաղաքական խորությունը, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը քիչ հավանական է, որ կհանգեցնի երկրի ռազմավարական դաշնակցի վերաբերյալ նախկին խոսույթի որևէ էական փոփոխության: Հետևաբար, նախկին խոսույթը, որը ձևավորվել է մի շարք հանգամանքների արդյունքում՝ սկսած Հայաստանի խնդրահարույց հարևանությունից մինչև Ռուսաս-տանից հսկայական տնտեսական կախվածություն, պահպանվելու է: Դա ցույց է տալիս, որ ի տարբերություն ներքաղաքական վայրիվերումների, արտաքին քաղաքականության միջավայրը

Page 60: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

60 Արամ Թերզյան

ենթակա է մի շարք խիստ սահմանափակումների, որտեղ գրեթե բացառվում են հեղափոխական տեղաշարժերն ու քաղաքակա-նության փոփոխություննները:

Material Forces vs. the Force of Ideas: What makes Russia Armenia’s ‘best friend’?

ARAM TERZYAN

Eurasian Research and Analysis Institute, USA Brusov State University of Languages and Social Sciences, Armenia

The question of how states establish friendly relations provokes an inquiry into the interplay between social and material forces behind their behaviors. While constructivist driven received wisdom emphasizes the importance of social forces, realists would assign critical weight to material forces vs. the force of ideas. The case of Armenia is remarkable due to considerable gaps between its normative pursuits and strategic choices. While the European Union (EU) has been broadly framed as Armenia’s civilizational choice and normative friend, it has tended to take a back seat to the strategic friend Russia. This study scrutinizes how the normative and strategic friends have been conceptualized in the foreign policy discourse of Armenia with a focus on the political and economic rationale behind Russia’s treatment as indispensable friend. It concludes that the new Armenian government is largely bound to stick with the old discourse, shaped by a set of circumstances ranging from Armenia’s troubled neighborhood to immense economic dependence on Russia. That said, in contrast to domestic political fluctuations, the landscape of foreign policy making is subject to a series of dire constraints that leave little to no room for revolutionary shifts and policy changes.

Page 61: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 61-76 61

Անհրաժեշտ շրջադարձ դեպի Ռուսաստան. հայ-ռուսական հարաբերությունները

ՔՈՐԻ ՉԵՐԻՆԳԹՈՆ

Կոլումբիայի համալսարան, ԱՄՆ

Հոդվածում ներկայացվում են հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Քննարկվում են այդ ժամանակաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի քաղաքականություն-ներն ու միմյանց նկատմամբ դիրքորոշումները: Ներկայացվում են Հայաստանի առևտրային հետաքրքրությունները ԵՄ-ում և դրանք օգտագործվում են՝ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատա-կադրումներն իրական արդյունքերի հետ համեմատելու նպատակով: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում զգալիորեն մեծ է, ինչի արդյունքում թվում է, թե երկիրը պարտադրված է շարժվել քաղաքական և տնտեսական կոնկրետ ուղղությամբ: Տարիներ շարունակ Հայաստանը դրսևորել է արտաքին քաղաքական որոշումների կայացման գործում Ռուսաստանից սահմանազատվելու ցանկություն, սակայն դա ամբողջութ-յամբ չի հաջողվել իրագործել տարածաշրջանում Ռուսաստանի գերակա-յության պատճառով: Հոդվածում ամփոփ քննարկվում են նաև ռուս-ադրբեջանական և ռուս-վրացական հարաբերությունները՝ հարավկով-կասյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունն ավելի պատկե-րավոր ներկայացնելու համար: Սա չափազանց կարևոր է, քանի որ թեև Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանն աշխարհագրական առումով հարևաններ են, կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք ազդում են տարածաշրջանում Ռուսաստանի գերակայության վրա: Եթե Ադրբեջանին հաջողվել է հավասար կապեր հաստատել այլ խոշոր տերությունների հետ, ապա Հայաստանը շարունակում է համագործակցել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ վերջինիս հետ պատմա-կանորեն պահպանելով ավելի սերտ հարաբերություններ, ապա Վրաստանն ամբողջությամբ շրջվել է դեպի Արևմուտք:

Բանալի բառեր Հայաստան, Ռուսաստան, Եվրոպական միություն, արտաքին քաղաքակա-նություն, Եվրասիական տնտեսական միություն, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)

Page 62: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

62 Քորի Չերինգթոն

Նախաբան

1991թ. անկախացումից ի վեր Հայաստանը վարում է հավասա-րակշռված արտաքին քաղաքականություն, ինչը մի խումբ հետա-զոտողները, որոնց թվում՝ Ս. Մինասյանը, հաճախ բնորոշում են որպես կոմպլեմենտարիզմ (բազմավեկտոր արտաքին քաղաքակա-նության ձև)1: Մինասյանը նշում է նաև, որ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը պահանջում է մշտապես հաշվի առնել համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ խոշոր խաղացողների ցանկությունները: Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ միաժամանակ գոհացնելով Ռուսաստանին և, անհրաժեշտության դեպքում, հանդես գալով որպես Միացյալ Նահանգների դաշնակից Կովկա-սում: Հայաստանը ձգտում է նաև դեպի Եվրոպա՝ չնայած նրան, որ 2015 թվականից երկիրը սերտորեն ինտեգրված է Ռուսաստանի և նրա գլխավորած տնտեսական համակարգերում: Այդուհանդերձ, 2017թ. ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկե-րության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման արդյունքում Հայաս տանը դուրս չմնաց առևտրային և զբոսաշրջային շահավետ պայմանագրերից՝ միաժամանակ չհեռանալով Ռուսաստանից: 2018թ. Թավշյա հեղափոխությունը զգալի ազդեցություն ունեցավ ստեղծված իրավիճակի վրա, քանի որ դա հնարավորություն տվեց խաղաղ ճանապարհով հեռանալ երկրի քաղաքական առաջնորդին՝ ակնկալելով, որ նոր առաջնորդը կպաշտպանի ազգային շահերը ներպետական և միջազգային մակարդակներում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործըն-թացի առնչությամբ2:

1 Minasyan S., Multi-Vectorism in the Foreign Policy of Post-Soviet Eurasian States, Demokratizatsiya: The Journal of Post-Soviet Democratization, 2012, 20, 3, 268-273. 2 Davtyan V., Markarov A., Post-Velvet Revolution Armenia’s Foreign Policy Challenges, Demokratizatsiya: The Journal of Post-Soviet Democratization, 2018, 26, 4, 1-16.

Page 63: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 61-76 63

Ավելին, թեև Հայաստանը փորձում է վարել համակարգային և հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ըստ Քորնելի, 2011թ. Հայաստանը հասել էր մի կետի, երբ այլևս չէր կարող անել այլ բան, քան առաջնայնությունը տալ Ռուսաստանին՝ բոլոր մնացած տնտեսական ու քաղաքական կարևոր խաղացող-ներից, և կենտրոնանալ վերջինիս հետ իր հարաբերությունների վրա3: Կա տարածված կարծիք, որ դա պայմանավորված է անվտանգության նկատառումներով և Հայաստանի կախվածու-թյամբ ռուսական էներգակիրներից ու առևտրաշրջանառությունից, սակայն դա կապված է նաև ներպետական խնդիրների ու հետաքր-քրությունների հետ4: Հայաստանում Ռուսաստանի ոչ համաչափ ազդեցությունն ավելի մանրամասն կքննարկվի ստորև՝ Հայաս-տանի արտաքին քաղաքականության իրականացման համատեքս-տում: Համեմատություն կանցկացվի Ադրբեջանի և Վրաստանի դեպքերի հետ՝ Կովկասում ռուսական ներկայության տարածա-շրջանային ասպեկտները և Հայաստանի հետ փոխգործակցության առանձնահատկությունները միմյանցից տարբերելու համար:

Կդիտարկվեն նաև հայ-ռուսական հարաբերությունները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի լարված հարաբերությունների լույսի ներքո: Հաշվի առնելով այն, որ հակամարտությունն ընկած է Հայաստանի արտաքին քաղաքակա-նության ձևավորման հիմքում և դրանում կա նաև Ռուսաստանի գործոնը, ԼՂ հակամարտությունը կդիտարկվի որպես հայ-ռուսա-կան հարաբերությունների ևս մեկ համակարգային տարր:

3 Cornell S.E.,The Caucasus in Limbo, Current History, 2011, 110, 738, 283-289. 4 Delcour L., Wolczuk, K., The EU’s Unexpected “Ideal Neighbour”? The Perplexing Case of Armenia’s Europeanization, Journal of European Integration, 2015, 37, 4, 491-507.

Page 64: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

64 Քորի Չերինգթոն

Ռուսաստանի օժանդակության պահպանումը կոմպլեմենտարիզմի շրջանակներում Ինչպես արդեն նշվել է, Հայաստանն իր արտաքին քաղաքա-կանության մեջ հավատարիմ է կոմպլեմենտարիզմի գաղափարին: Վերջինս ենթադրում է, որ պետությունը չունի խիստ ընդգծված արտաքին քաղաքական ուղղություն: Հայաստանի կառավարու-թյունը չունի բացառապես արևմտամետ կամ ռուսամետ դիրքո-րոշում, այլ փորձում է լավ հարաբերություններ պահպանել նաև այլ խոշոր միջազգային դերակատարների հետ5: Ըստ Մինասյանի, հայկական մեծ սփյուռքն ունի զգալի ազդեցություն արտաքին քաղաքականության այդ մոտեցման վրա՝ ի տարբերու-թյուն Ադրբեջանի, որը չունի մեծ թվով աշխարհասփյուռ ժողովուրդ: Սակայն, ժամանակի ընթացքում Հայաստանը կարող է հայտնվել այնպիսի եզակի իրավիճակում, երբ նրանից պահանջվի ընտրու-թյուն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

2007թ. Համաշխարհային բանկը նշում էր, որ Հայաստանը դանդաղորեն ընթանում է ԵՄ տնտեսական քաղաքականության ուղղությամբ և ցանկություն ունի մասնակցելու Եվրոպայի միջազ-գային առևտրային հաջողված նախագծերում: Քանի որ Հայաստանը շարժվում էր ԵՄ-ի ուղղությամբ, այն կարողացավ Ռուսաստանի հետ իր տնտեսական «պարտատոմսերի» մի մասը տեղափոխել Արևմուտք: Արդյունքում, դեպի Ռուսաստան արտահանումների 56 տոկոսը և ներկրումների 49 տոկոսը 1999թ. դարձավ համապա-տասխանաբար 25 և 27 տոկոս, իսկ 2003թ.՝ 19 և 23 տոկոս6: 1990-ական թվականներին և 2000-ական թվականների սկզբին Ռուսաստանի նվազող ներգրավվածությունը Հայաստանի տնտե-սության մեջ ցույց է տալիս, որ թեև Հայաստանը վարում էր կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, ցանկություն կար ընդլայնելու ինտեգրումը արևմտյան ուղղությամբ: Դրա հավանա-

5 Minasyan S., նշվ. աշխ.: 6 Mitra S., et al, Caucasian Tiger: Sustaining Economic Growth in Armenia, 2007, 351.

Page 65: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 61-76 65

կան պատճառներից էր այն, որ Հայաստանը նշմարում էր պոտենցիալ տնտեսական աճ՝ ԵՄ-ին ավելի սերտ ինտեգրման ճանապարհով:

Միաժամանակ, Ռուսաստանն արդեն տևական ժամանակա-հատված ունի Հայաստանի վրա ազդեցության զգալի լծակներ, ինչը լուրջ մարտահրավեր է, որ երկիրն ավելի սերտ ինտեգրվի ԵՄ տնտեսական համակարգում: Այդ լծակները պայմանավորված են ոչ միայն այն հանգամանքով, որ Հայաստանն ունի Ռուսաստանի նկատմամբ խոշոր պարտք, որի պատճառով գազամատա-կարարման հարցում հենվում է այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսիք են ‹‹Իտեռան›› և ‹‹Գազպրոմը››7, այլև նրանով, որ Հայաստանի ենթակառուցվածքների զգալի մասը պատկանում է ռուս ներդրողների, իսկ Վրաստանով անցնող Հայաստանի առևտրային ճանապարհները մշտապես Ռուսաստանի վերահսկո-ղության տակ են8: Բացի այդ, Հայաստանի խոշոր պարտքի պատճառով Ռուսաստանի կառավարությունն ունի զգալի դերակա-տարություն Հայաստանի էներգետիկայի ոլորտի վրա, ինչը «լրացուցիչ քաղաքական լծակ է Հարավային Կովկասում իր գլխավոր դաշնակցի նկատմամբ»9:

Հայաստանի հարևան Ադրբեջանը չի բախվում այդպիսի խնդիրների, քանի որ հարուստ բնական ռեսուրսների շնորհիվ ի վիճակի է ‹‹գնել իր ազատությունը››: Այդուհանդերձ, Հարավային Կովկասի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) շրջանում կա տարածված տեսակետ, որ Ռուսաստանն ունի չափազանց մեծ գերիշխանություն Հարավկովկասյան տարածաշրջանում: Եթե անգամ Հայաստանը ցանկանա ազատվել Ռուսաստանի լուրջ վերահսկողությունից, ապա կունենա էական սահմանափակումներ տարածաշրջանում Ռուսաստանի ամրապնդված գերակայության

7 Mitra S., et al, նշվ. աշխ., էջ 45: 8 O'Sullivan J., Caucasus Diary, National Review, 2008, 60, 17, 28-32. 9 Danielyan E., Russia Tightens Grip on Armenia With Debt Agreements, Eurasianet, 2003, https://eurasianet.org/russia-tightens-grip-on-armenia-with-debt-agreements (04/04/17).

Page 66: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

66 Քորի Չերինգթոն

պատճառով: Վերջինս դրսևորվում է ոչ միայն էներգամատա-կարարման, այլև անվտանգության ոլորտներում:

Հայտնի է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, ինչն իրատե-սորեն նշանակում է, որ վերջինս ռազմական բաղադրիչի առումով մեծապես ապավինում է Ռուսաստանին: Թեև Ռուսաստանը պաշտոնապես ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամար-տության մեջ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին հաճախ է հիշեցնում, թե ումից է կախված երկրի անվտանգությունը: Վ. Սոկորը նշում է, որ երբ 2013թ. Հայաստանը ցանկություն հայտնեց ստորագրել Եվրամիության Առևտրային և Ասոցացման համաձայնագրերը, տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտոնյաների և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հանդիպումն ուներ ռազմավարական նպատակ, այն է՝ հիշեցնել Հայաստանին ռուս-հայկական պաշտպանական գործընկերության կաևորության մասին: Պուտինի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց Հայաստանը լրջորեն ճշգրտեց իր արտաքին քաղաքականության ուղեգիծը՝ ամրապնդելով Ռուսաստանի հետ բարեկամական կապերը և միանալով Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրասիական մաքսային միությանը:

Սոկորը նաև նշում է, որ թեև Հայաստանը կունենա ֆինանսական վնասներ տնտեսական քաղաքականության ուղեգծի փոփոխության արդյունքում, առանց Ռուսաստանի ռազմական ներկայության հնարավոր են ռազմական նշանակության անդառ-նալի կորուստներ: Եթե Հայաստանը կտրուկ քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ ի նպաստ արևմտյան ուղղությամբ հարաբերությունների ավելի խորացման, ապա կարող է բախվել լուրջ ռիսկերի՝ կապված սեփական երկրի և Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական կողմի հարձակումների հետ: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ստիպված չէ այդ չափով հաշվի առնել Ռուսաստանի քաղաքական դիրքորոշումները, քանզի թույլ է կախվածությունը Ռուսաստանի ռազմական ու տնտեսական աջակցությունից: Վրաստանը ևս կախում չունի Ռուսաստանի

Page 67: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 61-76 67

ռազմական օժանդակությունից և, քանի որ այն ՀԱՊԿ վեց անդամների թվում չէ, չունի Ռուսաստանի նկատմամբ ռազմական կամ այլ պարտավորություններ: Ուստի, Կովկասյան տարածա-շրջանում այդ սահմանափակումն ինչ-որ առումով բնորոշ է միայն Հայաստանին:

Ավելին, չնայած Ռուսաստանը խոչընդոտեց ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրմանը և, փոխարենը, 2013թ. համոզեց Հայաստանին միանալ Ռուսաստանի տնտեսական նախագծերին10, Հայաստանը շարունակում է փոփոխություններ կատարել իր տնտեսական քաղաքականության մեջ՝ Ասոցացման և Առևտրային համաձայնագրերում նախանշված ԵՄ չափանիշներին համապա-տասխան11: 2017թ. Հայաստանը ստորագրեց ՀԸԳՀ-ն, որն, ըստ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, զգալի-որեն ամրապնդել է Հայաստանի և ԵՄ-ի համար ‹‹փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, սեկտորալ և առևտրային ոլորտները››12:

Հատկանշական է այն ձևակերպումը, որ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցումը «‹փոխադարձ հետաքրքրությունների» շուրջ է: Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է շարունակել հարաբե-րությունները զարգացնել ԵՄ-ի հետ՝ առանց հրաժարվելու աշխարհի այլ անկյուններում իր հետաքրքրություններից: Դելկուրը և Վոլչուկը նշում են, որ Հայաստանի ցանկությունն՝ ամրապնդելու 10 Ademmer E., Delcour L., With a Little Help from Russia? The European Union and Visa Liberalization with Post-Soviet States, Eurasian Geography and Economics, 2016, 57, 1, 89-112; Socor V., Armenia Trades European Union Association for Russian Protection, Eurasia Daily Monitor, 2013, https://jamestown.org/program/armenia-trades-european-union-association-for-russian-protection/, (15/4/2017); Socor V., Russia’s Custom’s Union Project Finds Acceptance in Armenia, Eurasia Daily Monitor, 2013, https://jamestown.org/program/russias-customs-union-project-finds-acceptance-in-armenia/, (15/4/2017). 11 Armenia to Continue to Adapt ‘Key’ EU Directives, Despite Joining Customs Union. BBC Monitoring Trans Caucasus Unit, 2013, Retrieved from LexisNexis, (23/04/2017). 12 European External Action Services, Fact Sheet on EU-Armenia Relations, 2018, https://eeas.europa.eu/topics/education/4080/fact-sheet-eu-armenia-relations_en (18/01/2019).

Page 68: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

68 Քորի Չերինգթոն

իր կապերը Եվրոպայի հետ, պայմանավորված է այն հանգա-մանքով, որ Հայաստանը որպես «արդիականացման ճանապարհ» դիտարկում է ոչ թե Ռուսաստանն, այլ Եվրոպան13: Դա նշանակում է, որ ենթակառուցվածքների ու տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ հետագա համագործակցության և հասարակության արդիականացման ավելի մեծ ներուժ Հայաստանը տեսնում է ոչ թե Ռուսաստանի, այլ ԵՄ-ի կողքին14:

Միաժամանակ, Ռուսաստանի հետ անվտանգության ցանցային համակարգի պատճառով Հայաստանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ «կարող է օգտագործել ԵՄ-ի հետ կապերը ոչ թե փոխարինելու կախվածությունը Ռուսաստանից, այլ լրացնելու այն»15: Թեև այդ մեջբերումն արվել է 2015թ. հոդվածում, այն արդիական է նաև այսօր: 2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Ն. Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումն իր վարչակազմի քաղաքական նպատակն է16:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն հանգամանքը, որ Եվրոպայի հարաբերությունները Հայաստանի հետ ընդլայնվում են այն պահանջմունքերի արդյունքում, որոնք առաջ են գալիս Ռուսաստանի հետ շարունակական մերձեցումից, չի կարելի վստահաբար պնդել, որ քաղաքական վերնախավը չի ցանկանա ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այլ կերպ ասած, Հայաստանը որևէ խոշոր ուժ չի փոխարինում մեկ այլ ուժով: Այդ հարցում Փաշինյանը կիսում է նախորդ քաղաքական վերնախավի տեսակետն առ այն, որ ԵՄ-ին անդամակցելու դրդապատճառներն այնքան էլ մեծ չեն, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանի ազգային տնտեսական պահանջմունքերը բավարար-

13 Delcour L., Wolczuk, K., նշվ. աշխ., էջ 502: 14 Delcour L., Wolczuk, K., նշվ. աշխ., էջ 493: 15 Delcour L., Wolczuk, K., նշվ. աշխ., էջ 502: 16 Pinchuk D., Osborn A., New Armenian PM tells Putin he wants closer ties with Russia, Reuters, 2018, https://www.reuters.com/article/us-russia-armenia-putin-pashinyan/new-armenian-pm-tells-putin-he-wants-closer-ties-with-russia-idUSKCN1IF1A3, (19/01/2019).

Page 69: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 61-76 69

վում են այլ միջոցներով (օրինակ, ՀԸԳՀ-ի միջոցով)17: Ուստի, կարելի է համարել, որ ԵՄ-ին անդամակցությունը նպաստավոր չի լինի Հայաստանի որդեգրած կոմպլեմենտար քաղաքականության պահպանման տեսանկյունից:

Ռուսաստանի ազդեցության լծակներից է նաև այն, որ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կախված է Ռուսաս-տանում ապրող հայերի տրանսֆերտներից18: Ռուսական փողից այդպիսի կախվածությունը տնտեսական աջակցության նպատա-կով նշանակում է, որ Ռուսաստանում ապրող հայերը, ովքեր Հայաստան են փոխանցում տրանսֆերտներ, ոչ թե զարգացնում են Հայաստանի ներքին տնտեսությունը, այլ ոչ միտումնավոր կերպով լճացնում են երկրի քաղաքական և տնտեսական ոլորտները: Արդյունքում չի արձանագրվում նաև բավարար առաջընթաց՝ աղքատությունը վերացնելու ուղղությամբ19: Հետևապես, քանի որ Ռուսաստանից եկող տրանսֆերտները կազմում են ՀՆԱ-ի զգալի մասը, եթե Հայաստանը մոտ ապագայում լուրջ քայլեր չձեռնարկի դրանք կրճատելու ուղղությամբ, ապա պատեհ առիթի դեպքում դա կարող է դառնալ Հայաստանի հասարակական կարծիքի վրա ազդեցության կարևոր լծակ՝ հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ:

Արդի միտումները ցույց են տալիս, որ անկախ նրանից, թե որքան հաջող է Հայաստանն աշխատում միջազգային քաղաքական ասպարեզում տարբեր դիրքորոշումներ ունեցող խոշոր դերակա-տարների հետ և որքան մեծ է կոմպլեմենտար արտաքին քաղաքա-կանություն վարելու ցանկությունը, կան բնական ընթացիկ զարգացումներ, որոնք Հայաստանին կստիպեն իր հետագա նախա-ձեռնություններում մեծամասամբ ապավինել Ռուսաստանին:

17 Delcour L.,Wolczuk, K., նշվ. աշխ., էջ 493: 18 Ademmer E., Delcour L., նշվ. աշխ., էջ 89-112; Tariver E., FCO Recognizes Armenian Diaspora’s Influence on Nagorno-Karabakh Conflict, Trend News Agency, 2014, retrieved from LexisNexis, (23/4/2017); Mitra et al, նշվ. աշխ., էջ 147-192: 19 Tariver E., նշվ. աշխ.:

Page 70: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

70 Քորի Չերինգթոն

Ուստի, կարելի է պնդել, որ չնայած Հայաստանն ունի բազմաթիվ դաշնակիցներ ամբողջ աշխարհում, այն պետք է հաշվի առնի Ռուսաստանի դիրքորոշումները, քանզի վերջինս պատմականորեն սովոր է, որ Հայաստանը պետք է սերտորեն կապված լինի իր հետ: Դա մասամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Ռուսատանում հայերն ունեն զբաղվածության բարձր մակարդակ:

Ի տարբերություն դրան, Ռուսասատանից իրականացվող տրանսֆերտները չեն կազմում ադրբեջանական տնտեսության զգալի մասը, քանի որ Ադրբեջանն ունի նավթով հարուստ պետության կարգավիճակ20: Ուստի, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը պարտավոր չէ ապավինել Ռուսաստանին՝ իր տնտեսական զարգացումն ապահովելու համար: Բացի այդ, քանի որ ադրբեջանական կառավարությունն ունի հարուստ նավթային պաշարներ, այն միշտ չէ, որ հաշվետու է իր քաղաքացիների առջև21: Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակվում է երեք գործոններով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, էներգակիրների տեղափոխման ուղիներ, Ռուսաստանում ադրբե-ջանական բավական մեծ սփյուռք: Ադրբեջանի և Հայաստանի դեպքերի համեմատության արդյունքում ակնհայտ է, որ Հայաս-տանը պետք է աշխատի Ռուսաստանի հետ՝ անվտանգության նկատառումներով: Հետևաբար, Հայաստանն ունի ավելի մեծ կախվածություն Ռուսաստանից, քան Ադրբեջանը: Այդուհանդերձ, թեև Ռուսաստանի ազդեցությունն ավելի մեծ է Հայաստանում, վերջինս վայելում է ավելի մեծ ժողովրդավարական ազատություն, քան Ադրբեջանը, քանի որ Հայաստանը ռանտյե պետություն չէ, ինչպես Ադրբեջանը:

20 Ross M.L., Does Oil Hinder Democracy?,World Politics, 2001, 53, 329-332. 21 Նույն տեղում:

Page 71: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 61-76 71

Հասարակական կարծիքը, պատմությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունները

Հայաստանում հասարակական կարծիքի վերաբերյալ զեկույցները, թեև դրանք բավական սահմանափակ են, ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ հայերը ողջունում են Ռուսաստանի լայնածա-վալ ներգրավվածությունը երկրի կառավարման համակարգում և տնտեսության մեջ: «Հայաստանում ընդունվում է Ռուսաստանի Մաքսային միության նախագիծը» վերնագրով հոդվածում Սոկորը նշում է, որ հայերի մեծ մասը կողմ էր Ռուսաստանի հետ առևտրային հարցերի շուրջ միավորմանը, քանզի դա կամրապնդեր Հայաստանի կապերը Լեռնային Ղարաբաղի հետ՝ միաժամանակ պաշտպանելով Հայաստանը հարևան թշնամիներից22:

2013թ. Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխությունն առաջ չբերեց հասարակության լուրջ ընդվզում: Սոկորը նշում է, որ կառավարության որոշմանը մեծամասամբ անհամաձայնություն հայտնեցին մտավորականները, իսկ բողոքի ակցիաներն այնքան մեծամասշտաբ չէին՝ կառավարության կարծիքի վրա ազդելու համար23: Այդուհանդերձ, դրանից կարճ ժամանակ անց ՀՀ կառավարությունը որոշեց, որ պետք է «ապացուցի Եվրոպային, որ Հայաստանը վարում է կոմպլեմենտար արտաքին քաղաքա-կանություն», ինչը դրսևորվեց խորհրդարանական համակարգին անցմամբ24: Դրան հաջորդեց ՀԸԳՀ-ի ստորագրումը, որը Հայաստանի՝ Արևելքից Արևմուտք անցում կատարելու, մեխանիզմ-ներից է:

Նորագույն պատմությունը ցույց է տալիս, թե ինչու վերջին տարիներին Հայաստանը չէր կարող հրաժարվել Ռուսաստանի հետ

22 Socor V., Op. cit.: Russia’s Custom’s Union Project Finds Acceptance in Armenia. 23 Նույն տեղում: 24 Iskandaryan, A.,The Velvet Revolution in Armenia: How to Lose Power in Two Weeks, Demokratizatsiya: The Journal of Post-Soviet Democratization, 2018, 26, 4, 462-475.

Page 72: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

72 Քորի Չերինգթոն

ավելի սերտ հարաբերություններից: Ռ. Կիրակոսյանը նշում է, որ թեև անկախացումից ի վեր Հայաստանը փորձում է վարել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, 1991 թվականից ստիպված է մեծապես ապավինել Ռուսաստանին, քանի որ անկախ պետության կարգավիճակն անակնկալ էր: 1990-ական թվական-ներին և 2000-ական թվականների սկզբին Հայաստանն ավելի կոմպլեմենտար էր, քան այսօր, քանի որ 2007-8 թվականներից ավելի ու ավելի ակնհայտորեն դրսևորվող Ռուսաստանի աշխար-հաքաղաքական նկրտումները չեն կարող չդրսևորվել Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերու-թյուններում: Հայաստանն ակնհայտորեն ‹‹քիչ բան է արել իր ավանդական հպատակությունը Ռուսաստանին փոխելու համար, ինչը մտահոգությունների առարկա է››25: Թեև երկիրը փորձեր է անում դառնալ ավելի արևմտամետ, այն միաժամանակ ակտիվ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ արտաքին քաղաքականության տարբեր ճակատներում: Ակնհայտ է, որ կոմպլեմենտարիզմի համակարգն անպայմանորեն կայուն չէ, երբ պետությունը փորձում է զուգահեռ աշխատել մրցակից գերտերու-թյունների հետ:

Միաժամանակ, 1990-ական թթ. Հայաստանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որի նպատակներից էր հայերենը դարձնել երկրի միակ պաշտոնական լեզուն, թեև պաշտոնական Մոսկվան պարբերաբար փորձում էր նույն կարգավիճակը տալ ռուսաց լեզվին՝ փափուկ մեթոդների միջոցով: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանն այդ որոշումը կայացրել էր, այն նույն պատճառներով, ինչ Էստոնիան26: Երբ վերջինս սկսեց կառավարման և կրթության ոլորտներում լեզվի փոխակերպման գործընթացը, դրա հիմնական նպատակն էր էթնիկ ռուսներին դնել

25 Giragosian R., Armenia’s Search for Independence, Current History, 2014, 113, 285. 26 Abrahamian L., Armenian Identity in a Changing World, 2006, 73-77.

Page 73: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 61-76 73

ոչ շահեկան դիրքում և վերակենդանացնել ազգային մշակույթը27: Այդուհանդերձ, ըստ Լևոն Աբրահամյանի, հայերենին նախապատ-վություն տալու պատճառները նույնը չէին, ինչ Էստոնիայի դեպքում էր: Հայաստանում մի շարք խնդիրների պատճառն այն էր, որ Ադրբեջանից եկած հայ փախստականները ռուսախոս էին և ունեին բացասական հավաքական հիշողություն ռուսաց լեզվի օգտագործման վերաբերյալ՝ կապված ԽՍՀՄ վերահսկողության շրջանի հետ28: Ուստի, հայերենը միակ պաշտոնական լեզու դարձնելն ուղղակիորեն ուղղված չէր Ռուսաստանի և ռուսների դեմ: Դա գիտակցված որոշում էր, որի նպատակն էր վերականգնել ազգի համերաշխությունն ու անվտանգությունը՝ մայրենի լեզվի միջոցով:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունի ավելի վառ արտահայտված բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ՝ վերջինս համարելով նվաճող, որը ձգտում է ստանձնել Ադրբեջանի նկատմամբ վերահսկողություն29: Ըստ Ռ. Հուսեյնովի, ռուսաց լեզուն Ադրբեջանից դուրս մղելու շարժառիթները հիմնված էին ազգային հպարտության շարժման վրա, որի նպատակն էր Ռուսաստանին ցույց տալ, որ Ադրբեջանը մեկընդմիշտ ազատվել է ռուսական վերահսկողությունից: Ուստի, կարելի է արձանագրել, որ այսօր Հայաստանն ավելի մոտ է Ռուսաստանին, քան Ադրբեջանը՝ Հայաստանում Ռուսասատանի վերահսկողության ու մշակույթի ընդունման պատմական հիմքի առկայության պատճառով: Հայաս-տանը պատմականորեն գտել է Ռուաստանի գերակայությունն ընդունելու ճանապարհ՝ միաժամանակ պահելով հայ ազգի հպարտության ցանկալի աստիճանը:

27 Laitin D., The Four Nationality Games and Soviet Politics, Journal of Soviet Nationalities, 1992, 2, 126. 28 Abrahamian L., նշվ. աշխ.: 29 Huseynov R., Russian Language in Azerbaijan: An Outdated Relic?,New Eastern Europe, 2016, http://neweasterneurope.eu/old_site/articles-and-commentary/1937-the-russian-language-in-azerbaijan-an-outdated-relic, (30/4/2017).

Page 74: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

74 Քորի Չերինգթոն

Լեռնային Ղարաբաղը և հայ-ռուսական հարաբերությունները Թեև հոդվածում բազմիցս նշվել է ԼՂ հակամարտության մասին, խնդիրն ունի հավելյալ պարզաբանման կարիք հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Կա այնպիսի կարծիք, որ Ռուսաստանը վճռորոշ դերակատարություն ունի հակամարտու-թյան մեջ, ինչը միանշանակ չէ30: Թեև Ռուսաստանը մեծապես նպաստում է Հայաստանի անվտանգության հզորացմանը, նախա-գահ Պուտինը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Ռուսաստանը գլխավոր դերակատարություն ունենա հակամարտության մեջ31: Պատեհ առիթի դեպքում Ռուսաստանը միջամտում է, սակայն ոչ այն հսկայական ծավալով, որ ոմանք կարծում են: Քանի որ «հետխորհրդային Հայաստանի բնորոշ առանձնահատկություն-ներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»32, Հայաստանը ներպետական և արտաքին քաղաքականության բազմաթիվ որոշումներ ընդունում է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հավանական զարգացումները: Քանի որ սկսած 80-ական թվականների վերջից մեծ թվով հայեր սպանվել են Բաքվում, Սումգայիթում և զոհվել են հակամարտության գոտում33, Հայաս-տանը մշտապես զգոն է և «փնտրում է այլ դաշնակիցներ եթե ոչ անվտանգության, ապա առնվազն տնտեսական ոլորտում»34: Հետևաբար, վերոնշյալ գործոններին զուգահեռ, որոնք Հայաստա-նին պարտադրում են իր արտաքին քաղաքականությունը կենտրոնացնել նախևառաջ Ռուսաստանի ուղղությամբ, Հայաստա-նի գլխավոր առաջնայնություններից է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության պաշտպանությունը: Էթնիկ բռնությունների գոտին պաշտպանելու ջանքերի կենտրոնացման արդյունքում

30 De Waal T., The Karabakh Conflict as “Project Minimum,” Carnegie Moscow Center, 2018, https://carnegie.ru/commentary/75584, (19/01/2019). 31 Նույն տեղում: 32 Delcour L., Wolczuk K., նշվ. աշխ., էջ 502: 33 Cox C., Eibner J., Ethnic Cleansing in Progress: War in NagornoKarabakh, Institute for Religious Minorities in the Islamic World, 1993, p. 66. 34 Նույն տեղում:

Page 75: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 61-76 75

Հայաստանը ձգտում է ամրապնդել իր տնտեսությունը և ենթակառուցվածքները, ինչն առաջարկում է ԵՄ-ն, միաժամանակ ցանկացած գնով խուսափելով օտարանալ Ռուսաստանից: Եզրակացություն Արդյո՞ք Ռուսաստանը դրդում է Հայաստանին դառնալ ավելի ռուսամետ: Այդ հարցի հակիրճ պատասխանը հետևյալն է. Ռուսաստանը կարիք չունի Հայաստանին պարտադրել որդեգրել բացառապես ռուսամետ դիրքորոշում, քանզի Հայաստանի արտաքին անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ռազմական անվտանգության առնչությամբ մի շարք խնդիրների լուծումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ համա-գործակցության մակարդակով: Բացի այդ, կան նաև Հայաստանը Ռուսաստանին կապող պատմական արմատներ, և վերջիններս էականորեն պարզեցնում են Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Հայաստանի վրա ազդեցության պահպանմանը: Ադրբեջանի և Վրաստանի դեպքերի հետ համեմատությունը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է ընդհանրացվեն Հարավային Կովկասի մնացած հատվածի հետ, այլ պետք է դիտարկվեն որպես Հայաստանի համար առանձնահատուկ հարա-բերություններ: Եթե Ռուաստանի հետ հարաբերություններին նվիրված ուսումնասիրություններում Հայաստանը խմբավորվեր Հարավային Կովկասի այլ երկրների հետ, լուրջ վտանգ կառա-ջանար՝ անտեսելու համար այն փաստը, որ այլ կենտրոններ Հայաստանին չեն առաջարկում Ռուսաստանի հետ ռազմաքա-ղաքական համագործակցության այլընտրանքեր՝ անվտանգության կենսական հարցերի լուծման համար:

Page 76: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

76 Քորի Չերինգթոն

A Necessary Turn to Russia: Armenian-Russian Relations

COREY ANNE CHERRINGTON Columbia University, USA

This paper details the development of Armenian-Russian relations after Armenia restored its independence, analyzing policies and attitudes of both Armenia and Russia towards one another over that period. Additionally, Armenia’s aspirations with the EU in regards to trade are mentioned and are used to compare Armenian foreign policy intentions with the real outcomes. Russian intervention in Armenia seems prominent, and seems to be coercing Armenia into a certain direction, both politically and economically. Over the years, Armenia has indicated its desire to move away from Russia in their foreign policy decisions, but they have not been wholly successful in doing so because of historic and contemporary Russian dominance in the region. The essay also briefly discusses Azerbaijan and Georgia’s relations with Russia in order to better contextualize Russia’s influence in the Caucasus region. This is notable because, although Armenia, Azerbaijan, and Georgia are in very close proximity geographically, there are a number of factors other than geography that have influenced the evolution of Russian prominence in the region. For example, while Azerbaijan has been able to latch on to other big powers, Armenia continues its cooperation both with the West and Russia traditionally keeping it closer to Russia. This paper details the development of Armenian-Russian relations after Armenia restored its independence, analyzing policies and attitudes of both Armenia and Russia towards one another over that period. Additionally, Armenia’s aspirations with the EU in regards to trade are mentioned and are used to compare Armenian foreign policy intentions with the real outcomes. Russian intervention in Armenia seems prominent, and seems to be coercing Armenia into a certain direction, both politically and economically. Over the years, Armenia has indicated its desire to move away from Russia in their foreign policy decisions, but they have not been wholly successful in doing so because of historic and contemporary Russian dominance in the region. The essay also briefly discusses Azerbaijan and Georgia’s relations with Russia in order to better contextualize Russia’s influence is not the same among all countries in the Caucasus region. This is notable because, although Armenia and Azerbaijan are in very close proximity geographically, there are a number of factors other than geography that influenced the evolution of Russian prominence in the region. Indeed, while Azerbaijan has been able to latch on to other big powers, Armenia continues its cooperation both with the West and Russia traditionally keeping it closer to Russia.

Page 77: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 77

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Հարավային Կովկասի չճանաչված պետությունների

միջազգային ինտեգրման հնարավորությունները

ՄԱՐԳԱՐԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Հոդվածում ուսումնասիրվում են չճանաչված պետությունների միջազգային ինտեգրման հնարավորություններն ու այդ գործընթացի վրա ազդող հիմնական գործոնները։ Փորձ է արվում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի և Աբխազիայի ինտեգրման հնարավորությունները կամ ինտեգրման միավորումների հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։ Ինտեգրման միավորների՝ հակամարտությունների կանխարգելման, կարգավորման հարցում ունեցած դերակատարությունն ու արդյունավետությունը դեռևս ոչ միանշանակ է և, որոշ դեպքերում, առավելապես ոչ արդյունավետ։ Այնուամենայնիվ, չճանաչված պետությունների՝ ինտեգրման միավորների հետ ակտիվ համագործակությունը կարող է արդյունավետ լինել հետկոնֆլիկտային փուլի մարտահրավերների հաղթահարման տեսանկ-յունից, սակայն չի կարող որոշիչ լինել չճանաչված պետության միջազգային ճանաչման համար։ Ներկայացված են նաև Կոսովո-ԵՄ ակտիվ համագործակցության ու հնարավոր ինտեգրման գործընթացի առանձնահատկությունները, դրա ազդեցությունը ճանաչման գործընթացի վրա, ինչպես նաև առկա փորձի կիրառման հնարավորությունները Հարավային Կովկասի դե ֆակտո պետությունների համար։

Բանալի բառեր Ինտեգրում, չճանաչված պետություն, հետկոնֆլիկտային փուլ, ԵՄ, Կոսովո, Լեռնային Ղարաբաղ, Հարավային Օսիա, Աբխազիա։

Նախաբան Հոդվածի նպատակն է վերլուծել չճանաչված պետությունների ինտեգրման հնարավորություններն ու առանձնահատկություն-ները՝ որպես օրինակ դիտարկելով Կոսովոյի, Լեռնային

Page 78: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

78 Մարգարիտ Պետրոսյան

Ղարաբաղի, Հարավային Օսիայի և Աբխազիայի դեպքերը։ Թեև որոշ ժամանակ միջազգային հարաբերությունների բնագավառում նախընտրում էին չանդրադառնալ չճանաչված պետություններին կամ դիտարկել միայն դրանց հետ կապված հակամարտու-թյունների կարգավորման խնդիրները, սակայն վերջին մեկ և կես տասնամյակում թե գիտական, թե քաղաքական շրջանակները զգալիորեն ակտիվացրել են անդրադարձները դրանց ձևավորման, կայացման ու ճանաչման գործընթացներին, ինչպես նաև վերջնա-կան կարգավիճակին առնչվող խնդիրներին, քանզի այդ պետություններն ազդում են քաղաքական զարգացումների վրա։ Չճանաչված պետությունների մի մասին հաջողվել է ստեղծել համեմատաբար արդյունավետ պետական կառավարման ինստի-տուտներ, ընդ որում, որոշ դեպքերում շատ ավելի ժողովրդա-վարական, քան մետրոպոլիայի ինստիտուտները: Այդ պետու-թյուններն ապացուցել են իրենց կենսունակությունը՝ պետականա-շինության գործընթացում գրանցելով բավական լավ արդյունքներ։ Այնուամենայնիվ, չճանաչված պետություններում օրակարգային խնդիրների շարքին են դասվում տնտեսական զարգացման ու կայունության ապահովման հետ կապված խնդիրները, որոնց լուծումը բավական բարդ է շրջափակման, ռազմական գործողու-թյունների չդադարեցման, փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ կապված խնդիրների առկայության պայմաններում և այլն։ Եվ այս ամենն այն պարագայում, երբ համագործակցային մթնոլորտի ձևավորումն ու ֆինասական-տնտեսական կայուն հեռանկարի առկայությունը կարող է հակամարտությունների կարգավորման իրատեսական հնարավո-րություններ ստեղծել։ Միջազգային ինտեգրումը կամ ինտեգրման ունիվերսալ ու տարածաշրջանային միավորումների հետ համա-գործակցությունը կարող է նպաստել ոչ միայն հետկոնֆլիկտային բարդ ու երկարատև փուլի մարտահրավերների հաղթահարմանը, տնտեսական կայու-նության ու զարգացման ապահովմանը, այլ նաև իր ուրույն ազդեցությունը կարող է ունենալ պետության միջազգային ճանաչման գործընթացում: Այս առումով առավել քան

Page 79: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 79

հետաքրքրական է Կոսովո-ԵՄ ինտեգրման գործընթացի ու համա-գործակցության փորձի ուսումնասիրությունը՝ որպես յուրօրինակ «նախադեպ» չճանաչված պետության և ազդեցիկ միջազգային կառույցի արդյունավետ փոխգործության դրսևորում։ Ուստի հոդվածում փորձ է արվում վերլուծել Կոսովոյի՝ ԵՄ ինտեգրման գործընթացի հիմնական ուղենիշներն ու առանձնահատկություն-ները, ճանաչման գործընթացի վրա հնարավոր ազդեցություններն ու կապերը, ինչպես նաև Կոսովոյի ինտեգրման փորձի կիրառե-լիության հնարավորությունները Հարավային Կովկասի չճանաչված պետությունների դեպքում։ Չճանաչված պետությունների առանձնահատկությունները Չճանաչված պետությունները, որոնք հայտնի են նաև որպես «քվազի պետություններ» կամ դե ֆակտո պետություններ, այսօր աշխարհում գոյություն ունեցող այն ավելի քան 20 քաղաքական միավորներն են, որոնք չունեն միջազգային ճանաչում, չեն հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության անդամ և քաղաքական քարտեզի վրա հայտնվել են Սառը պատերազմի ավարտից հետո1։ Ժամանակակից միջազգային համակարգում չճանաչված պետությունների օրինակները բազմաթիվ են՝ Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսիա, Հյուսիսային Կիպրոս, Լեռնային Ղարաբաղ, Սոմալի, Մերձդնեստր և այլն։ Դե ֆակտո պետություններն ունեն ինչպես ընդհանրություններ, այնպես էլ առանձնահատկություններ՝ կապված ծագման պայման-ների, արտաքին դերակատարների (ավելի հաճախ գերտերու-թյունների) աջակցության, պետության ստեղծման ներքին ջանքերի, ոչ միայն մետրոպոլիայի, այլ նաև, մասամբ, միջազգային հանրության կողմից թշնամանքի բարձր մակարդակի և այլ

1 O'Loughlin J., Kolossov V.,Toal G., Inside Abkhazia: Survey of Attitudes in a De Facto State, Post-Soviet Affairs, 2011, 27, 1, 1-36.

Page 80: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

80 Մարգարիտ Պետրոսյան

գործոնների հետ2։ Չճանաչված պետությունների առկայությունն ու դրանց առնչվող հակամարտությունները ազդում են ոչ միայն այդ և այլ պետությունների զարգացման, այլ նաև միջազգային (միջպետա-կան) հարաբերությունների և միջազգային քաղաքական համա-կարգի վրա։ Այդ պետությունների հռչակմանը շատ հաճախ հաջոր-դում են էթնոքաղաքական հակամարտություններ, իսկ ռազմական բախումներից հետո հակամարտությունները սառեցվում են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Այդ պետու-թյունների վերջնական քաղաքական կարգավիճակի հարցն էլ տարբեր դեպքերում տարբեր է լինում։ Մի դեպքում միջազգայնորեն ճանաչվում է այդ պետությունների անկախությունը՝ դրանք անդամակցում են ՄԱԿ-ին (Արևելյան Թիմոր, Հարավային Սուդան, Էրիթրեա և այլն), այլ դեպքերում վերադառնում են մետրոպոլիայի կազմ, ինչպես, օրինակ Չեչնիան (Ռուսաստան), Սերբական Կրաինան (Խորվաթիա 1991-1995), Թամիլ Էելամը (Շրի Լանկա 1986-2009) և այլն։ Սակայն անկախ արդյունքից, այդ պետություններում տևական ժամանակահատված մնում են զարգացման հետ կապված բազմաթիվ դժվարություններ։ Թվում է, թե միջազգային հանրությունը պետք է հատուկ ուշադրություն դարձներ այդ խնդիրներին, քանի որ այդ պետությունների բնակչությունը ոչ միայն կրում է բազմաբնույթ տառապանքներ ռազմական ագրեսիայի հետևանքով, այլև մինչ քաղաքական վերջնական կարգավիճակի որոշումը այլ պետություններ, որպես կանոն, խուսափում են հարաբերությունների հաստատումից ու զարգացումից։ Մինչդեռ այդ ընթացքում կուտակված խնդիրները տասնամյակներ շարունակ նոր տառապանքներ են ավելացնում անգամ հետկոնֆլիկտային շրջանում։ Վերջին տասնամյակում որոշ տեղաշարժ կա միջազգային հանրության և առանձին պետություն-ների գործողությունների մեջ, որն ուղղված է իրավիճակի

2 Berg E., Examining Power-Sharing in Persistent Conflicts: De Facto Pseudo-Statehood versus de Jure Quasi-Federalism, Global Society, 2007, 21, 2, 199–217.

Page 81: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 81

բարելավմանը, ինչը կարևորում է այդ իրավիճակի ուսումնասի-րությունը։

Չճանաչված պետությունների ուսումնասիրության դեպքում հատկապես կարևոր է, թե ինչ չափանիշների հիման վրա են այդ հետազոտությունները կատարվում։ Այդ չափանիշների թվին են դասվում՝

1․ Չճանաչված պետության ձևավորման պատմությունը, էթնիկ հակամարտության առանձնահատկությունները և զարգացման հիմնական փուլերը։

2․ Բանակցային գործընթացի առանձնահատկությունները, միջնորդությունը, խաղաղ կարգավորման ծրագրերի առկայու-թյունը։

3․ Պետականության և տնտեսական համալիրի ձևավորումը։ Քաղաքական համակարգի առանձնահատկությունները, ժողովր-դավարության մակարդակը։

4․ Մետրոպոլիայի կազմ վերադառնալու հնարավորության առկայությունը կամ բացակայությունը։

5․ Որպես պետություն գոյության հնարավորությունները։ 6․ Արտաքին դերակատարների՝ չճանաչված պետության

կարգավիճակը փոխելու հնարավորությունն ու շահագրգռվա-ծությունը3։

Կոլստոն դե ֆակտո պետությունները սահմանում է որպես սուբյեկտներ, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝ 1․ Չճանաչված պետության ղեկավարները վերահսկողություն են սահմանել պետության տարածքի մեծ մասի վրա։ 2․ Միջազգային ճանաչման բացակայություն։ Այս սուբյեկտները պետք է լինեն չճանաչված առնվազն երկու տարի4։

3 Добронравин Н., Непризнанные государства в «серой зоне» мировой политики: основы выживания и правила суверенизации․ Издательство Европейского университета в Санкт-Петербурге, 2011, 56 с. 4 Kolstø P., The Sustainability and Future of Unrecognized Quasi-States, Journal of Peace and Research, 2006, 43, 6, 723-740.

Page 82: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

82 Մարգարիտ Պետրոսյան

Չնայած միջազգային ճանաչման բացակայությանը, չճանաչված պետությունների մի մասին հաջողվել է ստեղծել համեմատաբար արդյունավետ պետական կառավարման ինստիտուտներ, իսկ որոշ տեղերում նախաձեռնվել են նաև ժողովրդավարական բավական արդյունավետ վարչակարգեր։ Դե ֆակտո պետությունները շատ հաճախ են բարձրաձայնում, որ արդյունավետ պետականա-շինությունը կարող է ստեղծվել առանց միջազգային ճանաչման, այլ կերպ, ներքին ինքնիշխանությունը չի բացառում արտաքին ինքնիշ-խանության բացակայությունը։ Այս փաստարկը հաճախ է շրջա-նառվում և դարձել է ճանաչում ձեռք բերելու ռազմավարության կենտրոնական տարրը․ դե ֆակտո պետություններն ավելի հաճախ են պնդում, որ իրենք «վաստակել են» իրենց ճանաչումը և ապացուցել են, որ կենսունակ պետություններ են։ Չճանաչված պետությունների երկու հիմնական նպատակներն են դե ֆակտո անկախության ձեռքբերումը և միջազգային ճանաչումը5։ Ինտեգրու՞մ, թե՞ համագործակցություն Միջազգային և ներպետական հակամարտությունները հաճախ անդառնալի հետևանքներ են ունենում, ինչին անմիջապես անդրադարձ է կատարվում միջազգային հանրության կողմից, սակայն քաղաքական խնդիրներն ու հատկապես տնտեսական վնասները հազվադեպ են քննարկման թեմա դառնում6։ Որոշ շրջանակներում տնտեսական խնդիրները քննարկվում են, սակայն մեծամասամբ քաղաքական օրակարգում այդպես էլ չեն հայտնվում, չեն քննարկվում նաև պաշտոնական բանակցությունների ժամա-նակ։ Քննարկումների շրջանակը հիմնականում վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, քաղաքական ինստիտուտների ձևավորմանը կամ փոփոխությանը,

5 Caspersen N., Playing the Recognition Game: External Actors and De Facto States, The International Spectator, 2009, 44, 4, 47-60. 6 Kang S., Meernik J., Determinants of Post-Conflict Economic Assistance, Journal of Peace Research, 2004, 41, 2, 149–166.

Page 83: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 83

սակայն ոչ երբեք տնտեսական արդիականացմանը, ինչը վճռորոշ կարող է լինել բոլոր մյուս խնդիրների հաղթահարման տեսանկ-յունից։

Այս առումով դրական առաջընթաց կարող է ապահովել միջազգայնացումը, որի ներկայիս փուլը տարբերվում է բոլոր նախորդներից նախ և առաջ իր բազմազանությամբ և տարած-վածությամբ։ Վերջին մի քանի տասնամյակներում տարածա-շրջանային ինտեգրման գործընթացներն այդ գործընթացի առանցքային տարրերն են։ Եվրոպական միությունն այլևս տարածաշրջանային ինտեգրման եզակի դեպք չէ։ Տարածա-շրջանային գործընթացների բազմազանությունը բացատրում է այն երկիմաստությունը, որն առկա է միջազգայնացման գործընթաց-ներին կողմ և դեմ արտահայտվողների միջև։ Այս գործընթացը համատեղում է տարածաշրջանային ինտեգրման գործընթացների ազդեցությունը հին և նոր գլոբալ ինստիտուտների վրա։ Ընդհանուր առմամբ, գլոբալացման ժամանակակից փուլում, որը ոչ միատարր, երկակի գործընթաց է, իրենց կարևոր ու անհերքելի նշանա-կությունն ունեն ամենատարբեր ինտեգրման կառույցները։

Տարածաշրջայնացումը (regionalisation) ենթադրում է տարածաշրջանի պետությունների միջև ակտիվ փոխազդեցություն տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և այլն։ Տարածաշրջանային ինտեգրումը աշխարհագրորեն իրար մոտ պետությունների համագործակցությունն է քաղաքական և տնտե-սական բնագավառներում։ Այն շատ հաճախ է քննարկվում, քանզի, ինչպես գլոբալացումը, այն նույնպես ձևավորում է ազգային քաղաքականության արտաքին ազդեցություններ, աճում է աշխատուժի և կապիտալի շարժունակությունը7։ Տարածա-շրջանային տնտեսական ինտեգրման միավորումները կարող են շատ մեծ նշանակություն ունենալ տարածաշրջանում առկա հակամարտությունների կառավարման և կանխարգելման տեսանկ-յունից։ Տնտեսական ինտեգրման դրական ազդեցությունը հետկոն- 7 Madeira M., Regional integration and national social policies, Research and Politics, 2014, October-December, 1–9.

Page 84: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

84 Մարգարիտ Պետրոսյան

ֆլիկտային պետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա կարող է որոշիչ դեր ունենալ նաև միջազգային ճանաչման առումով։

Եվրոպայի և Արևելյան Ասիայի տարածաշրջայնացման գործընթացների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինտեգրման միավորումներ ձևավորվում են ինչպես տնտեսական զարգացածության միևնույն մակարդակն ունեցող երկրներ միջև, այնպես էլ զարգացման մակարդակի զգալի տարբերություններով երկրների միջև։ Ֆինանսական, տնտեսական կամ քաղաքական ինտեգրման միավորումները, որոնց կարող են անդամակցել պետությունները, տարբերվում են միմյանցից ու ինտեգրման միավորումների «կատարյալ» ձևերից։ Այդ միավորումները նույնական չեն, քանզի բոլոր քայլերն ու գործողությունները պետք է հստակ ընկալելի լինեն ինչպես կառավարությունների, այնպես էլ անդամ պետությունների բնակչության կողմից և, բնականաբար, բխեն նրանց շահերից8։

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանային կազմակերպու-թյունները կարող են քաղաքական սուր հակասություննների լուծման համար կանխարգելիչ դերակատարություն ունենալ9: Առավել հայտնի օրինակներից մեկը Ածխի և պողպատի եվրոպա- կան միությունն է (ԱՊԵՄ), որը ստեղծվեց երկրորդ համաշ-խարհային պատերազմից հետո՝ նպատակ ունենալով հարթել Գերմանիայի և Ֆրանսիայի միջև առկա հակասությունները, ինչպես նաև կանխարգելել հետագա բախումները Եվրոպայում։ Նմանատիպ միջազգային կազմակերպությունների այլ օրինակներ ևս կան՝ Հարավարևելյան Ասիայի Երկրների Ասոցիացիան (ՀԱԵԱ), Անդյան համայնքը10 Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (APEC), Հյուսիսային

8 Petit P., Globalisation and Regional Integration: A Comparative Analysis of Europe and East Asia, Competition and Change, 2006, 10, 2, 113–140. 9 Biswaro J., The Role of Regional Integration in Conflict Prevention, Management, and Resolution in Africa.The Case of African Union, 2013, p. 31. 10 Swanström N., Regional Cooperation and Conflict Management: Lessons from the Pacific Rim (Uppsala: Department of Peace and Conflict Research), Uppsala University, 2002.

Page 85: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 85

Ամերիկայի ազատ առևտրի պայմանագիրը (NAFTA) և այլն։ Վերոնշյալ կազմակերպությունները կարողացել են կանխարգելել և կարգավորել տնտեսական ոլորտում առաջացած վեճերը։ Ամենաերիտասարդ տնտեսական ինտեգրման միավորումներից մեկն էլ հետխորհրդային տարածքում ձևավորված Եվրասիական տնտեսական միությունն է (2014թ. մայիսի 29)։

Կարելի է առանձնացնել երեք տարբեր մոտեցումներ, թե ինչու են այս կամ այն պետության քաղաքացիները աջակցում կամ դեմ արտահայտվում տարածաշրջանային ինտեգրմանը11։ Առաջինը՝ ուտիլիտարիզմը (օգտապաշտությունը), ենթադրում է, որ մարդիկ կատարում են կորուստների ու օգուտների հաշվարկ այս կամ այն միավորմանն անդամակցությունը դիտարկելիս12։ Երկրորդ մոտեցումը, որի հիմքում սոցիալական ուտիլիտարիզմն է, կենտրոնանում է այն օգուտների վրա, որոնք, կունենա պետությունը, մինչդեռ «եսակենտրոն» ուտիլիտարիզմը (ego-centric utilitarianism) ենթադրում է կենտրոնացում անհատական օգուտնե-րի վրա։ Ուտիլիտարիզմը հաճախ կիրառվում է ինտեգրման տնտեսական ասպեկտները հաշվի առնելիս՝ պայմանավորված այն հանգամանքով, որ առևտրի ազատականացումը կարող է ունենալ տարբեր հետևանքներ։ Մասնավորապես, մարդիկ, ովքեր սոցիալ-տնտեսական ավելի բարձր դասի են պատկանում, ավելի են հակված աջակցել տնտեսական ինտեգրմանը, քանզի ավելի պատրաստ են մրցակցել գլոբալ շուկաներում։

Ուսումնասիրությունների երկրորդ ուղղության ուշադրության կենտրոնում է պետության քաղաքացիների և հնարավոր ինտեգր-ման միավորման «ինքնության» համատեղելիությունը։ Խոսքը նախ և առաջ լեզվի, էթնիկ պատկանելության, կրոնի կամ այլ մշակու-թային արժեքների մասին է։ Նմանատիպ ընդհանրությունների 11 Spina N., Threats to National Security and Public Support for Integration: the Case of Armenia and Nagorno-Karabakh, Caucasus Survey, 2018, 6, 3, 230-251. 12 Hooghe L., Marks G., Calculation, Community and Cues: Public Opinion on European Integration, European Union Politics, 2005, 6, 4, 419–443; McLaren L., Identity, Interests and Attitudes to European Integration, 2005, New York, Palgrave Macmillan.

Page 86: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

86 Մարգարիտ Պետրոսյան

բացակայությունը կարող է հակասություններ առաջացնել, ընդհուպ նաև ձախողել ինտեգրման գործընթացը։ Ավելին, ազգային ինքնության բարձր մակարդակ ունեցող քաղաքացիները հաճախ թերահավատ են վերազգային կառույցների նկատմամբ առհասա-րակ13։

Եվ վերջապես, հետազոտությունների երրորդ ուղղությունը կենտրոնանում է ինտեգրման անվտանգային բաղադրիչի վրա, այսինքն, թե ինչպես տարբեր պայմաններում և տարբեր ժամանա-կահատվածներում առաջացած խնդիրները, որոնք կապված են ազգային անվտանգության հետ, կարող են ազդել ինտեգրման «նախասիրությունների» վրա14։ Հատկանշական է, որ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է անվտանգային, ոչ թե տնտեսական ինտեգրմանը։ Տարածքային հակամարտությունների կամ արտաքին թշնամու առկայության դեպքում քաղաքացիներն ավելի հակված են սոցիալական ուտիլիտարիզմին, որը հիմնված է անվտանգության վրա և կողմ են ինտեգրման միավորումների մաս դառնալու, եթե այդ միավորումները կբարելավեն պետության վիճակը անվտան-գության բնագավառում։ Ըստ այդմ, անդամակցումը վերազգային կառույցին կարող է հիմնովին փոխել պետության անվտան-գությունը՝ հակառակորդի ագրեսիայի կանխման ճանապարհով։ Հետևաբար, անվտանգության ոլորտում ինտեգրման աջակիցների թիվն ավելի մեծ կլինի իրական կամ հավանական ճգնաժամային իրավիճակների առկայության դեպքում, երբ պետության անվտան-գությունը համարվում է «անհետաձգելի»։ Նմանատիպ իրավի-ճակներում պակաս կարևորություն է ստանում տնտեսական ինտեգրումը։ Որպես օրինակ կարելի է դիտարկել Վրաստանի դեպքը. հետազոտությունները ցույց են տալիս, որ վրացիներն ավելի կարևոր են համարում անդակամցությունը ՆԱՏՕ-ին, քան

13 Hooghe L., Marks G., Calculation, Community and Cues: Public Opinion on European Integration, European Union Politics, 2005, 6, 4, 419–443․ 14 Spina N., նշվ․ աշխ․։

Page 87: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 87

ԵՄ-ին՝ պայմանավորված Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրներով15։

Վերոնշյալ բոլոր խնդիրները, թերևս, ավելի ակնառու են դառնում չճանաչված պետություններում (Լեռնային Ղարաբաղ, Կոսովո, Աբխազիա, Մերձդնեստր, Հարավային Օսիա և այլն), որտեղ տնտեսական զարգացումն ու կայունությունն ապահովելն ուղեկցվում է մի շարք խնդիրներով, ինչպիսիք են՝ ֆինանսական, ռազմական բարդ իրավիճակ, փախստականների և ներքին տեղահանված անձանց հետկոնֆլիկտային խնդիրներ, որոշ դեպքերում՝ քաղաքական համակարգի անկայունություն, և այլն։ Ինչպես Ֆերերո-Վալդներն է նշում, Հարավային Կովկասի չճանաչված պետություններում ժողովրդավարության և տարածաշրջանային համագործակցությանը խթանմանը զուգահեռ անհրաժեշտ է բարելավել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հեռանկարները, ինչն իր հերթին կարող է նպաստել դրական-համագործակցային մթնոլորտի ստեղծմանն ու հակա-մարտությունների կարգավորման իրատեսական հեռանկարների ստեղծել16։ Ինտեգրման Կոսովոյի փորձը Չճանաչված պետությունների և ինտեգրման միավորումների համագործակցության կամ հնարավոր ինտեգրման գործընթացների մասին խոսելիս նախ և առաջ պետք է անդրադառնալ Կոսովոյի դեպքին, որտեղ իր ուրույն դերակատարությունն ունի ԵՄ-ն։ Ընդհանուր առմամբ Եվրոպական միության և եվրոպական ինտեգրման գործընթացների դերը հակամարտությունների կարգա-վորման գործընթացում անժխտելի է։ Ի սկզբանե ԵՄ-ն ստեղծվել է որպես «խաղաղության» նախագիծ 20-րդ դարի կեսին։ Այն առանցքային նշանակություն ունեցավ Եվրոպայում խաղաղության 15 Նույն տեղում։ 16 Ferrero-Waldner B., The European Neighbourhood Policy: The EU’s Newest Foreign Policy Instrument, European Foreign Affairs Review, 2006, 11, 2, 139-142.

Page 88: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

88 Մարգարիտ Պետրոսյան

ապահովման, կայունացման ու զարգացման առումով: Որպես գլոբալ դերակատար` ԵՄ-ն խթանում է ինտեգրման գործընթաց-ները խաղաղության ապահովման, զարգացման, ինչպես նաև ամբողջ աշխարհում հակամարտությունների հաղթահարման նպատակով։ Հակամարտությունների կանխարգելման, կարգավոր-ման, արժեքների պաշտպանության ու բարեկեցության և միջազգային խաղաղության ապահովման, դրույթներն ամրագր-ված են 2009թ. դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած Լիսաբոնյան համաձայնագրով17: ԵՄ-ն ակտիվ դերակատարություն և ներգրավ-վածություն ունի մի շարք հակամարտությունների կարգավորման գործընթացներում՝ Կոսովո, Կիպրոս, քրդական խնդիր, իսրայելա-պաղեստինյան հակամարտություն, Սերբիա և Մոնտենեգրո:

Արևմտյան Բալկանները բավական բարդ տարածաշրջան են ԵՄ-ի համար։ Վերջին երկու տասնամյակներում` Հարավսլավիայի փլուզումից հետո, ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն է ունեցել տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման ու կառավարման գործընթացում18։ Չնայած Սերբիայի և Կոսովոյի միջև վերջնական կարգավիճակի և վճռական կարգավորման վերաբերյալ համաձայնության բացակայությանը, ԵՄ-ն Կոսովոյում 2008թ. սկսած դարձավ գլխավոր դերակատար` փորձելով հակամարտությունը կարգավորել այլընտրանքային միջոցներով և աստիճանական քայլերով: ԵՄ-ի երկարաժամկետ ռազմավարու-թյունը ներառում էր պետականաշինության ծրագիր, որն, ըստ էության, ժառանգություն էր ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմից՝ օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ակտիվ ֆինանսական և տնտեսական աջակցություն ապակենտ-րոնացման գործընթացում և Կոսովոյի քաղաքականության ընդլայնման միջոցով19:

17 The Treaty of Lisbon, http://www.europarl.europa.eu/factsheets/en/sheet/5/the-treaty-of-lisbon, (29.01.2019) 18 Yabanci B., Reframing Legitemacy Problematique: EU Conflict Resolution in Kosovo and North Cyprus, University of Bath, 2012, p. 14. 19 Նույն տեղում։

Page 89: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 89

1999թ. սկսած ԵՄ-ն դարձավ առանցքային դերակատար Կոսովոյի հակամարտության կարգավորման գործընթացում՝ նաև աջակցություն ցուցաբերելով ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազ-մին (UNMIK): ԵՄ-ն պատասխանատու էր հետկոնֆլիկտային փուլում տնտեսական աջակցության ու վերազինման համար, իսկ ֆինանսավորումն իրականացնում էր Եվրոպական հանձնաժողովը։

ԵՄ-Կոսովո ակտիվ համագործակցության մեկնարկը կարելի է համարել Եվրոպական միության խորհրդի կողմից հաստատված «Կոսովոյում Եվրոպական Միության օրենքի գերակայության առաքելության» (European Union Rule of Law Mission in Kosovo "EULEX Kosovo") ծրագրի իրականացումը 2008թ. փետրվարի 4-ի որոշման հիման վրա։ Առաքելության ձևավորման և ներգրավման իրավական հիմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևն էր20։ Բանաձևը նախատեսում էր միջազգային քաղաքացիական և անվտանգության մարմինների ներկայության ապահովում 12 ամիս նախնական ժամկետով (կետ 12), սահմանում էր միջազգային քաղաքացիական ներկայության հիմնական լիազորություններն ու պարտականությունները, ինչպես նաև քաղաքացիական կարգու-կանոնի պահպանման նպատակով տեղակայվող Միջազգային ոստիկանական անձնակազմի լիազորությունները21 (կետ 10, 11, 17)։ EULEX-ը Կոսովոյում գործունեություն ծավալելու մանդատ ունի մինչև 2020թ. հունիսի 20-ը։ Այն հանդիսանում է ԵՄ Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության շրջանակներում իրականացվող ամենամեծ և ամենածախսատար առաքելությունը, բացի այդ այն միակն է, որ ունի գործադիր-կիրառական մանդատ22։ EULEX-ն իր գործունեությունը իրականացնում է «Եվրոպական

20 Security Council Resolution 1244 (1999) on the situation relating Kosovo, https://peacemaker.un.org/kosovo-resolution1244, (05.12.2019) 21 Council Joint Action 2008/124/CFSP of 4 February 2008 on the European Union Rule of Law Mission in Kosovo, EULEX, https://www.eulex-kosovo.eu/eul/repository/docs/WEJointActionEULEX_EN.pdf, (05.12.2019) 22 Osland K., Peter M., The double proximity paradox in peacebuilding: implementation and perception of the EU rule of law mission in Kosovo, European Security, 2019, 28, 4, 493-512.

Page 90: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

90 Մարգարիտ Պետրոսյան

անվտանագային և պաշտպանական քաղաքականության» (Euro-pean Security and Defence Policy) շրջանակներում և աջակցություն է ցուցաբերում Կոսովոյի իշխանություններին, դատական և իրավապահ մարմիններին կայունացման ու հաշվետվողակա-նության ապահովման գործընթացում։ Առաքելության խնդիրներն են՝ արդարադատության բազմաէթնիկ համակարգի զարգացում և ամրապնդում, այդ թվում՝ բազմաէթնիկ ոստիկանական և մաքսային համակարգերի կայուն գործունեության համապատաս-խանեցում միջազգային ընդունված չափանիշներին և եվրոպական փորձին23։

2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության միակող-մանի հռչակումից հետո Եվրոպական հանձնաժողովը փետրվարի 18-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ Կոսովոյի անկախության հռչակումը ընդգծում է Հանձնաժողովի համոզմունքն առ այն, որ Կոսովոն առանձ-նահատուկ դեպք է24 (sui generis case), ինչը ևս մեկ անգամ վերահաստատում է Կոսովոյի նկատմամբ ԵՄ-ի առանձնահատուկ վերաբերմունքը: Թեև հարկ է նշել, որ այդ որոշումը քաղաքական հիմք ուներ, քանի որ ոչ ԵՄ-ն, ոչ որևէ այլ կազմակերպություն կամ անհատ մինչ այժմ այդ առանձնահատկությունը հիմնավորող որևէ ողջամիտ փաստարկ չի ներկայացրել։

2009թ. Կոսովոյում գրանցված զարգացումների վերաբերյալ ԵՄ-ի կողմից ընդունված զեկույցում նշվում էր, որ Կոսովոն պետք է առաջընթաց գրանցի օրենքի գերակայության, դատական համա-կարգի գործունեության բարելավման բնագավառում, ինչպես նաև կոռուպցիայի, փողերի լվացման, կազմակերպված հանցավորու-թյան դեմ պայքարի ոլորտներում։ Ընդ որում, առանձնահատուկ ուշադրության էր արժանացել պետական կառավարման համա-

23 Kosovo: Council establishes an EU Rule of Law Mission, appoints an EU Special Representative, https://www.consilium.europa.eu/ueDocs/cms_Data/docs/pressData/en/gena/98768.pdf, (05.12.2019) 24 European Comission-Kosovo, https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/countries/detailed-country-information/kosovo_en, (05.12.2019)

Page 91: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 91

կարգում առկա խնդիրների արձանագրումն ու մատնանշվել էին փոփոխությունների հիմնական ուղենիշները25:

2011թ. մեկնարկեց Կոսովո-Սերբիա երկխոսությունը, ինչը կարելի է դիտարկել որպես ԵՄ-ի ակտիվ գործուենության անմիջա-կան հետևանք: Մինչև 2013թ. ընթացող հանդիպումներին հաջորդեց Բրյուսելյան համաձայնագրի ստորագրումը26, որը, փաստացի, Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսության հաստատման առաջին ամրագրումն էր։ Համաձայնագրի ստորագրումն ու ձեռք բերված պայմանավորվածությունների ամրագրումը հնարավորություն տվեցին ԵՄ-Կոսովո հարաբերությունները տեղափոխել որակա-պես նոր մակարդակ։

ԵՄ-ի և Կոսովոյի միջև «Կայունացման և ասոցացման համաձայնագրի» վերաբերյալ բանակցությունները մեկնարկեցին 2013թ.։ 2015թ. հոկտեմբերի 27-ին համաձայնագիրը կնքվեց և ուժի մեջ մտավ 2016թ. ապրլի 1-ին։ Այդ ծավալուն փաստաթուղթը27 բաղկացած է 10 հիմնական մասերից՝

1. Հիմնական դրույթներ։ Կոսովոն պարտավորվում է հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու մարդու իրավունքները, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, օրենքի գերա-կայությունն ու շուկայական տնտեսություն կառուցելու սկզբունքները, շարունակել կառուցողական երկխոսությունը Սերբիայի հետ, ինչպես նաև շարունակել խթանել համագործակ-ցությունն ու բարիդրացիական հարաբերությունները տարածա-շրջանում։

25 Kosovo under UNSCR 1244/99 2009 Progress Report, https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/sites/near/files/pdf/key_documents/2009/ks_rapport_2009_en.pdf, (06.12.2019) 26 JOINT REPORT TO THE EUROPEAN PARLIAMENT AND THE COUNCIL, https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/sites/near/files/pdf/key_documents/2013/ks_spring_report_2013_en.pdf, (06.12.2019) 27Stabilisation and Association Agreement, https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=celex:22016A0316(01), (06.12.2019)

Page 92: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

92 Մարգարիտ Պետրոսյան

2. Քաղաքական երկխոսություն, ինչը նախ և առաջ ենթադրում է Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավոր-ման գործընթաց, Կոսովոյի՝ եվրոպական հեռանկարի առաջխա-ղացում և ԵՄ-ի հետ աստիճանական մերձեցում։

3. Տարածաշրջանային համագործակցություն։ Կոսովոն պարտավորվում է միանալ Կենտրոնական Եվրոպայի ազատ առևտրի համաձայնագրին և հետևողական ջանքեր ուղղել այս ոլորտում առաջընթաց գրանցելու ուղղությամբ։

4. Ապրանքների ազատ տեղաշարժ՝ այդ թվում երկկողմ ազատ առևտրի գոտիների ստեղծում առավելագույնը 10 տարի ժամա-նակահատվածով, ինչպես նաև մաքսային սակագների իջեցման կամ առհասարակ չեղարկման երաշխավորված գործընթաց։

5. Աշխատուժի և կապիտալի տեղաշարժ, ծառայությունների մատուցում։ Պայմանագրի երկու կողմերն էլ պետք է ձեռնարկեին այնպիսի քայլեր, որոնք աստիճանաբար թույլ կտային ընկերու-թյուններին կամ քաղաքացիներին ծառայություններ մատուցել մյուս կողմի տարածքում:

6. Ազգային օրենսդրության համապատասխանեցում ԵՄ օրենսդրությանը։

7. Ազատություն, անվտանգություն և արդարադատություն։ Առաջնային կարևորություն էր ստանում օրենքի գերակայության ապահովումը, դատական համակարգի անկախությունը, անկողմ-նակալությունն ու գործունեության արդյունավետության բարձրա-ցումը։

8. Համագործակցության քաղաքականություն։ ԵՄ-Կոսովո սերտ համագործակցության հաստատում։

9. Ֆինանսական համագործակցություն վարկերի (այդ թվում Եվրոպական ներդրումային բանկ) և դրամաշնորհների տեսքով։ Ընդ որում, ֆինանսական աջակցության նպատակը Կոպենհա-գենյան չափանիշների հարցում առաջընթաց գրանցելն է։

10. Վերահսկողություն։ Կայունացման և ասոցացման համաձայ-նագիրը նախատեսում է Կայունացման և ասոցացման խորհրդի

Page 93: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 93

ստեղծում, որը վերահսկելու էր համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման գործընթացը։

Կոսովոյի՝ ԵՄ օրակարգի իրագործման հարցում մեծ դերակատարություն ունի նաև Կոսովոյում ԵՄ գրանսենյակը28, որի առաքելությունն է ներկայացնել, բացատրել և իրականացնել ԵՄ քաղաքականությունը, վերլուծել քաղաքական զարգացումները Կոսովոյում։ Հատկանշական է, որ գրասենյակն առանցքային դերակատարություն ունի ֆինանսական աջակցության տրամա-դրման գործում, մարդու իրավունքների և հիմնարար ազատու-թյունների պաշտպանության և այդ ոլորտում ԵՄ ջանքերի ամրապնդման գործընթացում։ Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա ընդհանուր առմամբ ԵՄ-ն ցուցաբերել է 2,3 միլիարդ եվրոյի աջակցություն՝ 1999թ. սկսած29։ Ավելին, 2007թ. հիմնադրված աջակցության մեխանիզմի միջոցով, որը կոչվում է Աջակցություն մինչև անդամակցություն (Instrument for Pre-Accession Assistance), նախատեսվում էր 2014-2020թթ. ընթացքում Կոսովոյին տրամադրել 602 միլիոն եվրոյի աջակցություն30, որն օգտագործվելու էր հետևյալ ոլորոտներում՝ ժողովրդավարություն և կառավարում, օրենքի գերակայություն և հիմնարարա ազատու-թյուններ, էներգետիկ ոլորտ, կրթություն, գյուղատնտեսությունև գյուղական համայնքների զարգացում, տարածաշրջանային համագործակցություն և այլն։

ԵՄ-ի Արտաքին և անվտանգության միասնական քաղաքա-կանության ձևավորումից հետո Արևմտյան Բալկանները կարևոր տեղ են զբաղեցրել ԵՄ արտաքին քաղաքականության օրակարգում։ Ավելին, Արևմտյան Բալկանները հայտարարվեցին որպես

28 EU Office in Kosovo /EUSR, https://eeas.europa.eu/delegations/kosovo/1386/about-eu-office-kosovo-eusr_en, (06.12.2019) 29 European Union Office in Kosovo, European Union Special Representative in Kosovo, https://eeas.europa.eu/delegations/kosovo/1387/kosovo-and-eu_en, (06.12.2019) 30 Kosovo - financial assistance under IPA II, https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/instruments/funding-by-country/kosovo_en, (06.12.2019)

Page 94: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

94 Մարգարիտ Պետրոսյան

առաջնահերթ ուղղություն ԵՄ-ում 2018թ. Բուլղարիայի նախագա-հության շրջանում։ Ավելին, 2018թ. Եվրոպական հանձնաժողովն ընդունեց տարածաշրջանում իրականացվող քաղաքականության նոր ռազմավարություն՝ «Արևմտյան Բալկաններում հուսալի ընդլայնման հեռանկարների և ԵՄ ներգրավվածության ամրապնդ-ման մասին31»։ Կոսովոն նշանակալի դերակատարություն է ունեցել նաև ԵՄ Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքա-կանության (ԸԱԱՔ) համատեքստում, քանզի այն նաև «կատալի-զատորի» դեր խաղաց ԸԱԱՔ-ի ձևավորման գործում32։

ԵՄ-Կոսովո հարաբերությունների զարգացման հաջորդ կարևոր մեկնակետը վիզայի ազատականացման գործընթացի մեկնարկն էր, որը նախաձեռնել էր Եվրոպական հանձնաժողովը 2012թ. հունվարին։ Այնուամենայնիվ, վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, իսկ գործընթացի վրա ազդող գործոնները գտնվում են չափազանց լայն միջակայքում՝ անվտանգային նպատակահարմարությունից մինչև Կոսովոյի կողմից ստանձնած պարտավորությունների ոչ լիարժեք իրականացում:

ԵՄ-ի կողմից (ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից) Կոսովոյի անկախության ճանաչման հարցը չի կարող հետաձգվել, եթե ԵՄ-ն ցանկանում է Կոսովոյի զարգացման գործում առաջըն-թաց ունենալ։ 2018թ. ընդունված զեկույցում33 եվրոպական կառույց-ները մատնանշվում են բոլոր այն ոլորտները, որտեղ Կոսովոն կարողացել է առաջընթաց գրանցել և այն ոլորտները, որոնք դեռ խնդրահարույց են համարվում։ Հանրային կառավարման, արդարադատության համակարգում, կոռուպցիայի, կազմակերպ-ված հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների,

31Mutluer D., Tsarouhas D., EU foreign policy and ‘perceived coherence: the case of Kosovo, Southeast European and Black Sea Studies, 2018, 18, 3, 419-438. 32 Shepherd A., A milestone in the history of the EU: Kosovo and the EU’s international role. International Affairs, 2009, 85, 3, 513-530; Tzifakis N., The European Union in Kosovo, Problems of Post-Communism, 2013, 60, 1, 43-54. 33 Kosovo 2018 Report, https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/sites/near/files/20180417-kosovo-report.pdf, (06.12.2019)

Page 95: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 95

խոսքի ազատության ոլորտներում թեև կա առաջընթաց՝ ի տարբերություն անկախության հռչակմանը հաջորդած շրջանի, սակայն դրանք նշանակալի չեն ու ոչ բավարար ինտեգրման հաջորդ փուլին անցնելու առումով։ Չնայած այն հանգամանքին, որ շուկայական տնտեսության զարգացման գործում բավական առաջընթաց է գրանցվել: Համաշխարհային բանկի տվյալներով34 Կոսովոյում մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում է 4312 դոլար, ինչն աճել է մոտավորապես 3,9 անգամ 2011թ. համեմատությամբ։ Այնուամենայնիվ, ստվերային տնտեսու-թյան, գործազրկության մակարդակի հետ կապված խնդիրները շարունա-կում են օրհասական համարվել։ 2018թ. տվյալներով գործազր-կությունը կազմում էր 29,57%35:

ԵՄ-Կոսովո հարաբերությունները մերձեցման վրա կարևորա-գույն ազդեցություն կարող են ունենալ, սակայն չի կարող այդ գործընթացի հաջողությունը ապահովող միակ ու որոշիչ գործոնը լինել։ Այս պարագայում առանցքային նշանակություն ունի քաղաքական կամքի դրսևորումն ու առկա խնդիրների գիտակ-ցումը։ Առևտրաշրջանառության առկա դինամիկայի, արտահան-ման ծավալի կրճատման վրա ուղիղ ազդեցություն ունի Կոսովոյի և ԵՄ անդամ երկրների միջև հեռավորությունը, առևտրային ծախսերը։ Հատկանշական է, որ արտահանման ծավալների առկա ծավալների պահպանման գործում մեծ դեր ունի Կոսովոյի սփյուռքը, որը ստանձնել է Կոսովոյում արտադրված ապրանքների հանրայնացման գործը ԵՄ անդամ պետությունններում36։

Այս գործընթացին զուգահեռ քննարկվում է նաև Սերբիայի՝ ԵՄ անդամակցության հարցը։ Կոսովոյի անկախության և Սերբիայի՝ ԵՄ անդամակցության խնդիրները գերակշռող դիրք ունեն Սերբիայի և ներքին, և արտաքին քաղաքականության

34 The World Bank in Kosovo, https://www.worldbank.org/en/country/kosovo/overview, (06.12.2019) 35 Kososvo Labour Force Survey 2018, https://kosovodata.com/labour-force-survey-q3-2018/, (05.12.2019) 36 Gashi P., Hisarciklilar M., Pugh G., Kosovo-EU trade relations: a dynamic panel poisson approach, Applied Economics, 2016, 49, 27, 2642-2654.

Page 96: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

96 Մարգարիտ Պետրոսյան

բնագավառում 2000թ. Սլոբադան Միլոշևիչի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո։ Չնայած պայմանական առումով Կոսովոյի անկախության ճանաչումը երբեք նախապայման չի հանդիսացել Սերբիայի անդամակցության համար, այնուամենայնիվ, Սերբիայի՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելը մեծ վնաս է հասցրել անդամակցության գործընթացին։ Սերբիայի անդամակցության հայտը հաստատվել է 2011թ. դեկտեմբերի 9-ին, սակայն նախնական փուլում հետաձգվել է մինչև 2012թ. մարտ ամիս37։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոն-յաները բավական հաճախ փաստում էին, որ Սերբիան առաջընթաց է գրանցել Կոպենհագենյան չափանիշների առումով, այնուամ-ենայնիվ առաջնային պլան էր մղվում Պրիշտինայի հետ երկխոսության հաստատման խնդիրը։ Այս փուլում նախանշվում է Սերբիայի ինտեգրումը միայն 2025թ.։

Չնայած այն հանգամանքին, որ Կոսովոյի անկախությունը ճանաչվել է ԵՄ անդամ երկրների մեծ մասի կողմից, այնուամե-նայնիվ, 5 պետություններ (Իսպանիա, Սլովակիա, Հունաստան, Ռումինիա և Կիպրոս) հրաժարվում են ընդունել անկախության միակողմանի հռչակումը։ Ըստ այդմ, Կոսովոյի «եվրոպական ինտեգրման հեռանկարը» դեռևս շարունակում է աղոտ մնալ վիճարկվող կարգավիճակի պատճառով։ Կարգավիճակի շուրջ առկա վեճերն ավելի են բարդացնում ԵՄ-Կոսովո հարաբե-րությունները, այնուամենայնիվ ակտիվ երկխոսությունը շարու-նակվում է։ Ավելին, Կոսովոն դեռ բավական հեռու է ԵՄ ինտեգրման գործընթացի նախապայման հանդիսացող Կոպենհա-գենյան չափանիշները բավարարելուց։ Ուստի ԵՄ-ն իր ջանքերը մեծապես ուղղում է պետականաշինության գործում աջակցություն տրամադրելուն։ Հատկանշական է, որ Կոսովոյի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատման համար ԵՄ-ի միասնական դիրքորոշման բացակայությունը չի կարող որպես վերջնագիր ներկայացվել։ Նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում կարգավի- 37 European Comission, Key Findings of the 2019 Report on Serbia, https://europa.eu/rapid/press-release_COUNTRY-19-2780_en.htm, (25.03.2019)

Page 97: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 97

ճակի խնդիրը (ինչպես ՄԱԿ-ի անդամ չհանդիսանալը, այնպես էլ ԵՄ որոշ պետությունների կողմից Կոսովոյի անկախության չճանաչման փաստը) չի կարող մի շարք ոլորտներում ինտեգրման համար իրական խոչընդոտ հանդիսանալ։ Այնուամենայնիվ, երբ Կոսովոն ամբողջապես պատրաստ լինի ԵՄ անդամակցությանը, կարգավիճակը կդառնա որոշիչ և իր ուրույն ազդեցությունը կունենա Կոսովոյի՝ «եվրոպական հեռանկարի» վրա38։

Ինտեգրման գործընթացների հնարավորությունները Հարավային Կովկասի չճանաչված պետություններում

Հարավային Կովկասի երեք հակամարտային գոտիների խնդիրը

ևս գտնվում է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում, քանզի դրանք ազդում են ոչ միայն տարածաշրջանի անվտանգության վրա, այլ նաև Եվրոպայի և ողջ միջազգային հանրության։ Այս է պատճառը, որ ԵՄ-ն շահագրգռված է ոչ միայն այս հակամարտությունների կարգավորմամբ, այլ նաև տնտեսական կայունության ապահով-մամբ։ Բացի այդ, այս տարածաշրջանում նոր զինված գործողու-թյունների մեկնարկը կարող է խաթարել ԵՄ-ի էներգետիկ հետաքրքրություններն ու գործող ծրագրերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարածաշրջանը նաև դեպի Եվրոպա էներգակիրների տեղափոխման ռազմավարական նշանակություն ունեցող տարանցիկ գոտի է39։ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությունների կարգավորման գործընթացում ԵՄ-ն համագործակցում է կարգավորման գործըն-թացում անմիջական ներգրավվածություն ունեցող կազմակերպու-թյունների հետ, ինչպես նաև հանդես է գալիս սեփական նախաձեռնություններով, ինչպես, օրինակ, 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո։ ԵՄ-ն Հարավային Կովկասը (Հայաստան,

38 Ker-Lindsay J., Economides S., Standards before Status before Accession: Kosovo's EU Perspective, Journal of Balkan and Near Eastern Studies, 2012, 14, 1, 77-92. 39 German T., Visibly Invisible: EU Engagement in Conflict Resolution in the South Caucasus, European Security, 2007, 16, 3-4, 357-374.

Page 98: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

98 Մարգարիտ Պետրոսյան

Վրաստան, Ադրբեջան) ընդգրկեց Արևելյան գործընկերության ծրագրում տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ մեկնարկելու և տարածաշրջանում ապակայունացնող գործոնների չեզոքացման նպատակով, սակայն ակնհայտ է, որ ջանքերը դեռևս խիստ սահմանափակ են։

Լեռնային Ղարաբաղի ինտեգրման հեռանկարներն ուղիղ կապ ունեն Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործըն-թացների հետ։ Այս առումով պետք է դիտարկել այդ հնարավո-րություններն արդեն իրականացված ինտեգրման գործընթացների համատեքստում, քննարկել ԵՄ-ԵԱՏՄ այլընտ-րանքը։ Դեռևս 2010թ. մեկնարկեց թերևս ամենահավակնոտ գործընթացը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության տեսանկյունից՝ Ասոցաց-ման համաձայնագրի և խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Մինչ այդ՝ 1996թ. ապրիլին ստորագրվել, իսկ 1999թ. հուլիսին ուժի մեջ էր մտել Գործընկերության և համագոր-ծակցության համաձայնագիրը։ 2009թ. մայիսին Պրահայի գագաթա-ժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմա վրա մեկնարկեց Արևելյան գործընկերության ծրագիրը։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները «փակուղի» մտան 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարությունից հետո, ինչին հաջորդեց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և ԵՄ անդամ-պետությունների ղեկավարների հայտարարություններն առ այն, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին չի կարող խոչընդոտել ԵՄ-ի հետ ակտիվ համագործակ-ցությանը։ Որպես այս գործընթացի շարունակություն կարելի է դիտարկել արդեն 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորա-գրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայ-նագիրը։ Հատկանշական է, որ այս փաստաթղթում անդրադարձ կա նաև Արցախին, որտեղ, մասնավորապես նշվում է, որ ԵՄ-ն ճանաչում է արցախյան հակամարտության խաղաղ, բանակցու-թյունների միջոցով կարգավորմանն ուղղված ՀՀ հանձնառության բացառիկ կարևորությունն ու նշանակությունը, անդրադարձ է կատարվում

Page 99: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 99

նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Նշվում է նաև, որ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնոր-դությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում, կարևոր-վում է կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշ-տությունը։ Ճիշտ է, Արցախի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու կամ կառուցողական համագործակցության անհրա-ժեշտությունը չի ամրագրվում վերոնշյալ և ոչ մի փաստաթղթով։

Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման տեսանկյունից թերևս ամենաբարդ խնդիրներից մեկը ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների ոչ միանշանակ վերաբեր-մունքն է հենց արցախյան հակամարտությանն ու վերջնական կարգավիճակի խնդրին։ Միանգամայն հասկանալի է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն առաջնորդվում է իր շահերով, սակայն անտրամաբանական է, երբ միջազգային կազմակերպու-թյան շրջանակներում (ԵԱՏՄ) կոլեկտիվ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ժամանակ անդամ որոշ պետություններ փորձում են առաջ մղել ոչ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերություններից բխող խնդիրներ, որոնք չեն մերժվում այլ անդամ պետությունների կողմից։ Մասնավորապես, Ղազախստանի և Բելառուսի նախագահների ակնհայտ բացասա-կան վերաբերմունքը, ՀԱՊԿ-ում նախագահության խնդիրը՝ կապված Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետ, և այլն40։

Այնուամենայնիվ, հոդվածում դիտարկվող խնդրի տեսակե-տից հատկանշական է Լեռնային Ղարաբաղի սահմանի՝ ԵԱՏՄ արտաքին սահման չհամարվելն, ինչն ամրագրված է ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծում։ Դրա բացակայության դեպքում մաքսակետեր պետք է ստեղծվեին Քաշաթաղում, Լաչինում, ինչպես նաև Արցախ տանող մյուս ճանապարհներին։ Սա մեծապես կբարդացեր Հայաստան-Արցախ ապրանքաշրջանառությունը՝ նկատի ունենալով, որ այն Արցախն 40 Баласанян Г., Армения и евразийская интеграция: уроки, проблемы и перспективы, Сборник материалов РИСИ, 2017, сс. 7-16.

Page 100: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

100 Մարգարիտ Պետրոսյան

արտաքին աշխարհին կապող միակ ուղին է, այլն էլ, օդային ճանապարհով ապրանքաշրջանառության բացակայության պայմաններում։

2008թ. Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից ի վեր Ռուսաստանն այդ պետություններին տրամա-դրում է ոչ միայն դիվանագիտական, քաղաքական աջակցություն, այլ նաև տնտեսական։ Տնտեսական և այլ աջակցությունը ֆորմալ դարձնելու նպատակով այս ընթացքում ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր: 2008թ. սեպտեմբեր 17-ին՝ անկախության ճանաչումից անմիջապես հետո Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև ստորագրվեցին «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայ-նագրերը41։ Փաստաթղթերում, մասնավորապես, նշվում էր մի քանի առանցքային ոլորտներում ակտիվ համագործակցության մասին, այդ թվում՝ արտաքին քաղաքականություն, ինքնիշխանության ապահովում, պաշտպանություն, խաղաղության ու կայունության ապահովում, տարածքային ամբողջականություն և այլն։ Ընդ որոմ, համաձայ-նագրի 9-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերը չեն անդամակցի միությունների կամ դաշինքների, որոնք կարող են վնասել մյուս կողմին։

2015թ. մարտի 18-ին Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև կնքվեց «Համագործակցության և ինտեգրման համաձայնա-գիրը»42, որը տնտեսական ինտեգրման հաջորդ կարևոր քայլն էր։ Պայմանագիրը ենթադրում էր հարաբերությունների տեղափոխում նոր՝ միջպետական մակարդակ, ինչպես նաև դաշնակցային և ռազմավարական համագործակցություն։ Ընդ որում, նշվում էր, որ

41 Договор о дружбе, сотрудничестве и взаимной помощи между Российской Федерацией и Республикой Южная Осетия, http://kremlin.ru/supplement/199, (20.11.2019); Договор о дружбе, сотрудничестве и взаимной помощи между Российской Федерацией и Республикой Абхазия, http://kremlin.ru/supplement/200, (20.11.2019) 42 Договор между Республикой Южная Осетия и Российской Федерацией о союзничестве и интеграции, https://presidentruo.org/dogovor-mezhdu-respublikoj-yuzhnaya-osetiya-i-rossijskoj-federaciej/, (20.11.2019).

Page 101: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 101

միջպետական հարաբերությունները որակական առումով նոր փուլ տեղափոխելը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին։ Ուշագրավ է, որ համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն ՌԴ-ն Հարավային Օսիային ներդրումային ծրագրերի միջոցով աջակցելու է սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով։

Ընդհանուր առմամբ, ինչպես հարցումներն են ցույց տալիս, Հարավային Օսիայի բնակիչների մեծամասնությունն ապրում է ծանր պայմաններում, որի պատճառը տնտեսական վերափո-խումներն են, որոնք ռազմական գործողությունների անմիջական հետևանքն են43։ Սոցիալ-տնտեսական խնդիրների հետևանքով բնակչության առնվազն 24%-ը ցանկանում է արտագաղթել երկրից, ընդ որում նման ցանկություն հայտնողների մեծ մասը որպես արտագաղթի հիմնական ուղղություն նշում է Ռուսաստանը44։

Աբխազիայում իրավիճակը մասամբ տարբերվում է Հարավա-յին Օսիայից, որին ԵՄ-ն բացի բանակցային գործընթացում աջակցություն ցուցաբերելը, նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հետկոնֆլիկտային փուլի խնդիրների կարգավորման նպատակով։ Ընդ որում, այս ամենն այն պարագայում, որ Աբխազիան վարում է խիստ ռուսամետ քաղաքականություն։ ԵՄ-ն Աբխազիայում իրականացնում է նաև մի շարք ծրագրեր, որոնց նպատակը սննդի անվտանգության ապահովումն է, առողջապա-հական բարեփոխումներն ու նոր աշխատատեղերի ստեղծումը։

2008թ. ռուս-վրացական պատերազմի ավարտից և Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո՝ 2008թ. սեպտեմբերի 17-ին կնքվեց «Գործընկերության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայ-

43 Toal G., O'Loughlin J., Inside South Ossetia: a survey of attitudes in a de facto state, Post-Soviet Affairs, 2013, 29, 2, 136-172. 44 O’Loughlin J., Kolossov V., Toal G., Inside Abkhazia: Survey of Attitudes in a De Facto State, Post-Soviet Affairs, 2013, 27, 1, 1–36.

Page 102: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

102 Մարգարիտ Պետրոսյան

նագիրը45», որի նպատակն, ի թիվս այլոց, տնտեսական ինտեգրման համար համապատասխան նախապայմանների ստեղծումն էր, որը ենթադրում էր առևտրատնտեսական ակտիվ համագործակցու-թյուն, էներգետիկ և տրանսպորտային համակարգերի միավորմանն ուղղված նախագծերի պատրաստում և այլն։ Ավելին, համաձայ-նագրում նշվում էր, որ տնտեսական ինտեգրման արդյունավե-տության բարձրացման տեսանկյունից կարևոր է նաև առևտրա-տնտեսական հարաբերություններում բարենպաստ ռեժիմների ներդրման խնդիրը, որոնք չպետք է լինեն պակաս բարենպաստ, քան ցանկացած այլ՝ երրորդ երկրի համար։ Տնտեսական ինտեգրման հաջորդ կարևոր փուլը 2014թ. նոյեմբերի 24-ին Աբխազիայի և Ռուսաստանի միջև կնքված «Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն46» է։ Համաձայնագիրը որակապես նոր փուլ տեղափոխեց ռուս-աբխազական հարաբե-րությունները։ Այն ենթադրում էր տարածաշրջանային անվտան-գության ապահովում, փոխհամաձայնեցված արտաքին քաղաքա-կանության իրականացում, ընդհանուր պաշտպանական, անվտան-գության, սոցիալ-տնտեսական տարածքի ձևավորում, ինչպես նաև այնպիսի գործիքների կիրառում և քաղաքականության իրակա-նացում, որոնք կնպաստեն Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Հատկանշական է, որ համաձայնագիրը նաև նախատեսում է այնպիսի պայմանների ստեղծում, որոնք Աբխա-զիային թույլ կտան լիարժեքորեն մասնակցել հետխորհրդային տարածքի ինտեգրման գործընթացներին, ինչպես նաև անդամակ-ցել այլ միջազգային կազմակերպությունների կամ միավորումների, որոնք ստեղծվել են Ռուսաստանի նախաձեռնությամբ կամ աջակցությամբ։ Վերանշյալը ենթադրում է, որ Ռուսաստանը չի

45 Договор о дружбе, сотрудничестве и взаимной помощи между Российской Федерацией и Республикой Абхазия, http://www.kremlin.ru/supplement/200, (10.11.2019). 46 Договор между Российской Федерацией и Республикой Абхазия о союзничестве и стратегическом партнерстве, http://kremlin.ru/supplement/4783, (10.11.2019).

Page 103: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 103

բացառում Աբխազիայի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ավելին, պատրաստ է աջակցել այդ գործընթացում։

Ինչ վերաբերում է Հարավային Օսիայի և Աբխազիայի՝ ԵԱՏՄ անդամակցությանն ուղղված քայլերին, ապա պետք է փաստել, որ, այս ուղղությամբ առարկայական քայլեր չեն ձեռնարկվել՝ չնայած այն հանգամանքին, որ երկու չճանաչված պետություններն էլ մինչև ԵԱՏՄ-ի ստեղծումն անգամ Մաքսային միության անդամ դառնալու ցանկություն էին հայտնել։

Այսպիսով, Հարավային Կովկասի չճանաչված պետություննե-րի պարագայում հնարավոր ինտեգրման նախագծեր չեն քննարկվում, սակայն նման նախագծերի վերաբերյալ քննարկում-ներն անգամ կարող են բավական կառուցողական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում։ Ինտե- գրման միավորումների հետ ակտիվ ու սերտ համագործակությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հետագա բախումներն ու ռազմական գործողությունները կանխարգելելու, հետկոնֆլիկտային փուլի մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից, սակայն, չի կարող որոշիչ լինել միջազգային ճանաչման գործընթացում։

Եզրակացություն

1. Ժամանակակից միջազգային հարաբերություններում չճանաչված պետությունների օրինակները բազմաթիվ են, դրանք ունեն մի շարք ընդհանրություններ և առանձնահատկություններ տարբեր գործոնների հետ կապված՝ ստեղծման համանման պայմաններ, աջակցություն արտաքին դերակատարներից, պետականաշինության ներքին ջանքեր, թշնամանքի բարձր մակարդակ ոչ միայն մետրոպոլիայի, այլ նաև, մասամբ, միջազգային հանրության կողմից, և այլն: Չճանաչված պետությունները հետկոնֆլիկտային փուլում բախվում են ոչ միայն քաղաքական խնդիրների (խոչընդոտներ միջազգային

Page 104: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

104 Մարգարիտ Պետրոսյան

ճանաչման գործընթացում), այլ նաև ունեն ռեսուրսների և աջակցության կարիք։ Նման պայմաններում կարևոր է նաև միջազգային հանրության պատշաճ ուշադրությունն ու աջակցության հնարավորությունները ինտեգրման կամ ինտեգրման միավորումների հետ համագործակցության տարբեր ձևաչափերի ստեղծման ու ներգրավվման ճանապարհով: Տնտեսական զարգացածության ու կայունության ապահովման ճանապարհին չճանաչված պետությունները բախվում են լրացուցիչ բարդությունների՝ ֆինանսական, ռազմական բարդ իրավիճակ, քաղաքական համակարգի անկայունություն, փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրներ և այլն։ Այս առումով առանցքային նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական հեռանկարների բարելավումն ու համագործակցային մթնոլորտի ստեղծումը: 2. Չնայած Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացում

առկա որոշակի բարդություններին, ԵՄ-ն Կոսովոյում 2008թ. սկսած դարձավ գլխավոր դերակատար` փորձելով հակամարտու-թյունը կարգավորել այլընտրանքային միջոցներով և աստիճանա-կան քայլերով: ԵՄ-ի երկարաժամկետ ռազմավարությունը ներառում է պետականաշինության ծրագիր, որն, ըստ էության, ժառանգություն է ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմից և ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ՝ օրենքի գերակա-յություն, մարդու իրավունքների պաշտպանություն, սերտ ֆինանսական և տնտեսական աջակցություն և այլն:

3. Թեև Կոսովոյի «եվրոպական ինտեգրման հեռանկարը» դեռևս շարունակում է աղոտ մնալ վիճարկվող կարգավիճակի պատճառով, իսկ Կոսովոն դեռ բավական հեռու է ԵՄ ինտեգրման գործընթացի նախապայման հանդիսացող Կոպենհագենյան չափանիշները բավարարելուց, այնուամենայնիվ ակտիվ երկխոսությունը շարունակվում է։ Նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում կարգավիճակի խնդիրը (ինչպես ՄԱԿ-ի անդամ չհանդիսանալը, այնպես էլ ԵՄ որոշ պետությունների կողմից Կոսովոյի անկախության չճանաչման փաստը) չի կարող մի շարք

Page 105: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2 (12) 2019, 77-106 105

ոլորտներում ինտեգրման համար իրական խոչընդոտ հանդիսանալ։ Այնուամենայնիվ, ԵՄ-Կոսովո սերտ համագործակ-ցությունն ու ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումն իր ուրույն ազդեցությունն ունեցավ ոչ միայն Կոսովոյի՝ «եվրոպական հեռանկարի» վրա, այլն նաև միջազգային ճանաչման գործընթացում։

4. Թեև Հարավային Կովկասի չճանաչված պետությունների պարագայում հնարավոր ինտեգրման նախագծեր չեն քննարկ-վում, սակայն նման նախագծերի վերաբերյալ քննարկումներն անգամ կարող են բավական կառուցողական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում։ Ինտեգրման միավորումների հետ ակտիվ ու սերտ համագոր-ծակությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հետագա բախումներն ու ռազմական գործողությունները կանխարգելելու, հետկոնֆլիկտային փուլի մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից, ինչպես նաև կարող է որոշիչ լինել միջազգային ճանաչման գործընթացում:

Page 106: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

106 Մարգարիտ Պետրոսյան

Opportunities for International Integration of Non-Recognized

States of the South Caucasus

MARGARIT PETROSYAN Yerevan Brusov State University of Languages and Social Sciences, Armenia

The article examines the opportunities for integration of non-recognized states and the key factors influencing this process. An attempt is made to present the possibilities of integration of Nagorno Karabakh, South Ossetia and Abkhazia or the prospects of possible cooperation with integration units. The role and effectiveness of integration units in conflict prevention and settlement are still ambiguous and, in some instances, largely ineffective. However, an active and close cooperation with integration units may be effective in overcoming the challenges of the post-conflict phase. At the same time, it is highlighted that this is not a decisive factor for international recognition of non-recognized states. The article presents the features of Kosovo-EU active cooperation and possible integration process, its impact on the recognition process, as well as opportunities for applying the existing experience in de facto states of the South Caucasus.

Page 107: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 107

«Ֆաթհ» և «Համաս» շարժումների հակամարտությունը. գաղափարախոսությունների և շահերի բախում

ԱԲՈՒ ԶԱԻԴ ԱԼԻ ՄՈՒՍԱ Երևանի պետական համալսարան

Հոդվածում քննարկվում են պաղեստինաիսրայելական հակամարտու-թյան կարգավորման առումով առանցքային նշանակություն ունեցող խնդիրներից մեկի՝ պաղեստինյան «Ֆաթհ» և «Համաս» շարժումների տարաձայնությունների առաջացման պատճառները, դրանց հաղթա-հարման փորձերի անհաջողության խոչընդոտներն ու հնարավորու-թյունները։ Այդ տարաձայնությունների հիմքը հակամարտության մյուս կողմի՝ Իսրայելի հետ բանակցությունների և կարգավորման վերաբեր-յալ միջազգային հանրության առաջարկած սկզբունքների նկատմամբ «Ֆաթհ»-ի և «Համաս»-ի մոտեցումների արմատական տարբերությունն է։ Այդ հանգամանքն առավել ազդեցիկ նշանակություն է ստացել այն բանից հետո, երբ Օրենսդիր խորհրդի 2006 թվականի ընտրություն-ներում հաղթեց «Համաս»-ը և կառավարություն ձևավորելու իրավունք ստացավ։ Թեև հակամարտության կարգավորման տեսակետից այդ շարժումների նպատակը նույնն է, սակայն դրան հասնելու ուղիների վերաբերյալ «Ֆաթհ»-ի և «Համաս»-ի տարաձայնությունների հաղթահարումը անհրաժեշտ պայման է վերջնական արդյունքի հասնելու համար։

Բանալի բառեր պառակտում, Համաս, Ֆաթհ, Պաղեստին, պաղեստինաիսրայելական հակամարտություն Նախաբան 2006 թվականի սկզբին Պաղեստինում տեղի ունեցած խորհրդա-րանական ընտրությունների արդյունքում պաղեստինյան ամենա-մեծ խմբավորումների` «Ֆաթհ» և «Համաս» շարժումների միջև կտրուկ բևեռացում տեղի ունեցավ, որը վերաճեց համընդհանուր՝

Page 108: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

108 Աբու Զաիդ Ալի Մուսա

աշխարհագրական, քաղաքական, սոցիալական և ինստիտու-ցիոնալ պառակտման։ Շարժումների տ արաձայնությունների արմատներն ու պառակտման պատճառները պետք է փնտրել գաղափարների, շահերի և օրակարգերի այն տարբերությունների մեջ, որոնք հանգեցրին դիմադրության մեթոդների, ինչպես նաև հարևան երկրների և Իսրայելի հետ հարաբերությունների շուրջ տարաձայնության, քանի որ «Ֆաթհ»-ը ներկայացնում և առաջնոր-դում է «արաբական ազգային», իսկ «Համաս»-ը` «արդի» կրոնական թևը։ «Ֆաթհ»-ը` լինելով ՊԱԿ-ի կազմավորումներից մեկը, իր պայքարն ավելի համընդհանուր է վարում, քանի որ այն ավելի մոտ է աշխարհիկ մտածելակերպին և ազգային պայքարի հարցում նույնակարծիք է ՊԱԿ-ի մյուս կազմավորումների հետ, ի տարբե-րություն «Համաս»-ի, որն ունի մյուս ազգային կազմավորումների մոտեցումների հետ չհամընկնող կրոնական գաղափարա-խոսություն: «Համաս»-ը մերժում է խաղաղ կարգավորման գաղափարը և հրաժարվում է Իսրայելի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, շարունակաբար մերժում է պաղեստինյան խնդրի լուծման 1948թ. մինչ այսօր առաջարկված տարբերակները և լուծումը տեսնում է զինված պայքարի միջոցով։ «Ֆաթհ» և «Համաս» շարժումների պատկերացումները խաղաղության գործընթացի և Պաղեստինյան Ինքնավարության վերաբերյալ արմատապես միմյանց հակասում են, ինչը հանգեցրել է շարունակական քաղաքական տարաձայնությունների, որոնք սկիզբ են առել 1987 թվականին «Համաս»-ի ձևավորման պահից` «Քարերի ինթիֆա-դայից» սկսած։ Տարաձայնությունն էլ ավելի խորացավ 2006 թվականին, երբ թեև «Համաս»-ը պաղեստինյան Օրենսդիր խորհրդի1 ընտրություններում դրանց մասնակիցների ձայների

1 Օրենսդիր խորհուրդն, ըստ Օսլոյի համաձայնագրերի, կարող է օրենքներ ընդունել միայն Իսրայելի համաձայնությամբ։ Այն համարվում է Պաղեստինյան ինքնավարության խորհրդարանը և ընտրվում է Հորդանանի արևմտյան ափի, Գազայի հատվածի և Արևելյան Երուսաղեմի արաբ բնակչության կողմից։ Օրենսդիր խորհրդի 132 պատգամավորները ինքնաբերաբար մտնում են Պաղեստինի ազգային խորհրդի կազմի մեջ,

Page 109: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 109

մեծամասնությունը ստացավ, սակայն շարժմանը թույլ չտրվեց իշխանության մեջ առաջատար դիրքերի հասնել։ Ճիշտ է, պաղեստինյան երկու շաժումների վերոհիշյալ տարաձայնու-թյունների առկայությամբ էլ պաղեստինյան նպատակը մնում է նույնը և համախմբում է բոլոր պաղեստինյան խմբավորումներին ̀այդ թվում «Համաս»-ին։ Սակայն արդյո՞ք նպատակի միասնությունը խթան կհանդիսանա պաղեստինցիների համար, որպեսզի հասնեն հաշտության։

Երկու շարժումների տարաձայնությունները Գաղափարական տարաձայնությունները։ «Ֆաթհ» շարժման քաղաքական միտքը հիմնված է Իսրայելի հետ հակամարտության ազգային բնույթի վրա։ Այն իրեն համարում է համապաղեստինյան ազգային շարժում՝ առանց գաղափարախոսական որևէ հստակ ուղղվածության։ Դա շարժմանը ճկունություն է հաղորդում և թույլ է տալիս բազմաթիվ փոփոխություններ իրականացնել` ելնելով հակամարտության կոնկրետ փուլի պահանջներից և Պաղեստինյան հարցի շուրջ ստեղծված հանգամանքներից։ Դա ակնհայտորեն երևում է շարժման` նախքան Օսլոյի համաձայնագրերն ունեցած սկզբունքների ու ծրագրերի և 2009 թվականին գումարված վեցերորդ կոնֆերանսում հաստատված ծրագրի համեմատու-թյունից։2

որը կազմված է 600 պատգամավորից և հանդիսանում է բոլոր պաղեստինցիների ներկայացուցչական մարմինը` ներառյալ սփյուռքում և գրավյալ տարածքներում բնակվողները։

، 1980-1950 اإلسالمیون الفلسطینیون والقضیة الفلسطینیة. بشیر موسى صالح نافع - 2 .151-149. ، ص1999بحوث، غزة، مركز فلسطین للدراسات وال

أطروحة لنیل درجة . حركة فتح اإلشكالیات والتحدیات. عمر رشاد سلیم ناصر- .27-25 . ص.2015. الماجستیر جامعة النجاح الوطنیة

Page 110: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

110 Աբու Զաիդ Ալի Մուսա

«Համաս» շարժման քաղաքական միտքը հիմնվում է կրոնական սկզբունքների վրա3, ինչն արտացոլված է շարժման կանոնադրության մեջ4։ Այն Պաղեստինի սահմանումը նույնպես տալիս է զուտ կրոնական ձևակերպումներով. «Պաղեստինի տարածքն իսլամական անվիճելի սեփականություն է, որը մինչև Ահեղ Դատաստան պատկանում է մուսուլման սերունդներին։ Այդ տարածքի կամ նրա մի մասի զիջումը կամ դրանից հրաժարվելը ճիշտ չէ, և ոչ ոք չունի դրա իրավունքը»5։ Շարժումը ներկայումս Պաղեստինում տիրող իրավիճակը դիտարկում է որպես խաչակրաց արշավանքների շարունակություն իսլամական տարածքներում6։ Այս սկզբունքներից ելնելով «Համաս»-ը հրաժարվեց ընդունել Իսրայել պետությունը ճանաչելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 242 և 338 բանաձևերը, շարունակեց դիմադրությունը և հրաժարվեց մասնակցել բանակ-ցային գործընթացին` պնդելով, որ Պաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված միջազգային կոնգրեսներն ու խաղաղ լուծումները հակասում են «Համաս»-ի համոզմունքներին և չեն կարող պաղեստինյան ժողովրդի շահերից բխող արդյունքների հանգեցնել։7

3 Brown Nathan J., The Hamas-Fatah Conflict: Shallow but Wide. The Fletcher Forum of World Affairs. 34, 2, summer 2010, 41-56. 4 Կանոնադրության 11-րդ հոդվածը՝ http://palestine.paldf.net/Uploads/pdf/%D9%85%D9%8A%D8%AB%D8%A7%D9%82-%D8%AD%D8%B1%D9%83%D8%A9-%D8%A7%D9%84%D9%85%D9%82%D8%A7%D9%88%D9%85%D8%A9-%D8%A7%D9%84%D8%A7%D8%B3%D9%84%D8%A7%D9%85%D9%8A%D8%A9-%D8%AD%D9%85%D8%A7%D8%B3.pdf 5 նույն տեղում։ 6 Andrea Nüsse, Muslim Palestine: The Ideology of Hamas. Routledge Curzon. London. 2002, p.3

محسن محمد .د: تحریر .دراسات في الفكر والتجربة: حركة المقاومة اإلسالمیة حماس - 7 528-51صفحة .2015 الطبعة الثانیة،.صالح

. 5-4 .ص، 13 المادة -اق حماسمیث -http://palestine.paldf.net/Uploads/pdf/%D9%85%D9%8A%D8%AB%D8%A7%D

9%82-%D8%AD%D8%B1%D9%83%D8%A9-%D8%A7%D9%84%D9%85%D9%82%D8%A7%D9%88%D9%85%D8%A9-

Page 111: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 111

Օսլոյի համաձայնագրի, դրանից բխող համաձայնագրերի և խաղաղ գործընթացի մերժումն էլ ավելի խճճեց «Համաս»-ի և Պաղեստինյան Ինքնավարության միջև առկա խնդիրները։ «Համաս»-ը մի կողմից դիմակայում է Իսրայելին՝ մերժելով այդ պետության գոյությունը և ընդլայնելով ռազմական գործողություն-ները դրա դեմ՝ ինչպես Պաղեստինյան Ինքնավարության ազդեցության տարածքներում, այնպես էլ Իսրայելում։ Իսկ մյուս կողմից` այն ընդդիմանում է Պաղեստինյան Ինքնավարությանը, դրա կողմնորոշումներին, գաղափարներին և գործողություններին։ «Համաս»-ի դիրքորոշման պատճառով մի շարք բարդություններ առաջացան Շարժման և Ինքնավարության միջև, որն իրեն ուղղված յուրատեսակ մարտահրավեր և ՊԱԿ-ի ու դրա խմբավորումների վարած քաղաքականությունից շեղում էր տեսնում Շարժման գործողություններում, հատկապես՝ Իսրայելի դեմ զինված պայքարի հարցում։ Դա Ինքնավարությանը ստիպեց 1996թ․ «Համաս»-ը օրենքից դուրս կազմակերպություն հայտարարել։ Շարժման շարքերում լայնամասշտաբ ձերբակալություններ կատարվեցին, փակվեցին խմբավորմանը պատկանող բազմաթիվ հաստատու-թյուններ և միություններ, սառեցվեցին դրանց ակտիվները։ Գործը հասավ նրան, որ բազմաթիվ առաջնորդներ ձերբակալվեցին, իսկ 1998թ․ նույնիսկ տնային կալանքի ենթարկվեց Շարժման հիմնադիր շեյխ Ահմադ Յասինը։ Արդյունքում Ինքնավարության և Շարժման միջև հարաբերությունները դարձան մշտապես միտված դեպի լարվածություն և տարաձայնություն, իսկ 2006թ․ խորհրդարա-նական ընտրություններից հետո հասան զինված դիմակայության աստիճանի, դրա հետևանքով` պաղեստինյան պառակտման և Գազայի հատվածում «Համաս»-ի իշխանության հաստատման, որն էլ հանգեցրեց Արևմտյան ափին և Գազայի հատվածում պաղես-տինյան պետության ստեղծման նախագծի։

%D8%A7%D9%84%D8%A7%D8%B3%D9%84%D8%A7%D9%85%D9%8A%D

8%A9-%D8%AD%D9%85%D8%A7%D8%B3.pdf .2017وثیقة المبادئ والسیاسات العامة لحركة حماس -

Page 112: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

112 Աբու Զաիդ Ալի Մուսա

Շահերի բախում։ Պաղեստինում «Ֆաթհ» շարժման և «Մուսուլման եղբայրներ»-ի միջև բազմաթիվ տարաձայնություններ կային դեռևս նախքան «Համաս»-ի ստեղծումը, որը «Մուսուլման եղբայրներ»-ի շարունակությունն է համարվում8։ Մասնավորապես, 1985 թվակա-նին Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը` ձգտելով վերահսկողություն հաստատել պաղեստինյան հաստատություն-ներում, փորձեց ձևավորել այդ ժամանակահատվածում «Մուսուլ-ման եղբայրներ»-ի հենակետ հանդիսացող Իսլամական համալսա-րանի հոգաբարձուների խորհուրդը` որպես նախագահ առաջար-կելով պաղեստինցի բժիշկ, հասարակական և քաղաքական գործիչ Հայդար Աբդ ալ-Շաֆիի թեկնածությունը, որը մերժվեց Իսլամական խորհրդի և Գազայի հատվածում «Մուսուլման եղբայրներ»-ի հասարակական ճակատի կողմից։

1987 թվականին առաջին Ինթիֆադայի բռնկումից հետո ՊԱԿ-ը ձգտում էր իր ձեռքում կենտրոնացնել գործողոււթյունների ղեկավարումը` բոլոր խմբավորումների մասնակցությամբ։ Ինթի-ֆադայի հրապարակային պայքարը կառավարելու նպատակով այն ստեղծեց «Միացյալ ազգային առաջնորդություն»-ը և ձգտեց ներգրավել նաև «Համաս»-ին։ Սակայն «Համաս»-ը հրաժարվեց ներգրավվել և գերադասեց անջատ գործել։ Այն փորձեց ՊԱԿ-ի առաջարկած ծրագրին այլընտրանքային ծրագիր առաջարկող մի նոր հոսանք դառնալ9։

«Ֆաթհ»-ի և «Համաս»-ի միջև մրցակցությունը Ինթիֆադայի ընթացքում վտանգավոր բնույթ ստացավ: Ուստի երկու շարժում-ները ստիպված եղան դիմել երկխոսության և գործողությունների կոորդինացման։ Այս համաձայնությամբ փաստացիորեն ճանաչվեց «պաղեստինյան փողոցում» «Համաս»-ի ունեցած հեղինակությունը։ Սակայն, «Ֆաթհ» և «Համաս» շարժումների միջև հարաբերու-թյուններն ավելի սրվեցին այն բանից հետո, երբ 1988 թվականին

8 Jean-Pierre Filiu, Origins of Hamas: Militant Legacy or Israeli Tool? Journal of Palestine Studies, 41, 3, Spring, 2012, 54-70. 9 Graham Usher, The Democratic Resistance: Hamas, Fatah, and the Palestinian Elections. Journal of Palestine Studies, 35, 3, Spring, 2006, 19-36.

Page 113: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 113

ՊԱԿ-ն ընդունեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 242 և 338 բանաձևերն ու անկախության փաստաթուղթը։ «Համաս»-ը դա ընկալեց որպես շեղում պայքարի ուղուց։ Այդուհանդերձ, 1992 թվականի հուլիսին ստորագրվեց «Պատվո փաստաթուղթ», որը ներառում էր երկու խմբավորումների միջև հարաբերությունների հաստատման հիմքերը, յուրաքանչյուր խմբավորման` գաղափարական և քաղաքական գործունեության իրավունքը և հռչակում «Համաս»-ի ու «Ֆաթհ»-ի միջև տարաձայնությունների լուծման համար կառուցողական երկխոսության մեկնարկը։ Շուտով դրան հետևեց խնդրի լուծմանն ուղղված ևս մեկ քայլ։ 1993 թվականի սկզբին, Մադրիդի հրապարակային բանակցություն-ներին և Օսլոյի գաղտնի հանդիպումներին զուգահեռ, սուդանցի հայտնի մտավորական և քաղաքական գործիչ Հասան ալ-Թուրաբիի հովանու ներքո Խարտումում նիստ գումարվեց ՊԱԿ-ի և «Համաս»-ի ղեկավարությունների միջև երկխոսություն հաստա-տելու նպատակով, որը ՊԱԿ-ի կողմից պաղեստինյան ժողովրդի միակ ներկայացուցիչը լինելու իրավունքի հաստատման փորձ էր։ Սակայն այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ չտվեց։ «Համաս» շարժումը ՊԱԿ-ից պահանջեց լքել Մադրիդի գագաթ-նաժողովը, իր համար Ազգային ժողովում տեղերի 40 տոկոս ապահովել և ՊԱԿ-ի ծրագրում էական փոփոխություններ կատարել։ Երկու շարժումների միջև բացահայտ տարաձայնություն առաջացավ ՊԱԿ-ի կառույցում «Համաս»-ի ներկայացուցչության շուրջ10։ Սակայն դիմակայությունը դրանով չավարտվեց։ «Համաս»-ը հրաժարվեց ընդունել 1993 թվականին ստորագրված Օսլոյի համաձայնագիրը` այն պաղեստինյան իրավունքների զիջում համարելով։ Հրաժարվեց նաև հաստատել ՊԱԿ-ի` պաղեստինյան ժողովրդի ներկայացուցիչ լինելը, ինչն, ըստ «Համաս»-ի, չէր արտացոլում պաղեստինյան իրականությունը։ Չնայած շարժումը որդեգրել էր Օսլոյի համաձայնագրի արդյունքում ստեղծված Պաղեստինյան Ինքնավարության հետ համակեցության սկզբունքը,

.137. ص... عواد جمیل عبد القادر عودة، اشكالیة العالقة بین حركة فتح وحركة حماس 10

Page 114: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

114 Աբու Զաիդ Ալի Մուսա

սակայն հրապարակայնորեն հայտարարեց, որ վիճարկում է Պաղեստինյան Ինքնավարության օրինականությունը և համարում է վերջինիս ստեղծումը պաղեստինյան իրավունքների խախտում։ Մյուս կողմի պատասխան քայլերը չուշացան։ «Ֆաթհ»-ը՝ ստանձնելով Պաղեստինյան Ինքնավարության ղեկավարությունը, տարբեր մակարդակներով ճնշում գործադրեց «Համաս»-ի վրա` գործունեության սահմանափակ ասպարեզ թողնելով, ինչը թույլ էր տալիս Իսրայելի հետ բանակցություններում վերջինիս օգտագոր-ծել որպես մարտավարական խաղաթուղթ։

Քեմփ Դեյվիդի կոնֆերանսի (1999-2000թթ.) ձախողումից, 2000 թվականին Ալ-Ակսայի Ինթիֆադայի բռնկումից և դրա ճնշելուն ուղղված իսրայելական գործողությունների ակտիվանալուց հետո «Համաս»-ը և «Ֆաթհ»-ը ստիպված էին մոռանալ տարաձայնու-թյունները։ Երկու շարժումները միավորվեցին իսրայելական ուժերին դիմակայելու համար։ Սակայն այդ մթնոլորտը ճանապարհ բացեց Պաղեստինի ղեկավարության վրա արտաքին ճնշում գործադրելու համար, որպեսզի այն 2003 թվականին ներգրավվի ճանապարհային քարտեզի կազմման բանակցություններում:

2004թ. նոյեմբերի 11-ին Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթի մահը շրջադարձային էր: Նրա հեղինակության շնորհիվ նույնիսկ այն կազմակերպությունները, որոնք տարաձայնություն-ներ ունեին Արաֆաթի հետ, հիմնականում չէին հակադրվում նրան11։ ՊԱԿ-ի բանակցային դիրքերն ամրապնդելու նպատակով նախագահ Յասեր Արաֆաթը ճկունորեն օգտագործում էր «Համաս»-ի դիրքորոշումը և խուսափում էր վերջինիս և «Ֆաթհ»-ի քաղաքական պլատֆորմների միջև բախումից: Մինչդեռ նախագահ Մահմուդ Աբբասի դիրքորոշումն ավելի հստակ էր և միջոցների որդեգրման, և Իսրայելի դեմ ռազմական գործողությունների մերժման հարցում: Չնայած նախագահ Աբու Մազենը «Համաս»-ին Պաղեստինյան Ինքնավարության քաղաքական համակարգի և

، مركز "المشكالت البنیویة للنظام السیاسي"سمیر الزبن، تحوالت التجربة الفلسطینیة 11 عّمان،الغد العربي للدراسات،

.77-65. ص.2005

Page 115: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 115

հաստատությունների մեջ ներգրավելու ուղղություն էր վերցրել, նա չկարողացավ կազմակերպության հետ փոխզիջումային համաձայ-նության հասնել, ինչը հետագայում անդրադարձավ երկու շարժումների փոխհարաբերությունների վրա, երբ «Համաս»-ը օրենսդրական մարմնի ընտրություններում հաղթանակից անմի-ջապես հետո մտավ պաղեստինյան քաղաքական համակարգի մեջ։

Շարժումների միջև հակասությունների հետագա խորացումը 2005 թվականի նախագահական ընտրություններում Աբու Մազենի հաղթելուց ընդամենը երկու ամիս անց «Համաս»-ը հայտարարեց օրենսդրական մարմնի ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ շարժումը կոչ արեց քաղաքական ուժերին և խմբավորումներին՝ ստեղծել մեկ իշխանություն և պայքարի մեկ օրինական միջոց12: Շուտով՝ 2006 թվականի հունվարի 25-ին, պաղեստինյան խորհրդա-րանական ընտրություններում «Համասը» հաղթեց, ստացավ 132 տեղերից 76-ը միայնակ կառավորարություն ձևավորելու հնարա-վորություն:

Երկու շարժումների միջև հակասություններն էլ ավելի սրվեցին, երբ նախագահ Աբու Մազենը կոչ արեց «Համաս»-ին կառավարության հայտարարության մեջ նշել, որ ճանաչում է ՊԱԿ-ի հեղինակությունը և հավատարիմ է կազմակերպության ստորա-գրած բոլոր համաձայնագրերին: Ի պատասխան, «Համաս»-ը շեշտեց, որ անհրաժեշտ է ՊԱԿ-ը վերակազմավորել այնպես, որ այն պաղեստինյան տարբեր ուժեր ներառի: «Համաս»-ը հրաժարվեց ճանաչել միջազգային քառակողմ հանձնաժողովի պայմանները, Օսլոյի պայմանագրերը և Իսրայել պետությունը: Իսրայելը, ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը ֆինանսական շրջափակման մեջ դրեցին «Համաս»-ի կառավարությունը։

12 Tavishi Bhasin & Maia Carter Hallward, Hamas as a Political Party: Democratization in the Palestinian Territories, Terrorism and Political Violence, 2013, 25, 1, 87-88.

Page 116: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

116 Աբու Զաիդ Ալի Մուսա

«Համաս»-ի կառավարության շրջափակումը ծանր ֆինանսական ճգնաժամի հանգեցրեց, որի հետևանքով համասական պաշտոն-յաներին աշխատավարձ չվճարվեց։ Պաղեստինյան Ինքնավա-րության հաստատությունների` հատկապես անվտագության ծառայությունների աշխատակիցներից շատերը հրաժարվեցին համագործակցել «Համաս»-ի կառավարության հետ՝ հիմնականում վերջինիս ներկայացուցիչներից կազմված օրենսդիր ուժ ձևավորե-լու հարցում13։ Այս իրավիճակն է՛լ ավելի բարդացրեց պաղես-տինյան քաղաքական համակարգի երեք իշխող ուժերի փոխհարաբերությունները՝ տեքստերի երկիմաստության և լիազո-րությունների սահմանման մեջ հստակության բացակայության պատճառով14: Այդուհանդերձ, մի քանի ամիս անց՝ 2006 թվականի մայիսին Ազգային համաձայնության «Բանտարկյալների փաստա-թղթի» հռչակումը պաղեստինյան քաղաքական ասպարեզում առկա լարվածության դադարեցման նպատակ էր հետապնդում` կոչ անելով բոլոր խորհրդարանական դաշինքների մասնակցությամբ ազգային միասնության կառավարություն ձևավորել, կառավա-րության և նախագահի միջև համագործակցություն հաստատել, անվտանգության ծառայությունները բարեփոխել և սահմանա-փակել բանակցելու իրավասությունը` այն ՊԱԿ-ին և Ինքնավա-րության նախագահին վերապահելով։ Փաստաթուղթն ազգային միասնության կոչ էր անում՝ դիմակայելու համար Միացյալ Նահանգների և Իսրայելի պարտադրած շրջափակամանը15։ Չնայած «Բանտարկյալների փաստաթղթի» հռչակումով, որը խմբագրումից հետո հայտնի դարձավ որպես «Ազգային համաձայնության

13 Graham Usher, նշվ. աշխ.

صحیفة القدس .ء القطاع یحتفلون بالمستوطناتسرائیل تزیل أعالمھا وتنسحب وأبنا 14 .1ص ، 12/9/2005، 5069، العدد العربي

اآلثار السیاسیة واألمنیة لالنسحاب اإلسرائیلي من .عالء الدین خلیل محمد المشھراوي 15دراسة تحلیلیة للنواحي السیاسیة واألمنیة لواقع االنسحاب اإلسرائیلي في أیلول . (قطاع غزة

- 47صفحة 2013تكمیلي للحصول على درجة الماجستیر في العلوم السیاسیة بحث )200563.

Page 117: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 117

փաստաթուղթ», չհաջողվեց հաշտության հասնել, սակայն այն հաստատեց ազգային միասնության կառավարության սկզբունքը։ Հաշտության ուղղությամբ ևս մեկ քայլ արվեց մի քանի ամիս անց՝ 2007 թվականի հունվարին, երբ Մեքքայում «Ֆաթհ»-ը և «Համաս»-ը համաձայնագիր ստորագրեցին ազգային միասնության կառավա-րություն ձևավորելու մասին, որից անմիջապես հետո նախագահ Աբու Մազենը կրկին հանձնարարեց Իսմայիլ Հանիյեին` ձևավորել ազգային միասնության կառավարություն: Մեքքայի համաձայ-նագիրն ընդգծեց նաև Պաղեստինի «արյան սրբությունը» և զինված գործողությունների կանխմանն ուղղված բոլոր հնարավոր միջոցների և քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Բաշխվեցին նախարարական պորտֆելները և նշանակվեցին ազգային միասնության կառավարության նախարարները16։ Թեև Մեքքայի համաձայնագիրը լրացուցիչ մանրամասներ ավելացրեց միասնական կառավարություն ձևավորելու վերաբերյալ նախորդ համաձայնագրերին, այնուամենայնիվ, հիմնական բարդությունը կապված էր դրա քաղաքական ծրագրի և միջազգային հանրության պահանջները չընդունելու հետ, ինչը նշանակում էր, որ Գազայի հատվածի շրջափակումը շարունակվելու էր: «Համաս»-ը սխալվել էր միջազգային որոշումների և Անվտանգության խորհրդի թիվ 242 և 338 բանաձևերի մերժման հարցում17։

Չնայած Մեքքայի համաձայնագրի հիման վրա ազգային միասնության կառավարության ձևավորմանը, փողոցային բախում-ների շրջանակներն ընդլայնվեցին` ընդգրկելով Գազայի հատվածն ամբողջությամբ։ Եգիպտոսի անվտանգության պատվիրակությունը մի քանի անգամ միջամտեց հրադադարի համաձայնության հասնելու համար, սակայն «Համաս»-ը բացարձակ վերահսկո-ղություն էր սահմանել Գազայի հատվածի վրա և անվտանգության ծառայությունների համար զենքը հանձնելու վերջնաժամկետ էր

2005 .إعالن القاھرة، مركز المعلومات الوطني الفلسطیني 16

https://www.alwatanvoice.com/arabic/news/2005/03/17/18737.html 17 Daniel E. Price, Sacred Terror: How Faith Becomes Lethal. Contributors: Praeger. Santa Barbara, CA. 2012. P. 3

Page 118: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

118 Աբու Զաիդ Ալի Մուսա

նշանակել 2007 թվականի հունիսի 15-ը։ Երբ նախագահ Աբու Մազենը հուլիսի 14-ին արտակարգ դրություն հայտարարեց և հրամանագիր ստորագրեց միասնության կառավարությունը լուծարելու և Արևմտյան ափին Սալամ Ֆայյադի ղեկավարությամբ նոր կառավարություն ստեղծելու մասին, «Համաս»-ը հրաժարվեց ընդունել նախագահի որոշումը։ Այդուհանդերձ, 2008 թվականի վերջին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողու-թյունները դրդեցին «Ֆաթհ»-ին և «Համաս»-ին մեկ տարուց ավել տևած խզումից հետո վերականգնել երկխոսությունը։ Պաղես-տինյան խմբավորումները 2009 թվականի փետրվարի 26-ին Եգիպտոսի հովանու ներքո ժողով գումարեցին Կահիրեում և պայմանավորվեցին ձևավորել հինգ հանձնաժողով, որոնք պետք է քննարկեին խնդիրների հինգ փաթեթներ` անվտանգության, ընտրությունների, ՊԱԿ-ի, անցումային կառավարության և հանրային հաշտեցման: Երկխոսության ընթացքում «Ֆաթհ» շարժումը կենտրոնացել էր այնպիսի կառավարություն ձևավորելու անհրաժեշտության վրա, որը կկարողանար հարաբերվել միջազգային պահանջների հետ, որպեսզի ապահովեր շրջափակ-ման վերացումը և նախագահական ու Օրենսդիր խորհրդի ընտրությունների անցկացումը։ Մինչդեռ «Համաս» շարժումը կենտրոնացել էր այն բանի վրա, որ հաշտեցումը լիներ համապար-փակ, լուծվեին վերոնշյալ հինգ խնդիրները, մեկ ամբողջական փաթեթով իրականացվեր այն ամենն, ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվելու, ազատ արձակվեին Ինքնավարության կողմից ձերբակալված իր անդամները, մերժվեին քառակողմ հանձնաժո-ղովով ներկայացված արտաքին ճնշումները։ Քննարկումների արդյունքում ձևավորվեց «Եգիպտական փաստաթուղթը», որը հրապարակվեց 2009 թվականի հոկտեմբերի 15-ին և առաջարկում էր այնպիսի մանրամասներ, որոնք չէին ներառվել նախկին համաձայնագրերից և ոչ մեկում։ Այն նախորդ պայմանավորվա-ծությունների համեմատ առաջընթաց քայլ համարվեց, քանի որ վեց հիմնական հոդվածներում անդրադառնում էր համաձայնեցված գլխավոր սկզբունքների իրականացման ընթացակարգին, երկու

Page 119: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 119

շարժումների միջև տարաձայնությունների մեծ մասի լուծմանը։ Ընդ որում, «Ֆաթհ» և «Համաս» շարժումներից պահանջվում էր փաստաթուղթը ստորագրել առանց դրանում որևէ փոփոխություն մտցնելու։

Փաստաթղթի առաջին հոդվածը վերաբերում էր ՊԱԿ-ի ակտիվացմանը և զարգացմանը, երկրորդը` օրենսդրական, նախագահական և խորհրդարանական համաժամանակյա ընտրու-թյունների անցկացմանը, երրորդը` անվտանգությանը` մի շարք ընդհանուր սկզբունքների հիման վրա, որպեսզի անվտանգության մարմինները լինեն ոչ թե զինյալներից կազմված, այլ պրոֆեսիոնալ։ Այդ հոդվածն անդրադառնում էր նաև այդ մարմինների առաքելությանն ու գործառույթներին։ Չորրորդ հոդվածը վերաբե-րում էր ազգային հաշտեցման խնդրին` նպատակների սահմանման և դրանք իրականացնելու մեխանիզմների առումով։ Հինգերորդ հոդվածը վերաբերում էր Ազգային համաձայնության համաձայ-նագրի իրականացման համար միասնական հանձնաժողովի ձևավորմանը և Արևմտյան ափին ու Գազայի հատվածում Ինքնավարության ինստիտուտների միավորմանը։ Վեցերորդ հոդվածն արգելում էր քաղաքական պատկանելության հիման վրա ձերբակալությունները և ներառում էր երկու կողմերի կալանա-վորների հարցը լուծելու մեխանիզմներ18։ Փաստաթղթի վերաբերյալ «Համաս» շարժման վերապահումները խանգարեցին դրա ստորա-գրմանը, և Եգիպտոսը երկխոսության նոր փուլ կազմակերպեց` դրանք քննարկելու համար։ Առաջին նիստը գումարվեց Դամաս-կոսում 2010 թվականի սեպտեմբերի 24-ին, որի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց ընտրական հանձնաժողով և ընտրական դատարան ձևավորելու և մինչև ՊԱԿ-ի վերակառու-ցումը ժամանակավոր ղեկավար կառույց կազմավորելու վերաբերյալ։ Անվտանգության ծառայությունների և վերակազմա-վորման համար պատասխանատու կոմիտեի հարցերի շուրջ

صراع الصالحیات وغیاب المسؤولیات في السلطة الوطنیة الفلسطینیة، تقریر المؤتمر 18

.25 ، ص4/3/2007، السنوي الثالث لالئتالف من أجل النزاھة والمساءلة أمان

Page 120: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

120 Աբու Զաիդ Ալի Մուսա

համաձայնություն ձեռք չբերվեց նույնիսկ Դամասկոսում տեղի ունեցած հաջորդ հանդիպման ժամանակ: Հանդիպումների մյուս շարքի ընթացքում, որը տեղի ունեցավ 2011 թվականի մարտին և ապրիլին, «Համաս»-ը և «Ֆաթհ»-ը ստորագրեցին հանձնաժո-ղովների ստեղծման մասին եգիպտական փաստաթուղթը, սակայն Միասնության կառավարության քաղաքական ծրագրի շուրջ հիմնական տարաձայնությունը մնաց չլուծված։

2011 թվականի սեպտեմբերին Ինքնավարության դիմումն ուղղված Միավորված ազգերի կազմակերպությանը` Պաղեստին պետությանը լիիրավ անդամակցություն տրամադրելու խնդրան-քով, և «Համաս»-ի կողմից բանտարկյալների փոխանակման գործարքն ավարտին հասցնելը դրական մթնոլորտ ստեղծեցին երկխոսության վերսկսման համար: Նոյեմբերի 23-ին Կահիրեում հանդիպում տեղի ունեցավ նախագահ Աբու Մազենի և «Համաս»-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Խալիդ Մաշալի միջև, որի ընթացքում երկու կողմերը հայտարարեցին որպես գործընկերներ իրենց համատեղ աշխատանքի մասին19։ Երկու շարժումները համաձայնեցին նաև Կահիրեում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ստեղծել: Հաջորդ քայլն արվեց 2012 թվականի փետրվարին, երբ հանդիպեցին երկու հանձնաժողովներ, մեկը Արևմտյան ափին, իսկ մյուսը ̀Գազայի հատվածում, հանրային ազատությունների և վստահու-թյան մթնոլորտի ստեղծման, օրենսդրական խորհրդի ակտիվաց-ման վերաբերյալ խնդիրներին լուծում տալու համար: Սակայն կառավարության ծրագրի շուրջ տարաձայնությունը շարունակեց խոչընդոտել հաշտեցմանը, ինչը ստիպեց Կատարի Էմիրին Դոհայում հանդիպում անցկացնել նախագահ Աբու Մազենի և «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Խալիդ Մաշալի միջև, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համաձայ-նագիր կնքել Աբու Մազենի գլխավորությամբ ազգային համաձայ-

.طینيمركز المعلومات الوطني الفلس، 2006وثیقة األسرى للوفاق الوطني 19

http://info.wafa.ps/ar_page.aspx?id=4937

Page 121: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 121

նության կառավարության ձևավորման վերաբերյալ, ինչը դիտարկ-վեց որպես քաղաքական ծրագրի շուրջ համաձայնության գալու ճգնաժամից ելք20։ Սակայն այդ կառավարությունը նույնպես կյանքի չկոչվեց։

Նոր խնդիրներ ծագեցին Սիրիական ճգնաժամի ընթացքում։ «Համաս»-ը հրաժարվեց աջակցել սիրիական վարչակազմին, շարժման ղեկավարությունը դուրս եկավ սիրիական տարածքից և փակեց իր գլխավոր շտաբը։ 2013 թվականի հունիսին Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ի իշխանության տապալումից հետո եգիպտական նոր իշխանությունները «Համաս»-ի դեմ խիստ միջոցների դիմեցին, քանի որ վերջինս սատարում էր «Եղբայրներին»։ Էլ ավելի խստացավ Գազայի հատվածի շրջափակումը, շարժումը հայտնվեց սուր ճգնաժամի մեջ, և դրա շարքերում ուժեղացան հաշտության ձգտող չափավոր ուժերը: Այդ ամենի արդյունքում «Համաս»-ը կորցրեց երկար տարիներ իր աջակցության հիմնական աղբյուր հանդիսացած կարևորագույն երկու դաշնակիցների` Սիրիային և Եգիպտոսին, ինչն էլ նպաստեց 2014 թվականի ապրիլի 23-ին «Ֆաթհ»-ի և «Համաս»-ի միջև «Ալ-շատի»-ի համաձայնագրի21 ստորագրմանը22։ Համաձայնագրի և հաշտեցման մեկնարկի մասին հայտարարությունը ջերմորեն ընդունվեց թե՛ ժողովրդի, թե՛ խմբավորումների կողմից։ Համաձայ-նություն ձեռք բերվեց բազմաթիվ գործնական քայլերի վերաբերյալ23: «Ալ-շատի»-ի համաձայնագիրը իրականացնելու նպատակով նախագահ Աբու Մազենը քայլեր ձեռնարկեց, որպեսզի 20 Ali Sawafta, Palestinian rivals agree to form unity government. https://www.reuters.com/article/us-palestinians-government-idUSTRE8150KU20120206 21 Համաձայնագրի անվանումը կապված է այն բանի հետ, որ բանակցություններն ընթացել են Իսմայիլ Հանիյեի տանը, որը գտնվում էր Գազա քաղաքի արևմուտքում, փախստականների «Ալ-շատի» ճամբարում։

.نص اتفاق مكة، مركز المعلومات الوطني الفلسطیني 22http://www.wafainfo.ps/ar_page.aspx?id=3654

اعالن بنود المصالحة الفلسطینیة من قطاع غزة 23http://www.bbc.com/arabic/middleeast/2014/04/140423_hamas_fatih_talks

Page 122: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

122 Աբու Զաիդ Ալի Մուսա

ձևավորի այն կառավարությունը, որի շուրջ պայմանավորվա-ծություն էր ձեռք բերվել։ Մուսա Աբու Մարզուկը հայտարարեց, որ եթե նախագահը նման որոշում ընդունի, «Համաս»-ը դեմ չի լինի, որ փոխադարձ համաձայնությամբ ընտրված որևէ մեկը ղեկավարի կառավարությունը` ակնարկելով վարչապետ Ռամի ալ-Համդ Ալլահին24։ Ի վերջո, 2014 թվականի հունիսին, հայտարարվեց Ազգային համաձայնության կառավարության ստեղծման, շարժում-ների միջև պառակտման վերացման և միասնականության վերականգնման մասին25։ Իսրայելը խիստ քննադատեց այդ համաձայնագիրը և հայտարարեց, որ մտադիր է Պաղեստինյան Ինքնավարության դեմ պատժիչ միջոցներ ձեռնարկել։ Սակայն ԱՄՆ վարչակազմը հաստատեց, որ շարունակելու է օգնություն ցուցաբերել պաղեստինյան համաձայնության կառավարությանը26։ Թեև նախապես համաձայնեցված էր այդ կառավարության ձևավորումը, սակայն հաշտեցման գործընթացը շարունակում էր խոչընդոտների հանդիպել վստահության բացակայության և շահերի բախման պատճառով, ինչը հանգեցրեց ընդունված պայմանագրի կետերի հակասական մեկնաբանմանը։ Գլխավոր տարաձայնությունը, որն առկա էր եղել պառակտման տարբեր փուլերում, կառավարության քաղաքական օրակարգի շուրջ էր։ Ըստ «Ֆաթհ» շարժման դիրքորոշման, պաղեստինյան ցանկացած կառավարություն պետք է հավատարիմ լինի ՊԱԿ-ի ստորագրած համաձայնագրերին և պայմանագրերին` հաշվի առնելով, որ անցակետերը գտնվում են Իսրայելի վերահսկողության ներքո, և որ վերջինս տնօրինում է մաքսային տուրքերի եկամուտները, որոնք Պաղեստինյան Ինքնավարության եկամուտների զգալի մասն են կազմում։ Մինչդեռ, «Համաս»-ը հրաժարվում է ճանաչել Իսրայելը և այդ դիրքորոշումը կանոնադրությանը և գաղափարական համոզմունքներին շարժման հավատարմության բաղկացուցիչ մաս

.الورقة المصریة للمصالحة، مركز المعلومات الوطني الفلسطیني 24 .بیان اتفاق الشاطئ، مركز المعلومات الوطني الفلسطیني 25 28/4/2014لن نعارض ترؤس أي شخصیة توافقیة للحكومة، وكالة صفا، : أبو مرزوق 26

Page 123: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 123

է համարվում, թեև շաժման կարծիքով, իր, «Ֆաթհ»-ի և ՊԱԿ-ի հատման կետն ու ընդհանուր ծրագիրը 1967 թվականի սահման-ներով պաղեստինյան պետության ընդունումն է։

Անվտանգության հարցն ու դրա ենթահարցերը նախորդ հաշտեցման համաձայնագրերի ձախողման գլխավոր պատճառնե-րից են համարվում։ Հաշտեցման վերաբերյալ «Եգիպտական փաստաթուղթը» նախատեսում էր արաբական և պաղեստինյան հանձնաժողով ստեղծել, որը կառավարության ստեղծումից հետո պետք է վերահսկեր անվտանգության ծառայությունների վերակազ-մավորման գործընթացը Արևմտյան ափին և Գազայի հատվածում։ Անվտանգության խնդրի բարդությունն արտահայտվում է մի շարք հարցերում, որոնցից ամենակարևորը անվտանգության ծառայու-թյունների լիազորությունների ու պարտականությունների սահմա-նումն է և այդ ծառայությունների կառավարման ձևի հստակության բացակայությունը։ Գազայի հատվածում անվտանգության ծառայու-թյունները գտնվում են «Համաս»-ի վերահսկողության ներքո և ղեկավարվում են Աբու Մազենի ծրագրով առաջնորդվող կառավա-րության կողմից27։ Արևմտյան անվտանգության ծառայությունները գտնվում են «Ֆաթհ» շարժման վերահսկողության ներքո, լայն լիազորություններ ունեն և խստորեն հետևում են Իսրայելի հետ համաձայնագրերով սահմանված պարտավորությունների իրակա-նացմանը: Ինչ վերաբերում է պաղեստինյան խմբավորումների ռազմական թևերի ապագային, ապա նախագահ Աբու Մազենը պահանջել էր լուծարել դրանց մարտական գումարտակները և զինված կազմավորումները, այդ թվում` Ալ-Կասսամի գումարտակ-ները։ «Համաս»-ը պնդում էր, որ դրանք պետք է անկախ մնան, ինչը հակասում էր միջազգային համաձայնագրերին և պարտավո-րություններին։

Գազայում նոր աշխատակիցների խնդիրը մեկն է այն խնդիրներից, որոնք դեռևս լուծում չեն ստացել նույնիսկ վերջին ̀

،29/5/2014الرئیس یكلف الحمد هللا بتشكیل حكومة الوفاق الوطني، وكالة وفا، 27

http://www.wafa.ps/ar_page.aspx?id=KKddPUa642850142814aKKddPU

Page 124: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

124 Աբու Զաիդ Ալի Մուսա

«Ալ-շատի»-ի, համաձայնագրում: «Համաս»-ը պառակտումից հետո ուներ ավելի քան հիսուն հազար անվտանգության աշխատակիցներ ու քաղծառայողներ։ Շարժումը հրաժարվում է նրանց հեռացնել և պահանջում է ընդգրկել Պաղեստինյան Ինքնավարության աշխա-տակազմի մեջ։ «Ֆաթհ»-ը «Ալ-շատի»-ի բանակցությունների ժամանակ դրա վերաբերյալ որևէ պարտավորություն չի ընդունել: «Համաս»-ը դա ընկալում է որպես փոխհատուցում` Պաղեստինյան Ինքնավարության կողմից շարժման ներկայացուցիչներին երկար տարիներ մարգինալացնելու և «անվտանգության» անվան տակ կառավարական պաշտոններից զրկելու համար: «Համաս»-ն այդ աշխատակիցների աշխատավարձը վճարում է «Համաս»-ի կառա-վարության բյուջեից, ինչն էլ կազմում է վերջինիս ամենամեծ ֆինանսական բեռը28։ Պաղեստինյան Ինքնավարությունը տառա-պում է բյուջեի դեֆիցիտից և վախենում է, որ չի կարողանա աշխատակիցների աշխատավարձը վճարել, եթե Իսրայելը հրաժարվի փոխանցել հարկային եկամուտները:

«Համաս» շարժումն ընդգծում է Ազգային ժողովի ընտրու-թյունները օրենսդիր մարմնի և նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը` վախենա-լով պառակտման փորձի կրկնվելուց, քանի որ «Ֆաթհ» շարժումը վերահսկում է ՊԱԿ-ը և Պաղեստինյան որոշումը29: ՊԱԿ-ի գործադիր կոմիտեի` Ազգային ժողովի ընտրությունների օրինա-գիծը վավերացնելու մասին որոշումը «Ֆաթհ» և «Համաս» շարժումների միջև տարաձայնություն առաջացրեց։ Համասը համարեց, որ այն խախտում է Եգիպտոսի հովանու ներքո Կահիրեում խմբավորումների ստորագրած համաձայնագրերը, և որ

وسنواصل تقدیم المساعدات ، وكالة وفا، سنعمل مع الحكومة الفلسطینیة الجدیدة: واشنطن 282/6/2014،

http://www.wafa.ps/ar_page.aspx?id=OHxbzra643112826642aOHxbzr 29 «Պաղեստինյան որոշում» ասելով նկատի է առնվում պաղեստինյան ժողովրդի` իր ճակատագրի ինքնուրույն տնօրինումը` առանց արաբական երկրների,մասնավորապես` Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Արաբական երկրների լիգայի կողմից որևէ պարտադրանքի կամ թելադրանքի

Page 125: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 125

օրենքի վավերացումը ոչ թե գործադիր կոմիտեի լիազորությունն է, այլ այն ժամանակավոր ղեկավար օղակի, որի ձևավորման շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել, և որի մեջ էին մտնում պաղեստինյան խմբավորումների գլխավոր քարտուղարները30։

Հաշտության ապագան Տարածաշրջանային և միջազգային մի շարք գործոններ ակնհայտորեն նպաստող ազդեցություն են ունեցել պաղեստինյան պառակտման և դրա ձգձգման վրա, ինչը բացասաբար է անդրադարձել Պաղեստինյան հիմնախնդրի լուծման վրա: Մասնա-վորապես, միջազգային գործոններից կարևորագույնը ամերիկյան գործոնն է, քանի որ ամերիկյան վարչակազմը Պաղեստինյան հիմնախնդրի առնչությամբ Ինքնավարության հետ հարաբերվելիս ձգտում է թելադրել իր մոտեցումները։ ԱՄՆ-ն այս հարցում վարում է Իսրայելի քաղաքականությանը համահունչ քաղաքականություն և փորձում է խնդիրը լուծել ի օգուտ վերջինիս, ինչի ցայտուն ապացույցն է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի` ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որորշումը: Տարածաշրջանային գործոններից հարկ է նշել «արաբական հեղափոխությունների» և դրանից բխած պատերազմների բացասական հետևանքները, ինչպես նաև Կատարի և Թուրքիայի ազդեցությունը «Համաս»-ի վրա, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ազդեցու-թյունը «Ֆաթհ»-ի վրա։

Հաշտեցումը պաղեստինցիների համար հիմնախնդիրը ճիշտ ուղուն վերադարձնելու միակ տարբերակն է: «Ֆաթհ»-ի և «Համաս»-ի միջև իրական հաշտեցում կարող է տեղի ունենալ միայն պաղեստինյան քաղաքական ծրագրի նախագծման շուրջ համաձայնության դեպքում, ինչը թույլ կտա լուծել բոլոր բարդ խնդիրները, ինչպիսիք են անվտանգությունը, ՊԱԿ-ը, ընտրություն-

،2/6/2014، وكالة وفا، اء االنقسام واستعادة وحدة الوطنالرئیس یعلن إنھ 30

http://www.wafa.ps/ar_page.aspx?id=EHzKyxa643068094251aEHzKyx

Page 126: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

126 Աբու Զաիդ Ալի Մուսա

ները և դրանցից բխող մյուս հարցերը։ «Ալ-շատի»-ի համաձայ-նագրի` Ազատությունների հանձնաժողովի կողմից մի շարք խնդիրներ ավարտին հասցնելու հարցում հաջողությունը պարզա-պես բարի կամքի նախաձեռնություն է մնում։ Համաձայնագիրը հաջողության հասավ պառակտման պատճառով արգելված պաղեստինյան թերթերի փոխանակումը թույլատրելու, անձնա-գրերի խնդիրը լուծելու, «Ֆաթհ»-ի կադրերին տեղաշարժի ազատություն տալու հարցում, որոնց մուտքը Գազայի հատված պառակտումից հետո արգելվել էր։ Համաձայնություն ձեռք բերվեց նաև կառավարության ձևավորումից հետո Գազայի հատվածի բանտերից տասնինը, իսկ Արևմտյան Ափի բանտերից քսանմեկ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում, պառակտումից հետո Գազայի հատվածում տեղի ունեցած իսրայելական հարձակումների զոհերը ճանաչվեցին նահատակներ:

2011 թվականին Կահիրեում կայացած հանդիպման ընթացքում պաղեստինյան խմբավորումները համաձայնվեցին ազատությունների և հանրային հաշտեցման հարցերին հետևելու համար հանձնաժողովներ ստեղծել: Եգիպտոսի վերահսկողության ներքո Արևմտյան ափին և Գազայի հատվածում երկու հանձնա-ժողով ստեղծվեց` ազատությունների հարցերի վարահսկման և վստահության ամրապնդման համար, որոնք, սակայն, մի քանի հանդիպումներից հետո դադարեցրին նիստերը և գործունեությունը վերսկսեցին միայն «Ալ-շատի»-ի համաձայնագրի ստորագրումից հետո: Հանրային հաշտեցման կոմիտեն հետևում է այն ընտանիքների խնդրին, որոնք «Համաս»-ի` Գազայի հատված ներթափանցման նախօրեին ներքին պատերազմի ժամանակ կորցրել են իրենց զավակներին։ Կահիրեում երկխոսության մեկնարկից ի վեր այդ խնդիրն ուշադրության է արժանացել տուժածներին «արյան գին» վճարելու համար նախատեսված ֆինանսական միջոցների մշտադիտարկման միջոցով։ Կոմիտեն ակտիվացրել է իր գործունեությունը «Ալ-շատի»-ի համաձայնագրի և վաթսուն միլիոն դոլար դրամագլխով Փոխհատուցման հիմնադրամի ստեղծումից հետո։

Page 127: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 127

Եզրակացություն Պաղեստինյան «Համաս» և «Ֆաթհ» շարժումների հակասություն-ների, դիմակայության և դրանց հաղթահարման փորձերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ

«Համաս»-ի և «Ֆաթհ»-ի միջև պայքարը շատ ավելի խորն է, քան պարզապես իսրայելա-պաղեստինյան հակամարտու-թյան ձևի շուրջ գաղափարախոսական պայքարը։ «Համաս»-ը կրոնաքաղաքական շարժում է, որն իր համար որպես կենսակեպ ու սահմանադրություն է ընտրել կրոնը։ Նրա քաղաքական ծրագիր»-ը մերժում է Իսրայելի հետ բանակ-ցելու և խաղաղ կարգավորման գաղափարը` ինչ գնով էլ դա լինի։ Այդ ամենի պատճառով «Համաս»-ը հաժարվել է բանակցային գորթընթացի մաս կազմել, քանի որ դրանք ուղղված էին Պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգա-վորմանն, իսկ շարժումը խնդրի լուծումը տեսնում է զինված պայքարի միջոցով։ Շարժումն իրեն պատասխանատու է համարում Պաղեստինի պաշտպանության համար, ինչը հակասություն է առաջացնում «Ֆաթհ» շարժման հետ, քանի որ վերջինս ՊԱԿ-ի կազմավորումներից մեկն է և կիսում է հիմնախնդրի կարգավորման շուրջ ՊԱԿ-ի որդեգրած քաղաքականությունը։

«Համաս»-ի հիմնարար փաստաթղթերի համաձայն, շարժումը Պաղեստինյան հիմնախնդրի լուծումը տեսնում է ոչ թե Իսրայելի հետ խաղաղ կարգավորման, այլ Իսրայելին չճանաչելու և ռազմական դիմակայության մեջ։ Մինչդեռ «Ֆաթհ»-ը հնարավոր է համարում հիմնախնդրի խաղաղ լուծումը, ժողովրդի խաղաղ դիմադրությունը և Իսրայելի հետ բանակցումը` հանուն 1967թ. սահմաններով պետու-թյան ստեղծման։

«Համաս»-ը համարում էր, որ 2006 ընտրություններից հետո պետք էր համաձայնության կառավարություն ձևավորել «Համաս»-ի գլխավորությամբ և Մահմուդ Աբբասի նախագա-

Page 128: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

128 Աբու Զաիդ Ալի Մուսա

հությամբ` հաշտության հասնելու, քաղաքական հալա-ծանքը դադարեցնելու և Ինքնավարության ողջ տարածքում համաժամանակյա և ամբողջական ազատություններ հաստատելու համար, մինչդեռ «Ֆաթհ»-ը չէր ընդունում ընտրությունների արդյունքներն ու պահանջում էր առանց նախապայմանների նոր ընտրություններ անցկացնել:

«Համաս»-ը դեմ է, որպեսզի Ինքնավարության և Իսրայելի միջև կոորդինացվեն անվտանգության խնդիրները, որոնք անչվում են Իսրայելի դեմ ցանկացած զինված դրսևորման կանխարգելմանը, անվտանգության վերաբերյալ տեղեկատ-վության փոխանակմանը և դիմակայությանը բոլոր սատա-րողների հետապնդմանը։ Այն պահանջում էր վերջ դնել դրան և աջակցել դիմակայությանը, մինչդեռ «Ֆաթհ»-ը գտնում է, որ այդ կոորդինացումը Օսլոյի համաձայնագրերի մաս է, որը չի կարելի դադարեցնել և անհարժեշտ է շարունակել ըստ Իսրայելի հետ համաձայնագրի:

Կողմերը փոխադարձ քաղաքական ձերբակալություններ են իրականացնում` «Ֆաթհ»-ը Արևմտյան ափում, իսկ «Համա-ս»-ը` Գազայի հատվածում: Կողմերի` իրար դեմ ուղղված մեղադրանքները նրանց էլ ավելի է հեռացնում երկխոսու-թյան հնարավորությունը:

«Համաս»-ը պահանջում է ազատականացնել Արևմուտյան ափը` իրագործելով հաշտեցման համաձայնագրերը, չխոչընդոտել իր քաղաքական գործունեությանը և սոցիա-լական հաստատությունների բացմանը, չհետապնդել իր անդամներին, կարծիքի ազատ արտահայտման հնարավո-րություն տալ բոլորին։ Նույն պահանջներն է ներկայացնում նաև «Ֆաթհ»-ը Գազայի հատվածի առնչությամբ, սակայն կողմերն այդ ամենն իրագործելու համար բավականաչափ կամք չունեն:

«Ֆաթհ»-ը համարում է, որ իշխանությունն ու որոշում ընդունելու իրավունքը պատկանում է Մահմուդ Աբբասին` որպես ՊԱԿ-ի և Ինքնավարության ղեկավարի, ինչին դեմ է

Page 129: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

Հայկական Քաղաքագիտական Հանդես 2(12) 2019, 107-130 129

«Համաս»-ը։ Այս շարժումը պահանջում է լիազորություն-ներով օժտված արդյունավետ ղեկավարություն ձևավորել, որը կներառի բոլորին, ի տարբերություն նախկինում գործող բոլոր այլ մարմինների:

Պառակտման և դրա հետևանքների վերացմանն ուղղված ջանքերը երկարատև հաջողություն չեն ունեցել, թեև այդ նպատակով իրականացվել է հաշտեցման բազմափուլ գործընթաց և ձևավորվել են տարատեսակ հանձնաժո-ղովներ: Այնուամենայնիվ, չնայած «Ֆաթհ»-ի և «Համաս»-ի միջև առկա տարաձայնություններին, պաղեստինյան նպատակը շարունակում է մեկը լինել և հենց դա էլ միավորում է պաղեստինյան բոլոր խմբավորումներին, այդ թվում` վերոնշյալ երկու շարժումներին։

Page 130: ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2 201 9arjps.org/cover/arm/ARJPS-2-2019.pdf · Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելք ,

130 Աբու Զաիդ Ալի Մուսա

Conflict Between Fatah and Hamas Movements: Clash of Ideologies and Interests

ABU ZAID ALI MUSSA

Yerevan State University, Armenia

The article discusses one of the key issues in the Palestinian-Israeli conflict stemmed from the disagreement between Palestinian movements Fatah and Hamas, as well as the obstacles and opportunities to overcome them. The basis of these disagreements is the radical difference between Fatah and Hamas' approaches to the principles proposed by the international community for negotiations and settlement with Israel - the other party to the conflict. This has become more important since Hamas won the Legislative Council elections in 2006 and was entitled to form a government. While the purpose of these movements is the same from the point of view of conflict settlement, the overcoming of and disagreements between Fatah and Hamas is a necessary condition for achieving an outcome.